Հայոց լեզու 7

Գոյականի հոլովները.ամփոփում 22․11․23

Ուղղական հոլովը բառի ուղիղ, անփոփոխ ձևն է, ը, ն հոդերից բացի ուրիշ վերջավորություն չունի,օրինակ՝ աշխարհ/ը/, բարդի/ն/։
Սեռական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին պատկանում կամ վերաբերում է որևէ բան: Սեռական հոլովը կազմելիս բառը փոփոխվում է՝ ստանալով ի,ու,ան,վա,ոջ,ց վերջավորությունները, ա,ո թեքույթները,օրինակ՝ մարդ-ու, գառ-ան, գիշեր-վա, ընկեր-ոջ,Վարդանեն-ց,տուն-տան,հայր-հոր։
Տրական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին տրվում կամ մոտենում է մի բան,ստանում է այն նույն վերջավորությունները,ինչը սեռական հոլովն է ստանում,բայց այն տարբերությամբ, որ սեռականը գործածվում է անորոշ առումով՝՝առանց որոշիչ ը,ն հոդերի,իսկ տրականը կարող է գործածվել նաև որոշյալ առմամբ՝ ստանալով ,ը,ն հոդերը,օրինակ՝ ընկերոջ-սեռական,ընկերոջը-տրական։
Հայցական հոլովը ցույց է տալիս այն անձը կամ առարկան, որն իր վրա է կրում ենթակայի գործողությունը: Այս հոլովը սեփական ձև չունի․իրանիշ գոյականների դեպքում նման է ուղղականին,անձնանիշի դեպքում՝ տրականին։
Բացառական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որից բխում, ծագում կամ սկսվում է գործողությունը,ստանում է ից, ուց վերջավորությունները,որոնք ավելանում են կամ ուղղականի վրա, կամ տրականի։
Գործիական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որով կատարվում է գործողությունը, ստանում է ով, բ վերջավորությունները։
Ներգոյական հոլովը ցույց է տալիս այն տեղը, որտեղ կամ որի ներսում կատարվում է գործողությունը՝ ստանալով ում վերջավորությունը, որը չի կարելի շփոթել -ում վերջածանցի հետ․ սրանք տարբեր ձևույթներ են, նման են միայն ձևով։
***
Ուղղական՝ ո՞վ, ի՞նչ — երեխա/ն/, գյուղ/ը/
Սեռական՝ ո՞ւմ, ինչի՞ — երեխայի, գյուղի
Տրական՝ ո՞ւմ, ինչի՞ն — երեխային, գյուղին
Հայցական՝ ո՞ւմ, ի՞նչը — երեխային, գյուղը
Բացառական՝ ումի՞ց, ինչի՞ց — երեխայից, գյուղից
Գործիական՝ ումո՞վ, ինչո՞վ — երեխայով, գյուղով
Ներգոյական՝  անձ ցույց տվող գոյականները ներգոյական հոլով չունեն․ինչո՞ւմ/որտե՞ղ — գյուղում

1. Որոշիր, թե որ հոլովով են դրված հետևյալ գոյականները: 
Փողից — բացառական
ձեռքով — գործիական
փշին — տրական
սրտում — ներգոյական
աչքի — սեռական
2. Որոշիր՝ ընդգծված բառերը որ հոլովով են դրված:
Հայրենիքից հեռու ապրող մարդը միշտ տխուր և միայնակ է:
Դա մի շքեղ շինություն էր, որը գտնվում էր քաղաքից հեռու բլրի վրա:
Մոտենալով կարկաչուն գետակին տղան փայտով ստուգեց խորությունը և զգուշորեն ոտքը մտցրեց ջրի մեջ:
Երկնքի կապույտ անդորրության մեջ երևում էին արևի առաջին շողերը, որոնք ավետում էին պայծառ օր:

Հայրենիքից — բացառական
քաղաքից — բացառական
բլրի — սեռական
գետակին — տրական
փայտով — գործիական
ջրի — սեռական
երկնքի — սեռական
շողերը — հայցական
3. Հոլովիր հետևյալ բառերը,ընդգծիր հոլովակերտները (հոլովական վերջավորությունները) քար, մարդ, քույր, օր, մայր, աշուն, գլուխ, բնություն:
Ուղղական — քար, մարդ, քույր, օր, մայր, աշուն, գլուխ, բնություն
Սեռական — քարի, մարդու, քրոջ, օրվա, մոր, աշնան, գլխի, բնության
Տրական — քարին, մարդուն, քրոջը, օրվան/օրին, մորը, աշնանը, գլխին, բնությանը
Հայցական — քարը, մարդը, քրոջը, օրը, մայրը, աշունը, գլուխը, բնությունը
Բացառական — քարից, մարդուց, քրոջից, օրից, մորից, աշնանից, գլխից, բնությունից
Գործիական — քարով, մարդով, քրոջով, օրով, մորով, աշունով, գլխով, բնությամբ/բնությունով
Ներգոյական — քարում, չկա, չկա, օրում, չկա, աշնան, գլխում, բնությունում