Հաշվետվություն

Հաշվետվություն Մարտի 30 – Ապրիլի 3

Այս շաբաթ աշխատել եմ իմ անհատական պլանով։

Պատրաստել եմ ընտանեկան նախագիծ իմ կարդացած գրքերի մասին՝ «Ինչ եմ կարդացել գարնանը»

Եղբորս, քույրիկիս և մայրիկիս հետ պատրաստել ենք գեղեցիկ Զարդածառ ։

Քույրիկիս հետ գունավոր թղթից պատրաստել եմ «թռչող ձվիկ» ։

Սուրբ Զատիկի մասին պատրաստել եմ ռադիոհաղորդում՝ ներկայացնելով 10 հետաքրքիր փաստ այդ գեղեցիկ տոնի մասին։

Ինքնամեկուսացման օրերին ես շատ եմ նկարում։ Իմ նկարների հիման վրա պատրաստել եմ փոքրիկ տեսանյութ։

Մայրենիից անցել ենք և տեսադասերի ընթացքում քննարկել Վիլյամ Սարոյանի «Գրադարանում» պատմվածքը

Ռուսերենից անցել ենք «Смышленный переводчик» պատմվածքը, բլոգի համապատասխան բաժնում կատարել եմ տնային առաջադրանքները։ Տեսադասի ժամանակ հարց ու պատասխանի միջոցով քննարկումներ ենք ունեցել։  Աշխատանքային թերթիկներում և բլոգում կատարել եմ առաջադրանքները։

Անգլերենից շարունակել ենք ծանոթանալ Present Continuous Tense ժամանակաձևին։ Աշխատանքային թերթիկներում կատարել եմ առաջադրանքները։ Սովորել եմ An Easter Eggs ոտանավորը։

Մաթեմատիկայից կատարել եմ մի շարք վարժություններ, քննարկել ֆլեշմոբերի խնդիրներն ու առաջադրանքները, աշխատել եմ աշխատանքային թերթիկների վրա։

Այս շաբաթվա ընթացքում նաև մասնակցել եմ մայրենիի և մաթեմատիկայի ֆլեշմոբերին։