Մայրենի·ընթերցանություն

Ակսել Բակունց, «Հյումբաթի ձորը»

Ընթերցել եմ Ակսել Բակունցի «Անձրևը» ժողովածուից մի պատմվածք, որը կոչվում է «Հյումբաթի ձորը»։ Պատմվածքում նկարագրվում է մի գյուղի թաղերից մեկը՝ Հյումբաթի ձորը, իսկ մյուս թաղերը կոչվում են Միջին մահլա և Գյունեյ թաղ։ Հյումբաթի ձորի բնակիչներն ապրում էին շատ վտանգավոր տարածքում, որտեղ ամենուր ժայռեր էին, և միշտ քարեր էին թափվում։ Այս թաղը գտնվում էր ժայռերի տակ, բլրակի վրա։ Շուրջ բոլորդ կարծես մի մեծ քարանձավ լիներ։ Թաղի բնակիչները, հատկապես մելիքները, կամաց-կամաց հեռացել են՝ իրենց հետ տանելով իրենց ունեցվածքը։

Հյումբաթի ձորով անցնում է գետ։ Նախկինում չորս կողմը անտառ էր ու գունավոր կտուրներով տներ էին։ Բայց հետո որոշվում է այդտեղ կառուցել զորանոց, ինչից հետո թաղի ամենալավ հողերի վրա փորում են նոր տների հիմքերը։ Նոր կառուցվող տները խեղդում են թաղը։ Հյումբաթի ձորը դառնում է անճանաչելի, իսկ այնտեղ ապրելն՝ անտանելի։ Տեղի բնակիչներն արդեն գիտեին՝ թե որ տանը մարդ է ապրում, իսկ որտեղ՝ ոչ։ Եթե կտորին դդում կար դրած, ուրեմն այդտեղ մարդ է ապրում։


Եվ Հյումբաթի ձորի հին բնակիչները որոշում են նոր հող գտնել, որպեսզի նոր գյուղ կառուցեն։

» Նոր գյուղի խնդիրը Հյումբաթի ձորի համար երջանիկ աշխարհի առասպելի պես էր, նրանք իրենց հանդերի անուններն էին տալիս, մեկի ջուրը գովում, մյուսի խոտը։
− Մենակ էս ձորից դուրս գանք…»

Ակսել Բակունց, «Հյումբաթի ձորը»: 1 комментарий

Оставьте комментарий