Քիմիա 9

Քլորի ստացում

Լաբորատոր պայմաններում քլորը ստանում են՝ տաքացման պայմաններում աղաթթուն օքսիդացնելով մանգանի երկօքսիդով. Քլորը թունավոր գազ է, և որպեսզի անոթից այն չտարածվի լաբորատորիայում, վերջինս որսում են ալկալու (NaOH) լուծույթով։ Ալկալու հետ քլորը փոխազդում և առաջացնում է անվնաս աղեր։

Քիմիա 9

Թթվածնի ստացում

Նախագծի նպատակը՝
Թթվածնի ստացումը կալիումի պերմանգանատի ջերմային քայքայումից

Նախագծի ընթացքը.
Լաբորատորիայում թթվածինը ստանում են թթվածին պարունակող բարդ նյութերի քայքայումից. Կալիումի պերմանգանատը (KMnO4) տաքացնելիս քայքայվում է՝ անգույն գազի (թթվածնի) անջատմամբ. Ճշտելու  նպատակով, թե  ի՞նչ  գազեր  են  առաջացել, առկայծող  մարխը մոտեցնենք  քիչ  ծավալով  գազին  ու  փորձանոթը բացենք: Մարխը  բռնկվում  է: Դա  վկայում  է, որ  տվյալ  գազը թթվածինն  է: 

KMnO4 —> K2MnO4 + MnO2 + O2

Քիմիա 9

Թթվածնի ենթախումբ

Առաջադրանք 1.
1. Թթվածնի ենթախմբի տարրերը կոչվում են խալկոգեններ։
2. Թթվածնի ենթախմբի ընդհանուր վալենտ էլեկտրոնների թիվը՝ 6։
3. Թթվածինը բնության մեջ հանդիպում է հիմնականում գազային վիճակում։
4. Թթվածնի քիմիական նշանն է O։

Առաջադրանք 2.
Ընտրիր ճիշտ պատասխանը
Ո՞ր տարրերն են պատկանում թթվածնի ենթախմբին ասա անունները

ա) O, S, Se, Te

Թթվածին, ծծումբ, սելեն, տելուր, պոլոնիում
բ) N, P, As

գ) F, Cl, Br

դ) C, Si, Ge

Առաջադրանք 3. Ճիշտ է, թե սխալ
Նշիր՝ Ճիշտ է (Ճ) թե Սխալ (Ս).
1. Թթվածինը գազ է սենյակային ջերմաստիճանում։ — Ճիշտ
2. Թթվածնի ենթախմբի բոլոր տարրերը մետաղներ են։ — Սխալ
3. Թթվածինը մասնակցում է այրման ռեակցիաներին։ — Ճիշտ
4. Ծծումբը թթվածնի ենթախմբի տարր է։ — Ճիշտ

Առաջադրանք 4. Գրիր ռեակցիայի հավասարումը
1. Մագնեզիումի այրումը թթվածնում
Mg + O2 → MgO
2. Ծծմբի այրումը թթվածնում (գրիր հավասարեցված ռեակցիաները)

S + O2 → SO2

Առաջադրանք 5. Լրացրու աղյուսակը.
Հատկություն։ Թթվածին (O)։ Ծծումբ (S)
Ֆիզիկական վիճակ։ Գազային։ Փոշի
Գույն։ Այնգույն։ Դեղին
Քիմիական ակտիվություն։
Թթվածինը ավելի ակտիվ է

1. Հաշվի՛ր 2 մոլ H₂O նյութի զանգվածը
n=2, M (H2O)=18
m (H2O)=2*18=36գ
2. Որքա՞ն մոլ է պարունակում 48 գ O₂ գազը

m=48գ, M (O2)=32
n=48/32=1.5 մոլ
3. Որքա՞ն մոլ է կազմում 11.2 լ O₂ գազը (ն.պ.)

m=11.2լ, M (O2)=32
n=11.2/22.4=0.5 մոլ
4. Որքա՞ն ծավալ է զբաղեցնում 16 գ O₂ գազը (ն.պ.)

m=16գ, M (O2)=32
n=16/32=0.5մոլ
Գազի Vm=22.4
V=0.5*22.4=11.2լ

Բարդ
1. Թթվածնի ենթախմբի տարրերի ոչմետաղական հատկությունները թուլանում, իսկ մետաղական հատկություններն ուժեղանում են: Ինչպես դա կբացատրեք:
Պարբերական աղյուսակում ձածից աջ տարրերի մետաղական հատկությունները թուլանում են, իսկ ոչմետաղական հատկությունները ուժեղանում։
2. Ներկայացրեք O, S և Se տարրերի լրիվ էլեկտրոնային բանաձևերը և էլեկտրոնաբջջային սխեմաները: Ինչո՞ւ են VI խմբի գլխավոր ենթախմբերի տարրերը կոչվում p–տարրեր:

O=1s22s22p4
S=1s22s22p63s23p4
Se=1s22s22p63s23p64s23d10f2
3. Թթվածինը չի փոխազդում՝ ստորև բերված ոչմետաղական հետևյալ պարզ նյութի հետ.

1. ալմաստ
2. գրաֆիտ
3. ֆոսֆոր
4. քլոր
4. Ամբողջացրե՛ք ստորև բերված հավասարումը դնելով քիմիական միացության բանաձևը. 2*+ 5O2 = 4CO₂ + 2H₂O

2C2H2+5O2 = 4CO2+2H2O
5. Ի՞նչ ծավալով թթվածին է ստացվել 19,75 գ կալիումի պերմանգանատի տաքացումից, եթե վերջինս քայքայվել է 80 %-ով։

Քիմիա 9

Հալոգենների և դրանց միացությունների կիրառությունն ու կենսաբանական դերը

1. Ի՞նչ նպատակով է քլորը օգտագործվում խմելու ջրի մեջ:
Խմելու ու կենցաղային նպատակների համար նախատեսված ջուրը մինչև ջրատար խողովակների ցանց մղելը հիվանդաբեր միկրոօրգանիզմներից ախտահանվում է իր մեջ աննշան քանակի քլոր լուծելով՝ քլորելով։
2. Որտե՞ղ են կիրառվում ֆտորի միացությունները։

Մեծ կիրառություն ունի ֆտորօրգանական միացություն տետրաֆտորէթիլենը, որը հայտնի է տեֆլոն անունով։ Այս պլաստիկը քիմիապես շատ իներտ է և բացառիկ օրգանական միացություն է, որ չի քայքայվում նույնիսկ 400-450 °C ջերմաստիճաններում:
Օգտագործվում է թավաները կամ կաթսաները ներսից պատելու համար, արդուկների պատրաստման, իսկ ավելի մեծ չափով` մեքենաշինության մեջ։
3. Ինչո՞ւ է սննդի մեջ ավելացվում յոդ (յոդացված աղ)։

Մարդու օրգանիզմում յոդը շատ անհրաժեշտ է, հատկապես վահանաձև գեղձի կողմից արտադրվող հորմոնի արտադրության համար: Դրա բացակայությունը հանգեցնում է բազեդովյան ծանր «խպիպ» հիվանդության աջացմանը: Սա առանձնահատուկ նշանակություն է ստանում լեռնային երկրների, մասնավորապես Հայաստանի բնակչության համար, որոնք օգտագործում են աղբյուրների ջրեր, և որոնցում յոդի պակասությունն առանձնապես զգալի է։ Դրա համար էլ գրծարաններում կերակրի աղին ավելացնում են քիչ քանակությամբ KI, իսկ աղի տուփերի վրաանում հատուկ նշում «յոդացված աղ»։
4. Ո՞ր հալոգենի միացություններն են օգտագործվում լուսանկարչության մեջ։

Լուսանկարչության մեջ օգտագործվում են արծաթի բրոմիդը (AgBr) և արծաթի քլորիդը (AgCl)։
5. Ինչ նյութի արտադրության մեջ է օգտագործվում քլորը (նշել մեկ օրինակ)։

Քանի որ քլորը ունի սպիտակեցնող հատկություն, նրան օգտագործում են թղթի և կտորի արտադրության համար: 
6. Ինչո՞ւ քլորը, լինելով թունավոր գազ, լայնորեն կիրառվում է կենցաղում։

Փոքր քանակներով քլորը շատ արդյունավետ մանրէասպան նյութ է, և ճիշտ օգտագործման դեպքում՝ անվտանգ։
7. Ինչո՞ւ չի կարելի օգտագործել ֆտոր պարունակող նյութեր մեծ քանակով։

Ֆտորը թունավոր է և այդ պատճառով մարդու օրգանիզմում ֆտորի քանակությունը շատ քիչ է։ Ֆտորի մեծ քանակը կարող է վնասել ատամներին, ոսկորներին ու օրգանիզմին։
8. Ինչո՞ւ է հալոգենների կիրառությունը կարևոր ինչպես արդյունաբերության, այնպես էլ բժշկության մեջ։

Հալոգենները և դրանց միացությունները ունեն չափազանց մեծ կենսաբանական նշանակություն և լայն կիրառություններ կենցաղում, բժշկության մեջ, տեխնիկայում և արդյունաբերության բազմաթիվ ճյուղերում:


Քիմիա 9

Հալոգեններ

Հարցեր
1. Լրացրու բաց թողնվածը․

ա) Հալոգենները պատկանում են VII խմբին։

բ) Հալոգենների արտաքին էլեկտրոնների թիվը 7 է։

գ) Ամենաակտիվ հալոգենը ֆտորն է։
2. Նշի՛ր ճիշտը կամ սխալը․

ա) Հալոգենները ոչ մետաղներ են։
— սխալ
բ) Բոլոր հալոգենները սենյակային ջերմաստիճանում գազ են։
— սխալ
գ) Հալոգենները բնության մեջ հանդիպում են ազատ վիճակում։ — սխալ
3. Թվարկի՛ր հալոգենների քիմիական նշանները։
F — ֆտոր
Cl — քլոր
Br — բրոմ
I — յոդ
At — աստատ
4. Համեմատիր ֆտորը և քլորը՝ ըստ հետևյալ հատկանիշների․
• ֆիզիկական վիճակ
երկուսն էլ գազային են
• ակտիվություն
ֆտորը ավելի ակտիվ է
• կիրառություն
Ֆտորը օգտագործում են ատամնաբուժական գործունեության ժամանակ, իսկ քլորը՝ մանրէազրկման նպատակով
5. Ինչո՞ւ հալոգենները հեշտությամբ միացնում են էլեկտրոն և դառնում բացասական իոններ։
6. Գրիր ռեակցիայի հավասարումը․

ա) Նատրիում + քլոր

Cl2 + Na → NaCl
բ) Երկաթ + բրոմ
Fe + Br → FeBr2
7. Տրված է ռեակցիան․
Cl₂ + KBr → KCl + Br₂
Ո՞ր հալոգենն է ավելի ակտիվ, հաշվիր դրա Mr-ը և հավասարեցրու ռեակցիան:

Քլորը ավելի ակտիվ է, քանի որ կարգաթվով այն ավելի ակտիվ է։
Mr (Cl2)=35+35=70.  Cl2 + 2KBr → 2KCl + Br2

Բարդ
8. Ի՞նչ ծավալով քլոր պետք է հեղուկացնել 60 տ բեռնատարողությամբ երկաթուղային ցիստեռնը հեղուկ քլորով լցնելու համար:
v=60,000կգ/3.22=18,633
9. Ստորև բերված ո՞ր նյութերի հետ է փոխազդում քլորը.
ա) KBr, բ) NaF, գ) Lil, դ) ZnF: Ընտրե՛ք ճիշտ պատասխանի համարը և գրեք հնարավոր ռեակցիաների հավասարումները.
Cl2+KBr → KCl + Br2
Cl2+LiI → LiCl + I2
10. Ի՞նչ ծավալով քլոր կանջատվի աղաթթվի հետ մանգանի երկօքսիդի ռեակցիայում, եթե վերջինիս զանգվածը 13,05 գ
4HCl + MnO2 → MnCl2 + Cl2 + 2H2O
m (MnO2)=13.05 գ
M (MnO2)=55+32=87 գ/մոլ
n (MnO2)=13.05/87=0.15 մոլ
n (Cl2)=0.15 մոլ
(Cl) 1 մոլ գազ=22.4 լ
v (Cl2)=0.15*22.4=3.36 լ

Քիմիա 9

Քիմիա։ Թեստ

1. Ո՞ր շարքում են ներկայացված միայն թթվային օքսիդներ.
ա) CO₂, SO₂, P₂O₅
բ) Na₂O, CaO, MgO
գ) CO, NO, N₂O
դ) Al₂O₃, ZnO, CO₂
2. Ո՞ր օքսիդն է ամֆոտեր.
ա) CaO
բ) CO₂
գ) Al₂O₃
դ) SO₃
3. Ո՞ր նյութի ջրային լուծույթն ունի հիմնային միջավայր.
ա) NaCl
բ) HNO₃
գ) KOH
դ) CO
4. Ո՞ր զույգ նյութերի փոխազդեցությունից կստացվի աղ և ջուր.
ա) CO₂ + H₂O
բ) H₂SO₄ + NaOH
գ) CaO + CO₂
դ) NaCl + H₂O
5. Ո՞ր աղի լուծույթն ունի թթվային միջավայր.
ա) NaCl
բ) Na₂CO₃
գ) NH₄Cl
դ) K₂SO
6. Ո՞ր շարքում են միայն հիմքեր.
ա) NaOH, KOH, Ca(OH)₂
բ) Na₂O, CaO, MgO
գ) NH₃, H₂O, NaOH
դ) HCl, H₂SO, HNO₃
7. Ո՞ր ռեակցիան է չեզոքացման.
ա) CaO + H₂O → Ca(OH)₂
բ) SO₃ + H₂O → H₂SO₄
գ) HCl + NaOH → NaCl + H₂O
դ) CaCO₃ → CaO + CO₂
8. Ո՞ր նյութն է ջրի հետ առաջացնում թթու.
ա) CaO
բ) Na₂O
գ) SO₃
դ) MgO
9. Ո՞ր աղն է առաջանում թթվային օքսիդի և հիմքի փոխազդեցությունից.
ա) CaO + CO₂
բ) SO₃ + NaOH
գ) HCl + NaOH
դ) Na₂O + H₂O
10. Ո՞ր նյութը չի փոխում լակմուսի գույնը.
ա) H₂SO
բ) NaOH
գ) NaCl
դ) KOH
11. Ինչպե՞ս կարելի է ստանալ աղ՝
ա) թթու + հիմք
HCl + NaOH
բ) օքսիդ + օքսիդ
գ) թթու + օքսիդ
Յուրաքանչյուրի համար գրե՛ք մեկ օրինակ։
12. Տրված են նյութերը՝
CaO, CO₂, Ca(OH)₂, CaCO₃
ա) կազմե՛ք փոխազդեցությունների շղթա
CaO + CO2 → CaCO3
Ca(OH)2 → Ca + H2O
բ) նշե՛ք, թե որ փուլում ինչ դասի նյութ է ստացվում
CaO, CO2, H2O — օքսիդ
CaCO3 — աղ
Ca(OH)2 — հիմք
Ca — պարզ նյութ (մետաղ)
13. Տրված են նյութերը՝ SO₃, H₂SO₄, NaOH, Na₂SO₄։ Դասակարգե՛ք յուրաքանչյուր նյութը (օքսիդ, թթու, հիմք, աղ)։
Օքսիդ — SO3
թթու — H2SO4
հիմք — NAOH
աղ — NA2SO4
14. Գրե՛ք այն փոխազդեցությունների հավասարումները, որոնց արդյունքում այդ նյութերից կարելի է ստանալ Na₂SO₄։
SO3 + Na2O
ա) Բացատրե՛ք, թե ինչու է ստացված աղի ջրային լուծույթը ունենում չեզոք միջավայր։

Ուժեղ թթվի և ուժեղ հիմքի աղերի լուծույթները ունեն չեզոք միջավայր։
15. Լրացրե՛ք աղյուսակը


Քիմիա 9

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

1. Ի՞նչ է աղը: Ինչպե՞ս է այն սովորաբար առաջանում:
Աղերն այն էլեկտրոլիտներն են, որոնց դիսոցման ժամանակ առաջանում են մետաղի կատիոններ և թթվային մնացորդի անիոններ։
2. Ի՞նչ է ատոմը:

Ատոմը փոքրագույն, քիմիապես անբաժանելի մասնիկ է։
3. Ո՞րն է ամենահայտնի աղը, որը մենք օգտագործում ենք ամեն օր: 

Ամենահայտնի օգտագործվող աղը նատրիումի քլորիդն է` NaCl։
4. Ի՞նչ տարբերություն կա չեզոք, թթու և հիմնային աղերի միջև 

Չեզոք աղերը ստացվում են թթուների լրիվ չեզոքասման արդյունքում, օրինակ՝ NaCl, KNO3, CuSO4։ Թթվային աղերը ստացվում են բազմահիմն թթուների ոչ լրիվ չեզոքացման արդյունքում, օրինակ՝ H2SO4 + NaOH = NaHSO4 + H2O։ Հիմնային աղերը ստացվում են բազմաթթվային հիմքերի ոչ լրիվ չեզոքացման արդյունքում, օրինակ՝ Cu(OH)2•CuCO3
5. Ինչպե՞ս է կոչվում այն պրոցեսը, երբ աղը ջրում լուծվելիս փոխազդում է ջրի հետ և փոխում լուծույթի pH-ը:

Այդ պրոցեսը կոչվում է հիդրոլիզ:
6. Ասա հետևյալ հիդրօքսիդների բանաձևերը.

ա) նատրիումի հիդրօքսիդ
NaOH
բ) կալցիումի հիդրօքսիդ
Ca(OH)2
գ) երկաթ(III)-ի հիդրօքսիդ
Fe(OH)3
7. Թվարկե՛ք  քիմիական ռեակցիաների հատկանիշները:   

Քիմիական ռեակցիաների հատկանիշներ են՝ գույնի, հոտի համի փոփոխությունը, էներգիայի անջատումը կամ կլանումը, նստվածքի առաջացումը և գազի անջատումը: 
8. Ի՞նչ է նյութը, ի՞նչ է մարմինը։

Ֆիզիկական մարմինը դա ծավալ, զանգված ունեցող ցանկացած առարկա է: Նյութն այն է, ինչից կազմված են ֆիզիկական մարմինները` մեզ շրջապատող առարկաները:
9. Թվարկե՛ք նյութի ֆիզիկական հատկություններ։

Նյութերի ֆիզիկական հատկություններն են՝ ագրեգատային վիճակը, գույնը, հոտը, համը, խտությունը, ջերմահաղորդականությունը, էլեկտրահաղորդականությունը, հալման և եռման ջերմաստիճանները:
10. Թթուների բաղադրության մեջ պարտադիր ի՞նչ տարր կա։

Թթուները միշտ պարունակում են ջրածնի ատոմներ: 
11. Ի՞նչ է օքսիդը։

Թթվածնի ատոմ պարունակող երկտարր միացությունները անվանվում են օքսիդներ:
12. Ո՞րն է մետաղական օքսիդի օրինակ։

Fe2O3
13. Ո՞րն է ոչ մետաղական օքսիդի օրինակ։

H2O
14. Ինչպե՞ս կարելի է ստանալ օքսիդներ։

Օքսիդներ կարելի է ստանալ պարզ նյութի և թթվածնի փոխազդեցությամբ, անկայուն կամ թույլ թթուն քայքայելիս, որոշ աղեր քայքայելիս և այլն․
15. Թվարկե՛ք ալկալիներին բնորոշ մեկ ֆիզիկական հատկություն։

Նրանք լավ լուծվում են ջրում և ջրային լուծույթներում տալիս են հիմքային հատկություն ունեցող լուծույթներ։

Քիմիա 9

Աղեր; Օքսիդացման աստիճան; Վալենտականություն

Օքսիդացման աստիճան

Առաջադրանք 1․ Որոշեք օքսիդացման աստիճանը միացությունում
H₂O – O → -2
CO₂ – C → -4
NH₃ – N → -3
H₂S – S → -2
MgO – Mg → +2
SO₂ – S → +4
SO₃ – S → +6
FeO – Fe → +2
Fe₂O₃ – Fe → +3
Al₂O₃ – Al → +3

Առաջադրանք 2․ Տվյալ իոններում որոշեք կենտրոնական տարրի օքսիդացման աստիճանը
NO₃ – N → +6
SO₄² – S → +8
PO₄³ – P → +8
MnO₄ – Mn → +8

Առաջադրանք 3․ Գտեք բոլոր տարրերի օքսիդացման աստիճանը
Na₂SO₄ – Na → +1, SO4 → -2
CaCO₃ – Ca → +2, CO3 → -2
KNO₃ – K → +1, NO3 → -1
Mg(OH)₂ – Mg → +2, OH → -1
AlCl₃ – Al → +3, Cl → -1

Առաջադրանք 4․ Նշեք՝ ճիշտ է արդյոք ցուցված օքսիդացման աստիճանը.
H₂O → O = –2։ Ճիշտ
CO₂ → C = –4։ Ճիշտ
FeCl₃ → Fe = +3։ Ճիշտ
NH₃ → N = –3։ Ճիշտ
SO₄²⁻ → S = +4։ Սխալ

Վալենտականություն

Առաջադրանք 1. Որոշեք ստորև տրված միացություններում ընդգծված տարրի վալենտականությունը
H₂O, O → -2
CO₂, C → -4
HCl, Cl → -1
NH₃, N → -3
SO₂, S → +4
SO₃, S → +6
FeO, O → -2
MgO, Mg → +2
CaCl₂, Cl → -1
Al₂O₃, Al → +3

Առաջադրանք 2. Որոշեք յուրաքանչյուր միացության մեջ երկաթի (Fe) վալենտականությունը
FeO, Fe → +2
Fe₂O₃, Fe → +3
FeCl₂, Fe → +2
FeCl₃, Fe → +3

Առաջադրանք 3. Որոշեք աղերի մեջ անիոնի և կատիոնի վալենտականությունները
Na₂SO, Na → +1, SO4 → -2
CaCl₂, Ca → +2, Cl → -1
Mg(NO₃)₂, Mg → +2, NO3 → -1
AlPO, Al → +3, PO4 → -3

Աղեր

1. Ի՞նչ է աղը: Ինչպե՞ս է այն սովորաբար առաջանում:
Աղերն այն էլեկտրոլիտներն են, որոնց դիսոցման ժամանակ առաջանում են մետաղի կատիոններ և թթվային մնացորդի անիոններ։
2. Ո՞րն է ամենահայտնի աղը, որը մենք օգտագործում ենք ամեն օր: Ի՞նչն է դրա քիմիական բանաձևը, և ի՞նչ դեր ունի այն մարդու օրգանիզմում:

Ամենահայտնի օգտագործվող աղը նատրիումի քլորիդն է` NaCl։
3. Ի՞նչ տարբերություն կա չեզոք, թթու և հիմնային աղերի միջև (օրինակներով): Ինչո՞վ է դա պայմանավորված:

Չեզոք աղերը ստացվում են թթուների լրիվ չեզոքասման արդյունքում, օրինակ՝ NaCl, KNO3, CuSO4։ Թթվային աղերը ստացվում են բազմահիմն թթուների ոչ լրիվ չեզոքացման արդյունքում, օրինակ՝ H2SO4 + NaOH = NaHSO4 + H2O։ Հիմնային աղերը ստացվում են բազմաթթվային հիմքերի ոչ լրիվ չեզոքացման արդյունքում, օրինակ՝ Cu(OH)2•CuCO3
4. Ինչպե՞ս է կոչվում այն պրոցեսը, երբ աղը ջրում լուծվելիս փոխազդում է ջրի հետ և փոխում լուծույթի pH-ը:

Այդ պրոցեսը կոչվում է հիդրոլիզ:
5. Ներկայացրե՛ք աղերի կիրառման երեք տարբեր ոլորտ (բացի սննդից), օրինակ՝ շինարարություն, գյուղատնտեսություն, կամ արդյունաբերություն:

Կալիումի նիտրատ (KNO₃) — կիրառվում է բետոնի արտադրության մեջ՝ կարծրացման ընթացքը կարգավորելու և խոնավությունից պաշտպանելու համար։
Նատրիումի հիդրոքսիդ (NaOH) և նատրիումի կարբոնատ (Na₂CO₃) — կիրառվում են ապակու, օճառի և մաքրող միջոցների արտադրության մեջ։
Ամոնիումի նիտրատ (NHNO₃) — ազոտական պարարտանյութ, որը բարձրացնում է հողի բերրիությունը։

Քիմիա 9

Աղեր։ Նոյեմբերի 24-28

1. Ո՞ր նյութերն են կոչվում աղեր: Պատասխանիր՝ ո՞ր իոններից է կազմված և ինչպե՞ս է ստացվում։
Աղեր, կոչվում են այն բարդ նյութերը, որոնք կազմված են մետաղի կատիոններից և որևէ թթվային մնացորդի անիոններից։ Աղերը ստանում են հիմնականում չեզոքացման ռեակցիաով՝ թթվի և հիմքի փոխազդեցությամբ։
2. Ի՞նչ իոններից են կազմված հետևյալ աղերը, դիսոցի՛ր։
ա) NaCl

Na+ + Cl → NaCl
բ) CaCO₃

Ca+ + CO3 → CaCO3
գ) CuSO4

Cu+ + SO4 → CuSO4
դ) KNO₃

K+ + KNO3 → KNO3
3. Գրի՛ր հետևյալ աղերի բանաձևերը ըստ անվանումների․
ա) Կալցիումի քլորիդ

CaCl2
բ) Նատրիումի սուլֆատ

Na2SO4
4 . Գրի՛ր, ինչ կստացվի, երբ  միմյանց հետ փոխազդեն․
ա) H₂SO₄ + KOH →
H2O + K2SO4
բ) CuO + 2HCl →
H2O + CuCl2
գ) Na₂CO₃ + CaCl₂ →
NaCl + CaCO3

Քիմիա 9

Քիմիա 11/24/2025

1. Գրե՛ք նատրիումի հիդրօքսիդի հետ երկաթի(III) քլորիդի, նիտրատի և սուլֆատի ռեակցիաների հավասարումները:
NaOH + FeCl3  Fe(OH)3 + NaCl
NaOH + Fe(NO3)3  Fe(OH)3 + NaNO3
NaOH + Fe2(SO4)3  Fe(OH)3 + Na2SO4
2. Ներկայացրե՛ք NaOH-ի և Al(OH)3-ի առանձնահատկություններն ու ընդհանրությունները։
Երկուսն էլ հիդրօքսիդներ են։ Երկուսն էլ փոխազդում են թթուների հետ, առաջացնելով աղ և ջուր։
3. Ունենալով ալյումին, աղաթթու և ամոնիումի հիդրօքսիդ` ինչպե՞ս ստանալ ալյումինի հիդրօքսիդ:
2Al + 6HCl → AlCl3 + 3H
AlCl3 + 3NH4​OH → Al(OH)3 + 3NH4Cl
4. Կրակաթի՝ Ca(OH)2–ի ջրային լուծույթի և ծծմբական թթվի փոխազդեցության հետևանքով գոյացել է 27,2 գ նստվածք: Որոշե՛ք փոխազդած նյութերի զանգվածները:
Ca(OH)2 + H3SO4 → CaSO4 + 2H2O
M (Ca(OH)2)=40+32+2=74 գ/մոլ
M (H3SO4)=3+32+64=99 գ/մոլ
n (Ca(OH)2)=27.2/74=0.3 մոլ
n (H3SO4)=27.2/99=0.2 մոլ

m (Ca(OH)2)=0.3*74=22.2
m (H3SO4)=0.2*99=19.8