Առաջադրանք
1․ ՀՀ Սահմանադրությունից հանե՛ք այն հոդվածները, որոնք վերաբերում են ՀՀ քաղաքացիությանը։
ՀՀ Սահմանադրությունում քաղաքացիությանը վերաբերող հիմնական հոդվածներն են՝
Հոդված 47 – ՀՀ քաղաքացիության իրավունքը` յուրաքանչյուր ոք ունի քաղաքացիություն ունենալու իրավունք
Հոդված 48 – Քաղաքացիության ձեռքբերումը և դադարեցումը՝ ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել քաղաքացիությունից։ Քաղաքացիության ձեռքբերման և դադարեցման կարգը սահմանվում է օրենքով։
2․ Համեմատե՛ք «մարդ» և «քաղաքացի» հասկացությունները։
«Մարդ» հասկացությունը ավելի լայն է (բոլոր մարդիկ)։ «Քաղաքացի»՝ կոնկրետ պետության հետ կապված կարգավիճակ է։ Քաղաքացին Ունի ոչ միայն իրավունքներ, այլև պարտականություններ տվյալ պետության նկատմամբ։ Իսկ մարդը ունի բնական իրավունքներ՝ անկախ պետությունից
3․ Թվարկե՛ք ակտիվ քաղաքացուն բնորոշ հատկանիշներ։ Իսկ դուք ձեզ համարու՞մ եք ակտիվ քաղաքացի․պատասխանը հիմնավորե՛ք փաստերով /բլոգային աշխատանք/․
Ակտիվ քաղաքացին փորձում է փոփոխություն բերել իր համայնքում, մասնակցում է ընտրություններին, հետաքրքրված է երկրի խնդիրներով, պահպանում է օրենքները, արտահայտում է իր կարծիքը, մասնակցում է հասարակական կամավորական աշխատանքներին։