5-րդ դասարան·Բնագիտություն

Կենսոլորտը և նրա բաղադրիչները

Ծանոթանալով երկրագնդի տարբեր ոլորտներին՝ կարող ենք նշել, որ դրանցից ամենամեծը և ամենատարածվածը, որը բնակեցված է տարբեր կենդանի օրգանիզմներով, կենսոլորտն է:

Կենսոլորտ հասկացությունը տվել է ավստրիացի գիտնական էդվարդ Զյուսը դեռևս 19-րդ դարում՝ իր «Երկրի դեմքը» գրքում: Քանի որ կենդանի օրգանիզմներն ունեն շատ լայն տարածում, ուստի կենսոլորտն ընդգրկում է ողջ ջրոլորտը, քարոլորտի վերին և մթնոլորտի ստորին շերտերը: Այդ շերտերում կան միջավայրի այնպիսի պայմաններ, որոնք նպաստավոր են կենդանի օրգանիզմների համար:

Կենսոլորտի հիմնական բաղադրիչներից են բույսերը և կենդանիները: Դրանք իրենց չափերով տարբեր են, ունեն տարբեր կառուցվածք, կենսագործունեության առանձնահատկություններ և հետաքրքիր հարմարանք­ներ, որոնք հնարավոր են դարձնում կյանքը երկրագնդի տարբեր ոլորտնե­րում: Կաղինը և բարդին, ծիրանենին և խնձորենին, խատուտիկը և ցորենը բույսեր են: Իսկ ճանճը և բզեզը, գորտը և մողեսը, հավը և շունը կենդանի­ներ են: Սակայն, բույսերից և կենդանիներից բացի՝ կան նաև այլ կենդա­նի օրգանիզմներ: Մի մասը շատ փոքր է՝ անզեն աչքով անտեսանելի: Դրանք մանրէներն են՝ հիմնականում բակտերիաները: Մյուս մասը սնկերն են: Մանրէները և սնկերը ևս կենսոլորտի հիմնական բաղադրիչներ են: Նշված չորս խոշոր խմբերի կենդանի օրգանիզմները կազմում են թագավորություններ:

Մարդը դասվում է կենդանիների թագավորությանը։ Սակայն մարդն առանձնահատուկ է, քանի որ նա ակտիվորեն ներգործում է բնության վրա, փոփոխում վերջինս: Բայց բնության նման փոփոխությունները ոչ միշտ են դրական: Հաճախ ստիպված ենք լինում հաղթահարել մարդու տնտեսական գործունեության բացասական հետևանքները: Պետք է իրա­կանացնել միջոցառումներ, որոնք ամեն գնով կպահպանեն բնությունը:

Կենդանի օրգանիզմները միայնակ չեն կարող երկարատև գոյատևել, նրանք փոխազդում են տարբեր մարմինների և նյութերի հետ: Այդ նյութե­րից է, օրինակ, թթվածինը, որով կենդանի օրգանիզմների մեծ մասը շնչում է: Կենդանի օրգանիզմների համար շատ մեծ դեր ունեն ջուրը և հանքային նյութերը: Բույսերն աճում են հողում: Նավթը և գազը հանածոներ են, ո­րոնք ունեն շատ մեծ նշանակություն մարդու կյանքում: Բայց դրանք կեն­դանի օրգանիզմների գործունեության արդյունք են: Նյութերի այս ցանկը կարելի է շարունակել: Բոլոր այդ նյութերը համարվում են կենսոլորտի բա­ղադրիչներ:

Կենսոլորտը մի ուրույն ամբողջություն է, բարդ համակարգ, որտեղ կենդանի օրգանիզմները միասին կատարում են կարևոր գործառույթներ: Դրանցից է, օրինակ, Երկրագնդում տարբեր նյութերի հոսքը, որն իրակա­նանում է կենդանի օրգանիզմների միջոցով: Շատ նյութեր, օրինակ՝ ջուրը կամ ածխաթթու գազը, հեռանում են կենդանի օրգանիզմից, հայտնվում շրջակա միջավայրում և հետո նորից վերադառնում կենդանի օրգանիզմ: Տեղի է ունենում նյութերի մի շրջապտույտ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է կենսոլորտը, ի՞նչ ոլորտներ է ընդգրկում:
    Կենսոլորտը երկրագնդի վրա գոյություն ունեցող կենդանի օրգանիզմների և դրանց անընդհատ վերափոխման ամբողջությունն է։ Կենսոլորտն ընդգրկում է ողջ ջրոլորտը, քարոլորտի վերին և մթնոլորտի ստորին շերտերը:
  2. Որո՞նք են կենսոլորտի հիմնական բաղադրիչները: Կենսոլորտի հիմնական բաղադրիչներն են բույսերը և կենդանիները:
  3. Թվարկեք կենդանի օրգանիզմների թագավորությունները: Ո՞ր թա­գավորությունում է դասվում մարդը: Կենսոլորտում կան կենդանի օրգանիզմների չորս թագավորություններ․ կենդանիների, բույսերի, մանրէների և սնկերի։ Մարդը դասվում է կենդանիների թագավորությանը։
  4. Տարբեր նյութերի հետ կենդանի օրգանիզմների փոխազդեցության ի՞նչ օրինակներ գիտեք: Կենսոլորտում կենդանի օրգանիզմներն անընդհատ փոխազդեցության մեջ են լինում տարբեր նյութերի հետ։ Օրինակ, ջուրը հեռանում է կենդանի օրգանիզմից, իսկ հետո վերադառնում կենսոլորտ։ Կամ կենդանիների կենսագործունեության մնացորդները կարող են օգտագործվել որպես պարարտանյութ կամ ջերմության աղբյուր։
  5. Կենսոլորտում ի՞նչ գործառույթներ են իրականացնում կենդանի օրգանիզմները:
    Կենդանի օրգանիզմներն իրականացնում են մի շարք կարևոր գործառույթներ։ Դրանք են՝ էներգետիկ, գազային, խտանյութ հավաքող, քայքայիչ, վերականգնողական և այլն։
  6. Ուշադիր դիտարկեք տեղանքը, շրջակա միջավայրը: Ի՞նչ գիտեք այդ միջավայրի պայմանների մասին: Թվարկեք և նկարագրեք շրջապատի կենդանի օրգանիզմները, բույսերը և կենդանիները: Ի՞նչ գիտեք այդ օրգանիզմների մասին:
    Ինձ շրջապատող միջավայրում կան բազմաթիվ բույսեր։ Մեր դպրոցի ագարակում կան ընտանի կենդանիներ, իսկ տանը ես ունեմ կատու։
  7. Բնապահպանական ի՞նչ խնդիրներ գիտեք:
    Բնապահպանական խնդիրներ են առաջանում, երբ հատում են մեծ ծավալով անտառներ, երբ աղբ են նետում արգելված վայրում։ Օրինակ, պլաստիկից գոյացած ահռելի աղբի պատճառով այսօր խիստ վտանգված է Համաշխարհային օվկիանոսը։ Դրանից ոչ միայն ջուրն է աղտոտվում, նաև կենդանիների կյանքն է վտանգի տակ, որովհետև նրանք թունավորվում են կամ խեղդվում պլաստիկից։ Բնապահպանական մեծ խնդիր է առաջանում նաև Սևանա լճում, երբ ջրի մակարդակը պակասում է, և ակտիվանում են կանաչ ջրիմուռները։
5-րդ դասարան·Մայրենի

Հայոց Լեզու 5

354. Երկրորդ նախադասությունը փակագծում գրված բառով միացրո՛ւ առաջինին, ի՞նչ նախադասություններ ստացվեցին:
Օրինակ՝
Մի հրաշալի հեքիաթ եմ հիշում: Դա տատս էր պատմում: (որ) — Մի հրաշալի հեքիաթ եմ հիշում, որ տատս էր պատմում:

Դաշտերից լուր եկավ, որ Շեկոն ու Մարալն իրար փշրում են: (որ)
Ոչխարի խոնավ բրդի հոտը խաբկանք էր, որովհետև սարերը մնացել էին հեռվում: (որովհետև)
Նա ստիպված առժամանակ ընդհատեց ճանապարհորդությունն ու փնտրտուքը, քանի որ գրեթե սպառվել էին սուղ միջոցները: (քանի որ)
Մի օր գործից տուն դարձավ ու տեսավ, որ տունը կողոպտել էին: (որ)
Մի դեռատի պատանի արագ է գալիս Գետառի կողմից, որը ձեռքին ծաղիկների
փունջ ունի: (որը)
355. Նախադասությունը հերթով տրված բառերով միացրո՛ւ և բացատրիր, թե իմաստային ինչ փոփոխություն է լինում։
ա) Այնքան որ
բ) և:
Թագավորի ձայնը նվազում է, այնքան որ պալատականները նրան չեն կարողանում լսել:
Թագավորի ձայնը այնքան է նվազում, որ պալատականները նրան չեն կարողանում լսել:
Թագավորի ձայնը նվազում է, և պալատականները նրան չեն կարողանում լսել։
Թագավորի ձայնը նվազում է և պալատականները նրան չեն կարողանում լսել:
356. Նախադասությունը տրված բառերից մեկով միացրո՛ւ և բացատրիր, թե ընտրությունդ։
ա) Եվ
բ) իսկ
Ահռելի որոտից երկինքը պայթում էր, և ջուրը հազարավոր դույլերով թափվում էր ներքև:
Ահռելի որոտից երկինքը պայթում էր, իսկ ջուրը հազարավոր դույլերով թափվում էր ներքև:
358. Տրված բարդ նախադասությունների ընդգծված ստորոգյալները հանի՛ր: Ո՞ր բառերը դուրս կգան դրանց հետ (ինչպիսի՞ նախադասություններ կստացվեն):
Կերակրի աղը սննդամթերք է, որը բնությունը պատրաստի է տալիս:
Աղի հանույթի գլխավոր աղբյուրը ծովն է, սակայն աղ շատ կա նաև աղի լճերում:
Այնտեղ մարդիկ սնունդն անալի են ուտում, որովհետև աղը թանկարժեք     ուտելիք է համարվում:
Կենտրոնական Աֆրիկայով ճանապարհորդողները պատմել են. որ բազմաթիվ ցեղեր մի բաժակ աղի դիմաց նույնքան ոսկի էին տալիս:
Աղը միշտ էլ այնքան կարևոր սննդամթերք է համարվել, որ հատուկ       վերաբերմունք արտահայտելիս հյուրերին աղ ու հացով են դիմավորել:
Եթե ուզում ես մարդուն լավ ճանաչել, պիտի հետը մի փութ աղ ուտես:
Մի փութը շատ է թվում, բայց երկու հոգով այդքան աղը կուտեն մի տարուց մի քիչ ավելի ժամանակում:

