5-րդ դասարան·Մայրենի·ընթերցանություն

Լևոն Նես, «Բալզակը»


Սկսել եմ կարդալ Լևոն Նեսի «Բալզակը» վիպակը։ Բալզակը շատ իմաստուն շուն է։ Բալզակ անսովոր անուն է շան համար։ Հեղինակը փորձել է մարդուն նայել կենդանու, այս դեպքում՝ շան աչքերով։ Երբեմն կենդանին ավելի բանական է, քան մարդը։


Բալզակը ծնվել է եղբոր հետ, բայց ցավոք եղբայրը դեռ փոքրուց մահանում է․․․ Մի օր Բալզակին երկու տղամարդ են մոտենում, մեկն ասում է․ «Նայի՛ր, սա հաստատ որսորդական շուն է!», և մոտենում Բալզակին։ Այդ տղամարդը նրան վեցնում է իր հետ տուն, և հենց այդ օրը Բալզակը այդ տանը ապրող մի շան հետ է ծանոթանում, որի անունը Ռեքս է։ Բայց մի օր Սարգիսը (այդ տղամարդը) Բալզակին տանում է զբոսնելու, և նրանք, քայլելով հասան մի տեղ, որտեղ հավաքված են եղելշատ մարդիկ, իսկ նրանց մեջ տեղում մի մեծ շուն էր։ Սարգիսը Բալզակին արձակեց և հեռացավ։ Այդ շունը սկսեց կծել Բալզակի թաթը, բայց Բալզակը պատահաբար թաթով ճանգռեց այդ շան դունչը։ Հետո զայրացած Սարգիսը Բալզակին վերցրեց և նրանք գնացին մի չորացած դաշտ։ Սարգիսը շատ բարկացած էր, նա ոտքով խփեց Բալզակի դնչին, Բալզակը ընկավ գետնին, իսկ Սարգիսը գնաց տուն․․․ Մի քիչ հետո Բալզակը արթնացավ և մի կերպ հասավ բակ։ Նա տեսավ աստիճաններին նստած Սարգիսին, նրա բարկությունը դեռ չէր անցել։ Ռեքսը մոտեցավ Բալզակին և հասկացրեց, որ նա ավելի լավ է հեռանա, քանի որ Սարգիսը շատ բարկացած է։ Բալզակը հրաժեշտ տվեց Ռեքսին և հեռացավ․․․ Բալզակը շատ ման եկավ և գտավ մի վրան, նա այնտեղ պառկեց, բայց նրա թաթը և դունչը շատ էին ցավում։ Հետո նա զգաց, որ շատ սոված է, և նրա մոտ թռավ մի բազե, հարցրեց՝ թե ին՞չ է եղել։ Բալզակը ամեն ինչ պատմեց, ու բազեն մի կտոր հաց բերեց նրան և անհետացավ, բայց Բալզակի դունչը այնքան էր ցավում, որ նա չեր կարողանում ուտել․․․

16․03․2022

Հետո նրա դիմացով անցավ մի փշոտ կլորակ, դա ողզին էր։ Նա ոզնուն կանգնացրեց և հարցրեց, որտե՞ղ ես այդքան շտապում։ Ոզնին պատասխանեց, որ իրենց մոտ հիմա քնելու ժամն է, նրանք ողջ ձմեռ քնում են։ Եվ Բալզակը հարցրեց մարդկանց մասին։ Ոզնին ասաց, որ ատում է մարդկանց, մանավանդ որոսորդներին։ Քանի որ մի օր իր ոզնուկներին երկու որսորդ սպանել են։ Վերջում նրանք իրար հրաժեշտ տվեցին և ոզնին հեռացավ։ Բալզակը հասկացավ, որ արդեն սովը անտանելի է դարձել, և փորձեց ուտել այդ հացի կտորը։ Նրա մոտ դա ստացվեցլ, հետո նա որոշեց ճանապարհով գնալ, և տեսնել թե, որտե՞ղ է այն տանում։ Նա շատ երկար քայլեց և վերը տեասվ մի ավտոմեքենա, որի կողքը երկը տղամարդ կար։ Բալզակը մոտեցավ նրանց և նրանցից ստացավ երկու կտոր միս։ Հետո նա շարունակեց իր ճանապարհը և հանդիպեց ցուցանակ, որի վրա գրված էր «Երևան», նա որոշեց գնալ այդ ցուցանակի ուղղությամբ և հասավ մի տեղ, որտեց շա՜տ մարդ կար։ Առաջինը նա փորձում էր մարդկանցից հեռու մնալ, բայց հետո սկսեց ազակ քայլել։ Արդեն մթնել էր, և Բալզակը որոշեց պառկել մի խանութի դեմի գորգին։ Խանութից դուրս եկավ մի մորուքավոր մարդ և նույպես նրան կերակրեց, իսկ հետո իր հետ խաղաց, ու նրանք երկուսն էլ քնեցին․․․

30․03․2022

Առավոտյան Բալզակը արթնացավ միայնակ, իսկ մորուքավոր մարդը չկար, գնացել էր տուն։ Բալզակը սովորել էր, որ այդ մարդն այցելում էր իրեն լուսաբացից քիչ անց։ Երբ մենակ էր մնում Բալզակը, գնում էր ուտելիք փնտրելու, իսկ երբ գտնում էր, ուտում ու քաղցը հագեցնում, գնում էր իր մայրիկին փնտրելու։ Իր մայրիկի մասին հարցուփորձ էր անում ամեն պատահած կենդանուն, նրանք մանրամասն հարցնում էին իր մայրիկի տեսքի մասին։ Կենդանիների մեծ մասն էլ չէր նկատում Բալզակին։ Ու մի օր, երբ մորուքավոր մարդը եկավ Բալզակի մոտ, շունը զգաց, որ մարդը շատ անհանգիստ է։ Նրան մոտեցավ մեկ այլ, գեր մարդ ու բողոքեց, որ շունը մեկ ուրիշի խանութի մոտ կեղտոտել է, նրան պետք է հեռացնել տարածքից։ Մորուքավոր մարդը ներեղություն խնդրեց Բալզակից, վերցրեց գեր մարդու տված պարանը, փորձեց վիզը գցել, բայց Բալզակն ընդդիմացավ։ Որոշեցին գրկել, դնել մեքենայի մեջ։ Այդպես էլ արեց գեր մարդը և տարավ Բալզակին Երևանից դուրս, բաց թողեց ամայի մի տեղ։ Շունը հասկացավ, որ ատում է բոլոր մարդկանց։ Մի քանի րոպե քայլելուց հետո Բալզակը հանդիպեց մի մոխրագույն շանը, որ տխուր քայլում էր այդտեղ։ Բալզակը հետաքրքրվեց ու պարզեց, որ նրան տերն է դուրս շպրտել տնից, և հիմա նա սոված-մրսած է։
Շանը դուրս էին շպրտել, որովհետև նա լիզել էր մանկասայլակում պառկած ու լացող փոքրիկի այտը։ Բալզակը օգնեց նոր ընկերոջը ուտելիք գտնել, և մի փոքր անց նրանք երկուսով արդեն կռծում էին աղբարկղից գտած ոսկորները։

08.04.2022

Մի օր, երբ Բալզակը և իր ընկերը զբոսնում էին այգում, նրանք նկատեցին մի աղջիկ, որը վազում էր։ Աղջիկը նրանց նկատեց և մոտեցավ։ Նա երկուսին էլ շոյեց, հետո գրպանից հանեց հեռախոսը և ինչ-որ մեկին զանգահարեց։
— Արտ, բարի լույս։ Դուրս եմ եկել վազելու։ Լսի՛, ինչ էի ուզում ասել։ Դու դեռ ուզում ես, չէ՞, շուն պահենք, սիրելիս։ Ես այգում երկու շատ սիրուն շուն տեսա։ Մի րոպե․․․ Հա՛, մեկն աղջիկ ա, մյուսը՝ տղա։ Արի աղջկան վերցնենք, թե չէ տղան կարողա պատերին չիշիկ անի։ Ի՞նչ տեսք ունի։
Աղջիկը ուշադիր նայեց Բալզակի ընկերոջը և ասաց։
— Մոխրագույն ա ու միջին չափի։ Պուդելի ա նման, բայց հաստատ չեմ կարող ասել՝ մաքուր պուդել ա, թե խառնուրդ։ Բայց ինչ տարբերություն, Արտ։ Շունը շուն ա։ Ինքը շատ սիրուն ա։ Արի վերցնենք։ Խնդրում եմ, Խնդրում եմ, Խնդրում եմ․․․
Նա մի ակնթարթ լռեց և շներին նայեց, հետո ուրախությունից սկսեց ծիծաղել և թռչկոտել տեղում։ Նա ծնկի իջավ և սկսեց կանչել իր մոտ Բալզակի ընկերոջը։ Ընկերը նայեց Բալզակին՝ ասես խորհուրդ հարցնելով, արժի՞ արդյոք մոտենալ աղջկան։ Բալզակը ասաց, որ արժի։ Ընկերը մոտեցավ աղջկան։ Աղջիկը նրան գրկեց ոտքի ելնելով, նայեց Բալզակին և ասաց։
— Կներե՛ս սիրուն շունո։ Դու էլ ես շատ լավը, բայց մենք չենք կարող միաժամանակ երկու շուն պահել։ Հավատա, ընկերուհուդ շատ լավ կլինի մեզ հետ, մենք նրան կխնամենք։
Նա շոյեց Բալզակի գլուխը և հեռացավ, Բալզակը վազեց նրանց հետևից, բայց հետո հասկացավ, որ աղջիկը վնաս չի տա իր ընկերոջը։

15․04․2022
Երբ օրերը տաքացան, փողոցները դարձան ավելի մարդաշատ։ Մի օր Բալզակը փողոցում հանդիպեց մի ծերուկին, ով նրան իր տուն տարավ։ Ծերուկը մենակ էր ապրում, բայց մեծ տուն ուներ։ Նա ցույց տվեց Բալզակին իր տան բոլոր սենյակները և մի սենյակ առանձնացրեց շան համար, նաև պետքարանի անկյունը ցույց տվեց։ Ծերուկը հասկացավ, որ շունը սոված է, և մոտեցավ սառնարանին, հանեց խոզապուխտը, հյուրասիրեց շանը, իսկ գնաց խանութ՝ առևտրի։ Այդ տուն հաճախ էին գալիս ծերուկի ընկերները, նրանք լավ էին դիմավորել շանը, խաղալիքներ և համեղ ուտելիք էին բերում Բալզակի համար։ Բալզակն իմացավ, որ իր նոր տիրոջ անունը Մինաս է։ Նրանք հաճախ միասին դուրս էին գալիս զբոսնելու։ Մինասը հաճախ էր գիշերները ուշ գալիս տուն ու նստում միջանցքում։ Շունը զգում էր, որ Մինասից տհաճ հոտ է գալիս․ նա գնում էր խմելու։ Շունը երկար ժամանակ չէր հասկանում՝ ինչու է Մինասը տխուր։ Մի անգամ, երբ Մինասը էլի գնացել էր, նա պատուհանի մոտ հանդիպեց ագռավին, որը պատմեց շանը Մինասի տխրության պատճառը։ Պարզվում է, շատ տարիներ առաջ նա սիրել է մի աղջկան, ով անսպասելի հեռացել էր Մինասի կյանքից, իսկ Մինասը մինչ օրս նրան սպասում է։ Նրանց վերջին հանդիպումն եղել է այն այգում, որտեղ Մինասն ու Բալզակն ամեն օր զբոսնում են։

22․04․22

Մի օր Մինասը շատ վատացավ, և Սուրենը (այն տղամարդը, որը հաճախ գալիս էր Մինասին հյուր) եկավ Մինասի մոտ։ Մինասը անդադար պառկած էր անկողնում, և Սուրենը նրան միշտ օգնում էր։ Հաջորդ օրը Մինասը ավելի լավ զգաց իրեն։ Բալզակը շատ ուրախ էր, որ Մինասը գոնե մի քիչ լավացավ, բայց իրիկունը Մինասը մահացավ․․․ Մինասին դրեցին դագաղի մեջ և թաղեցին․․․ Այդ օրից հետո Սուրենը Բալզակին տարավ իր տուն, և նրանք միասին սկսեցին ապրել։

28.04.2022

Բալզակը նստեց Մինասի գերեզմանի մոտ և չէր ուզում հեռանալ։ Արդեն մթնում էր, Մինասի մյուս ընկերը՝ Անդրանիկը փորձեց նրան տուն տանել, բայց շունը գռմռաց մարդու վրա։ Գերեզմանատան պահակին խնդրեց, որ մի 2 ժամ մնա շան հետ, բայց պահակը հրաժարվեց։ Սուրենը բարկացավ, գրպանից թղթադրամ հանեց, տվեց պահակին։ Այդ ժամանակ նա համաձայնվեց, նույնիսկ առաջարկեց կերակրել շանը, բայց Սուրենը թույլ չտվեց։ Բալզակը ևս մի քանի ժամ մնաց Մինասի մոտ։ Ցրտեց, շունը տեսավ իրեն մոտեցող Անդրանիկին։ Այդ օրն առաջին անգամ շունն ուրախացավ․ վեր կացավ տեղից, թափահարեց պոչը ու գնաց դեպի Անդրանիկը։ Երկուսով տուն գնացին։ Օրեր շարունակ Բալզակը նստում էր պատուհանի մոտ ու սպասում Մինասին։ Մի օր էլ զբոսանքի ժամանակ շունն այլևս չդիմացավ ու որոշեց փախչել նոր տիրոջից։ Նա հեռացավ Անդրանիկից ու փախավ դեպի փողոցում դրված աղբարկղերը։ Նա կրկին ուզում էր փողոցում ապրել և այլևս չվերադարձավ Անդրանիկի տուն։ Ամբողջ օրն նա անցկացնում էր աղբամանների մեջ, երբեմն դուրս էր գալիս՝ ոտքերը մարզելու։ Երբ մի օր, մի մեծ ոսկոր գտած, ուտում էր, Բալզակի վրա երեք մեծ շուն հարձակվեցին, ուզում էին ոսկորը խլել։ Բալզակի ոտքը վնասել էին, նա առաջին անգամ այնպես էր զայրացել, որ հարձակվել էր շների վրա։ Ցավոք, շներին հաջողվեց խլել ոսկորը։ Հաջորդ օրը, երբ Բալզակը քնած էր, զգաց, որ գլխին ձնագդի քցեցին։ Բարձրացրեց գլուխը, տեսավ իր հին ընկեր ագռավին։ Շունը վերջին անգամ հարցրեց՝ մայրիկիս չես տեսե՞լ։ Ագռավն ասաց, որ հնարավոր է հանդիպի իր մայրիկին այն այգում, որտեղ ամեն օր զբոսնել է։ Ամբողջ օր Բալզակն անցկացրեց այդ այգում։ Երեկոյան նա վերջապես տեսավ իր ծերացած մայրիկին, որ մի ծեր կնոջ հետ զբոսնում էր այդտեղ։ Բալզակը հասկացավ, որ մայրիկը երջանիկ է և վախեցավ մոտենալ։ Նա բերանով ծաղիկներ հավաքեց այգուց և գնաց Անդրանիկի տան մոտ։ Այստեղ նրան կրկին ուրախ էին տեսնել։

5-րդ դասարան·Մայրենի

Բրո՛նզ ես, հո՛ւր ես

Բրո՛նզ ես, հո՛ւր ես,
Բրոնզե սո՛ւր ես,
Բրոնզե փա՛ռք ես,
Բրոնզե փա՛յլ-
Բայց դու զո՜ւր ես,
Ախ, իզո՜ւր ես
Կոտրում սուրս
Արևառ:
Ինչպես քաղցր
Մեր երգերը-
Մեր վերքերը
Հրաբույր-
Դու միշտ նո՜ր ես,
Ու հզո՜ր ես,
Ու բոսո՜ր ես,
Քաղցր քույր…’
Բրո՛նզ ես, հո՛ւր ես,
Բրոնզե սո՛ւր ես,
Բրոնզե փա՛ռք ես,
Բրոնզե փա՛յլ-
Բայց ափսո՜ս որ
Դու հեռո՜ւ ես-
Դու ուրո՜ւ ես
Արևառ…

Առաջադրանքներ
1.Ի՞նչ եք զգում բանաստեղծությունը կարդալիս։
Ես բանաստեղծությունը կարդալիս զգում եմ, որ հեղինակը կարոտում է ինչ որ աղջկա։
2.Ո՞ւմ է նվիրված բանաստեղծությունն ըստ ձեզ։
Ինձ թվում է, որ բանաստեղծությունը նվիրված է գեղեցիկ աղջկա։
3.Դուրս գրեք բանաստեղծության բոլոր գոյականները և դրանք օգտագոծելով ստեղծագործական փոքր աշխատանք ներկայացրեք։

5-րդ դասարան·Բնագիտություն

ՔԱՄԻ, ՔԱՄՈՒ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Քամու առաջացումը: Ինչպես հայտնի է՝ Երկրի մակերևույթի վրա ջերմության անհավասարաչափ բաշխման պատճառով առաջացել են մթնո­լորտային բարձր և ցածր ճնշման վայրեր: Մթնոլորտային բարձր ճնշման վայրից օդի զանգվածր տեղափոխվում է ցածր ճնշման վայր, և առաջա­նում է քամի:

Քամու ուժգնությունր կախված է ճնշումների տարբերությունից, իսկ ճնշումների տարբերությունը՝ ջերմաստիճանների տարբերությունից, այս­ինքն՝ ինչքան մեծ է վերջինս, այնքան ուժեղ է քամին:

Քամու տեսակները: Տարբերում են քամու հետևյալ տեսակները՝ բրիզներ, լեռնահովտային քամիներ, մուսսոններ, պասսատներ:

Բրիզները մեղմ քամիներ են, դիտվում են ծովերի, լճերի, մեծ գետերի ու ջրամբարների ափերին: Դրանք առաջանում են հետևյալ կերպ: Ցերեկը ցամաքն ավելի արագ է տաքանում, քան նույն տարածքում գտնվող ջրավազանի ջուրը (լիճ, գետ): Ցամաքի վրա առաջանում է մթնո­լորտի ցածր ճնշում, իսկ ջուրը դեռ սառն է, դրա վրա գտնվող օդր չի հասց­րել տաքանալ, ուստի ճնշումը բարձր է:

Նման պայմաններում ջրի վրայի ավելի սառն ու ծանր օդը տեղափոխվում է դեպի ցամաք՝ ձևավորելով ցերեկային կամ ծովային բրիզը:

Երեկոյան ցամաքի մակերեսն սկսում է արագ սառել, գիշերը դրա վրայի օդը խտանում է և ծանրանում: Իսկ ջրային ավազանը դեռևս տաք է: Բնականաբար, դրա վրա օդը նույնպես տաք է, թեթև, իսկ ճնշումը՝ ցածր: Այս դեպքում քամին կփչի ցամաքից դեպի ջրային ավազան՝ ձևավորելով գիշերային կամ ցամաքային բրիզը։

Լեռնահովտային քամիները առաջանում են լեռների ու հովիտների միջև, որտեղից էլ ծագել է անունը: Այս քամիները նույնպես օրվա ընթաց­քում երկու անգամ փոխում են ուղղությունը՝ ցերեկը փչում են հովիտներից դեպի լեռները, իսկ գիշերը՝ լեռներից դեպի հովիտները:

Լեռնահովտային քամիներն առավել շատ դիտվում են տարվա տաք սեզոնում՝ երեկոյան ժամերին մեղմացնելով հովիտների տոթը: Դա շատ բնորոշ է Արարատյան գոգավորությանը, մասնավորապես՝ Երևան քաղաքին:

Մուսսոններ: Ի տարբե­րություն բրիզների և լեռնահով­տային քամիների՝ մուսսոններն ընդգրկում են ընդարձակ տա­րածքներ մայրցամաքների և օվկիանոսների միջև:

Մուսսոնները, նույնպես եր­կու անգամ փոխում են իրենց ուղղությունը, սակայն ոչ թե օր­վա, այլ՝ տարվա տաք և ցուրտ սեզոնների ընթացքում: Մուս­սոն բառն արաբերեն նշանա­կում է հենց տարվա սեզոն:

Տարվա տաք սեզոնին մուսսոններր փչում են ծովից դեպի ցամաք՝ բե­րելով առատ տեղումներ, իսկ ցուրտ սեզոնին՝ ցամաքից դեպի ծով է:

Պասսատներ: Պասսատներն արևադարձային լայնություններից դե­պի հասարակած փչող քամիներն են, որոնք իրենց ուղղությունը երբեք չեն փոխում: Պատճառն այն է, որ արևադարձային լայնություննե­րում մթնոլորտային ճնշումն ամբողջ տարվա րնթացքում միշտ բարձր է, իսկ հասարակածային լայնություններում՝ միշտ ցածր:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է քամին: Ինչպե՞ս է առաջանում:
    Երկրի մակերևույթի վրա ջերմության անհավասարաչափ բաշխման պատճառով առաջացել են մթնո­լորտային բարձր և ցածր ճնշման վայրեր: Մթնոլորտային բարձր ճնշման վայրից օդի զանգվածր տեղափոխվում է ցածր ճնշման վայր, և առաջա­նում է քամի:
  2. Քամու ի՞նչ տեսակներ գիտեք: Որո՞նք են բնորոշ Հայաստանի տարածքին:
    Բրիզներ, լեռնահովտային քամիներ, մուսսոններ, պասսատներ, Հայաստանի տարածքին բնորոշ է լեռնահովտային քամին, բնորոշ է Արարատյան գոգավորությանը, մասնավորապես՝ Երևան քաղաքին:
  3. Ինչո՞վ են բրիզները տարբերվում մուսսոններից:
    Մուսսոնները, նույնպես եր­կու անգամ փոխում են իրենց ուղղությունը, սակայն ոչ թե օր­վա, այլ՝ տարվա տաք և ցուրտ սեզոնների ընթացքում:
  4. Ինչո՞ւ պասսատները չեն փոխում իրենց ուղղությունը:
    Պատճառն այն է, որ արևադարձային լայնություննե­րում մթնոլորտային ճնշումն ամբողջ տարվա րնթացքում միշտ բարձր է, իսկ հասարակածային լայնություններում՝ միշտ ցածր: