Present Simple
Kate (to cook) dinner every day. (Cooks)
I cook every day. We cook every day.
You cook every day. You cook every day.
She, he, it cooks everyday. They cook every day.
Do I cook every day? Do we cook every day?
Do you cook every day? Do you cook every day?
Does he cook every day? Do they cook every day?
I do not/ don’t cook every day. We don’t cook every day.
You cook every day. You don’t cook every day.
He doesn’t cook every day. They don’t cook every day.
Signal words
Often, everyday, always, usually, generally, never, ever, every year, every month, every week, On Mondays, seldom.
Рубрика: 5-րդ դասարան
English



Մայրենի 30, 31, էջէրը
30.Տրված բառերը վանկատի՛ր գաղտնավանկի ը-երը գրելով։
Կրկին — կըր-կին
Դրնբաց — դըռն-բաց
Երբեմն — երբ-եմն
Գրքային — գըրքա-յին
Կրակ — կը-րակ
Ուրեմն — ուր-եմն
Ծանր — ծա-նըր
Սրտաբաց — սըր-տա-բաց
Զվարթ — զը-վարթ
Տխրել-սըխ — րել
Խմբավորել — խըմ-բա-վոր-ել
31․Տրված բառերը վանկատի՛ր։
Ա․ Արքայական — արքա-յա-կան, մեծանալ — մե-ծա-նալ, կենտրոնական — կեն-տրոն-ա-կան, վերջնական — վերջ-նա-կան, ճերմակաթև — ճեր-մակ-ա-թև
Բ․ Հևասպառ — հեվ-ա-սպառ, կեղևապատ — կեղ-եվ-ա-պատ, տերևաթափ — տեր-եվ-ա-թափ, կարևորել — կար-եվ-ո-րել, թևատարած — թեվ-ա-տար-ած
Գ․Անկրկնելի — ան-կր-կն-ելի, անդնդախոր — ան-դըն-դա-խոր, մտածել — մը-տա-ծել, մրցանակ — մըր-ցա-նակ, գտնել — գըտ-նել, արկղ — ար-կըղ
Ինչ է բնությունը
Բնությունն ամբողջ նյութական աշխարհն է: Այն բաղկացած է կենդանի և անկենդան բաղադրիչներից: Բույսերը և բոլոր կենդանի օրգանիզմները՝ ներառյալ մարդը, կենդանի բնության մարմիններ են: Արեգակը, մոլորակները, աստղերը, քարը, գրիչը, քանոնը և այլն անկենդան բնության մարմիններ են։
Ի տարբերություն մյուս կենդանիների՝ մարդն օժտված է բանականությամբ և բնության բարիքները կարողանում է տնօրինել ըստ իր նպատակների։ Այդ պատճառով բնության վերաբերյալ գիտելիքները մեծ դեր ունեն մարդու կյանքում’ առաջին հերթին բնությունը պահպանելու նպատակով: Բնությունը ուսումնասիրվում է տարբեր գիտությունների կողմից: Բնությունն ուսումնասիրող գիտությունների խումբը կոչվում է բնագիտություն:
Բնության մեջ մշտապես կատարվում են բազմապիսի փոփոխություններ: Երկնքում իր դիրքն է փոխում Լուսինը, կայծակն է փայլատակում, անձրև է տեղում, երբեմն անձրևից հետո ծիածանն է հայտնվում, հատակին թափված ջուրն է գոլորշանում, ժանգոտում է երկաթե մեխը: Այս փոփոխությունները բնության երևույթներ են:
Բնության յուրաքանչյուր երևույթ ունի իր առաջացման պատճառները և առաջացնում է իր հետևանքները: Օրինակ’ ցերեկվա և գիշերվա հերթափոխության պատճառը Երկրի պտույտն է իր առանցքի շուրջ, իսկ տարվա եղանակների փոփոխությունները հետևանք են Արեգակի նկատմամբ Երկրի դիրքի փոփոխության: Մարմինների ցած ընկնելու պատճառը Երկրի ձգողությունն է: Քամու առաջացման պատճառներից է օդի անհավասարաչափ տաքացումը: Օդի ջերմաստիճանի իջնելու պատճառով ձմռանը ջուրը սառչում է: Գարնանը ձնհալը օդի ջերմաստիճանի բարձրանալու հետևանք է: Այս օրինակները միաժամանակ հաստատում են, որ բնության երևույթները փոխադարձաբար կապված են:
Ուսումնասիրելով «Բնագիտություն» առարկան՝ դուք պատկերացում կկազմեք բնության զանազան երևույթների և դրանց առաջացման պատճառների մասին, կարևոր տեղեկություններ կստանաք Տիեզերքի, Երկրի կառուցվածքի, բուսական և կենդանական աշխարհների, մթնոլորտի, ջրոլորտի և այլնի վերաբերյալ:
Առաջադրանք
1․Նկարագրեք որևէ երևույթ և նշեք դրա առաջացման պատճառներն ու առաջացրած հետևանքները։
Տորնադո, տորնադոն առաջանում է ամպրոպային ամպերում և սև թևքի կամ կնճիթի ձևով տարածվում ներքև՝ հաճախ մինչև երկրի մակերևույթը։ Տորնադոն ավիրում է ամենինչ, օրինակ տներ, ծառեր, մեքենաներ և այլն։
2․Ըստ դասանյութում բերված նկարների՝ աղյուսակում գրեք կենդանի և անկենդան բնության մարմինների անուններ:
Բնության մարմիներ — կենդանի, մարդ։
Անկենդան մարմիներ — սեղան, անկողին, պահարան և այլն։

Վիլյամ Սարոյան «Թե ինչ կարող է պատահել, երբ գոհացնում ես անշնորհակալ մարդկանց»
Մի ընտանիքում կույր մարդ կար, որին տալիս էին ամենաընտիր կերակուրը, հագուստը, անկողինը՝ ամեն, ամեն ինչ, բայց գիշեր-ցերեկ թնկթնկում էր ու դժգոհում, որ իր հետ շատ տմարդի են վարվում։
Նրանք կես նկանակ հաց էին ուտում, իսկ կույրը՝ երեք։
Բայց միևնույն էր, նա ողբում էր շարունակ և անիծում իր բախտը։
Եվ կույրի ծնողները, չդիմանալով նրա թնկթնկոցին, շատ բարկանում և մորթում են իրենց միակ գառը, խորովում են և սկյուտեղով մատուցում։
Կույրը հոտվտում է, հետո շոշափելով ուզում է չափը իմանալ։ Վերջապես սկսում է ուտել։
Առաջին պատառը կուլ տալիս ասում է.
-Եթե էսքանը ինձ եք տալիս, հիմա ո՞ վ գիտի ամեն մեկիդ մի ոչխար է հասել։
Առաջադրանքներ
1. Ընթերցի՛ր առակը և մեկնաբանի՛ր:
Պետք չէ՛ անշնորհակալ լինել, բոլորին հավասար պետք է հասնի։
2. Բնագրից օգտվելով, բնութագրի՛ր առակի գլխավոր հերոսին:
Կույր, անշնորհակալ, դժգոհ։
3. Առակի ասելիքը բնորոշող առած-ասացվածքներ գտի՛ր:
Անշհորակալ մարդուն ինչքան անես կդժգոհի։
Անկուշտին ինչքան տաս կասի քիչ է։
Ամեն մի մարդ աշխարհը իր աշինով է չափում։
4. Առակինց դուրս գրել ով և ի՞նչ հարցերին պատասխանող բառերը։
Ով Ի՞նչ
մարդ կերակուր
տնմարդ ընտանիք
գառ հագուստ
ծնող անկողին
գիշեր
ցերեկ
բախտ
հաց
սկյուտեղ
չափ
պատառ
Իմ ամառվա ճամփորդությունը
Այս ամառ ես իմ ընտանիքի հետ մեկնել եմ Տավուշի մարզի Այրում քաղաք։ Տեսանք Դեբեդ գետը, դեպի գետը տանող կամուրջի մոտ աճում են մոշի թփեր և վայրի հոնի ծառեր, բայց մոշն ու հոնը դեռ խակ էին։ Հենց գետի մոտ է գտնվում է (Այրում) երկաթուղային կայարանը, երեկոյան գետի մոտ կարելի էր լսել չքչքոցը։ Ցավոք, գետի ափին շատ էին մոծակները, և մենք չէինք կարողանում այնտեղ երկար մնալ։ Գետը շատ գեղեցիկ էր և ես շատ ուրախ եմ, որ այնտեղ եղա։

Մաթեմատիկա
- Քանի՞ տարբեր թվանշաններ են օգտագործվում 45688876 թվի գրառման մեջ։
4, 5, 7 - Քանի՞ տասնյակ է պարունակվում հետևյալ թվերից յուրաքանչյուրում՝
87-8, 49-4, 38-3, 12-1, 99-9, 85-8։
- Քանի՞ հարյուրյակ է պարունակվում հետևյալ թվերից յուրաքանչյուրում՝
156-1, 569-5, 458-4, 359-3։
- Թվանշաններից որո՞վ չի կարող սկսվել թվի գրառումը։
0-ով
Թվանշաններով գրի առեք այն թիվը, որը պարունակում է 5 տասնյակ և 5 միավոր։ 55
- Թվանշաններով գրի առեք այն թիվը, որոնք պարունակում են՝
- Հինգ տասնյակ և յոթ միավոր — 57
- Ութ հարյուրյակ և 9 միավոր — 809
- Ինը հարյուրյակ, հինգ տասնյակ և յոթ միավոր — 957
- Մեկ հարյուրյակ և 8 տասնյակ — 180
- Երեք հազարյակ, վեց հարյուրյակ, երեք միավոր — 3,603
Առաջադրանքներ
1. Հետևյալ թվերը ներկայացրեք կարգային միավորների գումարի տեսքով․
3895 — 3 հազարյակ, 8 հարյուրյակ, 9 տասնյակ, 5 միավոր․
2569 — 2 հազարյակ, 5 հարյուրյակ, 6 տասնյակ, 9 միավոր․
456987 — 4 հարյուրհազարյակ, 5 տասհազարյակ, 6 հազարյակ, 9 հարյուրյակ, 8 տասնյակ, 7 միավոր․
2. Ինչպիսի՞ն կլինի նրանց դիրքային գրառումը։
Օրինակ՝ 6‧1000+2‧100+7‧1=6,207
8‧1000+2‧100+5‧1=8,205
2‧100000+4‧1000+9‧100=2,004,900
5‧1000+3‧100+2‧10+5‧1=5,325
Առաջադրանքներ
1.Կարդացե՛ք թվերը․
4568968
25000508
56974
25695220
100056000
2. Գրե՛ք թվանշաններով և կարդացե՛ք թվերը․
875 հազար — 875,000
510 միլիարդ 327միլիոն — 510,327,000,000
3. Միայն թվանշաններով գրի՛ առեք հետևյալ թվերը․
302մլն35հազ — 302,035,000
1մլրդ200հազ — 1,000,200,000
96մլն20հազ․32 4 — 96,020,000
4.Թվանշաններով գրի՛ առեք հետևյալ թվերը․
Երեք միլիոն երկու հարյուր հազար չորս հարյուր քսանվեց — 3,200,426
Երկու հարյուր քսանվեց հազար ինը — 226,009
Վեց միլիոն երկու հարյուր հիսունվեց — 6,000,256
Մաթեմատիկայի ֆլեշմոբի խնդիրներ․
- Մեր այգում կա 120 ծառ, որոնցից 30 հատը նռենի է, իսկ 40 հատը թզենի, մնացածը խնձորենի։ Քանի՞ խնձորենի կա այգում։
120-40-30=50 - Ուսումնական ճամփորդության ժամանակ 24 հոգանոց սովորողների խմբի ուղիղ կեսը զբաղվեց տեղանքի մաքրությամբ: Մնացածի կեսը տեղանքի բուսականությունն ուսումնասիրեց: Մյուս սովորողները լուսանկարեցին ընկերներին: Քանի՞ սովորող զբաղվեց լուսանկարչությամբ:
24-12-6=6 - Նավահանգստում կա 5 շոգենավ: Նրանք գտնվում են մեկը մյուսից 3 կմ հեռավորության վրա: Որքա՞ն է առաջին և հինգերորդ շոգենավերի միջև եղած հեռավորությունը:
3×4=12
Մաթեմատիկա
- Ամենամեծ միանիշ թվին քանի՞ անգամ պետք է գումարել ամենամեծ երկնիշ թիվը, որպեսզի ստացվի ամենամեծ եռանիշ թիվը:
9+99×10=999 - 37 թվին ձախից կցագրել են 3 թվանշանը: Ինչքանո՞վ մեծացավ թիվը:
300-ով
- Եռանիշ թվի տասնյակների կարգում գրված է 0 թվանանը: Գտե՛ք այդ թիվը, եթե այն բաժանվում է 9-ի և գրառումը ավարտվում է 9 թվանշանով:
909 - Տրված 32 թվին աջից կցագրել 5, ձախից՝ 3, ստացված թիվը կրկնապատկել։ Բնութագրել ստացված թիվը։
6650
5․ 90 թվին աջից կցագրել 0, ձախից 8, ստացված թվից հանել տրված թիվը։ Բնութագրել ստացված թիվը։
8810
- Կազմել եռանիշ թիվ, որը վերջանում է 5-ով, տասնավորը երկուսին բազմապատիկ թիվ է, իսկ հարյուրավորը 3-ին բազմապատիկ թիվ, քանի այդպիսի եռանիշ թիվ կա։
645 - Որքա՞ն կմեծանա քառանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 4 թվանշանը։
40,000-ով
8․Հաշվիր բոլոր երկնիշ թվերի քանակը։
90
- Հաշվիր բոլոր քառանիշ թվերի քանակը։
9000
- Որքանո՞վ կմեծանա թիվը, եթե նրա գրությանը հարյուրյակների կարգում գրված 4 թվանշանը փոխարինվի 7-ով։
300-ով - Հաշվի՛ր 7,2,0,4 թվանշաններով գրվող ամենամեծ ու ամենափոքր թվերի տարբերությունը։
7420-2047=5373
12․ Գտի՛ր ամենամեծ եռանիշ ու ամենափոքր քառանիշ թվերի գումարից 2-ով մեծ թիվ։
3998
13․Երկնիշ թվերից քանիսի՞ միավորն է 7։
9
14․Երկնիշ թվերից քանիսի՞ տասնավորը 6 է։
10
Վիլյամ Սարոյաի հուշ
Գուրգեն Մահարու հիշողությունները Վիլյամ Սարոյանի մասին։
Վիլյամ Սարոյանի հմայիչ գծերից մեկը նրա գրեթե մանկական անմիջականությունն է: Թվում է, թե նա ծնվում է ամեն օր եւ նայում է իրերին, երեւույթներին եւ մարդկանց նոր ծնված մանկան հատուկ զարմանքով եւ թարմ աչքերով: Նրան հավասարապես զարմացնում են ե´ւ ցուցանակում դրված մանկական խաղալիքները, ե´ւ որթատունկից կախված խաղողի ողկույզը, եւ` «Բաղտասար աղբարը»:
Նրան զարմացնում են մանավանդ երեխաները:
Սիրում է նա մանուկներին մանկական սիրով:
Գյուղում հանդիպեց մի փոքրիկ, 8-9 տարեկան քրդուհու` գրկում 2-3 տարեկան քույրը:
Մոտեցավ:
– Անունդ ի՞նչ է:
– Ալմաստ:
– Ինչ գեղեցիկ են, փոքրիկի անու՞նը…
– Զինե..
– Զարմանալի: Բնավ չպիտի մոռնամ:
Եւ չմոռացավ: Ամբողջ ճանապարհին եւ ավելին, հաջորդ օրերին որեւէ առիթով եւ առանց առիթի հիշում էր.
– Ինչ զարմանալի փոքրիկներ էին: Ալմաստ եւ Զինե, շատ զարմանալի: Բնավ չպիտի մոռնամ:
Մայրենի 21, 23, 24 էջէրը
21․ Հնչյունների խբմերնն անվանի՛ր և տրված նախադասությունները լրացրո՛ւ։
1․Բ, գ, դ, զ, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր, ց, փ, ք, ֆ․ սրանք բաղաձայն հնչյուններն են։
2․Ա, է, ը, ի, օ, ու․ սրանք ձայնավոր հնչյոււներն են։
23․ Տրված բառերի մեջ մտնող հնչյունները գրի՛ր։
Արմատ-5, յէրէրալ-7, յէրազ-5, վօրօտ-5, տէրեվ-5, վօրօշում-7, յէրեվէլի-8։
24․ Հաշվի՛ր թե տրված բառերի մեջ քանի՞, քանի՞ հնչյուն կա։
Երիտասարդ – 9 տառ, 10 հնչյուն, ոլոռ – 4 տառ, 5 հնչյուն, ողնաշար – 7 տառ, 8 հնչյուն, հրշեջ – 5 տառ, 5 հնչյուն, գրքույկ – 6 տառ, 7 հնչյուն, բաճկոն – 6 տառ, 6 հնչյուն, ոտք – 3 տառ, 4 հնչյուն, երամ – 4 տառ, 5 հնչյուն։