5-րդ դասարան·Մայրենի

Հայոց Լեզու 5

320. Նախադասություններում ընդգծիր գործողություն կատարողին և նրա կատարած գործողությունը։
1.Կետերը ջրի տակ երկար են մնում:
2.Ծովային կրիաները ջրի տակ դիմանում են երեք ժամ և ավելի:
3.Պինգվիններն ապրում են սաստիկ ցրտի պայմաններում։
4.Փղերը կնճիթով շոգ օրերին իրենց վրա ջուր են լցնում։
5.Հայտնի է, որ կոկորդիլոսը կարող է հովազի ուտել։
321․ Հետևյալ բառերից յուրաքանչյուրով կազմեք մեկական նախադասություն, որտեղ դրանք կլինեն գործողություն կատարողը և ընդգծեք նրանց կատարած գործողությունը։
Աղջիկը երեկոյան կարդում էր շատ հետաքրքիր գիրք։
Մեր բակի ծառը այսօր ծաղկել էր։
Այսօր Աննայի բերանը շատ է ցավում։
Արեգակն այսօր շատ լավ է տաքացնում։
Լիայի վարորդը իր շատ լավ է մեքենա վարում։
Իմ հորեղբոր աշակերտը ուզում է դառնալ բժիշկ։
Քամին այսօր շատ թույլ էր փչում։
Այս դանակը շատ լավ է կտրում ամենինչ։
322․ 320 առաջադրանքում ձեր կողմից նշված բառերը կոչվում են նախադասության գլխավոր անդամներ, փորձեք բացատրել, թե ինչու են դրանց այդպես անվանում։
Այդ բառերը անվանում էն նախադասության գլխավոր անդամներ, քանի որ առանց այդ բառերի նախադասություն չենք կարող կազմել։
323․ Նախադասություններրի գլխավոր անդամներն ընդգծիր, մյուս անդամներն ինչպե՞ս կանվանես։
Ամենահին բառարանը հնագիտական պեղումների ժամանակ Սիրիայում է հայտնաբերվել:
Աշխարհի ամենալայն ծառուղին և ամենաերկար փողոցը Բուենոս Այրեսում են:
Մեր մոլորակի վրա հանդիպող ամենից հազվադեպ հիվանդությունը ծիծաղի հիվանդություն է կոչվում: Հիվանդացածներից ոչ մեկը չի փրկվել:
Ամենից թանկ գիրքը 1455 թ. Գուտեմբերգն է տպագրել։ Այդ գրքի մեկ օրինակի համար 1926 թ. Մի մարդ երեսունհինգ հազար դոլար է վճարել:
324․ Նախադասության գլխավոր անդամներին լրացումներ ավելացրու։
Նապաստակը փախչում է։      Վախեցած նապաստակը արագ փախչում է գայլից։
Անտառը կանաչեց։                   Գարնանը գեղեցիկ անտառը անմիջապես կանաչեց։
Եղևնին զարդարել են։             Ամանորին հարևաններս եղևնին շատ գեղեցիկ զարդարել են։
Եղնիկներն ապրում են։           Ուրախ եղնիկներն ապրում են գեղեցիկ կանաչ անտառում։
Մարդը որսաց։                         Հզոր մարդը անտառում որսաց մի եղնիկ։
Բնությունն արթնանում է։      Գարնանը բնությունն անմիջապես արթնանում է։
325․ Գրիր գլխավոր անդամները․ գործողություն կատարողին նշիր դեղին, իսկ նրա կատարած գործողությունը՝ կապույտ։
Այս դեպքը Հարավային Անգլիայում է պատահել: Մի ծեր հոգևորականի աղքատիկ տանը առնետ է հայտնվում: Առնետն այնքան է ելումուտ անում, որ տանտերը սովորում է նրան. վերջը երկուսն ընկերանում են: Մի գիշեր ծեր հոգևորականը վեր է թռչում խորունկ քնից. առնետը կծել էր նրա այտը: Սկզբում մարդը զայրանում է դավաճան կենդանու վրա, բայց հետո տեսնում է վառվող վարագույրները, հասկանում, որ իր փայտե տնակը հրդեհ է ընկել: Տունն էլ ամբողջությամբ կայրվեր, եթե բարեկամ առնետը չլիներ ու այտը չկծեր:

5-րդ դասարան·մաթեմատիկա

Խնդիրներ

  1. Արամը մայրիկին նվիրեց սպիտակ ու դեղին կակաչներից կազմված  ծաղկեփունջ։ Քանի՞ սպիտակ կակաչ կար ծաղկեփնջում, եթե հայտնի է, որ դեղին կակաչները սպիտակներից 2 անգամ շատ էին, իսկ բոլոր կակաչները միասին 33 հատ էին։
    1+2=3
    33:3=11
  2. Ծաղկեփնջում դեղին վարդերի քանկը 4 անգամ շատ էր սպիտակ վարդերի քանակից։ Քանի՞ դեղին վարդ կար ծաղկեփնջում, եթե ծաղկեփնջում վարդերի ընդհանուր քանկը 25 էր։
    1+4=5 (մաս)
    25:5=5
    25-5=20 (դեղին)
  3. Աննան ու իր  փոքրիկ  քույրիկը  որոշեցին տատիկին    միասին  ծաղիկ   նվիրել։  Նրանք միասին  ունեին  3000  դրամ։   Որքա՞ն   գումար    ուներ  Աննան,  եթե    նա    քույրկից  5  անգամ շատ գումար ուներ։
    1+5=6
    3000:6=500
    3000-500=2500
  4. Աշոտն ու եղբայրը    որոշեցին իրենց քույրիկին   միասին  ծաղիկ   նվիրել։  Նրանք միասին  ունեին  2400  դրամ։   Որքա՞ն   գումար    ուներ  Աշոտը,  եթե    նա    եղբորից  400 դրամ ավելի շատ գումար ուներ։
    2400-400=2000
    2000:2=1000
    1000+400=1400
  5. Զամբյուղում կար 10 կարմիր, 8 սպիտակ և 6 դեղին վարդ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ վարդ պետք է հանել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ հանել ենք գոնե 1 կարմիր վարդ։
    Կարմիր-10
    Սպիտակ-8
    Դեղին-6
    8+6=14
    14+1=15
  6. Զամբյուղում կար 6 կարմիր, 5 սպիտակ և 11 վարդագույն գերբերա։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գերբերա պետք է հանել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ վերցրել ենք երեք տարբեր գույնի գերբերա։
    11+6+1=18
  7. Զամբյուղում  կար 10  կարմի, 12 դեղին և 6 սպիտակ մեխակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մեխակ  պետք է վերցնել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ վերցրել ենք 2 տարբեր գույնի մեխակ։
    12+1=13
  8. Մարգագետնում 1800 ծաղիկների  2/9  մասը  կակաչներ էին։ Քանի՞ կակաչ  կար մարգագետենում։
    1800:9=900
    200×2=400
5-րդ դասարան·Հայրենագիտություն

🌻Սուրբ Հարության տոն🌻

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):

Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «… եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14):
Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:
Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան տոն (Պենտեկոստե): Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից:

5-րդ դասարան·մաթեմատիկա

Գարնանային խնդիրներ և խաչբառ🌷

Իմ կազմած խաչբառը💐

Իմ կազմած գարնանային խնդիրները🌿
🌼1․ Զամբյուղում կային 24 յասաման։ Նարեն վերցրեց 1/6 մասը, իսկ Մարիան՝ 1/3 մասը։ Քանի՞ յասաման կունենան նրանք միասին։
🌺2. Ժասմինան և Եվան միասին ունեն 17 նարգիզ, որոնք դասավորված են 3 տուփերում։ Քանի՞ նարգիզ կա 3-րդ տուփում, եթե առաջինում կա 4 նարգիզ, երկրորդում 6։
🌷3․ Աննան և Մարիան ծաղիկներ են հավաքում, Աննան հավաքեց 50 ծաղիկ, իսկ Մարիան, 60։ Քանի՞ ծաղիկ կունենան երկուսի միասին, երբ, Մարիան Աննայի փնջից վերցրեց 15 ծաղիկ։                          
🌿4․Մանկապարտեզում այգեպանը տնկեց 50 Նարգիզ և 50 Վարդ։Երեխանները տնկեցին 85 Վարդ 40 Նարգիզ։ Քանի՞ Վարդ և Նարգիզ տնկեցին երեխանները և այգեպանը միասին։
🥀5․Մարգագետնում կար 35 հատ մանուշակներ։ Մերին այդ մարգագետնից հավաքեց 15 մանուշակ։ Մյուս մարգագետնում կար 40 վարդ։ Մերին հավաքեց 25 վարդ։ Քանի՞ Վարդ և մանուշակ հավաքեց Մերին միասին։Եվ քանի՞ ծաղիկ կորցրեցին մարգագետինները։

5-րդ դասարան·Մայրենի

Հայոց Լեզու 5

315. Փակագծում տրված գոյականները եզակի կամ հոգնակի ձևով գրի՛ր (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):
Տղան համարձակ առաջ եկավ:
Օրերը ամառանոցում արագ ու հետաքրքիր են անցնում:
Ծովափի ժայռերին թռել են սպիտակ թռչուն:
Ոստիկանները այդ տանը մի իսկական գազանանոց հայտնաբերեցին:
Մարդը կարող են հիսուն ձևով «այո» ասել, բայց այդ բառի գրության միայն մեկ ձև կա: Այդ լճի ջուրը երբեք չի սառչում:
Մաքուր, անձրևից դեռ թաց փողոցը դատարկ էր:
Հավանաբար մարդը քնած էին:
316. Փակագծում տրված բայերը եզակի կամ հոգնակի ձևով գրի՛ր (ո՞ր դեպքում հոգնակի գրեցիր):
Փղի համար կնճիթր շատ կարևոր է: Նա դրանով է ուտում ու խմում: Ձագը մոր ետևից վազում է՝ կնճիթով նրա պոչը բռնած: Փիղ ծնողները կնճիթով «ապտակում» են չարաճճի ձագուկին, որը սովորաբար փոքր ավտոբուսի չափ է լինում:Երբ փիղն ընկնում է փոսը կամ խճճվում թակարդում, մյուս փղերը մեկնում են կնճիթներն ու նրան օգնում են: Փիղն առանց կնճիթի չի կարող ապրել, բայց աֆրիկյան սավաննաներում հանդիպել են կնճիթից զրկված փղեր: Այդպիսի փղերին ընկերներն են կերակրում: Փղերն իրենց վիրավոր կամ հիվանդ ընկերոջը չեն լքում:
Վաղուց ի վեր Հնդկաստանում փիղն ու մարդը բարեկամություն են անում: Խելացի ու հասկացող կենդանիները ոչ միայն ծանր աշխատանք են անում ու կատարում մարդու հանձնարարությունները, այլև, որպես հոգատար դայակներ, խնամում են երեխաներին: Պապը, հայրն ու թոռը կարող են նույն փղի «սաները» լինել. չէ՞ որ փղերը երկար են ապրում՝ յոթանասունից ութսուն տարի:
317. Կետերը փոխարինի՛ր ո՞վ հարցին պատասխանող բառով, որը դեմքով ու թվով համաձայնի ստորոգյալին (բային): Դեմքով ու թվով ստորոգյալի հետ համաձայնող անդամին ի՞նչ անուն կտաս:
Արամ առայժմ մրցակից չունես:
Բայց Մհերը շուտով կհայտնվի:
Հայկը ամեն ինչ արել եմ նրա գալուստն արագացնելու համար:
Առանց արժանի մրցակցի դու չես կարող ավելի ուժեղ ու համարձակ դառնալ:
Մարկն է լինելու քո օգնականը:
Վահանն էլ, իհարկե, նրա՛ն ես օգնելու:
318. Փակագծում տրված բայերը եզակի կամ հոգնակի ձևով գրի՞ր։
 Մեր աղմկոտ, ուրախ փողոցի երեխաները երբեմն ծաղրել էին նրան: Նա ինչ-որ փորձարարական արհեստանոցում աշակերտ էր: Ես գիտեի, որ նա այնտեղից հաճախ զանազան լուծույթներ ու փոշիներ էր բերում ու ինչ-որ փորձեր անում՝ մրոտելով տատիկի տունը: Երբեմն էլ մենք խնդրում էինք, որ նա իր փորձերը մեզ էլ ցուցադրի, ցուցադրեն:
319. Ստորոգյալի հետ համաձայնող անդամն անվանում են ենթակա: Փորձի՛ր բացատրել՝ ենթական ու ստորոգյալն ինչո՞ւ են նախադասության գլխավոր անդամներ: Ինչպե՞ս կկոչվեն նախադասության մյուս անդամները:
Ենթական և ստորոգյալը համարվում են գլխավոր անդամներ, որովհետև նրանք արտահայտում են նախադասության հիմնական միտքը։Մյուս անդամները կոչվում են երկրրոդական։

5-րդ դասարան·Անգլերեն

About mother’s day💐

Mother’s Day, holiday in honour of mothers that is celebrated in countries throughout the world. In its modern form the holiday originated in the United States, where it is observed on the second Sunday in May. Many other countries also celebrate the holiday on this date, while some mark the observance at other times of the year. During the Middle Ages the custom developed of allowing those who had moved away to visit their home parishes and their mothers on Laetare Sunday, the fourth Sunday of Lent. This became Mothering Sunday in Britain, where it continued into modern times, although it has largely been replaced by Mother’s Day. Mother’s Day is celebrated on Sunday, May 8, 2022.

Anna Jarvis of Philadelphia, whose mother had organized women’s groups to promote friendship and health, originated Mother’s Day. On May 12, 1907, she held a memorial service at her late mother’s church in Grafton, West Virginia. Within five years virtually every state was observing the day, and in 1914 U.S. Pres. Woodrow Wilson made it a national holiday. Although Jarvis had promoted the wearing of a white carnation as a tribute to one’s mother, the custom developed of wearing a red or pink carnation to represent a living mother or a white carnation for a mother who was deceased. Over time the day was expanded to include others, such as grandmothers and aunts, who played mothering roles. What had originally been primarily a day of honour became associated with the sending of cards and the giving of gifts, however, and, in protest against its commercialization, Jarvis spent the last years of her life trying to abolish the holiday she had brought into being.

Festivals honouring mothers and mother goddesses date to ancient times. The Phrygians held a festival for Cybele, the Great Mother of the Gods, as did the Greeks for the goddess Rhea. Likewise, the Romans adapted the practice to their own pantheon. Some countries have continued to observe ancient festivals; for example, Durga-puja, honouring the goddess Durga, remains an important festival in India.

5-րդ դասարան·Մայրենի

Հայոց Լեզու 5

308. Տրված նախադասություններից հերթով բառեր հանի՛ր այնպես, որ ամեն անգամ պահպանվի նախադասությունը:
Օրինակ՝
Տիրակալն իր սիրելի անտառի հարազատ խշշոցը հիշեց:
Տիրակալը սիրելի անտառի հարազատ խշշոցը հիշեց:
Տիրակալը սիրելի անտառի խշշոցը հիշեց:
Տիրակալը անտառի խշշոցը հիշեց:
Տիրակալը խշշոցը հիշեց:
Տիրակալը հիշեց:
Հիշեց:

Ամառային արեգակը շիկացրեց բազմահարկ տների պատերը:
Ամառային արեգակը շիկացրեց տների պատերը:
Արեգակը շիկացրեց տների պատերը:
Արեգակը շիկացրեց պատերը:
Արեգակը շիկացրեց։
Շիկացրեց։
Հետո այդ հսկայական արձանը տեղափոխեցին գետափ:
Հետո այդ արձանը տեղափոխեցին գետափ:
Հետո արձանը տեղափոխեցին գետափ:
Արձանը տեղափոխեցին գետափ:
Արձանը տեղափոխեցին։
Տեղափոխեցին։
Հռչակավոր ճարտարապետի հանճարը միայն ճարտարապետությամբ    չսահմանափակվեց:
Ճարտարապետի հանճարը միայն ճարտարապետությամբ    չսահմանափակվեց:
Ճարտարապետի հանճարը ճարտարապետությամբ չսահմանափակվեց:
Հանճարը ճարտարապետությամբ չսահմանափակվեց:
Հանճարը չսահմանափակվեց:
Չսահմանափակվեց:
Սերունդները երկար հիշեցին նաև այդ մեծ գիտնականին:
Սերունդները երկար հիշեցին այդ մեծ գիտնականին:
Սերունդները երկար հիշեցին մեծ գիտնականին:
Սերունդները հիշեցին մեծ գիտնականին:
Սերունդները հիշեցին գիտնականին:
Սերունդները հիշեցին։
Հիշեցին:
Աշխարհը հնազանդորեն փռվեց Ալեքսանդրի ձիու ոտքերի առաջ:
Աշխարհը փռվեց Ալեքսանդրի ձիու ոտքերի առաջ:
Աշխարհը փռվեց Ալեքսանդրի ձիու առաջ:
Աշխարհը փռվեց ձիու առաջ:
Աշխարհը փռվեց ոտքերի առաջ:
Աշխարհը փռվեց:
Աշխարհը փռվեց:
309. Յուրաքանչյուր նախադասության մեջ թո՛ղ այնպիսի մի բառ, որ նախադասությունը պահպանվի:
Դու շատ հեռվից եկար: Դու հեռվից եկար:
Մենք արդեն հուսահատ սպասում էինք: Մենք արդեն սպասում էինք:
Դուք պայմանը մոռացե՞լ էիք: Պայմանը մոռացե՞լ էիք:
Ի՜նչ լավ ժամանակ հասար: Ի՜նչ լավ հասար:
Անտա՛ռ, ուրա՛խ խշշա աշնան քամուց: Անտա՛ռ, խշշա աշնան քամուց:
Նա քեզ կանչում է: Քեզ կանչում է:
Դու ինչո՞ւ չես լսում: Ինչո՞ւ չես լսում:
310. Միբառանի նախադասություններ դարձրո՛ւ:
Այդ օրը մենք բարձրացանք որսասար: — Բարձրացանք:
Հոգնած, ծանր-ծանր հասանք բացատին: — Հասանք։
Նստեցինք ստվերում՝ փոքր-ինչ շունչ առնելու: — Նստեցինք:
Եվ հանկարծ նույն տեղում նորից տեսանք քեռի Թորոսին: — Տեսանք:
Մենք չխանգարեցինք մեր բարեկամին՝ Թորոսին: — Չխանգարեցինք:
Անխոս սպասեցինք նրա շրջվելուն: — Սպասեցինք:
311. Ամեն անգամ հանելով տրված նախադասության բառերից մեկը՝ ստացիր նոր նախադասություն: Ո՞ր բառը հանելիս նախադասություն չստացվեց:
Ձիո՛ւկս, դու կռահեցիր իմ թաքուն ցանկությունը:
Ձիո՛ւկս, դու կռահեցիր իմ ցանկությունը:
Ձիո՛ւկս, կռահեցիր իմ ցանկությունը:
Դու կռահեցիր իմ ցանկությունը:
Դու կռահեցիր ցանկությունը:
Դու կռահեցիր։
Կռահեցիր:
312. Ստորոգյալն ինչո՞ւ է նախադասության գլխավոր անդամ:

313. Փակագծում տրված գոյականները եզակի կամ հոգնակի ձևով գրի՛ր (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):
(Շունը, շները) Շները հաչում են:
(Մարդ, մարդիկ) Մարդ անցավ:
(Մեքենան, մեքենաները) Մեքենան սլանում էր:
(Ընկերդ, ընկերներդ) Ընկերներդ կանչեցի՞ն:
Ես պահանջվող ձևն գտա, քանի որ ուշադրություն դարձրեցի նախադասությունների վերջավորություններին։
314. Փակագծում տրված գոյականները եզակի կամ հոգնակի ձևով գրի՛ր:
Երբ (շոգ, շոգեր) է լինում, (փիղը, փղերը) կնճիթով վերից վար ջրում է իրեն, հետո էլ ավազ է ցանում վրան, իբրև սրբիչ: (Փիղը, փղերը) հոտերով են շրջում: Նրանց առաջնորդում է ծեր ու իմաստուն (փիղը, փղերը): Հոտոտելիս (նա, նրանք) բարձրացնում են կնճիթները: Իսկ հենց որ (կնճիթը, կնճիթները) թշնամու հոտ են առնում, նրանց (տերն, տերերն) անաղմուկ հեռանում, ասես գետնի տակն են անցնում: Այդ վիթխարի, ուժեղ (կենդանին. կենդանիները) ոչ մի թշնամի չունի, բացի մարդուց: