Русский 8

Ромашка. 8 класс. 7-11 октября

Урок 1.
Дети прибежали домой и, перебивая друг друга, стали рассказывать о своём открытии.

— Мама, мы нашли странный цветок!

— Он растёт за домом, около клёна с красными листьями.

— Мы не знаем его названия. Белое колёсико с жёлтой сердцевинкой. Он похож, наверное, на маленькое солнце с белыми лучами. Ты не знаешь, что это за цветок?

Приходили соседи, разглядывали таинственного новосёла. Одни говорили, что в природе появился новый вид. Другие не исключали, что цветок  — инопланетянин, семечко занесло на Землю потоком космических частиц. Третьи глубокомысленно молчали. Но никого цветок не оставил равнодушным.

И тогда вспомнили о бабушке. Бабушке было сто лет. Она жила в том далёком времени, о котором люди знают только по книгам. Бабушка долго смотрела на цветок, не веря своим глазам, и молчала. Потом сняла очки, словно они мешали ей рассмотреть удивительное растение, и дети заметили на глазах у бабушки слёзы.

— Это ромашка,  — тихо сказала бабушка, ставшая совсем грустной.

— Ро-маш-ка,  — по слогам повторили дети.  — Мы никогда не слыхали про ромашку. Она из Африки или Австралии?

— Она из моего детства. Когда-то давно ромашек было очень много. Они покрывали поля, пригорки, росли в лесах и на берегах рек. Людям казалось, что выпал тёплый летний снег. Из ромашек плели венки. Когда я провожала дедушку на войну, то подарила ему ромашки. От детства до старости человеку светило маленькое солнце с белыми лучами. А потом ромашек становилось всё меньше. Эти цветы безжалостно срывали. Это делал каждый, кто проходил мимо.

— Зачем?  — четыре непонимающих глаза смотрели на бабушку, а она молчала, не зная, что ответить.

— Срывали, наверное, просто так.

Бабушка опустилась на траву и наклонилась к ромашке. Потом посмотрела на детей внимательно, и глаза её стали сухими:

— Мы виноваты перед вами, дети!

(По Ю. Яковлеву)

Вопросы к представленному тексту:
1. Как бабушка реагирует на цветок?
Бабушка реагирует на ромашку ностальгией и грустью. Она плакала и вспоминала времена, когда ромашки выли повсюду.
2. Что дети узнали о ромашке от бабушки?

Они узнали, что ромашки из детства бабушки. Когда-то давно ромашек было очень много. Они покрывали поля, пригорки, росли в лесах и на берегах рек. Людям казалось, что выпал тёплый летний снег. Из ромашек плели венки. А потом ромашек становилось всё меньше. Эти цветы безжалостно срывали. Это делал каждый, кто проходил мимо.
3. Почему бабушка считает, что люди виноваты перед детьми?

Люди постоянно срывали ромашки, из за чего от этих прекрасных цветов ничего не осталось и дети не смогли их увидеть.
4. Какая роль бабушки в тексте и как её реакция влияет на детей?
5. Какое значение имеет ромашка в контексте всего текста
6. Что вы думаете о том, что люди, проходя мимо, срывали ромашки? Как это может быть связано с современными проблемами окружающей среды?
7. Как, по вашему мнению, современные дети могут узнать о растениях и их значении так же, как и бабушка?

Задания к представленному тексту:
1. Определите и запишите лексическое значение слова «венки» из предложения 26.
Венок — ритуальный предмет, символика которого связана с магическим осмыслением круга.
2. Объясните значение пословицы «Как аукнется, так и откликнется», запишите Ваше объяснение.

Значение чьё-либо отношение к окружающим вызывает аналогичное отношение окружающих к этому человеку
3. Запишите слова с правильными орфограммами, используя текст в качестве примера:

«Дети нашли цветок (цветок), который был похож на маленькое солнце (солнце) с белыми лучами.»
«Когда я провожала дедушку на войну (война), то подарила ему ромашки.»
«Соседи разглядывали таинственного новосёла (новосёл).»

Պատմություն 8

Պատմություն հոկտեմբեր 7-11

Առաջադրանք 1
Հայոց պատմություն/էջ 30-33 պատմել,/ էջ 34 գրավոր(հիմնական գաղափար)
ա. Ներկայացրո՛ւ: Ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան Մլեհի կառավարման տարիներին: Ըստ քեզ` փոփոխություններից որն էր առավել նշանակալի, ինչո՞ւ:
Մլեհը իր կառավարման տարիների ժամանակ մեծ ջանքեր գործադրեց, որպեսզի Կիլիկյան կախվածություն չունենա Բյուզանդական կայսրությունից։ 1173թ․ Մլեհը կարողացել էր բյուզանդացիներից գրավել Դաշտային Կիլիկյայի մեծ մասը, այդպիսով նրա հսկողության տակ անցան առևտրական կարևոր ճանապարհներ։
բ. Վերլուծի՛ր: Ինչպե՞ս փոխվեց Կիլիկյան Հայաստանի քաղաքական դիրքը 1187 թ. Երուսաղեմի գրավումից հետո:

1187 թ. Երուսաղեմի գրավումը Եգիպտոսի և Սիրիայի սուլթան Սալահ ադ-Դինի կողմից հանգեցրեց Երրորդ խաչակրաց արշավանքին: Այս իրադարձությունը բարձրացրեց Կիլիկիայի ռազմավարական նշանակությունը:
գ. Գնահատիր: Ի՞նչ միջոցներ ձեռնարկեց Լևոն Ռուբինյանը թագ ձեռք բերելու համար:

Նա կապեր հաստատեց Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Ֆրիդրիխ Շիկամորուսի հետ, որը խաչակիրների առաջնորդներից մեկն էր: Լևոնը խոստացավ օգնել խաչակիրներին, իսկ Շիկամորուսն իր հերթին խոստացավ նրան թագ պարգևել և ճանաչել Կիլիկիայի հայոց թագավոր: Լևոն II–ի թագադրման հարցը միառժամանակ հետաձգվեց, քանի որ Ֆրիդրիխ Շիկամորուսը արշավանքի ժամանակ խեղդվեց Կիլիկիայի գետերից մեկում։

Առաջադրանք 2
Հայոց պատմություն/էջ 35-37 պատմել/, էջ 38 գրավոր(հիմնական գաղափար)
ա. Ներկայացրո՛ւ: Ո՞վքեր էին Լևոն I-ի մահվանից հետո հավակնում Կիլիկյան թագավորության գահին: Ինչպե՞ս լուծվեց գահաժառանգության հարցը:
Լևոն I արքան մահացավ 1219 թվականի մայիսին՝ թագաժառանգի իրավունքները փոխանցելով իր դուստր Զաբելին: Վերջինիս անչափահասության պատճառով նշանակվեց խնամակալ: Շուտով խնամակալի պաշտոնն իր ձեռքը վերցրեց Կոստանդին Գունդստաբլը: Հաջորդ տարիների ընթացքում Կոստանդինը վճռորոշ դեր խաղաց քաղաքական դաշտի ձևավորման գործում:
բ. Բացատրիր: Ինչո՞վ էր պայմանավորված հայ–մոնղոլական դաշինքի կնքումը:

Դաշինքը կնքվեց 1254 թ․ աշնանը Հեթում արքայի և Մանգու մեծ խանի միջև: Ըստ պայմանագրի` կողմերը պայմանավորվում էին օգնել միմյանց պատերազմի ժամանակ: Հայ վաճառականներին իրավունք էր վերապահվում արտոնյալ և ազատ առևտուր կատարել մոնղոլական պետության սահմաններում: Հայաստանում Հայոց եկեղեցին ազատվում էր բոլոր տեսակի հարկերից:
գ. Հիմնավորիր: Ինչո՞ւ 1307 թ. Սսի ժողովը որոշեց ընդունել Կաթոլիկ եկեղեցուն միանալու՝ Հռոմի Պապի առաջարկը:

Հայոց Լեզու 8

Ուսուցիչը մարդու կյանքում

Մարդը հենց ինքն է ուսուցիչը իր սեփական կյանքում: Մարդիկ հաճախ հայտնվում են ուսուցչի դերում՝ անկախ նրանից՝ գիտակցում են դա, թե ոչ։ Յուրաքանչյուր փոխազդեցություն, յուրաքանչյուր փորձ և ընդունված յուրաքանչյուր որոշում ունի արժեքավոր բան սովորեցնելու ներուժ: Մարդիկ կարող են սովորել և սովորեցնել միմյանց անկախ նրանից, թե ինչպիսի իրավիճակում են։ Կյանքն ինքն իրեն վերջնական ուսուցիչ է, որը տալիս է անվերջ դասեր և աճի հնարավորություններ. Կատարված ընտրությունները և անցած ուղիները մեզ սովորեցնում են մեր և մեզ շրջապատող աշխարհի մասին: Մարդիկ կարող են նաև իմաստություն գտնել բնության, պատմության և ուրիշների գործերի մեջ՝ դառնալով իրենց և ուրիշների ուսուցիչները:

Ֆիզիկա 8

Ներածություն, անհավասարաչափ շարժում

1․Ի՞նչն են անվանում մեխանիկական շարժում։
Մեխանիկիական շարժում են կոչվում ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունը այլ մարմինների նկատմամբ։
2.Բերել մեխանիկական շարժման օրինակներ։
Բիլիարդի գնդիկը փոխում է իր դիրքը սեղանի նկատմամբ, խնձորը փոխում է իր դիրքը ծառի նկատմամբ, մեքենայի շարժումը ծառերի նկատմամբ։
3.Ո՞ր մարմինն են անվանում հաշվարկման մարմին
Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմինների շարժումը, կոչվում է հաշվարկման մարմին։
4. Ի՞նչն են անվանում նյութական կետ։
Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ:
5.Ո՞ր դեպքում մարմինը կարելի է համարել նյութական կետ, ո՞ր դեպքում՝ոչ։
Տվյալ պայմաններում նյութական կետ ասելով պետք է հասկանալ, որ միևնույն մարմինը որոշ շարժումների դեպքում կարելի է համարել նյութական կետ, իսկ որոշ շարժումների դեպքում ոչ:
6.Ի՞նչն են անվանում շարժման հետագիծ։
Շարժման հետագիծը, դա այն գիծն է, որով տվյալ պահին մարմինը շարժվում է։
7.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ։
Մարմնի անցած ճանապարհը դա, շարժման հետագծի երկարության չափն է։
8.Ինչո՞վ է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:
Հետագիծը, դա այն գիծն է, որով տվյալ պահին մարմինը շարժվում է, իսկ անցած ճանապարհը դա, այդ հետագծի երկարության չափն է։
9.Ո՞ր շարժումն է կոչվում հավասաաչափ,ո՞րը անհավասարաչափ։
Այն շարժումը, որի ընթացքում մարմինը կամայականչ հավասար ժամանակամիջոցում անցնում է հավասար ճանապարհ անվանում են hավասարաչափ շարժում։
10.Ո՞ր մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն ՝գրել բանաձևը
Հավասարաչափ շարժման արագությունը ֆիզիկական մեծություն է, որը հավասար է մարմնի անցած ժանապարհի հարաբերությանն այն ժամանակամիջոցին, որի ընթացքում մարմինն անցել է այս ճանապարհը:
Բանաձև
արագությունը=ժանապարհ/ժամանակամիջոց
V = S/t

11․Ի՞նչ միավորներով է չափվում արագությունը՝ՄՀ-ում
Արագության չափման միավորներ են՝ 1 կմ/ժ, 1 մ/վ:
12․Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը,գրել բանաձևը
Հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարը գտնելու համար, պետք է գտնել արագության և շարժման ժամանակի արտադրյալը:
Բանաձև
ճանապարը=արագություն*ժամանակամիջոց
S = V*t

13.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժման ժամանակը,եթե հայտնի են մարմնի արագությունն ու ճանապարհը,գրել բանաձևը:
Հավասարաչափ շարժման ժամանակը գտնելու համար, պետք է գտնել ժանապարհի և արագության քանորդը:
Բանաձև
ժամանակամիջոց=ճանապարը/արագություն
t = S/V

14․Մեխանիկայի ո՞ր բաժինն  են անվանում կինեմատիկա։ Ի՞նչ է ուսումնասիրում մեխանիկայի  <<դինամիկա>> բաժինը
Մաեխանիկա բաժինն ուսումնասիրում է մեխանիկական երևույթները։ Մեխանիկան ունի 3 բաժին՝ կինեմատիկա, դինամիկա, ստատիկա։ Մեխանիկայի այն բաժինը, որն ուսումնասիրում է մարմինների շարժումները՝ առանց դրանց պատճառների քննարկման, կոճվում է կինեմատիկա։ Դինամիկա մեխանիկայի բաժինն ուսումնասիրում է մեխանիկական համակարգի շարժման կախումը նրա վրա ազդող ուժերից։
15․Սահմանել աանհավասարաչափ շարժման միջին արագություն։
16․Գրել միջին արագության բանաձևը։
17․Ո՞ր արագություննեն անվանում ակնթարթային արագություն։

Հայոց Լեզու 8

Գոյականի թիվը և հոլովը 04.10.2024

122. Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բառերի եզակի կամ հոգնակի ձևերով՝դրանց հետ համաձայնեցնելով ընդգծված բայերը:
Խոնավ, ծովի բույրով հագեցած օդը վանեց խառնիխուռն մտքերը: (օդ)
Լույսն ու ջերմությունը մարդիկ արևից են ստանում: (ջերմություն)
Երեկոյան բոլոր հիվանդների ջերմությունը բարձրացավ(ջերմություն)
Փոշին ծածկեց ամբողջ քադաքր: (փոշի)
Հիմա լվացքը տարբեր փոշիներով են անում: (փոշի)
Եթե սննդի հարցը լուծվի, կարելի է այստեղ մի երկուշաբաթ ապրել: (սնունդ)

123. Տրված հավաքական գոյականներից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր դրանք դնելով եզակի և հոգնակի թվերով:
Ամբոխ
1. Ամբոխում ընկերուհուս կորցրեցի։
2. Ամբոխներում ես հաճախ մոլորվում եմ։

ոհմակ
1. Ոհմակում կար մի տարբերվող գայլ։
2. Կյանքումս ոհմակներ չեմ տեսել։

անտառ
1․ Անտառներում ոչ մի անգամ չեմ տեսել վայրի կենդանիներ։
2. Մեր քաղաքի կողքի անտառը այրվեց։

դասարան
1. Դասարանում ընդհամենը երկու աշակերտ էր նստած։
2. Մեր դպրոցի դասարաններում այս տարի շատ նորեկներ են եկել։

124. Բացատրի´ր, թե ինչի՛ հիման վրա են խմբավորված գոյականները:
Ա. Երեխա, կատակ, ընկեր, դաշտ, այգի, ուղղություն:
Բ. Երեխայի(ն), կատակից, ընկերոջ(ը), դաշտով, այգում, ուղղությամբ

Ա խմբում բառերը գրված են ուղիղ ձևով, իսկ Բ խմբում՝ հոլովված։

125. Տրված բառերի տրական հոլովը կազմի՛ր, ընդգծի՛ր վերջավորությունները և բացատրի´ր Ա  և Բ խմբերի բառերի տրական հոլովաձևերի տարբերությունը:
Ա. Պատուհան, մարդ, գարուն, գիշեր, կին:
Բ. Տուն, շուն, գեղեցկություն, հայր, մայր, եղբայր:

Ա Պատուհան-պատուհանի(ն), մարդ-մարդու(ն), գարուն-գարնան(ը), գիշեր-գիշերվա(ն), կին-կնոջ(ը)
Բ. Տուն-տան(ը), շուն-շան(ը), գեղեցկություն-գեղեցկության(ը), հայր-հոր(ը), մայր-մոր(ը), եղբայր-եղբոր(ը)
126. Բառակապակցություններ կազմի՛ր` հարցական դերանունները փոխարինելով տրված գոյականներով և դերբայներով:
Աշխատանք, խաղ, ուսում, հանգիստ, գործել, խաղալ, սովորել, հանգստանալ:
Ինչի՞ հնարավորություն ունենալ:
Աշխատանքի հնարավորություն ունենալ։
Խաղի հնարավորություն ունենալ։
Ուսման հնարավորություն ունենալ։
Հանգստի հնարավորություն ունենալ։
Գործման հնարավորություն ունենալ։
Խաղալու հնարավորություն ունենալ։
Սովորելու հնարավորություն ունենալ։
Հանգստանալու հնարավորություն ունենալ
։
Ինչի՞ հնարավորություն ընձեռել (տալ):
Աշխատանքի հնարավորություն ընձեռել։
Խաղի հնարավորություն ընձեռել։
Ուսման հնարավորություն ընձեռել։
Հանգստի հնարավորություն ընձեռել։
Գործման հնարավորություն ընձեռել։
Խաղալու հնարավորություն ընձեռել։
Սովորելու հնարավորություն ընձեռել։
Հանգստանալու հնարավորություն ընձեռել։

Ինչի՞ նպատակ ունենալ:
Աշխատանքի նպատակ։
Խաղի նպատակ։
Ուսման նպատակ։
Հանգստի նպատակ։
Գործման նպատակ։
Խաղալու նպատակ։
Սովորելու նպատակ։
Հանգստանալու նպատակ։

Հանրահաշիվ 8

Գործակիցների հավասարեցման (գումարման) եղանակ

Առաջադրանքներ․

Լուծեք հավասարումների համակարգը․
1)

y-4=0
y=4
x=8-3
x=-5

2)

x-5=0
x=5
20+y-2=0
y=2-20
y=-18

3)

4)

Լրացուցիչ աշխատանք (տանը)
Լուծեք հավասարումների համակարգը․

1)

2y+2=0
y=0-2
y=-2
x=-6+3
x=3

2)

-y+1=0
y=1
x=2-3
x=-1

3)

Քիմիա 8

Քիմիա, սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4

1. Պատմի՛ր կատարած փորձի մասին (թթվածնի ստացում):
Լաբորատորիայում թթվածինը ստանում են թթվածին պարունակող բարդ նյութերի քայքայումից. Կալիումի պերմանգանատը (KMnO4) տաքացնելիս քայքայվում է՝ անգույն գազի (թթվածնի) անջատմամբ. Ճշտելու  նպատակով, թե  ի՞նչ  գազեր  են  առաջացել, առկայծող մարխը մոտեցնենք քիչ ծավալով գազին ու փորձանոթը բացենք: Մարխը  բռնկվում է: Դա վկայում է, որ տվյալ գազը թթվածինն  է:
2. Սովորի՛ր պատմել Էջ 67 — 70 Թթվածին
3. Բնութագրե՛ք թթվածնի ֆիզիկական և քիմիական հատկությունները: Կազմե՛ք համապատասխան քիմիական ռեակցիաների հավասարումները: Նյութերի բանաձևերի տակ գրե՛ք դրանց անունները, հաշվեք բարդ նյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածները(Mr), իսկ բանաձևերի վերևում դրե՛ք միացությունների մեջ տարրերի ցուցաբերած ՕԱ-ները:
օրինակ՝ C + O2 → CO2 
ՕԱ
C- 0
O2 — 0
CO2 =  C+4 / O-2
Mr (CO2)= 12+16+16=44

ՕԱ (O2)
O2= -2/+1
Mr (O2)=16+16=32
Քիմ․ Ֆիզ․ հատկություններ — չունի հոտ, համ, գույն, ագրեգատային վիճակը՝ գազ, լոիծվում է ջրում, բայց քիչ քանակով։ Փոխազդում է մետաղների և ոչ մետաղների հետ և առաջացնում է համապատասխան օքսիդ։


Դասարանական
1. Որոշել CO2 Mr -ը
Mr (CO2)=12+16+16=44
2. Գրել Si տարրի՝ էլեկտրոտ, պրոտոն, նեյտրոնների թիվը, նշել տարրի դիրքը ՊՀ-ում:

Si e=14, P+=28, n=14
Դիրքը ՊՀ-ում՝ 3-րդ պարբերության, 3-րդ շարքի, 4-րդ խմբում
3. Գրե՛ք թթվածնի ֆիզ-քիմ հատկությունները:

Չունի հոտ, համ, գույն, ագրեգատային վիճակը՝ գազ, լուծվում է ջրում, բայց քիչ քանակով։ Փոխազդում է մետաղների և ոչ մետաղների հետ և առաջացնում է համապատասխան օքսիդ։
Տարրերի օքսիդացման աստիճանները

O2= +2/-1
Տարրերի զանգվածային բաժինները

ω (C)=1*12/44*100=27,27
ω (O2)=2*16/44*100=72,72
Նշել կապի տեսակը

Կովալենտային

Հասարակագիտություն 8

Մարդու խառնվածքներ

Սանգվինիկ՝Այս տիպին են պատկանում այն մարդիկ, ովքեր օժտված են բարձր ակտիվությամբ և ռեակտիվությամբ, ընդ որում այդ երկու հատկությունները համաչափ են: Սանգվինիկն աչքի է ընկնում վառ արտահայտված դիմախաղով և ակտիվ շարժումներով: 
Խոլերիկ՝ Խոլերիկին բնորոշ են հաճախակի բարկությունն ու վիրավորանքը, որոնք տևական ու հաստատուն են լինում: Բռնկուն է, անհամբեր, վարքի ճկունությունը թույլ է: Խոլերիկը հավասարակշռված չէ, նրա տրամադրությունը կարող է շատ արագ փոփոխվել: 
Ֆլեգմատիկ՝ Արտաքնապես հանգիստ է և հավասարակշռված: Նրան դժվար է հավասարակշռությունից հանել, քանի որ բավականին զուսպ է: Դեմքի արտահայտությունները հարուտ չեն: Ֆլեգմատիկը շատ դժվար է անցնում նոր գործերի,  նա սիրում է կայունություն ամեն ինչում:
Մելանխոլիկ՝ Բնութագրվում է բարձր զգայունությամբ: Ցանկացած աննշան ճնշում կարող է վիրավորել նրա արժանապատվությունը: Վստահ չէ սեփական ուժերին, դժվար է հաղթահարում անջրպետները, սովորաբար նա անինքնավստահ է, ամաչկոտ, անհամարձակ: Ընդհանրապես համարվում է թույլ տիպ: Մելանխոլիկը ակտիվ չէ, շուտ է հոգնում, մանավանդ միօրինակ աշխատանքից:

Ես ինձ կարող եմ անվանել ֆլեգմատիկ մարդ։ Ես հավասարակշռված և հանգիստ մարդ եմ չնայած իրավիճակի։ Ես աշխատում եմ էմոցիաներս և մտքերս պահել իմ մեջ։ Սակայն բավականին շատ բան եմ զգում, շատ բաների մասին եմ խորապես մտածում և նույնպես ունեմ մտահոգություններ։ Մարդը չի կարող միայն մեկ խառնվածքին անդրադառնալ, ես չնայած ֆլեգմատիկ կողմիս ունեմ նաև մելանխոլիկ կողմ։ Մելանխոլիկ կողմս օգնում է ժամանակից առ ժամանակ խորանալ սեփական մտքերիս մեջ, իսկ ֆլեգմատիկ կողմս ստիպում է ինձ զուսպ, հավասարակշռված և հանգիստ պահել։

Աշխարհագրություն 8

Գերմանիա

1. Նշել Գերմանիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները:
Գերմանիան գտնվում է Եվրոպայի կենտրոնում։ Աշխարհագրական դիրքի առավելությունները նրանում է , որ Գերմանիան ունի լիքը ջրային ավազաններ և հարևաններ երկրները Եվրամիության անդամներ են։
2. Նշել Գերմանիայի տնտեսության զարգացման նախադրյալները:

Գերմանիան զարգանում է ժողովրդի աշխատասեր լինելով, լավ աշխարհագրական դիրք ունենալով և զարգացած հարևան երկրներով։ Գերմանիան ունի լավ կլիմայական պայմաններ և դրա շնորհիվ ունի բուսաբուծություն, անասնապահություն։ Արտահանում է ածուխ։ Նախադրյալներից է նաև ծովային ավազանները։
3. Ի՞նչ դեր ունի Գերմանիան ժամանակակից աշխարհում:

Գերմանիան շատ մեծ դեր ունի ժամանակակից աշխարհում։ Գերմանիայում զարգացած է սպասարկան ոլորտը, ունի նավահանգիստներ, արտահանում է մեքենաներ, քիմիական արտադրություն, ածուխ։ Գերմանիան ամենածարգացած երկրներից մեկն է։
4. Ուրվագծային քարտեզի վրա նշել Գերմանիայի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները:
5. Գերմանիան քանի՞ երկրամաս ունի:

Գերմանիան կաղմված է 16 դաշտային երկրամասերից։
6. Թվարկի՛ր խոշոր գետերը:

Ռեյն, Էլբա, Վեզեռ, Դանուբ, Մայն։
7. Բնակչության մասին ի՞նչ գիտես:

Բնակչության թվով Գերմանիան Եվրոպայի ամենամեծ երկիրն է (Ռուսաստանը չհաշված): Երկրորդ համաշխարհային պատերազմում այն կրեց մարդկային զգալի կորուստներ, սակայն բնակչության թվաքանակը մինչպատերազմական ժամանակաշրջանի համեմատ չպակասեց, որովհետև Եվրոպայի մի շարք երկրներից Գերմանիայում վերաբնակեցվեցին մոտ 12 միլիոն գերմանացիներ: Գերմանիայի բնակչության ազգային կազմը միատարր է: Ընդունված է գերմանացիների ազգային բնավորության գիծ համարել կարգապահությունը, ճշտապահությունը, հաշվենկատությունը, օրինապահությունը և աշխատա սիրությունը: