Կենսաբանություն 7

Սպորավոր բույսեր

Լրացուցիչ աշխատանք․
1. Ինչպիսի՞ն է Սֆագնումի կառուցվածքը

Սֆագնումը աճում է գագաթով, իսկ ստորին բջիջները մնում են ճահճային միջավայրում: Արդյունքում նրա ցողունի ստորին մասը կազմվում է մեռած խոշոր բջիջներից:
2. Արտաքին կռուցվածքով ինչո՞վ են իրարից տարբերվում պտերներ, ձիաձետները։ ի՞նչն է դրանց մոտ ընդհանուր։
3. Ի՞նչն է բնորոշ բոլոր պտերներին
4.Ի՞նչ բույսեր են աճել Երկրի վրա 300 մլն տարի առաջ։

Մոտ 300−350մլն. տարի առաջ Երկրի կլիման խոնավ, տաք և ստվերոտ
էր, տեղում էին տաք անձրևներ, կուտակվել էր շատ ջուր և առաջացել էին լճեր ու ճահիճներ: Այդ պայմաններում պտերանմանները հասան կատարելության,
և երկրագնդում գերիշխում էին 40մ բարձրության ծառանման պտերանմանները: Արդյունքում խոնավասեր մամուռների և կատարելության հասած պտերանմանների որոշ ձևեր ոչնչացան և առաջացրին բնական վառելանյութի ժամանակակից պաշարներ:

Հայոց լեզու 7

Գոյականի հոլովները.ամփոփում 22․11․23

Ուղղական հոլովը բառի ուղիղ, անփոփոխ ձևն է, ը, ն հոդերից բացի ուրիշ վերջավորություն չունի,օրինակ՝ աշխարհ/ը/, բարդի/ն/։
Սեռական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին պատկանում կամ վերաբերում է որևէ բան: Սեռական հոլովը կազմելիս բառը փոփոխվում է՝ ստանալով ի,ու,ան,վա,ոջ,ց վերջավորությունները, ա,ո թեքույթները,օրինակ՝ մարդ-ու, գառ-ան, գիշեր-վա, ընկեր-ոջ,Վարդանեն-ց,տուն-տան,հայր-հոր։
Տրական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին տրվում կամ մոտենում է մի բան,ստանում է այն նույն վերջավորությունները,ինչը սեռական հոլովն է ստանում,բայց այն տարբերությամբ, որ սեռականը գործածվում է անորոշ առումով՝՝առանց որոշիչ ը,ն հոդերի,իսկ տրականը կարող է գործածվել նաև որոշյալ առմամբ՝ ստանալով ,ը,ն հոդերը,օրինակ՝ ընկերոջ-սեռական,ընկերոջը-տրական։
Հայցական հոլովը ցույց է տալիս այն անձը կամ առարկան, որն իր վրա է կրում ենթակայի գործողությունը: Այս հոլովը սեփական ձև չունի․իրանիշ գոյականների դեպքում նման է ուղղականին,անձնանիշի դեպքում՝ տրականին։
Բացառական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որից բխում, ծագում կամ սկսվում է գործողությունը,ստանում է ից, ուց վերջավորությունները,որոնք ավելանում են կամ ուղղականի վրա, կամ տրականի։
Գործիական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որով կատարվում է գործողությունը, ստանում է ով, բ վերջավորությունները։
Ներգոյական հոլովը ցույց է տալիս այն տեղը, որտեղ կամ որի ներսում կատարվում է գործողությունը՝ ստանալով ում վերջավորությունը, որը չի կարելի շփոթել -ում վերջածանցի հետ․ սրանք տարբեր ձևույթներ են, նման են միայն ձևով։
***
Ուղղական՝ ո՞վ, ի՞նչ — երեխա/ն/, գյուղ/ը/
Սեռական՝ ո՞ւմ, ինչի՞ — երեխայի, գյուղի
Տրական՝ ո՞ւմ, ինչի՞ն — երեխային, գյուղին
Հայցական՝ ո՞ւմ, ի՞նչը — երեխային, գյուղը
Բացառական՝ ումի՞ց, ինչի՞ց — երեխայից, գյուղից
Գործիական՝ ումո՞վ, ինչո՞վ — երեխայով, գյուղով
Ներգոյական՝  անձ ցույց տվող գոյականները ներգոյական հոլով չունեն․ինչո՞ւմ/որտե՞ղ — գյուղում

1. Որոշիր, թե որ հոլովով են դրված հետևյալ գոյականները: 
Փողից — բացառական
ձեռքով — գործիական
փշին — տրական
սրտում — ներգոյական
աչքի — սեռական
2. Որոշիր՝ ընդգծված բառերը որ հոլովով են դրված:
Հայրենիքից հեռու ապրող մարդը միշտ տխուր և միայնակ է:
Դա մի շքեղ շինություն էր, որը գտնվում էր քաղաքից հեռու բլրի վրա:
Մոտենալով կարկաչուն գետակին տղան փայտով ստուգեց խորությունը և զգուշորեն ոտքը մտցրեց ջրի մեջ:
Երկնքի կապույտ անդորրության մեջ երևում էին արևի առաջին շողերը, որոնք ավետում էին պայծառ օր:

