Բնագիտություն

Սնկեր

Սնկեր: Սնկերն ավելի մեծ չափերի են հասնում, քան բակտերիաները: Ունեն տարբեր ձևեր: Սնկերի մեծ մասը բազմաբջիջ է: Սնկերի մարմինը կազմված է թելերից: Որոշ սնկերում տարբերում են նաև գլխիկ և ոտիկ: Դրանք գլխարկավոր սնկեր են։

Սնկերը ևս ունեն լավ արտահայտված արտաքին կառույց, սնվում են, շնչում, բազմանում, օժտված են կենդանի օրգանիզմների այլ հատկու­թյուններով: Նրանք ունեն շատ նմանություններ բույսերի և կենդանիների հետ: Սնկերը սնվում են պատրաստի օրգանական նյութերով:

Սնկերը մեծ դեր են կատարում բնության մեջ: Սնկերի մի մասն ապ­րում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկր մյուսի աճին և զարգացմանը: Դա օգտակար կապ է:

Գլխարկավոր սնկերի թվում կան ուտելի սնկեր: Դրանցից են սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը:

Սակայն կան այնպիսիները, որոնք թունավոր են և վնաս են հասցնում բույսերին և կենդանիներին, մարդուն: Որոշ սնկեր հարուցում են նաև տար­բեր հիվանդություններ:

մաթեմատիկա

Բազմապատկման տեղափոխական և զուգորդական օրենքները

  1. Կիրառելով բազմապատկման տեղափոխական օրենքը հաշվել առավել հարմար եղանակով՝

150‧300‧20=900.000

80‧600‧500=24.000.000

50‧700‧40=7.000.000

400‧600‧50=12.000.000

  • Կիրառելով բազմապատկման զուգորդական օրենքը

հաշվել առավել հարմար եղանակով՝

30‧40‧5=6000

38‧24‧50=45.600

15‧4‧500=30.000

250‧40‧70=700.000

20‧10‧17=3400

  • Կիրառելով բազմապատկման տեղափոխական և զուգորդական օրենքները հաշվել առավել հարմար եղանակով՝

4‧138‧25=13.800

80‧30‧50=120.000

17‧8‧4‧50=27.000

60‧40‧5‧20=240.000

11‧2‧30‧50=33.000

2‧140‧250‧5=350.000

  • Ստուգե՛ք հավասարությունը․

270‧(5 ‧6)= (270‧5) ‧6=8100

 11‧(80 ‧9)=(11‧80)‧9=7920

(20‧18)‧4=20‧(18‧4)=1440

(800‧30)‧50=800‧(30‧50)=1.200.000

  • Հաշվե՛ք գումարը՝ գումարումը փոխարինելով բազմապատկումով՝

27+27+27+27+27+27+27=7*27=189

104+104+104+104+104+104+104=7*104=728

290+290+290+290+290+290+290+290+290=9*209=1881

 2388+2388+2388=3*2388=7164

մաթեմատիկա

Գումարման տեղափոխական և զուգորդական օրենքները

Գումարման տեղափոխական օրենքը՝

Գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում։

Օրինակներ՝ 3+8=8+3=11

118+250+82=118+82+250=200+250=450 ։

Գումարման զուգորդական օրենքը՝

Եթե երկու թվերի գումարին գումարվում է երրորդ թիվը, արդյունքը հավասար կլինի այն թվին, որը ստացվում է, եթե առաջին թվին գումարվում է երկրորդ և երրորդ թվերի գումարը։

Օրինակ՝

(39+13)+87=39+(13+87)=139

Առաջադրանքներ

  1. Կիրառելով գումարման տեղափոխական օրենքը հաշվել առավել հարմար եղանակով՝:

150+200+250=600

393+600+7+3000=4000

796+200+4+450=1450

38000+6550+2000=46.550

6480+224+500+20=7224

12000+6214+8000=26.214

7480+364+500+20=8364



2.Կիրառելով գումարման զուգորդական օրենքը հաշվել առավել հարմար եղանակով՝

189+70+30=189+(70+30)=289

139+14+84=139+(14+84)=237

1033+967+255=255+(1033+967)=2255

333+6667+1992= 1992+(6667+333)=8992

196+117+283=196+(117+283)=593

256+115+144=256+(115+144)=515    

39+13+87=39+(13+87)=139

101+999+1001=101+(999+1001)=2101

57+60+40=57+(60+40)=314

3.Կիրառելով գումարման տեղափոխական և զուգորդական օրենքները հաշվել առավել հարմար եղանակով՝

62+12+38=62+(12+38)=112

64+18+36=64+(18+36)=118

393+8+92+107=(393+8+92)+107=600

275+8+25+92=275+(8+25+92)=400      

276+9+24+91=276+9+24+91=400

1035+49+465+101=1035+49+465+101=1680

654+17+346+250+750=654+(17+346+250+750)=2017

Մայրենի

Թվական 2

1. Քանակական թվականները դարձրեք դասական՝ երեք, երկու, տասնհինգ, վաթսունմեկ, քսանյոթ, չորս:
երրորդ, երկրորդ, տասնհինգերորդ, վաթսունմեկերորդ, քսանյոթերորդ, չորրորդ

2.Թվականները գրեք տառերով՝ 25, 68, 87, 102, 3-րդ, 5-ական, 4/5, 35, 49, 5697
25-քսանհինգ
68-վաթսունութ
87-ութսունյոթ
102-հարյուր երկու
3-րդ-երրորդ
5-ական-հնգական
4/5-չորս հինգերորդ
35-երեսունհինգ
49-քառասունինը
5697-հինգ հազար վեց հարյուր իննսունյոթ

2. Գրեք բարդ ածանցավոր 10 թվական և առանձնացրեք արմատներն ու ածանցը:
57-հի+սուն+յոթ
89-ութ+սուն+ինը
97-ինն+սուն+յոթ
72-յոթ+անասուն+երկու
48-քառ+ասուն+ութ
39-երե+սուն+ինը
64-վաթ+սուն+չորս
73-յոթ+անասուն+երեք
99-ինն+սուն+ինը
56-հի+սուն+վեց

3․ Ի՞նչ է նշանակում սուն ածանցը, գրեք այդպիսի ածանց ունեցող 20 թվական:
30, 40, 50, 60, 70, 80, 90, 130, 140, 150, 160, 170, 180, 190, 230, 240, 250, 260, 270, 280:

4. Գրեք յուրաքանչյուր թվականից երկուական օրինակ՝

Քանակական-2, 8

Դասական- առաջին (I), չորրորդ (IV)

Բաշխական-5-ական, 10-ական

Կոտորակային-4/5, 9/10

Հայրենագիտություն

Մատենադարան

 Մատենադարան կամ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն է, ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկը։ Գտնվում է Երևանում։ Ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը։ Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագիր, հմայիլներ, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթուղթ։

Մատենադարանը գրանցված է 1997 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային հիշողության ցանկում։ Այն այժմ համարվում է «ազգային հիշողության պահպանման և զարգացման ամենակարևոր վայրերից մեկը»։
«Մատենադարան» (հայերեն՝ «մատյան» և «դարան») բառը գրաբարում նշանակել է «գրադարան» և համարվել է մի վայր, որին կից գործել է նաև ձեռագրատուն։մուտքի մոտ շենքի ճակատը զարդարված է Թորոս Ռոսլինի, Գրիգոր Տաթևացու, Անանիա Շիրակացու, Մովսես Խորենացու, Մխիթար Գոշի և Ֆրիկի արձաններով: Մուտքի մոտ գրված է ըստ ավանդության հայերեն թարգմանված առաջին նախադասությունը.<< Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի գործերը>>:

Այս խոսքերը Աստվածաշնչի Սողոմոնի առակների 1:2 խոսքերն են:Ամենահին ամբողջական ձեռագիրը 887 թ.-ին թվագրվող Լազարյան ավետարանն է, ամենամեծը՝ Մշո ճառընտիրը (27,5 կգ), իսկ ամենափոքրը՝ Տոնացույց է (19 գ): Մատենադարան կատարած անգամ ամենակարճ այցելության ընթացքում պարզ է դառնում հայոց լեզվի և հայ գրերի կարևոր դերն ու նշանակությունը համաշխարհային մշակույթի մեջ:
Մատենադարանը որպես առաջին գիտահետազոտական հաստատություն Հայաստանում, ստեղծվել է 1921-ին՝ Էջմիածնի ձեռագրատան հիմքի վրա։ Նախապես կոչվել է Կուլտուր-պատմական ինստիտուտ։ 1939-ին Մատենադարանն Էջմիածնից տեղափոխվել է Երևան և տեղավորվել Հանրային գրադարանի շենքում։ Մատենադարանի ներկայիս շենքը կառուցվել է 1945-57-ին։ Մատենադարանն այդ շենք է փոխադրվել 1959-ին, 1962-ին կոչվել է Մեսրոպ Մաշտոցի անվան։

 1945 թվականին ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծով Երևանում սկսվել է Մատենադարանի շենքի կառուցումը և ավարտվել 1957 թվականին:

download
Մայրենի

Գիտե՞ք, որ գարուն է արդեն

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն:
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց:

Առաջադրանքներ

  • Բանաստեղծությունից դուրս գրել 7 գոյական:
    Գարուն, փողոց, կրակ, բոց, զնգոց, շրթեր, սիրտ
  • Դուրս գրված գոյականներին համապատասխան գրեք մեկական ածական
    Արևոտ գարուն, լայն փողոց, մեծ կրակ, ուժեղ զնգոց, կարմիր բոց, ալ շրթեր, առողջ սիրտ
  • Բացատրեք հետևյալ դարձվածքները՝ «բոլորը թափվել են փողոց», «սրտերը կրակ են ու բոց»
    Բոլորը թափվել են փողոց-փողոցը մարդաշատ է։
    Սրտերը կրակ են ու բոց-Մարդիկ, ովքեր ջերմ սրտեր ունեն, շուտ ոգևորվում են:
  • Ի՞նչ եք զգում բանաստեղծությունը կարդալիս, պատասխանը պատճառաբանեք:
    Ես զգում եմ գարնան արևը, որովհետև բանաստեղծությունը գարնան մասին է։
  • Տարվա ո՞ր եղանակն է ձեզ համար հոգեհարազատ, ինչո՞ւ:
    Իմ համար հոգեհարազատ է ձմեռը, քանի որ այդ եղանակին իմ ծննդյան օրն է և ձմռանը խաղալու համար շատ ձյուն կա։
русский

Вопросы наизнанку

  1. Прочитайте сказку.
  2. Выполните упражнения.

Запомните!

Слова, с твёрдыми согласными на конце, во множественном числе имеют окончание -ы.
Слова, с мягкими согласными на конце: буквы г, к, х и шипящие ж, ш, щ, ч имеют во множественном числе окончание — и.
Например: сад—сады, стена — стены, конь — кони, ель — ели, кошка — кошки.

  1. Образуй множественное число от существительных с основой на г, к, х и шипящие ж, ш, щ, ч.

Сапог-сапоги, петух-петухи, флаг-флаги, ёж-ежи, морж- моржи , пирог-пироги , кубик-кубики , орех-орехи , ёрш-ерш , вещь-вещи , мальчик-мальчики , внук- внуки, грач-грачи, мяч-мячи, плащ-плащи.

2. Напиши пять предложений с любыми из этих существительных во множественном числе.

Уутром запели петухи․ Мы собираем орехи․ Мальчики играли во дворе․ Бабушка пекла пироги․ Туристы собирали вещи․

3. Прочитай предложения. Обрати внимание на выделенные слова. Определи их число.

1) Корова даёт только свежее молоко․-ед. ч. 2) На нашей улице проложили новый асфальт. ед. ч.  3) Пчеловоды собрали душистый мёд.- ед. ч. 4) У нас на участке повесили новые качели. -мн. ч.  5) Папа подаил сыну электронные часы. – мн. ч.  6) Мы подарили нашей маме духи– мн. ч.

В русском языке есть имена существительные, которые употребляются или только в единственном, или только во множественном числе, например: молодёжь, щавель, свёкла — ед. ч.; грабли, вилы, счёты — мн. ч.

Մայրենի

Մայրենիի ինքնաստուգման նախապատրաստում

Մարկ Տվեն

Երկուշաբթի առավոտյան Թոմն իրեն շատ դժբախտ զգաց: Նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շաբաթվա տանջանքները դպրոցում:Նա այդ օրը ցանկանում էր, որ ընդհանրապես կիրակի չլիներ. գերության մեջ լինելը դրանով ավելի ատելի էր դառնում: Թոմը պառկած մտածում էր: Հանկարծ նա ցանկացավ հիվանդ լինել. Այդպիսով կարող էր դպրոց չգնալ և տանը մնալ: Այստեղ ինչ-որ անորոշ հնարավորություն կար: Նա ինքն իրեն ստուգեց: Ոչ մի տեղը չէր ցավում: Նորից ստուգեց: Այս անգամ թվաց, թե փորացավի նշաններ կան, և նա դրանց հետ որոշակի հույս կապեց: Բայց շուտով այդ նշանները թուլացան և հետզհետե ամբողջովին անհետացան: Թոմը նորից սկսեց մտածել: Հանկարծ մի նոր բան հայտնաբերեց: Վերևի ատամներից մեկը շարժվում էր: Դա արդեն մեծ բախտ էր: Որպես սկիզբ նա ուզում էր տնքալ, երբ մտածեց, որ եթե սկսի այդ պատճառաբանությամբ, մորաքույրն այդ ատամը կքաշի, և դա ցավ կպատճառի: Նա որոշեց ատամը պահել որպես պահեստային  ցավ և ուրիշ պատրվակ գտնել: Որոշ ժամանակ ոչ մի բան չգտավ, հետո հիշեց բժշկի պատմած մի հիվանդության մասին, որ մեկին մի քանի շաբաթով անկողին էր գցել՝ միաժամանակ սպառնալով մատի կորստով: Նա վերմակի տակից հանեց ոտքը սկսեց ուսումնասիրել վիրավոր մատը:  Բայց այդ հիվանդության նշանները չգիտեր: Այնուամենայնիվ արժեր փոր□ել, և նա սկսեց եռանդով տնքալ: Իսկ Սիդը շարունակում էր անտեղյակ մնալ ու քնել: Թոմն ավելի խորը տնքաց, և նրան թվաց, որ մատն իրոք ցավում է: Ոչ մի արձագանք Սիդի կողմից: Մինչ այդ Թոմի շունչը կտրվեց: Նա մի փոքր հանգստացավ, ուժ հավաքեց ու տնքոցների հիանալի մի շարք արձակեց: Սիդը շարունակում էր խռմփալ: Թոմի համբերությունն սպառվեց: Նա կանչեց՝ Սի՜դ, Սի՜դ, և եղբորը շարժեց: Դա ազդեց, և Թոմն սկսեց դարձյալ տնքալ: Սիդը հառաչեց, ձգվեց, հենվեց արմունկին, և Թոմին նայեց: Թոմը շարունակում էր տնքալ: Սիդը ձայնեց նրան.

– Թո՜մ, լսի՜ր, Թո´մ:

Պատասխան չկար:

– Լսի՜ր, Թո´մ, ի՞նչ է պատահել, Թո´մ:

Նա շարժեց եղբորը՝ մտահոգ նայելով դեմքին:

– Թո՜ղ, Սի´դ, հանգիստ թող ինձ:

– Ի՞նչ է պատահել, Թո´մ, գնա՞մ, մորաքրոջը կանչեմ:

– Ո՜չ, հարկավոր չէ. գուցե կամաց-կամաց անցնի, ոչ մեկին մի՛ կանչիր:

– Բայց ես պարտավոր եմ: Այդպես մի տնքա, Թո´մ, սարսափելի է: Ինչքա՞ն ժամանակ է, որ դու այդ վիճակում ես:

– Ժամե՜ր, ա՜խ, ինձ ձեռք մի´ տուր, Սի´դ:
Բայց Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու:  Այժմ Թոմն իսկապես տառապում էր. այնպես լավ էր նրա երևակայությունն աշխատում, և այնքան բնական էին նրա տնքոցները:

1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

դժբախտ
համբերությունն     
շաբաթվա
փորձել


2. Գրի´ր տրված բառերի հականիշները.
    ա/ դժբախտ              բախտավոր
    բ/ ատելի                  հաճելի
   գ/ հիվանդ                առողջ
   դ/անհետանալ         հայտնվել

3.Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող հետզհետե  բառը: 

     ա/ աստիճանաբար
     բ/   կարգին
     գ/ ավելի ուշ
     դ/շատ ուշ

4.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված տեսակը. 

ա/ դժբախտ-պարզ
բ/ փորացավ-բարդ
գ/ մորաքույր-բարդ
դ/ հիվանդություն-ածանցավոր

5.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

ա/ վերմակ-ածական
բ/  նշան-գոյական
գ/ ատամ-գոյական
դ/ դպրոց-գոյական

6.Ո՞րն է տրված նախադասության ենթական:
  Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու:
ա/ հագուստները
բ/ մորաքույրը
գ/ Սիդը 
դ/ իր

7.Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և բացականչական  նախադասություն:

Նա որոշեց ատամը պահել որպես պահեստային  ցավ և ուրիշ պատրվակ գտնել: Պատմողական
Ժամե՜ր, ա՜խ, ինձ ձեռք մի´ տուր, Բացականչական

8.Հոմանիշ զույգերից  ո՞րն է սխալ.
ա/ մտածել-մտորել
բ/փնտրել – որոնել
գ/ լսել – ականջ դնել
դ/բնական – արհեստական

9.Վերնագրի´ր տեքստը:

 <<Դբախտ Թոմը>>


 10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց են  թողած կետադրական նշաններ:   Սիդը հառաչեց, ձգվեց, հենվեց արմունկին, և Թոմին նայեց:

  Լրացրո՛ւ  դրանք:

11.Գրի´ր  մեկ բառով.
ա/ մոր քույրը                  մորաքույր

բ/ միտք անել                  մտածել
գ/ ման գալ                       որոնել

դ/ որոշում կայացնել  որոշել

12.Ինչո՞ւ էր երկուշաբթի օրերը Ջելսոմինոն իրեն դժբախտ զգում:

Թոմի համար երկուշաբթի օրերը սկսվում են դպրոցի տանջանքերը։

   
13.Թոմն ինչո՞ւ չէր սիրում կիրակի օրերը: Տեքստում ընդգծի՛ր այդ հատվածը:

Նա այդ օրը ցանկանում էր, որ ընդհանրապես կիրակի չլիներ. գերության մեջ լինելը դրանով ավելի ատելի էր դառնում:

14.Ինչո՞ւ էր Թոմն ուզում հիվանդ լինել:

Միակ տարբերակն էր դպրոց չգնալու։

15.Թոմը որոշեց սկզբից չասել ատամի մասին, որովհետև ̀
ա/ հարմար չէր գտնում նման պատճառաբանությունը
բ/պահում էր որպես պահեստային ցավ
գ/չէր մտածել այդ մասին
դ/ մի անգամ արդեն նման պատճառաբանություն արել էր