Նախագծեր·Քիմիա 7

Քիմիական տարրեր նախագիծ

Նախագծի ժամանակահատված՝ Դեկտեմբեր
Նախագծի մասնակիցներ՝ 7-րդ դասարանի սովորողներ
Նպատակը՝ Հետազոտական աշխատանքների իրականացում:
Ընթացքը՝ 
Ուսումնասիրել, հետազոտել հետևյալ թեմաները.

1. Քիմիական տարրերի անվանումների ստուգաբանություն.
Արծաթի անունը «ἄργυρος», «árgyros» – «արգիրոս» (սպիտակ, փայլող, փայլատակող)։ Այստեղից էլ ծագել է արծաթի լատ.՝ argentum (արգենտում) նույնանշանակ անվանումը։ Հայերենի «արծաթ» բառի հնագույն ձևն է «արծանթ», որը սերում է վաղնջահնդեվրոպական «*h₂r̥ǵn̥tóm» արմատից։
2. Քիմիական տարրերի սիմվոլները
Որպես սիմվոլ սովորաբար օգտագործվում է տարրի անվան առաջին լատինական տառը, իսկ անհրաժեշտության դեպքում ավելացվում է երկրորդը կամ մյուս տառերից մեկը։

Օրինակ՝
Ag — արծաթ (Argentum)
He — հելիում (Helium)
H — ջրածին (Hydrogenium)
O — թթվածին (Oxygeyium)
Cl — քլոր (Chlorum)

3. Քիմիական տարրերի տարածվածությունը

Քիմիա 7

Քիմիա 12.03.2023

Կատարել առաջադրանքը.
1. Ո՞ր զույգում են միայն պարզ նյութերի անվանումներ.
1) գրաֆիտ և սիլան
3) ծծումբ և կարբին
2) ալմաստ և ամոնիակ
4) ազոտ և մեթան
2. Թվարկվածներից որո՞նք են պարզ նյութերի անվանումներ.
ա) կարբին
բ) ջուր
գ) ամոնիակ
դ) սնդիկ
ե) օզոն

Քիմիա 7

Մետաղական և ոչ մետաղական պարզ նյութեր

1. Բերե՛ք հեղուկ և պինդ մետաղական պարզ նյութերի օրինակներ
Հեղուկ պարզ՝ սնդիկ
պինդ պարզ՝ մետաղ, արծաթ
2. Բերե՛ք գազային, հեղուկ և պինդ ոչ մետաղական պարզ նյութերի օրինակներ:
Գազային՝ թթվածին, ածխածինն
հեղուկ՝ սնդիկ
պինդ՝ պղինձ, արծաթ
3. Հետևյալ հատկանիշներից որո՞նք են բնութագրում
1) ատոմի զանգվածը
2) հոտը
3) հալման և եռման ջերմաստիճանները
4) ատոմի կառուցվածքը
5) կարծրությունը
7) գույնը
8) խտությունը
ա) քիմիական տարրը
բ) պարզ նյութը
4. Ստորև ներկայացված ո՞ր շարքում են միայն պարզ նյութեր
1) ծծումբ, օզոն, ուրան
2) քլոր, քրոմ, ապակի
3) կալիում, կալցիում, սոդա
4) սնդիկ, բրոմ, մեթան

Քիմիա 7

Քիմիա 11.26.2023

1. Թվարկի՛ր, թե ինչ տարրերի ատոմներից են կազմված՝
ա) Նատրիումի հիդրոկարբոնատը՝ Na2CO3
Na — նատրիում
C — ածխածին
O — թթվածին
բ) Ածխածնի մոնօքսիդ՝ CO

C — ածխածին
O — թթվածին
գ) մեթիլալկոհոլ ՝ CH₄O

C — ածխածին
H — ջրածին
O — թթվածին
2.Գրե՛ք այն տարրերի հայերեն անվանումները և քիմիական նշանները, որոնք արտասանվում են՝ ցե, էն, էս, կուպրում, Ֆեռում, արգենտում։
C — ածխածին [ցե]
N — ազոտ — [էն]
S — ծծումբ [էս]
Cu — պղինձ [կուպրում]
Fe — երկաթ [ֆեռւոմ]
Ag — արծաթ [արգնտում]

Քիմիա 7

Քիմիա 11.20.2023

1. Ջրածին և թթվածին տարրերն այդպես է անվանել ֆրանսիացի քիմիկոս Անտուան Լավուազիեն: Փորձի՛ր պարզաբանել, թե ինչու:
Ջրածին — ջուր ծնող, ջուր ստեղծող
թթվածին — օքսիդացնող նյութ
2.Պարբերական համակարգից օգտվելով՝ լրացրո՛ւ աղյուսակը.

Տարրի անունը — հելիում, լիթիում, նեոն, ֆտորին, ալյումին, բրոմ, արծաթ, ուրան
Տարրի նշանը
— He, Li, Ne, F, Al, Br, Ag, U
3. Թվարկի՛ր, թե ինչ տարրերի ատոմներից են կազմված՝
ա) ջուրը՝ H20 — ջրածին, թթվածին
բ) կերակրի աղը՝ NaCI — նատրիում, քլոր
գ) ծծմբական թթուն՝ H2SO4 — ջրածին, ծծումբ, թթվածին
դ) կալիումի հիդրօքսիդը՝ KOH — կալիում, թթվածին, ջրածին
4. Թվարկի՛ր ածխածին տարր պարունակող առնվազն երեք նյութ:
H2CO3 — ածխաթթու
SiC — իլիցիումի կարբիդ
CH4 — մեթան
CO2 — ածխաթթու գազ
5. Ո՞ր տարրերի ատոմներից է բաղկացած նարնջագույն սնդիկի օքսիդը։
HgO — սնդիկ, թթվածին

Քիմիա 7

Քիմիա 11.20-24.2023

Տնային
1. Սովորի՛ր
*Ատոմը նյութի փոքրագույն, քիմիապես անբաժանելի մասնիկն է:   
*Ատոմների յուրաքանչյուր առանձին տեսակը կոչվում է քիմիական տարր։
*Պարզ նյութերը կազմված են մեկ քիմիական տարրի ատոմներից:
*Բարդ նյութերը կազմված են տարբեր քիմիական տարրերի ատոմներից: Նրանց նաև անվանում են քիմիական միացություններ:
2.Ստորև ներկայացված են որոշ քիմիական տարրերի նշանները և դրանց հայերեն անվանումները, փորձիր սովորել:

3. Տնային պայմաններում վարունգը մարինացնելու համար օգտագործում են քացախաթթվի խիտ լուծույթ, որն ունի սուր, ծակող հոտ:
ա) Տանը փորձի՛ր զգալ դա՝ պահպանելով անվտանգության կանոնները:
բ) Նկարագրի՛ր քացախաթթվի որոշ ֆիզիկական հատկություններ:

Հոտ՝ սուր ծակող հոտ
գույն՝ թափանցիկ կամ դեղնավուն
ագրեգատային վիճակ՝ հեղուկ
համը՝ թթու
լուծվում է

Քիմիա 7

Ատոմ, քիմիական տարր

ՀԱՐՑԵՐ ԵՎ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1.Բացատրե՛ք «ատոմ» բառի իմաստը և տվե՛ք նրա սահմանումը:
Ատոմը նյութի ամենափոքր, քիմիապես անբաժանելի մասնիկն է: 
2․ Պատկերացրե՛ք, որ ձեր ձեռքին կախարդական փայտիկ է, և դուք փոխարկում եք.
Ո՞ր դեպքում եք դուք քիմիական փոխարկում կատրել:
ա) քարը՝ ավազի
բ) թթվածինը՝ օզոնի
գ) սառույցը՝ գոլորշու
3․ Հետևյալ նյութերից որո՞նք են պարզ։ Ջուր, օզոն, պղինձ, թթվածին, ազոտ:

ջուր — բարդ նյութ
օզոն — պարզ նյութ
պղինձ — բարդ նյութ
թթվածին — պարզ նյութ
ազոտ — պարզ նյութ
4. Լրացրե՛ք բաց թողած բառը.

«Քիմիական տարրը միատեսակ հատկություններով ատոմի տեսակ է»:
5․ Ո՞ր պնդումն է վերաբերում պարզ նյութին, բարդ նյութին.
ա) ջուրը կազմված է ջրածին և թթվածին տարրերի ատոմներից — բարդ նյութ
բ) մեխը պատրաստված է երկաթից — պարզ նյութ
գ) ածխաթթու գազը կազմված է ածխածին և թթվածին տարրերի ատոմներից — բարդ նյութ
դ) մատիտի գրաձողը՝ գրաֆիտը, կազմված է ածխածին տարրի ատոմներից — պարզ նյութ
ե) շաքարը կազմված է ածխածին, թթվածին և ջրածին տարրերի ատոմներից — բարդ նյութ
6․ Գլուխկոտրուկ: Լրացրե՛ք դատարկ վանդակները համապատասխան տարրերի անվանումներով:

1․ Թթվածին
2․ Ջրածին
3․ Ածխածին

Քիմիա 7

Երևույթներ

1.Հետևյալ պնդումներից որոնք են վերաբերում նյութի՝
ա) ֆիզիկական
Օզոնին բնորոշ է սուր հոտը:
Ջրածինը 14,5 անգամ թեթև է օդից։
բ) քիմիական հատկություններին.
Օզոնարարում թթվածինը փոխարկվում է օզոնի:
Ջրածնի և թթվածնի խառնուրդը պայթյունավտանգ է, կայծից բռնկվում է։
Քացախաթթուն, փոխազդելով նատրիումի հիդրօքսիդի հետ, առաջացնում է աղ:
2.Ներկայացված շարքից` երկաթի փոշի, երկաթե խողովակ, ալյումինե գդալ, պարաֆինե մոմ, ջուր, թթվածին, ալմաստի բյուրեղ, ձեթ, հախճապակե բաժակ, ընտրի՛ր.
ա) մարմինները
երկաթե խողովակ, ալյումինե գդալ, պարաֆինե մոմ, ալմաստի բյուրեղ, հախճապակե բաժակ
բ) նյութերը

երկաթի փոշի, ջուր, թթվածին, ձեթ
3.Անահիտն ու Արմենը զրուցում էին նյութերի ֆիզիկական և քիմիական հատկությունների մասին: Նրանց արտահայտություններից որոնք են վերաբերում նյութի ֆիզիկական հատկություններին: Ընտրիր ճիշտ պատասխանների շարքը։
ա) Կալիումի պերմանգանատը մանուշակագույն պինդ նյութ է: — ֆիզիկական
բ) Թթվածին ստանում են կալիումի պերմանգանատի քայքայումից: — քիմիական
գ) Պղինձն օժտված է մեծ էլեկտրահաղորդականությամբ։ — ֆիզիկական
դ) Մեթանն այրվում է կապույտ բոցով: — քիմիական
ե) Մեթանն օդից թեթև գազ է: — ֆիզիկական
զ) Ապակին լուսաթափանց նյութ է: — ֆիզիկական
4.Ներքոբերյալ արտահայտություններից որն է նկարագրում ֆիզիկական երևույթ.
ա) Ջրածինն այրվում է թթվածնում:
բ) Սնդիկի օքսիդը տաքացնելիս քայքայվում է:
գ) Երկաթե իրերը խոնավ օդում թողնելիս ժանգոտում են:
դ) Ապակե ձողը հնարավոր է ծռել տաքացնելիս:
5. Ֆիզիկական
Լույսի վառվելը
Ջրի եռումը
Քիմիական
Ձվի եփումը
Երկաթի ժանգոտումը
Սպիտակուցի յուրացումը օրգանիզմի կողմից

Քիմիա 7

Քիմիա 03.06.2023-03.10.2023

Սովորի՛ր.
Բնության մեջ տեղի ունեցող փոփոխությունները կոչվում են երևույթներ:
Երևույթները կարող են լինել ֆիզիկական և քիմիական: 
Ֆիզիկական երևույթների ընթացքում նյութերը չեն փոխարկվում այլ նյութերի, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում:
Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը փոխարկվում են մեկը մյուսի, այսինքն՝ այլ բաղադրությամբ և հատկություններով նոր նյութեր են առաջանում, կոչվում են քիմիական երևույթներ:
Քիմիական երևույթներն այլ կերպ կոչվում են նաև քիմիական փոխարկումներ կամ քիմիական ռեակցիաներ:

1. Քիմիական ռեակցիաների հատկանիշներն են՝
1) ջերմության կլանվելը կամ անջատվելը
2) հոտի առաջանալ 
3) գույնի փոփոխություն
4) նստվածքի առաջանալը
5) գազի անջատվելը 
6) համի փոփոխություն
2. Քիմիական Ռեակցիան սկսելու և ընթանալու պայմաններն են՝
 1. մանրացում 
2. խառնում 
3. տաքացում և այլն: