Հայոց Լեզու 9

Վերաբերականներ, եղանակավորող բառեր

Եղանակավորող բառերը վերաբերմունք արտահայտող խոսքի մաս են։ Ի տարբերություն ձայնարկությունների, որոնք արտահայտում են զգացական վերաբերմունք արտահայտում են մտածական վերաբերմունք։ Ըստ իրենց արտահայտած իմաստների, եղանակավորող բառերը լինում են՝
Հաստատական — անշուշտ, անկասկած, իհարկե, իսկապես, իրոք, անպայման
Երկբայական — գուցե, արդյոք, ասես, կարծես, երևի, մի գուցե, մի թե, իբրև
Սաստակական — անգամ, մինչև իսկ, նամանավանդ, հատկապես, նույնիսկ
Ցուցական — ահա, աղավասիկ
Սահմանափակման — գեթ, գոնե, գրեթե, լոկ, միայն, սոսկ
Զգացական — երանի, երնեք, դժբախտաբար, բարեբախտաբար, ցավոք սրտի
Զիջական — ինչևէ, ինչևիցե, այսուամենայնիվ, այնուամենայնիվ,
Պատասխանական — այո, ոչ, հա, չէ
Եղանակավորող բառերը կազմությամբ լինում են`
Պարզ — ահա, այո, լոկ, թոփ
Ածանցավոր — անկասկած, անպայման, բնականաբար, հատկապես
Բարդ — երանի թե, կարծես թե, ճիշտ որ, ըստ երևույթին

Оставить комментарий