1. Ներկայացնել ջրիմուռների կեռուցվածքը և տարածվածությունը։
Ջրիմուռները լինում են միաբջիջ, գաղութային և բազմաբջիջ։ Միաբջիջ ջրիմուռները կարող են բնակվել հողում, ծառերի կեղևի, պատերի և այլ ցամաքային միջավայրներում: Միաբջիջ և գաղութային ջրիմուռները նաև լավ գոյատևում են ջրի վերին մակերեսին: Բազմաբջիջ ջրիմուռները հիմնականում գրավում են խոշոր ջրային ավազաններ, օրինակ՝ քաղցրահամ գետեր, լճեր, ծովեր ու օվկիանոսներ: Միաբջիջ ջրիմուռներ են քլամիդոմոնադը և քլորելան։ Բազմաբջիջ ջրիմուռներ են սպիրոգիրան, ուլոտրիքսը և լամինարիան։
2. Ջրիմուռների բազմացում։
Ջրիմուռները կարող են բազմանալ վեգետատիվ և սեռական ճանապարհով:
Վեգետատիվ բազմացման ժամանակ սպիրոգիրայի թելիկը մասնատվում է առանձին հատվածների, որոնցից յուրաքանչյուրը սկիզբ է տալիս նոր օրգանիզմի: Իսկ սեռական բազմացման ժամանակ թելիկները մոտենում են իրար և նրանց բջիջների միջև առաջանում են կամրջակներ: Արդյունքում առաջանում է զիգոտ, որը պատվում է թաղանթով և հանգստի շրջանից հետո սկիզբ է տալիս նոր սպիրոգիրայի:
3. Մարդը կենցաղում ինչպե՞ս է օգտագործում ջրիմուռներին։
Մարդիկ ջրիմուռները օգտագործվում են որպես պարարտանյութ, իսկ որոշ տեսակներ մարդիկ կիրառում են իրենց սննդակարգում: Նրանք հարուստ են յոդով, ածխաջրերով և վիտամիններով:
4. Սպորավոր բույսերի կառուցվածքը և տեսակները։
Սֆագնումը աճում է գագաթով, իսկ ստորին բջիջները մնում են ճահճային միջավայրում: Արդյունքում նրա ցողունի ստորին մասը կազմվում է մահացած խոշոր բջիջներից:
5. Ինչպե՞ս են բազմանում սպորավոր բույսերը։
Որոշ սպորավոր բույսեր հազվադեպ են սպոր առաջացնում և բազմանում են հիմնականում մարմնի առանձին հատվածների անջատման միջոցով։ Երբեմն սպորավոր բույսերը բաժանում են ստորակարգերի, օրինակ՝ ջրիմուռներ, բակտերիաներ, սնկեր, քարաքոսեր, և բարձրակարգերի՝ պտերներ, ձիաձետներ, գետնամուշկեր։ Սպորավոր բույսերի հակադրում են սերմնավոր բույսերին, որոնք բազմանում և տարածվում են սերմերով։
6. Ծաղկավոր բույսերի կառուցվածքը
Ծաղկավոր բույսերը լինում են վեգետատիվ և գեներատիվ։ Ծածկասերմերի գեներատիվ օրգաններն են՝ ծաղիկը, պտուղը, սերմը: Իսկ վեգետատիվ՝ արմատը, ցողունը, տերևը։ Վեգետատիվ համակարգը ապահովում է բույսի կենսագործունեությունը, իսկ գեներատիվ համակարգը ապահովում է բույսի բազմացումը: Գոյություն ունի արմատային երկու համակարգ՝ փնջաձև և առանցքային, որոնք կազմվում են գլխավոր, կողային և հավելյալ արմատներից: Լինում են պարզ և բարդ տերևներ, ամբողջաեզր և սղոցաեզր տերևներ, ցանցաջիղ, աղեղնաջիղ կամ զուգահեռաջիղ տերևներ:
7. Ծաղկի կառուցվաղք։
Ծաղիկը կազմված է ծաղկաբաժակից, պսակից, առէջներից ու վարսանդներից։ Ծաղկի կենտրոնում գտնվում է վարսանդը։ Սերմնարանի ներսում են գտնվում մեկ կամ մի քանի սերմնաբողբոջներ, որոնցից զարգանում են սերմերը։ Յուրաքանչյուր առէջ կազմված է առէջաթելից և փոշանոթից։ Փոշանոթում զարգանում են փոշեհատիկներ։
8. Ներկայացնել փոշոտումը։
Գոյություն ունի փոշոտման երկու ձև՝ ինքնափոշոտում և խաչաձև փոշոտում։ Ինքնափոշոտումը մեկ ծաղկի ներսում է տեղի ունենում, իսկ խաչաձև՝ երկու ծաղիկների միջև։
9. Ներկայացնել նոյեմբեր ամսվա բլոգային աշխատանքը։
Ջրիմուռների մասին
Սպորավոր բույսեր, պրեզենտացիա
Սպորավոր բույսեր
Ծածկասերմ, ծաղկավոր բույսերի կառուցվածքը
День: 30 ноября 2023
Բանավոր և գրավոր քննարկման հարցեր
1. Ըստ կարդացածդ ստեղծագործությունների՝ ներկայացրու Մ.Գալշոյան հեղինակին.կարող ես օգտվել նրա կենսագրությունից:
Իմ կարծիքով, Մ․ Գալշոյանը շատ բարի մարդ էր, քանի որ նրա պատմվածքների մեծ մասում հերոսները շատ բարի են։ Եթե հեղինակը այդպիսի պատմվածքներ է գրում, իմ կարծիքով հեղինակն էլ բարի և հիանալի մարդ կլինի։
2. Ասմունքիր Հ.Սահյանի՝ Գալշոյանի հիշատակին նվիրված «Այս մի բուռ քարեղեն հողում» բանաստեղծությունը և ռադիոնյութ պատրաստիր:
«Այս մի բուռ քարեղեն հողում»
3. Համառոտ ներկայացրու Մ. Գալշոյանից ընթերցած պատմվածքները:
Ես կարդացել եմ Մ․ գալշոյանի «Մամփրե արքան», որը մի ութսունն անց պապիկի մասին էր, որը փորձեց այդ տարիքում սովորել հայոց այբուբենը։ Նաև կարդացել եմ «Սպասում»-ը, որտեղ Կոմիտասի վեհ կերպարն էր, թե ինչպես է սպասում դրամապանակի տիրոջը՝ համոզված լինելով, որ նա կգա։ Ինձ դուր եկավ նաև Գալշոյանին նվիրված Սահյանի «Այս մի բուռ քարեղեն հողում» բանաստեղծությունը, որը հայերի Հայաստանը պահելու ջանքերի մասին էր։
4. Ի՞նչ ընդհանրություններ տեսար պատմվածքների միջև:
Մ․ Գալշոյանի պատմվածքներում հերոսները միշտ բարություն են անում։ Բոլոր հերոսները իրենց հայրենի տունն ու օջախը կորցրած հայ շինականներ էին, որոնք սակայն դեռ սիրահարված էին կյանքին։
5. Ինչպիսի՞ն էին Գալշոյանի հերոսները:
Մամփրե արքան շատ էր սիրում և հարգում հայոց այբուբենը, նա կամքի ուժի և հայրենասիրության մարմնացում էր, ով ութսուն տարեկանում ավարտեց կիսատ գործը՝ սովորելով հայոց այբուբենը։ Նա իդեալ հերոս է ինձ համար։ Իսկ Կոմիտասը բարություն արեց՝ դրսևորելով իր հոգու վեհանձնությունը։
6. Ո՞ր ստեղծագործությունը ամենաշատը հավանեցիր և ինչու՞:
Ես ամենաշատը հավանեցի «Սպասում» ստեղծագործությունը, քանի որ կորցրած դրամապանակի միտքը ինձ շատ դուր եկավ։ Կարող է շատ հասարակ ստեղծագործություն լինի, բայց հենց այդ ստեղծագործութունը ես ամենաշատը հավանեցի։
7. Ի՞նչ դժվարությունների հանդիպեցիր Գալշոյան ընթերցելիս. խորհուրդ կտա՞ս արդյոք քո ընկերներին կամ հասակակիցներին ընթերցել Գալշոյան:
Իմ կարծիքով ոչ բոլորը կհասկանան Մ․ Գալշոյանի ստեղծագործությունների միտքը, բայց նրանք շատ հետաքրքիր և խորամիտ են։ Բայց եթե նրանք կուզենան կարդալ, ես շատ ուրախ կլինեմ, քանի որ այդ հետաքրքիր ստեղծագործությունների մասին ավելի շատ մարդ կիմանա, ու նրանք իրենց կյանքի համար շատ կարևոր գիտելիքներ ձեռք կբերեն։
8. Երեքից չորս նախադասությամբ ներկայացրու հեղինակի պատմվածքների արդիականությունը:
Մ․ Գալշոյանի պատմվածքների մեծ մասում բարությունն է գոյատևում, պատմվածքներում միշտ ինչ-որ մեկը բարություն է անում։ Օրինակ՝ «Սպասում» պատմվածքում Կոմիտասը կորցրած դրամապանակը վերադարձրեց տիրոջը, «Մամփրե արքան» պատմվածքում Մամփրեն իր հայոց այբումենն էր շատ սիրում։
9. Ի՞նչ տվեց այս նախագիծը քեզ՝ որպես սովորող, որպես մարդ
առհասարակ և որպես հայ:
Ես հասկացա, թե ինչքան ջանք են հայերը տվել, որպեսզի մեր Հայաստանը պահեն։ Պետք է հարգել և սիրել այն ամենը, ինչ ունենք, քանի որ մեր հողը, գրերը, հերոսները և ամեն ինչը շատ մեծ պատմություն է։ Հայերը շատ զոհեր են տվել, որպեսզի մենք հիմա այս ամենը ունենանք։