Ֆիզիկա 7

ՈՒժ։ Տիեզերական ձգողության ուժ։ Ծանրության ուժ

Դասարանում քննարկվող հարցեր․
1․Ի՞նչ է բնութագրում ուժը:
Ուժը բնութագրում է մարմինների փոխազդեցության քանակական չափը։
2.Ո՞ր ուժն է կոչվում 1 նյուտոն (1Ն):
1 նյուտոնն այն ուժն է, որի ազդեցությամբ 1կգ զանգվածով մարմինը 1 վարկյանում իր արագությունը փոխում է 1մ/վ-ով։
3.Ինչպիսի՞ մեծություն է ուժը:
Ուժը վեկտորական մեծություն է։ Ուժ կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որի միջոցով քանակապես նկարագրում են մարմինների փոխազդեցւթյունը։
4.Ո՞ր ֆիզիկական  մեծություններն են վեկտորական, և որոնք՝սկալյար։
Սկայլարը ունի արժեք, իսկ վեկտորականը ուժը ունի ուղղություն։
5.Ո՞ր ուժն են անվանում ծանրության ուժ։
Այն ուժը, որով Երկիրը ձգում է մարմինները, կոչվում է ծգողության ուժ։
6․Ի՞նչ բանաձևով է որոշվում ծանրության ուժը։
F=mg
7.Ինչպե՞ս է կախված ծանրության ուժը մարմնի զանգվածից։
Ծանրության ուժը կախված է մարմնի զանգվածից, ընդ որում, որքան մեծ է մարմնի զանգվածը, այնքան մեծ է նրա վրա ազդող ծանրության ուժը:

Ֆիզիկա 7

Տիեզերական ձգողության ուժը և խնձորը

Երբ անցնում էինք «տիեզերական ձգողության ուժ» թեման, և իմացանք, որ ուժի միավորը անգլիացի Իսահակ Նյուտոնի անվամբ է։ Ինձ հետաքրքրեց նրա կյանքի հետաքրքիր փաստերը` հատկապես խնձորի մասին։

Իսահակ Նյուտոնը ծնվել է դեկտեմբերի 25-ին, անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, մեխանիկ և աստղագետ, դասական ֆիզիկայի հիմնադիրներից մեկը։ «Բնական փիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքները» հիմնարար աշխատանքի հեղինակն է, որտեղ շարադրել է Տիեզերական ձգողականության օրենքը և մեխանիկայի երեք օրենքները, որոնք դասական մեխանիկայի հիմքն են։

Հանրահայտ լեգենդն կա այն մասին, թե ձգողականության օրենքը Նյուտոնը բացահայտել է` հետևելով ծառի ճյուղից խնձորի անկմանը։ Առաջին անգամ «Նյուտոնի խնձոր» արտահայտությունը մանրակրկիտ նշում է Նյուտոնի կենսագիր Վիլյամ Ստյուկլին։


Ընթրիքից հետո եղանակը տաքացավ, մենք դուրս եկանք այգի և խնձորենու ստվերի տակ խմեցինք թեյ։ Նա (Նյուտոնը) ասաց ինձ, որ ձգողականության մասին միտքը իր գլխում ծագեց, երբ նա հենց նույն ձևով նստած է եղել ծառի տակ։ Նա բարձր տրամադրություն ուներ, երբ անսպասելի ճյուղից ընկավ խնձոր։ «Ի՞նչու են խնձորները միշտ ընկնում գետնին ուղղահայաց»,- մտածեց նա։

Իրականում, ինչպես երևում է Նյուտոնի աշխատանքային տետրերից, նրա համընդհանուր ձգողականության տեսությունը զարգացել է աստիճանաբար։ Մյուս կենսագիրը՝ Հենրի Փեմբերտոնը, բերում է Նյուտոնի հիմնավորումները (առանց հիշատակելու խնձորը) ավելի մանրամասն։ «Համեմատելով մի քանի մոլորակների ընթացքները և նրանց հեռավորությունը մինչև Արեգակ, նա հայտնաբերեց, որ այդ ուժը պետք է փոքրանա քառակուսային համամասնությամբ հեռավորության մեծացմանը զուգընթաց»։ Այլ խոսքով, Նյուտոնը հայտնաբերեց, որ Կեպլերի երրորդ օրենքը, կապված Արեգակի շուրջը մոլորակների պտույտների տևողությունը նրանց միջև եղած հեռավորությունից, հետևում է հատկապես «հակադարձ քառակուսային բանաձևը» ձգողականության օրենքի համար։ Ձգողականության օրենքի վերջնական ձևակերպումը, որը մտավ դասագրքեր, Նյուտոնը բերեց ավելի ուշ։

Նյուտոնը փառքի հետևից ընկած չէր։ 1670 թվականին նա գրում է Ջոն Քոլլինզին․ «Ես չեմ տեսնում ոչ մի ցանկալի բան փառքի մեջ, նույնիսկ եթե ես ընդունակ լինեի վաստակել այն։ Դա, հնարավոր է, որ կավելացներ թիվն իմ ծանոթների, սակայն դա հենց այն է, ինչից ես ամենից շատ փորձում եմ խուսափել»։ Իր առաջին գիտական աշխատանքը (հոկտեմբեր 1666)՝ վերլուծության հիմունքների բացատրությունը, նա չհրապարակեց: Այն գտան միայն 300 տարի անց։

Մնում է միայն հասկանալ, թե ինչու՞ Նյուտոնն իր «Բնական փիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքները» աշխատությունը, որտեղ ապացուցում է տիեզերական ձգողականության օրենքը, գրեց ոչ թե անմիջապես, այլ խնձորի անկումից 20 տարի հետո:

Ֆիզիկա 7

Կրկնել

Կրկնել, պատասխանները տեղադրել բլոգներում

1. Ի՞նչ է նշանակում «ֆիզիկա» բառը
Ֆիզիկա նշանակում է բնություն, գալիս է հուներենից։ Ուսումնասիրում է բնության երևույթները։
2. Ո՞րն է ֆիզիկայի հիմնական խնդիրը
Ֆիզիկայի հիմնական խնդիրը շրջակա աշխարհը և այնտեղ տեղի ունեցող երևույթները բացատրելն է։
3. Ի՞նչ է ուսումնասիրում ֆիզիկան
Ֆիզիկան ուսումնասիրում է նյութերի մարմինների փոփոխությունների, բնության օրենքներն։
4. Քննարկել  ինչ է բնությունը
Բնությունը այն ամենն է, ինչը շրջապատում է մեզ։
5. Ի՞նչ ես հասկանում բնության երևույթ ասելով
Բնության երևույթ ասելով, ես հասկանում եմ մթնոլորտային ազդեցության հետևանքով առաջացող երևույթները։
6. Ի՞նչ է նյութը։
Նյութը մասնիկների ամբողջությունն է, որից կազմված է մարմինը։ 
7. Թվարկել ֆիզիկական երևույթների տեսակները
Ջերմային, էլէկտրական, մեխանիկական, ձայնային, լույսային, մագնիսական։
8. Ի՞նչ է ֆիզիկական մարմինը:
Ֆիզիկական մարմինը այն նյութական օբյեկտն է, որն ունի զանգված, որոշակի ձև ու ծավալ։
9. Բերեք օրինակներ:
Օրինակ՝ ջուր, ավազի հատիկ, քար, փայտ։
10. Ի՞նչ է մատերիան
Այն ամենը, ինչ գոյություն ունի տիեզերքում` երկնային մարմիններ, բույսեր, կենդանիներ և այլն, գիտության մեջ անվանում են մատերիա:
11. Ինչպե՞ս ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևույթների մասին
Փորձի կամ դիտման միջոցով մենք գիտելիքներ ենք ձեռք բերում։
12. Ի՞նչ է փորձը և ինչո՞վ է այն տարբերվում դիտումից
Փորձով կարելի է մի քանի անգամ ուսումնասիրել երևույթն ու տարբեր չափումներ կատարել, իսկ դիտումը դու չես կարող մի քանի անգամ կրկնել:
13․ Ի՞նչ է վարկածը։ Ինչ է օրենքը
Վարկածը երևույթի մասին արված ենթադրությունն է: Իսկ օրենքը՝ բնության երևույթների միջև կապերն է, այն բացատրում են իրենց տվյալ երևույթի պատճառները։
14. Ի՞նչ է նշանակում չափել որևէ ֆիզիկական մեծություն:
Չափել ֆիզիկական մեծությունը՝ նշանակում է այն համեմատել նույնատիպ մեծության հետ, որն ընդունված է որպես միավոր։
15.Երկարության հիմնական և այլ  միավորները:Չափման գործիք
Երկարության չափման միավորն է 1մ, ժամանակինը՝  1 վրկ, զանգվածը ՝ 1 կգ:
16․Երկարության հիմնական և այլ  միավորները:Չափման գործիք
Երկարության չափման միավորն է 1մ, ժամանակինը՝  1 վրկ, զանգվածը ՝ 1 կգ:
17.Ի՞նչ է չափիչ սարքի սանդղակ
Չափիչ սարքի բաժանումների գծիկները և որոշ գծիկների մոտ գրված թվերը միասին անվանում են չափիչ սարքի սանդղակ։
18․Ո՞րն է չափիչ սարքի չափման սահմանը
Չափիչ սարքի սանդղակի ամենամեծ արժեքը կոչվում է սարքի չափման սահման։
19․Ինչի՞ն են անվանում սանդղակի բաժամնման արժեք
Երկու հարևան գծիկների միջև եղած հեռավորությունը կոչվում է սանդղակի բաժանման արժեք:
20.Ինչի՞ց է կախված չափման սխալը
Չափման սխալը կախված է բաժանման արժեքից և հավասար է բաժանման արժեքի կեսին:
21.Ի՞նչն են անվանում մեխանիկական շարժում
Մեխանիկիական շարժում են կոչվում ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունը այլ մարմինների նկատմամբ։
22. Ո՞ր մարմինն են անվանում հաշվարկման մարմին
Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմինների շարժումը, կոչվում է հաշվարկման մարմին։
23.Ի՞նչն են անվանում նյութական կետ
Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ:
24.Ի՞նչն են անվանում շարժման հետագիծ
Շարժման հետագիծ են անվանում այն գիծը, որով շարժվում է այդ մարմինը։
25.Ի՞նչն են անվանում մարմնի անցած ճանապարհ
Մարմնի անցած ճանապարհը դա այն ճանապարհն է, որը անցել է տվյալ մարմինը։
26.Ինչո՞վ է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:
Հետագիծը, դա այն գիծն է, որով տվյալ պահին մարմինը շարժվում է, իսկ անցած ճանապարհը դա, այդ հետագծի երկարության չափն է։
27.Ո՞ր շարժումն է կոչվում հավասարաչափ:
Հավասարաչափ շարժումը այն շարժում է, որի ընթացքում մարմինը կամայականչ հավասար ժամանակամիջոցում անցնում է հավասար ժանապարհ:
28․Ո՞ր մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն ՝գրել բանաձևը
Հավասարաչափ շարժման արագությունը ֆիզիկական մեծություն է, որը հավասար է մարմնի անցած ժանապարհի հարաբերությանն այն ժամանակամիջոցին, որի ընթացքում մարմինն անցել է այս ճանապարհը:

Բանաձևը
V=S/t
29.Ի՞նչ միավորներով է չափվում արագությունը՝ՄՀ-ում
Արագությունը չափվում է ժ/կմ, ր/մ, սմ/վ-ով։
30.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը,գրել բանաձևը
Բանաձևը
S=V · t

Ֆիզիկա 7

Նյութի խտություն։ Մարմնի զանգվածի և ծավալի հաշվումը

Դասարանում քննարկվող հարցեր․
Մի քանի փորձերով ներմուծել <<Նյութի խտություն>> մեծությունը

1.Ո՞ր մեծությունն է կոչվում նյութի խտություն
Նյութի խտություն կոչվում է այն ֆիզիկական մեծություը, որը հավասար է մարմնի զանգվածի և ծավալի հարաբերությանը։
2.Ինչպե՞ս է որոշվում նյութի խտությունը
Խտությունը որոշելու համար հարկավոր է զանգվածը բաժանել ծավալին։
3. Ի՞նչ միավորներով  է արտահայտվում նյութի խտությունը:
ՄՀ-ում խտությունը հավասար է 1կգ/մ3
4. Ինչպե՞ս կարելի է հաշվել մարմնի ծավալը,եթե հայտնի են նրա զանգվածը և նրա խտությունը:
Մարմնի ծավալը հավասար է մարմնի զանգվածի և խտության հարաբերությանը։
5. Ինչպե՞ս կարելի է հաշվել մարմնի զանգվածը,եթե հայտնի են նրա ծավալը և նյութի խտությունը:
Մարմնի զանգվածը հավասար է մարմնի խտության և ծավալի հարաբերությանը։

Ֆիզիկա 7

Մարմնի զանգված, զանգվածի միավորները

Մարմնի զանգվածը ինտերտության քանակական չափն է։ Զանգվածը ֆիզիկական մեծություն է։ Որպես զանգվածի միավոր ՄՀ-ում ընդունեցին Պլատինի և Իրիդիումի համաձուլվացքից պատրաստված գլանի զանգվածը։ Այն պահվում է Ֆրանցիայի կից Սևր քաղաքի չափերի և կշիռքների ակադեմիաում։ Այն անվանեցին 1 կիլոգրամ (կգ)։ Օգտագործվում են նաև բազմակի և մասնակի միավորեր գրամ, ցենտներ, տոննա և այլն․․․։ Ստեղծեցին գործիքներ, որոնց անվանում են կշեռքներ և կշռաքարերի հավաքածու։ Լաբարատոր կշեռքները կոչվում են լծակավոր կշեռքներ։

Ֆիզիկա 7

Փորձեր՝ մարմինների փոխազդեցությունը

Նպատակը՝ մի քանի փորձերի միջոցով դիտել մարմինների փոխազդեցության երևույթը

Անհրաժեշտ սաքրեր և նյութեր
2 սայլակ, որոնցից մեկի դիմաց ամրացված է առաձգական թիթեռ, թել, մկրատ, լուծկի

Փորձ 1
Փորձի ընթացքը
Վերցրեցի այն սայլակը, որի դիմաց ամրացված էր առաձգական թիթեռ, ճկեցի այն, կապեցի թելով, դրեցի սեղանի վրա։ Այն սեղանի նկատմամբ գտնվում է դադարի վիճակում։ Վառեցի լուծկին և թելը այրելուց հետո առաձգական թիթեռը ուղղվեց, բայց սայլակը մնաց դադարի վիճակում սեղանի նկատմամբ։
Եզրակացություն
Ստացվում է, որ միայնակ սայլակը ինչպես նաև մյուս մարմինները չի շարժվում։

Փորձ 2
Փորձի ընթացքը
Վերցրեցի այն սայլակը, որի դիմաց ամրացված էր առաձգական թիթեռ, ճկեցի այն, կապեցի թելով, դրեցի սեղանի վրա։ Այն դրեցի պատի մոտ։ Նա գտնվում էր հատակի նկատմամբ դադարի վիճակում։ Այնուհետև այրեցի թելը, թիթեղը ուղղվեց և սայլակը հետ շարժվեց։

Ֆիզիկա 7

Մարմինների փոխազդեցությունը, Մարմնի զանգված

1.Շրջապատից մեկուսացված մարմինը կփոխի՞ իր արագությունը, թե ոչ:
Ոչ, քանի որ կողմնակի մարմին իր վրա չի ազդում։
2.Բերել մարմինների փոխազդեցության օրինակներ
Օրինակ՝ կարող ենք ազդել գնդակի վրա՝ խփելով նրան մեկ այլ գնդակով, իրար վրա կարող նաև փոխազդել երկու մագնիսներ, կամ երբ գնացքի վագոնները իրարից առանձնանում են։
3.Մարմնի ո՞ր հատկությունն է կոչվում իներտություն
Այլ մարմինների ազդեցության բացակայության դեպքում մարմնի՝ իր արագությունը հաստատուն պահելու հատկությունը կոչվում է իներտություն։
4.Ո՞ր մեծությունն են անվանում մարմնի զանգված
Մարմնի իներտության քանակական չափն անվանում են զանգված։
5.Ինչպե՞ս կարելի է չափել մարմնի զանգվածը
Գործնականում զանգվածի չափման համար կիրառվում են նաև այլ միավորներ, օրինակ՝ տոննա, ցենտներ, կիլոգրամ, գրամ և միլիգրամ
6.Ի՞նչ միավորներով է արտահայտվում զանգվածը
Ֆունտ, ցենտներ, կիլոգրամ, գրամ ,միլիգրամ, տոննա, կարատ, պուդ, ունցիա։
7.Ի՞նչն է զանգվածի չափանմուշը, միավորների ՄՀ-ում
ա. ծանոթացում զանգվածի չափման գործիքների հետ
բ. ծանոթացում կշռման կանոններին
գ. տարբեր մարմինների զանգվածների որոշումը լծակավոր կշեռքի և կշռաքարերի միջոցով

Լրացուցիչ առաջադրանք․ Համացանցից կամ հանրագիտարաններից փնտրտել և գտնել տարբեր երկրների զանգվածի չափման միավորները և պատրաստել նյութ:
Տարբեր երկրների զանգվածի չափման միավորները

Ֆիզիկա 7

Տարբեր երկրների զանգվածի չափման միավորները

Ֆունտը
Անգլիական ֆունտը հավասար է 0,45359237 կգ.
Ավստրիական ֆունտը հավասար է 0,56001 կգ.
Ամստերդամյան ֆունտը հավասար է 0,4941 կգ.
Վենետիկյան ֆունտը հավասար է 0,477 կգ.
Դանիական ֆունտը հավասար է 0,496 կգ.
Իսպանական ֆունտը հավասար է 0,451 կգ.
Պորտուգալական ֆունտը հավասար է 0,459 կգ.
Ֆրանսիական ֆունտը հավասար է 0,489505 կգ.
Շվեդական ֆունտը հավասար է 0,425076 կգ.

Ամերիկյան
Ստոուն — 6,35029318 կգ․
ֆունտ — 453,59237 գ․
ունցիա — 28,349523125 գ․
դրահմա — 1,7718451953125 գ․
գրան — 64,79891 միլիգրամ

Ռուսական
Պուդ — 16,3804815 կգ․
Ռուսական ֆունտ — 409,5120375 գ․
բերկովեց — 164 կգ․

Եգիպտական
բակիլա — 2,34 գ․
շամունա — 0,585 գ․

Ֆիզիկա 7

Իներցիայի երևույթը

Կրկնել նախորդ թեմայի հարցերը
1․Ո՞ր երևույթն  է կոչվում իներցիա
Այլ մարմինների ազդեցության բացակայությամբ մարմնի դադարի կամ ուղղագիծ շարժման վիճակը պահպանելու երևույթը կոչվում է իներցիա:

Լուծել Է.Ղազարյանի դասագրքից ՝էջ 169-ից․ խնդիրներ 33-ից մինչև 48 -ը:
33. Տրամվայը շարժվում է 36կմ/ժ արագությամբ: Այդ արագությունն արտահայտեք մետր-վայրկյանով (մ/վ)։
36×1000=36000
60×60=3600
36000/3600
34. Ճանճը թռչում է 18 կմ/ժ արագությամբ: Այդ արագությունն արտահայտեք սանտիմետր-վայրկյանով (սմ/վ), մետր-վայրկյանով (մ/վ)։

Սանտիմետր վարկյանով — 180000/3600
18×10000=18000
60×60=3600

մետր վարկյանով — 18000/3600
18×1000=18000
60×60=3600
35. Նապաստակի արագությունը 15 մ/վ է, իսկ դելֆինինը` 72 կմ/ժ: Որի՞ արագությունն է ավելի մեծ:

Դելֆինի արագությունը ավելի մեծ է:
36. Գայլը 20 կմ ճանապարհն անցնում է 30 րոպեում: Որքա՞ն է գայլի արա- գությունը: 37. Որքա՞ն է մարզիկի արագությունը, եթե նա 100 մ հեռավորությունը վազում է 10վ-ում: Այդ արագությունն արտահայտեք կմ/ժ-ով:

40 կմ/ժ
38. Ռեակտիվ ինքնաթիռը 100 կմ ճանապարհն անցավ 2,5 րոպեում։ Որքա՞ն է ինքնաթիռի արագությունը` արտահայտված կմ/ժ-ով, մ/վ-ով:

36 կմ/ժ
39. Որքա՞ն ճանապարհ կանցնի ավտոմեքենան 1 րոպեում` շարժվելով 72 կաժ արագությամբ։

2400 կմ/ժ
40. Բամբուկն աճում է 2 սմ/ժ արագությամբ։ Որքա՞ն կլինի նրա բարձրությու- նը մեկ շաբաթ անց:

1200 մ
41. Ի՞նչ ճանապարհ է անցնում Երկիրը տարում՝ պտտվելով Արեգակի շուրջը 30կմ/վ արագությամբ:
42. Կրիայի արագությունը 0,3 կմ/ժ է, փղինը՝ 40կ/ժ, կենգուրուինը՝ 90կմ, իսկ վագրակատվինը` 120 կմ/ժ: Նրանցից յուրաքանչյուրը որքա՞ն ժամամակում կանցնի 100 մ հեռավորությունը:

Կրիան՝ 20 ր
Փիղ՝ 9 վ
Կենգուրուն՝ 6 վ
Վագրակատուն՝ 3 վ
43. Երկրի միջին հեռավորությունը Արեգակից 150 միլիոն կիլոմետր է: Որքա՞ն ժամանակում է լույսն Արեգակից հասնում Երկիր, եթե նրա արագությունը 30000 կմ/վ է։

8 րոպե
45. Հետիոտնի արագությունը 5 կմ/ժ է, իսկ հավասարաչափ շարժվող լողորդը 100 մ հեռավորությունն անցնում է 53 վ-ում: Ու՞մ արագությունն է մեծ:


Կատարել այս փորձերը , տեսանյութ պատրաստել, որտեղ լինի փորձի նկարագրությունը, մեկնաբանությունը, եզրակացությունը, երևույթը։ Պատասխանել փորձում եղած հարցերին։

Ֆիզիկա 7

Ֆիզիկական երևույթները կյանքում

Եթե մարմինը գտնվում է դադարի վիճակում, ապա այն կշարժվի, եթե նրա վրա մեխանիկական ազդեցուցթյուն ներգործենք: Օրինակ, դադարի վիճակում գտնվող սեղանը կշարժվի, եթե այն քաշենք կամ հրենք: Առօրյա դիտումները ցույց են տալիս նաև, որ եթե շարժվող մարմնի վրա մեխանիկական ազդեցություն չներգործենք, ապա այն վաղ թե ուշ կկանգնի:

Այլ մարմինների ազդեցության բացակայությամբ մարմնի դադարի կամ ուղղագիծ շարժման վիճակը պահպանելու երևույթը կոչվում է իներցիա: Իներցիան Նյուտոնի առաջին օրենքն է։
Իներցիայի երևույթին ականատես ենք լինում բոլոր այն դեպքերում, երբ փորձում ենք շարժման մեջ դնել որևէ մարմին, կանգնեցնել շարժվող մարմինը, փոխել մարմնի արագության մեծությունը կամ ուղղությունը: