Հայոց Լեզու 8

Առաջադրանքները Ս. Մարկոսյանի 8-րդ դասարանի գրքից

Գոյական
110.Տրված գոյականները չորս խմբի բաժանի՛ր ըստ կազմության:
Մայրցամաք, գոյություն, գետին, ողբերգություն, գազան, նախաճաշ, ցնցում, արտասահման, ճամփա, ուժ, զոհ, նավ, նավահանգիստ, նավակ, հայրենիք, վերադարձ, մայրաքաղաք, օտարամոլություն:
Պարզ բառեր-գազան, ուժ, զոհ, նավ, ճամփա
Բարդ բառեր-մայրացամաք, նախաճաշ,արտասահման, նավահանգիստ, մայրաքաղաք, վերադարձ
Պարզ ածանցավոր-գոյություն, գետին, ցնցում, նավակ, հայրենիք
Բարդ ածանցավոր-ողբերգություն, օտաևամոլություն

111.Տրված գոյականներից նորերը կազմի՛ր` ուհի, ստան, ոց, ություն ածանցներով:
Հայ, դպիր, այգի, հնոց, բույր, ծառ, բժիշկ, պարսիկ:

Հայ-հայուհի, Հայաստան, հայոց, հայություն
Դպիր-դպրուհի, դպրոց, դպրություն 
Այգի-այգեստան
Հնոց-հնություն
Բույր-բուրաստան
Ծառ-ծառաստան
Բժիշկ-բժշկուհի, բժշկություն

112.Տրված բայերից ածանցավոր գոյականներ կազմի՛ր և ածանցներն ընդգծի՛ր:
Նկարել, գրել, զարթնել, թափել, ուսուցանել, քերել, վարել, հաճախել, բախել, հնչել, վազել, հանել, շարժել, մոտենալ, կոշտանալ:

Նկարել-նկարչություն,նկարող
Գրել-գրող
Զարթնել-զարթուցիչ
Քերել-քերիչ
Վարել-վարող
Հաճախել-հաճախորդ
Բախել-բախիչ
Հնչել-հնչեցնել,հնչյունաբանություն
Վազել-վազք
Հանել-հանում
Շարժել-շարժիչ
մոտենալ- մոտեց

113.Տրված ձայնարկություններից ածանցավոր գոյականներ կազմի՛ր: Ի՞նչ անուն կտաս այս և նախորդ վարժության մեջ ընդգծված ածանցներին:
Շրը՛խկ, թը՜շշ, թրը՛մփ, թը՛խկ, դը՜զզ, մը՜ռռ:
Շրը՛խկ-շրը՛խկոց
թը՜շշ-թը՜շշոց
թրը՛մփ-թրը՛մփոց
թը՛խկ-թը՛խկոց 
դը՜զզ-դը՜զզոց 
մը՜ռռ-մը՜ռռոց

114.Տրված գոյականակերտ ածանցներից յուրաքանչյուրով երկու գոյական կազմի՛ր և գրի՛ր, թե ո՛ր բառերից կազմեցիր:
դնել (դիր) — դրածո, պարսավել — պարսավանք:
Անք, ցի, ածո, ք, ուկ, իք, իչ, ու, ան, իկ, պան, ստան, ուհի:

Վարդանանք — Վարդան — անք
Ֆրանսիացի — ֆրանսիա — ցի
Չափածո — չափ — ածո
Քերիչ — քեր — իչ
Պահապան — պահ — պան
Հայաստան — Հայ — աստան
Գեղեցկուհի — գեղեցիկ — ուհի

Երկրաչափություն 8

Զուգահեռագիծ 09.25.2024

Առաջադրանքներ
1) Զուգահեռագծի պարագիծը 48սմ է։ Գտեք զուգահեռագծի կողմերը, եթե՝
ա) կողմերից մեկը մյուսից մեծ է 3սմ-ով

3+3=6
48-6=42
42/4=10,5
AB=10,5+3=13,5
CD=10,5
13,5*2+10,5*2=48
բ) երկու կողմի տարբերությունը 7սմ է

7+7=14
48-14=34
34/4=8,5
AB=8,5+7=15,5
CD=8,5
8,5*2+15,5*2=48
գ) կողմերից մեկը երկու անգամ մեծ է մյուսից

x+2x+x+2x=48
6x=48
48/6=8
x=8
8*2=16
16+16+8+8=48
2) Ըստ գծագրի տվյալների՝ գտե՛ք զուգահեռագծի պարագիծը.

3x+5=6x-10
3x=15
x=5
DC=20
AC=20
3) ABCD զուգահեռագծի պարագիծը 50 սմ է, <C=300, իսկ CD ուղղին տարված BH ուղղահայացը 6,5 սմ է։ Գտեք զուգահեռագծի կողմերը։
BH=6,5
CB=13
AD=13
CD=13+13=26
BA=26

Լրացուցիչ աշխատանք (տանը)
1) Գտե՛ք ABCD զուգահեռագծի անկյունները, եթե՝
ա) ∠A = 45°
∠C=45
∠B=180-45=135
∠D=135
բ) ∠C – ∠D = 50°
գ) ∠ A + ∠ C = 81°
դ) ∠ A = 0,5 ∠B

2) Ըստ գծագրի տվյալների՝ գտե՛ք զուգահեռագծի պարագիծը.

y+12=2x
x+2=y+5

3) Զուգահեռագծի կիսապարագիծը 24 սմ է, կողմերից մեկը երկու անգամ մեծ է մյուսից, իսկ մեծ կողմին տարված բարձրությունը 4 սմ է։ Գտե՛ք զուգահեռագծի անկյունները։

Հանրահաշիվ 8

Երկու անհայտով երկու առաջին աստիճանի հավասարումների համակարգեր

Առաջադրանքներ․
1) Պարզեք՝ (-3;1) թվազույգը համակարգի լուծու՞մ է․

{-3+1-3≠0
{-6-3-1≠0

{-3-1+4=0
{-9+4+5=0

2) Ցույց տվեք, որ (-2;1) թվազույգը համակարգի լուծում չէ․

{-4-1+5=0
{-2+1-3≠0

{-4+5-1=0
{-6-4≠0

3) a-ի և b-ի ի՞նչ արժեքների դեպքում (1;0) թվազույգը համակարգի լուծում է․

{2+0=a
{b-0=2
(a=2, b=2)

{3-0=3
{2+0=b
(a=ցանկացած թիվ, b=2)

Լրացուցիչ աշխատանք (տանը)
1) Ելնելով տրված պայմանից, կազմեք երկու անհայտով երկու առաջին աստիճանի հավասարումների համակարգ․
ա)երկու թվերի գումարը 7 է, իսկ տարբերությունը՝ 2

{x+y=7
{x-y=2
բ)երկու թվերի տարբերությունը 12 է, իսկ գումարը՝ 27

{x-y=12
{x+y=27
2) Ցույց տվեք, որ (1;2) թվազույգը համակարգի լուծում է․

{1+2-3=0
{1-2+1=0

{2,5-2,5=0
{0,5-0,5=0

{2+6-8=0
{4-2-2=0

{0,35+3,2-3,55=0
{0,16-0,28+0,12=0

Գրականություն 8

Ջանի Ռոդարի, Սև քթերի երկիրը. 24.09.2024թ.

1. Կարդացեք հեքիաթը:
2. Դուրս գրեք անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրեք:
Ես անծանոթ բառեր չունեի։
3. Ո՞րն է հեքիաթի փոխաբերական իմաստը:
Իմ կարծիքով, հեքիաթի հեղինակը ուզում էր հասկացներ, որ պետք չէ հասարակությանը միշտ նման լինել։ Պետք է ունենալ ինքնավստահություն և սեփական կարծիք, որը ապագայում պետք է հիմնավորել և փորձել տարածել։ Հեքիաթը փոխաբերական կերպով ներկայացնում է պայքարը հասարակության համապատասխանության և անհատականությունը ընդունելու համար պահանջվող քաջության դեմ: Սև քթերը խորհրդանշում են հասարակական կամայական նորմերը, մինչդեռ գլխավոր հերոսի՝ համակերպվելուց հրաժարվելը կայծ է տալիս հեղափոխության, որը բացահայտում է մարդկանց թաքնված ճշմարտությունները:

    Պատմություն 8

    Հայաստանը քաղաքակրթական նոր մարտահրավերների առջև, մոնղոլական արշավանքները

    Դարեր շարունակ մոնղոլ-թաթարական ցեղերն ապրում էին Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող ընդարձակ տափաստաններում, որտեղ քոչվորական կենսակերպ էին վարում: Իր մերձավորների և զինակիցների օգնությամբ նա կարողացավ ստեղծել կարգապահ բանակ, որով ընդարձակեց իր ստեղծած պատմությանը XIII դ. հայտնի ամենամեծ ցամաքային կայսրությունը:
    Չինգիզ Խանը հակառակորդների դեմ օգտագործում էր դաժան մարտավարություն: Նրա զորքերն անխնա կոտորում էին մարդկանց, այրում էին քաղաքները, ավերում գյուղերը, ամայացնում շրջապատը, եթե հակառակորդը կամավոր չէր հանձնվում:

    Մոնղոլական արշավանքներն ու Հայաստանը։
    Հյուսիսային Չինաստանը գրավելուց հետո Չինգիզ խանը զորքերը շրջեց դեպի արևմուտք։ Մոնղոլական բանակը մտավ Պարսկաստան և գրավեց Կասպից ծովին
    հարող տարածքները։ Թալանելով Հայաստանն ու Աղվանքը՝ մոնղոլները շարժվեցին Վրաստանի մայրաքաղաք Տփղիսի (Թբիլիսիի) ուղղությամբ։ Նրանց դեմ դուրս եկան
    վրաց-հայկական միացյալ զորքերը՝ Վրաստանի թագավոր Գեորգի Լաշայի և ամիրսպասալար Իվանե Զաքարյանի գլխավորությամբ։ Վճռական ճակատամարտում վրացհայկական միացյալ ուժերը պարտություն կրեցին։ Չնայած իրենց հաջողությանը՝ մոնղոլները Կովկասյան լեռներով անցան հյուսիս՝ բավարարվելով թալանով։
    Դեպի Հայաստան մոնղոլական հիմ­նական արշավանքը տեղի ունեցավ 1236 թ.։ Մոնղոլական զորքերը բաժանվեցին մի քանի զորախմբերի՝ հարձակման անցնելով տարբեր ուղղություններով։ Երկարատև պաշարումից հետո մոնղոլները գրավեցին և թալանեցին Դվինը, Անին, Կարսը, Կարինը, Վանն ու այլ քաղաքներ։ 1244 թ. մոնղոլներն ավարտին հասցրին ամբողջ Հայաստանի նվաճումը։ Բազմաթիվ հայ իշխաններ և ազնվականներ, գիտակցելով մոնղոլների ռազմական հզորությունը և ձգտելով խուսափել կործանումից, ենթարկվեցին մոնղոլական իշխանությանը։

    Սոցիալ-տնտեսական կյանքը Հայաստանում մոնղոլական տիրապետության ժամանակ։
    Մոնղոլները, զբաղված լինելով նվաճում­ներով ու կողոպուտով, սկզբնապես չէին միջամտում նվաճված երկրների ներքին կառավարմանը։ Աստիճանաբար նվազեց տեղական կառավարիչների ինքնավարությունը: Հայաստանի վիճակն էլ ավելի բարդացավ, երբ մոնղոլներն անցան հարկային ծանր քաղաքականության, որն ուղեկցվում էր կամայականություններով և բռնություններով։ Հարկային քաղաքականությունն ավելի կազմակերպված բնույթ ստացավ, երբ ստեղծվեց մոնղոլա-պարսկական պետությունը՝ Իլխանությունը։ Դրա կազմում ներառված էր նաև Հայաստանը։

    Պայքար մոնղոլ զավթիչների դեմ։
    Ի վերջո ծանր հարկերն ու հեռավոր երկրներում զինվորական ծառայության ծանր բեռը ապստամբության պատճառ դարձան։ Հայ և վրաց միացյալ ուժերն ապստամբելով փորձում էին թոթափել մոնղոլական գերիշխանությունը։ Ապստամբությունը ի վերջո ճնշվեց: Մոնղոլական տիրապետությունը տարածաշրջանում պահպանվեց մինչև Իլխանության աստիճանական անկումը։ Նոր ապստամբություններն ու ազատագրական շարժում­ները կանխելու համար մոնղոլները հետևողականորեն թուլացնում էին հայ իշխանական տները։

    Հայաստանը XIV դարում։

    Տարածաշրջանում մոնղոլների տիրապետությունը, մասնավորապես ծանր հարկերի սահմանումը, տնտեսական անկման հանգեցրեց։ Այդ համընկավ քրիստոնյաների նկատմամբ դրսևորվող կրոնական անհանդուրժողականության նկատելի աճի հետ: Հակաքրիստոնեական հալածանքները սկսվեցին Ղազան խանի կողմից իսլամը Իլխանության պետական կրոն հռչակելուց հետո։ Ղազան խանի մահվանից հետո Իլխանությունը գահակալական պատերազմ­ների և ցնցում­ների շրջան մտավ, ինչի
    հետևանքով այն թուլացավ և ի վերջո փլուզվեց։ Այս խառնաշփոթ իրավիճակից օգտվեցին թյուրքմենական ցեղախմբերը, որոնք դեռևս սելջուկների արշավանքների ժամանակ էին Հայաստան տեղափոխվել։ Այդ ամենի հետևանքով Հայաստանի թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ մշակութային կյանքն ավելի մեծ հետընթաց ապրեց։

    Ֆիզիկա 8

    Լաբ․ աշխատանք

    Հեղուկի մեջ ընկղմված մարմինն արտամղող ուժի որոշումը։

    Աշխատանքի նպատակը՝ հաշվել ջրում ընկղմված մարմնի վրա ազդող արքիմեդյան ուժը և փորձով ստուգել ստացված արդյունքը։

    Համառոտ տեսություն՝ համաձայն Արքիմեդի օրենքի՝ հեղուկը իր մեջ ընկղմված մարմնի վրա ազդում է ուղղաձիգ դեպի վեր ուղղված ուժով, որը հավասար է մարմնի արտամղած հեղուկի կշռին։ Արքիմեդի ուժը կարելի է որոշել տարբեր եղանակներով։

    1. Եթե չափենք մարմնի կշիռը օդում P0, և հեղուկում՝ P1, ապա Արքիմեդյան ուժը հավասար կլինի դրանց տարբերությանը՝ FԱ=P0-P1

    2. Արքիմեդյան ուժը կարելի է որոշել նաև FԱհgVմ բանաձևով, որտեղ
    ρհ - հեղուկի խտությունն է
    g - հաստատուն թիվ է (9,8 ն/կգ10ն/կգ)
    Vմ - մարմնի ծավալն է
    Երկու եղանակների արդյունքները համեմատել

    Անհրաժեշտ սարքեր և նյութեր՝ ամրակալան՝ կցորդիչով և թաթով, ուժաչափ, չափագլան, ջրթափանոթ, ջուր, պինդ մարմին և այդ մարմնի ծավալով բաժակ, վերամբարձ սեղան։

    Աշխատանքի ընթացքը․ Ամրակալանի կցորդիչին ամրացրեցի ուժարափը, ուժաչափից կախեցի մարմինը իր բաժակով՝ մարմնի կշիռը օդում P0=1,5 ն։ Ջրթափանոթի մեջ լցրեցի ջուր մինչև կարմիր գիծը, ծորակի տակ դրեցի չափագլանը, վերամբարձ սեղանը բարձրացրեցի այնքան, մինչև մարմինը ամբողջությամբ ընկղմվեց ջրի մեջ։ Ջրում մարմնի կշիը եղավ՝ P1=0,5ն

    Հետևաբար՝ FԱ=P0-P1=1ն
    Փորձը


    2․ Vմ=100սմ3 | 1մ3=1մ*1մ*1մ=100սմ*100սմ*100սմ=1000000սմ3
    ρհ=1000 կգ/մ3 | 1սմ3=0,000001մ3
    g10ն/կգ | Vմ=100սմ3=100*0,000001մ3=0,0001մ3
    ————— | FԱ=ρհ*gVմ=1000 կգ/մ3*10 ն/կգ*0,0001մ3=1ն
    FԱ-?

    Եզրակացություն․ Հաշվեցի ջրում ընկղմված մարմնի վրա ազդող արքիմեդյան ուժը և փորձով ստուգեցի ստացված արդյունքը։ 2 դեպքում FԱ=1ն

    Հայոց Լեզու 8

    Գործնական աշխատանք բառակազմությունից. 20.09.2024

    70.Տրված բառերը բաժանի՛ր բառակազմական բաղադրիչների (արմատների և ածանցների): Ինչպիսի՞ բառեր են հավաքված բառաշարքերից  յուրաքանչյուրում:
    Ա. Թվական — թիվ + ական
    պատմություն — պատմել + ություն
    աղյուսակ — աղյուս + ակ
    գրիչ — գիր + իչ
    ազդեցություն — ազդել + ություն
    խորություն — խորք + ություն

    Բ. Արևելք — արև + ելնել + ք
    արևմուտք — արև + մտնել + ք
    կենսագիր — կենս + ա + գիր
    օտարամուտ — օտար + ա + մուտ
    ծովագնաց — ծով + ա + գնաց
    ինքնատիպ — ինքն + ա + տիպ

    Գ. Արևելյան — արև + ել + յան
    կենսագրություն — կենս + ա + գիր + ություն
    արևադարձային — արև + ա + դարձ + ային
    անուշահոտություն — անուշ + ա + հոտ + ություն
    բազմատեսակություն — բազմ + ա + տեսակ + ություն

    71. Նախադասությունները լրացրո՛ւ:
    Միայն մեկ արմատով կազմված բառերը կոչվում են պարզ բառեր.
    Օրինակ` կրակ, հոդ, ջուր, օդ, քար:
    Մեկ արմատով և ածանցով կամ ածանցներով կազմված բառերը կոչվում են ածանցավոր բառեր. օրինակ` կրակոտություն, հողեղեն, հիվանդանոց:
    Մեկից ավելի արմատներով կազմված բառերը կոչվում են բարդ բառեր, օրինակ` ջրհոր, օդանցք, գրչատուփ:
    Մեկից ավելի արմատներով և ածանցով կամ ածանցներով կազմված բառերը կոչվում են բարդ ածանցավոր բառեր, օրինակ` կրակմարիչ, անջրանցիկ, հեռուստատեսություն:

    72.Տրված բառերից առանձնացրու այն արմատները, որոնք
    ա) հնչյունափոխված են.
    Զուգել — զույգ, լուսավոր — լույս, ջրամբար — ջուր, գնել — գին, չվերթ — չու, շինության — շեն, լճափ — լիճ, հանգստություն — հանգիստ, խորաքնին-քնին, հետախույզ-խույզ, մեծասքանչ- սքանչ, զորասյուն-զոր, զբոսանավ-զբոս, կենտրոնախույս-խույս, ճյուղակոտոր-կոտոր, փառամոլ-մոլ

    բ) միայնակ, որպես բառ չեն գործածվում (չես հանդիպել):
    Օրինակ` ա) բնութագրել — բնութ (բնույթ) – ույ-ը դարձել է  ու.
    բ) խորազնին – զնին արմատը միայնակ, որպես բառ  չի գործածվում

    ա)Զուգել, լուսավոր, ջրամբար, գնել, չվերթ, շինության, լճափ, հանգստություն:
    բ) Խորաքնին, հետախույզ, մեծասքանչ, զորասյուն, զբոսանավ, կենտրոնախույս, ճյուղակոտոր, փառամոլ:


    73. Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով` ստացի՛ր 
    նոր բաղադրյալ բառեր:
    Ագեվազ (կենգուրու) — արագավազ, կակղամորթ — փափկամորթ, մարտունակ — շարունակ, արճճապատ — ծաղկապատ, մեծասքանչ — հիասքանչ, հողածին — ջրածին, փառամոլ — եսամոլ, ատոմակայան — ավտոկայան

    74.Տրված բարդ բառերի վերջին արմատները փոխելով` ստացի՛ր նոր 
    բարդ բառեր:
    Հեռախոս — հեռատես, հանրածանոթ — հանրախանութ, ձյունածածկ — ձյունապատ, երկրագունդ — երկրամաս, կենսակերպ — կենսուրախ, հնավանդ — հնագույն, մտահոգ — մտազբաղ, բարենպաստ — բարեկիրթ, ակնթարթ — ակնալույս, լուսանցք — լուսամուտ:

    75.Փորձի՛ր այս բառերի կազմությունն ու նշանակությունը բացատրել:
    ա) Այգեբաց-Խաղողի վազերը բացել, այգաբաց-Լուսաբաց:
    բ) Հայելի-հղկված մակերևույթ, հայացք-աչքերը մի բանի վրա ուղղելը, ծովահայաց-Դեպի ծովը նայել: (գրաբ. հայել — նայել)
    գ) Ակնթարթ-աչք թարթել, ակնդետ- աչքերին նայել, ակնոց-արևից պաշտպանվելու համար կամ տեսողությունն ուժեղացնելու համար:
    դ) Քինախնդիր-վրեժը հանելու ձգտող, վրեժխնդիր- վրեժ լուծել, մանրախնդիր -Մանրուքների ետևից ընկնող (գրաբ. խնդրել — փնտրել):

    76.Բաղադրյալ այնպիսի բառեր կազմի՛ր, որոնց սկզբում լինեն տրված բառերի վերջին բաղադրիչները: Ի՞նչ է փոխվում:
    Դեղնակտուց, կենսախինդ, կենսագիր, քինախնդիր, ակնդետ:
    Դեղակտուց — կտցահարել
    կենսախինդ — խնդաժպիտ
    կենսագիր — գրագետ
    քինախնդիր — խնդրագիրք
    ակնդետ — դիտողություն

    77.Այնպիսի բաղադրյալ բառեր կազմի՛ր, որոնց վերջում լինեն տրված բառերի առաջին բաղադրիչները: Ի՞նչ է փոխվում:
    Բուսական, կատվազգի, սուզանավ, սիրառատ, շինություն:
    Բուսական — խոտաբույս
    կատվազգի — ծովակատու
    սուզանավ — ջրասույզ
    սիրառատ — գրքասեր
    շինություն — շինհրապարակ

    78.Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բարդ բառերով:
    Երկինքը քերելու չափ բարձր — երկնաքեր
    բարի մտքով — բարեմիտ
    վատ համբավ ունեցող — անպարկեշտ
    հեշտությամբ թեքվող — դյուրաթեք
    խաժ աչքեր ունեցող — կապուտաչյա
    կյանքը սիրող — կենսասեր
    հանրության կողմից ճանաչված — հանրաճանաչ
    կյանքով ուրախացող — կենսուրախ

    79.Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բաղադրյալ բառերով:
    Մանր նկարներ անող — մանրանկարիչ
    թռչուններ բուծելու տեղ — թռչնաբուծարան
    գյուղի տնտեսությանը հատուկ — գյուղատնտեսական
    միտք հղանալը — մտահղացում
    արդյունք ունեցող — արդյունավետ
    աշխատանքը սիրելը — ջանասեր
    հավասար կշիռ ունենալը — հավասարակշիռ
    բառերի մասին գիտություն — բառագիտություն

    Երկրաչափություն 8

    Զուգահեռագիծ

    Առաջադրանքներ․

    1)

    P=6+6+10+10=32

    2)

    3+3=6
    46-6=40
    40:4=10
    AB=10+3
    BC=10

    3)

    Լրացուցիչ աշխատանք (տանը)

    1)

    Քանի որ զուգահեռագծի զուգահեռ անկյունները իրար հավասար են, հետևաբար անկյուն C-ն էլ է 40o
    360-40×2=280
    280:2=140o
    <C=40o
    <D=140o

    2)

    x+x+2x+2x=360o
    6x=360
    x=360:6=60
    60×2=120
    <A=60o
    <C=60o
    <B=120o
    <D=120o

    3)

    BD=12
    AC=17
    12:2=6
    17:2=8,5
    BO=6սմ
    OC=8,5սմ

    Русский 8

    Проект «Проблемы и ценности современных подростков»

    Ход проекта:
    Задание 1. Прочитайте файлы и дайте ответы на вопросы:

    Вопросы:
    1. Как вы думаете отличаются ли подростки 20 и 21 века? Чем?

    У подростков 21 века думаю щас на первом месте друзья, карьера красота и соц. статус. Также у подростков 21 века изменился словарный запас, добавились слова (сленг), который непонятен многим взрослым. Подростки 20 века развивались в одном направлении, например занимались благотворительностью, а щас подростки больше развиваются в компютерном направлении. Подростки 21 века стали более независимыми.
    2. Согласны ли вы, что ценности подростков кардинально изменились? Почему?

    Не кардинально, но изменения заметны. Общество меняется, технологии тоже, и вместе с этим меняется так же поколение.
    3. Какие конкретно у вас есть ценности?

    Для меня в жизни важно жить в достатке, иметь хорошую карьеру и хорошую самооценку. Мне сейчас важно заниматься саморазвитием.
    4. С какими проблемами сталкивается современный подросток? С какими проблемами столкнулись лично вы?

    Отношения с родителями, вспыльчивость, закрытость, ощущение независимости и зрелости, изменения внешности и давление от общества.
    5.Почему старое поколение не одобряет увлечения и интересы современного поколения?

    Старое поколение считает, что современные подростки увлекаются ненужными и порой мешающими им интересами.