Կենսաբանություն 9

Սպիտակուցների սինեթեզ՝ տրանսկրիպցիա    և տրանսլյացիա:

Ընտրել ճիշտ պատասխանները․
1. Տրանսլյացիայի ընթացքում ինչ հերթականությամբ ընթանում է գործընթացը․
ա) Տրանսկրիպցիա → Տրանսլյացիա
բ) Տրանսլյացիա → Տրանսկրիպցիա
գ) ԴՆԹ-ի կրկնապատկում → Տրանսկրիպցիա
դ) ՌՆԹ-ի քայքայում → Տրանսլյացիա

2․ Տրանսլյացիայի ավարտը տեղի է ունենում, երբ ռիբոսոմը հանդիպում է․
ա) Սկիզբ կոդոնի
բ) ԴՆԹ-ի վերջնական հատվածի
գ) Կանգառ կոդոնի
դ) Նուկլեոտիդային կապի

3․ Ինչպե՞ս է կոչվում ԴՆԹ-ի այն հատվածը, որը կոդավորում է մեկ սպիտակուց։
ա) Կոդոն
բ) Գեն
գ) Քրոմոսոմ
դ) Նուկլեոտիդ

Նախագծեր·Գրականություն 9

Կարդում ենք, թարգմանում, փոխադրում․ 16․10

1․ Մասնակցի՛ր «Գրաբարյան օրեր, Թարգմանչաց տոն» նախագծին՝ ընտրելով առաջարկվող աշխատանքներից որևէ մեկը։
2․ Կատարած թարգմանությունդ, փոխադրությունդ՝ գրաբարից կամ հայրերենի որևէ բարբառից, հրապարակի՛ր բլոգումդ։

«Գրաբարյան օրեր, Թարգմանչաց տոն»
3․ Կարդա՛ գրաբարով կամ բարբառով, ձայնագրի՛ր ընթերցանությունդ։

Գրականություն 9

Կարդում ենք և քննարկում

1․ Կարդա՛  «Արհեստագործ» ամսագրի հրապարակումները։
2․ Քեզ դուր եկած ստեղծագործությունները առանձնացրո՛ւ և գրի՛ր մեկնաբանություն համապատասխան նյութի տակ։

Աշնան մեղեդին։ Անահիտ Գրիգորյան
Ծաղիկներն իմ կյանքում։ Միլենա Մարկոսյան
3․ Բլոգումդ վերլուծի՛ր դրանցից մեկը։

Աշնան մեղեդին։ Անահիտ Գրիգորյան
Տեքստում ներկայացված է աշնան բնապատկերը՝ որպես բնության հոգևոր երաժշտություն։ Հեղինակի համար աշունը պարզապես տարվա եղանակ չէ, այլ՝ զգացմունքային և խորհրդավոր երևույթ է, որն իր մեջ միավորում է խաղաղություն, թախիծ և գեղեցկություն։ Աշունը բնութագրվում է իր գույներով (ոսկեգույն, կարմիր), իր ձայներով (տերևների խշշոց, անձրևի կաթկթոց, թռչունների ձայն) և իր ներքին մեղեդիով, որը լսելի չէ, բայց զգացվում է հոգով։ Գլխավոր գաղափարն այն է, որ բնությունը կենդանի է և խոսում է իր երաժշտությամբ, իսկ աշունը այդ երաժշտության ամենազգայական ու նուրբ կատարումն է։
4․ Դասարանում քննարկի՛ր դասընկերներիդ հետ։

Հանրահաշիվ 9

ՖՈՒՆԿՑԻԱՅԻ ԳՐԱՖԻԿԻ ՏԵՂԱՇԱՐԺԵՐԸ

Առաջադրանքներ․

1) Դիցուք, f(x) ֆունկցիայի գրաֆիկը տեղաշարժեցին 5 միավորով վերև, այնուհետև՝ 7 միավորով ներքև։ Ո՞ր ֆունկցիայի գրաֆիկը ստացվեց։

f(x)=-2

2) Դիցուք, f(x) ֆունկցիայի գրաֆիկը տեղաշարժեցին − 2 միավորով ա) վերև, բ) ներքև։ Ո՞ր ֆունկցիայի գրաֆիկը ստացվեց։

ա) f(x)=-2
բ) f(x)=2

3) Հայտնի է, որ f(x) ֆունկցիայի արժեքների տիրույթը [0, ∞) միջակայքն է: Գտե՛ք g(x) = f(x) + 3 ֆունկցիայի արժեքների տիրույթը:

[3;)

4) Դիցուք f(x) ֆունկցիայի արժեքների տիրույթը [−4, −1] միջակայքն է։ Գտե՛ք.
ա) g(x) = f(x) − 2.5

[-6,5;-3,5]
բ) g(x) = f(x) + 2 ֆունկցիայի արժեքների տիրույթը

[-2;1]

5) Նկարում պատկերված է ֆունկցիայի գրաֆիկը։ Պատկերե՛ք f(x) + 1 և f(x) — 3 ֆունկցիաների գրաֆիկները:

ա)

բ)

գ)

դ)

6) Նկարում պատկերված է f(x) ֆունկցիայի գրաֆիկը: Պատկերե՛ք f(x) + 2 և f(x) — 4 ֆունկցիաների գրաֆիկները:
ա)

բ)

գ)

դ)

7) Գտնել 48-ի 20%-ը։
48*20/100=9,6
8) Գտնել 36-ի 25%-ը։

36*25/100=9
9) Գտնել այն թիվը, որի 20%-ը հավասար է 12-ի։

100*12/20=60
10) Գտնել այն թիվը, որի 25%-ը հավասար է 15-ի։

100*15/25=60

Երկրաչափություն 9

Վեկտորների հանումը

Առաջադրանքներ․

1) Օգտվելով բազմանկյան կանոնից` պարզեցրեք արտահատությունը․
ա)(AB + BC — MC) + (MD — KD)
=AK

բ) (CB + AC + BD) — (MK + KD)=AM


2) ABC հավասարակողմ եռանկյան կողմը 5 սմ է: Գտե՛ք AC + CB վեկտորի մոդուլը:

AC+CB=AB=5սմ
3) C ուղիղ անկյունով ABC հավասարասրուն ուղղանկյուն եռանկյան էջը 7 դմ է: Գտե՛ք AC + CB վեկտորի մոդուլը:

72+72=7√2
4) Օգտվելով զուգահեռագծի կանոնից` կառուցեք նկարի a և b վեկտորների գումարը:

5) ABC եռանկյան մեջ AB = 6, BC = 8, <B = 90o : Գտեք՝
ա) |BA| — |BC| և |BA — BC|
բ) |AB| + |BC| և |AB + BC|
գ) |BA| + |BC| և |BA + BC|
դ) |AB| — |BC| և |AB — BC|

Իրավունք 9

«Մարդու իրավունքներ» հասկացությունը։Մարդու իրավունքների սերունդները․

Առաջադրանք
1․ Սահմանե՛ք «մարդու իրավունքներ» հասկացությունը։ Ինչու՞ են դրանք անհրաժեշտ․արտահայտե՛ք ձեր կարծիքը։

«Մարդու իրավունքներ» ասելով հասկանում ենք այն հիմնական ազատություններն ու հնարավորությունները, որոնք յուրաքանչյուր մարդ ունի պարզապես մարդ լինելու համար՝ անկախ նրա ազգությունից, սեռից, կրոնից, լեզվից կամ սոցիալական դիրքից։
Այս իրավունքները ներառում են, օրինակ՝ կյանքի իրավունքը, կարծիք արտահայտելու ազատությունը, կրթության, աշխատանքի, անվտանգության և արժանապատիվ վերաբերմունքի իրավունքները։
2․ Ի՞նչ իրավական փաստաթղթեր գիտեք, որոնցում ամրագրված են մարդու իրավունքները։ Թվարկե՛ք դրանք /բլոգային աշխատանք/․

1. Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր (1948 թ.)
2. Մարդու քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիր
3. Մարդու տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագիր
4. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, որտեղ նույնպես ամրագրված են մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները։

Русский 9

Поэты Серебряного века.

Кто относится к поэтам Золотого века?
В список «золотых» классиков вошли Лев Толстой, Федор Достоевский, Иван Тургенев и другие. Писатель Валентин Катаев говорил, что золотой век словесности начался с рождением Пушкина и закончился со смертью Чехова.

Почему Серебряный век называется именно так?
Эпоха рубежа веков получила название «Серебряного века» уже после её завершения. Понятие возникло в среде русской эмиграции (что немаловажно), и изначально было соотнесено с «Золотым веком» Пушкинской эпохи (начала XIX века), ретроспективно оценивая ушедшее время как второй расцвет русской культуры после него.

По-простому, Серебряный век — это особенное время в русской литературе и культуре, примерно с конца XIX до начала 1920-х годов, когда появилось много талантливых поэтов и писателей, писавших красиво, необычно и очень по-разному.

Серебряный век — это время, когда в России писали Александр Блок, Анна Ахматова, Марина Цветаева, Осип Мандельштам и другие известные поэты. Их стихи были очень красивымиобразнымиэмоциональными, часто о любвисмысле жизнитайнах души, написаны по-новому, не как раньше. Это как в музыке: если Пушкин и Лермонтов — это классика, как Бетховен, то Серебряный век — это уже что-то ближе к джазу или романтической балладе — больше чувств, свободы, экспериментов.

Имена поэтов и поэтесс Серебряного века известны сегодня не меньше, чем имена поп-звёзд.
Анна Ахматова
Николай Гумилёв
Александр Блок
Максимилиан Волошин
Марина Цветаева
Борис Пастернак
Осип Мандельштам

Анна Ахматова

Сжала руки под темной вуалью…
Сжала руки под темной вуалью…
«Отчего ты сегодня бледна?»
— Оттого, что я терпкой печалью
Напоила его допьяна.

Как забуду? Он вышел, шатаясь,
Искривился мучительно рот…
Я сбежала, перил не касаясь,
Я бежала за ним до ворот.

Задыхаясь, я крикнула: «Шутка
Все, что было. Уйдешь, я умру».
Улыбнулся спокойно и жутко
И сказал мне: «Не стой на ветру».
1911 г.

Я научилась просто, мудро жить…
Я научилась просто, мудро жить,
Смотреть на небо и молиться Богу,
И долго перед вечером бродить,
Чтоб утомить ненужную тревогу.

Когда шуршат в овраге лопухи
И никнет гроздь рябины желто-красной,
Слагаю я веселые стихи
О жизни тленной, тленной и прекрасной.

Я возвращаюсь. Лижет мне ладонь
Пушистый кот, мурлыкает умильней,
И яркий загорается огонь
На башенке озерной лесопильни.

Лишь изредка прорезывает тишь
Крик аиста, слетевшего на крышу.
И если в дверь мою ты постучишь,
Мне кажется, я даже не услышу.

А ты думал — я тоже такая
А ты думал — я тоже такая,
Что можно забыть меня,
И что брошусь, моля и рыдая,
Под копыта гнедого коня.

Или стану просить у знахарок
В наговорной воде корешок
И пришлю тебе странный подарок —
Мой заветный душистый платок.

Будь же проклят. Ни стоном, ни взглядом
Окаянной души не коснусь,
Но клянусь тебе ангельским садом,
Чудотворной иконой клянусь,
И ночей наших пламенным чадом —
Я к тебе никогда не вернусь.

Նախագծեր·Գրականություն 9

Կոմիտասի «Կռունկը»՝ ցավի և հույսի միախառնությունխ

Խմբային աշխատանք՝ առաջարկվող թեմաներից ընտրել մեկը, ուսումնասիրել և պատրասել սահիկաշար

Խմբային աշխատանք Եվա Գրիգորյանի, Եվա Մարտիրոսյանի, Արմինե Ենգիբարյանի, Էմիլի Ներսեսյանի և Ինգա Պետրոսյանի հետ
Ահա սահիկաշարը

Նախագծեր·Պատմություն 9

Նախագիծ։ Առաջին համաշխարհային պատերազմը 1914–1918թթ․

Սկիզբ
1914 թվականի հունիսի 28-ին Սարաևո քաղաքում սերբ ազգայնական Գավրիլո Պրինցիպը սպանեց Ավստրո-Հունգարիայի ժառանգորդ արքայազն Ֆրանց Ֆերդինանդին։ Այս դեպքը դարձավ պատերազմի առիթը, թեև իրական պատճառները շատ ավելի խորքային էին։ Եվրոպական տերությունները՝ հատկապես Անգլիան, Ֆրանսիան և Գերմանիան, մրցում էին Աֆրիկայի և Ասիայի գաղութների համար։ Գերմանիան արագ զարգանում էր և ուզում էր դառնալ համաշխարհային պետություն, ինչը բախվում էր Անգլիայի ու Ֆրանսիայի շահերին։ Արդյունքում ստեղծվեցին 2 դաշինք՝ Եռակի դաշինք (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Իտալիա), և հետագայում նրանց միացան Օսմանյան կայսրությունը և Բուլղարիան։ Եվ Եռակ համաձայնություն (Անգլիա, Ֆրանսիա, Ռուսաստան)։ 1914 թվականի հուլիսի 28-ին Ավստրո-Հունգարիան պատերազմ հայտարարեց Սերբիային՝ սկսելով Առաջին համաշխարհային պատերազմը։ Ռուսաստանը հանդես եկավ Սերբիայի պաշտպանությամբ և սկսեց ընդհանուր զորահավաք։ Ի պատասխան՝ Գերմանիան 1914 թ․ օգոստոսի 1–ին (հին տոմարով` հուլիսի 19– ին) պատերազմ հայտարարեց Ռուսաստանին։

Ընթացք
Ամեն պետություն ուներ իր նպատկը, վերադարձնել կորցրածը, գրավել տարածքներ, հաստատել իր գերիշխանությունը և այլն․ Առաջին աշխարհամարտը սկսվեց Բալկանյան թերակղզում։ Պատերազմի մեջ մտան Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան, իսկ հետագայում Ամերիկայից և Ասիայից բազմաթիվ պետություններ միացան Անտանտին։ Այսպիսով՝ համաեվրոպական պատերազմը վերածվեց համաշխարհայինի։ Պատերազմը ծավալվեց տարբեր աշխարհամասերում։ Ռազմական գործողությունները տեղի էին ունենում բազմաթիվ ճակատներում, սակայն գլխավորը երկուսն էին։ Առաջինը՝ Արևմտաեվրոպական (Ֆրանսիական), երկրորդը՝ Արևելաեվրոպական (Ռուսական)։ Աշխարհամարտն ընթանում էր նաև Բալկաններում,Միջագետքում, Սիրիայում, Հեռավոր Արևելքում և Աֆրիկայում։ Իտալիան 1915 թ. անցավ Անտանտի կողմը, իսկ Բուլղարիան միացավ Եռյակ դաշինքին։ Վերջինս այդպիսով վերածվեց Քառյակ դաշինքի։

Առաջին համաշխարհային պատերազմի (1914–1918) տարիներին կիրառվեցին մի շարք նոր և մահաբեր զինատեսակներ, որոնք արմատապես փոխեցին պատերազմի բնույթը։ Պատերազմական գործողությունները տեղի էին ունենում ցամաքում, ծովում և օդում։Կիրառվեցին մեծ կալիբրով հրանոթներ, որոնք խիստ ավերիչ ուժ ունեին, գազային զենքեր, ավտոմատ հրացաններ և գնդացիրներ, ռազմական ինքնաթիռներ և օդապարիկներ, սուզանավեր և տանկեր, որոնք առաջին անգամ օգտագործվեցին 1916 թ․ բրիտանացիների կողմից։

Պատերազմի սկզբից երեք ամիս անց Օսմանյան կայսրությունը միացավ Եռյակ դաշինքին՝ սկսվեց հերթական ռուս-թուրքական բախումը։ Ռազմական գործողությունները տեղի էին ունենում գլխավորապես Հայաստանի տարածքում։ Կայսրությունը ռազմական գործողություններ վարեց Կովկասում, Մերձավոր Արևելքում և Դարդանելի շրջանում։ Սակայն այս շրջանում Օսմանյան իշխանությունները իրականացրին Հայոց ցեղասպանությունը (1915 թ.), որի ընթացքում ավելի քան մեկուկես միլիոն հայեր սպանվեցին, արտաքսվեցին կամ մահացան անապատներում։ Սա համարվում է մարդկության պատմության ամենամեծ հանցագործություններից մեկը։

ԱՄՆ-ը սկզբում պահպանում էր չեզոքություն, սակայն 1917 թ․ մտավ պատերազմի մեջ Անտանտի կողմում (Ռուսաստանի հետ)՝ Գերմանիայի դեմ։ ԱՄՆ-ի մասնակցությունը նյութական և ռազմական օգնություն ցուցաբերեց դաշնակիցներին։ Նա առևտուր էր անում երկու հակամարտող կողմերի հետ, ինչը հսկայական եկամուտներ էր բերում։ Այսպիսով` 1914–1916 թթ. ռազմական գործողություններում ընդհանուր հաջողությունը Անտանտի երկրների կողմն էր։ Ռուսաստանը պատերազմում էր գլխավորապես Արևելյան ճակատում Գերմանիայի և Օսմանյան կայսրության դեմ։ Սակայն 1917 թ․ Ռուսաստանում տեղի ունեցավ Հոկտեմբերյան հեղափոխությունը, և նոր խորհրդային կառավարությունը դուրս եկավ պատերազմից՝ կնքելով Բրեստ-Լիտովսկի հաշտությունը (1918 թ.)։

Ավարտ
Երկու դաշինքների գլխավոր տերությունները պատերազմի երրորդ տարում լուրջ հիմնախնդիրների առջև կանգնեցին։ Տրանսպորտի և վառելիքի խիստ պակաս կար, վրա հասավ սովը։ Տնտեսությունը անկում էր ապրում, իսկ ժողովուրդը
պահանջում էր շուտափույթ ավարտել պատերազմը։ Բոլորը հոգնել էին երկարատև պատերազմից։ 1917 թ-ին Արևմտյան ճակատում Անտանտն անհաջողություններ կրեց, ձախողվեց նաև ռուսական բանակի հունիսյան հարձակումը: Բրեստ–Լիտովսկում ստորագրված հաշտության պայմանագրով Ռուսաստանը հրաժարվեց Լեհաստանից, Ուկրաինայից, Բելառուսի մեծ մասից, Մերձբալթիկայից։ Բացի այդ՝ նա պետք է վճարեր խոշոր ռազմատուգանք։ Գերմանիայի աջակցությամբ պայմանագրում տեղ
գտան նաև Թուրքիայի պահանջները։ Խորհրդային Ռուսաստանը պարտավորվում էր իր զորքերն անհապաղ դուրս բերել Արևմտյան Հայաստանից և Իրանից։ Ավելին՝ Թուրքիային վերադարձրեցին Կարսը, Արդահանը և Բաթումը։

1918 թ. հունիսի 4–ին Բաթումում կնքված հաշտությամբ աշխարհամարտի Կովկասյան ճակատում պատերազմն ավարտվեց։ Նախ պարտվեցին և պատերազմից դուրս եկան Գերմանիայի դաշնակիցներ Բուլղարիան, Օսմանյան կայսրությունը և Ավստրո–Հունգարիան։ Դրանից հետո Գերմանիան ի վիճակի չէր շարունակելու պատերազմը։ Բացի այդ` նոյեմբերի սկզբին երկրում հեղափոխություն սկսվեց, որի արդյունքում տապալվեց միապետությունը։ Գերմանիան ընդունեց իր անվերապահ պարտությունը և 1918 թ. նոյեմբերի 11–ին Անտանտի դաշնակից զորքերի հրամանատար մարշալ Ֆ. Ֆոշի շտաբ–վագոնում ստորագրեց զինադադարի պայմանագիրը։ Այսպես ավարտվեց ավելի քան չորս տարի տևած Առաջին համաշխարհային պատերազմը։

Պատերազմն ահռելի կորուստներ պատճառեց մարդկությանը, ծանր հետևանքներ ունեցավ արդյունաբերական հասարակության համար։ Միայն մասնակից երկրների զինված ուժերը տվեցին մոտ 10 միլիոն սպանված, 20 միլիոնն էլ վիրավորվեց և խեղանդամ դարձավ։ Պատերազմող երկրներն ունեցան նաև հսկայական
նյութական կորուստներ։ Պատերազմի գլխավոր հետևանքներից մեկը երիտթուրքերի կողմից իրագործված Մեծ եղեռնի միջոցով Արևմտյան Հայաստանի հայաթափումն էր։
Սակայն հեռացան Ավստրոհունգարական, Ռուսաստանյան, Օսմանյան և Գերմանական կայսրությունները։ Չորս նախկին տերությունների տարածքում առաջացան նոր բազմաթիվ ազգային պետություններ` Չեխոսլովակիա,
Լեհաստան, Ֆինլանդիա, Ուկրաինա, Հայաստան և այլն։ Բազմաթիվ երկրներում տեղի ունեցան նաև ժողովրդավարական հեղափոխություններ, որոնց արդյունքում տապալվեց միապետությունը, և տարածվեց ժողովրդավարությունը։