Երկրաչափություն 8

Եռանկյան միջին գիծը

Առաջադրանքներ
1) RS -ը ABC եռանկյան միջին գիծն է՝ R∈AB, S∈AC: Ընտրիր ճիշտ տարբերակը`
ա) RS∥BC
բ) RS⊥AB
գ) երկուսն էլ ճիշտ են


2) KLM եռանկյան մեջ տարված է GH միջին գիծը, ընդ որում՝ G∈KL, H∈KM: GH միջին գծի վերաբերյալ, ո՞ր պնդումն է ճիշտ: Ընտրիր ճիշտ պատասխանը:
ա) GH∥LM
բ) GH⊥LM
գ) երկուսն էլ ճիշտ են

3)

10/2=5
6/2=3
8/2=4
P=5+3+4=12

Լրացուցիչ աշխատանք (տանը)
1) LMN եռանկյան մեջ GH-ը միջին գիծ է՝ G∈LM, H∈LN: Միջին գծի  վերաբերյալ, ո՞ր պնդումն է ճիշտ: Ընտրիր ճիշտ պատասխանը:
ա) GH=MN/2

բ) GH=2MN
գ) երկուսն էլ ճիշտ են

2)

12/2=6
16/2=8
P=6+6+8+8=28

Սովորողի անհատական պլան·Անհատական ուսումնական պլան

Անհատական ուսումնական պլան

Դասացուցակ
ժամատախտակ

Տեխնոլոգիայի խմբեր — 2-րդ խումբ
Ֆիզկուլտուրայի խումբը, օրը — չորեքշաբթի
Ընտրության խմբեր — կինոֆոտո, կերպարվեստ
Լրացուցիչ պարապմունք դպրոցում — չեմ օգտվում
Երկարօրյա — չեմ օգտվում
Լրացուցիչ պարապմունք դպրոցից դուրս — կորեերեն
Նախագծային աշխատանք —
Դպրոցի երթուղային, որ համարն է (միակողմանի, երկկողմանի) — չեմ օգտվում
Արշավախմբային ճամփորդություն (բարձունք, Արատես, Արտանիշ․․․․) — չեմ մասնակցել

Գրականություն 8

Ավետիք Իսահակյանը՝ Կոմիտասի մասին․01․10․2024թ․

Կոմիտասը ինձ ժամանակակից մարդ էր. «Եղբայր Սողոմոնը», ինչպես կոչում էինք նրան Գևորգյան ճեմարանում. տարիներ ապրել ենք նույն հարկի տակ, խոսել, կատակել: Ճամփորդել ենք միասին հայ գյուղերն ու ուխտատեղիները (Սևան, Հառիճ), ուրնա երգեր էր հավաքում: Եղել ենք միասին Եվրոպայում, Ստամբուլում. բայց այս ամենը թվում է ինձ ո՛չ իրական: Կոմիտասը ինձ համար հիմա լեգենդ է, հեռավոր առասպել, և նրա կյանքն ու փառապանծ գործը մի չքնաղ հրաշապատում։
Կոմիտասը մեր ժողովրդի հպարտությունն է. նրա գործը՝ մեր ազգային անսպառ հարստությունը:

Ինչո՞վ է արժանացել նա մեր ժողովրդի այս բարձր գնահատանքին: Նա ո՛չ օպերաներ է գրել, ո՛չ օրատորիաներ, թերևս մի քանի արիաներ կամ ռոմանսներ միայն: Բայց ավելի մեծ գործ է կատարել, քան այդ բոլորը: Նա հայտնագործել է մեր ազգային երգը, հայկական երաժշտությունը, ազգային մելոսը՝ ինքնուրույն, ինքնատիպ և անաղարտ: Նա հիմն է դրել ազգային երաժշտական կուլտուրայի:
Մարդիկ կային, հայեր և օտարներ, որոնք պնդում էին, թե հայ ժողովուրդը ազգային երաժշտություն չունի, թե նրա երգը նմանողություն է եվրոպականին, թրքականին, քրդականին…

Կոմիտասը անխոջ աշխատասիրությամբ, իր հանճարի ուժով, իր զարմանալի ինտուիցիայի շնորհիվ, նաև իր տեսական լուրջ պատրաստությամբ ապացուցեց հակառակը, ապացուցեց հայ երաժշտության ինքնուրույն գոյությունը՝ բխած հայ ժողովրդի հոգուց և դարերի միջով մեզ հասած: Նա դիմեց հայ երգի ակունքին՝ հայ շինականի, գեղջուկի, աշխատավորի երգին: Արարատյան դաշտի, Շիրակի, Վանի, Մուշի ժողովրդական երգերին: Նա ուզեց հայկական երկրի բնության մեջ, հայ գեղջուկի շրթունքներից լսել հայ եղանակներն ու երգի խոսքերը:

Նա խառնվեց այդ երգերը ստեղծող ժողովրդի հետ, ներձուլվեց նրա հետ. ներապրեց նրա երգերը և սրտով հասկացավ, որ հայ երգի ոճը թաքնված է ժողովրդի այդ երգերի մեջ, միայն պետք է մաքրել այդ երգերը օտարամուտ ժանգից ու անտեղի զարդերից, որոնք աղարտել էին հայ երգը: Եվ ցույց տվեց աշխարհին մեր ազգային երգը՝ մաքրած, ինքնուրույն և անաղարտ:

Կոլտուրական ժողովուրդները՝ ռուսները, ֆրանսիացիները, իտալացիները ընդունեցին հայ երաժշտության ինքնուրույնությունը և հիացմունքով տեսան մի նոր գեղեցկություն, մի նոր երգ, մի նոր համամարդկային հարստություն:

Հիշում եմ մի գեղեցիկ օր: Էջմիածնում հյուր էի Կոմիտասի մոտ. նստել էինք նրա փոքրիկ պարտեզում, ստվերաշատ տանձենու տակ: Կոմիտասը նոր էր գտել «Մոկաց Միրզան» և մշակել էր այդ էպիկական հուժկու երգը: Շատ ոգևորված և երջանիկ էր զգում իրեն այդ գյուտով: Կատարեց ինձ մոտ արվեստի բացարձակ կատարելությամբ: Ես հիացաց էի և նույնպես երջանկացած: Դեռ միչև այսօր ես հոգուս մեջ տեսնում եմ ոգևորված Կոմիտասին և լսում նրա սրտաբուխ ձայնը: Կոմիտասը հրապուրել, հմայել էր ինձ:

– Այս երգը շատ հին է,- ասաց նա,- հեթանոսական դարերից, թերևս: Տե՛ս, ի՜նչ հզոր ձայներ կան, ի՜նչ խրոխտ շեշտեր: Մեր բարձր լեռներից, շառաչուն ջրերից, խոժոռ ժայռերից են ծագում առել: Մեր քաջ նահատակների հոգուց է բխել այս առնական երգը: Այնքա՜ն հին է նա, որ անշուշտ Ձենով Օհանը երգել է, Սասունցի Դավիթը լսել…

Եվ ուրախությունից փայլում էին նրա աչքերը: Մեր գյուղական ժողովրդից վերցրած երգը Կոմիտասը բյուրեղացրած վերադարձրեց նրան: Այդ երգը եկավ քաղաք, բարձրացավ բեմերի վրա, հաղթական հնչեց բոլոր հանդեսներում:

Ուր որ հայ կա, այնտեղ է և Կոմիտասի երգը: Նրա երգով մեր ժողովուրդը ավելի գիտակցաբար զգաց իրեն, ավելի կապվեց իրար հետ, ինքնաճանաչեց: Հայ հասարակությունը զգաց աշխատավոր ժողովրդի վիշտն ու հրճվանքը, նրա աշխատանքի պաֆոսը, նրա սերը դեպի իր հայրենի բնությունը:

Կոմիտասը հայ երգով լույս աշխարհ հանեց դարերի խավարի մեջ կեղեքված ժողովրդի խուլ բողոքն ու ցասումը բռնության, ստրկության դեմ. Նրա խեղդված վիշտը, իրավազուրկ կյանքը և պայծառ ապագայի հանդեպ տածած հավատը…

Առաջադրանքներ
1. Ի՞նչ է ասում Իսահակյանը՝
ա․ հայ ազգային երգի մասին

«Ինչո՞վ է արժանացել նա մեր ժողովրդի այս բարձր գնահատանքին: Նա ո՛չ օպերաներ է գրել, ո՛չ օրատորիաներ, թերևս մի քանի արիաներ կամ ռոմանսներ միայն: Բայց ավելի մեծ գործ է կատարել, քան այդ բոլորը: Նա հայտնագործել է մեր ազգային երգը, հայկական երաժշտությունը, ազգային մելոսը՝ ինքնուրույն, ինքնատիպ և անաղարտ: Նա հիմն է դրել ազգային երաժշտական կուլտուրայի:
Մարդիկ կային, հայեր և օտարներ, որոնք պնդում էին, թե հայ ժողովուրդը ազգային երաժշտություն չունի, թե նրա երգը նմանողություն է եվրոպականին, թրքականին, քրդականին:»

բ․ Կոմիտասի մասին
Ավետիք Իսահակյանը հիանում էր Կոմիտասով և նրա մեծ ներդրումով հայ երաժշտության և մշակույթի մեջ։ Իսահակյանը հաճախ գովում էր Կոմիտասին, քանի որ այն բավականին զարգացած էր գեղարվեստական ոլորտում, Կոմիտասը շատ լավ կարողանում էր ընկալել երաժշտությունը, ինչով զարմացնում էր Ավետիքին։ Նրանց կապը ընդգծում է գրականության և երաժշտության խորը կապերը հայկական ժառանգության մեջ:

2․Իսկ ո՞վ է Կոմիտասը քեզ համար։
Կոմիտասը ինձ համար այն մարդն է, ով հայ մշակութ մի ահռելի ներդրում է բերել։ Նա օգնել է հայ երաժշտությանը չանհետանալուն և հայ մշակույթը զարգացնելուն։ Ես իսկապես հիանում եմ Կոմիտասի գեղարվեստական ունակություններով, իմ կարծիքով նա ամենալավ մշակույթային երգահաններից մեկ է։

3. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բացատրի՛ր: 
Ցասում – Սաստիկ զայրույթ՝ բարկություն, կատաղություն։

Հայոց Լեզու 8

Պարզ և բարդ նախադասություն․30․09․2024թ․

1. Պարզ նախադասությունները փակագծում գրված շաղկապով կամ դերանունով միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն (անհրաժեշտության դեպքում դրանցում որոշ փոփոխություննե՛ր արա):
Մի թռչունը չի կարող Եգիպտոս չվել, քանի որ Եգիպտոսի տեղը չգիտի։ (որովհետև կամ քանի որ)
Ամեն գարնան երկու հակառակորդների հանդիպումը դառնում էր ավելի վտանգավոր, որովեհտև ձմռան պարապությունից ավելի ուժ ու եռանդ ստացած՝ նրանք ավելի կատաղի էին դառնում։ (որովհետև կամ քանի որ) Առակագիր Եզոպոսը մի անգամ մտավ նավաշինարան, որտեղ նավաշինարարներն սկսեցին նրան ծաղրել ու բարկացնել։ (որտեղ) Պատանին գնաց մի ալևոր մարդու մոտ, որ նրան հարցներ ճանապարհի մասին։(որպեսզի, որ)
Նավազը որդուն ուղարկեց ուսումնարան, որպեսզի քերականություն սովորիր: (որ, որպեսզի)

2. Պարզ նախադասությունները փակագծում գրված շաղկապով կամ դերանունով միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն (անհրաժեշտության դեպքում դրանցում որոշ փոփոխություննե՛ր արա):
Երբ որսորդներն իրենց շների հետ հայտնվեցին, վախկոտ նապաստակն իր համար թռչկոտում էր անտառի բացատում:
Հենց որ աղվեսը ուզում էր խախտել պայմանն ու դուրս թռչել, այծը նախատեց նրան:
Քանի դեռ կարապները չէին ուզում ապրել մարդկանց մոտ ու երգել նրանց համար, ծիծեռնակները ծաղրում էին նրանց:
Մեղուները չէին ուզում իրենց մեղրը մարդկանց տալ, ուստի նրանք որոշեցին խայթոցով վնասել մեղրը տանողներին:
Չնայած ծովի ջուրը չի խմվում, բայց ծովին հասնելը փրկություն էր թվում:
Չնայած նա ձեռքը մեկնեց անկարգին բռնելու, բայց մտքինը նրան պատժելը չէր:

3․ Զույգ նախադասությունները փակագծում գրված շաղկապով կամ միացրո՛ւ՝ քանի ձևով կարող ես:
Օրինակ`
Դու ամբողջ աշխարհում շրջած կլինես: Դու կվերադառնաս (երբ)
— Երբ ամբողջ աշխարհում շրջած կլինես, կվերադառնաս: Դու, երբ ամբողջ աշխարհում շրջած կլինես, կվերադառնաս:
Կվերադառնաս, երբ ամբողջ աշխարհում շրջած կլինես:
Այդ կղզին կատարյալ դրախտ կարելի է դարձնել, որովհետև հորդաբուխ աղբյուրներ կային այնտեղ (որովհետև)
Անտառում դեռ ոչ մի շշուկ չէր լսվում, չնայած անձրևը արդեն դադարել էր (չնայած)
Եթե բոլորը քեզ նման մտածեին, աշխարհն այդպիսին չէր լինի: (եթե)
Այնտեղ, որտեղ այս քարի կտորը գտել եք, փնտրեցեք կորած ձիու հետքերը։ (որտեղ)

4. Կետերը փոխարինի՛ր հարմար շաղկապով կամ դերանունով:
Լեռնային հովիտներում գիշերը ձյուն է սպասվում, իսկ հովիտներում՝ անձրև:
Աշուն էր, զովաշունչ ու պայծառ աշուն, ինչպես սովորաբար լինում է Արարատյան դաշտում:
Երբ ջրերը ձյան հալոցքից կամ հորդառատ անձրևներից վարարում էին, դաշտում բնական ավազաններ էին գոյանում:
Կարդացի անունս մի ոտանավորի տակ, ու ինձ թվաց, որ իմ այդ ստորագրությունը ոսկե տառերով էր տպված:
Եթե մինն ունես, ապա տասն ես արել:
Այն օրից, երբ գյուղ էր եկել, անցել էր ուղիղ մեկ ամիս:
Հյուրերին առաջնորդեց դեպի տաղավարը, որը գտնվում էր բակի խորքում:
Նա մեծահռչակ զորավար էր, որն երկրների կուսակալ էր:
Քանի որ նույն ուղղությամբ չէին գնում, միմյանց չէին հանդիպում:
Թե՛ հնէաբանը, և թե թանգարանի տնօրենը նոր քննության գաղափարին չընդդիմացան:

 5. Տրված նախադասություններին երկրորդական նախադասություններ ավելացրու՝ դրանք տրվածներին կապելով  երբ, որ, թե, եթե, ինչպես, որովհետև, որպեսզի և այլ շաղկապներով ու շաղկապական բառերով:
Օրինակ`
Մինչև կրակելն աղվեսները փախան:- Մինչև  կրակելն աղվեսները փախան, որովհետև  անզգույշ շարժումից թփերը խշխշացին:

Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փախչում, որովհետև նրանք արդեն ընտելացել են մարդկանց ներկայությանը:
Վայրի անտառի պես էր անտառապահ Պանինը, քանի որ նրա աչքերը կասկածանքով էին լցված:
Արջը ոռնոցով մի ոստյուն էլ արեց, որովհետև նա վախեցել էր անծանոթ ձայնից:
Մթնաձորում սկսվեց անհավասար մի կռիվ մարդու և գազանի միջև, քանի որ գազանը զգացել էր վտանգը:
Ջուրը բակի ջրհորից բերեք, որովհետև այնտեղ այն ավելի մաքուր է:

6. Ըստ տրված կաղապարների՝  կազմի՛ր բարդ նախադասություններ:
Թեկուզ……………… , այնուամենայնիվ………..:
Թեպետ………………, սակայն………………….:
Չնայած որ………….., բայց………………………:
Թեև…………………., բայց և այնպես……………:

7. Ըստ տրված կաղապարների` կազմի՛ր բարդ նախադասություններ:
Եթե………………….., ապա……………:
Քանի որ…………….., հետևաբար…….:
Որովհետև………….., ուստի…………..:
Քանզի………………., ուրեմն………….:

Երկրաչափություն 8

Զուգահեռագիծ 09.27.2024

1. Ըստ գծագրի տվյալների հաշվել BM-ը։

<A=45o
<D=135o
<B=45o
BM=AM
BM=10

2. Ըստ գծագրի տվյալների հաշվել ABCD զուգահեռագծի անկյունները։

<A=80o
<B=100o
<C=80o
<D=100o

3. Ըստ գծագրի տվյալների հաշվել KLRS զուգահեռագծի պարագիծը։

<L=30o
KE=LK/2=1
1+4=5
P=5+5+2+2=14

4. Ըստ գծագրի տվյալների հաշվել ABCD զուգահեռագծի պարագիծը։

AB=2+3=5
BC=3
P=5+5+3+3=16

Լրացուցիչ աշխատանք (տանը)
1. Ըստ գծագրի տվյալների հաշվել ABCD զուգահեռագծի պարագիծը։

CD=8
BE=2
EC=8
BC=2+8=10
P=8+8+10+10=36

2. Ըստ գծագրի տվյալների հաշվել MNKR զուգահեռագծի պարագիծը։

MN=5
NR=6
P=5+5+6+6=22

Պատմություն 8

Սեպտեմբեր ամսվա պատմության ամփոփում

Յուրաքանչյուր առաջադրանքի ներքևում տեղադրել բլոգում կատարված առաջադրանքի հղումը:

Անհատական նախագիծ
Նախագծային ուսուցման շաբաթ սեպտեմբերի 2-6

Իմ կատարածը՝ Իմ մասին

Սեպտեմբերի 9-13-ը, առաջադրանք, 8րդ դասարան

Իմ կատարածը՝ Սեպտեմբերի 9-13, պատմություն

Սեպտեմբերի 16-20ը, առաջադրանք, 8րդ դասարան

Իմ կատարածը՝ Իրադրությունը տարածաշրջանում՝ Անիի Բագրատունյաց թագավորության անկումից հետո

Սեպտեմբերի 23-27, առաջադրանք 8րդ դասարան

Իմ կատարածը՝ Հայաստանը քաղաքակրթական նոր մարտահրավերների առջև, մոնղոլական արշավանքները


Առաջադրանք 2
Հայոց պատմություն/էջ 24-28 պատմել, էջ 29 գրավոր/

Գրականություն 8

Անցորդը: Ռեյ Բրեդբերի. 26.09.2024թ.

1. Կարդալ պատմվածքը:
2. Դուրս գրել անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրել:

Ադամամութ – գիշերային թանձր խավար
շրշյուն – սոսափյուն
ներբան – ոտքի տակի մասը՝ կաշին
3. Դուր եկա՞վ պատմվածքը: Հիմնավորեք:

Պատմվածքը ես այդքան էլ լավ չընկալեցի, սակայն ինձ դուր եկավ պատմվածքի սկիզբը երբ նկարագրվում էր այն տարածքը, որտեղ որ ապրում էր Լեոնհարդ Միդը։ Իսկ պատմվածքի վերջում ես հիասթափություն զգացի, որ ոստիկանները ձերբակալեցին Լեոնհարդ Միդին։ Իմ կարծիքով շատ անարդար էր, քանի որ Լեոնհարդ Միդդը ոչ մի վատ բան չէր արել։

    Հայոց Լեզու 8

    Հայոց Լեզու 09․27․2024

    106. Փորձի´ր պարզել, թե ընդգծված ածականները ո՛ր խոսքի մասի իմաստով են գործածվել:
    Անվերջ սպիտակը հոգնեցրել է, ուրիշ գույների եմ ուզում նայել: — գոյական
    Կապույտը կբերեմ, դա քեզ շատ է սազում: — գոյական
    Խոսում էր աշխարհի չարից ու բարուց։ — գոյականներ
    Ավելի լավին ու կատարյալին է ձգտում: — մակբայ
    Մեղավորները կանգնել էին գլխահակ ու ամոթահար: — գոյական
    Ամեն ինչ շատ լավ ավարտվեց: — մակբայ
    Շատ չար խոսեց, կարծես թե մեղադրում էր բոլորին: — մակբայ
    Կանգնել ու մեղավոր ժպտում էր: — մակբայ

    107. Փորձի՛ր պարզել, թե ընդգծված մակբայները ո՛ր խոսքի մասի իմաստով են գործածվել:

    Արագ վազքից շնչասպառ էր լինում: — ածական
    Շուտափույթ որոշումը սխալ դուրս եկավ: — ածական
    Դեմառդեմ հանդիպումը շփոթեցրեց նրան: — գոյական
    Օրեցօր ուշացումը նոր դժվարություններ է ծնում: — գոյական

    108. Ընդգծված բառերը որտե՞ղ են գործածվել որպես կապ, որտե՞ղ` որպես այլ խոսքի մասեր (կապերն ընդգծի՛ր):
    Առաջ նա բոլորովին չէր մտածում իր արարքների մասին:
    Որոշել էր ծովափ գնալուց առաջ լողալ սովորել:
    Մի անգամ էլ հետ նայեց, որ իրենց տունը գտնի արդեն մշուշով ծածկված գյուղում:
    Մի հաստ բաճկոն էլ վրայից հագավ, բայց էլի մրսում էր:
    Սեղանի վրա թափթփված թղթերի ու գրքերի մեջ մի կաշեկազմ տետր կար:
    Վրան խոսել էին քրոջ երեսից:
    Երեսից հասկացա, որ բոլորովին էլ գոհ չէ:

    109. Պարզի՛ր, թե մեկ և մի բառերը ո´ր դեպքում են գործածվել որպես թվական, որտե՛ղ որպես անորոշ դերանուն:
    Յուրաքանչյուր համայնքից մի ներկայացուցիչ էր եկել: թվական
    Խորշի լայնությունն ընդամենը մեկ մետր էր: թվական
    Մեկը լիներ, որ պատասխան տար կուտակված հարցերին: անորոշ դերանուն
    Մի պատմություն էր, որից ոչ մեկը գլուխ չէր հանում: անորոշ դերանուն
    Մի մարդ նրա ականջին էր հասցրել, որ նոր արշավախումբ են ուղարկում` կիսատ թողած պեղումները շարունակելու: անորոշ դերանուն
    Կյանքում ամեն ինչի հասել էր, բոլոր երազանքներն իրականացել էին, ու հիմա մի ցանկություն ուներ միայն: թվական
    Մեկն էլ ասում էր, թե հենց իր նախնին է կառուցել այդ կամուրջը: անորոշ դերանուն


    Русский 8

    Проверка знаний. 8 класс.

    Задания 1. Прочитайте текст и дайте ответы на вопросы:
    Этим летом мне довелось ехать в поезде вместе с мальчиком лет двенадцати и его мамой. Он сидел, уткнувшись в книгу, и увлечённо читал «Тараса Бульбу» Гоголя. – Мой сын прямо-таки глотает книги, – сказала женщина. – В отличие от многих его сверстников, он очень начитанный.

    Я поинтересовалась, книги каких авторов он читал, и паренёк вытащил из рюкзака блокнот с длинным списком произведений русских и зарубежных классиков и современных писателей. Я обрадовалась: значит, и среди современных подростков встречаются книгочеи! – Мы в классе соревнуемся, кто за лето больше книг прочтёт, – сообщил он. – Я в прошлом году был первым.

    У меня на коленях лежал томик Льва Николаевича Толстого, раскрытый на страницах повести «Хаджи-Мурат», и я углубилась в чтение. – А вы за сколько минут страницу прочитываете? – вдруг услышала я голос паренька. – Не заметила… не считала! – А я заметил: пока вы пятнадцать страниц прочитали, я уже двадцать три успел! – Да зачем ты торопишься? Не торопись, вдумывайся в то, что читаешь, иначе пропустишь что-нибудь важное. – Важное-то я не пропущу, – ответил он самоуверенно. – Я только описания природы пропускаю, всякие там облака, цветочки-лепесточки.

    Поезд уже подходил к станции, а мне так хотелось поговорить с юным попутчиком. «А ведь читать-то ты, дружок, не умеешь, – хотела я сказать ему. – Из книги берёшь самую малость, только цепочку событий. А книга готова дать тебе бесценный клад мыслей и чувств, научит тебя читать не только строки, но и между строк…» И пока мне думалось, что этих слов он вовсе не поймёт, пока я сердилась сама на себя, решая, как бы мне растревожить этого самоуверенного мальчишку, поезд стал замедлять ход.

    Мать мальчика, обращаясь ко мне, восхищённо сказала: – Вы только взгляните! Он уже проглотил книгу! И тут я, наверное, обидела её. – Вы заблуждаетесь, – ответила я. – Он вовсе не умеет читать.

    Вопросы:
    1.Что сказала его мама о его увлечении чтением?
    Мать мальчика сказала, что он, в отличие от многих его сверстников, очень начитанный.
    2.Что хочет сказать рассказчица мальчику о чтении и восприятии книг?

    Рассказчица хочет сказать мальчику, что он не умеет читать, что он из книги берёт самую малость, только цепочку событий. А книга готова дать ему бесценный клад мыслей и чувств.
    3.Какие темы и чувства, по мнению рассказчицы, можно извлечь из книг?

    Из книг можно получить уйму чувств и эмоций, например восхищение, тоску, разочарование и т.п.


    Задание 2. Вставьте пропущенные буквы и подберите проверочные слова.
    1. Возить – повозка
    2. Починить – починка
    3. Бродить – бродят
    4. Ходить – ходьба
    5. Холмы – холм
    6. Столбы – столб
    7. Весы – вес
    8. Дыма – дым

    Задание 3. Напиши словами цифры.
    1527 — тысяча пятьсот двадцать семь
    2500 — две тысячи пятьсот
    1933 — тысяча девятьсот тридцать три
    2024 — две тысячи двадцать четыре
    1812 — тысяча восемьсот двенадцать

    Задание 4. Напишите альтернативный конец истории, в котором мальчик по-другому реагирует на замечания рассказчицы о чтении. Как это меняет их взаимодействие?
    Поезд уже подъезжал к следующей станции, я долго думала над тем, как бы обьяснить мальчику, что книгинужно читать по другому? Посмотрев на мальчишку, который всё так же быстро проводил глазами по страницам книги, которая в его руках. Подсев немного ближе к мальчку я посмотрела на его книгу, а после на него.
    – Извини… Ты ведь не понимаешь о чем читаешь, верно? – спросила я, посмотрев ему в глаза, – книгу нужно чувствовать, из книги ты берешь самую малость, пропуская то, что тебе правда нужно. – мать мальчика недовольно покосилась на меня и фыркнув взяла мальчишку за руку, чтобы выйти из поезда. Мальчик кинув удивленный взгляд на меня, встал и вышел из поезда с мамой, но перед этим кивнул мне в знак того, что понял свою ошибку. Двери поезда закрылись и я осталась сидеть на том же месте, надеясь, что мальчик в будущем учтет мои советы.