Մայրենի·Առցանց ուսուցում

Իմ կարդացած գրքերը

Բարև ձեզ, այսօր ես ձեզ կպատմեմ իմ կարդացած գրքերի մասին։ Ազատ ժամանակ ես կարդացել եմ մրգերի մասին այսպիսի գիրք։ այս գրքում կան հեքիաթներ, որոնք պատմում են մրգերի հետ կապված հետաքրքիր փաստերի մասին։ Մրգերի մասին գրքից ես ամենաշատը հավանել եմ «Թե ինչու են նռան հատիկներն այդքան շատ» հեքիաթը, որը պատմում է, որ նռան մեջ կա 365 հատիկ։
Դա խորհրդանշում է տարվա օրերը։ Հանրագիտարանից ես իմացել եմ, որ աշխարհում կա ծովային աքաղաղ, որը ունի թևեր, որոնցով կարող է թռչել մի քանի մետր ջրի մակերևույթի վրայով։ Հիմա կարդում եմ Փոքրիկ Իշխանը և արդեն հասել եմ 73-րդ էջին, XV- րդ գլխին։ Հետաքրքիր է կարդալ Փոքրիկ Իշխանը։ Հ ատկապես հետաքրքքիրե այն պահը, որ Փոքրիկ Իշխանը խնդրում է անծանոթին իր համար գառնուկ նկարել։