5-րդ դասարան·Բնագիտություն

Կլիմա, դրա հիմնական տիպերը

Կլիմա: Դուք արդեն գիտեք, որ Երկրի տարբեր վայրերում եղանակա­յին պայմանները միշտ փոփոխվում են: Սակայն ամեն տարի նույն վայ­րում եղանակային պայմանները գրեթե նույն ձևով կրկնվում են:
Օրինակ՝ ձեր բնակավայրում ամեն տարի ձմեռը ցուրտ է, գարունն ու աշունը համեմատաբար մեղմ են ու խոնավ, իսկ ամառը՝ չոր ու շոգ: Դա կրկնվում է ամեն տարի:
Տվյալ վայրին բնորոշ միանման եղանակների բազմամյա կրկնու­թյունը կոչվում է կլիմա:

Կլիմայի իմացությունը մարդկանց համար շատ կարևոր նշանակու­թյուն ունի: Կլիմայով են պայմանավորված տվյալ վայրի գետերի ու լճերի սնումը, օրգանական աշխարհի հարուստ կամ աղքատ լինելը, գյուղատնտեսությունը նույնպես ամբողջովին կախված է կլիմայից: Կլիմայական պայմաններն ազդում են նաև մարդու առողջության վրա:

Երկրագնդի վրա կլիմայական պայմաններր շատ բազմազան են և պայմանավորված են մի շարք գործոններով:

Դրանցից առավել կարևոր են աշխարհագրական լայնությունը, տե­ղանքի բարձրությունը, օվկիանոսների ազդեցությունը, գերիշխող քամիները, ծովային հոսանքները և այլն:

Տարբեր լայնություններում Արեգակից ստացվող ջերմության քանակը տարբեր է: Հասարակածային շրջաններում միշտ տաք է, իսկ դեպի բևեռներ կլիման աստիճանաբար ցրտում է։

Նույն աշխարհագրական լայնության վրա կարող է դիտվել տարբեր կլիմա: Օրինակ՝ Երևանն ու Սևանը գտնվում են գրեթե նույն աշխար­հագրական լայնությունում, սակայն Սևանը մոտ 1000 մ բարձր է Երևանից: Այդ պատճառով էլ՝ Սևան քաղաքն ունի ավելի խոնավ ու զով կլիմա, իսկ Երևանը՝ չոր ու տաք: Հետևաբար կլիման կախված է նաև տեղանքի բացարձակ բարձրությունից:

Օվկիանոսների ազդեցությունր մեծ է երկրագնդի այն շրջանների հա­մար, որոնք գտնվում են ծովափնյա կամ դրան մոտ տարածքներում: Այդ շրջաններում օվկիանոսների և դրանց տաք հոսանքների ազդեցությամբ ձևավորվում է ծովային մեղմ ու խոնավ կլիմա:

Կլիման կախված է նաև գերիշխող քամիներից: Պասսատները և մուսսոնները բերում են առատ տեղումներ. պասսատները՝ հասարակածային շրջաններում, իսկ մուսսոնները՝ ծովափնյա շրջաններում:

Կլիմայի հիմնական տիպերը: Երկրագնդի վրա առանձնացվում են կլիմայի հետևյալ հիմնական տիպերը՝ ծովային, ցամաքային, մուսսոնային և միջերկրածովային:

Ծովային կլիման ձևավորվում է ծովերի և օվկիանոսների առափնյա շրջաններում: Ծովային կլիմային բնորոշ են ամբողջ տարին թափվող ա­ռատ տեղումներ և օդի ջերմաստիճանի փոքր տատանումներ:

Ցամաքային կլիման առաջանում է ցամաքների վրա: Ձմեռը ցուրտ է, իսկ ամառը տաք: Տեղումները քիչ են: Նման կլիմա ունի նաև մեր հանրա­պետությունը։

Մուսսոնային կլիմայի ձևավորման գլխավոր պատճառը ձեզ արդեն հայտնի մուսսոնային քամիններն են, որոնք հիմնականում դիտվում են ծովափնյա շրջաններում: Կլիմայի այս տիպին բնորոշ են ցուրտ ու չոր ձմեռներ և տաք ու խոնավ ամառներ:

Միջերկրածովային կլիմա անվանումը հուշում է, որ կլիմայի այս տիպը բնորոշ է հենց Միջերկրական ծովի առափնյա շրջաններին: Ձմեռը մեղմ է ու խոնավ, իսկ ամառը՝ չոր ու շոգ:

Հարցեր և առաջադրանքներ  
1. Ի՞նչ է կլիման:
Տվյալ վայրին բնորոշ միանման եղանակների բազմամյա կրկնու­թյունը կոչվում է կլիմա:
2. Կլիման ձևավորող ի՞նչ գործոններ գիտեք:
Կլիման ձևավորող գործոններն են տվյալ վայրի աշխարհագրական լայնությունը, տեղանքի բարձրությունը, օվկիանոսների ազդեցությունը, տաք և սառը հոսանքները, քամիները։
3. Ձեր բնակավայրի կլիման ձևավորող ո՞ր գործոնն է գլխավորը։
Իմ բնակավայրը՝ Երևանը գտնվում է բարեխառն գոտում, այդ պատճառով կլիման այստեղ ցամաքային է, կիսաչոր։ Ամռանը շատ շոգ է լինում, ձմռանը՝ ցուրտ, իսկ գարունն ու աշունը՝ շատ մեղմ։
4. Թվարկեք կլիմայի հիմնական տիպերը: Ո՞ր կլիմայի տիպն է բնո­րոշ ձեր բնակավայրին:
Լինում են կլիմայի հետևյալ հիմնական տիպերը՝ ծովային, ցամաքային, մուսսոնային և միջերկրածովային: Մեր երկրում ցամաքային կլիմա է։
5. Ինչո՞վ է ծովային կլիման տարբերվում ցամաքայինից:
Ծովային կլիման ձևավորվում է ծովերի և օվկիանոսների առափնյա շրջաններում: Ծովային կլիմային բնորոշ են ա­ռատ տեղումներ և օդի ջերմաստիճանի փոքր տատանումներ: Իսկ ցամաքային կլիման ձևավորվում է ցամաքների վրա։ Նման կլիմային բնորոշ է ցուրտ ձմեռ, տաք ամառ, իսկ տեղումները քիչ են լինում:
6. Ինչո՞վ է մուսսոնային կլիման տարբերվում միջերկրածովայինից:
Մուսսոնային կլիման ձևավորվում է մուսսոնային քամինների ազդեցությամբ, որոնք հիմնականում դիտվում են ծովափնյա շրջաններում: Կլիմայի այս տիպին բնորոշ են ցուրտ ու չոր ձմեռներ և տաք ու խոնավ ամառներ: Իսկ միջերկրածովային կլիման բնորոշ է հենց Միջերկրական ծովի առափնյա շրջաններին: Այդ երկրների շարքում են Հունաստանը, Եգիպտոսը, Թուրքիան, Իսպանիան, Իտալիսն, Ֆրանսիան, Լիբիան և այլն։ Այստեղ ձմեռը մեղմ է ու խոնավ, իսկ ամառը՝ չոր ու շոգ:

5-րդ դասարան·Մայրենի

Հայոց Լեզու 5

348. Ա ևԲ խմբերի նախադասությունները համեմատի՛ր: Յուրաքանչյուր նախադասության մեջ քանի՞ ստորոգյալ կա: 
Ա. Հին ժամանակներում առագաստանավը շատ կարևոր փոխադրամիջոց էր համարվում: 
1862 թվականին առագաստանավերով մրցելու կանոններ մշակվեցին: 
Նրան շատ է հետաքրքրում առագաստանավային սպորտը: 
Արդեն տասնվեցերորդ դարում գեղասահքի սիրահարներ կային Հոլանդիայում: 
Բ. Հին ժամանակներում առագաստանավը շատ կարևոր փոխադրամիջոց էր համարվում, իսկ այսօր նա միայն սպորտում է գործածվում: 
1862 թվականին առագաստանավերով մրցելու կանոններ մշակվեցին, իսկ դրանից առաջ մրցող մարզիկներն ուղղակի պայմանավորվում էին: 
Նրան շատ է հետաքրքրում առագաստանավային սպորտը, որը հրապուրում է ծովի, երկնքի ու համարձակության բոլոր սիրահարներին: 
Արդեն տասնվեցերորդ դարում գեղասահքի սիրահարներ կային Հոլանդիայում, որտեղ մշակվել է այսօրվա գեղասահքի տեխնիկան: 
Ա․ և Բ․ խմբերը իրարից տարբերվում են նրանով , որ Ա․ խմբում 1 ստորոգյալ է, իսկ Բ․ խմբում 2 ստորոգյալ կան։
349. Նախադասություններն ավարտի՛ր: Առաջադրանքը հնարավո՞ր է կատարել՝ առանց ստորոգյալ ավելացնելու: Աքլորներն իրար բզկտում էին, որովհետև ամեն մեկը ուզում էր ինքն ուտել։
Սարսափելի փոթորկից նավը շուռ կգար, եթե փոթորիկը չհանգստանար։
Փողոցում երեխաներից բացի մարդ չկար, ուրեմն մեծերը զբաղված էին։
Փողոցում երեխաներից բացի մարդ չկար, իսկ մեծերը տան բակում էին։
Քանդակագործը գիշեր ու զօր աշխատում էր, երբ իմացավ , որ շուտով իր ցուցահանդեսն է։
Լավ եղանակին այնտեղ էի տանում շնիկիս, որ խաղար։ 
առանց ստորոգյալ ավելացնելու նախադասության միտքը չի ավրատվում։

350. Ա ևԲ խմբերի նախադասությունները համեմատի՛ր: Ի՞նչ տարբերություն կա: 
Ա. Քամին կամակոր տարերք է: Մարդիկ նրա էներգիան էլ են օգտագործում: 
Բնության քանդակագործներից մեկն էլ քամին է: Նա անդուլ աշխատում է փոխել Երկրի դեմքը: 
Այնտեղ չոր ու մերկ հող կա: Քամին փոշու զանգվածներ է օդ հանում: 
Բ. Քամին կամակոր տարերք է, բայց մարդիկ նրա էներգիան էլ են օգտագործում: 
Բնության քանդակագործներից մեկն էլ քամին է, որը անդուլ աշխատում է փոխել Երկրի դեմքը: 
Քամին փոշու զանգվածներ է օդ հանում այնտեղ, որտեղ չոր ու մերկ հող կա: 
Ա․ խմբում առանձին և պարզ համառոտ նախադասություններ են ։ Իսկ Բ․ խմբում համառոտ նախադասությունը միացրել են և դարձրել բարդ նախադասություն ։
351. Ինքդ անուններ գտի՛ր և տրված նախադասությունը լրացրո՛ւ: 
Նախորդ վարժության Ա խմբում պարզ համառոտ նախադասություններ են, որովհետև ունեն 1 ենթակա և 1 ստորոգյալ: Բ խմբում բարդ նախադասություններ են, որովհետև ունեն 1-ից ավելի ենթակա կամ 1-ից ավելի ստորոգյալ
352. Նախադասություններն ավարտի՛ր: Գտի՛ր ստացված նախադասությունների արտահայտած մտքերի տարբերության պատճառը: 
Նա ամեն առավոտ վազում է, որ առողջ ապրելակերպ ունենա
Նա ամեն առավոտ վազում է, որպեսզի պահպանի իր կազմվածքը
Նա ամեն առավոտ վազում է, չնայած առողջական վիճակի : 
Նա ամեն առավոտ վազում է, իսկ ցերեկը հանգստանում
Նա ամեն առավոտ չի վազում, այլ մարզվում է մարզասրահում
Մտքերի տարբերության պատճառը շաղկապներն են, որոնցից ամեն մեկը տարբեր միտք է արտահայտում ։
353. Նախադասություններն ավարտի՛ր: Ինչո՞վ են տարբերվում ավարտները: 
Մի մարդ շուկայից ոչ թե ձեռնասուն կաքավ գնեց, այլ թութակ գնեց։
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որպեսզի նվիրի ընկերոջը։
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որովհետև շատ էր ցանկանում ունենալ։
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որը գույնզգույն էր
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որին շատ սիրեց։
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, երբ ուզում էր մի կենդանի պահեր։

Ավարտները տարբերվում են իրենց ստորոգյալով։

5-րդ դասարան·Հայրենագիտություն

🌿Ճամփորդություն դեպի Գյումրի🌾

Screenshot_20220326-194331_Maps

🌿Շիրակի մարզկենտրոնը Գյումրի քաղաքն է: Այն Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքն է: Գյումրին ընկած է ՀՀ պետական սահմանից ոչ հեռու, Շիրակի արգավանդ դաշտի կենտրոնական տափարակ տեղամասում, Ախուրյանի վտակ Գյումրի գետի ափին:

Գյումրի բնակավայրը գրավոր աղբյուրներում հիշատակվում է հնագույն ժամանակներից` Կումայրի, ապա Գյումրի անունով: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո այն վերանվանվել է Ալեքսանդրապոլ, խորհրդային ժամանակներում կոչվել է Լենինական:

