5-րդ դասարան·Անգլերեն

English💎

1. Write there is or there are as in the example.
There are three girls.
There is a table.
There are a lots of flowers.
There are two dogs.
There is a slide.
There are two boys.
2. Fill in there isthere areis there or are there.
Is there any butter on the bread?
Are there any birds on the tree?
There is some lemonade in the bottle?
Is there a horse on the field?
Is there any people in the room?
There are some matches in the box.
3.Write short answer to the questions.
Is grandpa sleeping?-no he isn’t
Is mother cooking dinner?-yes she is.
Are they doing their homework?-yes they are.
Is she eating lunch?-no she isn’t
Are you going shopping?-yes, I am
Is he digging in the garden?-yes he is
Nouns-countable and uncountable.
Put the words in the correct groups.
Countable-sandwiches, cakes, orange, apples, picnic, bananas.
Uncountable-ice-cream, grass, waters, juice, cheese, rain.
Nouns-countable and uncountable.
Make sentences
I’ve got some water in my bag.
There are some bananas on the table.
Is there any chocolate in the fridge?
He hasn’t got any time.
I need some green paper.
There aren’t any grapes left.
There isn’t any rice.
Have you got a new toy?

5-րդ դասարան·русский

🌩Статуя Зевса⚡

“Статуя Зевса”
Ответьте на вопросы
1. Где был расположен город Олимпия?
Олимпия это древнегреческий город, одно из крупнейших святилищ Древней Греции. Он находится в северо-западной части Пелопоннеса.
2. Почему все съезжались в город Олимпия?

Все съезжались в город Олимпия, чтобы принять участие в Олимпийских играх.
3. Что построили жители города? Кому был посвящён храм?

Жители города построили статую, которая была посвящана Зевсу.
4. Кто работал над статуей Зевса?

Над статуей работал Колот, в Олимпии под руководством учителя вместе с Паненом, братом и учеником Фидия.
5. Как выглядела статуя?

Ноги Зевса покоились на скамеечке, которую поддерживали два льва. Рельефы трона прославляли, в первую очередь, самого Зевса. На ножках трона были изображены четыре танцующие Ники. Также были изображены кентавры, лапифы, подвиги Тесея и Геракла, фрески, изображающие битву греков с амазонками.

5-րդ դասարան·Մայրենի

Հ. Թումանյան, Եդեմական ծաղիկը🌺

1

Ժամանակով մեր աշխարհքում մի մարդ է լինում։ Էս վաճառականը ունենում է մի աղջիկ, անունը՝ Ծաղիկ։ Ծաղիկ որ ծաղիկ, էնքան քնքուշ, էնքան նախշուն, էնքան սիրուն է լինում։

Հերը անչափ սիրելիս է լինում աղջկանը։ Մի անգամ էլ օտարություն գնալիս հարցնում է․
— Ի՞նչ կուզես քեզ համար բերեմ։
Թե՝ եդեմական ծաղիկը կուզեմ ինձ համար բերես։
— Լավ,— ասում է,— կբերեմ։

Գնում է, աշխարհքից աշխարհք անց է կենում, իր առուտուրն անում է, իր գործը պրծնում, ուզում է աղջկա համար էլ եդեմական ծաղիկը գտնի, որ տուն գա։ Դես է հարցնում եդեմական ծաղիկ, դեն է հարցնում եդեմական ծաղիկ, ոչով չի իմանում, թե ինչ բան է եդեմական ծաղիկը կամ որտեղ է բացվում։ Վերջը մի ծեր մարդ է պատահում։ Էս ծեր մարդը մի ճամփա է ցույց տալի, ասում է՝ էս ճամփով որ գնաս, էսինչ տեղը կգտնես քո հարցրած ծաղիկը։ Բայց զգույշ կաց Սիպտակ դևից, նա եդեմական ծաղկին հսկում է։

Հորը սիրտ է։ Ծերունու ցույց տված ճամփեն բռնում է, գնում։ Գնում է, գնում, շատ է գնում, թե քիչ, դուրս է գալիս էնտեղ, որտեղ բացվում է եդեմական ծաղիկը։ Հենց հասնում է, ծաղիկը պոկում է թե չէ՝ մի հողմ, մի փոթորիկ է վեր կենում, փոթորկի հետ հայտնվում է մի հրեշ։ Մարդ ասես, մարդ չի, գազան ասես, գազան չի, բայց գազանի նման մռնչում է․

— Ո՞ւր պոկեցիր իմ ծաղիկը․․․ քո մահն է հիմի․․․  — Քո մահն է հիմի․․․— ձեն է գալի ամեն կողմից․․․
Մարդը ոչ մեռած, ոչ կենդանի՝ հրեշի առաջն է ընկնում։
— Ների՛ր,— ասում է,— ո՛վ հզոր․․․ իմ աղջիկն էր ուզել․․․
— Կներեմ,— կանչում է հրեշը,— միայն էն պայմանով, որ էդ աղջիկը ինձ տաս։
— Համաձայն եմ։
— Որ համաձայն ես, քեզ եմ բաշխում քո կյանքը։ Գնա։ Հենց որ ձեր տան դիմացի սարը սիպտակի, էդ իմ նշանն է, կգամ Ծաղկին տանելու։
Առաջադրանքներ
1. Կանաչով նշված բառերի հականիշները գրեք:
Սիրուն-տգեղ
Սիրել-ատել
Մահ-կյանք
Հզոր-թույլ
2. Տեքստից դուրս գրեք 3 ածական:
Քնքուշ, նախշուն, սիրուն։
3. Դուրս գրեք այն հատվածը, որտեղ նկարագրվում է վաճառականի աղջիկը:
Էս վաճառականը ունենում է մի աղջիկ, անունը՝ Ծաղիկ։ Ծաղիկ որ ծաղիկ, էնքան քնքուշ, էնքան նախշուն, էնքան սիրուն է լինում։
4. Ի՞նչ պայմանով է հրեշը ծաղիկը տալիս վաճառականին:
Հրեշը ծաղիկը տալիս է վաճառականին այն պայմանով, որ աղջկան իրեն տա։
5. Նարնջագույն բառերը բառակազմորեն վերլուծեք՝ առանձնացնելով արմատն ու ածանցը:
Վաճառականը=վաճառել-(արմատ)+ական-(վերջածանց)
Անչափ=ան-(նախածանց)+չափ-(արմատ)
Օտարություն=օտար-(արմատ)+ություն-(վերջածանց)
Առուտուր=առ-(արմատ)+ու-(հոդակապ)+տուր-(արմատ)
Համաձայն=համ-(արմատ)+ա-(հոդակապ)+ձայն-(արմատ)
6. 1-ին հատվածը շատ լավ կարդալ սովորելուց հետո ձայնագրվել:

2

Դու մի ասիլ՝ Սիպտակ դևը ինքը՝ հրեշն է, որ կա։ Վաճառականը վերադառնում է տուն։ Աղջիկը միամիտ առաջն է վազում, վզովը փաթաթվում։ Աղջիկը նայում է, տեսնում է՝ էս ծաղկի թերթի վրա՝ մի դագաղի պատկեր, գլխի է ընկնում, որ միջում բան կա, իսկ հերը թաքցնում է, թե ինչ ծաղիկ է և ինչ է պատահել։ Հերը համբուրում է, եդեմական ծաղիկը տալիս իրեն, իսկ պատահած դեպքն ու իր խոստումը թաքցնում է։ Թաքցնում է, բայց ինքն իր մեջ միտք է անում ու տխրում։ Քանի օրերն անց են կենում, էնքան ավելի է տխրում։ Մի առավոտ էլ վեր է կենում տեսնում՝ իրենց տան դիմացի սարն արդեն սպիտակել է։ Լաց է լինում։ Պատճառը հարցնում են․ էլ չի կարողանում ծածկի, պատմում է, թե՝ հապա չեք ասիլ՝ էսպես-էսպես բան է պատահել, ես էլ խոսք եմ տվել, հիմի Սիպտակ դևը գալու է, Ծաղկին տանի։

— Բան չկա, հայրիկ,— ասում է Ծաղիկը,— դու լաց մի լինի, ես կերթամ Սիպտակ դևի հետ, ինչ կլինի, կլինի։
Այնինչ Սիպտակ դևը արդեն դուռը կտրել է ու մռնչում է․
— Ո՜ւր է Ծաղիկն, ո՜ւր․․․ ինձ տո՜ւր․․․

Մռնչում է, ու նրա սառը շնչից դողում են ծառերը, աշխարհքը՝ գունատվում․ ի՜նչ պետք է անեին խեղճ մարդիկը։ Զուգված, զարդարված, եդեմական ծաղիկը ձեռքին դուրս է գալի Ծաղիկը, անձնատուր լինում Սիպտակ դևին, որը չարախինդ սուլոցով ու ագահ ոռնոցով, սառով, սևով, հողմի թևով իսկույն հափշտակում է, տանում։ Տանում է Մասիսի մեծ վիհը։ Էնտեղ, Մասիսի էն մեծ վիհում, էն անմատչելի, միշտ մռայլ ու միշտ սառն աշխարհքում կանգնած էր իր սառցեղեն ապարանքը։ Էն ապարանքից իջնում էր նա, սառով ու սարսափով աշխարհքը պատում, հափշտակում ամեն կյանք ու կենդանություն։ Ծաղիկին էլ տանում է, փակում էն ցուրտ պալատում։

Էսպես ամիսներ են անց կենում։ Մի անգամ էլ, գարնան սկզբին, երբ Սիպտակ դևը տանից դուրս է գնում, աղջիկը վեր է կենում, փախչում։ Ետ է գալի դևը, տեսնում Է՝ Ծաղիկը չկա։ Կատաղում է, հավաքում է իր բոլոր դիվական ուժն ու մրրկի նման սուրալով, օձի նման սուլելով՝ ընկնում է ետևից։ Աղջիկը արդեն Արագածի մոտ է լինում հասած։ Ետ է նայում, տեսնում է՝ Սիպտակ դևը գալիս է։ Գալիս է, ո՜նց է գալիս, աստված հեռու պահի, ոնց որ մարտի քամի լինի։ Սարսափից ճչում է, օգնություն է կանչում։ Կանչելու հետ, աստծու հրամանով, առաջը մի դուռն Է բացվում։ Էն դռնովը մտնում է սարի մեջն, ու կրկին դուռը փակվում է դևի առաջին։

Ավելի է կատաղում Սիպտակ դևը․ իր լայն թևերով բամփում Է Արագածի գագաթին ու մռնչում․
— Ո՞ւր Է Ծաղիկն, ո՛ւր․․․ ինձ տո՛ւր․․․
Սա էստեղ թող մռնչա, մենք գնանք Ծաղիկի ետևից, տեսնենք՝ էն կախարդական դռնից որ մտավ, ինչ եղավ։
Ծաղիկը էն կախարդական դռնից ներս է մտնում թե չէ՝ դուրս է գալի մի դրախտական այգի, որտեղ հազարավոր ձայներ երգում են․

Առաջ է գնում Ծաղիկը, հանկարծ այգին լցվում է զվարթ աղմուկով, ու տարածվում են ուրախ երգի ձայները:
Ծաղիկը գնում է, ինչ է տեսնում․ այգու մեջ մի զմրուխտ պալատ, պալատի մեջ՝ ոսկի դագաղ, դագաղի մեջ՝ մի ջահել, գեղեցիկ երիտասարդ, որ ոչ քնած է, ոչ մեռած, շունչը վրեն հազիվ տրըփում է։ Տեսնում է թե չէ՝ շատ է խղճում երիտասարդին, չի դիմանում, լաց է լինում ու կռանում է, համբուրում։ Արտասուքի կաթիլներն ընկնում են երիտասարդի երեսին, հանկարծ բաց է անում աչքերն ու վեր է կենում, կանգնում, ինչպես էն դրախտում բուսած գեղեցիկ ծառերից մեկը։

Դու մի՛ ասի՝ հենց ինքը՝ Արին-Արմանելին է, որ կա։
— Ո՞վ ես դու, սիրուն աղջիկ,— հարցնում է Արին-Արմանելին,— և ինչպե՞ս ընկար էս աշխարհքը։
Ու Ծաղիկը կանգնում պատմում է իր գլխին եկածը, թե ինչպես ինքը գերի էր եղած Սիպտակ դևին, որ այժմ էլ ետևիցն է ընկել ու հալածում է իրեն։
— Լսում եմ, լսում եմ նրա դաժան ձենը,— պատասխանում է Արին-Արմանելին։— Ինձ էլ նա է կախարդել ամիսներ առաջ ու գցել էս մահանման քնի մեջ։ էսպես է անում ամեն տարի։ Պետք է էսպես էլ մնայի, մինչև մեկը խորտակեր նրա չար կախարդանքը։
Դու եղար այդ մեկը։ Այժմ ես դուրս կգնամ նրա դեմ։

Ասելն ու անելը մին է լինում։ Առնում է կայծակի թուրը ու դուրս է գալի։ Երկու թշնամի ուժերը պատահում են իրար, սկսում է մահացու կռիվը։ Զարկում են-զարկվում, երկինք ու գետինք իրար են խառնվում։ Կռվի վերջում պարտված-ջարդված Սիպտակ դևը վշշալով ու թշշալով, լացով ու թացով քաշվում է նորից իր մռայլ թագավորությունը, Մասիսի էն մեծ վիհը, դարձյալ փակվում Է իր բյուրեղյա սառն ապարանքում։ Աշխարհքը մնում է գեղեցիկ հաղթողին։

Ու աստվածային հանդես է բացվում Արաքսի հովիտում։ Արին-Արմանելին պսակվում Է Ծաղկի հետ։ Բնությունը առատորեն փռում է իր փարթամ վարդերն ու զարդերը, իսկ նրանց վերև փայլում է արևը:
Առաջադրանքներ
1. Կանաչով նշված բառերի իմաստով հակառակ բառերը գրեք:
Սիպտակ-սև
Աղջիկ-տղա
առաջ-հետ
վազել-կանգնել
միջում-դրսում
տխուր-ուրախ
սպիտակել-սևանալ
2. Հեքիաթի երկրորդ մասից դուրս գրեք ի՞նչ հարցին պատասխանող 10 բառ:

Ի՞նչ — Տուն, ծաղիկ, գլուխ, այգի, աղմուկ, լաց, երես, աչքեր, թուր, աշխարհք։
3. Ինչո՞ւ էր հայրը լաց լինում: Հատվածը գտեք, դուրս գրեք:

(Հատվածը)
Լաց է լինում։ Պատճառը հարցնում են․ էլ չի կարողանում ծածկի, պատմում է, թե՝ հապա չեք ասիլ՝ էսպես-էսպես բան է պատահել, ես էլ խոսք եմ տվել, հիմի Սիպտակ դևը գալու է, Ծաղկին տանի։
4․ Ինչպե՞ս է Ծաղիկն ազատվում իր հետևից ընկած Սպիտակ Դևից:
Ծաղիկն ազատվում է իր հետևից ընկած Դևի հետ կռվելով։ Ծաղիկը դեմ է դուրս գալիս Դևին և Սպիտակ Դևը վշշալով ու թշշալով, լացով ու թացով քաշվում է նորից իր մռայլ թագավորությունը, դարձյալ փակվում Է իր բյուրեղյա սառն ապարանքում։ 
5. Ինչո՞ւ էր երիտասարդը քնել հավերժական քնով և ինչպե՞ս նա դուրս եկավ այդ վիճակից:

5-րդ դասարան·Հայրենագիտություն

Տավուշի մարզի տեսարժան վայրեր🌾

Հաղարծին
Հաղարծինը ՀՀ Տավուշի մարզում գտնվող 10-րդ դարի հայկական վանական համալիր է, որը գտնվում է Դիլիջան քաղաքից 18 կմ հեռավորության վրա:
Վանական  համալիրը կառուցվել է 10-13-րդ դարերի ընթացքում: Վանքի մասին տեղեկություններ է տալիս Կիրակոս Գանձակեցին։ Ծաղկում է ապրել XII դարի վերջին – XIII դարի սկզբին՝ Խաչատուր Տարոնացու առաջնորդության ժամանակ։ Որպես ուսումնագիտական կենտրոն հիշատակվում է (Կոստանդին Դ, Ստեփանոս Օրբելյան) XIII դարի առաջատար մշակութային կենտրոնների շարքում։
Հաղարծինի համալիրի կազմում են երեք եկեղեցի, երկու գավիթ (մեկը՝ ավերված), սեղանատուն, աղոթարաններ, խաչքարեր։ Վանքի տարածքում, հուշարձանների գլխավոր խմբից արևելք, ժայռալանջին աղոթարաններ են, գեղաքանդակ խաչքարեր։ Հաղարծինում գտնված բրոնզաձույլ կաթսան (350 կգ, այժմ ՀՊՊԹ-ում է) գեղարվեստական մետաղագործության բարձրարվեստ նմուշներից է․ շուրթի պսակի փորագրությունը նշում է պատրաստման տարեթիվը՝ 1232, չորս կանթերն առյուծների արձանիկներ են, ոտքերը նույնպես զարդարված են գեղարվեստորեն։

Բերդավան ամրոց
Բերդավան ամրոցը գտնվում է Տավուշի մարզում, հայ-ադրբեջանական սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: Բերդը կառուցվել է 10-11-րդ դդ. և վերականգնվել է 17-րդ դարում:Բերդավան կարելի է գնալ Կողբից հյուսիս-արևմուտք շարժվելով: Իսկ ասֆալտապատ ճանապարհով ձախ թեքվելու և գետակն անցնելու դեպքում, եթե նորից թեքվեք ձախ, կարող եք մեքենայով բարձրանալ միջնադարյան գեղատեսիլ Գալինջաքար ամրոցի մոտ: Ամրոցը գտնվում է բլրի վրա, Ադրբեջանի սահմանից ոչ հեռու: Այնտեղ կան հին խաչքարեր:

5-րդ դասարան·русский

“Висячие сады Семирамиды”

Ответьте на вопросы
1. В каком городе были построены Висячие сады Семирамиды.
Висячие сады Семирамиды были построены в городе Вавилон, который находился на территории современного Ирака.
2. Почему царь Новуходоносор решил построить сады?
Царь Новуходоносор страстно любил свою жену и надеялся подарком развеять её тоску по ее прекрасной и зелёной родине.
3. Почему Семирамида тосковала?
Семирамида тосковала, потому что, когда царь уезжал, она оставалась одна.
4. Как выглядели сады?
Сады выглядели так, как будто деревья, кусты и цветы росли в воздухе.
5. Кто и как их строил?
Сады строил царь, но не один, а с тысячью рабочих.