5-րդ դասարան·մաթեմատիկա

Ամենափոքր ընդհանուր բազմապատիկ և ամենամեծ ընդհանուր բաժանարար

Անհրաժեշտության դեպքում թվերը պարզ արտադրիչների
վերլուծելով գտեք նրանց ամենափոքր ընդհանուր բազմապատիկը:

16 և 36, 16= 2x2x2x2, 36= 2x2x3x3, [16,36]= 2x2x2x2x3x3=136
24 և 48, 24= 3x2x2x2, 48=3x2x2x2x2, [24,48]= 3x2x2x2x2=48
3 և 7, [3,7]= 21
16 և 84, 16= 2x2x2x2, 84=7x3x2x2, [16,84]= 2x2x2x2x7x3=336
15 և 75, [15, 75]=75
9 և 11,[9,11]=99
13 և 7, [13,7]=91
19 և 3, [19,3]= 57
17 և 6, 17=17×1, 6=2×3, [17,6]=17x1x2x3=102
17 և 34, [17,34]=34
3 և 39, [3,39]=39
11 և 88, [11,88]=88
7 և 21, [7,21]=21
56 և 104, 56=7x2x2x2, 104=52×2, [56,104]=7x2x2x2x52=2912
24 և 64, 24= 3x2x2x2, 64= 2x2x2x2x2, [24,64]=3x2x2x2x2x2x2=192
32 և 16, [32,16]=32
45 և 25, 45= 3x3x5, 25=5x2x2, [45,25]=3x3x5x2x2=180
45 և 90, [45, 90]=90
36 և 24, 36= 2x2x3x3, 24=3x2x2x2, [36,24]= 2x2x3x3x2=72
16 և 84, 16= 2x2x2x2, 84=7x3x2x2, [16,84]= 2x2x2x2x7x3=336
32 և 100, 32= 2x2x2x2x2, 100= 2x2x5x5, [32, 100]= 2x2x2x2x2x5x5=134
30 և 36, 30=3x2x5, 36= 2x2x3x3, [30,36]=3x2x5x2x2x3=360
50 և 40 , 50= 5x2x5, 40= 5x2x2x2, [50,40]=5x2x5x2x2=200
Անհրաժեշտության դեպքում թվերը պարզ արտադրիչների
վերլուծելով գտեք նրանց ամենամեծ ընդհանուր բաժանարար
ը։
16 և 36, 16 և 36, 16= 2x2x2x2, 36= 2x2x3x3, [16,36]= 2×2=4
24 և 48, 24= 3x2x2x2, 48=3x2x2x2x2, [24,48]= 3x2x2x2=24
3 և 7, [3,7]= 7
16 և 84, 16= 2x2x2x2, 84=7x3x2x2, [16,84]= 2×2=4
15 և 75, [15, 75]=15
9 և 11, ,[9,11]=1
13 և 7, [13,7]=1
19 և 3, [19,3]= 1
17 և 6, 17=17×1, 6=2x3x1, [17,6]=1
17 և 34, [17,34]=17
3 և 39, 3 և 39, [3,39]=3
11 և 88, [11,88]=11
7 և 21, [7,21]=7
56 և 104, 56=7x2x2x2, 104= 2x2x2x13, [56,104]=2x2x2=8
24 և 64, 24= 3x2x2x2, 64= 2x2x2x2x2x2, [24,64]=2x2x2= 8
32 և 16, [32,16]=16
45 և 25, 45= 3x3x5, 25=5x2x2, [45,25]=5
45 և 90, [45, 90]=45
36 և 24, 36= 2x2x3x3, 24=3x2x2x2, [36,24]= 2x2x3= 12
16 և 84, 16 և 84, 16= 2x2x2x2, 84=7x3x2x2, [16,84]= 2×2=4
32 և 100, 32 և 100, 32= 2x2x2x2x2, 100= 2x2x5x5, [32, 100]= 2×2=4
30 և 36, 30=3x2x5, 36= 2x2x3x3, [30,36]=3×2= 6
50 և 40, 50= 5x2x5, 40= 5x2x2x2, [50,40]=5×2=10


5-րդ դասարան·Մայրենի

Անբախտ վաճառականները

Մի օր Չըղջիկն ու Ճայն եկան
Թե՝ ե՛կ դառնանք վաճառական:
Ասին ու խելք խելքի տըվին,
Հավան կացան, պայման դըրին.

Բայց՝ արի տես… որ փող չունեն։
Շատ միտք արին, թե ինչ անեն,
Վերջը եկան Փըշի մոտը,
Ընկան նըրա ձեռն ու ոտը,
Ու մուրհակով,       

Շահով, կարգով,
Փող վեր առան բավականին,
Ինչքան պետք էր իրենց բանին։

Չիղջը մընաց, տընպահ դառավ,
Ճայը բոլոր փողերն առավ,

Առավ, նըստեց նավի միջին,
Հասավ Մըսըր, Չինումաչին,
Ֆարս, Հընդըստան,
Արաբըստան…
Է՛լ թանկագին քիրմանի շալ,

Է՛լ մարգարիտ, զըմրուխտ ու լալ,
Հընդու խուրմա, փըստա, բադամ,
Եվ… ո՜ր մեկի անունը տամ.
Ինչ որ տեսավ, աչքը սիրեց,
Առատ-առատ նավը լըցրեց.

Նավը լըցրեց հազար բարով
Ու ետ` եկած ճանապարհով
Ուրախ-ուրախ տուն էր գալի։
Ճամփին ծովում սարսափելի
Ալեկոծում, մըրրիկ ելավ,

Զարկեց, տարավ ապրանք ու նավ:
Միայն սովդաքյար Ճայը էնօր
Ազատվեցավ մերկ ու տըկլոր։
Ազատվեցավ — փառք իր ասծուն,
Բայց ի՞նչ սըրտով խեղճը գա տուն.

Գա՜ — ի՞նչ ասի պարտքատերին,
Ո՞նց երևա իր ընկերին…
Ընկերն էնտեղ՝ դուռը կըտրած,
Աչքը ճամփին, վիզը ծըռած,
Համրում է օրն օրի վըրա,

Թե՝ մեր Ճայը երբ պիտի գա…
Երկար նայեց,
Ճամփեն պահեց,
Շատ լավ ու վատ երազ տեսավ,
Մինչև պարտքի օրը հասավ,

Ու՝ մուրհակի թուղթը ձեռին,
Փուշը տընկվեց կըտեր ծերին.
— Է՛յ, բարեկամ, ի՞նչ բանի եք.
Էլ չեք ասում, թե պարտք ունեք…
Գործ բըռնեցիք, հորս ողորմի,

Ետ տվեք դե փողըս հիմի։
Թուղթ եք տըվել՝ վախտ իմացեք,
Ամոթ, աբուռ, ահ ունեցեք…
Թալան հո չի՞… մեղք եմ ես էլ…
Ախպե՛ր, էսպես բա՞ն եք տեսել.

Ոսկի տա մարդ իրեն ձեռով,
Չըկարենա առնի զոռո՞վ…
Սրանից հետո դե արի դու
Ու ձեռ մեկնի աղքատ մարդու…
Գոռգոռում էր ողջ թառակում,

Հայհոյում էր, խայտառակում.
Ամեն մարդ էլ, ով որ լըսում,
Հենց մի բերան էն էր ասում.
— Ա՛յ ամոթ ձեզ, Չըղջիկ ու Ճայ,
Ի՜նչ ենք լըսում. — վա՛յ, վա՛յ, վա՛յ, վա՛յ,

Անուններըդ վաճառական,
Ու էս տեսակ խայտառակ բա՞ն…
Վա՛յ, վա՛յ, վա՛յ, վա՛յ,
Չըղջիկ ու Ճայ…
Չըղջիկն էսպես միշտ լըսելիս

Սիրտը բերնով դուրս էր գալիս։
Բարկանում էր իրեն մըտքում,
Անիծում էր, չըքում, թըքում.
— Ա՛յ քու տունը քանդվի, ա՛ Ճայ,
Ա՛յ դու դառնաս գըրողի փայ,

Էս ի՞նչ բան էր, որ դու արիր,
Գլուխս էս ի՞նչ փորձանք բերիր…
Ու խընդրում էր ամեն անգամ.
— Մի նեղանար, Փուշ բարեկամ,
Շատ ես կացել,

Կա՛ց մի քիչ էլ.
Թուղթ ըստացա երեկ Ճայից,
Թե՝ դուրս եկա Արաբիայից.
Որտեղ որ է՝ շուտով կըգա,
Դեռ մի բան էլ ավել կըտա…

— Ես չեմ ուզում ավելն, ախպեր,
Կանխիկ համրած իմ փողը բեր.
Շահ եք գըրել,
Վախտ եք դըրել.
Ինչ գըրած ա, էն եմ ասում,

Ձեզնից ավել բան չեմ ուզում։
— Չէ՜, աղա Փուշ,
Թե վաղ, թե ուշ,
Փողն իր կարգին, շահն իր կարգին,
Իսկ պատիվըդ… ես իմ հոգին…

Ես հույս ունեմ… ասենք պարտք ենք…
Բայց չէ՞ ախար մենք էլ մարդ ենք…
Չէ՛, քու արածն ով մոռանա,
Իր աստվածն էլ նա կուրանա…

Խեղճը էսպես լեզու ածավ,

Շատ հույս տըվավ, շատ խոստացավ,
Շատ սուտ ասավ պարտքատերին,
Շատ ըսպասեց իր ընկերին.
Բայց ընկերը չըկա՜, չըկա՜։
— Էս ի՜նչ ցավ էր, աստված վըկա.

Ի՛նչ իմ բանն էր՝ մըտա մեջը,
Որ խայտառակ լինեմ վերջը…
Ի՞նչպես պըրծնեմ էս կըրակից,
Էս ահագին պարտքի տակից.
Էլ ի՞նչ ասեմ,

Ո՞նց ըսպասեմ.
Նա ե՞րբ կըգա, ի՞նչ իմանամ,
Ո՞ր ջուրն ընկնեմ… ո՞ւմ մոտ գընամ…
Շատ միտք առավ,
Դես դեն թըռավ,

Ինչ որ ուներ տանը, հագին,
Ողջ հավաքեց, տըվավ պարտքին,
Ցիփ մերկացավ,
Էլ չըպըրծավ։
Վերջը տեսավ, որ ճար չեղավ,

Թևեր առավ, ինքն էլ փախավ,
Փախավ, կորավ, որ էլ էնպես,
Դատարկ, սընանկ ու սևերես,
Ոչ պատահի պարտքատերին,
Ոչ երևա լույս աշխարհին։

Ոչ պարտքատեր աղա-Փուշին։
Ճայն էլ ծովում,
Ճըչում, ծըվում,
Ջուրն է մըտնում,
Դուրս է պըրծնում,

Թևին տալիս,
Ման է գալիս,
Թե մի գուցե բախտը բանի,
Կորուստն էլ ետ ջըրից հանի։
Իսկ Փուշն, արդեն հույսը հատած,

Ճանկ ու ատամ սուր պատրաստած,
Կողքովն ով որ անց է կենում՝
Քաշում է փեշն ու հարցընում,
Թե չե՞ն տեսել մեկն ու մեկին,
Էն լիրբ Ճային կամ Չըղջիկին.

Ու էն օրից մինչև օրս էլ
Մեկը մեկին դեռ չեն տեսել։

Առաջադրանքներ
1.Բալլադից դուրս գրեք երկրների անունները, համացանցից օգտվեք և գտեք, թե դրանք ներկայումս որ երկրներն են։
Չինումաչին–Չինաստան
Ֆարս– փոքրիկ Իրանական կղզի Պարսից ծոցը
Հընդըստան-Հնդկաստան
Արաբըստան-Արաբական նահանգներ
2.Բալլադից դուրս գրեք 3 բարդ բառ, դրա բաղադրիչնորեվ նոր բառեր ստացեք։
տընպահ- տնական, պահապան
թանկագին- թանկություն, գնացուցակ
պարտքատեր-պարտական, տիրություն
3.Բալլադից դուրս գրեք 5 ածական, հնարավորության դեպքում դրեք համեմատության երեք աստիճաններով։
Առատ-շատ առատ-ամենաառատ
Աղքատ-ավելի աղքատ-ամենաաղքատ
Լավ-ավելի լավ-ամենալավ
Վատ-ավելի վատ-ամենավատ
Դատարկ-ավելի դատարկ-ամենադատարկ
4.Բալլադից դուրս գրեք 6 ել վերջավորություն ունեցող բայեր, դրանք գրեք ուղիղ ձևով։
տեսել- տեսնել
կացել- սպասել
գըրել- գրել
դըրել- դնել
տըվել- տալ
5․Ովքե՞ր են բալլադի հերոսները, բնութագրեք նրանց։
Բալլադի հերոսներնն էին Ճայը, Ագռավը և Փուշը։
Ճայը ամոթ ուներ, քանի որ երբ ապրանքը ալիքը գցեց ծովը, Ճայը իջավ ջուրը այն գտնելու, որովհետև նա հասկանում էր, որ ուրիշի փողով են գնել այդ ապրանքը, և եթե պարտքը հետ չտա, շատ վատ կլինի։
Ագռավը աղքատ մի վաճառական էր (արդեն)։
Փուշը հարուստ փուշ էր, որից էլ գումար էին վերձրել։
6․Ստեղծված իրավիճակում ո՞վ է մեղավոր։ Պատասխանը հիմնավորեք։
Մեղավոր էր Ճայը, որովհետև նա կարող էր ետ վերադարնար և ասել եղելությունը և միգուցե փուշը խելացի տարբերակ առաջարկեր։
7․Մեղադրո՞ւմ, թե՞ արդարացնում եք Փշին։ Պատասխանը հիմնավորեք։
Չեմ մեղադրում, որովհետև եթե մարդուն պարտքով գումար են տալիս, պետք է վերադարձնեն։
8․Բալլադում ձեզ հայտնի ի՞նչ երևույթի բացատրությունը գտանք։
Գտանք, թե ինչու է ճայը գլուխը մտցնում ջրի մեջ,
Գտանք, թե ինչու է չիղջը միայն գիշերները մութ տեղից դւրս գալի,
Գտանք, թե ինչու է պուշը բոլորի շորից բռնում քաշում։
9.Ձեզ ի՞նչ սովորեցրեց բալլադը։
Ինձ բալլադը սովորեցրեց, որ ինձ որ բան անելուց առաջ պետք է մի լավ մտածել, որ այսպիսի պատմություն չլինի։ Նաև, որ եթե մեկից պարտքով գումար ես վերցնում, պետք է ետ վերադարձնես, կապ չունի թե այդ մարդը քեզ բարեկա՞մ է, թե ոչ։

5-րդ դասարան·մաթեմատիկա

Ամենափոքր ընդհանուր բազմապատիկը

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - 1.png

Օրինակ՝ 30=5*2*3, 18=2*3*3
[30,18]=30*3=90


[15, 9]=15×3=45, 15=3×5, 9=3×3
[24, 15]=24×5=120, 24=2x2x2x3, 15=3×5
[36, 6]=36, 36=2x2x3x3, 6=2×3
[5, 11]=5×11=55
[4, 18]=18×2=36, 4=2×2, 18=2x3x3
[21, 33]=33×7=231, 21=3×7, 33=3×11
[44, 55]=55×4=220, 44=2x2x11, 55=5×11
[24, 56]=56×3=168, 24=2x2x2x3, 56=2x2x2x7
[12, 62]=62×6=372, 12=2x2x3, 62=2×31
[4, 180]=180, 4=2×2, 180=2x2x3x3x5
[56, 5]=5×56=280
[156, 32]=156×8=1248, 156=2x2x3x13, 32=2x2x2x2x2
[64, 32]=64, 64=2x2x2x2x2x2, 32=2x2x2x2x2
[13, 19]=13×19=247
[5, 26]=5×26=130
[6, 66]=66
[8, 28]=28×2=56, 8=2x2x2, 28=2x2x7

5-րդ դասարան·Մայրենի

Հայոց Լեզու 5

243. Տրված գոյականներից ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բառեր (բայեր) կազմի՛ր և բայ կազմող մասնիկներն ընդգծիր:
ա) Ամպել, ծաղկել, վարել, կարել, երգել, ժողովել, օճառել։
բ) Գողանալ, վախենալ, քարանալ, մահանալ, մանկանալ, իջնել, մայրել:

244. Տրված ածականներից բայեր (ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բառեր) կազմի՛ր և բայ կազմող մասնիկներն ընդգծի՛ր:
Գեղեցիկ-գեղեցկանալ
հպարտ-հխարտանալ
տգեղ-տգեղանալ
մեծ-մեծանալ
փոքր-փոքրանալ
չար-չարանալ
չոր-չորանալ
թարմ-թարմանալ
խոնավ-խոնավանալ
սև-սևանալ
բարձր-բարձրանալ
մանր-մանրանալ
ճերմակ-ճերմանալ
դալուկ-դալկանալ
ծանր-ծանրանալ
245Տրված բառերից գոյականներ և բայեր կազմի՛ր: Արմատների գրությունն ինչպե՞ս փոխվեց:
թը՜շշ – թշշոց – թշշալ
Բը՜զզ-բզզոց-բզզալ
դը՜ռռ-դռռոց-դռռալ
չրը՜խկ-չրխկոց-չրխկալ
խը՜շշ-խշշոց-խշշալ
ծի՜վ-ծի՜վ-ծվծվոց-ծվծվալ
տը՜զզ-տզզոց-տզզալ
կը՜ռռ-կռռոց-կռռալ
թը՜խկ-թխկոց-թխկալ
մը՜ռռ-մռռոց-մռռալ
246. Թիվ և գործողության հատկանիշ ցույց տվող տրված բառերից (թվականներից և մակբայներից) բայեր կազմի՛ր և բայ կազմող մասնիկներն ընդգծի՛ր: Ստացված այն բառերը, որոնց չես հանդիպել, փորձի՛ր բացատրել:
Երրորդ-երրորդներ-երրորդել
ուշ-ուշացողներ-ուշանալ
շտապ-շտապողներ-շտապել
մոտ-մոտեցողներ-մոտենալ
մերձ-մերձողներ-մերձանալ
հեռու-հեռուներ-հեռվանալ
դանդաղ-դանդաղներ-դանդաղանալ
հաճախ-հաճախորդներ-հաճախել
կրկին-կրկնողներ-կրկնել
247. Տրված արմատներով բայեր կազմի՛ր և բայ կազմող մասնիկներն ընդգծի՛ր:
Նստ-նստել
սահ-սահել
վազ-վազել
կարդ-կարդալ
խաղ-խաղալ
տես-տեսնել
հաս-հասնել
հագ-հագնել
փախ-փախնել
սառ-սառել
թիռ-թռնել
248. Պարզի՛ր, թե Ա և Բ բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված: Այդ բառախմբերը լրացրո՛ւ:
Ա․Գրել, հրել, վազել, քայլել, սուլել, սիրել, ատել, փախչել, թռչել, տեսնել, հասնել, հավաքել, երգել, ուղղել, կտրել, պարել։
Բ․Խաղալ, կարդալ, դողալ, սողալ, աղալ, բարկանալ, ուրախանալ, կամենալ, վախենալ, բարկանալ, ծերանալ, երջանկանալ, մոտենալ, չարանալ։
Ա խմբում վերջում ավելացնում են ել մասնիկը, իսկ Բ խմբում՝ ալ։
249Ըստ նախորդ վարժության՝ բայերը բաժանի՛ր երկու խմբի և այդ խմբերն անվանի՛ր:
Ա խմբի բայերը ունեն ա խոնարհիչ, և կոչվում են ա խոնարհման բայեր։ Բ խմբի բայերը ունոն ե խոնհարիչ, դրանք ե խոնարհման բայերը են։
Բազմապատկական բայեր
250. Բացատրի՛ր, թե ընդգծված բայերի իմաստների տարբերությունը ո՞րն է:
Փայտը կոտրեցի: – Փայտը կոտրատեցի:
Կողպեքը չխկաց ու բացվեց: – Կողպեքը չխկչխկաց ու բացվեց:
Հանկարծ թփերը խշշացին: – Հանկարծ թփերը խշխշացին:
Վարպետը պաստառները պատից պոկեց: – Վարպետը պաստառները պատից պոկոտեց:
251. Ա և Բ շարքի բառերի տարբերությունը գտի՛ր: Բ շարքը տրված բայերով շարունակի՛ր։
Կտրել- կտրատել, կտրտել
թռչել-  թռչկոտել
վազել – վազվզել,թռվռալ
Պատռել, նստել, ջարդել, ծակել, ցատկել, ճխլել: Ծամել, կռռալ, թափել, կապել, թշշալ:
252. Կտրել, կտրատել, թռչել, թռչկոտել բայերով կազմի՛ր նախադասություններ:
Մկրատով թուղթը այնպես կտրեցի, որ ստացվի ծաղիկ։
Ես աղցան պատրաստելու համար վարունգ և լոլիկ եմ կտրատում։
Թռչյունները ձմռանը թռչում էն տաք երկրներ։
Եղբայրս երեկ ուրախությունից թռչկոտում էր։

5-րդ դասարան·Մայրենի

Էսպես չի մնա

Աղքատ գյուղացին և իր որդին
Լինում է թե չէ, ո՞վ գիտի հաստատ.
Եվ ի՞նչն է հաստատ աշխարքի վըրա…—
Աշխարքում հաստատ մի բան կա մենակ,
Այն է, որ հաստատ ոչ մի բան չկա։—
Լինում է՝ իբրև գյուղացի մի մարդ,
Աղքատ, օրական ապրուստի կարոտ։
Ունենում է սա մի խելոք տըղա,
Տանում է ծառա տալի մեկի մոտ։
Տարիք են անցնում։ Էս խելոք տըղեն
Էնպես է ազնիվ ու ժիր ծառայում,
Որ տերն էլ սըրա վարձը շատացնում,
Ինչպես իրենը՝ էնպես է նայում։
Հիշում է մի օր հայրը իր որդուն
Ու վեր է կենում գալի տեսություն.
— Հը՞, ո՞նց ես, որդիս, հիմի էլ էնպես
Էլ մերկ ու տըկլոր, էլ քաղցած հո չե՞ս։
— Չէ՛, լավ եմ, հայրիկ, ապրուստս միշտ կա,
Բայց ի՞նչ անես որ… էսպես չի մընա…


Տղան թագավորի ծառա
Գընում է հայրը։ Տարիք են անցնում։
Առաջ է գընում տըղեն օրն օրին,
Վերջը բարձրանում, պալատն է հասնում,
Դառնում է ծառա մեծ թագավորին։
Հիշում է մի օր հայրը իր որդուն
Ու վեր է կենում գալի տեսություն.
— Հը՞, ո՞նց ես, որդիս, էլ ի՞նչ ես ուզում,
Լողում ես առատ էս լիքը ծովում։
— Հա՛, լի եմ, հայրիկ, դու հանգիստ գընա,
Բայց ի՞նչ անես որ… էսպես չի մընա…


Տղան վեզիր է դառնում
Գընում է հայրը։ Տարիք են անցնում։
Էնքան է սիրվում մեր խելոք ծառան,
Որ թագավորը բերում է սըրան
Իրեն տերության երկրորդն է անում։
Հիշում է մի օր հայրը իր որդուն
Ու վեր է կենում գալի տեսություն.
— Հը՞, ո՞նց ես, որդիս, էլ ի՞նչ է մընում,
Քու խոսքովն են ողջ նըստում–վեր կենում։
— Հա՛, մեծ եմ, հայրիկ, նազիր եմ ահա,
Բայց ի՞նչ անես որ… էսպես չի մընա…


Երկրորրդ մարդը թագավորությունում
Գընում է հայրը։ Տարիք են անցնում։
Էս բարի երկրի թագավորը ծեր
Մի օր անժառանգ ընկնում է մեռնում,
Գահն ու աշխարքը մընամ են անտեր։
Ժողովք են կանչում երկրի մեծերին։
Ժողովք են գալի, խորհուրդ են անում,
Բերում են իրենց խելոք նազիրին
Առքով ու փառքով թագավոր դընում,
Ու մեր գյուղացին լըսում է մի օր՝
Դարձել է իրեն որդին թագավոր։
Գալիս է. —Որդի՛ս, էլ ի՞նչդ է պակաս,
Ամբողջ աշխարքում մի դու ես, որ կաս…
— Փառք աստծու, հայրիկ, ունեմ թագ ու գահ,
Բայց ի՞նչ անես որ… էսպես չի մընա…


Տղան ընտրվում է թագավոր
Գընում է հայրը։ Տարիք են անցնում։
Իր գահին բազմած ինքնակալը նոր
Մահվան ու կյանքի վճիռ է անում՝
Բուռը հավաքած աշխարքը բոլոր։
Բուռըդ հավաքի աշխարքը թեկուզ,
Թողնելու ես ողջ դարձյալ աշխարքին։


Թագավորի մահը
Մեր թագավորն էլ մի անգամ էսպես
Մահիճ է ընկնում, ավանդում հոգին։
Լըսում է ծերուկ հայրը մի օր էլ,
Որ իր թագավոր որդին չըմնաց։
Ի՞նչ ասել կուզի — գալիս է վըրեն,
Էլ ի՜նչ մըղկըտոց, էլ ի՜նչ սուգ ու լաց…
Զորքով, աշխարքով, ծեսով, հանդեսով
Արքային վայել թաղում են անում,
Ու վեր են կենում՝ զըրույց անելով
Ամենքը իրենց տըներն են գնում։
Տարիք են անցնում։


<<Էսպես չի մնա>>
Հայրը մի անգամ
Գալիս է որդու շիրիմի վրա։
Գալիս է, տեսնում՝ մարմար մահարձան,
Բայց վըրեն գրած… «Էսպես չի մընա…»։
Գընում է հայրը։ Տարիք են անցել.
Ո՞վ կարա մեզնից հաշիվն իմանա…
Էն օրից էսօր անվերջ, դարեդար
Զրույցն ասում է — «Էսպես չի մընա…»
Ու չըկա շըքեղ արձանն արքայի,
Ոչ նրա քաղաքն աշխարքի վըրա,
Մերն է աշխարքը ու կյանքը հիմի,
Բայց մեր աշխարքն էլ… էսպես չի մընա..


Առաջադրանքներ
1․Ստեղծագործությունը բաժանիր մասերի և դրանք վերնագրիր։
<<Աղքատ գյուղացին և իր որդին>>
<<Թագավորի մահը>>
<<Տղան թագավորի ծառա>>
<<Երկրորրդ մարդը թագավորությունում>>
<<Տղան ընտրվում է թագավոր>>
<<Աղքատ գյուղացին և իր որդին>>
<<Էսպես չի մնա>>
<<Տղան վեզիր է դառնում>>
2․Գրիր ստեղծագործության ասելիքը։
Կյանքում ոչինչ հավերժ չէ, ոչ հարստություն, ոչ փառք, ոչինչ․․․
3․Գտիր այն հատվածը, որտեղ խտացված է հեղինակի ասելիքը։
Գալիս է որդու շիրիմի վրա։
Գալիս է, տեսնում՝ մարմար մահարձան,
Բայց վըրեն գրած… «Էսպես չի մընա…»։
Գընում է հայրը։ Տարիք են անցել.
Ո՞վ կարա մեզնից հաշիվն իմանա…
Էն օրից էսօր անվերջ, դարեդար
Զրույցն ասում է — «Էսպես չի մընա…»
Ու չըկա շըքեղ արձանն արքայի,
Ոչ նրա քաղաքն աշխարքի վըրա,
Մերն է աշխարքը ու կյանքը հիմի,
Բայց մեր աշխարքն էլ… էսպես չի մընա..

4.դուրս գրիր քեզ դուր եկած հատվածը, ընտրությունդ հիմնավորիր։
Տղան ընտրվում է թագավոր

Գընում է հայրը։ Տարիք են անցնում։
Իր գահին բազմած ինքնակալը նոր
Մահվան ու կյանքի վճիռ է անում՝
Բուռը հավաքած աշխարքը բոլոր։
Բուռըդ հավաքի աշխարքը թեկուզ,
Թողնելու ես ողջ դարձյալ աշխարքին։

Այս հատվածը ինձ շատ դուր եկավ, քանի որ տղան շատ իմաստուն էր, և հասկանում էր ինչ է կյանքը, ես շատ ուրախ եմ, որ այս բալլադում նոր թագավոր ընտրեցին այդ տղային։
5.Համաձա՞յն ես հեղինակի հետ, պատասխանդ պատճառաբանիր։
Այո, ես համաձայն եմ, որովհետև ես էլ եմ մտածում, որ այս կյանքում ամեն ինչ անվերջ չի։
6.Ինչպես կբացատրես այս տողերը․
Եվ ի՞նչն է հաստատ աշխարքի վըրա…—
Աշխարքում հաստատ մի բան կա մենակ,
Այն է, որ հաստատ ոչ մի բան չկա։—

7.Բալլադից դուրս գրիր բոլոր պարզ, բարդ, ածանցավոր բառերը տեղադրիր աղյուսակում։
Պարզ————————Բարդ————————Ածանցավոր
Հայր———————-Ինքնակալ——————-Թագավոր
Մահ———————-Մահարձան——————Խորհուրդ
Բուռ———————-Դարեդար———————Հաստատ
Շիրիմ—————————————————Գյուղացի
Կյանք—————————————————Օրական
Ծեր——————————————————Ապրուստ
Որդի—————————————————-Խելոք
Փառք—————————————————Տեսություն
Զորք—————————————————-Տերություն
Աշխարք————————————————Քաղցած
Կարոտ————————————————-Հայրիկ
Ժողովք————————————————-Երկրորդ
Թաղում————————————————-Ծերուկ
Օր——————————————————Անժառանգ
Տարիք—————————————————Անտեր
Ծով——————————————————Անվերջ
Երկիր—————————————————Շքեղ
Պալատ
Ծառա
Մարդ
Աղքատ
Ազնիվ
Ժիր
Տեր
Վարձ
Մերկ
Տկլոր
Առատ
Հանգիստ
Տարիք
Խոսք
Ողջ
Նազիր
Գահ
Թագ
Վճիռ
Մահիճ
Սուգ
Լաց
Ծես
Հանդես
Արքա
Արձան
Քաղաք

5-րդ դասարան·Բնագիտություն

Գետեր

Երկրի մակերևույթի վրա թափվող մթնոլորտային տեղումների մի մասը ներծծվում է, մի մասը գոլորշանում, իսկ մնացածը սկսում է հոսել փոքր առվակների տեսքով, որոնք, միանալով իրար, կազմում են գետակներ և գետեր:
Գետը ջրային համակարգ է, որն ունի իր առանձին մասերը:
Երկրի մակերևույթի այն ձգված գոգավորությունր, որի ցածրադիր մասով հոսում է գետը, կոչվում է գետահովիտ, իսկ գետահովտի ամենացածր մասը՝ հուն:

Այն տեղը, որտեղից սկիզբ է առնում գետը, կոչվում է ակունք: Ակունք կարող են լինել աղբյուրը, լիճը: Օրինակ’ Սևանա լիճը Հրազդան գետի ակունքն է:
Այն տեղը, որտեղ գետը թափվում է մեկ ուրիշ գետի, լճի, ծովի մեջ, կոչվում է գետաբերան: Օրինակ’ Հրազդանի գետաբերանն Արաքս գետն է:
Գլխավոր կամ մայր գետին աջից ու ձախից միացող գետերր, գետակներր, առվակներր կոչվում են վտակներ:
Գետեր լինում են լեռնային և հարթավայրային:
Լեռնային գետերին բնորոշ են նաև սահանքները և ջրվեժները, որոնք նույնպես առաջանում են ջրի քայքայիչ աշխատանքի հետևանքով:

Սահանքները գետի հունի ծանծաղ, քարքարոտ տեղամասերն են, որոնք վտանգավոր են նավարկության համար:
Ջրվեժները գետի հունի խզված, աստիճանակերպ տեղամասերն են, որտեղից ջուրը գահավիժում է ներքև: Աշխարհի ամենաբարձր ջրվեժը’ Անխելը, ունի 1054 մ բարձրություն և գտնվում է Հարավային Ամերիկայում: Մեր երկրում հայտնի ջրվեժներից են Ջերմուկը (60 մ), Շաքին (18 մ):

Գետերի սնումը: Գետերի սնման հիմնական աղբյուրներն են անձրևաջրերը, ձյան և սառցադաշտերի հալոցքային ջրերը, ստորերկրյա ջրերը: Անձրևաջրերով սնվող գետերից հայտնի են Ամազոնը, Կոնգոն: Ձնհալքային սնում ունեն Օբը, Ենիսեյը: Սառցադաշտերի հալոցքային ջրերից են սնվում բարձր լեռնային գետերը Ամուդարյա, Սիրդարյա: Ստորերկրյա սնմամբ գետերը հիմնականում գտնվում են հրաբխային շրջաններում և համեմատաբար փոքր են: Տիպիկ ստորերկրյա սնմամբ գետ է Սև ջուրը`Հայաստանում:

Ամեն տարի նույն սեզոնին, որոշակի ժամանակով, գետի ջրի մակարդակի բարձրացումը կոչվում է հորդացում: Օրինակ` Հայաստանում գետերը հորդանում են գարնանը:
Գետի ջրի մակարդակի հանկարծակի, կարճատև բարձրացումր` տեղատարափ անձրևներից կամ ինտենսիվ ձնհալքից, կոչվում է վարարում:
Չորային շրջաններում, շատ հաճախ, վարարման հետևանքով գետի ջրի մեջ ավելանում է կոշտ նյութի քանակը, և առաջանում է սելավ: Վարարումներ և սելավներ շատ են դիտվում նաև Հայաստանում` պատճառելով մեծ վնասներ:

Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ է գետը:
Գետը ջրի մշտական կամ ժամանակավոր հոսանքն է, որն առաջանում է երկրի մակերևույթին թափված մթնոլորտային տեղումների հետևանքով և ունի իր ստեղծած գոգավորությունը։
2. Ի՞նչ մասերից է բաղկացած գետային համակարգը:

Գետային համակարգն ունի գետահովիտ, որի ամենացածր մասը կոչվում է գետի հուն։ Գետի սկիզբը կոչվում է ակունք, իսկ այն վայրը, որտեղ թափվում է գետը, կոչվում է գետաբերան։
3. Գետերի սնման ի՞նչ աղբյուրներ գիտեք: Բերեք օրինակներ:

Գետերը կարող են սնվել անձրևաջրերից, ձյան և սառույցի հալոցքներից և ստորգետնյա ջրերից։
4. Ի՞նչ տարբերություն կա հորդացման և վարարման միջև:

Գետերը կարող են հորդանալ ուժեղ անձրևների և հալոցքի պատճառով, երբ բարձրանում է նրանց մակարդակը։ Իսկ վարարման ժամանակ ջրի մակարդակը կտրուկ բարձրանում է, գետը կարող է ափերից դուրս գալ և սելավ առաջանալ։

5-րդ դասարան·Բնագիտություն

ԼՃԵՐ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐ

Լճերը ցամաքի բնական այն գոգավորություններն են, որոնք լցված են ջրով և ուղղակիորեն կապված չեն օվկիանոսի հետ:

Լճերը միմյանցից տարբերվում են իրենց ծագմամբ: Ըստ ծագման`լի­նում են տեկտոնական, հրաբխային, տեկտոնահրաբխային, մնացորդա­յին, սառցադաշտային լճեր:

Տեկտոնական ծագմամբ լճերը գոյացել են երկրակեղևի դարավոր շարժումների հետևանքով: Որպես արդյունք՝ ձևավորվել են բեկվածքներ և լցվել ջրով` առաջացնելով լճեր: Դրանք աշխարհի ամենախորը լճերն են, օրինակ`Բայկալը, Տանգանիկան և այլն:

Հրաբխային ծագմամբ լճերն առաջացել են հրաբուխների ժայթքու­մից, լինում են խառնարանային և արգելափակման: Խառնարանային լճե­րը փոքր են և ծանծաղ: Հայաստանի տարածքում հայտնի են Աժդահակը, Արմաղանը :

Արգելափակման լճերն առաջանում են այն դեպքում, երբ լավային հոսքերր փակում են գետի հունը, և ջուրը, կուտակվելով, գոյացնում է լիճ: Լավային հոսքերը նպաստել են նաև Սևանա և Վանա լճերի առաջացմանը: Արգելափակման լճեր կարող են առաջանալ նաև լեռնալանջերի փլվածք­ների հետևանքով: Տիպիկ օրինակը Հայաստանում Պարզ լիճն է:

Տեկտոնահրաբխային ծագմամբ լճերն առաջացել են երկու ուժի` երկրակեղևի շարժումների և հրաբուխների ազդեցությամբ: Նմանատիպ լճե­րից հայտնի են Սևանա և Վանա լճերը:

Սառցադաշտային ծագմամբ լճերը ձևավորվել են սառցադաշտերի քայքայիչ աշխատանքի հետևանքով առաջացած գոգավորություններում` հալոցքային և անձրևային ջրերի կուտակումից: Այդպիսի լճեր կան Արագած լեռան բարձրադիր մասերում, օրինակ’ Քարի լիճը:

Մնացորդային լճերի տարածքն անցյալում եղել է ծովերի և օվկիա­նոսների մաս: Հետագայում երկրակեղևի շարժումների հետևանքով այդ մասերն անջատվել են օվկիանոսից` ձևավորելով առանձին ջրային ավա­զաններ, օրինակ` Կասպից և Արալյան լճերը, որոնք մեծության ու աղիութ­յան պատճառով ծով են անվանվում:


ճերի սնման հիմնական աղբյուր են մթնոլորտային տեղումները, ստո­րերկրյա ջրերը, սառցադաշտերի հալոցքաջրերը: Այն լիճը, որից գետ է սկիզբ առնում, կոչվում է հոսուն լիճ: Հոսուն լճերից է Սևանը, որից սկիզբ է առնում Հրազդան գետը: Անհոսք է այն լիճը, որից ոչ մի գետ սկիզբ չի առ­նում: Անհոսք լճեր են Կասպիցը, Արալը, Հայկական լեռնաշխարհում’ Ուրմիան, Վանը:

Որպես կանոն’ անհոսք լճերն աղի են, իսկ հոսունները’ քաղցրահամ:

Ջրամբարներ: Բացի բնական ճանապարհով առաջացած լճերից’ գոյություն ունեն նաև արհեստական լճեր, որոնք ստեղծվել են մարդու կող­մից: Դրանք կոչվում են ջրամբարներ: Գետերի վրա կառուցվում են ամբարտակներ’ պատնեշներ, և կուտակում ջուրը:

Ջրամբարներում կուտակված ջուրն օգտագործում են ոռոգման, ջրա­մատակարարման, էլեկտրաէներգիա ստանալու, նավարկության, ձկնաբու­ծության և այլ նպատակներով: Հայաստանում նույնպես կան կառուցված բազմաթիվ ջրամբարներ, որոնց ջուրը հիմնականում օգտագործում են ո­ռոգման նպատակով, օրինակ’ Ախուրյանի, Ապարանի և այլ ջրամբարներ:

Հարցեր և առաջադրանքներ
1.Ի՞նչ է լիճը։
Լճերը ցամաքի բնական այն գոգավորություններն են, որոնք լցված են ջրով և ուղղակիորեն կապված չեն օվկիանոսի հետ:
2.Լճային գոգավորություններն ըստ ծագման ի՞նչ տեսակների են լի­նում: Բերեք օրինակներ:
Լի­նում են տեկտոնական, հրաբխային, տեկտոնահրաբխային, մնացորդա­յին, սառցադաշտային լճեր:
3.Որո՞նք են հոսուն և անհոսք լճերը: Բերեք օրինակներ:
Անհոսք-Կասպիցը, Արալը, Հայկական լեռնաշխարհում’ Ուրմիան, Վանը Հոսուն-Սևան, որից սկիզբ է առնում Հրազդան գետը