Մինչև Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին, Գյումրին եղել է մի աննշան գյուղ: Նրա տնտեսական նշանակությունը կտրուկ աճել է, երբ այստեղ, ռուս-թուրքական սահմանագլխին հիմնվել է ռուսական բազմամարդ կայազոր, կառուցվել է Ալեքսանդրապոլի բերդը, ստեղծվել են զինվորական ավաններ` քաղաքի թաղամասեր, որոնք հայտնի են դառնում Կազաչի պոստ և Պոլիգոններ անուններով: Ալեքսանդրապոլի տնտեսական կյանքը և բնակչության արտադրական զբաղմունքը սկսում են հարմարվել զինվորական կայազորի տնտեսական պահանջներին: Արագ թափով զարգանում է արհեստագործությունը:

Քաղաքի զարգացմանը նոր խթան է հաղորդում Թբիլիսի-Գյումրի-Կարս և Գյումրի-Երևան-Նախիջևան երկաթուղու և Գյումրի երկաթուղային դեպոյի կառուցումը: 1914թ. արդեն Գյումրիի բնակչությունը գերազանցում էր 30 հազ. մարդուց, այսինքն` այնքան էր, ինչքան Երևանի բնակչությունը, իսկ զինվորական կայազորի հետ միասին` ավելի շատ:

Խորհրդային իշխանության հաստատումով և Կարսի մարզը Թուրքիային անցնելով Գյումրին կրկին հայտնվեց պետական սահմանի վրա: Սակայն այդ հանգամանքը քաղաքի զարգացումը ոչ թե խթանող, այլ խոչընդոտող գործոն դարձավ:

Այդուհանդերձ քաղաքը զարգանում էր: 1980-ական թվականների վերջին նրա բնակչությունը հասել էր 230 հազարի: Ստեղծվել էր բազմաճյուղ արդյունաբերություն, որտեղ առաջատար էին տեքստիլ, սննդի և մեքենաշինական ճյուղերը: Գործում էին բարձրագույն ուսումնական հաստատություններ, գիտահետազոտական հիմնարկներ, ակտիվ էր մշակութային կյանքը:

Գյումրիի համար ողբերգական եղավ 1988թ. դեկտեմբերի 7-ը, երբ երկրաշարժը վայրկյանների ընթացքում կործանեց քաղաքի մեծ մասը: Ավերվեցին ու շարքից դուրս եկան քաղաքի գրեթե բոլոր գործարաններն ու ֆաբրիկաները, դադարեց գործելուց քաղաքային տնտեսությունը` տրանսպորտը, ջրամատակարարումն ու էլեկտրամատակարարումը: Եղան մեծաթիվ զոհեր: Տասնյակ հազարավոր ընտանիքներ հեռացան Գյումրիից:

Կազմվեց քաղաքի նոր հատակագիծ, ստեղծվեց շինարարական հզոր բազա, սկսվեց քաղաքի վերականգնումը: Աշխարհի տարբեր երկրներ անմիջականորեն մասնակցում եին վերականգնման աշխատանքներին: Սակայն ԽՍՀՄ-ի փլուզումը անհնար դարձրեց վերականգնման ծրագրի իրականացումը: Այն մնաց անավարտ:🌾

🫐Մարմաշենի վանքը գտնվում է Ախուրյանի շրջանի Մարմաշեն գյուղում։
Մարմաշենի միջնադարյան վանքը գտնվում է Շիրակի մարզի Մարմաշեն գյուղից մոտ 2կմ հյուսիս-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին։ Բաղկացած է շինությունների երկու խմբից՝ Մեծ և Փոքր (կամ Վերին)։ Վանքի գլխավոր՝ Կաթողիկե եկեղեցին, կառուցել է Իշխան Վահրամ Պահլավունին՝ 988-1029 թթ.-ին։ Սելջուկյան արշավանքներից Մարմաշեն վանքը զգալի ավերվել է։ 1225 թ.-ին Վահրամ Պահլավունու թոռներ Գրիգոր արքեպիսկոպոսը և նրա եղբայր Ղարիբը վերանորոգել են Կաթողիկեն։ Վանքի երկրորդ եկեղեցին Կաթողիկեից հյուսիս է, գրեթե նրան կից, և վերջինիս հետ միաժամանակ է կառուցվել։ Այն իրենից ներկայացնում է Կաթողիկեի փոքրացված ընդօրինակությունը թե՛ հորինվածքով , թե՛ ճարտարապետական մանրամասներով ու հարդարանքով։ Երրորդ եկեղեցին (XI դ) Կաթողիկեից հարավ է։ Այն, չորս անկյուններում ավանդատներով, կենտրոնագմբեթ կառույց է։  Ծառայել է որպես տապանատուն, այստեղ է թաղված Վահրամ Պահլավունին, որի այժմյան տապանաքարը ստեղծվել է XIX դ.-ում։ Գավթից հարավ-արևմուտք 1954-56 թթ պեղումներից բացվել է վանքի չորրորդ եկեղեցին՝ արտաքուստ կլոր, ներսից չորս փոքրիկ ավանդատներով, քառաբսիդ հորինվածքով։ Համալիրի արևելքում և հարավում գերեզմանատունն է։ Վանքն ունեցել է իր ջրմուղը, որի հատվածները հայտնաբերվել են գավթից արևմուտք։ Փոքր Մարմաշենը կամ Վերին վանքը Մեծից հյուսիս է, բլրակի վրա։ Մարմաշենի վանքը եղել է Հայաստանի կրոնական ու մշակութային նշանավոր կենտրոն, այն հայկական հոգևոր և ճարտարապետության արժեքավոր համալիրներից է։
🍇

🌻Յոթ Վերք եկեղեցի կամ Սուրբ Աստվածածին
Սուրբ Աստվածածին Մայր Եկեղեցի կամ Սուրբ Յոթ Վերք, եկեղեցի Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Կառուցվել է 1874-1886 թթ., և գտնվում է քաղաքի Կենտրոնական՝ այժմ Վարդանանց, հրապարակում։ Եկեղեցին Շիրակի թեմի առաջնորդանիստն է։ Եկեղեցու պաշտոնական անունը Սուրբ Աստվածածին է, բայց այն տեղացիների մոտ հայտնի է որպես Յոթ Վերք՝ ի պատիվ Մարիամ Աստվածածնի նկարի, որը այստեղ է տեղափոխվել Սուրբ Նշան եկեղեցուց։
Եկեղեցին գործել է անգամ Սովետական Միության տարիներին, երբ Հայաստանում փակվել էին բոլոր եկեղեցիները, բացի երկուսից։ Երկրորդ եկեղեցին Էջմիածնի Մայր Տաճարն էր։ Այդ ժամանակ Սուրբ Յոթ վերք եկեղեցում գործել է միանգամից 3 տարբեր եկեղեցիներ՝ հայ առաքելական, հայ կաթոլիկական որի խորանում և գտնվում է Գյումրու կաթոլիկ եկեղեցուց բերված խաչը՝ Հիսուս Քրիստոսի քանդակով, և ռուս ուղղափառական եկեղեցին։ Եկեղեցին ունի 4 զարդանկար, որոնք պատկերված են գմբեթի տակ՝ 12 մ բարձրության վրա։ Աջ պատին պատկերված է Հիսուս Քրիստոսի պատկերով կոմպոզիցիա, իսկ ձախ պատին՝ Հարության տեսարանը (XVII դար)։ Խորանի կենտրոնում պատկերված է Սուրբ Աստվածածինը Մանկան հետ, որի հեղինակն է Սուրենյանցը։✨

5-րդ դասարան·Մայրենի

Սուրբ Զատիկ🌻

💐Եկեղեցական տոնի ծագումը. Հիսուս Քրիստոսի խաչելությունից երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը եւ Սողոմեն, գնացին Հիսուս Քրիստոսի գերեզման` անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մահացած մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ Քրիստոսի գերեզմանը դատարկ է: Մինչ նրանք զարմացած շուրջբոլորն էին նայում, երեւացին երկու հրեշտակ եւ ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6): Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երեւաց նրանց: Հիսուսն Իր մահով հաղթեց մահվանը մեզ և մարդկանց հավիտենական կյանքի հույս տվեց:

Զատիկը Հայ առաքելական սուրբ եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Զատիկ բառը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված:

Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:

Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։ Այդ օրը ընկնում է մարտի 20-ից հետո մինչև ապրիլի 24-ը (35 օր) ժամանակահատվածի ընթացքում։

Զատկից 7 շաբաթ առաջ մարդի սկսում են պահքը, որի ընթացքում ուտում են միայն բուսական կերակուր, իրենց հեռու են պահում չար մտքերից՝ նախնձից, բարկությունից…: Ավագ շաբաթվա շաբաթ օրը երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի կամ ճրագալույսի պատարագը, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պասի շրջանը։ Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» (Քրիստոսը մեռելների միջից հարություն առավ) ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» (օրհնյալ է Քրիստոսի հարությունը) պատասխանը։

Հայկական ավանդույթում, Զատիկին հավկիթներով հավկթախաղ է տեղի ունենում երկու հոգու միջև։ Կոտրող հավկիթը հաղթող է ճանաչվում և ուտում են կոտրված հավկիթը։ Նաև ավանդույթ է Զատկվա հավկիթներն ուտել թարխունով, աղով և լավաշով։

Արևմտյան երկրների ավանդույթում, հավկիթները թաքցվում են խոտերի կամ կանաչների միջև և երեխաները փորձում են դրանք գտնել։ Այն կոչվում է «Զատկվա հավկթաորս»։

Հայ ժողովրդի անցյալից.  Զատիկը Հայերի մոտ տոնվել է ապրիլ ամսին՝ շատ ավելի վաղ, քան հայերը կընդունեին քրիստոնեությունը։ Այն զատիկ է կոչվել ձմեռվանից գարունը զատվելու առթիվ։ Վարկածներ կան, որ սկզբնական շրջանում այն եղել է անշարժ տոն և համընկել է մարտի 21-ի գիշերահավասար օրվա հետ (մարտի 21-ից գիշերն ու ցերեկը ժամային առումով հավասարվել են)՝ գիշեր – ցերեկն իրարից զատելու իմաստով։ Հայ հեթանոսական նոր տարում և պարսկական Նովրուզ տոնին, որոնք սկսվում են գարնան գիշերահավասարին, ևս ներկվում են հավկիթներ։ Հայ հեթանոսական նոր տարում ևս ներկված հավկիթներն ուտում էին թարխունով, աղով և լավաշով:💐

5-րդ դասարան·Մայրենի

Հայոց Լեզու 5

320. Նախադասություններում ընդգծիր գործողություն կատարողին և նրա կատարած գործողությունը։
1.Կետերը ջրի տակ երկար են մնում:
2.Ծովային կրիաները ջրի տակ դիմանում են երեք ժամ և ավելի:
3.Պինգվիններն ապրում են սաստիկ ցրտի պայմաններում։
4.Փղերը կնճիթով շոգ օրերին իրենց վրա ջուր են լցնում։
5.Հայտնի է, որ կոկորդիլոսը կարող է հովազի ուտել։
321․ Հետևյալ բառերից յուրաքանչյուրով կազմեք մեկական նախադասություն, որտեղ դրանք կլինեն գործողություն կատարողը և ընդգծեք նրանց կատարած գործողությունը։
Աղջիկը երեկոյան կարդում էր շատ հետաքրքիր գիրք։
Մեր բակի ծառը այսօր ծաղկել էր։
Այսօր Աննայի բերանը շատ է ցավում։
Արեգակն այսօր շատ լավ է տաքացնում։
Լիայի վարորդը իր շատ լավ է մեքենա վարում։
Իմ հորեղբոր աշակերտը ուզում է դառնալ բժիշկ։
Քամին այսօր շատ թույլ էր փչում։
Այս դանակը շատ լավ է կտրում ամենինչ։
322․ 320 առաջադրանքում ձեր կողմից նշված բառերը կոչվում են նախադասության գլխավոր անդամներ, փորձեք բացատրել, թե ինչու են դրանց այդպես անվանում։
Այդ բառերը անվանում էն նախադասության գլխավոր անդամներ, քանի որ առանց այդ բառերի նախադասություն չենք կարող կազմել։
323․ Նախադասություններրի գլխավոր անդամներն ընդգծիր, մյուս անդամներն ինչպե՞ս կանվանես։
Ամենահին բառարանը հնագիտական պեղումների ժամանակ Սիրիայում է հայտնաբերվել:
Աշխարհի ամենալայն ծառուղին և ամենաերկար փողոցը Բուենոս Այրեսում են:
Մեր մոլորակի վրա հանդիպող ամենից հազվադեպ հիվանդությունը ծիծաղի հիվանդություն է կոչվում: Հիվանդացածներից ոչ մեկը չի փրկվել:
Ամենից թանկ գիրքը 1455 թ. Գուտեմբերգն է տպագրել։ Այդ գրքի մեկ օրինակի համար 1926 թ. Մի մարդ երեսունհինգ հազար դոլար է վճարել:
324․ Նախադասության գլխավոր անդամներին լրացումներ ավելացրու։
Նապաստակը փախչում է։      Վախեցած նապաստակը արագ փախչում է գայլից։
Անտառը կանաչեց։                   Գարնանը գեղեցիկ անտառը անմիջապես կանաչեց։
Եղևնին զարդարել են։             Ամանորին հարևաններս եղևնին շատ գեղեցիկ զարդարել են։
Եղնիկներն ապրում են։           Ուրախ եղնիկներն ապրում են գեղեցիկ կանաչ անտառում։
Մարդը որսաց։                         Հզոր մարդը անտառում որսաց մի եղնիկ։
Բնությունն արթնանում է։      Գարնանը բնությունն անմիջապես արթնանում է։
325․ Գրիր գլխավոր անդամները․ գործողություն կատարողին նշիր դեղին, իսկ նրա կատարած գործողությունը՝ կապույտ։
Այս դեպքը Հարավային Անգլիայում է պատահել: Մի ծեր հոգևորականի աղքատիկ տանը առնետ է հայտնվում: Առնետն այնքան է ելումուտ անում, որ տանտերը սովորում է նրան. վերջը երկուսն ընկերանում են: Մի գիշեր ծեր հոգևորականը վեր է թռչում խորունկ քնից. առնետը կծել էր նրա այտը: Սկզբում մարդը զայրանում է դավաճան կենդանու վրա, բայց հետո տեսնում է վառվող վարագույրները, հասկանում, որ իր փայտե տնակը հրդեհ է ընկել: Տունն էլ ամբողջությամբ կայրվեր, եթե բարեկամ առնետը չլիներ ու այտը չկծեր: