Ա. Լավ է կոյր աչօք, քան կոյր մտօք:
Կարդա այսպես.
լաւ — լավ
կոյր — կույր
աչօք — աչքով
մտօք — մտքով
🌹Հարցեր և առաջադրանքներ🌹
1.Նախադասությունը ժամանակակից հայերեն (աշխարհաբար) դարձրու: Գրաբար և աշխարհաբար նախադասությունները բարձրաձայն կարդա՛: Քո կարծիքով ո՞ր դեպքում է այն ավելի գեղեցիկ հնչում:
Աշխարհաբար-Լավ է կույր աչքով, քան կույր մտքով։
Գրաբզր-Լավ է կոյր աչօք, քան կոյր մտօք:
Իմ կածիքով աշխարհաբար ձևը ինձ ավելի դուր է եկել, ևավելի գեղեցիկ է հնչյում։
2.Կոյր մտօք արտահայտությունն ինչպե՞ս ես հասկանում: Դրա հակառակ իմաստն արտահայտող բառը կամ բառակապակցությունը գտիր:
Կոյր մտոք նշանակում է անմիտ, անխելք, հիմար։
3.Մարդը կարո՞ղ է սրտով կույր լինել (գրաբ. կլինի` կոյր սրտիւ):
Կույր սրտով մարդը անտարբեր մարդ է։
4.Լավ է կոյր աչօք, քան կոյր մտօք նախադասության իմաստն աշխարհաբար քանի՞ ձևով կարող ես արտահայտել:
Ավելի լավ է աչքով թույլ լինել քան մտքով։
5.Ինչպե՞ս ես հասկանում այս նախադասությունը (նախադասությունն ազատ և ընդարձակ փոխադրիր):
Ես հասկանում եմ այս նախադասությունը այնպես, որ մարդը պետք է խելք ունենա, որ կարողանա կողմնորոշվել որտեղ գնա։
Բ. Լաւ է մանուկ աղքատ եւ իմաստուն, քան զթագաւոր ծեր եւ անմիտ:
Կարդա այսպես.
լաւ — լավ
զթագաւոր — ըզթագավոր
(Նկատեցի՞ ր` ինչպես է կարդացվում ւ տառը:)
Բառարան
Քան զթագաւոր — քան թագավորը
Հարցեր և առաջադրանքներ
1․Գրաբարում «եւ» բառն ուներ նաև այսօրվա «բայց» բառի իմաստը: Քո կարծիքով. այստեղ պետք է և՞, թե՞ բայց փոխադրել: Իմաստային ի՞ նչ տարբերություն կա այս արտահայտությունների միջև` աղքատ և իմաստուն մանուկ — աղքատ, բայց իմաստուն մանուկ:
Ինձ թվում է, որ բայց-ը ավելի լավ է հնչյում, որովհետև ավելի գեղեցիկ և գրագետ է հնչյում։ Նախադասությունների տարբերությունները այն են, որ
և-ով լինում է, որ ավելի լավ է աղքատ և իմաստում մանուկ լինել, իսկ բայց-ով, որ ավելի լավ է աղքատ լինել, բայց իմաստուն մանուկ լինել։
2․Նախադասության մեջ հակառակ իմաստ ունեցող բառերը գտի՛ր և զույգ — զույգ դո՛ւրս գրիր:
Մանուկ-ծեր
իմաստուն-անմիտ
3․Նախադասությունն աշխարհաբար դարձրու:
Լավ է մանուկ աղքատ և իմաստուն, քան թագավոր ծեր և անմիտ:
Գ. Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ:
Կարդա այսպես.
զիմաստութիւն — զիմաստություն
զխրատ — ըզխրատ
զբանս — ըզբանըս
հանճարոյ — հանճարո
Բառարան
զիմաստութիւն — իմաստությունը
զխրատ — խրատը
բան — խոսք
զբանս — խոսքերը
Հարց և առաջադրանք
1.Նկատեցի՞ր` ինչպես է կարդացվում զ մասնիկը (նախդիրը) բաղաձայնից առաջ:
Այո, նկատեցի, կարդացվում է ըզ։
2.Նախադասությունն աշխարհաբար դարձրու։
Ճանաչել իմաստություն և խրատը, իմանալ խոսքերը հանճարեղների:
