Մայրենի 6-րդ դասարան

Մայրենի 13.04.2023

Հինգշաբթի ( 13.04.2023թ. )

1. Նախադասությունները լրացրու՝ որքան հնարավոր է շատ նոր բառեր ավելացնելով:
Մեր շատ մեծ և սիրելի բակը կանաչել և ծաղկել է։
Բակում փոքրիկ և երջանիկ երեխաներն ուրախ իրար հետ զբոսնում, խաղում ու աղմկում են։
Մայրիկները զրուցում են իրենց մոտիկ հարևանների հետ, քննարկում թե ով ինձ է արել, իրենց տրամադրությունը, օրվա անցուդարձն ու անելիքը:
Կատուն երկայնքով, ծուլորեն փռված տաք և վառ արևի տակ՝  խաղում է իր փափուկ ու երկար պոչի հետ:
Շունը իր փափուկ պոչը տնկած ուրախ դես ու դեն է վազում, երբեմն էլ իր վրա ուշադրություն գրավելու համար բարձր հաչում է:
Արդեն երեկո է, արևը թաքնվեց սարերի հետևը, իսկ տներում ընտանիքները միասին ընթրում են:
Հայրիկները աշխատանքից հոգնած և քաղցած, իրենց օրվա վաստակն առած, վերադառնում են տուն ընտանիքի մոտ:
Արդեն իջնում է աստղալից, մուգ և հանգիստ գիշերը:
Եվ վերջապես զբաղված ու ծանր օրից հետո բոլորը վերդառնում են տուն և բակը խաղաղվում է ուրախ և երջանիկ երեխաներով և կենդանիներով:

2․ ՄԱՐԿ ՏՎԵՆԻՄ ԺԱՄԱՑՈՒՅՑԸՀԱՏՎԱԾԸ ԿԱՐԴԱ և ԿԵՏԱԴՐԻՐ։
Իմ նոր հիանալի ժամացույցը մեկ եւ կես տարի աշխատում էր, առանց ետ ընկնելու եւ առանց շտապելու։ Այդ ժամանակամիջոցում նա ոչ մի անգամ կանգ չէր առել ու չէր փչացել։ Ես սկսեցի նրան համարել մեծագույն հեղինակություն՝ ժամանակ ցույց տալու տեսակետի եւ նրա անատոմիական կառուցվածքն ու կազմությունը դիտել իբրև անխորտակելի։ Բայց մի անհամ քնելուց առաջ մոռացա ժամացույցս լարել։ Ես շատ վշտացա, քանի որ բոլորն էլ ընդունում են, որ դա վատ նշան է։ Սակայն շուտով նորից հանգստացա, ժամացույցս ուղղեցի ենթադրաբար, եւ ջանացի ամեն տեսակ վատ նախազգացումները հեռու վանել ինձանից։

Հետևյալ օրը մտա ժամացույցի լավագույն մի խանութ, որպեսզի ժամացույցս ուղղել տամ, եւ ինքը՝ ֆիրմայի պետը, վերձրեց այն ինձանից ու սկսեց զնգել։ Քար լռությունից հետո նա ասաց․

«ժամացույցը չորս րոպե ետ է մնում, անհրաժեշտ է կարգավորիչն առաջ տալ»։ Ես ուզում էի ետ պահել նրան, ասելով, որ ժամացույցը մինչեւ այժմ ճիշտ է աշխատել։ Բայց ո՜ւր․ այդ կաղամբի գլուխը չուզեց ոչինչ լսել․ նա միայն մի բան էր տեսնում՝ ժամացույցը չորս րոպե ետ է մնում եւ, հետևաբար, անհրաժեշտ է կարգավորիչն առատ տալ։ Եվ ահա, մինչդեռ ես տագնապահար կպարեի նրա շուրջը, աղաչելով ձեռք չտալ իմ ժամացույցին, նա անխռով ու դաժանորեն կատարեց այդ սեւ գործը։ Ժամացույցս սկսեց շտապել։ Օրեցօր նա ավելի ու ավելի առաջ էր գնում: Մի շաբաթ հետո նա շտապում էր ինչպես տենդով բռնված, եւ նրա զարկերակը ստվերում հասավ հարյուր հիսունի։ Երկու ամիս հետո նա հեռու ետեւում թողեց քաղաքի բոլոր ժամացույցները եւ ավելի քան տասներեք օրով առաջ անցավ օրացույցից։

Հոկտեմբարյան տերեւաթափը դեռեւս պտտվում էր օդում, իսկ նա արդեն ուրախանում էր նոյեմբերի ձյունով։ Նա շտապեցնում էր մուծելու բնակարանի վարձն ու փակելու հաշիվները, եւ դա այնպես սնանկացուցիչ էր, որ ես ի վերջո չդիմացա ու ժամացույցս տարա վարպետի մոտ։ Նա հարցրեց, թե ժամացույցը երբեւէ նորոգման գնացե՞լ է։ Ասացի ոչ, մինչեւ այժմ դրա կարիքը չի զգացվել։ Նրա աչքերը փայլատակեցին կատաղի ուրախությամբ․ նա նետվեց ժամացույցիս վրա, թափով բաց արավ, զառ խաղալու մի բաժակ ներպտուտակեց աչքին եւ սկսեց զննել մեխանիզմը։ Նա ասաց, որ նա ասաց, որ կարգավորելը քիչ է, բացի դրանից անհրաժեշտ է ժամացույցը մաքրել ու յուղել, եւ պատվիրեց անցնել մի շաբաթից։ Մաքրելուց, յուղելուց եւ բոլոր մյուս բաներից հետո ժամացույցս սկսեց այնպես դանդաղ աշխատել, որ նրա տկտկոցը հիշեցնում էր թաղման զանգահարություն։ Ես սկսեցի ուշանալ գնացքներից, բաց թողնել գործարար տեսակցությունները, անժամանակ ճաշի գալ, երեք․․․րյան տարկետումը ժամացույցս ձգում էր մինչեւ չորս օր, եւ իմ մուրհակները բողոքարկվեցին։ Աննկատելիորեն ժամանակից ետ ընկա եւ հանկարծ հայտնվեցի նախորդ շաբաթվա մեջով ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ։

Оставить комментарий