5-րդ դասարան·Բնագիտություն

Երկրի պտույտն իր առանցքի և Արեգակի շուրջ

Հարցեր և առաջադրանքներ`

1. Որն է համարվում օրական և որը` տարեկան պտույտ։
Երկրի օրական պտույտ է համարվում Երկրի պտույտն իր առանցքի շուրջ։ Այն տևում է 24 ժամ։ Իսկ Երկրի տարեկան պտույտը դա Երկրի պտույտն է Արեգակի շուրջ, որը տևում է 365 օր 5 ժամ 48 րոպե 46 վայրկյան։
2. Ինչ է նշանակում ուղեծիր և ինչ տեսք ունի Երկրի ուղեծիրը։

Այն ուղին, որով շարժվում է մոլորակը, կոչվում է ուղեծիր։ Այն նաև անվանում են Երկրի հետագիծ: Երկրի ուղեծիրն ունի ձվածրի տեսք:
3. Նշեք տարվա գիշերահավասարի օրերը։
Տարվա մեջ լինում է երկու գիշերահավասար՝ գարնանը և աշնանը։ Գարնանային գիշերահավասարը լինում է մարտի 21-ին, իսկ աշնանայինը՝ սեպտեմբերի 23-ին։
4. Ինչպես կբացատրեք չորս տարին մեկ փետրվար ամսվա 29֊րդ օրվա ավելացումը և ինչպես են անվանում այդ տարին։

Երկրագունդը պտտվում է Արեգակի շուրջ 365 օր 5 ժամ 48 րոպե 46 վայրկյանում։ Յուրաքանչյուր չորս տարին մեկ այդ 5 ժամ 48 րոպե 46 վայրկյանը կազմում են մոտավորապես 24 ժամ, ինչի արդյունքում տարին ավելանում է 1 օրով։ Փետրվարին ավելանում է ևս 1 օր և 4 տարին մեկ փետրվարն ունենում է 29 օր, իսկ տարին՝ 366 օր։ Այդ տարին անվանում են Նահանջ տարի։

5-րդ դասարան·Հայրենագիտություն

Մխիթար Սեբաստացու մասին

1676 թվականի Հունվարի 17-ին, Սեբաստյա քաղաքում ծնվեց Մանուկը` Պետրոսի և Շահրիստանի զավակը:

Դեռ վաղ տարիքից Մանուկը երազում էր դառնալ քահանա:
Նա գտավ մի ընկեր, որի հետ փախան դեպի լեռները, որտեղ ապրեցին որպես ճգնավորներ: Մանուկի ծնողները գտան նրանց և նրան տարան տուն: Սուրբ Նշանի վանահայրը Մանուկին առաջարկեց վանքում հասարակական աշխատանքներ կատարել, ինչը նորից մերժվեց ծնողների կողմից:

Նա սկսեց այցելել հարևան ընտանիքներից մեկի տուն, որտեղ մի մայր իր երկու դուստրերի հետ ապրում էր վանականի կյանքով: Նրա այցելությունների նպատակը նույն տանը ապրող քահանայի հետ զրուցելն էր, ով իրեն շատ բան սովորեցրեց վանական կյանքի մասին:

1691 թվականն էր, երբ Մանուկը վերջապես թույլատվություն ստացավ իր ծնողներից վանքում աշխատելու համար և շուտով ստացավ սարկավակի աստիճան: Հենց այս ժամանակ նա իր անունը փոխեց` դնելով Մխիթար:

Քսան տարեկան հասակում Սուրբ նշան վանքի վանահոր կողմից նա նշանակվեց քահանա:

Քսանհինգ տարեկանում Մխիթարը հիմնեց եկեղեցի Կոստանդոպոլսում, որի օրինակով էլ մի խումբ երիտասարդների հետ հիմնեց Մխիթարյան միաբանությունը:

1717 թվականին Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ. Ղազար կղզին շնորհել է միաբանությանը։ Իսկ 1715 թվականին միաբանությունը տեղափոխվեց Սուրբ Ղազար կղզի` Վենետիկի Հանրապետության հրամանով:

Սուրբ Ղազար կղզում կառուցեց վանքը, որտեղ էլ մահացավ 73 տարեկան հասակում:

Նա թարգմանել, ստեղծել և տպագրել է հազարավոր աշխատություններ` հարստացնելով հայերեն գրականությունը: Այսօր նրա մատենադարանում պահվում են ավելի քան 5000 ձեռագրեր և 100000 տպագիր գրականություն: