Քիմիա 7

Ֆիզիկական և քիմիական երևույթներ

Պատասխանել հարցերին.
1. Սահմանե՛ք ֆիզիկական երևույթ հասկացությունը: Առաջարկե՛ք առնվազն երկու օրինակ:

Ֆիզիկական երևույթները այն տեսակի երևույթներն են, որոնց ժամանակ նոր նյութ չի առաջանում, այն կարող է փոխել իր ագրեգատային վիճակը, ձևը և չափսերը։ Օրինակ՝ սառույցի հալվելը, բաժակի կոտրվելը և ջրի սառչելը։
2. Հետևյալ երևույթներից որո՞նք են ֆիզիկական (ընտրությունը հիմնավորե՛ք).
ա) սառույցի հալվելը

բ) ջրի գոլորշիանալը
գ) պղնձի սևանալը տաքացնելիս
դ) բաժակի կոտրվելը
Ֆիզիկական երևույթի ժամանակ նոր նյութ չի առաջանում, իսկ քիմիական երևույթի ժամանակ՝ առաջանում է։ Դրա համար ֆիզիկական երևույթներն են՝ բաժակի կոտրվելը և սառույցի հալվելը։
3. Սահմանե՛ք քիմիական երևույթ հասկացությունը: Առաջարկե՛ք առնվազն երկու օրինակ:

Քիմիական երևույթների ժամանակ նոր նյութեր են առաջանում։ Քիմիական երևությները հատկանիշներն են գույնի, հոտի, համի փոփոխություն, էներգիայի անջատումկամ կլանում, 
ստվածքի առաջացում և գազի անջատում։ Օրինակ՝ մետաղի ժանգոտվելը, կաթի թթվելը և լուցկու այրվելը։
4. Հետևյալ երևույթներից որո՞նք են քիմիական (ընտրությունը հիմնավորե՛ք).
ա) ջրի եռալը
բ) արծաթե զարդի սևանալը
գ) երկաթի ժանգոտվելը
դ) կաթի թթվելը

Քիմիական երևույթների ժամանակ նոր նյութեր են առաջանում։ Դրա համար քիմիական երևույթներն են՝ երկաթի ժանգոտվելը և կաթի թթվելը։
5. Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների հատկանիշները: Բերե՛ք օրինակներ:

Քիմիական ռեակցիաների հատկանիշներ են՝ գույնի, հոտի համի փոփոխությունը, էներգիայի անջատումը կամ կլանումը, նստվածքի առաջացումը և գազի անջատումը: Օրինակ՝ կաթը թթվելուց կաթի հոտն ու համը փոխվում են։
6. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ քիմիական ռեակցիաների ընթանալու համար: Թվարկե՛ք ձեզ հայտնի օրինակները:

Ամեն ռեակցիայի համար անհրաժեշտ են հատուկ պայմաններ։ Օրինակ՝ երկաթը չի կարող ժանգոտվել, եթե այն պատված է յուղով և գտնվում է ոչ խոնավ վայրում։

Քիմիա 7

Քիմիա 10.16.2023

Պատասխանել հարցերին
1. Բնութագրե՛ք խառնուրդների բաղադրիչների բաժանման և մաքուր նյութերի ստացման հիմնական եղանակները:

Թորում, ֆիլտրում, զտում, նստեցում, մագնիսի ազդեցեցություն։
2. Տրված են խառնուրդներ: Ինչպե՞ս բաժանել նյութերն այդ խառնուրդներից:

ա) սպիրտից և ջրից
Թորման միջոցով
բ) գետի ավազից և շաքարից
Զտում կամ նստեցում
գ) պղնձի և երկաթի խարտուքներից
Մագնիսի օգնությամբ
դ) ջրից և բենզինից
Բաժանիչ ձագարով

Քիմիա 7

Առաջին փորձի մասին

Անհրաժեշտ նյութեր և սարքավորումներ.
Ջուր, փորձանոթ 2 հատ, մետաղյա շտատիվ, սպրիտայրոց:

Փորձի ընթացքը.
Փորձանոթի մեջ լցրե՛ք 2 մլ ջուր, դատարկեք այն: Նորից լցրեք 3 մլ ջուր և դրան ավելացրեք ևս 2 մլ: 5 մլ ջրով փորձանոթն ամրացրե՛ք բռնիչին և տաքացրե՛ք սպիրտայրոցի վրա: Պահպանեք տաքացման կանոնները:

Քիմիա 7

Մաքուր նյութեր և խառնուրդներ

Պատասխանե՛ք  հարցերին.
1. Ո՞ր նյութերի խառնուրդներն են համասեռ.
ա) կավճի ու ջրի
բ) սպիրտի և ջրի (օղի)
գ) յուղի և ջրի
դ) յուղի և բենզինի
2. Լրացրե՛ք բաց թողած բառերը. 
«Մաքուր են այն նյութերը, որոնք ունեն հաստատուն բաղադրություն բնորոշ կառուցվածք, ուստիև օժտված են խիստ որոշակի հատկություններով»:
3. Հատկությունների ո՞ր համախումբն է վերաբերում ջուր նյութին.
ա) հեղուկ է, բնորոշ հոտ ունի, խտությունը՝ 0,9 գ/սմ3 
բ) հեղուկ է, հոտ չունի, խտությունը՝ 1 գ/սմ 
գ) հեղուկ է, հոտ չունի, խտությունը՝ 1,84 գ/սմ3
4. Ստորև թվարկվածներից ո՞րն է «ավելորդ», ինչո՞ւ։ Գույն, փայլ, գեղեցկություն, կարծրություն, խտություն:
Ավելորդ է գեղեցկությունը։ Քանի որ մնացածը նյութի ֆիզիկական հատկություններ են, իսկ գեղեցկությունը ոչ։

Քիմիա 7

Քիմիա, հոկտեմբերի 2-6

Պատասխանի՛ր հարցերին
1.Հետևյալ պնդումներից որոնք են վերաբերում նյութի՝
ա) ֆիզիկական հատկություններին — ջրածինը 14,5 անգամ թեթև է օդից, օզոնին բնորոշ է սուր հոտը, ջրածնի և թթվածնի խառնուրդը պայթյունավտանգ է, կայծից բռնկվում է

բ) քիմիական հատկություններին — քացախաթթուն, փոխազդելով նատրիումի հիդրօքսիդի հետ, առաջացնում է աղ, օզոնարարում թթվածինը փոխարկվում է օզոնի:
2.Գրի՛ր կերակրի աղի ֆիզիկական հատկությունները:
Կերակրի աղը պինդ է, սպիտակ է, չունի հոտ, ունի համ, հալման կամ եռման ջերմաստիճան չունի, միայն լուծվում է։

Դասարանական աշխատանք.

1.Թվարկի՛ր նյութի որոշ ֆիզիկական հատկություններ:

Նյութերի ֆիզիկական հատկություններն են՝ ագրեգատային վիճակը (գազ, հեղուկ,պինդ), գույնը, հոտը, համը, խտությունը, ջերմահաղորդականությունը, էլեկտրահաղորդականությունը, հալման և եռման ջերմաստիճանները:
2. Ի՞նչ ագրեգատային վիճակում կարող են լինել նյութերը: Բե՛ր օրինակներ:

Նյութը կարող է լինել գազային, հեղուկ և պինգ ագրեգատային վիճակներում։
3. Գտի՛ր «ավելորդը» յուրաքանչյուր շարքում. ա) երկաթ, քացախ, բուսական յուղ, գնդակ, կերակրի աղ

բ) հեռախոս, ժամացույց, սար, մարմար, ձող.


գ) ծաղիկը դաշտում, ծաղիկը թփի վրա, ծաղիկը զգեստի վրա, ծաղիկը ծառի վրա:

4. Համեմատի՛ր հետևյալ նյութերը.Կազմի՛ր աղյուսակ նյութերի յուրաքանչյուր զույգի համար: Սյունակներից մեկում թվարկի՛ր նմանությունները, մյուսում՝ տարբերությունները:

ա) բուսական յուղ և քացախ — ագրեգատային վիճակ` հեղուկ, գույնը` դեղնավուն, լուծելի, ոչ կարծր

բ) շաքար և սոդա — լուծելի, սպիտակ, պինդ, ոչ կարծր, անհոտ

գ) երկաթ և ոսկի — պինգ, անհոտ, անհամ, ոչ լուծելի, ոչ կարծր, փայլուն

դ) կավիճ և գրաֆիտ (գծամատիտի միջուկ) — պինդ, անհամ, անհոտ, ոչ կարծր

Քիմիա 7

Քիմիա 25/09/2023

Տնային աշխատանք

1. Համապատասխանեցրո՛ւ մարմինները, նյութերը և թվարկի՛ր դրանց կիրառություններ.
երկաթե դարպաս — նյութ` երկաթ, մարմին` դարպաս
երկաթե գամ — նյութ` երկաթ, մարմին` գամ
ալյումինի փոշի — նյութ` ալյումին, մարմին` փոշի
ածխածին — նյութ
ալյումինի թիթեղ — նյութ` ալյումին
մատիտի միջուկ — մարմին
գրաֆիտ — նյութ
ապակե բաժակ — նյութ` ապակի, մարմին` բաժակ
երկաթ — նյութ
ապակի — նյութ

2. Վերհիշիր, թե սենյակային ջերմաստիճանում որ նյութն է հեղուկ վիճակում
1) գրաֆիտ
2) սնդիկ
3) ազոտ
4) թթվածին

Քիմիա 7

Քիմիա սեպտեմբերի 18-22

Պատասխանիր հարցերին

1. Հետևյալ գոյականներից ո՞րը ֆիզիկական մարմին չի բնորշում.
ա) կուժ
բ) բաժակ
գ) ստվեր
դ) մատանի
2. Հետևյալ առարկաներից ո՞րը չեն պատրաստում ապակուց և ինչո՞ւ.
Գավաթ, փորձանոթ, բաժակ, խաղալու գունդ, ֆուտբոլի գնդակ։
3. Դասարանը բաժանվում է 2 խմբի։ Յուրաքանչյո խումբ գրում է նյութերի և մարմինների անուններ։ Հաղթում է այն խումբը, որն առավել մեծ թվով ճիշտ օրինա կներ է գրում։ Հաղթող խմբի բոլոր անդամները խրախուսվում են:
Նյութեր՝ ապակի, երկաթ, ոսկի, փայտ, քար, ջուր, թթվածին, ջրածին, ծծմբական թթու, պլաստիկ, կավ, փոշի։ 12

Մարմիններ՝ ապակե կուժ, փայտե սեղան, ոսկե մատանի, երկաթե կաթսա, երկաթե համակարգիչ, դարակ, պայուսակ, հեռախոս, նստարան, օճառ, հագուստ, աթոռ, վզնոց, պատ, թևնոց, ռետին, թուղթ, մատիտ, մարդ, ծաղիկ, երկաթե կախիչ, լար, պահարան, տոպրակ, զատիկ, շուն, կատու, ձի, անձեռնոցիկ, ակնոց, կտոր, թիթեռ, մազակալ, ափսե։ 34

Քիմիա 7

Քիմիա սեպտեմբերի 11-15

Պատասխանի՛ր հարցերին
1. Նշել, թե որոնք են`
ա) մարմիններ
Ալյումինե կաթսա, օդապարիկ, շաքարի բյուրեղ, էլեկտրական լամպ, մատիտ, կավե կուժ, երկաթե գամ,
բ) նյութեր
Շաքարավազ, ալյումինի փոշի, ջրածին, ազոտ, ծծմբական թթու

2․ Ինչի՞ց են կազմված մարմինները: Ո՞րն է մարմնի և նյութի ամենաէական տարբերությունը:

Մարմինը դա ծավալ, զանգված ունեցող ցանկացած առարկա է, իսկ նյութը այն է, ինչից կազմված են ֆիզիկական մարմինները։

3․ Լրացրե՛ք բաց թողած նյութերի անունները.
ա) Փայե սեղան
բ) Պլաստիկից համակարգիչ
գ) Փայտե մատիտ
դ) Մետաղե, փայտե դուռ 

Հիշի՛ր և սովորի՛ր
! Քիմիան գիտություն է նյութերի, դրանց բաղադրության, կառուցվածքի, հատկությունների և փոխարկումների մասին:

! Ֆիզիկական մարմինը դա ծավալ, զանգված ունեցող ցանկացած առարկա է:
Մարմինները լինում են կենդանի և անկենդան :


! Նյութն այն է, ինչից կազմված են ֆիզիկական մարմինները` մեզ շրջապատող առարկաները:
Նյութերը բաժանվում են երկու խմբի` օրգանական և անօրգանական: