Նախագծեր·Պատմություն

Ամանորը Ճապոնիայում

Նախ և առաջ Ճապոնիայում Ամանորը դիմավորում են զանգերի 108 հարվածներից հետո։ Ըստ ավանդույթի այդ հարվածներից յուրաքանչյուրը ոչնչացնում է մարդկային թերություններից մեկը։ Նոր տարվա առաջին րոպեներին Ճապոնացիները ծիծաղում են, ինչը ըստ նրանց հաջող տարվա գրավական է։ Իսկ տունը զարդարում են բամբուկներով, ինչը հավերժության և հավատարմության խորհրդանիշ է։ Լուսաբացին, Ճապոնացիները դուրս են գալիս տներից, որպեսզի դիմավորեն այն։ Նոր տարվա արեգակի առաջին շողերի ներքո նրանք շնորհավորում են միմյանց և նվերներ տալիս։ Ճապոնացիները նոր տարին դիմավորոմ են նոր շորերով։

Պատմություն

Հայոց թագավորությունները Ք․ա․ 3-րդ դարում, Արտաշեսյան թագավորության կազմավորումը

1․ Ք․ա․ 4-րդ դարի վերջին ո՞ր հզոր տերությունն էր Հայաստանի հարավային հարևանը։
Հայաստանի հարավային հարևանը Սելեվկյան պետությունն է եղել:
2․ Ք․ա․ 3-րդ դարում ի՞նչ հայկական թագավորություններ գոյություն ունեին։
Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք և Կոմմագենեի թագավորություն:
3․ Ովքե՞ր էին իշխում Կոմմագենեում և Ծոփքում։
Կոմագենեում իշխում էր Սամոսը (Շամ), իսկ Ծոփքում՝ Արշամը։
4․ Ովքե՞ր էին Արտաշես 1-ինը և Զարեհը, և ինչպե՞ս գրավեցին Մեծ Հայքն ու Ծոփքը։
 Արտաշեսը և Զարեհը զորավարներ էին։ Անտիոքոս III-ի զորքերը Արտաշեսը և Զարեհը զորավարների գլղավորությամբ Ք․ ա․ 201թ․ արշավեցին Հայաստան։ Երվանդ IV Վերջինը զոհվեց մայրաքաղաք Երվանդաշատի մոտ զոհվեց։ Հետո գրավեցին հոգևոր կենտրոն Բագարանը։ Սպանեցին Երվազ քրմապետին, որը Երվանդ IV-ի եղբայրն էր։ Արտաշեսը Մեծ Հայքում, իսկ Զարեհը Ծոփքում նշանակվեցին սելևկյան կառավարիչներ՝ ստրատեգոսներ։ Սակայն Ք․ա․ 190թ․ Մագնեսիայի ճակատամարտի ժամանակ Հռոմը հաղթեց սելևկյաններին։ Դրանից հետո Արտաշեսը Մեծ Հայքում, իսկ Զարեհը Ծոփքում իրենց հռչակեցին թագավորներ։ Հռոմը ճանաչեց նրանց անկախությունը։
5․ Ինչպե՞ս և ե՞րբ անկախացան Մեծ Հայքն ու Ծոփքը։
Ք․ ա․ 190 թ․ տեղի ունեցած Մագնեսիայի ճակատամարտում Սելևկյանները պարտություն կրեցին Հռոմից։ Առաջացած նպաստավոր միջազգային իրադրությունից օգտվելով՝ Ք․ ա․ 189 թ․ Արտաշեսը Մեծ Հայքում և Զարեհը Ծոփքում վերականգնեցին հայոց անկախությունը։
6․ Արտաշես 1-ինը ո՞ր երկրներից ետ վերադարձրեց հայկական հողերը։ 
Մարաստանից (Ատրպատականից), Վրաստանից, Պոնտոսից և Սելևկյան տերությունից։

Պատմություն

Դաս 10

1․ Ովքե՞ր էին սպարտիատներն ու հելոտները։
Սպարտիատները դորիացիներն էին, որոնք իրենց ունեցվածքով և իրավունքներով հավասար էին միմյանց:
Հելոտները նվաճված և ստրկացված աքայացիներն էին:
2․ Ներկայացրե՛ք Սոլոնի բարեփոխումները։ 
Մ. թ. ա. 594թ. Սոլոնը ձեռնարկեց առաջին լուրջ քայլը պետության գոյության սպառնացող վտանգը հեռացնելու համար: Նա վերացրեց ստրկությունը: Սոկոնը աթենական քաղաքացիություն ընծայեց Ատտիկայում միշտ բնակվող օտար պոլիսների շատ ներկայացուցիչների: Ատտիկան բաժանվեց 4 գույքային խմբերի: Սոլոնը ստեղծեց ժողովրդական ժողովի կողմից ընտրված 400-ի խորհուրդ, որի կազմում ներառվեցին 100-ական ներկայացուցիչ Ատտիկայի 4 ցեղերից յուրաքանչյուրից: Սոլոնը ստեղծեց ատենակալների դատարան: Դատավորները չէին կարող միայնակ որոշում կայացնել, այլ պետք է վերջնական որոշումը թողնեին 12 ատենակալների հայեցողությանը: Սոլոնի բարեփոխումները Աթենական պետության հետագա զարգացման առումով հսկայական նշանակություն ունեցան:
3․ Ո՞րն էր Թեմիստոկլեսի ծովային պատերազմի ծրագիրը։
Թեմիստոկլեսը մշակեց ծովային պատերազմի ծրագիրը: Դրա էությունը հետևյալն էր. ստեղծել ռազմա կան ուժեղ նավատորմ և ապագա պատերազմի ելքը վճռել ծովում, որտեղ հակառակորդը թույլ էր:
4․ Ներկայացրե՛ք Սալամինի ծովամարտը։ 
Սալամինի ծովածոցում աթենական նավատորմը փայլուն հաղթանակ տարավ: Քսերքսեսը թողեց իր բանակը և վերադարձավ: 
5․ Ինչպե՞ս ավարտվեցին հույն-պարսկական պատերազմները։
Հույն-պարսկական պատերազմներն ավարտվեցին հունական պոլիսների հաղթանակով:
6․ Թվարկե՛ք հունական աստվածներին։
Աթենաս.
Իմաստության և կազմակերպված պատերազմի աստվածուհի։

Ամփիտրիտե.
Հին հունական դիցաբանության մեջ Ամփիտրիտեն (Ἀμφιτρίτη) ներեուհիներից մեկն է և Պոսեյդոնի կինը։

Անանկե.
Անխուսափելիությունն անձնավորող աստվածուհի։

Արես.
Ռազմի աստված, Զևսի և Հերայի որդին։

Արտեմիս.
Որսորդության, պտղաբերության մշտապես երիտասարդ աստվածուհին։ Նաեւ Լուսնի աստվածուհին է (իսկ նրա եղբայր Ապոլոնը մարմնավորում էր Արեգակը)։

Աֆրոդիտե.
Հին Հունական դիցաբանության մեջ համարվում է սիրո և գեղեցկության աստվածուհին։

Դեմետրա.
Հողագործության և բերքատվության աստվածուհի։

Դիոնիսոս.
Բնության արտադրող ուժերի, խաղողագործության ու գինեգործության աստված։

Զևս.
Երկնքի, ամպրոպի և կայծակի աստված, աշխարհի տիրակալ։ Օլիմպոսի աստվածներից գլխավորը, կրոնոսի և Հռեայի երրորդ որդին, Աիդի, Հեստիայի, Դեմետրայի և Պոսեյդոնի եղբայրը։

Թեմիս.
Արդարության, օրինականության և կանխագուշակումների աստվածուհի։

Իրիս.
Հին հունական դիցաբանության մեջ` ծիածանի աստվածուհի, Զևսի և Հերայի հանձնակատարը։

Լաքեսիս.
Ճակատագրի աստվածուհիներից` Մոյրաներից մեկը, որը որոշում է մարդկանց բախտը: Լաքեսիսը կյանքի թելը տանում է ամեն տեսակ փոփոխությունների միջով։

Կաբիրաներ.
Համարվել են պտղաբուծության, ստորգետնյա կրակի, ինչպես նաև նավաբեկյալների հովանավորներ:

Հերա.
Հերա (հին հունարեն` Ἥρα), հին հունական աստվածուհի, ամուսնության և ընտանիքի հովանավոր, մայրության, բարոյական մաքրության սրբազան դիցուհի։

Հերմես.
Հերմես, հին հունական աստված, Զևսի և Մայայի որդին։ Նույնացվել է հռոմեացիների Մերկուրիոս աստծո հետ։ Անձնավորում էր հատկապես խորամանությունն ու ճարպկությունը։ Հովանավորում էր գողերին, հռետորներին, վաճառականներին։ Ստեղծել է կշիռն ու չափը։ Զևսի սուրհանդակ, հանգուցյալների հոգիների դեպի դժոխք ուղեկցողը։

Պոսեյդոն.
Պոսեյդոն (հին հունարեն՝ Ποσειδών), հին հունական դիցաբանության մեջ ծովերի աստված, Կռոնոսի և Ռեայի երկրոդ որդին, Զևսի, Հերայի, Դեմետրայի, Հեստիայի և Աիդեսի եղբայրը։

Տեթիս.
Հունական դիցաբանության հնագույն, արխայիկ աստվածություններից, տիտանուհի, Ուրանոսի և Գեայի դուստրը, Օվկիանոսի քույրը և կինը, 3 000 որդի հեղեղների և 3 000 դուստր օվկիանոսների մայրը։ Տեթիսը համարվում է համընդհանուր մայր, գոյություն ունեցող ամեն ինչին կյանք տվող աստվածուհի։
7․ Ի՞նչ գիտեք Օլիմպիական առաջին խաղերի մասին։
Օլիմպիական խաղերը հնագույն և առավել տարածված համահունական տոնախմբությունների և մրցությունների ընդհանուր անվանումն է, որոնք կազմակերպվում էին Հին Հունաստանի Օլիմպիա քաղաքում՝ 4 տարին մեկ՝ ի պատիվ Զևս աստծու:
Օլիմպիական խաղերի պաշտոնական սկիզբը համարվում է մ. թ. ա. 776 թ., երբ խաղերն սկսեցին համարակալել և գրանցել հաղթողների անունները:

Պատմություն

Դաս 9

1․ Ի՞նչ գիտես Գավգամելայի ճակատամարտի մասին։
Գիտեմ , որ Գավգամելայի ճակատամարտին Հայերի աքեմային զորքը մասնակցել է։
2․ Ինչպե՞ս ավարտվեց Մենոն զորավարի արշավանքը դեպի Հայաստան։

Ք. ա. 330թ. Ալեքսանդրը Մենոն զորավարի գլխավորությամբ մի զորաբանակ ուղարկեց Հայաստան` գրավելու Սպեր գավառի ոսկու հանքերի շրջանը: Սակայն Հայաստանում մակեդոնական բանակը ջախջախվեց, իսկ Մենոնը, ըստ Ստրաբոնի, «խեղդամահ արվեց տեղաբնիկների կողմից»:
3․Ինչու՞ էր Հայաստանը համարվում անմահության երկիր։

Վեպում Ալեքսանդրը ձգտում է հասնելու անմահության , որի համար ճանապարհ բռնում <<դեպի հայոց աշխարհ որտեղ ակունք է Եփրատի ու Տիգրիսի>>:
4․ Ինչպե՞ս ստեղծվեց Աքեմենյան Տերությունը։

Կյորոս մեծը ստեղծեց պարսկական տերությունը, որը մինչ այդ գոյություն ունեցած աշխարհական տերություններից ամենամեծն էր (հայտնի է դարձել Աքեմենյան տերություն անունով)։

Պատմություն

Դաս 8

1.Ո՞վ էր Պարույր նահապետը։ Պարույր Նահապետը Հայոց Թագավոր էր։
2.Որքա՞ն էր հայոց զորքի թիվը Երվանդ Սակավակյացի օրոք։ Երվանդ Սակավակյացն ուներ 40000 հետևակ (հետիոտն) և 8000 հեծյալ(ձիավոր)։
3.Երվանդ Սակավակյացի պետության սահամնները ո՞ւր էին հասնում։ Նրա օրոք թագավորության սահմաները հյուսիսում հասնում էին՝ Կուր Գետ և Սև ծով՝ արևելքում Մարաստան, հարավում՝ Հյուսիսային Միջագետ, իսկ արևմուտքում ՝ Կապադովկիա։
4.Ի՞նչպես ստեղծվեց Աքեմենյան տերությունը։ Կյորոս մեծը ստեղծեց պարսկական տերությունը, որը մինչ այդ գոյություն ունեցած աշխարհական տերություններից ամենամեծն էր (հայտնի է դարձել Աքեմենյան տերություն անունով)։

Պատմություն

Դաս 7

Առաջադրանք
1․ Որո՞նք էին Վանի թագավորության թշնամի պետություններն։
Ասորեստանը, սկյութական և կիմերների ցեղերը:
2․ Ովքե՞ր էին կիմերները։ Ռուսա 2-րդը ինչպե՞ս վարվեց կիմերների հետ։

Ռուսա 2-րդը բարեկամակամ և դաշնակցային հարաբերություններ հաստատեց կիմերների հետ և կարողացավ նրանց ուղղել Ասորեստանի դեմ:
3․ Ինչո՞ւ թուլացավ Վանի թագավորությունը։
 
Վանի թագավորությունը թուլացավ Ասորեստանի և սկյութական ասպատակող ցեղերի հարձակումներից:

Պատմություն

Դաս 6

1. Փորձե՛ք ներկայացնել Սարդուրի 1-ինի պատմական կերպարը: Ներկայացրե՛ք նաև Տուշպա-Վան մայրաքաղաքի հիմնադրումը /բանավոր, Հայոց պատմություն, 6-րդ դասարան, էջ 45-47 /
Սարդուրի 1-ը ծնվել է Վանի թագավորության մ.թ.ա. մոտ 834-828 թվականներին։ Դիմակայել է Ասորեստանի կողոպտչական արշավանքներին: Ամրապնդել է թագավորությունը։ Սարդուրի 1-ը միավորել է Վանա լճի ավազանի երկրները և հիմնադրել արքունի նոր բերդաքաղաք Տուշպան (Տոսպավան), որն այնուհետև դարձել է Ուրարտու թագավորության ռազմական գլխավոր հենակայանը հարավում՝ ընդդեմ Ասորեստանի։
2. Ի՞նչ անուններով է հայտնի Վանի թագավորությունը։

Աստվածաշնչում այդ թագավորությունը հայտնի է Արարատ անվամբ, իսկ ասորոստանցիները այն կոչում են Ուրարտու։ Իր արքաների ասուրերեն արձանագրություններում երկիր կոչվում է մեկ այս ավանդական անվամբ՝ Նաիրի։ Իսկ տեղական լեզվով սեպագրերում այս կոչվում է Բիայնիլի, որը կապված է Վան անվան հետ։ Դա է պատճառը որ գիտության մեջ այդ պետությունը հաճախ կոչում են Վանի թագավորություն։
3. Պետական ի՞նչ կառուցվածք ուներ Արատտա երկիրը։

Վիպերգերի համաձայն՝ Արատտայում ղեկավարում էին գերագույն քուրմ՝ «էն» տիտղոսը ունեցող կառավարիչները։ Գործում էր նաև ավագների ժողով։
4. Ե՞րբ են առաջին անգամ հիշատակվում «Արմենիա» անվան նախաձևերը։

Արմենիայի մասին հիշաակվում է դեռևս XXIV-XXIII դարերում, իսկ մ.թ.ա. 6–րդ դարում Դարեհ I Մեծ պարսկական թագավորի հրամանով ստեղծված արձանագրության մեջ հիշատակվում է Ուրարտու նախաձևը։
5. Բացատրե՛ք հետևյալ անուններն ու հասկացությունները /գրավոր/
ա/ Արմանի — Արատտա երկրի հին անվանում
բ/ Արմի — Արատտա երկրի հին անվանում
գ/ Հայասա — Հայկական թագավորության անուն
դ/ Նաիրի երկիր — Հայաստանի հին անվանում
ե/ Հայկազունիների Արարատյան թագավորություն /Ուրարտու / — Հայկական թագավորության անվանում
զ/ Արամ /Արամու /
Վանի թագավորության հիմնադիր

Պատմություն

Դաս 5🍒

1․ Որտե՞ղ է եղել հնդեվրոպական նախահայրենիքը։
Եղել է Փոքր Ասիայի արևելքը, միջագետքի հյուսիսը և Իրանի հյուսիսարևմուտքը:
2․ Բացատրե՛ք հետևյալ հասկացությունները, անուններն ու արտահայտությունները.
Լեզվաընտանիք
Լեզվաընտանիքը լեզուների ծագումնաբանական դասակարգման հիմնական միավորն է, որը ցեղակից լեզուների ամբողջություն է։ 
նախալեզու
Նախալեզուն միևնույն լեզվաընտանիքին (լեզվախմբին) պատկանող (ցեղակից) լեզուների հիմքում, ընկած ընդհանուր լեզուն։
հնդեվրոպական լեզվաընտանիք
Հնդեվրոպական լեզուների ընտանիքն աշխարհում ամենատարածված լեզվաընտանիքն է։ Ներկայացված է երկրագնդի բոլոր բնակեցված մայրցամաքներում։ 

Պատմություն

Նախնադար

1.Մարդկության պատմության ո՞ր ժամանակաշրջանն է կոչվում նախնադար և ինչո՞ւ։ Քանի շրջանի է այն բաժանվում։
ՄՄարդկության պատմության ամենահին ժամանակներից մինչև Ք․ ա․ (Քրիստոսից առաջ) յոթերորդ հազարամյակ այն էլ իր մեջ բաժանվում է շրջանների։ Վերջինս հնագիտական պարբերացմամբ բաժանվում է փուլերի՝ հին քարի դարի (պալեոլիթ), միջին քարի դարի (մեզոլիթ), նոր քարի դարի (նեոլիթ) և պղնձի-քարի դարի (էնեոլիթ)։
2. Բացատրե՛ք նեոլիթյան «հեղափոխության» էությունը։

Նեոլիթում հողագործության և անասնապահության զարգացումով կատարվեց մարդկային հասարակության առաջին մեծ «հեղափոխությունը»։
3. Ի՞նչ էին անվանում հնագույն մարդկանց խմբերը։

Հնագույն մարդկանց խմբերը անվանում էին մարդկային հոտեր․
4.Ինչո՞վ էին զբաղվում հնագույն մարդիկ։
Հնագույն մարդիկ նոր քարի դարում զբաղվում էին անասնապահությամբ, հողագործությամբ, իսկ պղնձի-քարի դարում զարգացան արհեստները (մետաղագործություն, կավագործություն)։
5.Ի՞նչ էք հասկանում բանական էակ ասելով։

Բանական էակը խոսելու և մտածելու ունակություն ունեցող էակն է։