Քիմիա 9

Ոչ մետաղներ՝ ածխածնի ենթախումբ

1. Ո՞ր տարրերն են մտնում ածխածնի ենթախմբի մեջ։
Ածխածին (C), սիլիցիում (Si), գերմանիում (Ge), անագ (Sn) և կապար (Pb) 
2. Ո՞ր խմբին են պատկանում այս տարրերը պարբերական համակարգում։

Ածխածնի ենթախմբին
3. Ո՞ր տարրերն են ոչ մետաղներ, մետաղներ և կիսամետաղներ այս ենթախմբում։

Այս տարրերից ածխածինն ու սիլիցիումը ոչ մետաղներ են, գերմանիումը միջանկյալ տեղ է զբաղեցնում, իսկ անագն ու կապարը մետաղներ են:
4. Քանի՞ էլեկտրոն կա այս տարրերի արտաքին էներգիական մակարդակում։

4
5. Ի՞նչ ընդհանուր օքսիդացման աստիճաններ ունեն IVA խմբի տարրերը։

IVA խմբի տարրերը իրենցից ավելի մեծ էլեկտրաբացասականությամբ օժտված տարրերի հետ ցուցաբերում են հիմնականում +2 և +4 օքսիդացման աստիճաններ, իսկ իրենցից ավելի փոքր էլեկտրաբացասականությամբ օժտված տարրերի հետ՝ −4։
6. Ո՞րն է այդ տարրերի բարձրագույն օքսիդների ընդհանուր բանաձևը։

IVA խմբի տարրերի բարձրագույն օքսիդներն ունեն RO2 բանաձև
7. Ի՞նչ բանաձև ունեն համապատասխան թթուները։

H2CO3,H2SiO3,H2GeO3
8. Ինչու՞ ածխածինը և սիլիցիումը համարվում են ոչ մետաղներ, իսկ անագն ու կապարը՝ մետաղներ։

Որքան մեծ է ատոմը, այնքան ավելի արտահայտված են նրա մետաղական հատկությունները։ Սիլիցիումը, օրինակ, համարվում է կիսամետաղ, քանի որ գտնվում է հենց սահմանագծին։
9. Գրիր ածխածնի բոլոր օքսիդների բանաձևերը։

CO, CO2
10. Գրիր սիլիցիումի համապատասխան թթվի բանաձևը։

H2SiO3
11. Որոշիր օքսիդացման աստիճանը՝ SiO₂ միացությունում։

Si -> +4
O2 -> -2
12. Որ տարրն է ունենալու ավելի կայուն ջրածնային միացություն՝ CH₄ թե՞ SnH₄։

CH4
13. Տրված նյութերից ո՞րն է երկդիմի՝ Sn(OH)₄ թե՞ H₂CO₃։

Sn(OH)4
14. Քանի՞ գրամ է 2 մոլ O₂։

M(O2)=32գ/մոլ
m(O2)=2*32=64գ
15. Քանի՞ մոլ է 160 գ SO₂։

M(SO2)=64գ/մոլ
n(SO2)=160/64=2.5 մոլ
16. Ինչպե՞ս է փոխվում տարրերի մետաղական հատկությունը խմբում ներքև իջնելիս։

Մետաղական հատկությունները մեծանում են
17. Ինչու՞ RH₄ տիպի ջրածնային միացությունների կայունությունը նվազում է կարգաթվի աճման հետ։

IVA խմբի տարրերն առաջացնում են RH4 բանաձևով գազային ջրածնային միացություններ, որոնց կայունությունը ենթախմբում տարրերի կարգաթվի աճմանը զուգընթաց կտրուկ նվազում է։
18. Ինչու՞ կապարը չի առաջացնում ջրածնային միացություն։

Կապարի ջրածնային միացությունը շատ անկայուն է, քանի որ կապարի կարգաթիվը մեծ է։
19. Ինչպե՞ս է փոխվում թթվային հատկությունը H₂RO₃ թթուների համար խմբում ներքև իջնելիս։

Կարգաթվի մեծացման հետ, նրանց թթվային հատկությունները թուլանում են:

    Оставить комментарий