5-րդ դասարան·русский

Музыкальная канарейка

Была у моей бабушки канарейка. Бабушка её очень берегла, потому что канарейка была тоненькая, нежная – вся жёлтенькая и пела чудесно. Эта канарейка очень любила музыку, только самую хорошую. Бабушка ей всегда самые лучшие свои пластинки давала слушать. Вот как-то бабушка ушла из дому, а я позвал к себе ребят. На улице шёл дождь, нам было скучно, и мы решили устроить свой оркестр. Я взял расчёску и тонкую бумажку, сделал себе губную гармошку. А ребята – один себе стакан поставил, – ложечкой стучать, другой пустое ведро взял вместо барабана. И начали мы играть известную песенку: „Мы едем, едем, едем в далёкие края!” И совсем уже начала музыка у нас получаться, – вдруг вошла бабушка. Она улыбнулась нам, потом посмотрела на клетку и вдруг закричала:
– Ах, что вы наделали! Вы мою канарейку убили!
А мы к её клетке даже близко не подходили. Смотрим – правда, канарейка лежит на песке, глаза закрыты и ножки кверху. Бабушка сразу всех ребят выгнала и давай свою канарейку сердечными каплями поить. Канарейка ожила. Бабушка немножко успокоилась и говорит:
– Глупые какие! Разве можно при ней такой шум устраивать! Ведь у неё очень нежный слух. Это очень музыкальная птица, и она потеряла сознание от вашей ужасной музыки.

канарейка – դեղձանիկ     сердечные капли – սրտի կաթիլներ
потерять сознание – գիտակցությունը կորցնել губная гармошка – շրթհարմոն                    

Составьте предложения с данными словами и словосочетаниями.
Канарейка была жёлтого цвета.
Мой друг потерял сознание.
Я играю на губной гармошке.
Маленькая расчёска на длинные волосы не подходит.
Я люблю музыку.
В оркестре только мужчины.
У моей бабушки есть сердечные капли.
Найдите в тексте ответы на вопросы и прочитайте их.
1. Кто жил у бабушки? Птичка
2. Какая это была птичка? Канарейка
3. Кто пришёл к мальчику в гости? Ребята
4. Что решили сделать ребята? Ребята решили устроить свой оркестр
5. На чём они играли? Ребята играли на губной гармошке, на стакане, на ведре-барабане
6. Что закричала бабушка, когда вернулась домой? Бабушка закричала “Ах, что вы наделали! Вы мою канарейку убили!”
Прочитайте текст вслух. Восстановите правильную последовательность пунктов плана. Перескажите текст по плану.
1. Канарейка спасена.
2. Бабушкина канарейка.
3. Канарейка потеряла сознание.
4. Ребята устроили свой оркестр.

1. Бабушкина канарейка
2.Ребята устроили свой оркестр.
3. Канарейка потеряла сознание.
4. Канарейка спасена.
Согласны ли вы с тем, что…
1. Бабушка очень любила канарейку и давала ей слушать свои лучшие пластинки. Да
2. Дети убили бабушкину канарейку. Нет
3. Канарейка потеряла сознание, потому что мальчики устроили сильный шум. Да
Продолжите предложения по заданному началу.
1. Бабушка очень берегла канарейку, потому что она была тоненькая, нежная.
2. Канарейка очень любила музыку, только самую хорошую
3. Как-то бабушка ушла из дому, а я позвал к себе ребят. 
4. Нам было скучно, и мы решили устроить свой оркестр. 
5. И совсем уже начала музыка у нас получаться, когда вошла бабушка. 
6. Бабушка сразу всех ребят выгнала и давай свою канарейку сердечными каплями поить. 
7. Канарейка потеряла сознание, потому что ребята устроили шум.

5-րդ դասարան·Մայրենի

ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹԸ

1

Առյուծ Մըհերը, զարմով դյուցազուն,
Քառասուն տարի իշխում էր Սասուն.
Իշխում էր ահեղ, ու նըրա օրով
Հավքն էլ չէր անցնում Սասմա սարերով։
Սասմա սարերից շա՜տ ու շատ հեռու
Թնդում էր նրա հռչակն ահարկու,
Խոսվում էր իր փառքն, արարքն անվեհեր.
Հազար բերան էր — մի Առյուծ-Մհեր։

2

Էսպես, ահավոր առյուծի նըման,
Սասմա սարերում նստած էր իշխան
Քառասուն տարի։ Քառասուն տարում
«Ա՜խ» չէր քաշել նա դեռ իրեն օրում.
Բայց հիմի, երբ որ եկավ ծերացավ,
Էն անահ սիրտը ներս սողաց մի ցավ։
Սկըսավ մըտածել դյուցազուն ծերը.
— Հասել էն կյանքիս աշնան օրերը,
Շուտով սև հողին կերթամ ես գերի,
Կանցնի ծըխի պես փառքը Մըհերի,
Կանցնեն և՛ անուն, և՛ սարսափ, և՛ ահ,
Իմ անտեր ու որբ աշխարքի վըրա
Ոտի կըկանգնեն հազար քաջ ու դև…
Մի ժառանգ չունեմ՝ իմ անցման ետև
Իմ թուրը կապի, Սասուն պահպանի…
Ու միտք էր անում հըսկան ծերունի։

3

Մի օր էլ՝ էն գորշ հոնքերը կիտած
Երբ միտք էր անում, երկընքից հանկարծ
Մի հուր-հըրեղեն հայտնվեց քաջին,
Ոտները ամպոտ կանգնեց առաջին։
— Ողջո՜ւյն մեծազոր Սասմա հըսկային.
Քու ձենը հասավ աստծու գահին,
Ու շուտով նա քեզ մի զավակ կըտա։
Բայց լավ իմանաս, լեռների արքա,
Որ օրը որ քեզ ժառանգ է տըվել,
Էն օր կըմեռնեք քու կինն էլ, դու էլ։
 Իր կամքը լինի, ասավ Մհերը.
Մենք մահինն ենք միշտ ու մահը մերը,
Բայց որ աշխարքում ժառանգ ունենանք,
Մենք էլ նըրանով անմեռ կըմընանք։

Հըրեշտակն էստեղ ցոլացավ նորից,
Ու էս երջանիկ ավետման օրից
Երբ ինը ամիս, ինը ժամն անցավ,
Առյուծ-Մըհերը զավակ ունեցավ։
Դավիթ անվանեց իրեն կորյունին,
Կանչեց իր ախպեր Ձենով Օհանին,
Երկիրն ու որդին ավանդեց նըրան,
Ու կինն էլ, ինքն էլ էն օրը մեռան։

4

Էս դարում Մըսըր անհաղթ ու հզոր
Մըսրա-Մելիքն էր նըստած թագավոր։
Հենց որ իմացավ՝ էլ Մըհեր չըկա,
Վեր կացավ կըռվով Սասունի վըրա։
Ձենով Օհանը ահից սարսափած՝
Թըշնամու առաջն ելավ գըլխաբաց,
Աղաչանք արավ, ընկավ ոտները.
— Դու եղիր, ասավ, մեր գլխի տերը,
Ու քու շըվաքում քանի որ մենք կանք,
Քու ծառան լինենք, քու խարջը միշտ տանք,
Միայն մեր երկիր քարուքանդ չանես
Ու քաղցըր աչքով մեզ մըտիկ անես։
— Չէ՛, ասավ Մելիք, քու ամբողջ ազգով
Անց պիտի կենաս իմ թըրի տակով,
Որ էգուց-էլօր, ինչ էլ որ անեմ,
Ոչ մի սասունցի թուր չառնի իմ դեմ։
Ու գընաց Օհան՝ բոլոր-բովանդակ
Սասունը բերավ, քաշեց թըրի տակ
Մենակ Դավիթը, ինչ արին-չարին,
Մոտ չեկավ դուշման Մելիքի թըրին։
Եկան քաշեցին՝ թե զոռով տանեն,
Թափ տըվավ, մարդկանց գըցեց դես ու դեն,
Փոքրիկ ճըկույթը մի քարի առավ,
Ապառաժ քարից կըրակ դուրս թըռավ։
— Պետք է սպանեմ էս փոքրիկ ծուռին,
Ասավ թագավորն իրեն մեծերին։
— Թագավո՛ր, ասին, դու էսքան հըզոր,
Թըրիդ տակին է ողջ Սասունն էսօր.
Ի՞նչ պետք է անի քեզ մի երեխա,
Թեկուզ իր տեղով հենց կըրակ դառնա։
— Դո՛ւք գիտեք, ասավ Մըսրա թագավոր,
Բայց թե իմ գըլխին փորձանք գա մի օր,
Էս օրը վըկա,
Սըրանից կըգա։

Առաջադրանքներ
1.Դեղինով նշված բառերի բացատրությունները բառարանի օգնությաբ գրեք և սովորեք անգիր։
զարմով դյուցազուն-դյուցազունների տոհմ
հռչակն ահարկու-համբավ, սարսափելի, վախեցնող
խարջ-վճար
շվաքում-ստվեր
դուշման-թշնամի
կորյուն-առյուծի ձագ
ավանդել-խորհուրդ տալ, ժառանգություն անել
2.Նարնջ
ագույնով նշված բառերը բաժանեք բաղադրիչների՝ առանձնացնելով արմատներն ու ածանցները և գրեք թե ինչ տիպի բառ է՝ ածանցավոր, բարդ, բարդ ածանցավոր։
 անվեհեր-ան+վեհեր-ածանցավոր
անհաղթ-ան+հաղթ-ածանցավոր
մեծամոր-մեծ+ա+մոր-բարդ
անահ
ան+ահ-ածանցավոր
գլխաբաց-գլխ(գլուխ)+ա+բաց-բարդ
3.Մոխրագույնով նշված արտահայտությունները բացատրեք՝ օգտվելով տեքստից։

աշնան օրերը-խորհը ծերություն
թուր չառնի իմ դեմ-չպայքարել
Վեր կացավ կռվով Սասունի վրա-հարձակվեց Սասունի վրա
Իր կամքը լինի-իր կամքը, թող իր որոշումով լինի
Մենք մահինն ենք միշտ ու մահը մերը
Բայց որ աշխարքում ժառանգ ունենանք,
Մենք էլ նըրանով անմեռ կըմընանք
-մարդը մի օր մահանալու է
4.Բնութագրեք Ձենով Օհանին, Դավթին, Մսրա Մելիքին։ Ձեր բնութագրումները հիմնավորեք։

Ձենով Օհանը Դավթի հորեղբայրն է, ունի բարձր ձայն դրա համար էլ կոչել են Ձենով Օհան։
Ձենով Օհանը չնայած հայրենասեր է, բայց վախկոտ է և չի կարողանում և չի փորձում պաշտպանել Սասունը։
Սասունցի Դավիթը էպոսի գլխավոր հերոսն է։ Նա քաջ է, հայրենասեր, ազատություն սիրող։
Մսրա Մելիքը խաբեբահ է, ցանկանում է իշխել ուրիշների վրա, խորհամանկ է։
5.Ինչո՞ւ Դավիթը հրաժարվեց անցնել Մելիքի թրի տակով։

Դավիթը հրաժարվեց անցնել Մելիքի թրի տակով, որոհետև Դավիթը ազատասեր էր չեր ուզում ուրիշի իշխանության տակ լինել։
6.Ինչո՞ւ Առյուծ Մհերն ու իր կիրը Դավիթի ծնվելուց հետո մահացան։

Առյուծ Մհերն ու իր կիրը Դավիթի ծնվելուց հետո մահացան, որոհետև պայմանը այդպես էր կապված։ Մհերը համաձայնել էր մահանալ միայն թե անժառանգ չմնար։

5

Էս որ պատահեց, մեր Դավիթ հըսկան
Մի մանուկ էր դեռ յոթ-ութ տարեկան.
Մանուկ եմ ասում, բայց էնքան ուժեղ,
Որ նըրա համար թե մարդ, թե մըժեղ։
Բայց վա՜յ խեղճ որբին աշխարքի վըրա,
Թեկուզ Առյուծի կորյուն լինի նա։
Ձենով Օհանին ուներ մի չար կին։
Մին-երկու լըռեց, մի օր էլ կարգին
Իրեն մարդու հետ սկըսավ կըռվել.
— Ես մենակ հոգի, հազար ցավի տեր,
Ի՞նչ ես ուրիշի եթիմը բերել,
Նըստեցրել գըլխիս պարապ հացակեր
Հո՜ղեմ գըլուխը… ես գերի հո չե՞մ՝
Ամենքի քեֆի ետևից թըռչեմ
Մի կուռ կորցըրո՛ւ, կարգի՛ր մի բանի,
Գընա, իր համար աշխատանք անի…
Ու հետն սկսավ ողբալ ու կոծել,
Իր օրը սըգալ, իր բախտն անիծել,
Թե անբախտ եղավ աշխարքի միջում,
Ոչ մի տեր ունի, ոչ մարդն է խըղճում…
Գընաց Օհանը երեխի ոտի
Մի զույգ ոտնաման բերավ երկաթի,
Երկաթի մի կոռ շալակին դըրած,
Ու արավ Սասմա քաղքի գառնարած։

6

Քըշեց գառները մեր հովիվ հըսկան,
Ելավ Սասունի սարերն աննըման.
«Է՜յ ջան, սարե՛ր,
Սասման սարե՜ր…»
Որ կանչեց նրա ձենից ահավոր
Դըղորդ-դըմբդըմբոցն ընկավ սար ու ձոր,
Վայրի գազաններ բըներից փախան,
Քարեքար ընկան, դատարկուն եղան։

Դավիթը ընկավ նըրանց ետևից,
Որին մի սարից, որին մի ձորից
Աղվես, նապաստակ, գել, եղնիկ բըռնեց,
Հավաքեց, բերավ, գառներին խառնեց,
Իրիկվան քըշեց ողջ Սասմա քաղաք։
Կաղկա՜նձ ու ոռնո՜ց, աղմո՜ւկ, աղաղա՜կ…
Քաղքըցիք հանկարծ մին էլ էն տեսան՝
Գալիս էն հըրես անհամար գազան.
«Վա՜յ, հարա՜յ, փախե՜ք… »
Մեծեր, երեխեք
Սըրտաճաք եղած,
Գործները թողած,
Որը տուն ընկավ, որը ժամ, խանութ,
Ու ամուր փակեց դուռն ու լուսամուտ։
Դավիթը եկավ, կանգնեց մեյդանում.
— Վա՜հ, էս մարդիկը ի՜նչ վաղ են քընում.
Հե՜յ ուլատեր, հե՛յ գառնատեր,
Ելե՛ք, շուտով բացեք դըռներ.
Ով մինն ուներ — տասն եմ բերել,
Ով տասն ուներ — քըսանն արել…

Շուտով ելե՛ք, եկե՜ք, տարե՜ք,
Ձեր գառն ու ուլ գոմերն արեք։
Տեսավ՝ չեն գալի, դուռ չեն բաց անում,
Ինքն էլ մեկնըվեց քաղքի մեյդանում,
Գըլուխը դըրավ մի քարի՝ մընաց,
Ու մուշ-մուշ քընեց մինչև լուսաբաց։
Լուսին իշխաններ ելան միասին,
Գընացին Ձենով Օհանին ասին.
— Տո՛ Ձենով Օհան, տո՛ մահի տարած,
Էս խենթը բերիր, արիր գառնարած,
Ոչ գառն է ջոկում, ոչ գելն ու աղվես,
Գազանով լըցրեց մեր քաղաքն էսպես,
Աստված կըսիրես՝ դի՛ր ուրիշ բանի,
Թե չէ էս խա՛լխին լեղաճաք կանի։

7

Ելավ Օհանը, Դավթի մոտ գնաց.
— Հորեղբայր Օհան, հեռո՜ւ եկ, կամա՜ց,
Ուլեր կըփախչեն։ — Մին էլ էնտեղից
Մի մեծ նապաստակ, ականջները ցից,
Խրտնեց ու ահից դուրս պրծավ հանկարծ։
Դավիթն էր. ելավ, ետևից ընկած
Էն սարը քշեց, ետ բերավ էս ձոր,
Բերավ, ուլերին խառնեց նորից նոր։
— Օ՜ֆ, ի՜նչ դըժվար է, հորեղբայր Օհան.
Աստված օրհնել է էն սև-սև ուլեր,
Ամա հողագույն էս ուլեր, որ կան,
Փախչում են, ցըրվում ողջ սարերն ի վեր.
Էնքան եմ երեկ վազել, չարչարվե՜լ,
Մինչև հավաքել ու տուն եմ բերե՜լ…
Նայեց Օհանը, որ Դավթի հագին
Ոտնաման չի էլ մընացել կարգին,

Մահակն էլ մաշվել, մինչ բուռն է հասել,
Մի օրվա միջում էնքան է վազել։
— Դավի՛թ ջան, ասավ, չեմ թողնի էսպես,
Հողագույն ուլեր չարչարում են քեզ.
Էգուց նախիրը կըտանես արոտ։
Ասավ Օհանը ու մյուս առավոտ
Գընաց, նորից նոր մեր Դավթի ոտի
Մի ջուխտ նոր տըրեխ բերավ երկաթի,
Երկաթի մի կոռ հարյուր լըդրական
Ու շինեց Սասմա քաղքի նախրապան։

🍀Առաջադրանքներ🍀


1.Դեղինով նշված բառերի բացատրությունները բառարանի օգնությամբ գրեք և սովորեք անգիր։
Մըժեղ-փոքրիկ երկթևանի միջատ
եթիմ-որբ
կոծել-բարձրաձայն լաց լինել
կոռ-ընդհանուր հարկադիր ձրի աշխատանք
կաղկանձ-վնգվնգոց, շների հաչոց
մեյդան-հրապարակ, ասպարեզ
խալխ-ժողովուրդ
ջուխտ-զույգ
2.Նարնջագույնով նշված բառերը բաժանեք բաղադրիչների՝ առանձնացնելով արմատներն ու ածանցները և գրեք թե ինչ տիպի բառ է՝ ածանցավոր, բարդ, բարդ ածանցավոր։

Հացակեր-հաց+ա+կեր-բարդ ածանցավոր
ոտնաման-ոտն+ա+ման-բարդ ածանցավոր
գառնարած-գառն+արած-բարդ
աննըման-ան+նըման-ածանցավոր
անհամար —ան+համար-ածանցավոր
սըրտաճաք-սրտ(սիրտ)+ա+ճաք-բարդ ածանցավոր
լուսամուտ-լուս(լույս)+ա+մուտ-բարդ ածանցավոր
գառնատեր-գառն+ա+տեր-բարդ ածանցավոր
լեղաճաք-լեղ+ա+ճաք-ածանցավոր
հորեղբայր-հոր(հայր)+եղբայր-բարդ
3.Մոխրագույնով նշված արտահայտությունները բացատրեք՝ օգտվելով տեքստից։

Ամենքի քեֆի ետևից թըռչեմ-բոլորի կամակորություններին դիմանալ
Վայրի գազաններ բըներից փախան-բոլորը վախեցան
Քարեքար ընկան, դատարկուն եղան
-Իրենց բներից փախան ու էլ չվերադարձան
Ելե՛ք, շուտով բացեք դըռներ-շատ արթնացեք
Ով մինն ուներ — տասն եմ բերել,
Ով տասն ուներ — քըսանն արել…
-բոլորին շատ է բերել
Նայեց Օհանը, որ Դավթի հագին
Ոտնաման չի էլ մընացել կարգին
-Օհանը տեսավ, Դավթի կոշիկները մաշված են
Ու շինեց Սասմա քաղքի նախրապան-Դավթին դարձրեց կովերի չոբան
4.Ինչո՞ւ Ձենով Օհանը որոշեց Դավթին գառնարած դարձնել։
Ձենով Օհանը որոշեց Դավթին գառնարած դարձնել, որովհետև նրա կինը չեր ուզում Դավիթին պահել, այլ պահաջում էր, որ նրան ուղարկի աշխատելու
5.Հաջողե՞ց Դավիթը գառնարածի աշխատանքը, պատասխանդ պատճառաբանիր։

Դավիթի գառնարածի աշխատանքը չհաջողվեց, որովետև նա գառներին հետ հավաքեց և գյուղ բերեց վայրի գազաներ։Չնայած, իմ կարծիքով Դավթին դուր եկավ սարերում լինել և կենդանիների հետ շփվել։
6.1-4-րդ հատվածների համեմատ 5-7-րդ հատվածներում Դավիթին բնութագրելիս որևէ բան կփոխե՞ս, ինչո՞ւ։

Սասունցի Դավիթը մեր էպոսի գլխավոր հերոսն է։Նա քաջ է, հայրենասեր, ազատություն սիրող, կավելացնեմ քաջ էր, գազաններից չեր վախենում նաև ուրախ էր, որ մարդկանց համար շատ կենդանիներ էր բերել։
7.Ի՞նչ գործ դու կտայիր Դավթին, որ կարողանար հաջող կատարել։

Դավիթը դեռ փոքր էր,լավ կլիներ, որ ինքը սովորեր, դպրոց գնար։

9

Դավիթ չըդառավ, մի կըրա՜կ դառավ։
Ճարը կըտըրված՝ Օհանը բերավ
Նետ-աղեղ շինեց ու տըվավ իրեն՝
Գընա, որս անի սարերի վըրեն։
Դավիթ նետ-աղեղն առավ Օհանից,
Հեռացավ Սասմա քաղաքի սահմանից
Ու դառավ որսկան։
Լոր էր սպանում, ճնճղուկ էր զարկում,
Մըթանը գընում իրեն հոր ծանոթ
Աղքատ, անորդի մի ծեր կընկա մոտ,
Վիշապի նըման, երկա՜ր, ահագի՜ն
Մեկնըվում, քընում կըրակի կողքին։
Մի օր էլ, երբ որ իր որսից դարձավ,
Պառավը վըրեն սաստիկ բարկացավ։
— Վա՜յ Դավիթ, ասավ, մահըս տանի քեզ,
Դո՞ւ պետք է էն հոր զավակը լինե՜ս։
Ձեռից ու ոտից ընկած մի ծեր կին եմ ես․
Ես եմ ու էն արտն աստըծու տակին,
Ինչո՞ւ ես գընում, տափում, տըրորում,
Իմ ամբողջ տարվան ապրուստը կըտրում։
Թե որսկան ես դու — նետ-աղեղըդ ա՛ռ,
Ծըծմակա գըլխից մինչև Սեղանսար
Քու հերը ձեռին մի աշխարհ ուներ,
Որսով մեջը լի որսի սար ուներ.
Եղնիկ կա էնտեղ, այծյամ ու պախրա.
Կարո՞ղ ես — գընա, էնտեղ որս արա։
— Ի՞նչ ես, ա՛յ պառավ, էլ ինձ անիծում.
Ես ջահիլ եմ դեռ, ես նոր եմ լըսում։
Ո՞րտեղ է հապա սարը մեր որսի…
— Գընա՛, հորեղբայրդ — Օհանը կասի։

10

Հորեղբոր շեմքում մյուս օրը ծեգին
Դավիթը կանգնեց աղեղը ձեռքին։
— Հորեղբա՛յր Օհան, ինչո՞ւ չես ասել՝
Իմ հերը որսի սար է ունեցել,
Այծյամ կա էնտեղ, եղջերու, կըխտար.
Վեր կաց, հորեղբա՛յր, տար ինձ որսասար։
— Վա՜յ, կանչեց Օհան, էդ քու խոսքը չէր,
Էդ ով քեզ ասավ, լեզուն պապանձվեր։
Էն սարը, որդի՛, գնաց մեր ձեռից,
Էն սարի որսն էլ գնաց էն սարից,
Էլ չկան այծյամ, եղջերու, կըխտար։
Քանի լուսեղեն քու հերը դեռ կար,
(Է՜յ գիդի օրեր — ո՜րտեղ եք կորել),
Ես շատ եմ էնտեղ որսի միս կերել…
Քու հերը մեռավ, աստված խըռովեց,
Մըսրա թագավոր զորքեր ժողովեց,
Եկավ, մեր երկիր քարուքանդ արավ,
Էս սարի որսն էլ թալանեց, տարավ.
Եղնիկը գընաց, եղջերուն գընաց…
Մեր գիրն էլ հալբաթ էսպես էր գրած։
Անցել է, որդի, քու բանին գընա,
Մըսրա թագավոր ձենըդ կիմանա…
— Մըսրա թագավոր ինձ ի՞նչ կանի որ…
Ես ի՞նչ եմ հարցնում Մըսրա թագավոր.
Մըսրա թագավոր թող Մըսըր կենա,
Իմ հոր սարերում ի՞նչ գործ ունի նա…
Վեր կաց, հորեղբա՛յր, նետ-աղեղդ առ,
Կապարճըդ կապի՛ր, գընանք որսասար։
Ելավ Օհանը ճարը կըտըրված,
Գընացին տեսան՝ էլ ի՜նչ որսասար.
Անտառը ջարդած, պարիսպն ավերած,
Բուրգերը արած գետնին հավասար

11

Գիշերը հասավ, մընացին էնտեղ։
Ձենով Օհանն էր, իր նետն ու աղեղ
Դըրավ գլխի տակ, հանգիստ խըռըմփաց.
Դավիթը մնաց մտքի ծովն ընկած։
Մին էլ նկատեց, որ մութը հեռվում
Մի թեժ, փայլփլուն կըրակ է վառվում։
Էն լուսը բըռնած՝
Վեր կացավ, գնաց,
Գընաց ու գընա՜ց, բարձրացավ մի սար,
Բարձրացավ, տեսավ մի մեծ մարմար քար
Կիսից պատըռված,
Ու միջից վառված
Բըխում է լուսը պա՜րզ, քուլա-քուլա՜,
Բարձրանում, իջնում ետ քարի վըրա։
Վար իջավ Դավիթ էնտեղից կըրկին,
Վար իջավ, կանչեց Ձենով Օհանին.
— Ե՛լ, էն պայծառ լուսը մի տես։
Լուս է իջել բարձըր սարին,
Բարձըր սարին, մարմար քարին։
Ե՛լ, հորեղբայր, անուշ քընից.
Էն ի՞նչ լուս է բըխում քարից։
Ելավ, խաչ քաշեց Օհանն երեսին.
— Է՜յ, որդի՛, ասավ, մեռնեմ իր լուսին,
Էն մեր Մարութա սարն է զորավոր։
Էն լուսի տեղը կանգնած էր մի օր
Սասմա ապավեն, Սասմա պահապան
Մեր սուրբ Տիրամոր վանքը Չարխափան։
Մըշտական, երբ որ կըռիվ էր գընում,
Էնտեղ էր քու հերն իր աղոթքն անում։
Քու հերը մեռավ, աստված խըռովեց,
Մըսրա թագավոր զորքեր ժողովեց,
Մեր վանքն էլ եկավ քանդեց էն սարում,
Բայց դեռ սեղանից լուս է բարձրանում…

12

Դավիթը էս էլ երբ որ իմացավ,
— Անո՛ւշ հորեղբայր, հորեղբա՛յր ասավ,
Որբ եմ ու անտեր աշխարքի վըրա,
Հեր չունեմ՝ դու ինձ հերություն արա՛։
Էլ չեմ իջնի ես Մարութա սարից,
Մինչև չըշինեմ մեր վանքը նորից։
Քեզանից կուզեմ հինգ հարյուր վարպետ,
Հինգ հազար բանվոր մըշակ նըրանց հետ,
Որ գան՝ էս շաբաթ կանգնեն ու բանեն,
Առաջվան կարգով մեր վանքը շինեն։
Գընաց Օհանը ու բերավ իր հետ
Հինգ հազար բանվոր, հինգ հարյուր վարպետ։
Վարպետ ու բանվոր եկան կանգնեցին,
Չըրը՛խկ հա թըրը՛խկ նորից շինեցին,
Առաջվան կարգով, փառքով փառավոր
Բարձըր Մարութա վանքը Տիրամոր։
Ցըրված միաբանք ետ նորից եկան,
Նորից թընդացին աղոթք, շարական.
Ու երբ շեն արավ հոր վանքը նորից,
Ձած իջավ Դավիթ Մարութա սարից։

🌻Առաջադրանքներ🌻

1.Դեղինով նշված բառերի բացատրությունները բառարանի օգնությաբ գրեք և սովորեք անգիր։
այծյամ-վայրի այծ
պախրա-եղջերու
շարական–եկեղեցում երգվող հոգևոր երգ
մշակ-հողի աշխատավոր, երկրագործ
բանել-աշխատանք կատարել, աշխատել, գործով զբաղվել
կապարճ-Նետ պահելու փայտե կամ կաշվե աման
շեմք

կխտար-այծյամ
ապավեն-Այն անձը՝ մարմինը ևն, որի պաշտպանությանը կամ օգնությանը դիմում են՝ վստահում՝
Քուլա-Ծխի՝ ամպի՝ փոշու ևն գալարուն զանգված
2.Նարնջագույնով նշված բառերը բաժանեք բաղադրիչների՝ առանձնացնելով արմատներն ու ածանցները և գրեք թե ինչ տիպի բառ է՝ ածանցավոր, բարդ, բարդ ածանցավոր։
անորդի-ան+որդի-ածանցավոր
հերություն-հեր(հայր)+ություն-ածանցավոր
զորավոր-զոր+ավոր-ածանցավոր
Տիրամոր-տիր+ամոր-բարդ
Չարխափան-չար+խափան-բարդ
Մշտականմշտ(միշտ)+ական
քուլա-քու+լա-պարզ
անորդի-ան+որդի-ածանցավոր
որսասար-որս+ա+սար-բարդ
լուսեղեն-լուս(լույս)+եղեն-ածանցավոր
3.Մոխրագույնով նշված արտահայտությունները բացատրեք՝ օգտվելով տեքստից
։
Ճարը կըտըրված- հնարքը կտրված
Ձեռից ու ոտից ընկած – ուժահատված
Քու հերը ձեռին մի աշխարհ ուներ- աշխարհի արքան
Գնաց մեր ձեռից- մահացավ
Քու բանին գընա- քու գործով գնա
Բուրգերը արած գետնին հավասար- բուրգերը փլված
Դավիթը մնաց մտքի ծովն ընկած-մտքերի ետևից ընկած
Որտե՞ղ էր ապրում որսկան Դավիթը և ի՞նչ էր որսում։
Մի ծանոթ պառավի մոտ, եղնիկ այծյամ ու պախրա էր որսում։
Ինչպե՞ս Դավիթն իմացավ Որսասարի մասին։
Իր հետ ապրող պառավից։
Ի՞նչ կարող եք պատմել Որսասարի մասին։
Կարող եմ պատմել, որ այնտեղ կային տարբեր տեսակի կենդանիներ։
Ինչո՞ւ Դավիթը որոշեց վերակառուցել իր հոր հիմնած եկեղեցին, դրա մեջ ի՞նչ խորհրդանշան եք տեսնում։
Նա ցանկացավ վերակառուցել իր հոր եկեղեցին , որովետև նրա հայրը միշտ աղոթել էր ամեն պատերազմից առաջ։
Խորհրդանշան եմ տեսնում, որ մեր հայերը միշտ հավատք են ունեցել։

13

Համբավը տարան Մըսրա Մելիքին.
— Հապա՜ չես ասիլ՝ Դավիթը կրկին
Հոր վանքը շինել, իշխան է դառել,
Դու օխտը տարվան խարջը չես առել։
Մելիք զայրացավ.
— Գընացե՛ք, ասավ,
Բադին, Կոզբադին,
Սյուդին, Չարխադին,
Սասմա քար ու հող տակն ու վեր արեք,
Իմ օխտը տարվան խարաջը բերեք։
Քառսուն կույս աղջիկ բերեք արմաղան,
Քառսուն կարճ կընիկ, որ եկանք աղան,
Քառասունն էլ երկար, որ ուղտեր բառնան,
Իմ տանն ու դըռան ղարավաշ դառնան։
Ու Կոզբադին առավ զորքեր.
— Գըլխի՛ս վըրա, ասավ, իմ տեր.
Գընամ հիմի քանդեմ Սասուն,
Կանայք բերեմ քառսուն-քառսուն,
Քառսուն բեռնով դեղին ոսկի,
Տեղը ջընջեմ հայոց ազգի։
Ասավ, Մըսրա աղջիկ ու կին
Պար բըռնեցին ու երգեցին.
Մեր Կոզբադին գընաց Սասուն,
Կանայք բերի քառսուն-քառսուն,
Քառսուն բեռնով ոսկի բերի,
Մեր ճակատին շարան շարի,
Կարմիր կովեր բերի կըթան՝
Գարնան շինենք եղ ու չորթան։
Ջա՛ն Կոզբադին, քաջ Կոզբադին,
Սասմա Դավթին զարկեց գետին։
Ու Կոզբադին փըքված, ուռած,
— Շնորհակալ եմ, քո՛ւյրեր, գոռաց,
Մինչև գալըս դեռ համբերեք,
Էն ժամանակ պիտի պարեք…

14

Էսպես երգով,
Զոռով-զորքով
Գոռ Կոզբադին մըտավ Սասուն.
Օհան լըսեց՝ կապվեց լեզուն։
Աղ ու հացով,
Լաց ու թացով
Առաջն ելավ,
Խընդիրք արավ.
— Ինչ որ կուզես՝ առ, տա՛ր, ամա՛ն.
Վարդ աղջիկներ, կանայք Սասման,
Դառը դադած դեղին ոսկին,
Միայն թե գըթա մեր խեղճ ազգին,
Մի՛ կոտորիր, մի՛ տար մահու,
Վերև՝ աստված, ներքևը՝ դու…
Ասավ, բերավ շարան-շարան
Վարդ աղջիկներ, կանայք Սասման։
Ու Կոզբադին կանգնեց, ջոկեց,
Մարագն արավ, դուռը փակեց,
Քառսուն կույս աղջիկ, սիրուն, արմաղան,
Քառսուն կարճ կընիկ, որ երկանք աղան,
Քառսուն էլ երկար, որ ուղտեր բառնան,
Մըսրա Մելիքին ղարավաշ դառնան։
Դեզ-դեզ կիտեց դեղին ոսկին.
Սև սուգ կալավ հայոց ազգին։

15

Հե՜յ, ո՞ւր ես, Դավի՜թ, հայոց պահապան,
Քարը պատըռվի-դո՛ւրս արի մեյդան։
Քանդած հոր վանքը որ շինեց նորից,
Ցած իջավ Դավիթ Մարութա սարից,
Ժանգոտած, անկոթ մի շեղբիկ գըտավ,
Գընաց՝ պառավի շաղգամը մըտավ։
Պառավն էր. եկավ՝ անե՜ծք, աղաղա՜կ.
— Վա՜յ, խելա՛ռ Դավիթ, շաղգամի տեղակ
Դու կըրակ ուտես, ցավ ուտես, ասավ,
Քու աչքն աշխարքում մենակ ի՞նձ տեսավ.
Թե կըտրիճ ես դու, աղեղդ ա՛ռ գընա՛,
Քու հոր աշխարքին տիրություն արա՛,
Դանդալոշ Դավիթ. ղըրկել է հըրեն,
Եկել են Սասմա քաղաքի վըրեն
Բադին, Կոզբադին,
Սյուդին, Չարխադին,
Թալան են տալիս բովանդակ Սասուն.
— Ի՞նչ ես, ա՛յ պառավ, էլ ինձ անիծում.
Ցույց տուր մի տեսնեմ — որտե՞ղ են ուզում։
— Որտեղ են ուզում… Մահըս տանի քե՜զ.
Դո՛ւ պետք է էն հոր զավակը լինե՜ս…
Եկել ես՝ էստեղ շաղգամ ես լափում…
Ոսկին Կոզբադին ձեր տանն է չափում,
Աղջիկներ ջահել մարագն են լըցրած․․․
Շաղգամը թողեց Դավիթ ու գնաց։
Տեսավ՝ Կոզբադին իրենց տան միջին,
Թափում է ոսկին կիտած առաջին,
Սյուդին, Չարխադին պարկերն են բըռնել,
Ձենով Օհանն էլ շըլինքը ծըռել,
Կանգնել է հեռու, ձեռները ծոցին։
Տեսավ, աչքերը արնով լըցվեցին։
— Վե՛ր կաց, Կոզբադին, հեռո՛ւ կանգնիր դու,
Իմ հոր ոսկին է — ես եմ չափելու։
— Կոզբադին ասավ. — Է՜յ, Ձենով Օհան,
Կըտաս — տո՛ւր խարջը էս օխտը տարվան,
Թե չէ՝ կըգնամ, միրուքըս վըկա,
Մըսրա-Մելիքին կը պատմեմ, կըգա,
Ձեր Սասմա երկիր քար ու քանդ կանի,
Տեղը կըվարի, բոստան կըցանի։
— Կորե՛ք, անզգամ դուք Մըսրա շներ,
Բա չե՞ք իմացել դուք Սասմա ծըռեր…
Մեռա՞ծ եք կարծում դուք մեզ, թե՞ շըվաք,
Կուզեք մեր երկիր դընեք խարջի տա՜կ…
Բարկացավ Դավիթ, չափը շըպըրտեց,
Տըվավ Կոզբադնի գըլուխը ջարդեց,
Չափի փըշրանքը պատն անցավ, գընաց,
Մինչև օրս էլ դեռ գընում է թըռած։
Ու ելան՝ թափած ոսկին թողեցին,
Հայոց աշխարքից փախան գընացին
Բադին, Կոզբադին,
Սյուդին, Չարխադին։

Առաջադրանքներ
1.Դեղինով նշված բառերի բացատրությունները բառարանի օգնությաբ գրեք և սովորեք անգիր։
օխտը-յոթ
խարջը-հարկ
արմաղան-նվեր
երկանք-ձեռքի ջրաղացաքար
ղարավաշ-աղախին
Գոռ-Ահեղ
անկոթ-կոթ չունեցող
շեղբիկ-Անպետքացած փոքրիկ դանակ
կիտած-Մի տեղ հավաքել
շըլինքը-պարանոց
չափը-չափման միավոր

21

Սասունցի Դավթին ուներ մի քեռի,
Անունը Թորոս, ահեղ աժդահա։
Սա էլ իմացավ համբավը կըռվի,
Մի բարդի ուսին գալիս է ահա։
Գալիս է՝ հեռվից բարձըր գոռալով.
— Ի՜նչ եք վեր եկել էս դաշտի միջում,
Քանի գըլխանի մարդիկ եք կամ ո՞վ,
Սասունցի Դավթին որ չեք ճանաչում…
Բա չե՞ք իմանում, որ էստեղ է նա
Գալու՝ խաղացնի իր ձին թևավոր.
Չըքվեցե՜ք, հիմի ուր որ է կըգա,
Եկել եմ սըրբեմ մեյդանը էսօր։

Ասավ ու քաշեց իր ուսի բարդին,
Սըրբեց բանակից մի քըսան վըրան…
Դավիթն էլ ահա սարի գագաթին
Կանգնած՝ գոռում է վիշապի նըման.

— Ով քընած եք՝ արթուն կացե՜ք,
Ով արթուն եք՝ ելե՜ք, կեցե՜ք,
Ով կեցել եք՝ զենք կապեցե՜ք,
Զենք եք կապել՝ ձի թամբեցե՜ք,
Ձի եք թամբել՝ ելե՜ք, հեծե՜ք,
Հետո չասեք՝ թե մենք քընած —
Դավիթ գող-գող եկավ, գընաց...

Էսպես կանչեց ասպանդակեց,
Ու, ինչ ամպից կեծակ զարկի,
Մըսրա զորքի մեջտեղ զարկեց,
Շողացնելով Թուր-Կեծակին։

Ջարդեց, փըշրեց մինչև կեսօր.
Կեսօր արինն ելավ հեղեղ,
Քըշեց, տարավ հազարավոր
Մարդ ու դիակ ողջ միատեղ։

Կար զորքի մեջ մի ալևոր,
Աշխարք տեսած ու բանագետ.
— Տըղե՛րք, ասավ, ճամփա տըվեք,
Գընամ խոսեմ ես Դավթի հետ։

Գընաց՝ կանգնեց Դավթի առաջ,
Էսպես խոսեց էն ծերունին.
— Դալար կենա՛, կուռըդ, ո՛վ քաջ,
Սուրըդ կըտրուկ միշտ քո ձեռին։

Մի ծերունուս խոսքին մըտիկ,
Տե՛ս, քու խելքը ինչ է կըտրում։
Ի՞նչ են արել քեզ էս մարդիկ,
Հե՞ր ես սըրանց դու կոտորում։

Ամեն մինը մի մոր որդի,
Ամեն մինը մի տան ճըրագ,
Որը կինն է թողել էնտեղ
Աչքը ճամփին, խեղճ ու կըրակ։

Որը մի տուն լիք մանուկներ,
Որը ծնող աղքատ ու ծեր,
Որը լացով քողն երեսին
Նորապըսակ ջահել հարսին…

Թագավորը զոռով-թըրով
Հավաքել է, էստեղ բերել։
Խեղճ մարդիկ ենք՝ պակաս օրով,
Մենք քեզ վընաս ի՞նչ ենք արել։

Թագավորն է քու թըշնամին,
Կըռիվ ունես — իր հետ արա,
Հե՞ր ես քաշում Թուր-Կեծակին
Էս անճարակ խալխի վըրա։

— Լավ ես ասում դու, ծերունի՛,
Ասավ Դավիթն ալևորին,
Բայց թագավորն ո՞ւր է հիմի,
Որ սև կապեմ նըրա օրին։

— Մեծ վըրանում քընած է նա,
Է՛ն, որ միջից ծուխը կելնի.
Էն ծուխն էլ հո ծուխ չի որ կա,
Գոլորշին է իր բերանի։

Ասին. դեպի մեծ վըրանը
Ասպանդակեց Դավիթն իր ձին,
Քըշեց, գընաց ու դըռանը
Գոռաց կանգնած արաբներին.

— Ո՞ւր է, ասավ, ի՞նչ է կորել,
Դուրս կանչեցե՛ք, գա ասպարեզ,
Թե մահ չունի՝ մահ եմ բերել,
Գըրող չունի՝ գըրողն եմ ես…

— Մելիքն, ասին, քուն է մըտել,
Օխտը օրով պետք է քընի.
Երեք օրն է դեռ անցկացել,
Չորս օր էլ կա, քունը առնի։

 Ի՜նչ, բերել է աղքատ ու խեղճ
Խալխին լըցրել ծովն արյունի,
Ինքը մըտել վըրանի մեջ՝
Օխտը օրով հանգիստ քընի՜…

Քընել-մընել չեմ հասկանում,
Վե՛ր կացրեք շո՜ւտ, դուրս գա մեյդան,
Էնպես դըրան ես քընացնեմ,
Որ չըզարթնի էլ հավիտյան։

Ելան՝ մարդիկ ճարահատված
Շամփուր դըրին թեժ կըրակին
Ու զարկեցին խոր մըրափած
Մըսրա-Մելքի բաց կրընկին։

— Օ՜ֆ, էլ հանգիստ քուն չունի մարդ
Էս անիծված լըվի ձեռից,
Խոր մըռընչաց հըսկան հանդարտ
Ու շուռ եկավ, քընեց նորից։

Ելան, բերին մեծ գութանի
Խոփը՝ դըրին թեժ կըրակին,
Ու կաս-կարմիր, կեծկըծալի,
Շիկնած տըվին մերկ թիկունքին։

— Օ՜ֆ, էլ հանգիստ քուն չունի մարդ
Էս անիրավ մոծակներից,
Աչքը բացավ հըսկան հանդարտ,
Ուզում էր ետ քընել նորից։

Տեսավ Դավթին։ գլուխն ահեղ
Վեր բարձրացրեց մըռընչալով,
Փըչեց վըրեն, որ թըռցընի
Էն աժդըհին մի փըչելով։

Տեսավ, տեղից ժաժ չի գալի,
Զարմանքն ու ահ պատեց հոգին։
Արնոտ աչքերն ըսպառնալի
Հառեց խոժոռ Դավթի աչքին։

Նայեց թե չէ, զգաց՝ իր մեջ
Տասը գոմշի ուժ պակասեց։
Պառկած տեղից վրա նստեց
Ու ժպտալով հետը խոսեց.

— Բարո՛վ, Դավի՛թ, հոգնած ես դեռ,
Ե՛կ, մի նստի՛ր, խոսենք կարգին,
Հետո դարձյալ կըռիվ կանենք,
Եթե կըռիվ կուզես կըրկին…

Իր վըրանում բըռնակալը
Քառսուն գազ խոր հոր էր փորել,
Ցանցով փակել մութ բերանը,
Վըրեն փափուկ խալի փըռել։

Ում որ հաղթել չէր կարենում,
Շողոմելով կանչում էր նա,
Նըստեցնում էր իր վըրանում
Էն կորստյան հորի վըրա։

Իջավ Դավիթ ձիուցը ցած,
Գընաց նըստեց… ընկավ հորը.
— Հա՛, հա՛, հա՛ հա՛, քահ-քահ խընդաց
Մըսրա դաժան թագավորը։

— Դե, թող հիմի գընա՝ խավար
Հորում փըթի, էնքան մընա։
Ու ահագին մի ջաղացքար
Բերավ, դըրավ հորի վըրա։

Առաջադրանքներ
1.Դեղինով նշված բառերի իմաստով մոտ բառեր գրեք։
ահեղ-սարսափելի
համբավ-տեղեկություն
մեյդան-ասպարեզ
ասպանդակել-խթանել
ալևոր-ծերունի
բանագետ-բանագիտության մասնագետ
ճրագ-կրակ
խալխ-ժողովուրդ
օխտ-յոթ
թեժ-վառ
2.Մոխրագույնով նշված հատվածները շարադրեք ձեր բառերով։
արթուն կացե՜ք-արթնացե՛ք
Հետո չասեք՝ թե մենք քընած —
Դավիթ գող-գող եկավ, գընաց-առանց հարցնելու եկավ-գնաց
 Ի՜նչ, բերել է աղքատ ու խեղճ
Խալխին լըցրել ծովն արյունի
,
Ինքը մըտել վըրանի մեջ՝
Օխտը օրով հանգիստ քընի
՜…–խեղճ ու հասարակ ժողովրդին վատ պայաններում է թողել, իսկ իր համար շքեղ ապարանք ստեղծել:
Քընել-մընել չեմ հասկանում,
Վե՛ր կացրեք շո՜ւտ, դուրս գա մեյդան,
Էնպես դըրան ես քընացնեմ,
Որ չըզարթնի էլ հավիտյան։
-Մելիքը մահ էր ցանկանում
Թագավորը զոռով-թըրով
Հավաքել է, էստեղ բերել։
Խեղճ մարդիկ ենք՝ պակաս օրով,
Մենք քեզ վընաս ի՞նչ ենք արել։
-Թագավորը իրենց կամքից անկախ բերել է այդտեղ: Իրենք խեղճ մարդիկ են, և ոչոքի վատություն չեն արել:
Մի ծերունուս խոսքին մըտիկ,
Տե՛ս, քու խելքը ինչ է կըտրում։
Ի՞նչ են արել քեզ էս մարդիկ,
Հե՞ր ես սըրանց դու կոտորում։
-Ծերունին ցանկանում է, որ իրեն լսի և պատսխանի, թե այդ խեղճ մարդիկ նրան ինչ են արել:
Կեսօր արինն ելավ հեղեղ-կեսօրին այրունը հեղեղի նման հոսում էր, շատ մարդիկ են զոհվել
3.Նարնջագույնով նշված բառերի արմատներից յուրաքանչյուրով կազմել մեկական նոր բառ։
թագավոր-թագուհի
ջաղացքար-ջաղցքար
կեսօր-կիսատ
միատեղ-մեկուկես
թևավոր-թևանի
4.Դուրս գրեք 6 գոյական և դրանց համար ածականներ մտածեք։
կրակ-թեժ կրակ
թուր-սուր թուր
մարդ-բարի մարդ
ճամփա-երկար ճամփա
աչքեր-մեծ աչքեր
ձի-հրեղեն ձի
5.Բնութագրեք արաբ ալևորին։
համերաշխ, արդար, խեղճ
6.Ինչո՞ւ Դավիթը կռիվը սկսելուց առաջ ձայն տվեց և քնից արթնացրեց Մսրա Մելիքի զորքին։
Դավիթը կռիվը սկսելուց առաջ ձայն տվեց և քնից արթնացրեց Մսրա Մելիքի
զորքին, որովհետև նա արդար կռիվ էր ուզում։
7.Եթե Դավիթի փոխարեն դու լինեիր մելիքի հետ կկռվեիր, թե՞ նրա զորքին կշարունակեիր կոտորել։ պատսխանդ հիմնավորիր։
Եթե ես լինեի Դավթի տեղը, ես կշարունակեի կոտորել նրա ազգին, որ նա քչանա, և նոր հետո կսկսեի կռիվը։


24

Սև ձին քաշեց Ձենով Օհան,
Ձախը դըրավ ասպանդակին,
Աջն էլ մինչև շուռ տար վըրան.
Կանգնեց Սասմա սարի գըլխին։

Տեսավ՝ Դավթի նըժույգն անտեր
Սարերն ընկած խըրխընջալով,
Ներքև Մըսրա զորքը չոքած,
Ինչպես անծեր ծըփուն մի ծով
։

Օխտը գոմշի կաշի հագավ,
Որ չըպատռի իրեն զոռից,
Կանգնեց Օհան ամպի նըման
Գոռաց Սասմա սարի ծերից։

— Հե՜յ-հե՜յ, Դավի՜թ, որտե՜ղ ես դու.
Հիշի՜ր խաչը քո աջ թևի,
Սուրբ Տիրամոր անունը տո՜ւր,
Ու դուրս արի լույսն արևի…

Ձենը գընաց դըմբդըմբալով՝
Դավթի ականջն ընկավ հորում.
— Հա՛յ-հա՜յ, ասավ, հորեղբայրս է,
Սասմա սարից ինձ է գոռում։

Ո՜վ Մարութա Աստվածածին,
Ո՜վ անմահ խաչ պատարագի,
Ձե՜զ եմ կանչել, — հասե՜ք Դավթին…
Կանչեց, տեղից ելավ ոտքի,

Էնպես զարկեց ջաղացքարին՝
Քարը եղավ հազար կըտոր,
Կըտորները երկինք թըռան,
Ու գնում են մինչև էսօր։

Ելավ նորից, կանգնեց ահեղ,
Սարսափ կալավ դև Մելիքին։
— Դավիթ ախպեր, ե՛կ դեռ էստեղ,
Սեղան նըստե՜նք, խոսենք կարգի՜ն…

— Էլ չեմ նըստիլ ես քու հացին,
Դու տըմարդի, վախկոտ ու նենգ.
Շո՛ւտ, զենքըդ առ, հեծիր քու ձին,
Դո՛ւրս եկ մեյդան, կըռիվ անենք։

— Կըռիվ անենք, ասավ Մելիք,
Իմն է միայն զարկն առաջին։
— Քոնն է, զարկի՛ր, կանչեց Դավիթ,
Գընաց, կեցավ դաշտի միջին։

Ելավ, կանգնեց Մըսրա-Մելիք,
Իր գուրզն առավ, հեծավ իր ձին,
Քըշեց, գընաց մինչ Դիարբեքիր
Ու էնտեղից եկավ կըրկին։

Երեք հազար լիդր էր քաշում
Հըսկայական իր մըկունդը.
Եկավ, զարկեց. կորավ փոշում
Ու երերաց երկրի գունդը։

— Երկիր քանդվեց կամ ժաժք եղավ,
Ասին մարդիկ շատ աշխարքում։
— Չէ՛, ասացին, արնի ծարավ
Հըսկաներն են իրար զարկում։

— Մեռավ Դավիթ էս մի զարկից,
Ասավ Մելիք իրեն զորքին։
— Կենդանի ե՜մ, ամպի տակից
Գոռաց Դավիթ Մըսրա-Մելքին։

— Հա՛յ-հա՜յ, մոտիկ տեղից եկա,
Տե՛ս, ո՜րտեղից հիմի կըգամ։
Ու վերկացավ, կանգնեց հըսկան,
Իր ձին հեծավ երկրորդ անգամ։

Երկրորդ անգամ քըշեց Հալաբ
Ու բաց թողեց ձին Հալաբից.
Բուք վեր կացավ, տեղ ու տարափ,
Արար աշխարհ դողաց թափից։

Եկավ, զարկեց. զարկի ձենից
Մոտիկ մարդիկ ողջ խըլացան։
— Գընա՜ց Դավիթ Սասմա տանից,
Գուժեց գոռոզ Մըսրա արքան։

— Կենդանի՜ եմ, կանչեց Դավիթ,
Մին էլ արի՜ — հերթն ինձ հասավ։
— Հա՛յ-հա՜յ, մոտիկ տեղից եկա,
Կանչեց Մելիք ու վեր կացավ։

Երրորդ անգամ հեծավ իր ձին,
Գընաց մինչև հողը Մըսրա,
Ու էնտեղից գուրզը ձեռին
Քըշեց, եկավ Դավթի վըրա։

Եկավ, զարկեց բոլոր ուժով,
Ծանըր զարկով հըսկայական.
Փոշին ելավ Սասմա դաշտից,
Բըռնեց երեսն արեգական։

Երեք գիշեր ու երեք օր
Փոշին կանգնեց ամպի նըման,
Երեք գիշեր ու երեք օր
Բոթը տըվին Դավթի մահվան։

Երբ որ անցավ երեք օրը,
Էն ամպի պես կանգնած փոշում
Կանգնեց Դավիթ, ինչպես սարը,
Գըրգուռ սարը մեգ-մըշուշում։

— Մելի՛ք, ասավ, ո՞ւմն է հերթը։
Սարսափ կալավ գոռ Մելիքին,
Մահվան դողը ընկավ սիրտը
Ու տապ արավ գոռոզ հոգին։

Գընաց, խորունկ մի հոր փորեց,
Իջավ, մըտավ վիհն էն խավար,
Վըրեն քաշեց քառսուն կաշի
Ու քառասուն ջաղացի քար։

Մըռընչալով ելավ տեղից
Էն առյուծի առյուծ որդին,
Իր ձին հեծավ ու փոթորկեց,
Խաղաց, շողաց Թուր-Կեծակին։

Առաջ վազեց մազերն արձակ
Մելքի պառավ մայրը ջադու.
— Դավի՜թ, մազըս ա՛ռ ոտիդ տակ,
Էդ մի զարկը ի՛նձ բաշխիր դու։

Երկրորդ անգամ թուրը քաշեց.
Էս անգամ էլ եկավ քուրը.
Դավի՜թ, եթե կուզես, կանչեց,
Իմ սըրտին զա՛րկ երկրորդ թուրը…

Վերջին զարկի ժամը հասավ,
Ելավ Դավիթ երրորդ անգամ.
— Էս մի զարկն ու աստված, ասավ,
Էլ մարդ չըգա, պետք է որ տամ։

Ասավ, ելավ ու փոթորկեց,
Թըռավ, ցոլաց Դավթի հուր ձին,
Ձին փոթորկեց, փայլատակեց
Ու ցած իջավ Թուր-Կեծակին։

Անցավ քառսուն գոմշի կաշին,
Անցավ քառսուն քարերը ցած,
Միջից կըտրեց ժանտ հըրեշին,
Օխտը գազ էլ դենը գընաց։

— Կենդանի՜ եմ, մին էլ արի՜,
Գոռաց Մելիք հորի տակից։
Դավիթ լսեց, շատ զարմացավ
Իրեն զարկեց, Թուր-Կեծակից…

— Մելի՛ք, ասավ, թա՛փ տուր մի քեզ։
Ու թափ տըվավ Մելիքն իրեն,
Միջից եղավ ճիշտ երկու կես,
Մեկն ընկավ դեսն ու մյուսը դեն։

Էս որ տեսավ Մըսրա բանակ,
Ջուր կըտըրվեց ահ ու վախից։
Դավիթ կանչեց. — Մի՛ վախենաք,
Ակա՛նջ արեք հալա դեռ ինձ։

Դուք ըռանչպար մարդիկ, ասավ,
Զուրկ ու խավար, քաղցած ու մերկ,
Հազար ու մի կըրակ ու ցավ,
Հազար ու մի հոգսեր ունեք։

Ի՜նչ եք առել նետ ու աղեղ,
Եկել թափել օտար դաշտեր.
Չէ՞ որ մենք էլ ունենք տուն-տեղ,
Մենք էլ ունենք մանուկ ու ծեր…

Ձանձրացե՞լ եք խաղաղ ու հաշտ
Հողագործի օր ու կյանքից,
Թե՞ զըզվել եք ձեր հանդ ու դաշտ,
Ձեր հունձ ու փունջ, վար ու ցանքից…

Դարձե՛ք եկած ճանապարհով
Ձեր հայրենի հողը Մըսրա.
Բայց թե մին էլ զենք ու զոռով
Վեր եք կացել դուք մեզ վըրա,

Հորում լինեն քառսուն գազ խոր
Թե ջաղացի քարի տակին, —
Կելնեն ձեր դեմ, ինչպես էսօր,
Սասմա Դավիթ, Թուր-Կեծակին։

Էն ժամանակ աստված գիտի,
Ով մեզանից կըլնի փոշման.
Մե՞նք, որ կելնենք ահեղ մարտի,
Թե՞ դուք, որ մեզ արիք դուշման։

Առաջադրանքներ
1.Դեղինով նշված բառեր բացատրեք բառարանի օգնությամբ և սովորեք անգիր։
Ասպանդակ-թամբից կախված ոտնատեղ
հորում-հորվելը
տմարդի-տղամարդի
նենգ-չար՝ խարդախ բնավորություն ունեցող
գուրզ-երկաթագամ մեծ գլխով ծանր ու կարճ գավազան
մըկունդ-մեծ գեղարդ
ժաժք-երկրաշարժ
Գուժ-չար լուր
գոռ-ահեղ
հոր-գետնի մեջ փորված փոս
վիհն-մեծ խորությամբ և սովորաբար երկարաձիգ փոս
բաշխել-տալ, բաժանել
ժանտ-դաժան
գազ-կաժ
2.Մոխրագույնով նշված հատվածները շարադրեք ձեր բառերով։

Ներքև Մըսրա զորքը չոքած,
Ինչպես անծեր ծըփուն մի ծով
Մըսրա զորքը այնքան մեծ էր, որ չոքած մարդկանց ծայրը չեր երևում։

Օխտը գոմշի կաշի հագավ,
Որ չըպատռի իրեն զոռից,
Կանգնեց Օհան ամպի նըման
Գոռաց Սասմա սարի ծերից-
Յոթ գոմեշի կաշի հագավ, որ փորը գոռալուց չպատրվ։ Օհանը կանգնեց Սասմա սարին և գոռաց սարի ծերից։

— Կըռիվ անենք, ասավ Մելիք,
Իմն է միայն զարկն առաջին։
— Քոնն է, զարկի՛ր, կանչեց Դավիթ,
Գընաց, կեցավ դաշտի միջին-
Կռիվ անենք, ասավ Մելիքը, բայց ես եմ առաջինը զարկում։ -Զարկի առաջինը, ասաց Դավիթը, և գնաց կանգնեց դաշտի մեջտեղ։

— Չէ՛, ասացին, արնի ծարավ
Հըսկաներն են իրար զարկում-
Չէ՛, ասացին, երկու գազազած հսկաներ են կռվում։

Երեք գիշեր ու երեք օր
Փոշին կանգնեց ամպի նըման,
Երեք գիշեր ու երեք օր
Բոթը տըվին Դավթի մահվան-
Երեք գիշեր և երեք օր, օդ բարձրացած փոշին չեր վերանում, և այդ երեք գիշերւը և երեգք օրում ժողովուրդը մտածեց, որ Դավիթը մահացել էր։

3.Նարնջագույնով նշված բառերի արմատներից յուրաքանչյուրով կազմեք մեկական նոր բառ։
Հողագործի-
հըսկայական-
աստվածին-
հորեղբայրս-
Տիրամոր-
4.Դուրս գրեք 6 բառ, որ գործողություն են ցույց տալիս և դրանց համար գրեք ձև ցույց տվող բառեր, օրինակ՝ վազել — արագ վազել։


5.Ինչպե՞ս Դավիթն ազատվեց փոսից, համառոտ պատմեք։
6.Ինչո՞ւ երկրորդ անգամ Դավիթը չնստեց Մելիքի հետ սեղան։
7.Կարո՞ղ ես ներկայացնել, թե ի՞նչ օրենքներով էին կռվում Մելիքն ու Դավիթը։
8.Քանի՞ զարկ զարկեց Դավիթը և ինչո՞ւ բոլոր զարկերը չկարողացավ հասցնել Մելիքին։


5-րդ դասարան·Անգլերեն

Past simple

1.True or false?
1. To form the past simple, we add ‘-ed’ to the end of regular verbs.-True False
2. There are many different types of endings of irregular verbs in the past simple.-True False
3. We use ‘did’ + ‘not’ + infinitive to form past simple negatives with all types of verbs.True False
4. We use ‘did’ + subject + infinitive to form past simple questions with all types of verbs.-True False
5. There are clear rules about the endings of past simple irregular verbs.-True False
6. You have to learn all the different irregular verb forms of the past simple.-True False
Total score is 6 out of 6 (100%)
2.Choose the correct word to complete the sentences.
1.We heard about the storm on the news.-hear heard
2.They found out that it was my birthday.-find out found out
3.The waiter brought us the menu to look at.-bring brought
4.I didn’t sleep very well last night.-sleep slept
5.Did you leave your coat in the café?leave left
6.It was so cold that the pipes froze.-freeze froze
7.She didn’t tell us what to do for homework.-tell told
8.He felt bad about failing the test.-feel felt
Total score is 8 out of 8 (100%)
3.Write the past simple form of the verb in brackets.
1.I bought some food for lunch.
2.Who met you at the airport?
3.We all had the same idea.
4.Did you speak to Sophie?
5.I saw the weather forecast earlier.
6.He gave us a lift into town.
7.She read three books in one week!
8.They taxi to the hotel.

5-րդ դասարան·Հայրենագիտություն

Արցախի տեսարժան վայրեր

Տիգրանակերտ

Տիգրանակերտը հնագույն հայկական քաղաք է, որը հիմնադրվել է 1-ին դարում: Քաղաքը գտնվում էր Մեծ Հայքի Արցախ նահանգում: Հանդիսանում է այն չորս քաղաքներից մեկը, որոնք կոչվել էին Հայոց թագավոր Տիգրան II Մեծի անունով: Քաղաքը գտնվում էր Մեծ Հայքի Արցախ նահանգում: Հայ պատմաբանների կարծիքով, Տիգրանակերտն Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հնագույն քաղաքն է:

Image preview
Տիգրանակերտ ամրոցի թագավորական բաղնիքը
Image preview
Image preview
Image preview

Ջերմաջուր

Ջերմաջուրը հարուստ է բնական և բուժիչ աղբյուրներով: Ջերմաջուրը գտնվում է ծովի մակերևույթից ավելի քան 2200 մ բարձրության վրա: Աղբյուրի շուրջը կա լողավազան, որտեղ կարելի է լողալ:


Շուշի-Բերդ

Շուշիի ամրոցը (Շուշի-բերդը) առաջին անգամ հիշատակվել է XVIII դարում: Վարկածներից  մեկի համաձայն` Շուշիի ամրոցը հայտնի է որպես Շիկաքար,  որտեղ Սահղ Սմբատյանը հաղթել է արաբական բանակին: Այս ամրոցը կոչվում են նաև Քարագլուխ, Քար, Շոշ` Շոշի սղնախ անուններով: Հնագիտական պեղումները հաստատեցին մեկ այլ տարբերակ, ըստ որի XVII դարում  ամրոցը  կառուցվել է հայկական մեկ այլ ամրոցի տեղում:

Image preview

Image preview
Image preview
Image preview
Image preview
Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճար

5-րդ դասարան·մաթեմատիկա

Խորանարդի մակերևույթի մակերես

  1. Հաշվեք  12 սմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։
    V=12x12x12=1728
    12×12=144
    144×6=864
  2. Հաշվեք  14 դմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։
    V=14x14x14=2744
    14×14=196
    196×6=1176
  3. Հաշվեք  19 սմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։
    V=19x19x19=6859
    19×19=361
    361×6=2166
  4. Հաշվեք  15 մմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։
    V=15x15x15=3375
    15×15=225
    225×6=1530
  5. Հաշվեք  4 դմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։
    V=4x4x4=64
    4×4=16
    16×6=96
  6. Հաշվեք  21 սմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։
    V=21x21x21=9261
    21×21=441
    441×6=2646
  7. Հաշվեք  11 դմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։
    V=11x11x11=1331
    11×11=121
    121×6=726
  8. Հաշվեք  14 մմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։
    V=14x14x14=2744
    14×14=196
    196×6=1176
  9. Հաշվեք  21 սմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։
    V=21x21x21=9261
    21×21=441
    441×6=2646
  10. Հաշվեք  1 դմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։
    V=1x1x1=1
    1×1=1
    1×6=6
  11. Հաշվեք  9 մմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։
    V=9x9x9=729
    9×9=81
    81×6=486
  12. Գործնական աշխատանք․
    Հաշվեք 17 մմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։
    V=10x10x10=1000
    10×10=100
    100×6=600

V=