Հայրենիքից — բացառական
քաղաքից — բացառական
բլրի — սեռական
գետակին — տրական
փայտով — գործիական
ջրի — սեռական
երկնքի — սեռական
շողերը — հայցական
3. Հոլովիր հետևյալ բառերը,ընդգծիր հոլովակերտները (հոլովական վերջավորությունները) քար, մարդ, քույր, օր, մայր, աշուն, գլուխ, բնություն:
Ուղղական — քար, մարդ, քույր, օր, մայր, աշուն, գլուխ, բնություն
Սեռական — քարի, մարդու, քրոջ, օրվա, մոր, աշնան, գլխի, բնության
Տրական — քարին, մարդուն, քրոջը, օրվան/օրին, մորը, աշնանը, գլխին, բնությանը
Հայցական — քարը, մարդը, քրոջը, օրը, մայրը, աշունը, գլուխը, բնությունը
Բացառական — քարից, մարդուց, քրոջից, օրից, մորից, աշնանից, գլխից, բնությունից
Գործիական — քարով, մարդով, քրոջով, օրով, մորով, աշունով, գլխով, բնությամբ/բնությունով
Ներգոյական — քարում, չկա, չկա, օրում, չկա, աշնան, գլխում, բնությունում

Աշխարհագրություն 7

Բնակչության ռասայական, ազգային և կրոնական կազմը

1․ Ուրվագծային քարտեզի վրա նշել ռասսաների տեղաբախման հիմնական շրջանները:
Հիմնական ռասսաներն են` եվրոպոիդ, մոնղոլոիդ, նեգրոիդ, ավստրոլոիդ։

2. Գրել հետևյալ երկրներում գերիշխող դավանանքը՝ նշելով նաև համաշխարհային կրոնի ուղղությունը. Արգենտինա, Իսրայել, Ճապոնիա, Չինաստան, Ռուսաստան, Ֆրանսիա, Կանադա, ԱՄՆ, Իրան, Սաուդյան Արաբիա, Ալժիր, Նիգեր, Վիետնամ, Նիդերլանդներ, Կազախստան, Ուկրաինա, Թուրքիա, Ուրուգվայ, Վրաստան, Բրազիլիա, Ավստրալիա, Մոնղոլիա, Հունաստան, Լեհանստան, Հս. Կորեա, Հայսատան:
Արգենտինա –քրիստոնեություն
Իսրայել –բուդդայականություն
Ճապոնիա–բուդդայականություն
Չինաստան –բուդդայականություն
Ռուսաստան –քրիստոնեություն
Ֆրանսիա –քրիստոնեություն
Կանադա – հուդայականություն
ԱՄՆ –քրիստոնեություն
Իրան –մահմեդականություն
Սաուդյան Արաբիա –մահմեդականություն
Ալժիր –մահմեդականություն
Նիգեր –քրիստոնեություն
Վիետնամ –բուդդայականություն
Նիդերլանդներ –քրիստոնեություն
Ղազախստան –մահմեդականություն
Ուկրաինա –քրիստոնեություն
Թուրքիա –մահմեդականություն
Ուրուգվայ – հուդայականություն
Վրաստան –քրիստոնեություն
Բրազիլիա –քրիստոնեություն
Ավստրալիա –քրիստոնեություն
Մոնղոլիա –բուդդայականություն
Հունաստան –քրիստոնեություն
Լեհանստան – բուդդայականություն
Հյուսիսային Կորեա –բուդդայականություն
Հայաստան –քրիստոնեություն
3. Ուրվագծային քարտեզի վրա նշել 5 բազմազգ (պոլիեթնիկ) և 5 միազգ (մոնոէթնիկ) երկիր:

Բազմազգ – ԱՄՆ, Կանադա, Բրազիլիա, Ռուսաստան, Չինաստան
Միազգ – Հայաստան, Ալժիր, Իսլանդիա, Ճապոնիա, Իրան

Ֆիզիկա 7

Փորձեր՝ մարմինների փոխազդեցությունը

Նպատակը՝ մի քանի փորձերի միջոցով դիտել մարմինների փոխազդեցության երևույթը

Անհրաժեշտ սաքրեր և նյութեր
2 սայլակ, որոնցից մեկի դիմաց ամրացված է առաձգական թիթեռ, թել, մկրատ, լուծկի

Փորձ 1
Փորձի ընթացքը
Վերցրեցի այն սայլակը, որի դիմաց ամրացված էր առաձգական թիթեռ, ճկեցի այն, կապեցի թելով, դրեցի սեղանի վրա։ Այն սեղանի նկատմամբ գտնվում է դադարի վիճակում։ Վառեցի լուծկին և թելը այրելուց հետո առաձգական թիթեռը ուղղվեց, բայց սայլակը մնաց դադարի վիճակում սեղանի նկատմամբ։
Եզրակացություն
Ստացվում է, որ միայնակ սայլակը ինչպես նաև մյուս մարմինները չի շարժվում։

Փորձ 2
Փորձի ընթացքը
Վերցրեցի այն սայլակը, որի դիմաց ամրացված էր առաձգական թիթեռ, ճկեցի այն, կապեցի թելով, դրեցի սեղանի վրա։ Այն դրեցի պատի մոտ։ Նա գտնվում էր հատակի նկատմամբ դադարի վիճակում։ Այնուհետև այրեցի թելը, թիթեղը ուղղվեց և սայլակը հետ շարժվեց։

Նախագծեր·Գրականություն 7

Մխիթար Սեբաստացու օրեր՝ Կրթահամալիրի տոն

1. Ո՞վ է Մխիթար Սեբաստացին (հավաքել տեղեկություններ Մ․ Սեբաստացու, նրա  կատարած գործունեության վերաբերյալ)։
Մխիթար (ավազանի անունը՝ Մանուկ) Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում։ 1693 թ. մեկնել է Բերիա (այժմ՝ Հալեպ), որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ։ 1696 թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ.՝ ստացել վարդապետական գավազան։ 1701 թ. Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն։ 1705 թ. Հռոմի իշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ 1706 թ. Վենետիկին ենթակա Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը։
2. Ներկայացնել Մխիթարյան Միաբանության գործունեությունը անցյալում և ներկայում։

1712 թ. Հռոմի պապը Սեբաստացուն շնորհել է աբբահոր կոչում։ Խուսափելով թուրքական հարձակումներից՝ 1715 թ. միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ։ 1717 թվականին Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ. Ղազար կղզին շնորհել է միաբանությանը։ Այստեղ Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ։ Սբ. Ղազարում նա զբաղվել է մատենագիտական աշխատանքով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտական աշխատանքները, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր։ Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան։ Դեռևս կենդանության օրոք նրան մեծարել են Երկրորդ Լուսավորիչ ազգիս, Երկրորդ Մեսրոպ և այլ պատվանուններով։
3. Մեր կրթահամալիրի ստեղծման պատմություն․ինչու՞ հենց Մխիթար Սեբաստացու անունով կոչվեց։

Կրթահամալիրի, հետազոտական-կրթական միջավայրի հոմանիշը միաբանությունն է: Գաղափարակիր, ոգևորված, ստեղծագործող ուսուցիչները մի՞թե վարդապետներ չեն: Բանգլադեշը այն ժամանակ մի տեսակ կղզի էր հիշեցնում, մեկուսացած էր մայրաքաղաք Երևանից, Հայաստանից: Սրան ավելացրեք մեծ ակնածանքը Մխիթար Սեբաստացու, նրա Միաբանության հանդեպ… նոր, կրթական միաբանություն ունենալու համար շատ էլ հարմար անուն ընտրեցինք: Խիզախել էր պետք, ինչպես հայր Մխիթարը:
4. Ռադիոնյութի միջոցով ծնողներիցդ պարզի՛ր, թե ինչպե՞ս եղավ, որ ընտրեցին հենց այս կրթահամալիրը ,և մտքերդ շարադրի՛ր հետևյալ թեմայի շուրջ՝  Ինչպե՞ս դարձա Սեբաստացի:

Գրականություն 7

Մուշեղ Գալշոյան, «Էս հին ու նոր օրեր․․․»

1․Ի՞նչ առիթով էր հավաքվել Օվե պապի գերդաստանը։
Նրանք հավաքվել էին Նոր Տարվա առիթով։
2․Պապը ի՞նչ էր հիշում իր Էրգրից։
Պապը հիշում էր, որ իրեն գաղթեցին իրենց Երկրից:
3․Ի՞նչն էր ամենաշատը անհանգստացնում պապին։
Պապուն անհանգստացնում էր այն, որ թողել են իրենց երկիրը:
4․Քո կարծիքով, ինչպիսի՞ վերաբերմունք ունեին պապի նկատմամբ նրա տղաներն ու թոռները։
Տղաները լավ, բայց միաժամանակ խիստ էին վերաբերվում պապու նկատմամբ։
5․Համեմատիր Մամփրե արքային Օվե պապի հետ․ի՞նչ նմանություններ և տարբերություններ ունեն նրանք։
Մամփրեն և Օվեն թողել էին իրենց երկիրը: Նրանց նմանությունը այն էր, որ երկուսն էլ կարոտում էին իրենց երկիրը:
6․Ինչո՞ւ է Մ․Գալշոյանը պատմվածքն այսպես վերնագրել․մեկնաբանի՛ր։
Մ․ Գալշոյանը այսպես է անվանել պատմվածքը, որովհետև Օվեի համար լավն էին այն օրերը, որոնք ինքը անցկացնում էր իր երկրում: