Ֆիզիկա 9

Դաս 3. Թեմա՝ Էլեկտրական երևույթներ (29․09- 05․10)

Հարցեր և առաջադրանքներ
1. Ո՞ր նյութերն են կոչվում էլեկտրականության հաղորդիչներ։

Էլեկտրականության հաղորդիչներ են այն նյութերը, որոնց միջով էլեկտրոնները կարող են հեշտությամբ շարժվել, և որոնցով կարող է անցնել էլեկտրական հոսանք։
2. Ո՞ր նյութերն են կոչվում մեկուսիչներ:

Մեկուսիչներ են այն նյութերը, որոնց միջով էլեկտրական հոսանքը գրեթե չի անցնում։
3. Բերե՛ք հաղորդիչների և մեկուսիչների օրինակներ:

Հաղորդիչներ՝ պղինձ, ոսկի, երկաթ, արծաթ, աղաջուր։ Մեկուսիչներ՝ ապակի, ռետին, պլաստմաս, փայտ, օդ։
4. Ինչո՞վ են տարբերվում էլեկտրականացված և չէլեկտրականացված մարմինները շրջապատող տարածությունները:

Էլեկտրականացված մարմինը իր շուրջը ստեղծում է էլեկտրական դաշտ, իսկ չէլեկտրականացված մարմնի շուրջ դաշտ չկա։
5. Ինչպե՞ս կարելի է հայտնաբերել էլեկտրական դաշտը։

Ֆիզիկա 9

Էլեկտրոնների/պրոտոնների լիցք 09.25.2025

Մամյանի խնդրագիրք 9-րդ դասարան
qe(էլեկտրոնի լիցք)=-1,6*10-19կլ
qp(պրոտոնի լիցք)=1,6*10-19կլ
Բանաձև՝ q=qe*N


1.2.9. Պատ․՝ Na-ի ատոմը կվերածվի Ne-ի ատոմի
1.2.10․ Պատ․՝ 7
1.2.11․ Պատ․՝ 7
1.2.12. Պատ․՝ ա) կնվազի, բ) կաճի
1.2.13․ Պատ․՝ A-ինը կաճի, B-ինը կնվազի
1.2.14․ Պատ․՝ q=-1,6*10-19կլ*4*1010=6,4*10-19կլ

Ֆիզիկա 9

Դաս 2. Թեմա՝ Էլեկտրական երևույթներ (22․09- 26․09)

§ 3. Ատոմի կառուցվածքը:
Ատոմը կազմված է էլեկտրոն, նեյտրոն և պրոտոններից։

§ 4. Մարմինների էլեկտրականացման բացատրությունը: Լիցքի պահպանման օրենքը

Էլեկտրական լիցքերը չեն կարող ինքնուրույն առաջանալ և ոչնանալ։ 
Մարմիններն էլեկտրականանում են այն ժամանակ, երբ ստանում կամ կորցնում են էլեկտրոններ:

§ 3. Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ կառուցվածք ունի ատոմը` ըստ Ռեզերֆորդի:

Ատոմի կենտրոնում միջուկն է, որը կազմված է պրոտոններից և նեյտրոններից, իսկ միջուկի շուրջը շարժվում են էլեկտրոնները։
2. Ինչո՞վ են միմյանցից տարբերվում տարբեր քիմիական տարրերի ատոմները:

Ատոմները միմյանցից տարբերվում են իրենց միջուկի լիցքով և այդ միջուկի շուրջը պտտվող Էլեկտրոնների թվով:
3. Ի՞նչ մասնիկներ կան միջուկում:

Ատոմի միջուկը ունի բարդ կառուցվածք։ Այն բաղկացած է առանձին մասնիկներից, որոնք կոչվում են նուկլոններ:
4. Ինչպիսի՞ն է ջրածնի, հելիումի, բերիլիումի ատոմների կառուցվածքը:
5. Ինչպե՞ս են առաջանում՝ ա. դրական իոնները, բ. բացասական իոնները:

Այն մարմինները, որոնք ձեռք են բերում էլեկտրոններ դառնում են բացասական 
իոններ։ Իսկ այն մարմինները, որոնք կորցնում են էլեկտրոններ դառնում են դրական իոններ։

§ 4. Հարցեր և առաջադրանքներ
1. Ինչո՞ւ սովորական պայմաններում մարմինը լիցք չունի:

Սովորական պայմաններում յուրաքանչյուր մարմնի ատոմում էլեկտրոնների թիվը հավասար է պրոտոնների թվին, այդ պատճառով մարմինը լիցք չունի, այլ կերպ ասած էլեկտրաչեզոք է:
2. Բացատրե՛ք հպված մարմինների էլեկտրականացման երևույթը:

Մարմինները իրար հպելիս միյանց փոխանցում են էլեկտրոններ։ Եթե մարմինը ստանում է էլեկտրոն, այն ձեռք է բերում բացասական լիցք, իսկ եթե կորցնում է՝ դրական:
3. Ինչո՞ւ շփումով էլեկտրականացնելիս մարմինների վրա առաջանում են բացարձակ արժեքով հավասար, բայց տարանուն լիցքեր:
4. Ո՞րն է էլեկտրական լիցքի պահպանման օրենքը:

Երբ մարմինների համակարգը շրջապտի հետ լիցք չի փոխանակում, այդ մարմինների լիցքերի հանրահաշվական գումարը մնում է հաստատուն։

Ֆիզիկա 9

Դաս 1. (08․09- 15․09) Էլեկտրական երևույթներ.§1. Մարմինների էլեկտրականացումը: Էլեկտրական լիցք: § 2. Էլեկտրացույց: Էլեկտրական լիցքի բաժանելիությունը

§1 Հարցեր.
1. Ինչպիսի՞ ուժեր են ծանոթ ֆիզիկայի նախորդ դասընթացից:

Առանձգականության ուժ, շփման ուժ, ծանրության ուժ, մարմնի կշիռ, Արքիմեդյան ուժ, ճնշման ուժ։
2. Ինչո՞ւ ապակե բաժակի և թղթի կտորների գրավիտացիոն փոխազդեցությունը նկատելի չէ:

Ապակե բաժակի և թղթի կտորների գրավիտացիոն փոխազդեցությունը նկատելի չէ, քանի որ բաժակը շփման ուժի արդյունքում չի ձեռք բերում էլեկտրական լիցք և այդ ուժը թղթի կտորները աննկատելի է ձգում։
3. Ինչպե՞ս են փոխազդում շփված պլաստմասսայե գրիչը և թերթի շերտը:

Երբ պլաստմասե գրիչը և թերթի շերտը փոխազդում՝ են գրիչը ձգում է թղթի շերտը։
4. Ինչպես են փոխազդում նույն ձողով շփված թղթի 2 շերտերը:
5. Ինչպես են կոչվում իրար շփելիս մարմինների միջև ծագող նոր բնույթի ուժերը:

Իրար շփելիս մարմինների միջև ծագող նոր բնույթի ուժը կոչվում է էլեկտրականացում։
6. Ինչպես է առաջացել էլեկտրականություն անվանումը:

Հույները սաթն անվանում էին «էլեկտրոն», որից էլ ծագել է «էլեկտրականություն» անվանումը։
7. Էլեկտրական լիցքերի ի՞նչ տեսակներ կան:

Էլեկտրական լիցքերի կա երկու տեսակ՝ դրական և բացասական։
8. Ձևակերպել Կուլոնի օրենքը:

Երկու անշարժ կետային լիցքերի էլեկտրական փոխազդեցության ուժի մոդուլն ուղիղ համեմատական է լիցքերի մոդուլների արտադրյալին և հակադարձ համեմատական է դրանց միջև հեռավորության քառակուսուն։
9.Ո՞րն է էլեկտրական լիցքի միավորը ՄՀ-ում:

ՄՀ-ում էլեկտրական լիցքի միավորը կուլոնն է։

§2 Հարցեր
1. Ո՞ր երևույթի վրա է հիմնված էլեկտրացույցի աշխատանքը:

Էլեկտրացույցի աշխատանքը լիցքավորված մարմիների փոխազդեցության երևույթի հիմման վրա է։
2. Նկարագրեք դպրոցական էլեկտրացույցի կառուցվածքը:

Մետաղյե շրջանակին ագուցված պլաստմասային խցանի միջով իջեցված է մետաղի ձող, որի ծայրին ամրացված է ալյումինի նրբաթիթեղի երկու թիթեղ։ Շրջանը երկու կողմիծ փակված է ապակիով։
3. Ի՞նչ է էլեկտրաչափը:

Էլեկտրաչափը այն սարքն է, որը չափում է էլեկտրական լիցքը։
4. Ըստ էլեկտրացույցի թերթիկների բացման անկյան կամ էլեկտրաչափի սլաքի շեղման՝ ինչպե՞ս են դատում նրանց լիցքի մասին:
5. Ինչպե՞ս ցույց տալ փորձով, որ էլեկտրական լիցքը բաժանվում է մասերի:
6. Կարելի՞ է արդյոք էլեկտրական լիցքն անվերջ բաժանել:

Ոչ, էլեկտրական լիցքը կարելի է բաժանել այնքան ժամանակ, մինչև մնացած լիցքն արդեն հնարավոր չի լինի հայտնաբերել էլեկտրաչափով։
7. Որքա՞ն է տարրական լիցքը:

q0=1,6*10-19Կլ