1. Ո՞ր տարրերն են մտնում ածխածնի ենթախմբի մեջ։
Ածխածին (C), սիլիցիում (Si), գերմանիում (Ge), անագ (Sn) և կապար (Pb)
2. Ո՞ր խմբին են պատկանում այս տարրերը պարբերական համակարգում։
Այս տարրերը կազմում են պարբերական համակարգի IVA խումբը, որը սովորաբար անվանում են ածխածնի ենթախումբ:
3. Ո՞ր տարրերն են ոչ մետաղներ, մետաղներ և կիսամետաղներ այս ենթախմբում։
Այս տարրերից ածխածինն ու սիլիցիումը ոչ մետաղներ են, գերմանիումը՝ մետաղանման, իսկ անագն ու կապարը մետաղներ են:
4. Քանի՞ էլեկտրոն կա այս տարրերի արտաքին էներգիական մակարդակում։
Ածխածնի ենթախմբի տարրերի ատոմների արտաքին էներգիական մակարդակում առկա է չորսական էլեկտրոն:
5. Ի՞նչ ընդհանուր օքսիդացման աստիճաններ ունեն IVA խմբի տարրերը։
Այդ ենթախմբի տարրերն իրենցից ավելի փոքր էլեկտրաբացասականությամբ օժտված տարրերի հետ ցուցաբերում են բացասական օքսիդացման աստիճան (−4)։ Իսկ իրենցից ավելի մեծ էլեկտրաբացասականությամբ օժտված տարրերի հետ ցուցաբերում են հիմնականում
+2 և +4 օքսիդացման աստիճաններ։
6. Ո՞րն է այդ տարրերի բարձրագույն օքսիդների ընդհանուր բանաձևը։
IVA խմբի տարրերի բարձրագույն օքսիդներն ունեն RO2 բանաձև
7. Ի՞նչ բանաձև ունեն համապատասխան թթուները։
Այդ օքսիդներին համապատասխանում են H2RO3 բանաձևն ունեցող թույլ, անկայուն թթուները
8. Ինչու՞ ածխածինը և սիլիցիումը համարվում են ոչ մետաղներ, իսկ անագն ու կապարը՝ մետաղներ։
Ածխածինն ու սիլիցիումը ցւոցաբերում են ոչ մետաղական հատկություններ, իսկ անագն ու կապարը՝ մետակաղան։
9. Գրիր ածխածնի բոլոր օքսիդների բանաձևերը։
CO, CO2
10. Գրիր սիլիցիումի համապատասխան թթվի բանաձևը։
H2SiO3
11. Որոշիր օքսիդացման աստիճանը՝ SiO₂ միացությունում։
Si = +4
O = -2
12. Որ տարրն է ունենալու ավելի կայուն ջրածնային միացություն՝ CH₄ թե՞ SnH₄։
CH4
13. Տրված նյութերից ո՞րն է երկդիմի՝ Sn(OH)₄ թե՞ H₂CO₃։
H2CO3
14. Քանի՞ գրամ է 2 մոլ O₂։
M (O2)=32 գ/մոլ
m (O2)=2*32=64գ
15. Քանի՞ մոլ է 160 գ SO₂։
M (SO2)=64 գ/մոլ
n (SO2)=160/64=2.5 մոլ
16. Ինչպե՞ս է փոխվում տարրերի մետաղական հատկությունը խմբում ներքև իջնելիս։
Պարբերական համակարգում խմբում ներքև իջնելիս տարրերի մետաղական հատկություններն ուժեղանում են, քանի որ ատոմի շառավիղը մեծանում է, իսկ վալենտային էլեկտրոնների կապը միջուկի հետ՝ թուլանում։
17. Ինչու՞ RH₄ տիպի ջրածնային միացությունների կայունությունը նվազում է կարգաթվի աճման հետ
RH4 ջրածնային միացությունների կայունությունը նվազում է կարգաթվի աճման հետ, քանի որ ատոմի շառավղի մեծացման պատճառով E — H կապի երկարությունը մեծանում է, կապը թուլանում է:
18. Ինչու՞ կապարը չի առաջացնում ջրածնային միացություն։
Կապարի ջրածնային միացությունը շատ անկայուն է, քանի որ կարգաթվի մեծացմանը զուգընթ
19. Ինչպե՞ս է փոխվում թթվային հատկությունը H₂RO₃ թթուների համար խմբում ներքև իջնելիս։
H2RO3 թթուների թթվային հատկությունները թուլանում են՝ կենտրոնական ատոմի էլեկտրաբացասականության նվազման պատճառով։