Աշխարհագրություն 9

Մակերևույթի շարունակությունը

Դասը ամփոփել հետևյալ հարցերի միջոցով՝
1. Ի՞նչ նշանավոր լեռներ կան հրաբխային լեռնավահանների մարզում։

Հրաբխային լեռնավահանների մարզում նշանավոր են Ջավախքի, Արագածի, Գեղամա, Վարդենիսի հրաբխային լեռները։
2. Ի՞նչ է սարահարթը։

Սարահարթը բարձրադիր հարթ տարածք է, որը կազմված է հին հրաբխային և լեռնային շերտերից։
3. Թվարկե՛ք ՀՀ-ում մի քանի սարահարթեր։

ՀՀ-ում կան Լոռվա, Շիրակի, Սանահինի, Գեղամա, Աշոցքի և Բաշկիչեթի սարահարթերը։
4. Ի՞նչ գոգոավորությունների է բաժանվում Միջնարաքսյան գոգավորության մարզը։

Միջնարաքսյան գոգավորության մարզը բաժանվում է Արարատյան, Վայոց Ձորի և Սևանի գոգավորությունների։
5. Լեռնավահանների հարևանությամբ գոյացել են առանձին հրաբխային լեռնազանգվածներ, թվարկե՛ք դրանցից երեքը։

Այդպիսի լեռնազանգվածներ են Արագածը, Գութանասարը և Փամբակը։

Աշխարհագրություն 9

ՀՀ ՄԱԿԵՐԵՎՈՒՅԹԸ

Պատասխանել բլոգում հետևյալ հարցերին՝ Բ մակարդակ

1․ Թվարկի՛ր հյուսիսային լեռնաշղթաների ներքին շարի անունները։

Հյուսիսային լեռնաշղթաների ներքին շարին են պատկանում Բազուﬕ, Շիրակի, Փամբակի և Ծաղկունյաց ﬕջին բարձրության լեռնաշղթաները։
2. Թվարկի՛ր հարավային լեռնաշղթաների անունները։

Հարավային լեռնաշղթաների մեջ են մտնում Զանգեզուրի, Վայքի և Ուրծի լեռնաշղթաներն իրենք լեռնաբազուկներով
3. Թվարկի՛ր հյուսիսային լեռնաշղթաների արտաքին շարի անունները։

Հյուսիսային լեռնաշղթաների արտաքին շարին են պատկանում Վիրահայոց, Գուգարաց և Միափորի լեռնաշղթաները։
4. Ինչո՞ւ են հարթավայրերում ավելի շատ բնակավայրեր, քան լեռներում։

Մարդոի տնտեսական գործունեության համար ավելի նպաստավոր են մինչև 2500մ բարձրության տարածքները։ Ավելի բարձր պայմանները այլևս նպաստավոր չեն մարդկանց մշտական բնակության և տնտեսական գործունեության համար։ Հարթավայրերը ավելի հարմարավետ են շենքերի և այլ կառույցների համար։

Աշխարհագրություն 9

Աշխատանք ինտերակտիվ քարտեզներով

1. ՀՀ օգտակար հանածոների քարտեզ-նշել հետևյալ օգտակար հանածոների հանքավայրերը. ոսկի, պղինձ, մոլիբդեն, երկաթ, տուֆ, հանքային ջրեր: 

2. ՀՀ գետային ցանցի քարտեզ-նշել հետևյալ գետերի անունը, երկարությունը, ակունքն ու գետաբերանը-Ախուրյան, Քասախ, Հրազդան Արփա, Որորտան, Ողջի, Փամբակ, Ձորագետ, Դեբեդ, Աղստև:
Ախուրյան — երկարություն՝ 186 կմ, գետաբերան՝ Արաքս գետ, ակունք ՝ Արփի լիճ
Քասախ — երկարություն՝ 89 կմ, գետաբերան՝ Սևջուր, ակունք՝ Արագած
Հրազդան Արփա — Երկարությունը ՝ 141 կմ, գետաբերան՝ Արաքս, ակունքը ՝ Սևան
Որոտան — երկարությունը ՝ 178 կմ, գետաբերան՝ Հագարի, ակունքը ՝ Զանգեզուրի լեռնաշղթա
Ողջի — երկարությունը ՝ 85 կմ, գետաբերան՝ Արաքս, ակունքը ՝ Կապուտջուղ
Ձորագետ — երկարություն՝ 67 կմ, գետաբերան՝ Դեբեդ, ակունքը՝ Ջավախքի և Բազումի լեռնաշղթաների միացման վայրը
Դեբեդ — եկարությունը ՝ 178 կմ, գետաբերան՝ Խրամ, ակունքը ՝ Փամբակի և Ձորագետի միացումից
Աղստև — երկարություն՝ 133 կմ, գետաբերան՝ Կուր գետ, ակունք՝ Փամբակի լեռներ

    Աշխարհագրություն 9

    «ՀՀ աշխարհագրական դիրքը» նախագիծ

    1. Ուրվագծային կամ թվային քարտեզի վրա նշել ՀՀ հարևան երկրներն ու նրանց հետ ունեցած ՀՀ սահմանների երկարությունը:

    2. Թվային քարտեզի վրա նշել ՀՀ տարածքի հեռավորությունը (ուղիղ գծով) Սև ծովից, Միջերկրական ծովից, Կասպից ծովից և Պարսից ծոցից:

    3. Բնութագրեք ՀՀ աշխարհագրական դիրքը դիտարկելով այն տնտեսական, քաղաքական և կլիմայական տեսանկյուններից:
    Հայաստանի կլիման բառեխարն լեռնային է՝ ոչ շատ տաք, ոչ շատ ցուրտ: Չունի ելք դեպի ծով կամ օվկիանոս, հարևան երկրների հետ վատ հարաբերությունների մեջ է, չարգացած երկրներից և տնտեսական հզոր կենտրոններից հեռու է գտնվում:
    4. Նշեք 5 երկիր, որոնց աշխարհագրական դիրքը նման է ՀՀ աշխարհագրական դիրքին: 

    Նեպալ, Վրաստան, Կիրքիզստան, Տաջիկստան, Ադրբեջան