Պատմություն

Իմ տոհածառը📖

Մենք՝ Փիրումյաններս, արմատներով Արցախից ենք:

Փիրումյաններից շատերը եղել են զորավարներ, ինչի համար նրանք ստացել են Բեկ մասնիկ, որը նշանակում է հարյուրապետ, իշխան։ Բեկ-Փիրումյանները եղել են Արցախի Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղի իշխանները։ Մինչ օրս այդտեղ պահպանվել է տոհմական գերեզմանատունը, որը մենք ընտանիքով այցելել ենք 2018 թ․ ամռանը։

Իմ նախապապերը հայտնի զորավարներ են եղել․ Աբիսողոմ, Արշակ, Հովսեփ, Դանիել և Պողոս Բեկ-Փիրումյանները։ Դանիել և Պողոս Բեկ-Փիրումյանները մասնակցել են 1918 թվականի մայիսի Սարդարապատի ճակատամարտին։

Մեր տոհմի նախապապն է Բայանդուր իշխանը, ով եղել է զորավար Դավիթ Բեկի աջակիցը և մտերիմը։ Բայանդուրը ունեցել է որդի Փիրում անունով, որտեղից և առաջացել է մեր ազգանունը՝ Փիրումյան։ Իմ նախապապերը՝ զորավարներ Դանիել և Պողոս Բեկ-Փիրումյանները, ակտիվ մասնակցություն են ունեցել 1918 թվի մայիսի Սարդարապատի ճակատամարտին։

Ընտանիքիս անդամների անունների նշանակությունը
Էլինա (մայրիկս) — ունի Հունական ծագում, նշանակում է հույն կին
Տիգրան (հայրիկս) — ունի Պարսկական ծագում, պարսկերենից թարգմանաբար նշանակում է վագր
Վիկտորիա (քույրիկս) — ունի լատինական ծագում, նշանակում է հաղթանակ
Ալեքսանդր (եղբայրս) — ունի հունական ծագում, նշանակում է ղեկավար
Կարինե (տատիկս) — ունի լատինական ծագում, նշանակում է խելոք կամ սիրելի
Արփի (ես) — ունի հայկական ծագում, նշանակում է արեգակ կամ արև

Պատմություն

Հայկական լեռնաշխարը🗺

Հայկական լեռնաշխարի ամենախոշոր գետը🏞
Արաքս գետը Հայկական լեռնաշխարհի ամենախոշոր գետերից մեկն է։ Իդեպ, Հայաստանի գետերը պատկանում են Արաքսի և Կուրի ավազաններին, համապատասխանաբար 76 և 24 տոկոսներով։ Այն անդրսահանային գետ է, որի տարածքը ընդգրկում է Հայաստանի, Արցախի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի տարածքները։

Հայկական լեռնաշխարհի ամենամեծ լեռը
Հայկական լեռնաշխարհի ամանաբարձր գագաթը՝ Արարատ լեռը ներկայումս գտնվում է Թուրքիայի տարածքում։ Բարձրությունը կազմում է 5165 մ։ Այն իր հարաբերական բարձրությամբ՝ 4300 մ, աշխարհում առաջինն է։
Արարատ լեռ բարձրանալը յուրաքանչյուրի համար իր խորհուրդն ունի։ Ամեն մեկն էլ սրտում մի ցանկություն պահած, հաղթահարելով բոլոր դժվարությունները հասնում է իր երազանքի գագաթը։

Պատմություն·Վեցերորդ դասարան

🍭Ինչո՞ւ սովորել պատմություն🍭

Կյանքում շատ օրինակներ ցույց են տալիս, որ պատմության իմացությունը օգնում է ապագայի կառուցմանը: Քաղաքագետները գիտեն՝ ինչի կարող է բերել իրենց գործունեությունը, գործարարներն ու տնտեսագետներն ուսումնասիրում են ընկերությունների կառավարումը անցյալում, ուսումնասիրում են նրանց նորամուծությունները, գաղափարները, սխալները։ Արվեստի մարդիկ ոգեշնչում են փնտրում հին ժամանակների մասին պատմություններում:

Գիտությունը չի կարող ապրել առանց պատմության: Պատմության մեջ գրված է ողջ աշխատանքը, որն արել են բոլոր ժամանակների և ժողովուրդների գիտնականները: Ժամանակակից գիտնականը գիտի՝ որ կողմը շարժվել, ինչ անել, ինչ եզրակացություններ անել նախորդների փորձից:

Ինձ համար շատ կարևոր է պատմություն իմանալ: Ես առանց դրա չեմ կարող կառուցել ապագաս: Ինչու չօգտագործել իմ նախնիների փորձը կյանքում կողմնորոշվելու համար: Այդպես ես կարող եմ ինձ հետ պահել ապագայում սխալ քայլեր անելուց: