Ֆիզիկա 7

Շարժման ճանապարհի, արագության և ժամանակի հաշվարկը

Կատարել Գ. Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I>>-ից 22-ից-24-ը

Տարբերակ 1
I. Ինչքա՞ն ժամանակում հեծանվորդը կանցնի 250մ’ ունենալով 5մ/վ
արագություն.

V = 5մ/վ t = S/V = 250մ/5մ/վ = 50վ
———— Պատ․՝ 3
S = 250մ
————
t = ?

II. Նավակը ի՞նչ հեռավորության վրա կգտնվի նավահանգստից
շարժումը սկսելուց 15վ հետո, եթե նա շարժվում է գետի հոսանքով: Ջրի
հոսանքի արագությունը 4մ/վ է.

t = 15վ S=V · t=15վ · 4 մ/վ =60մ
———— Պատ․՝ 4
V = 4մ/վ

————
S = ?

III. Գնացքը շարժվում է 60կմ/ժ արագությամբ: Նա ի՞նչ հեռավորություն
կանցնի 1,5ժ-ում.

V = 60կմ/ժ S=V · t=60կմ/ժ · 1,5ժ =90կմ
———— Պատ․՝ 3
t = 1,5ժ

————
S = ?

IV. Դիտորդը կայծակի փայլատակումը տեսնելուց 5վ-ն հետո լսեց
որոտի ձայնը: Ի՞նչ հեռավորության վրա տեղի ունեցավ կայծակը, եթե
ընդունենք, որ լույսը տարածվում է համարյա ակնթարթորեն, իսկ ձայնի
արագությունը 0,34կմ/վ է.

t = 5վ S = V · t = 340 · 5 = 1700մ
———— Պատ.՝ 3
V = 0,34կմ/վ = 1000 · 0,34=340մ/վ

————
S = ?

5․ Արհեստական արբանյակը Երկրի շուրջը մեկ պտույտի ընթացքում
անցավ է 43200կմ: Ինչքա՞ն ժամանակում նա մեկ լրիվ պտույտ
կատարեց Երկրի շուրջը, եթե նրա արագությունը 8000մ/վ է.

S = 43200կմ = 43200000մ t = S/V = 43200000/8000 = 5400վ
———— Պատ․՝3
V = 8000մ/վ

————
t = ?


Տարբերակ II
1. Ինչքա՞ն ժամանակում ինքնաթիռը, շաժվելով 200մ արագությամբ,
կանցնի 3000մ ճանապարհը.

S = 3000մ t = S/V = 3000/200 = 15վ
————
V = 200մ/վ Պատ․՝2
————
t = ?

2. Գնացքը շարժվում է 80կմ/ժ արագությամբ: Ի՞նչ ճանապարհ կանցնի
գնացքը 4Ժ-ում.

V = 80կմ/ժ
————
t = 4Ժ

————
S = ?

S=V · t=80 x 4
S=320կմ
Պատ․՝3

3. էլեկտրաքարշը շարժվում է 90կմ/ժ արագությամբ: Ինչքա՞ն
ճանապարհ նա կանցնի 40վ-ում.

V = 90կմ/ժ S = V · t = 90 · 40 = 3600մ
———— Պատ․՝3
t = 40վ
————
S = ?

4. Ինչքա՞ն ճանապարհ կանցնի մետրոյի գնացքը 2,5ժ-ում, եթե նրա
արագությունը 20մ/վ է.

t = 2,5ժ
————
V = 20մ/վ

————
S = ?

5. Մագնիսական ժապավենի արագությունը հավասար է 0,095մ/վ:
Որքա՞ն ժամանակ կպահանջվի 200մ երկարությամբ ժապավենի վրա
եղած ձայնագրությունը վերարտադրելու համար.


Տարբերակ III
1. 50կմ/ժ արագությամբ շարժվող ավտոմեքենան ինչքա՞ն ճանապարհ
կանցնի 3ժ-ում.

V = 50կմ/ժ S =V · t = 3 · 50 = 150
———— Պատ․՝1
t = 3ժ
————
S = ?
2. Ինչքա՞ն ժամանակում չմշկորդը կանցնի 600մ հեռավորությունդ
եթե շարժվում է 12մ/վ արագությամբ.

S=600մ t = S/V = 600/12 = 50մ/վ
———— Պատ․՝ 4
V=12մ/վ
————
t = ?
3. Ինչքա՞ն ճանապարհ կանցնի ինքնաթիռը թռիչքի 80վ ընթացքում
եթե նա թռչում է 720կմ/ժ միջին արագությամբ.

4. Մրցումների ժամանակ դահուկորդը շարժվում էր 3 մ/վ հաստատուն
արագությամբ: Նա ինչքա՞ն ճանապարհ անցավ 30ր-ում.

V= 3մ/վ S =V · t = 3 · 30 = 90
———— Պատ․՝2
t = 30ր
————
S = ?
5. Երկրից մինչև Արեգակ եղած հեռավորությունը 150մլն կմ է: Ինչքա՞ն
ժամանակում լույսը կանցնի այդ հեռավորությունը, եթե լույսի
տարածման արագությունը 300.000.000մ/վ է.


Տարբերակ IV
4. Լուսինը Երկրի շուջը պտտվում է 1000մ/վ արագությամբ: Ինչքա՞ն
հեռավորություն նա կանցնի 15ր-ում.

V = 1000մ/վ S = V · t = 1000մ/վ(1կմ) · t = 15ր = 15ր · 60վ = 900կմ · 1000մ/1կմ/ = 900կմ
———— Պատ․՝4
t = 15ր
————

S = ?
5) Լենինգրադից մինչև Մոսկվա եղած հեռավորությունը մոտ 600կմ է:
Ռադիոազդանշանը ինչքա՞ն ժամանակում կանցնի այդ
հեռավորությունը, եթե ռադիոալիքի տարածման արագությունը 300.000.000մ/վ է.


Արագությունը` V (վէ)
ճանապարհը` S (էս)
ժամանակը
՝ t (տէ)

Արագության բանաձևը՝
V = S/t
Անցած ճանապարհի բանաձևը
՝
S = V · t
Շարժման ժամանակը՝
t = S/V

Ֆիզիկա 7

Հավասարաչափ շարժում, Արագություն

1․Ո՞ր շարժումն է կոչվում հավասաաչափ:
Այն շարժումը, որի ընթացքում մարմինը կամայականչ հավասար ժամանակամիջոցում անցնում է հավասար ճանապարհ անվանում են hավասարաչափ շարժում։
2․Ո՞ր մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն՝ գրել բանաձևը:
Հավասարաչափ շարժման արագությունը ֆիզիկական մեծություն է, որը հավասար է մարմնի անցած ժանապարհի հարաբերությանն այն ժամանակամիջոցին, որի ընթացքում մարմինն անցել է այս ճանապարհը:

Բանաձև
արագությունը=ժանապարհ:ժամանակամիջոց
V = S : t

3․Ի՞նչ միավորներով է չափվում արագությունը՝ ՄՀ-ում:
Արագության չափման միավորներ են՝ 1 կմ/ժ, 1 մ/վ:
4․Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը, գրել բանաձևը:
Հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարը գտնելու համար, պետք է գտնել արագության և շարժման ժամանակի արտադրյալը:

Բանաձև
ճանապարը=արագությունxժամանակամիջոց
S = V · t

5.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժման ժամանակը, եթե հայտնի են մարմնի արագությունն ու ճանապարհը:
Հավասարաչափ շարժման ժամանակը գտնելու համար, պետք է գտնել ժանապարհի և արագության քանորդը:

Բանաձև
ժամանակամիջոց = ճանապարը : արագություն
t = S : V

Ֆիզիկա 7

Տարբեր երկրների երկարությունների և զանգվածի միավորները

Անգլիա
Անգլիայի երկարության չափման միավորը՝ Յարդն է: 1 Յարդը հավասար է 0,9144 մ-ի: 
Անգլիայում զանգվածի չափման միավորւ՝ ֆունտն է։ 1 ֆունտը հավասար է 0,45359237 կգ-ի։

Հնդկաստան
Հնդկաստանում չափման միավոր է՝ Դահնուշ : Դահնուշը դա աղեղի երկու ծայրերի միջև ընկած հեռավորությունն է: Դահնուշը հավասար է՝ 189 սմ:

Արևմտյան Եվրոպա
Արևմտյան Եվրոպայի երկարության չափման միավորը՝ Լիգան է: Հին Հռոմի լիգան մոտավորապես 2200մ է: Լիգան  այնքան էլ ամուր չէ տարբեր երկրներում, սակայն Ֆրանսիայում Լիգան (լյո) համեմատաբար շատ կայուն է:

Տարբեր երկրներում
Մղոնը  երկարության չափման միավոր է: Այն օգտագործում են ծովային գործերում: Հին հռոմեական մղոնը հավասար է 1,481 կմ-ի: Պարսկական մղոնը՝ 1,598կմ: Մատենագրության մեջ օգտագործված մղոնը՝ 1,852 կմ: Արաբական մղոնը՝ 1,9176կմ: Հին ռուսականը՝ 7,4676կմ: Աստվածաշնչում հիշատակված մղոնը՝ 1479,5 մ:

Ֆիզիկա 7

Ֆիզիկոսների մասին, տարբեր ֆիզիկոսների մասին հետաքրքիր փաստեր

Նիկոլա Տեսլա

Նիկոլա Տեսլան քսաներորդ դարի մեծ գյուտարար է: Հավանաբար բոլորդ տեսել եք գովազդային վահանակների վրա շողշողացող լույսերը և լազերային ճառագայթումը: Դրանց գոյությունը Նիկոլա Տեսլայի վաստակն է։ Որպեսզի ավելի լավ ծանոթանանք այս շատ խելացի մարդու կյանքին և գործունեությանը, նրա մասին կսկսեմ պատմել մանկության տարիներից: Նիկոլա Տեսլայի մանկությունը Նիկոլա Տեսլան ծնվել է Խորվաթիայում, քաղաք Գոսպիկի մոտակայքում, 1856 թվականին: Նա ապրել է քաղաքի մոտակայքում գտնվող մի գեղեցիկ գյուղում և մանկությունն այստեղ է անցկացրել, իսկ Գոսպիկում ստացել է տարրական կրթությունը: Նա ուներ բազմամարդ ընտանիք` ծնողներն ու չորս քույր-եղբայրները, ինքը հինգերորդ երեխան էր։ Նրա հայրը եղել է սերբ ուղղափառ քահանա և աշխատում էր տան կողքին գտնվող եկեղեցում: Նրա մայրը տնային տնտեսուհի էր, և ինքն էր ստեղծում

Փաստեր
1. Նիկոլա Տեսլան իր եղբոր մահից հետո մեծ սթրեսս ունեցավ, որից հետո էլ ունեցավ իր բոլոր գիտելիքները։
2. Նիկոլա Տեսլան այն հազվագյուտ մարկանցից էր, որ չէր վերագրում իր գիտելիքները, մտքերը, այլ ասում էր, որ տարբեր պորտալներից է ստացել դրանք։
3. Տեսլան այնքան հսկայական ներդրում ունեցավ գիտության և տեխնոլոգիայի զարգացման մեջ, որ նրան անվանում են «մարդ, ով հորինել է 20-րդ դարը»:
4. Նիկոլա Տեսլան պնդում էր, որ ինքը երբեք չի հանգստացել օրվա մեջ երկու ժամից ավելի: Իր ժամանակի հիմնական մասը նա անց էր կացնում լաբորատորիայում և մի անգամ, տարված լինելով առանձնակի հետաքրքիր մի խնդրով, նա աշխատեց 84 ժամ անդադար` այդ ընթացքում անգամ հոգնածության նշույլ չզգալով:
5. Տեսլան առաջ բերեց փոփոխական հոսանքի միտքը, սակայն այն ժամանակ դա չընդունվեց։

Լեոնարդո Դա Վինչի

Բազմաթիվ պատմաբաններ և գիտնականներ Լեոնարդոյին համարում են «Բազմակողմանի հանճար» կամ «Վերածննդի ժամանակաշրջանի մարդ», «անսպառ հետաքրքրասիրության» և «եռանդուն ստեղծագործական երևակայության» տեր անհատ, և նա համարվում է երբևէ ապրած ամենատաղանդավոր անհատներից մեկը։ Ըստ արվեստի պատմաբան Հելեն Գարդների՝ նրա հետաքրքրությունների մասշտաբը և խորությունը պատմության մեջ աննախադեպ էր, և «նրա խելքն ու անհատականությունը մեզ գերբնական են թվում, իսկ հենց ինքը՝ խորհրդավոր ու չշփվող»։ Մարկո Ռոշին նշում է, որ թեև նրա կյանքի և անհատականության մասին կան բազմաթիվ ենթադրություններ, նրա աշխարհայացքը տրամաբանական է, քան խորհրդավոր, նրա օգտագործած էմպիրիկ (փորձային) մեթոդները իր ժամանակի համար ավանդական չէին։

Լեոնարդոն ծնվել է նոտար Պիերո դա Վինչիի և մի գյուղացի կնոջ՝ Կատերինայի, արտամուսնական կապից, Ֆլորենցիայի Վինչի տարածաշրջանում։ Նա կրթություն է ստացել նշանավոր ֆլորենտացի նկարիչ Անդրեա դել Վերոկիոյի ստուդիայում։ Իր ստեղծագործական կյանքի մեծ մասն անց է կացրել Միլանում՝ Լյուդովիկո իլ Մորոյի մոտ աշխատելով։ Հետագայում նա աշխատել է Հռոմում, Բոլոնյայում և Վենետիկում, իսկ իր կյանքի վերջին տարիներն անցկացրել է Ֆրանսիայում՝ Ֆրանսիայի Ֆրանցիսկոս Առաջինի կողմից իրեն նվիրած տանը։

Լեոնարդոն ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում, հիմնականում հայտնի է որպես նկարիչ։ Նրա ամենահայտնի կտավը Մոնա Լիզան է, իսկ Խորհրդավոր ընթրիքը՝ բոլոր ժամանակների ամենաշատ կրկնօրինակված կրոնական նկարը։ Լեոնարդոյի Վիտրուվյան մարդու նկարը նաև համարվում է մշակութային խորհրդանիշ՝ պատկերվելով տարբեր իրերի, ինչպես օրինակ եվրոյի մետաղադրամի, տետրերի և շապիկների վրա։

Փաստեր
1. Իտալացի ականավոր գիտնական, նկարիչ, անատոմիստ և ինժեներ Լեոնարդո դա Վինչին ծնվել է 1452 թ.
2. Սովորել է հիդրոմեխանիկա, մաթեմատիկա, ֆիզիկական աշխարհագրություն, քիմիա, օդերևութաբանություն, բուսաբանություն և աստղագիտություն:
3. ականավոր նկարչի մայրը հասարակ գյուղացի կին էր:
4. Նա քնար է վարպետորեն նվագել և իր առաջին կրթությունը ստացել է տանը:
5. Լեոնարդոն առաջին մարդն էր, ով բացատրեց, թե ինչու է լուսինը պայծառ, իսկ երկինքը կապույտ:

Ֆիզիկա 7

Մեխանիկական շարժում

Պատասխանել հետևյալ հարցերին.

1. Ինչն են անվանում մեխանիկական շարժում
Մեխանիկիական շարժում են կոչվում ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունը այլ մարմինների նկատմամբ։
2. Բերել մեխանիկական շարժման օրինակներ
Բիլիարդի գնդիկը փոխում է իր դիրքը սեղանի նկատմամբ, խնձորը փոխում է իր դիրքը ծառի նկատմամբ, մեքենայի շարժումը ծառերի նկատմամբ։
3. Որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին
Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմինների շարժումը, կոչվում է հաշվարկման մարմին։
4. Ինչն են անվանում նյութական կետ
Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ:
5. Որ դեպքում մարմինը կարելի է համարել նյութական կետ,.որ դեպքում՝ ոչ արմնի անցած ճանապարհ
Տվյալ պայմաններում նյութական կետ ասելով պետք է հասկանալ, որ միևնույն մարմինը որոշ շարժումների դեպքում կարելի է համարել նյութական կետ, իսկ որոշ շարժումների դեպքում ոչ:
6. Ինչով է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:
Հետագիծը, դա այն գիծն է, որով տվյալ պահին մարմինը շարժվում է, իսկ անցած ճանապարհը դա, այդ հետագծի երկարության չափն է։

Ֆիզիկա 7

Հեղուկի ծավալի որոշումը չափագլանի միջոցով

Չափիչ սարքկի սանդղակի ամենամեծ արժեքը կոչվում է սարքի չափիչ սահման E.
Չափիչ սարքի սանդղակի բաժանման արժեքը որոշելու համար անհրաժեշտ է գտնել սանդղակի մոտակա այն 2 գծիկները որոնց կողքի մեծության թվային արժեքներ են գրված, այնուհետև մեծ թվից հանում ենք փոքրը և ստացված թիվը բաժանել դրանց միջև բաժանումների թվին։
Մեժ թիվը նշանակել a տառով, փոքր թիվը b, բաժանումների թիվը n, բաժանման արժեքը c
բաժանման արժեքի որոշման բանաձևը c=a-b:n


Տարբերակ 1
I. Հեղուկի ի՞նչ առավելագույն ծավալ կարելի է չափել 6ա
նկարում պատկերված չափագլանով.

Նկարում պատկերված չափագլանով կարելի է չափել առավելագույնը 100մլ հեղուկի ծավալ։
II. Ինչքա՞ն է չափագլանի ամենափոքր մեկ բաժանման արժեքը.
Նկարում պատկերված չափագլանովի ամենափոքր բաժանման արժեքը 2մլ է։
III. Ինչքա՞ն է չափագլանում գտնվող հեղուկի ծավալը.
Նկարում պատկերված չափագլանում գտնվող հեղուկի ծավալը 76մլ է։


Տարբերակ 2
I. Հեղուկի ի՞նչ առավելագույն ծավալ կարելի է չափել 6բ
նկարում պատկերված չափագլանով.

Նկարում պատկերված չափագլանով առավելագույնը կարելի է չափել 250մլ հեղուկի ծավալ։
II. Ինչքա՞ն է չափագլանի ամենափոքր բաժանման արժեքը.
Նկարում պատկերված չափագլանի ամենափոքր բաժանման արժեքը 5մլ է։
III. Ինչքա՞ն է չափագլանում գտնվող հեղուկի ծավալը.
Նկարում պատկերված չափագլանում գտնվող հեղուկի ծավալը 165մլ է։


Տարբերակ 3
I. Հեղուկի ի՞նչ առավելագույն ծավալ կարելի է չափել 6գ
նկարում պատկերված չափագլանով.

Նկարում պատկերված չափլագլանով առավելագույնը կարելի է չափել 100մլ հեղուկի ծավալ։
II. Ինչքա՞ն է չափագլանի ամենափոքր բաժանման արժեքը.
Նկարում պատկերված չափագլանի ամենափոքր բաժանման արժեքը 5մլ է։
III. Ինչքա՞ն է չափագլանում գտնվող հեղուկի ծավալը.
Նկարում պատկերված չափագլանում գտնվող հեղուկի ծավալը 60մլ է։


Տարբերակ 4
I. Հեղուկի ի՞նչ առավելագույն ծավալ կարելի չափել 6դ
նկարում պատկերված չափագլանով.

Նկարում պատկերված չափագլանով առավելագույնը կարելի է չափել 1000մլ հեղուկի ծավալ։
II. Ինչքա՞ն է չափագլանի ամենափոքր բաժանման արժեքը.
Նկարում պատկերված չափագլանի ամենափոքր բաժանման արժեքը 10մլ է։
III. Ինչքա՞ն է չափագլանում գտնվող հեղուկի ծավալը.
Նկարում պատկերված չափագլանում գտնվող հեղուկի ծավալը 940մլ է։

Ֆիզիկա 7

Ֆիզիկական մեծություններ, Ֆիզիկական մեծությունների չափումը, Չափման սխալ

Դասարանում քննարկվող հարցեր․

1․Ինչ է նշանակում չափել որևէ ֆիզիկական մեծություն:
Չափել ֆիզիկական մեծությունը՝ նշանակում է այն համեմատել նույնատիպ մեծության հետ, որն ընդունված է որպես միավոր։
2․Երկարության հիմնական և այլ  միավորները: Չափման գործիք։
Երկարության չափման միավորն է 1մ, ժամանակինը՝  1 վրկ, զանգվածը ՝ 1 կգ:
3․Ի՞նչ է չափիչ սարքի սանդղակ։
Չափիչ սարքի բաժանումների գծիկները և որոշ գծիկների մոտ գրված թվերը միասին անվանում են չափիչ սարքի սանդղակ։
4․Ո՞րն է չափիչ սարքի չափման սահմանը։
Չափիչ սարքի սանդղակի ամենամեծ արժեքը կոչվում է սարքի չափման սահման։
5. Ի՞նչն են անվանում սանդղակի բաժանման արժեք։
Երկու հարևան գծիկների միջև եղած հեռավորությունը կոչվում է սանդղակի բաժանման արժեք:
6.Ինչի՞ց է կախված չափման սխալը։
Չափման սխալը կախված է բաժանման արժեքից և հավասար է բաժանման արժեքի կեսին:
7. Ինչպե՞ս են որոշում չափման սխալը։
Չափման սխալը նշանակում ենք բաժանման արժեքի կեսը + — նշանով։

Ֆիզիկա 7

Ծանոթացում ֆիզիկական մեծություններ չափող մի քանի գործիքների հետ

Ծանոթացանք մի քանի չափիչ սարքերի հետ` վոլտաչափի, ամպերաչափի, ջերմաչափի, ուժաչափ, քանոն, գլանաչափ։ Այս գործիքները բոլորը ֆիզիկական մեծությունների չափման գործիքներ են։ Յուրաքանչյուր գործիքի համար պետք է որոշել սանդղակի ամենափոքր բաժանման արժեքը։ Չափիչ սարքի սանդղակի բաժանման արժեքը որոշելու համար անհրաժեշտ է գտնել երկու նրբագծեր որոնց կողքին մեծության թվային արժեքներ են գրված, այնուհետև մեծ արժեքից հանում ենք փոքր արժեքը և ստացված թիվը բաժանում ենք դրանց միջև բաժանումների թվին։

Մեծ թիվը նշանակում ենք a տառով, փոքր թիվը նշանակում ենք b, բաժանումների թիվը նշանակում ենք n, բաժանման արժեքը նշանակում ենք C

Ֆիզիկա 7

Ֆիզիկական երևույթներ, ֆիզիկական մարմին, նյութ

Առաջադրանքների կատարում
Է. Ղազարյանի դասագրքից` 166 էջի 1-ից մինչև 10 առաջադրանքները։

1. Որն է բնական գիտություն
Բնագիտական գիտությունը Ֆիզիկան է։
2. Ո՞րն է ֆիզիկական մարմին
Ֆիզիկական մարմինը ինքնաթիռն է։
3. Ո՞րն է նյութ
Կշեռքը նյութ է։
4. Ո՞րն է ֆիզիկական երևույթ
Ֆիզիկական երևույթը թռիչքն է։
5. Ո՞րն է մեխանիկական երևույթ
Ճոճանակի տատանվելը մեխանիկական երևույթ է։
6. Ո՞րն է ջերմային երևույթը
Կապարի հալվելը ջերմային երևույթ է։
7. Ո՞րն է ձայնային երևույթն
Տերևների սոսափյունը ձայնային երևույթ է։
8. Ո՞րն է էլեկտրական երևույթ
Էլեկտրասալիկի տաքանալը էլէկտրական երևույթ է։
9. Ո՞րն է լուսային երևույթ
Աստղերի առկայծումը լուային երևույթ է։
10․ Ի՞նչ չափիչ սարք են օգտագործում հեղուկի ծավալը որոշելու համար
Հեղուկի ծավալը որոշելու համար օգտագործեւմ են չափագլան։

Ֆիզիկա 7

Դիտումներ և փորձեր. 09/18-09/22

1.Ինչպե՞ս ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևույթների մասին:
Բնության երևույթների մասին գիտելիք ենք ձեռք բերում փորձերի և դիտումների միջոցով:
2.Ի՞նչ է փորձը և ինչո՞վ է այն տարբերվում դիտումից։
Փորձով կարելի է մի քանի անգամ ուսումնասիրել երևույթն ու տարբեր չափումներ կատարել, իսկ դիտումը դու չես կարող մի քանի անգամ կրկնել:
3․Ի՞նչ է վարկածը։
Վարկածը երևույթի մասին արված ենթադրությունն է:
4․Ի՞նչ է օրենքը։
Օրենքը դա բնության երևույթների միջև կապերն է, այն բացատրում են իրենց տվյալ երևույթի պատճառները։
5․Ի՞նչ է ֆիզիկակաան տեսությունը։
Ֆիզիկական տեսությունը նոր կանխատեսում է, դեռևս անհայտ երևույթները և դրանց հետևանքերը: