1. Որո՞նք են ազոտի ֆիզիկական հատկությունները։
Անհոտ, անհամ, ջրում քիչ լուծվող գազ է. 100 լ ջրում (20°C)1,54 լ ազոտ է լուծվում։ –195,8°C անգույն հեղուկ է, –209,86°C ազոտը պնդանում է ձյան տեսքով: Օդից թեթև է մոտավորապես 1,04 անգամ։
2. Ինչպիսի՞ քիմիական ակտիվություն ունի ազոտը։
Սովորական պայմաններում ազոտը քիմիապես ակտիվ չէ, ինչը հիմնականում պայմանավորված է մոլեկուլում առկա երեք կապով, որոնց ճեղքման համար մեծ քանակությամբ էներգիա է պահանջվում
3. Ինչպե՞ս են ստանում ազոտը
Արդյունաբերության մեջ ազոտ ստանում են հեղուկ օդի կոտորակային թորումով (հեղուկ ազոտը եռում է ավելի ցածր ջերմաստիճանում, քան հեղուկ թթվածինը)։ Լաբորատորիայում ազոտ ստանում են ամոնիումային աղերի ու նիտրիտների խառնուրդի տաքացմամբ:
4. Ո՞րն է ազոտի քիմիական նշանը։
N
5. Օդում ազոտի տոկոսային պարունակությունը մոտավորապես քանի՞ է։
A) 21%
B) 50%
C) 78%
D) 90%
6. Ազոտը սովորական պայմաններում ինչպիսի՞ գազ է։
A) Կարմիր
B) Անգույն և անհոտ
C) Դեղին
D) Կապույտ
7. Ո՞ր մեթոդով են հիմնականում ստանում ազոտը արդյունաբերությունում։
A) Ջրի քայքայումով
B) Օդի հեղուկացում և բաժանում
C) Մետաղների այրում
D) Աղերի լուծում
8. Ո՞ր նյութի հետ բարձր ջերմաստիճանում ազոտը կարող է ռեակցիայի մեջ մտնել։
A) Ոսկի
B) Ջուր
C) Ջրածին
D) Արծաթ
Рубрика: Քիմիա 9
Ազոտի ենթախմբի ընդհանուր բնութագիրը
1. Ո՞ր տարրերն են մտնում ազոտի ենթախմբի մեջ։
Ազոտ (N), ֆոսֆոր (P), արսեն (As), անտիմոն (Sb), բիսմութ (Bi)։
2. Ի՞նչ ընդհանուր բան ունեն այդ տարրերի արտաքին էլեկտրոնային կառուցվածքները։
Արտաքին էլեկտրոնային կառուցվածքի ընդհանուր բանն այն է, որ բոլորն ունեն նույն կառուցվածքը՝ ns2np3։
3. Քանի՞ էլեկտրոն կա ազոտի ենթախմբի տարրերի արտաքին շերտում։
5 էլեկտրոն։
4. Պարբերական աղյուսակի ո՞ր խմբում են գտնվում ազոտի ենթախմբի տարրերը։
Պարբերական աղյուսակի 5 խմբում
5. Ո՞րն է այդ ենթախմբի ամենաթեթև տարրը։
Ազոտ (N)
6. Ինչպե՞ս են փոխվում ազոտի ենթախմբի տարրերի մետաղական հատկությունները վերևից ներքև։
Մետաղական հատկությունները խմբում վերևից ներքև մեծանում են
7. Ի՞նչ օքսիդացման աստիճաններ են առավել բնորոշ այս ենթախմբի տարրերին։
Առավել բնորոշ օքսիդացման աստիճաններն են -3, +3, +5։
8. Ինչպիսի՞ հիդրիդներ են առաջացնում ազոտի ենթախմբի տարրերը։
NH3, P3 և այլն (ընդհանուր բանաձևը EH3)։
9. Ինչպե՞ս է փոխվում ատոմային շառավիղը խմբում վերևից ներքև շարժվելիս։
Ատոմային շառավիղը խմբում վերևից ներքև մեծանում է։
10. Ինչպիսի՞ օքսիդներ են առաջացնում այս ենթախմբի տարրերը
Առաջացնում են հիմնականում թթվային օքսիդներ։
11. Ինչպե՞ս է փոխվում ատոմների զանգվածը խմբում վերևից ներքև։
Ատոմների զանգվածը խմբում վերևից ներքև մեծանում է։
12. Ինչպիսի՞ կապ են սովորաբար առաջացնում ազոտի ենթախմբի տարրերը՝ կովալենտ թե իոնային
Սովորաբար առաջացնում են կովալենտ կապ։
13. Ո՞ր տարրն է ազոտի ենթախմբում ամենաէլեկտրաբացասականը։
Ամենաէլեկտրաբացասական տարրը ազոտն է։
14. Ի՞նչ գազ է կազմում մթնոլորտի մեծ մասը։
Մթնոլորտի մեծ մասը կազմում է ազոտ գազը` N2։
15. Ի՞նչ կարևոր կենսաբանական նշանակություն ունի ազոտը։
Ազոտը մտնում է սպիտակուցների, ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի կազմի մեջ, անհրաժեշտ է կենդանի օրգանիզմների համար։
16. Որտե՞ղ է կիրառվում արսենը։ Ինչպիսի՞ հատկություններ ունի մետաղական թե ոչ մետաղական։
Արսենը օգտագործվում է կիսահաղորդիչներում, համաձուլվածքներում, երբեմն նաև թունաքիմիկատներում։
17. Ո՞րն է ենթախմբի ամենածանր տարրը:
Ենթախմբի ամենածանր տարրը բիսմութն է (Bi)։
Լրացուցիչ
1. Ստորև բերված շարքից ընտրի՛ր նկարում նշված տարրի ենթախմբից ատոմ պարունակող թթուները և դասավորիր դրանք ըստ օքսիդիչ հատկությունների նվազման կարգի:
1)HPO3, 2)H2SO4,3)HNO3,4)HSbO3,5)HBrO4,6)H3AsO4
Որպես պատասխան ներկայացրու 1. թթուների համարները (առանց ստորակետերի և բացատների):
1) HPO3
2) HNO3
3) HSbO3
4) H3AsO4
2. Քո ընտրած թթուներից ամենաուժեղ օքսիդիչի 3.6 մոլ քանակով մոլեկուլում պրոտոնների քանակը (մոլ)։
HNO3
H p=1
N p=7
O3 p=8*3=24
p (HNO3)=(1+7+24)*3.6=115.2
2.Լրացրու աղյուսակը՝ ընտրելով իոնս միացությունը, հաշվի առնելով, որ ազոտը ցուցաբերում է −3 օքսիդացման աստիճան:
Նյութ բանաձևը — Na3N
Մոլային զանգվածը (գ/մոլ) — M (Na3N)=83գ/մոլ
Նյութի անվանումը — նատրիումի նիտրիդ
3.Քիմիական ռեակցիաներ
Ավարտի՛ր քիմիական ռեակցիաների հավասարումները .
ՆՇԵԼ ՏԵՍԱԿԸ
KOH + HNO₃ → KNO3 + H2O — փոխանակման
Ca(OH)₂ + SO₂ → CaSO4 + H₂O — տեղակալման
Fe(OH)₃ t° → Fe2O3 + H₂O — քայքայման
4. Իրականացրե՛ք հետևյալ փոխարկումները՝ նշելով պայմանները.
H2O ->H2 ->H2S
H2O -> (էլեկտրոլիզ) H2 + O2
H2 + S -> H2S
Մարտի 9-13։ Քիմիա
1. Ստորև բերված շարքից ընտրի՛ր նկարում նշված տարրի ենթախմբից ատոմ պարունակող թթուները և դասավորիր դրանք ըստ օքսիդիչ հատկությունների նվազման կարգի:
1)HPO3, 2)H2SO4,3)HNO3,4)HSbO3,5)HBrO4,6)H3AsO4
Որպես պատասխան ներկայացրու 1. թթուների համարները (առանց ստորակետերի և բացատների):
1) HPO3
2) HNO3
3) HSbO3
4) H3AsO4
2. Քո ընտրած թթուներից ամենաուժեղ օքսիդիչի 3.6 մոլ քանակով մոլեկուլում պրոտոնների քանակը (մոլ)։
HNO3
H p=1
N p=7
O3 p=8*3=24
p (HNO3)=(1+7+24)*3.6=115.2
2.Լրացրու աղյուսակը՝ ընտրելով իոնս միացությունը, հաշվի առնելով, որ ազոտը ցուցաբերում է −3 օքսիդացման աստիճան:
Նյութ բանաձևը — Na3N
Մոլային զանգվածը (գ/մոլ) — M (Na3N)=83գ/մոլ
Նյութի անվանումը — նատրիումի նիտրիդ
3.Քիմիական ռեակցիաներ
Ավարտի՛ր քիմիական ռեակցիաների հավասարումները .
ՆՇԵԼ ՏԵՍԱԿԸ
KOH + HNO₃ → KNO3 + H2O — փոխանակման
Ca(OH)₂ + SO₂ → CaSO4 + H₂O — տեղակալման
Fe(OH)₃ t° → Fe2O3 + H₂O — քայքայման
4. Իրականացրե՛ք հետևյալ փոխարկումները՝ նշելով պայմանները.
H2O ->H2 ->H2S
H2O -> (էլեկտրոլիզ) H2 + O2
H2 + S -> H2S
5. Գրիր VA խմբի տարրերի R₂O₃ և R₂O₅ օքսիդների բանաձևերը։
N2O3
P2O5
As2O3, As2O5
Sb2O3, Sb2O5
Bi2O3
ա) Գրիր դրանց համապատասխան թթուները։
HNO3, HPO3, HSbO3, H2AsO4
բ) Նշիր օքսիդացման աստիճանը։
HNO3 — H=+1, N=+5, O3=-6
HPO3 — H=+1, P=+5, O3=-6
HSbO3 — H=+1, Sb=+5, O3=-6
H2AsO4 — H=+1, As=+6, O4=-8
Ազոտի ենթախումբ
Հարցեր
1. Ինչպե՞ս է փոխվում ատոմային շառավիղը ազոտի ենթախմբում վերևից ներքև։
2. Ո՞ր տարրերն են ոչ մետաղներ ազոտի ենթախմբում։
N, P
3. Ո՞ր տարրերն են կիսամետաղներ ազոտի ենթախմբում։
As, Sb
4. Ինչպիսի՞ հիդրիդներ են առաջացնում ազոտի ենթախմբի տարրերը։ Գրիր բանաձևերը:
NH3, PH3, AsH3, SbH3, BiH3
Ընտրիր ճիշտ պատասխանը
1. Ազոտի հիդրիդն է՝
ա) H₂O
բ) NH₃
գ) CH₄
2. Ո՞րն է ազոտի օքսիդը։
ա) NO
բ) CO
գ) SO₂
3. Ո՞ր տարրն է ազոտի ենթախմբից։
ա) Cl
բ) P
գ) O
Լրացնել բաց թողնվածը
1. Ազոտի ենթախմբի տարրերը արտաքին շերտում ունեն 5 էլեկտրոն։
2. Ազոտի քիմիական նշանն է N։
3. Ամոնիակի բանաձևն է NH3։
Փետրվարի 23-27: Քիմիա
Առօրյա կյանքում հաճախ եք լսել «թթու» բառը։ Սննդի մեջ օգտագործել եք քացախաթթու, կիտրոնաթթու, չհասած խնձոր ուտելիս զգացել եք խնձորաթթվի համը: Ի՞նչն է ընդհանուր այդ թթուների համար:
Քացախաթթվի կիտրոնաթթվի և խնձորաթթվի ընդհանուր հատկանիշը նրանց թթու համն է, որը պայմանավորված է քիմիական կառուցվածքում շարժունակ ջրածնի ատոմների առկայությամբ։
2. Ո՞ր շարք են ներառված միայն թթվային օքսիդներ.
ա) CaO, CuO, CO
բ) CO2, Li2O, N2O3
գ) SO2, CO2, N2O
դ) Na2O, K2O, Li2O
3. Ո՞ր թթուներն են համապատասխանում N2O3, N2O5, SO2 օքսիդներին:
Գրե՛ք այդ օքսիդների և ջրի միջև ընթացող ռեակցիաների հավասարումները, անվանե՛ք սկզբնանյութերն ու արգասիքները:
N2O3+H2O=2HNO2
N2O5+H2O=2HNO3
SO2+H2O=H2SO3
4. Ի՞նչ է թթվային մնացորդը: Գրե՛ք ազոտական, ծծմբական և ֆոսֆորական
թթուների թթվային մնացորդների բանաձևերը, որոշե՛ք վալենտականությունը:
HNO3. թթվային մնացորդ — NO3, վալենտականություն — I
H2SO4. թթվային մնացորդ — SO4, վալենտականություն — II
H2PO4. թթվային մնացորդ — PO4, վալենտականություն — II
5. Ո՞ր նյութն ունի ավելի մեծ Mr․
ա) N₂ թե՞ O₂
O2
բ) CH₄ թե՞ CO₂
CO2
գ) NaCl թե՞ KCl
KCl
6. Պատրաստել ենք 100 գ 5% աղի լուծույթ։ Քանի՞ գրամ աղ կա լուծույթում։
100*5/100=5
Աղ՝ 5գ
Ջուր՝ 100-5=95գ
7. Նշե՛ք ռեակցիայի տեսակները
ա) 2H₂ + O₂ → 2H₂O — միացման
բ) NaOH + HCl → NaCl + H₂O — փոխանակման
գ) Zn + CuSO₄ → ZnSO₄ + Cu — տեխակալման
դ) CaO + H₂O → Ca(OH)₂ — միացման
8. Հաշվե՛ք թթվածնի զանգվածային բաժինը H3PO4 ի մոլեկուլում.
Mr (H3PO4)=98
ω (H)=)1*3/98)*100=3.061
9.Գտիր տարրերի օքսիդացման աստիճանները:
ա) NH₃
N — -3
H — +1
բ) NO
N — +2
O — -2
գ) N₂
N — +1
դ) HNO₃
H — +1
N — +5
O — -2
10. Քանի՞ էլեկտրոնային թաղանթ ունի Al (Z = 13) ատոմը: Գրիր էլեկտրոնային բանաձևը:
ա) 2
բ) 3
գ) 4
դ) 13
Էլեկտրոնային բանաձև՝ 1s22s22p63s23p1
11. Ո՞ր տարրի արտաքին թաղանթում կա 6 էլեկտրոն.
ա) N
բ) O
գ) F
դ) Ne
12. Քանի՞ մոլ է 34 գ NH₃-ը։
M (NH3)=17գ/մոլ
n (NH3)=34/17=2 մոլ
13. Քանի՞ լիտր N₂ կա 0.5 մոլի դեպքում (նորմալ պայմաններում)
n (N2)=0.5 մոլ
V=0.5*22.4=11.2լ
14. Քանի՞ գ է 0.2 մոլ H₃PO₄-ը
n (H3PO4)=0.2 մոլ
M (H3PO4)=98գ/մոլ
m (H3PO4)=0.2*98=19.6գ
15. Քանի՞ գ NH₃ կստացվի 28 գ N₂-ից
Հավասարում՝
N₂ + 3H₂ → 2NH₃
M (N2)=28 գ/մոլ
n (N2)=28/28=1 մոլ
n (NH3)=2/1=0.5 մոլ
M (NH3)=17գ/մոլ
m (NH3)=0.5*17=8.5գ
16. Քանի՞ մոլ է 44.8 լ N₂ (նորմալ պայմաններում)
Vm=22.4լ
V (N2)=44.8լ
n (N2)=44.8/22.4=2մոլ
Քլորի ստացում
Լաբորատոր պայմաններում քլորը ստանում են՝ տաքացման պայմաններում աղաթթուն օքսիդացնելով մանգանի երկօքսիդով. Քլորը թունավոր գազ է, և որպեսզի անոթից այն չտարածվի լաբորատորիայում, վերջինս որսում են ալկալու (NaOH) լուծույթով։ Ալկալու հետ քլորը փոխազդում և առաջացնում է անվնաս աղեր։
Թթվածնի ստացում
Նախագծի նպատակը՝
Թթվածնի ստացումը կալիումի պերմանգանատի ջերմային քայքայումից
Նախագծի ընթացքը.
Լաբորատորիայում թթվածինը ստանում են թթվածին պարունակող բարդ նյութերի քայքայումից. Կալիումի պերմանգանատը (KMnO4) տաքացնելիս քայքայվում է՝ անգույն գազի (թթվածնի) անջատմամբ. Ճշտելու նպատակով, թե ի՞նչ գազեր են առաջացել, առկայծող մարխը մոտեցնենք քիչ ծավալով գազին ու փորձանոթը բացենք: Մարխը բռնկվում է: Դա վկայում է, որ տվյալ գազը թթվածինն է:
KMnO4 —> K2MnO4 + MnO2 + O2
Թթվածնի ենթախումբ
Առաջադրանք 1.
1. Թթվածնի ենթախմբի տարրերը կոչվում են խալկոգեններ։
2. Թթվածնի ենթախմբի ընդհանուր վալենտ էլեկտրոնների թիվը՝ 6։
3. Թթվածինը բնության մեջ հանդիպում է հիմնականում գազային վիճակում։
4. Թթվածնի քիմիական նշանն է O։
Առաջադրանք 2.
Ընտրիր ճիշտ պատասխանը
Ո՞ր տարրերն են պատկանում թթվածնի ենթախմբին ասա անունները
ա) O, S, Se, Te
Թթվածին, ծծումբ, սելեն, տելուր, պոլոնիում
բ) N, P, As
գ) F, Cl, Br
դ) C, Si, Ge
Առաջադրանք 3. Ճիշտ է, թե սխալ
Նշիր՝ Ճիշտ է (Ճ) թե Սխալ (Ս).
1. Թթվածինը գազ է սենյակային ջերմաստիճանում։ — Ճիշտ
2. Թթվածնի ենթախմբի բոլոր տարրերը մետաղներ են։ — Սխալ
3. Թթվածինը մասնակցում է այրման ռեակցիաներին։ — Ճիշտ
4. Ծծումբը թթվածնի ենթախմբի տարր է։ — Ճիշտ
Առաջադրանք 4. Գրիր ռեակցիայի հավասարումը
1. Մագնեզիումի այրումը թթվածնում
Mg + O2 → MgO
2. Ծծմբի այրումը թթվածնում (գրիր հավասարեցված ռեակցիաները)
S + O2 → SO2
Առաջադրանք 5. Լրացրու աղյուսակը.
Հատկություն։ Թթվածին (O)։ Ծծումբ (S)
Ֆիզիկական վիճակ։ Գազային։ Փոշի
Գույն։ Այնգույն։ Դեղին
Քիմիական ակտիվություն։ Թթվածինը ավելի ակտիվ է
1. Հաշվի՛ր 2 մոլ H₂O նյութի զանգվածը
n=2, M (H2O)=18
m (H2O)=2*18=36գ
2. Որքա՞ն մոլ է պարունակում 48 գ O₂ գազը
m=48գ, M (O2)=32
n=48/32=1.5 մոլ
3. Որքա՞ն մոլ է կազմում 11.2 լ O₂ գազը (ն.պ.)
m=11.2լ, M (O2)=32
n=11.2/22.4=0.5 մոլ
4. Որքա՞ն ծավալ է զբաղեցնում 16 գ O₂ գազը (ն.պ.)
m=16գ, M (O2)=32
n=16/32=0.5մոլ
Գազի Vm=22.4
V=0.5*22.4=11.2լ
Բարդ
1. Թթվածնի ենթախմբի տարրերի ոչմետաղական հատկությունները թուլանում, իսկ մետաղական հատկություններն ուժեղանում են: Ինչպես դա կբացատրեք:
Պարբերական աղյուսակում ձածից աջ տարրերի մետաղական հատկությունները թուլանում են, իսկ ոչմետաղական հատկությունները ուժեղանում։
2. Ներկայացրեք O, S և Se տարրերի լրիվ էլեկտրոնային բանաձևերը և էլեկտրոնաբջջային սխեմաները: Ինչո՞ւ են VI խմբի գլխավոր ենթախմբերի տարրերը կոչվում p–տարրեր:
O=1s22s22p4
S=1s22s22p63s23p4
Se=1s22s22p63s23p64s23d10f2
3. Թթվածինը չի փոխազդում՝ ստորև բերված ոչմետաղական հետևյալ պարզ նյութի հետ.
1. ալմաստ
2. գրաֆիտ
3. ֆոսֆոր
4. քլոր
4. Ամբողջացրե՛ք ստորև բերված հավասարումը դնելով քիմիական միացության բանաձևը. 2*+ 5O2 = 4CO₂ + 2H₂O
2C2H2+5O2 = 4CO2+2H2O
5. Ի՞նչ ծավալով թթվածին է ստացվել 19,75 գ կալիումի պերմանգանատի տաքացումից, եթե վերջինս քայքայվել է 80 %-ով։
Հալոգենների և դրանց միացությունների կիրառությունն ու կենսաբանական դերը
1. Ի՞նչ նպատակով է քլորը օգտագործվում խմելու ջրի մեջ:
Խմելու ու կենցաղային նպատակների համար նախատեսված ջուրը մինչև ջրատար խողովակների ցանց մղելը հիվանդաբեր միկրոօրգանիզմներից ախտահանվում է իր մեջ աննշան քանակի քլոր լուծելով՝ քլորելով։
2. Որտե՞ղ են կիրառվում ֆտորի միացությունները։
Մեծ կիրառություն ունի ֆտորօրգանական միացություն տետրաֆտորէթիլենը, որը հայտնի է տեֆլոն անունով։ Այս պլաստիկը քիմիապես շատ իներտ է և բացառիկ օրգանական միացություն է, որ չի քայքայվում նույնիսկ 400-450 °C ջերմաստիճաններում:
Օգտագործվում է թավաները կամ կաթսաները ներսից պատելու համար, արդուկների պատրաստման, իսկ ավելի մեծ չափով` մեքենաշինության մեջ։
3. Ինչո՞ւ է սննդի մեջ ավելացվում յոդ (յոդացված աղ)։
Մարդու օրգանիզմում յոդը շատ անհրաժեշտ է, հատկապես վահանաձև գեղձի կողմից արտադրվող հորմոնի արտադրության համար: Դրա բացակայությունը հանգեցնում է բազեդովյան ծանր «խպիպ» հիվանդության աջացմանը: Սա առանձնահատուկ նշանակություն է ստանում լեռնային երկրների, մասնավորապես Հայաստանի բնակչության համար, որոնք օգտագործում են աղբյուրների ջրեր, և որոնցում յոդի պակասությունն առանձնապես զգալի է։ Դրա համար էլ գրծարաններում կերակրի աղին ավելացնում են քիչ քանակությամբ KI, իսկ աղի տուփերի վրաանում հատուկ նշում «յոդացված աղ»։
4. Ո՞ր հալոգենի միացություններն են օգտագործվում լուսանկարչության մեջ։
Լուսանկարչության մեջ օգտագործվում են արծաթի բրոմիդը (AgBr) և արծաթի քլորիդը (AgCl)։
5. Ինչ նյութի արտադրության մեջ է օգտագործվում քլորը (նշել մեկ օրինակ)։
Քանի որ քլորը ունի սպիտակեցնող հատկություն, նրան օգտագործում են թղթի և կտորի արտադրության համար:
6. Ինչո՞ւ քլորը, լինելով թունավոր գազ, լայնորեն կիրառվում է կենցաղում։
Փոքր քանակներով քլորը շատ արդյունավետ մանրէասպան նյութ է, և ճիշտ օգտագործման դեպքում՝ անվտանգ։
7. Ինչո՞ւ չի կարելի օգտագործել ֆտոր պարունակող նյութեր մեծ քանակով։
Ֆտորը թունավոր է և այդ պատճառով մարդու օրգանիզմում ֆտորի քանակությունը շատ քիչ է։ Ֆտորի մեծ քանակը կարող է վնասել ատամներին, ոսկորներին ու օրգանիզմին։
8. Ինչո՞ւ է հալոգենների կիրառությունը կարևոր ինչպես արդյունաբերության, այնպես էլ բժշկության մեջ։
Հալոգենները և դրանց միացությունները ունեն չափազանց մեծ կենսաբանական նշանակություն և լայն կիրառություններ կենցաղում, բժշկության մեջ, տեխնիկայում և արդյունաբերության բազմաթիվ ճյուղերում:
Հալոգեններ
Հարցեր
1. Լրացրու բաց թողնվածը․
ա) Հալոգենները պատկանում են VII խմբին։
բ) Հալոգենների արտաքին էլեկտրոնների թիվը 7 է։
գ) Ամենաակտիվ հալոգենը ֆտորն է։
2. Նշի՛ր ճիշտը կամ սխալը․
ա) Հալոգենները ոչ մետաղներ են։
— սխալ
բ) Բոլոր հալոգենները սենյակային ջերմաստիճանում գազ են։
— սխալ
գ) Հալոգենները բնության մեջ հանդիպում են ազատ վիճակում։ — սխալ
3. Թվարկի՛ր հալոգենների քիմիական նշանները։
F — ֆտոր
Cl — քլոր
Br — բրոմ
I — յոդ
At — աստատ
4. Համեմատիր ֆտորը և քլորը՝ ըստ հետևյալ հատկանիշների․
• ֆիզիկական վիճակ
երկուսն էլ գազային են
• ակտիվություն
ֆտորը ավելի ակտիվ է
• կիրառություն
Ֆտորը օգտագործում են ատամնաբուժական գործունեության ժամանակ, իսկ քլորը՝ մանրէազրկման նպատակով
5. Ինչո՞ւ հալոգենները հեշտությամբ միացնում են էլեկտրոն և դառնում բացասական իոններ։
6. Գրիր ռեակցիայի հավասարումը․
ա) Նատրիում + քլոր
Cl2 + Na → NaCl
բ) Երկաթ + բրոմ
Fe + Br → FeBr2
7. Տրված է ռեակցիան․
Cl₂ + KBr → KCl + Br₂
Ո՞ր հալոգենն է ավելի ակտիվ, հաշվիր դրա Mr-ը և հավասարեցրու ռեակցիան:
Քլորը ավելի ակտիվ է, քանի որ կարգաթվով այն ավելի ակտիվ է։
Mr (Cl2)=35+35=70. Cl2 + 2KBr → 2KCl + Br2
Բարդ
8. Ի՞նչ ծավալով քլոր պետք է հեղուկացնել 60 տ բեռնատարողությամբ երկաթուղային ցիստեռնը հեղուկ քլորով լցնելու համար:
v=60,000կգ/3.22=18,633
9. Ստորև բերված ո՞ր նյութերի հետ է փոխազդում քլորը.
ա) KBr, բ) NaF, գ) Lil, դ) ZnF: Ընտրե՛ք ճիշտ պատասխանի համարը և գրեք հնարավոր ռեակցիաների հավասարումները.
Cl2+KBr → KCl + Br2
Cl2+LiI → LiCl + I2
10. Ի՞նչ ծավալով քլոր կանջատվի աղաթթվի հետ մանգանի երկօքսիդի ռեակցիայում, եթե վերջինիս զանգվածը 13,05 գ
4HCl + MnO2 → MnCl2 + Cl2 + 2H2O
m (MnO2)=13.05 գ
M (MnO2)=55+32=87 գ/մոլ
n (MnO2)=13.05/87=0.15 մոլ
n (Cl2)=0.15 մոլ
(Cl) 1 մոլ գազ=22.4 լ
v (Cl2)=0.15*22.4=3.36 լ