Իմ մասին

Ծանոթանում եմ 4-րդ դասարանի ուսումնական պլանին

Հաջորդ տարի ես կփոխադրվեմ 4-րդ դասարան, և մեր ուսումնական գործընթացի կազմակերպիչը կլինի ընկեր Սոնա Փափազյանը, ում ես արդեն ճանաչում եմ։ Ես այս օրերին ուսումնասիրեցի ընկեր Սոնայի բլոգը, ծանոթացա նրա պատրաստած տեսանյութին, որը վերաբերում էր մեր հաջորդ տարվա ուսումնական պլանին։ Հաջորդ տարի մենք արդեն գնահատականներով ենք աշխատելու, ինչը նշանակում է, որ մենք արդեն մեծացել ենք և պետք է լինենք ավելի պատասխանատու, ուշադիր և կազմակերպված։ Ճիշտն ասած, ուզում եմ ծանոթանալ ինքնագնահատման թերթիկին, որ հասկանամ, ինչպես եմ ինքս ինձ գնահատելու։
Ընկեր Սոնա, երևի արդեն նկատել եք, որ ես շատ եմ սիրում նկարել, գունավոր թղթից, պլաստիլինից և այլ նյութերից տարբեր հետաքրքիր բաներ պատրաստել։ Հիմա իմ ընտրովի գորխունեությունը մաթեմատիկան է։ Բայց 4-րդ դասարանում ուզում եմ լինել դիզայներ։ Միայն թե չհասկացա՝ ընտրովի գործունեության քանի՞ խմբակ կարող եմ հաճախել։ Կուզենայի նաև իմանալ լրացուցիչ կրթության ի՞նչ խմբակներ են գործելու 4-րդ դասարանցիների համար։
4-րդ դասարանում ես կմասնակցեմ երկարեցված օրվա կազմակերպմանը, որի ընթացքում կաշխատեմ կատարել տնային առաջադրանքերը։
Երևի, այսքանը։ Սպասում եմ մեր հանդիպման։

4-րդ դասարանցիների գիտելիքների ստուգում 2021․ Մայրենի լեզու

Լողի ֆլեշմոբ

1.Լողը հիանալի է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են գեղեցիկ մեջք ունենալ:

2.Այս սպորտաձևը հիանալի պրոֆիլակտիկա է սրտային հիվանդությունների համար: Եթե կանոնավոր լողաք, կարելի է մեծացնել օրգանիզմի դիմադրողականությունը:

3.Լողալը հիանալի միջոց է շնչառական մկանների ամրացման համար: Այն կօգնի լավացնել շնչառությունը:

4.Լողը կօգնի բարձրացնել իմունիտետը, մրսածությունը ձեզ համար այլևս խնդիր չի լինի:

5.Լողալն ավելի լավ է օգնում նիհարել, քան ֆիթնեսը: Դրա ընթացքում ոչ պակաս կալորիաներ են այրվում, քան վազքի: Լողալու ընթացքում հոդերն ու ողնաշարը վնասելու հավանականությունը նվազագույնն է:

6.Լողը հիանալի միջոց է սթեսի դեմ, այն հանգստացնում է, օրգանիզմին էներգիա տալիս:

7.Այն հրաշալի հոբբի է: Դուք չեք ձանձրանա դրանից, քանի որ լողի բազմազան ձևեր կան:

русский

Моя семья

Это моя семья. У меня есть мама, папа, сестра, брат, бабушка.

Мою маму зовут Элина, она любит смотреть фильмы и читать книги. Она боится крыс.

Моего папу зовут Тигран, он любит играть с нами в монополию. Он боится насекомых.

Мою сестру зовут Виктория, она любит играть с Хюго. Она боится больших пауков.

Моего брата зовут Александр, он любит играть в компьютерные игры. Он боится насекомых.

Мою бабушку зовут Карина, она любит смотреть хорошие детективы, она боится крыс.

Моего кота зовут Хюго, он любит выходить на балкон, он боится собак.

Это я, меня зовут Арпи, я люблю рисовать, я боюсь конца света.

Մայրենի

Մեծ գյուտարարը

Մեծ գյուտարարը

Ջաննի Ռոդարի


Ժամանակին մի երիտասարդ էր ապրում: Նա երազում էր մեծ գիտնական դառնալ: Գիշեր-ցերեկ սովորում էր, երկար տարիներ, ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
— Ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Միանգամից անցավ փորձեր անելուն: Նա հայտնաբերեց պանրի  անցքերը: Բայց հետո իմացավ‚ որ դրանք վաղուց հայտնաբերված են:
Ի՛նչ պիտի աներ, շարունակեց սովորել: Սովորում էր առավոտից իրիկուն, իրիկունից առավոտ, երկար ամիսներ: Մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
— Ավարտելու ժամանակն է, ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Նա   անձրևանոցի վրայի անցքերն էր հայտնաբերել,և բոլորը մի լավ ծիծաղեցին իր վրա:
Գիտնականն էլի չհուսահատվեց‚ նորից սկսեց գրքեր կարդալ‚ փորձեր անել: Ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
— Ըհը՛, հիմա ես համոզված եմ‚ որ չեմ սխալվում: Հիմա ես իսկական  գիտնական եմ:
Բայց, արի ու տես, որ այս անգամ էլ սխալվեց: Նա նավերը ջրաներկով ներկեց. շա՜տ թանկ նստեց: Դա դեռ ոչինչ, ծովի ջրի գույնն էլ փոխվեց:
— Մեկ է` ես կդառնամ մեծ գիտնական‚-որոշեց   գյուտարարը, չնայած մազերն արդեն սպիտակել էին:
Նա նորից գրքերը ձեռքն առավ և այնքան պարապեց, որ իսկապես  գիտնական  դարձավ:  Այդ ժամանակ նա կարող էր հնարել՝ ինչ ուզեր: Լուսին գնալու մի մեքենա հորինեց: Մի գնացք էլ ստեղծեց, որն  ընդամենը մի բրնձահատիկով  կարող էր հազարավոր կիլոմետրեր սլանալ: Կոշիկներ կարեց‚ որոնք երբեք չէին մաշվում, ու էլի լիքը հետաքրքիր  բաներ..
Նա միայն մի բան չկարողացավ գտնել ՝ ինչպես սովորենք երբեք չսխալվել:
Երևի  ոչ ոք էլ չի կարող դա գտնել: Դրանից հետո նա հանդիպեց իր ընկերուհի Մանուշակին և ասաց․

-Բարև, Մանուշա՛կ, քանի՞ տարի չենք տեսնվել։ Երևի մի հինգ-վեց տարի։

-Այո, բարև, -ասաց Մանուշակը։

-Գիտե՞ս, որ ես մեծ գիտնական եմ դարձել։

-Ոչ, չգիտեի, բայց դա շատ լավ է։ Ցույց կտա՞ս ինչ ես ստեղծել։

-Իհարկե, ցույց կտամ, -ասաց նա․

-Ես ստեղծել եմ լուսին գնալու մի մեքենա: Մի գնացք էլ ստեղծեցի, որն ընդամենը մի բրնձահատիկով կարող էր հազարավոր կիլոմետրեր սլանալ: Կոշիկներ կարեցի‚ որոնք երբեք չէին մաշվում, ու էլի լիքը հետաքրքիր  բաներ։

-Շա՜տ հետաքրքիր է, ասաց Մանուշակը։

Եվ նրանք գնացին զբոսնելու․․․

Անգլերեն

My day

Hello! I am Arpi. I have a sister and brother. We wake up at 7:30 o’clock every day. We go to the bathroom. We wash our face and clean our teeth. We have breakfast. I eat an yogurt, my sister and brother eat an eggs. We get dressed. We go to school. I have 5 lessons. My sister has 4 lessons. My brother goes to kind garden. After classes we come home. We do homework and play computer games. We go to bed at 9:30 o’clock.