Դասարանում քննարկվող հարցեր․
1․Ի՞նչ է բնությունը։
Բնությունը այն ամենն է, ինչը շրջապատում է մեզ։
2․Ի՞նչ է բնության երևույթը։
Մթնոլորտային ազդեցության հետևանքով առաջացող երևույթներին անվանում են բնության երևույթ։
3․Ի՞նչ է նշանակում «ֆիզիկա» բառը։
Ֆիզիկա նշանակում է բնություն, գալիս է հուներենից։ Ուսումնասիրում է բնության երևույթները։
4․Ի՞նչ է ուսումնասիրում ֆիզիկան։
Ֆիզիկան ուսումնասիրում է նյութերի մարմինների փոփոխությունների, բնության օրենքներն։
5․Բերել ֆիզիկական երևույթների օրինակներ։
Ջրի սառչումը, մետաղի հալչելը, ջրի գոլորշիացումը։
6․Թվարկել ֆիզիկական երևույթների տեսակները։
Ջերմային, էլէկտրական, մեխանիկական, ձայնային, լույսային, մագնիսական։
7․Ի՞նչ է ֆիզիկական մարմինը։ Բերել օրինակներ։
Ֆիզիկական մարմինը այն նյութական օբյեկտն է, որն ունի զանգված, որոշակի ձև ու ծավալ։ Օրինակ՝ ջուր, ավազի հատիկ, քար, փայտ։
8․Ի՞նչ է նյութը։ Բերել օրիակներ։
Նյութը մասնիկների ամբողջությունն է, որից կազմված է մարմինը։ Օրինակ՝ պլաստիկ, մետաղ, փայտանյութ, նավթ։
9․Ի՞նչ է մատերիան։
Այն ամենը, ինչ գոյություն ունի տիեզերքում` երկնային մարմիններ, բույսեր, կենդանիներ և այլն, գիտության մեջ անվանում են մատերիա:
10․Ո՞րն է ֆիզիկայի հիմնական խնդիրը։
Ֆիզիկայի հիմնական խնդիրը շրջակա աշխարհը և այնտեղ տեղի ունեցող երևույթները բացատրելն է։
Լրացուցիչ առաջադրանք․
Սովորել Է.Ղազարյանի դասագրքից(7-րդ դասարան)էջ 5-ից մինչև էջ 10։