Մայրենի·Մայրենիի ստուգատես

Փոքրիկ իշխանը (քննության նախապատրաստում)

Էքզյուպերի

Փոքրիկ իշխանը (հատված)

Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Երբեք նրանք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ոչ»: Նրանք հարցնում են. «Քանի՞տարեկան է նա: Քանի՞ եղ□այր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»: Եվ դրանից հետո երևակայում են, թե ճանաչեցին մարդուն: Երբ մեծահասակներին ասում ես՝ «Ես տեսա վարդագույն աղյուսից մի տուն, որի պատուհանին խորդենի կար, իսկ կտուրին՝ աղավնիներ», նրանք երբեք չեն պատկերացնում այդ տունը: Նրանց պետք է ասել. «Ես տեսա մի տուն, որ արժե հար□ուր հազար ֆրանկ»: Եվ միայն այդ ժամանակ նրանք կբացականչեն. «Ինչպիսի՜ գեղեցկություն»: Ճիշտ այդպես, եթե նրանց ասես. «Ահա ձեզ ապացույցներ, որ, իրոք, Փոքրիկ իշխանը եղել է, որ նա շատ, շատ լավն էր, ծիծաղում էր և շատ էր ուզում գառնուկ ունենալ. իսկ ով ուզում է գառնուկ ունենալ, նա անպայման գոյություն է ունեցել»: Եթե այսպես ասես, նրանք միայն ուսերը կթոթվեն ու ձեզ կնայեն այնպես, ինչպես կնայեին մի անգետ մանկիկի: Բայց եթե նրանց ասես՝ «Նա թռել եկել էր մի մոլորակից, որը կոչվում է № 612», դա նրանց կհամոզի, և նրանք քեզ այլևս չեն ձանձրացնի հարցերով: Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

 Բայց մենք (հասկանալ), թե ինչ բան է կյանքը, և ինչ խոսք, ծիծաղում ենք համարների ու թվերի վրա: Ես այս պատմվա□քը սիրով մի կախարդական հեք□աթի նման կպատմեի: Ես կուզեի սկսել այսպես. «Կար-չկար մի գեղեցիկ իշխան կար: Նա ապրում էր մի մոլորակի վրա, որը իրենից մի քիչ էր մեծ, և նա սրտակից բարեկամ չուներ…»: Նրանք, ովքեր (ճանաչել) կյանքը, կզգային, որ սա զուտ ճշմարտություն է: Ես ամենևին էլ չեմ ուզում որ իմ գիրքը կարդան միայն զվարճության համար: Իմ սիրտը ցավից ճմլվում է, երբ ես (հիշել) իմ փոքրիկ բարեկամին, և ինձ համար հեշտ չէ նրա մասին պատմելը: Արդեն վեց տարի է անցել այն օրից, ինչ նա և իր գառնուկը հեռացել են ինձանից: Ես նրա մասին ուզում եմ պատմել, որպեսզի չմոռանամ նրան: Շատ տխուր բան է, երբ բարեկամներին մոռանում են: Բոլորը չէ, որ բարեկամ ունեն: Եվ ես (վախենալ), թե կդառնամ մեծահասակների նման, իսկ նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
                         Եղբայր

                     Հարյուր

                     Պատմվածքը

                     Հեքիաթի

2. Ի՞նչ է նշանակում  երևակայել բառը.

       ա/ պատկերացնել
       բ/ շինել
       գ/ պատրաստել
        դ/ կառուցել

 3. Գրի՛ր տրված  բառերի հոմանիշները.
       ա/ գեղեցիկ               սիրուն
       բ/ շատ                      մեծաքանակ
       գ/կախարդական    մոգական
       դ/ մեծ                     հսկա

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

      ա/ սիրտ – պարզ

       բ/ բարեկամ — բարդ

      գ/ գեղեցկություն – պարզ

       դ/ անգետ — ածանցավոր

5. Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

      ա/ խաղեր

       բ/ պատուհաններ

       գ/ թվեր

       դ/ իշխան

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

      ա/ գեղեցիկ — ածական

      բ/ տխուր — գոյական

      գ/ գառնուկ — գոյական

      դ/ մոլորակ – գոյական

 7. Փակագծերում  նշված բայերը համապատասխանեցրո՛ւ տեքստին:

       Հասկանում ենք                   

Ճանաչում են                   

       Հիշում եմ                    

       Վախենում եմ   
                
8. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը:

     Իշխանիկը ապրում էր մի փոքրիկ մոլորակի վրա:

      ենթակա — Իշխանիկը

      ստորոգյալ — ապրում էր

9. Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:

Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին:

Քանի՞տարեկան է նա: Քանի՞ եղբայր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը։

10. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան: Լրացրու՛:

Ես ամենևին էլ չեմ ուզում, որ իմ գիրքը կարդան միայն զվարճության համար:

11. Ի՞նչ են շատ սիրում մեծահասակները:

Մեծահասակները թվեր շատ են սիրում:

12. Ի՞նչ էին հարցնում մեծահասակները նոր բարեկամի մասին:

Քանի՞տարեկան է նա: Քանի՞ եղ□այր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը։

 13. Ինչո՞ւ Փոքրիկ իշխանի մասին պատմելը հեշտ չէր.

       ա/ հեղինակը մանրամասները չէր հիշում

        բ/արդեն վեց տարի էր անցել, ինչ նա և գառնուկը հեռացել էին

       գ/ բարեկամներին շուտ էին մոռանում

       դ/ հեղինակի սիրտը ճմլվում էր

14. Ինչո՞ւ էր հեղինակը վախենում մեծահասակների նման դառնալուց.

      ա/ ճիշտ հարցեր էին տալիս

       բ/ ծիծաղում էին համարների և թվերի վրա

      գ/ մեծահասակները թվերից բացի ոչնչով չէին հետաքրքրվում

      դ/ մեծահասակները շատ բարեկամներ ունեին

15. Դու՛րս գրիր  այն հատվածը, որտեղ գրված է, որ երեխաները պետք է հասկանան  և  ներեն մեծերին:

Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

Մայրենի·ընթերցանություն

Իմ սիրելի գիրքը

Վերջերս ընթերցեցի Ջեք Լոնդոնի «Սպիտակ Ժանիքը» վիպակը,  որի գլխավոր հերոսը Սպիտակ ժանիք անունով գայլանման շունն է, նրա մեջ գայլի արյուն է լինում։ Գիրքը պատմում է այդ շան դաժան և ծանր մանկության մասին, երբ նա ստիպված է եղել սովին ու ցրտին դիմանալ։ Հետո շունը հայտնվել է տարբեր մարդկանց մոտ, ովքեր շատ վատ են նրան վերաբերել, տանջել, ծեծել, ստիպել, որ շնամարտերի մասնակցի, նույնիսկ հասցրել մահվան դուռը։ Բայց մի մարդ նրան փրկել և տարել է իր կալվածքը։ Այստեղ նրան նույնպես մի փորձություն էր սպասվում։ Բայց Սպիտակ Ժանիքը այնքան հավատարիմ է լինում նոր տիրոջը, որ վտանգելով իր կյանքը՝ փրկում է տիրոջը և իր ընտանիքը։ Գրքում ներկայացված են շան և մարդու միջև հաստատված կապը, հավատարմությունը․ դաժանությունը, որ մարդը կարող է ունենալ կենդանու նկատմամբ։ Գիրքն ընթերցելիս՝ շատ էի խղճում այդ շանը ու զարմանում՝ ինչպե՞ս կարելի է այդպես վարվել կենդանիների հետ։
Գիրքը մի փոքր բարդ է, բայց շատ հետաքրքիր է, այդ պատճառով խորհուրդ կտամ ընկերներիս այն կարդալ։

Մայրենի

Ուրիշի ուղղակի խոսքի կետադրություն

1. Գտեք նախադասությունների կոչականները և կետադրեք:

-Ես քեզ երբեք չեմ ների, Մարկո՛ս, քո այդ վատ արարքը չեմ մոռանա:

Աղջիկնե՛ր, մի քանի վայրկյանից ավարտում եմ աշատանքս և կգամ ձեզ հետ:

– Դուք ամեն ինչ մոռացության եք տվել, անամոթնե՛ր:

– Միայնակ զբոսնում ես, փոքրի՛կ, միթե չես վախենում ավազակներից:

Սրիկանե՛ր, այդ ամենի համար դուք դեռ պատասխան եք տալու:

2. Ուրիշի ուղղակի խոսք կետադրեք:

Գորտերը հպարտ հայտատարեցին․
-Մեր ճահիճից լավ տեղ աշխարհում չկա:

Տղան ծնողներին ասաց․
-Ես գնալու եմ հեռու երկիր և վերադառնալու եմ 10 տարուց:

Ուսուցիչը զգուշացրեց սովորողներին․
-Եթե դուք շարունակեն ձեզ անկարգ պահել, խիստ նկատողություն կստանաք:

Ոստիկանը կանգնեցրեց վարորդին և տեղեկացրեց․
-Դուք գերեզանցել եք մեքենայի արագույթունը, որի համար պետք է տուգանվեք:

3. Հեղինակի խոսքը դրեք ուրիշի ուղղակի խոսքի սկզբում, մեջտեղում, վերջում և կետադրեք:

 Նապաստակները սարսափած ասացին․
-Մոտերքում գայլ է հայտնվել, շտապեք ձեր ձագուկներին թաքցնել բներում:
– Մոտերքում գայլ է հայտնվել,-ասացին սարսափած նապաստակները,- շտապեք ձեր ձագուկներին թաքցնել բներում։
– Մոտերքում գայլ է հայտնվել, շտափեք ձեզ ձակուկներին թաքցնել բներում,-Ասացին սարսափած նապաստակները։

Թռչունները երգում էին․
-Շուտով գալու է գարունը, այլևս սառը ձյան տակ հացի փշուրներ չենք փնտրելու:
-Շուտով գալու է գարունը,-երգելով ասացին թռչյունները,-ստիպված չենք լինի սառը ձյան տակ հացի փշուրներ փնտրելու։

-Շուտով գալու է գարունը ստիպված չենք լինի սառը ձյան տակ հացի փշուրներ փնտրելու,- երգելով ասացին թռչյունները։ Քույրը եղբորն ասաց․
-Այլևս չեմ օգնելու քեզ կատարել դասերդ, դու մեծ տղա ես և կարող ես ինքնուրույն ամեն ինչ հասկանալ:

-Այլևս չեմ օգնելու քեզ կատարել դասերդ,-ասաց քույրիկը,-դու մեծ տղա ես և կարող ես ինքնուրույն ամեն ինչ հասկանալ:
-Այլևս չեմ օգնելու քեզ կատարել դու մեծ տղա ես և կարող ես ինքնուրույն ամեն ինչ հասկանալ,- դասերդ ասաց քույրիկը։

русский

Упражнения /10 мая — 14 мая/

Серый комок

В комнате на полу зашуршала бумага. Ваня глянул туда. Это был ёж. Как он сюда попал? На крик мальчика пришла мама. Ёж спрятался в уголке. На пол поставили миску с молоком. Минуты три все ждали. Выкатился серый комок — и давай пить молоко.

  1. Кого увидел Ваня на полу?
    Ваня увидел на полу ежа.
  2. Кто пришел на крик мальчика?
    На крик мальчика прибежала мама.
  3. Что поставили на пол?
    На пол поставили миску с молоком.
  4. Что стал делать ёж?
    Ёж стал пить молоко из миски.

Упражнение.

Запишите слова в два столбика /кто? что?/

Кто? Что?
Человек Дом
Мама Город
Щенок Дерево
Кузнечик Машина
Доктор Стол
Шофёр Люстра
Кит Книга

Человек, дом, город, мама, дерево, машина, щенок, кит, кузнечик, доктор, стол, люстра, шкаф, шофёр, книга.

Дятел

Однажды мальчики подобрали маленького дятла. Назвали его Пеструхиным. К вечеру Пеструхин доверчиво клевал с руки мятый картофель и творог. На рассвете ему дали червей. После вкусного завтрака Пеструхин стал летать по комнате и весело покрикивать.

  1. Как назвали дятла?
    Дятла назвали Пеструхиным.
  2. Когда дятлу дали червей?
    Дятлу дали червей на рассвете.
  3. Как вел себя дятел после завтрака?
    Дятел после завтрака начал летать по комнате и покрикивать.

Упражнение.

Составьте словосочетания.

Дети (какие?) Маленькие дети.

Брат (какой?) Жадный брат.

Сестра (какая?) Старшая сестра.

Компот (какой?) Сладкий компот.

Котлета (какая?) Вкусная котлета.

Варенье (какое?) Малиновое варенье.

Придумайте 5 словосочетаний.

1. Большое дерево.
2. Красивый цветок.
3. Длинный провод.
4. Тяжёлый рюкзак.
5.
Чистая вода.