Մայրենի

Տերևի ծնունդը

Բողբոջի միջից դուրս եկավ ընկուզենու փոքրիկ, սրտաձև առաջին տերևը։ Ոչ ոք չդիմավորեց, ոչ ոք ուրախության ճիչ չարձակեց նրա ծննդյան առիթով։ Կարծես այգում որևէ փոփոխություն չէր եղել։ Միայն մայր ընկուզենին թեթևակի սարսռաց և հազիվ լսելի շունչով ողջունեց իր անդրանիկ որդու ծնունդը։ Նորածին տերևն աչքերը լայն բացած սկսեց նայել շուրջը։ Երկինքը ամպամած էր։ Փչում էր սառնաշունչ քամի։ Մռայլ երկնքից թափվում էին անձրևի խոշոր կաթիլները։ Տերևը դողաց, վախեցավ և սոսկալի մենակություն զգաց։ Որդու տագնապին անմիջապես արձագանքեց մայր ընկուզենին և ասաց.-Մի՛ հուսահատվիր, որդի՛ս, դու դեռ կտեսնես աշխարհի գեղեցկությունն ու կհմայվես նրանով։

Առաջադրանքներ

  1. Տեքստից դուրս գրեք 7-րդ նախադասությունը և համառոտագրեք:
    Փչում էր սառնաշունչ քամին։
    Փչում էր քամին։
  2. Տեքստում ընդգծեք կոչական ունեցող նախադասություն։
  3. Դուրս գրեք հոդակապով երկու բարդ բառ, դրանց իմաստն արտահայտեք բառակապակցությամբ:
    Սրտաձև-սրտի ձև ունեցող։
    նորածին-նոր ծնված։
  4. Դուրս գրեք քամի, շող, ցանկանալ, դյութիչ բառերի հոմանիշները:
    քամի-Հողմ
    շող-ճառագայթ
    ցանկանալ-մաղթել
    դյութիչ-կախարդական
Մայրենի

Հոլովել այս բառերը

Ուղղական-Մեքենա, ավազ, դուռ, պատ, սանր

Սեռական-Մեքենայի, ավազի, դռան, պատի, սանրի

Տրական-Մեքենային, ավազին, դռանը, սանրին

Հայցական-Մեքենան, ավազն, դուռը, սանրը

Բացառական-Մեքենայից, ավազից, դռնից, սանրից

Գործիական-Մեքենայով, ավազով, դռնով, սանրով

Ներգոյական-Մեքոնայում, ավազում, դռան մեջ, սանրում

մաթեմատիկա

Մոգականը մաթեմատիկայում

Հնարք1-ին․

Եթե ծննդյանդ օրը բազմապատկես  2-ով, ստացված թվին ավելացնես 5, արդյունքը բազմապատկես  50 –ով, ստացված թվին ավելացնես  քո ծննդյան ամիսը, արդյունքից  հանես 250, կստանաս  եռանիշ կամ քառանիշ  թիվ։  Եթե արդյունքում եռանիշ թիվ ստանաս, ապա ստացված թվի առաջին   թվանշանը ցույց կտա  ծննդյանդ օրը,  իսկ  մյուս երկու թվանշանները՝ քո ծննդյան ամիսը։ Եթե արդյունքում քառանիշ  թիվ ստանաս, ապա  ստացված թվի առաջին  երկու թվանշանները ցույց կտան  ծննդյանդ օրը,  իսկ  մյուս երկու թվանշանները՝ քո ծննդյան ամիսը։
06.01.2011
6×2+5=15
17×50=850
850+1=851
851-250=601

Հնարք 2-րդ․

Եթե մտապահես մի եռանիշ թիվ և  այդ թիվը երկու անգամ գրես կողք կողքի։ Այնուհետև ստացածդ  վեցանիշ  թիվը բաժանես  7-ի, հետո 11-ի, այնուհետև 13-ի, ապա արդյունքում   կաստանաս քո մտապահած թիվը։
Թիվ-710
710710:7=101530
101530:11=9230
9230:13=710

Հնարք 3-րդ․

Կոշիկիդ համարը բազմապատկիր 5-ով , ստացված թվին ավելացրու 50, արդյունքը բազմապատկիր 20-ով։ Եթե  այս տարի  ծննդյանդ տարեդարձը արդեն լրացել է, ապա  ստացված թվին ավելացրու 1021, իսկ  եթե դեռ չի լրացել, ապա՝ 1020։ Վերջում ստացված արդյունքից հանիր  ծննդյանդ տարեթիվը։ Արդյունքում  կստանաս քառանիշ թիվ, որի առաջին երկու թվանշանները ցույց կտան  կոշիկիդ համարը, իսկ մյուս երկու թվանշաները՝ տարիքդ։
Համար-33
33×5+50=215
215×20+1021=5321
5321-2011=3310

Հնարք 4-րդ․

Եթե տարիքդ բազմապատկես 5-ով, ստացված թվին ավելացրնես 8, արդյունքը բազմապատկես   2–ով, ստացված թվից հանես 6, արդյունքը բազմապատկես 10–ով, ստացված թվից հանես 100, արդյունքը փոքրացնես 100 անգամ,  կրկին կստանաս տարիքդ։
Տարիք-10
10×5+8=58
58×2-6=110
110×10-100=1000
1000:100=10

Հայրենագիտություն

Մեսրոպ Մաշտոց

Մեսրոպ Մաշտոցը հայոց գրերի ստեղծողն է, հայագիր դպրոցի հիմնադիրը ու հայերենի առաջին ուսուցիչը: Մաշտոցը ծնվել է Վարդան անունով կիսաազնվականի ընտանիքում: Ստացել է հունական հիմնավոր կրթություն, տիրապետել է նաև ասորերենին, պարսկերենին, վրացերենին: Վաղարշապատում հաստատվելուց հետո աշխատել է արքունիքում՝ որպես ատենադպիր ու թարգմանիչ, այնուհետև զբաղվել է ռազմական գործով։ 394 թ. իր աշակերտների հետ Աստվածաշունչը բանավոր թարգմանել է հայերեն, որպեսզի այն հասկանալի դառնար հայերի համար։ Այդ ընթացքում նա լրջորեն մտահոգվել է երկրի վիճակով, գիտակցել լեզվի, եկեղեցու, դպրոցի կարևորությունը։ 387 թ. Պարսկաստանը և Բյուզանդիան կիսել են Հայաստանը։ Պարսկական հատվածում հետզհետե ուժեղանում էր պարսկերենի ազդեցությունը, իսկ բյուզանդական մասում հունարենը դարձել էր պետական լեզու:

Հայի ինքնությունը պահպանելու և որպես ազգ վերանալու վտանգից փրկելու նպատակով Մաշտոցը սկսում է հայերեն թարգմանել քրիստոնեական գրքերը, քարոզչություն անել հայերենով, ստեղծում է ինքնուրույն հայերեն գրականություն: Մաշտոցի այս ծրագիրն ընդունել ու խրախուսել են Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևը և Վռամշապուհ արքան: Վերջինս, տեղյակ լինելով, որ Ասորիքում Դանիել անունով եպիսկոպոսի մոտ հայերեն նշանագրեր կան, պալատական Վահրիճին ուղարկել է դրանք բերելու: Մաշտոցը որոշ ժամանակ այդ տառերով հայոց լեզու է ուսուցանել իր աշակերտներին, սակայն պարզվել է, որ այդ նշանագրերը ոչ ամբողջությամբ են համապատասխանում հայերենի հնչյունական համակարգին: Սահակ Պարթևի երաշխավորությամբ և Վռամշապուհ արքայի հրամանով Մաշտոցն իր մի խումբ աշակերտների հետ ուղևորվել է Ասորիք, եղել Ամիդ, Սամոսատ և Եդեսիա քաղաքներում, որտեղ և զբաղվել է հայերեն տառերի ստեղծմամբ։ Մաշտոցի աշակերտ Կորյունի վկայությամբ՝ 405 թ. Եդեսիայում Մաշտոցն ստեղծել է հայերեն այբուբենը։ Մեկ հնչյունին տվել է մեկ տառ, յուրաքանչյուր տառի՝ տվել անուն (այբ, բեն, գիմ…), թվային արժեք (Ա = 1, Ժ = 10, Ճ = 100, Ռ = 1000…), սահմանել գրության՝ ձախից աջ ուղղությունը: 11-րդ դարում Մաշտոցյան այբուբենին ավելացվել են «օ» և «ֆ» տառերը: 406 թ. նորաստեղծ գրերով Մաշտոցը վերադարձել է Հայաստան: Նրան մեծ ցնծությամբ են դիմավորել Վաղարշապատ մայրաքաղաքում: Գրերի գյուտից անմիջապես հետո երկրում ծավալվել է Թարգմանչաց շարժումը, ծաղկել է հայ դպրությունը, հիմնվել են բազմաթիվ դպրոցներ, գրադարաններ, գրչության կենտրոններ:  Մաշտոցի ու նրա աշակերտների գործունեությամբ սկզբնավորվել է հայոց ոսկեդարի (V դար) վիթխարի գրական-մշակութային շարժումը: 

Մեսրոպ Մաշտոցը սրբացվել է դեռևս կենդանության օրոք, իսկ Օշականում իր գերեզմանի վրա կառուցված եկեղեցին սրբազան ուխտատեղի է համարվում: Սերունդները Մաշտոցին անվանել են Երկրորդ Լուսավորիչ Հայոց, որովհետև Գրիգոր Լուսավորիչը քրիստոնեացրել է հայ ազգը, իսկ Մեսրոպ Մաշտոցն ազգայնացրել է քրիստոնեությունը: Մեսրոպ Մաշտոցի անունով կոչել են Մատենադարանը:

Հայրենագիտություն

Գրիգոր Լուսավորիչ

Հայոց Եկեղեցու առաջին կաթողիկոս Ս. Գրիգոր Ա Լուսավորիչը ծնվել է 255 թվականին։ Նա քարոզում էր Հայաստանում քրիստոնեություն: Սակայն թագավոր Տրդատ 3-րդ Մեծը, որը հալածում էր քրիստոնյաներին, իմանալով այդ մասին, Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի բանտը /խոր փոս/, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Ըստ ավանդույթի՝ նրան գաղտնի կերակրել է մի կին, ինչի շնորհիվ էլ նա ողջ է մնացել: Քրիստոնյաներին հալածելու համար, Աստված պատժում է Տրդատին, և նրա դեմքը դառնում է խոզի մռութ: Տրդատ Գ-ի քույրը նրան ասում է, որ իրեն կարող է փրկել միայն Գրիգորը, որը գտնվում էր վիրապում: Տրդատը չի հավատում, որովհետև այդ փոսում ոչ ոք չէր կարող ապրել երկար, առավել ևս 14 տարի: Սակայն, երբ քույր պնդում է, նա մարդիկ է ուղարկում և Գրիգորին հանել է տալիս փոսից: Գրիգորին հաջողվում է փրկել արքային, վերադարձնել նախկին տեսքին:  Այդ դեպքից հետո, Տրդատը նրան բաց է թողնում, մկրտվում է որպես քրիստոնյա, և երկրով մեկ թույլատրում է քրիստոնեության տարածումը։ 301 թվականին քրիստոնեությունը հռչակում է որպես պետական կրոն: Գրիգոր Լուսավորիչը կարգվում է որպես առաջին հայ կաթողիկոս:

Քրիստոնեության տարածմանը զուգահեռ Հայաստանում սկսում են քանդել հեթանոսական տաճարները։ Արքայի քրոջ խնդրանքով պահպանվում է միայն Գառնու հեթանոսական տաճարը, որը կանգուն է մինչ օրս: Հայաստանում լայն թափ է առնում եկեղեցիների կառուցումը, այդ թվում սկսվում է Էջմիածնի Մայր տաճարի շինարարությունը:

Մայրենի

Եղիշե Չարենց, «Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն»

Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, —
Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը — կրակ ճահիճներում՝ կա ու չկա, —
Կյանքը — ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, —
Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն …

  • Բանաստեղծությունից դուրս գրեք 4 գոյական:
    Երկինք, կյանք, երգ, անուն։
  • Գրեք՝ ինչի մասին է բանաստեղծոթյունը:
    Այս բանաստեղծությունն անվերջ կյանքի մասին է։
  • Բանաստեղծությունը մտքում, տաս անգամ դանդաղ կարդացեք և գրեք, թե ինչ եք զգում:
    Կյանքը շատ հետաքրքիր և տարօրինակ է, մեկի մոտ կյանքը կարող է անցնել ուրախ, մյուսի մոտ՝ տխուր։ Մեկը կարող է կյանքն անցկացնել ճահճի մեջ, մյուսն իրեն զգում է աստղերով շրջապատված։
  • Բանաստեղծությունը սովորեք անգիր, ձայնագրվեք, տեղադրեք բլոգում: