Դասարանում քննարկվող հարցեր
1. Ինչի՞ց են բաղկացած ֆիզիկական մարմինները
Ֆիզիկական մարմինները բաղկացած են մեկ կամ ավելի նյութերից։
2. Ինչպիսի՞ կառուցվածք ունի նյութը
Նյութը բաղկացած է առանձին մասնիկներից, որոնց միջև կան ազատ տարածություններ։
3. Ինչպե՞ս են անվանում նյութի մասնիկները
Նյութը կազմված է ատոմներից։
4. Ո՞ր նյութն են անվանում տարր
Միևնույն տեսակի ատոմից բաղկացած նյութը անվանում են տարր
5. Ի՞նչ է մոլեկուլը
Ատոմները միավորվելով ստեղծում են նոր մասնիկներ, որոնք անվանում են մոլեկուլներ։
6. ի՞նչ է դիֆուզիան
Նյութերի ինքնաբերական խառնման երևույթը կոչվում դիֆուզիա։
7. Ինչպե՞ս է ընթանում դիֆուզիան գազերում, հեղուկներում և պինդ մարմիններում
Գազերում դիֆուզիան ավելի արագ է տեղի ունենում քան հեղուկներում։Քանի որ ավելի մեծ են տարածությունները մոլեկուլների մեջ։ Պինդ մարմիններում, դիֆուզան շատ ավելի դանդաղ է տեղի ունենում։
8. Ինչպե՞ս է ջերմաստիճանի փոփոխությունը ազդում դիֆուզիայի արագության վրա:
Տաքացնելու դեպքում դիֆուզիան ավելի արագանում է։