Հաշվետվություն·Պատմություն 8

Պատմության 2024-2025 ուս․ տատրվա ամփոփում

1. Ո՞վ էր Բագրատունիների հիմնադիր թագավորը (նշիր թագավորության հիմնադրման թվականը կամ դարաշրջանը):
Հիմնադրել է հայոց իշխան Աշոտ Բագրատունին 885 թվականին։
2․ Բագրատունյաց Հայաստանի ժամանակաշրջանում կառուցվել են միջնադարյան հայկական ճարտարապետության բազմաթիվ գլուխգործոցներ նշիր մի քանիսը։

Լոռու մարզում — Հաղպատի վանական համալիրը, Սյունիքի մարզում — Տաթևի վանական համալիրը, Սանահինի վանքային համալիրը։
3. Ե՞րբ անկում ապրեց Բագրատունյաց թագավորությունը։

Բագրատունյաց թագավորությունը անկում ապրեց 1045 թվականին։
4. Ո՞ր հայ եղբայները մասամբ վերականգնեցին ինքնակառավարումը երկրում, սակայն նրանց ձեռնարկումերն անավարտ մնացին մոնղոլական արշավանքների պատճառով։

Զաքարե և Իվանե Զաքարյան եղբայրները վերականգնեցին ինքնակառավարումը, սակայն նրանց գործունեությունը խոչընդոտվեց մոնղոլական արշավանքների պատճառով։
5. Մոնղոլա-թաթարական ցեղերը Չինգիզ Խանի գլխավորությամբ ո՞ր դարում դարձավ պատմությանը հայտնի ամենամեծ ցամաքային կայսրությունը։

XIII դարում մոնղոլա-թաթարական ցեղերը Չինգիզ Խանի գլխավորությամբ ստեղծեցին պատմության ամենամեծ ցամաքային կայսրությունը։
6. Ո՞ր թվականին և ո՞վ հաստատվեց Կիլիկիայի լեռնային մասում ապստամբելով
Բյուզանդիայի դեմ, հիմք դրեց հայկական մի իշխանության, որը նրա անունով կոչվեց Ռուբինյան։

Ռուբեն I-ը 1080թ․ ապստամբեց Բյուզանդիայի դեմ և հիմք դրեց Ռուբինյան իշխանությանը։
7. Ո՞ր թվականին Լևոն II իշխանը Տարսոն քաղաքի մայր տաճարում հանդիսավորությամբ օծվեց Հայոց թագավոր։

Լևոն II իշխանը 1198թ․ օծվեց Հայոց թագավոր։
8. Զաբելն ու Հեթումը թագադրվեցին 1226 թ.ին՝ ո՞ր տոհմերը միավորվեցին։

Զաբելի և Հեթումի թագադրումից հետո Ռուբինյանների և Հեթումյանների տոհմերը միավորվեցին։
9. Ո՞վ էր Կիլիկիայի վերջին արքան և ե՞րբ Կիլիան հայկական թագավորությունը դադարեց գոյություն ունենալ։

Կիլիկիայի վերջին թագավորը Լևոն VI Լուսինյանն էր, և թագավորությունը դադարեց գոյություն ունենալ 1375 թվականին։
10. Թվի՛ր Հայաստանի չորս բաժանումները։

387 թվականին Բյուզանդիայի և Սասանյան Պարսկաստանի միջև։ 551 թվականին Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև։ 1555 Արևելյան Հայաստանը մնաց Պարսկաստանի տիրապետության տակ, իսկ Արևմտյան Հայաստանը՝ Օսմանյան կայսրության։ 1639 թվականին Պարսկաստանի և Օսմանյան կայսրության միջև ստորագրվեց Զոհաբի պայմանագիրը։
11. Ե՞րբ կնքվեցին Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերը և ի՞նչ նշանակություն ունեցան հայության համար։

Գյուլիստանի պայմանագիրը կնքվեց 1813թ․ հոկտեմբերին։ Ըստ պայմանագրի՝ Պարսկաստանը հրաժարվում էր Արևելյան Վրաստանից, Դաղստանից և Հարավային Կովկասի մի շարք խանություններից: Ռուսաստանին է անցնում Արևելյան Հայաստանի զգալի մասը: Երևանի և Նախիջևանի խանությունները դեռ մնում էին Պարսկաստանի տիրապետության տակ։ 1826թ․ փետրվաին կնքվեց Թուրքմենչայի պայմանագիրը։ Համաձայն նրան՝ Ռուսաստանին անցան Երևանի և Նախիջևանի խանությունները և Օրդուբադի գավառը: Բացի այդ, շահը պետք է վճարեր ռազմատուգանք և թույլ տար իրեն հպատակ հայերին ցանկության դեպքում վերաբնակվել Արևելյան Հայաստանի տարածքում։
12. Ե՞րբ կնքվեցին Բուխարեստի և Ադրիանապոլսի պայմանագրերը և ի՞նչ նշանակություն ունեցան հայության համար։

Բուխարեստի պայմանագիրը ռուս-թուրքական 1806-1812 թվականների պատերազմից հետո Օսմանյան Թուրքիայի և Ռուսական կայսրության միջև կնքված հաշտության պայմանագիր է։ Ադրիանապոլսի պայմանագիրը կնքվել է 1829 թվականի սեպտեմբերի 2-ին, 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմի ավարտից հետո։
13. Ի՞նչ նմանություններ և տարբերություններ կան հայկական հարցին վերաբերող Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ և Բեռլինի պայմանագրի 61-րդ հոդվածների միջև։

Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածը նախատեսում էր, որ Օսմանյան կայսրությունը Ռուսաստանի հսկողության ներքո պետք է բարեփոխումներ իրականացնի հայկական բնակեցված վիլայեթներում։ Բեռլինի պայմանագրի 61-րդ հոդվածը պահպանեց նույն պահանջը՝ բարեփոխումներ հայկական վիլայեթներում, սակայն հսկողությունը փոխանցվեց բոլոր Մեծ տերություններին՝ Ռուսաստանին, Անգլիային, Ֆրանսիային և այլն։
14. Հիմնավորի՛ր։ Ինչո՞ւ էր Խրիմյան Հայրիկը Բեռլինի վեհաժողովը համեմատում հարիսայի կաթսայի հետ, և ինչպե՞ս կմեկնաբանեք «երկաթե շերեփ» արտահայտությունը։ Պատասխանի համար կարող եք նաև օգտվել համացանցից:

«Պատմություն» առարկայի ամփոփում/ Հայոց պատմություն, Համաշխարհային պատմություն/

1.Ներկայացնել 10 ամենակարևոր իրադարձությունները/ժամանակագրությամբ/:
2. Ներկայացնել,հիմնավորել 5 թագավորների ամենանշանակալի, կարևոր գործողությունները:
3. Փաստերով հիմնավորել 5 ամենանշանակալից իրադարձությունները:
4. Ներկայացնել  5 ամենակարևոր հայտնագործությունները:

Տեղադրել բոլոր ամիսների հաշվետվությունները/ սեպտեմբերից – մայիս  ամիսների/:

Սեպտեմբեր
Հոկտեմբեր
Նոյեմբեր-դեկտեմբեր
Փետրվար-մարտ
Ապրիլ-մայիս

Տեղադրել համապատասխան հղումները.
Ուսումնասիրությունները

Մխթիար Սպարապետ
Հայկական մշակույթը միջնադարում
Նախագծերը

Աննա Բոլեյն
Ելիզաբեթ I
ԱՄՆ պետության առաջացումը​

Մխթիար Սպարապետ
Հայկական մշակույթը միջնադարում
Ռոբերտ Գրին «Պատերազմի 33 ստրատեգիաները» թարգմանություն
Թարգմանությունները

Ռոբերտ Գրին «Պատերազմի 33 ստրատեգիաները» թարգմանություն

Մեկ էջի սահմանում

Մանրամասն ամփոփել՝ ինչ թեմաներ ենք ուսումնասիրել:
Այս ուսումնական տարվա ընթացքում մենք վերհիեցինք անցած տարվա նյութերը, ամփոփեցինք Կիլիկյան Հայաստանը և Բագրատունյաց թագավորությունը։ Ուսումնասիրեցինք Հայաստանը 15-ից 18-րդ դար, քննարկեցինք հայկական հարցը, ռուս-պարսկական և ռուս-օսմանյան պատերազմները և պայմանագրերը։
Գնահատիր ինքդ քեզ՝ հիմնավորելով:

Իմ կարծիքով այս տարվա ընթացքում ես պատմույուն առարկան ավելի լավ սկսեցի հասկանալ, մասնակցեցի բավականին նախագծերին, ներկայացրեցի շատ խմբային աշխատանքներ և ընդհանուր խորացա առարյակի մեջ։
Գնահատում է ծնողը՝ հիմնավորելով:

Ուսումնական տարվա ընթացքում Արփին բարեխղճորեն կատարել է առարկայի համար նախատեսված բոլոր նախագծերը։ Նա պատասխանատվությամբ է մոտեցել տնային աշխատանքների կատարմանը և մասնակցություն է ցուցաբերել դասարանական քննարկումներին։ Հաշվի առնելով վերը նշվածը՝ գտնում եմ, որ Արփին արժանի է ստանալու գերազանց գնահատական։

Պատմություն 8

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՐՈՆՆԵՐ

Պատասխանել նաև այս հարցերին՝
1. Վերհիշի՛ր, թե որտե՞ղ և ե՞րբ է առաջացել քրիստոնեությունը։

Քրիստոնեությունը ծագել է Պաղեստինում, 1 դարում։
2. Միջնադարի սկզբում ո՞ր երկրներում էր տարածված քրիստոնեությունը։

Իր ստեղծումից որոշ ժամանակ անց քրիստոնեությունը տարածվեց Հռոմեական կայսրությունում և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում:
3. Ո՞րն է քրիստոնյաների Սուրբ գիրքը։

Աստվածաշունչը քրիստոնեության Սուրբ գիրքն է:
4. Ի՞նչ մասերից է այն կազմված։

Աստվածաշունչը կազմված է երկու մասից՝ Հին Կտակարան և Նոր Կտակարան:
5. Ի՞նչ է Սուրբ Երրորդությունը։
6. Ի՞նչ հիմնական ուղղություններ կան քրիստոնեության մեջ։

Մեր օրերում կան 4 հիմնա կան ուղղություններ՝ կաթոլիկություն, ուղղափառություն, առաքելություն և բողոքականություն։
7. Որքա՞ն է քրիստոնյաների թիվն այսօր աշխարհում։

Ներկայումս քրիստոնեությունը քանակապես աշխարհում ամենամեծ կրոնն է:
Նրա հետևորդների թիվն այսօր հասնում է շուրջ 2,5 միլիարդի։

Պատմություն 8

Մխիթարյան միաբանություն, մայիսի 5-8

Մխիթարյան միաբանությունը հայ կրոնական և մշակութային կազմակերպություն է, հայ կաթոլիկ եկեղեցու բենեդիկտյան վանականների միաբանություն։ Հիմնադրվել է 1701 թ. սեպտեմբերի 8-ին Կոստանդնուպոլսում վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից։ Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական այլ աշխատություններ։ Հետապնդումների հետևանքով միաբանությունը երկար ժամանակ գտնվում է դեգերումների մեջ և միայն 1717 թ. սեպտեմբերին մխիթարյանները հաստատվում են Սուրբ Ղազար կղզում, որտեղ գտնվում են մինչև օրս: 2000 թ. տեղի է ունենում Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան միաբանությունների միավորումը։ Միավորումից հետո 2000 թ. հուլիսի 10-21-ը Ս. Ղազար Մայրավանքում գումարվում է արտակարգ ժողով, որի ժամանակ Վենետիկի և Վիեննայի միաբանները որոշում են ստեղծել Մխիթարյան միացյալ միաբանություն՝ մեկ կենտրոնական վարչությունով։ Այսպիսով, Մխիթարյան միացյալ միաբանության գլխավոր կենտրոնատեղին Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մայրավանքն է, իսկ Վիեննայի վանքը՝ առաջին գլխավոր մենաստանը։

Պատմություն 8

ԵՎՐՈՊԱՆ 1815-1870-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ

ՕՏՏՈ ՎՈՆ ԲԻՍՄԱՐԿ
Գերմանացի քաղաքական գործիչ, «Երկաթե կանցլեր»։
Ղեկավարեց Գերմանիայի միավորումը (1871 թ․)։
Կազմակերպեց պատերազմներ Դանիայի, Ավստրիայի և Ֆրանսիայի դեմ։
Ստեղծեց սոցիալական ապահովության համակարգ։
Պահպանեց խաղաղություն Եվրոպայում իր դիվանագիտությամբ։

ՋՈՒԶԵՊՊԵ ԳԱՐԻԲԱԼԴԻ
Իտալացի հեղափոխական և զինվորական ղեկավար։
Մասնակցեց Իտալիայի միավորմանը։
Ղեկավարեց «Կարմիր վերարկուներ» զորքը։
Ազատագրեց Սիցիլիան և Նեապոլը։
Նպաստեց միացյալ Իտալիայի ստեղծմանը։

Աշխատանք Սամվել Բաբայանի հետ

Պատմություն 8

Առաջադրանք, 8-րդ դաս., մարտի 31-ապրիլի 11-ը

Առաջադրանք 1
Արևելյան Հայաստանը և ռուս-պարսկական պատերազմները/Էջ  82-85 պատմել, էջ 85-ի հարցերին գրավոր պատասխանել/


ա. Ներկայացրո՛ւ: Ե՞րբ կնքվեցին Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերը և ի՞նչ նշանակություն ունեցան հայության համար:
Գյուլիստանի պայմանագիրը կնքվեց 1813թ․ հոկտեմբերին։ Ըստ պայմանագրի՝ Պարսկաստանը հրաժարվում էր Արևելյան Վրաստանից, Դաղստանից և Հարավային Կովկասի մի շարք խանություններից: Ռուսաստանին է անցնում Արևելյան Հայաստանի զգալի մասը` Շիրակը, Լոռի-Փամբակը, Շամշադինը, Գանձակը, Արցախը և Զանգեզուրը: Երևանի և Նախիջևանի խանությունները դեռ մնում էին Պարսկաստանի տիրապետության տակ։ 1826թ․ փետրվաին կնքվեց Թուրքմենչայի պայմանագիրը։ Համաձայն նրան՝ Ռուսաստանին անցան Երևանի և Նախիջևանի խանությունները և Օրդուբադի գավառը: Բացի այդ, շահը պետք է վճարեր ռազմատուգանք և թույլ տար իրեն հպատակ հայերին ցանկության դեպքում վերաբնակվել Արևելյան Հայաստանի տարածքում։
բ. Բացատրի՛ր: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ հետևանքներ ունեցավ Արևելյան Հայաստանում պարսկահայերի վերաբնակեցումը: Ինչո՞ւ:

Ազգության վրա դա լավ ազդեցություն ունեցավ, սակայն Ռուսաստանը որոշ ժամանակ հետո պարսկահայերին օգտագործեց հսկողությունը ուժեղացնելու և հզորացնելու համար։
գ. Վերլուծիր: Ի՞նչ դեր խաղաց կաթողիկոսական աթոռին տիրելու «Դավիթ-Դանիելյան պայքարն» արտաքին ուժերի քաղաքական մեքենայությունների մեջ: Ինչո՞ւ էին Ռուսական կայսրությունը, Օսմանյան կայսրությունն ու Սեֆյան Պարսկաստանը ձգտում իրենց հսկողության տակ պահել Էջմիածնի կաթողիկոսությունը:

Կայսրությունները և Սեֆյան Պարսկաստանը ձգտում էին իրենց հսկողության տակ պահել Էջմիածնի կաթողիկոսությունը, քանի որ, եթե նրանք հայկական եկեղեցու վրա ազդեցություն ունենաին, ապա Հայաստանի անկախությունը շատ ավելի կթուլանար և դա թույլ կտար նրանց Հայաստանը ամբողջությամբ գրավել:

Առաջադրանք 2
Արևմտյան Հայաստանը և Հայկական հարցի միջազգայնացումը/Էջ  86-90 պատմել, էջ 90-ի հարցերին գրավոր պատասխանել/


ա. Ներկայացրո՛ւ: Ե՞րբ կնքվեցին Բուխարեստի և Ադրիանապոլսի պայմանագրերը և ի՞նչ նշանակություն ունեցան հայության համար:
Բուխարեստի պայմանագիրը ռուս-թուրքական 1806-1812 թվականների պատերազմից հետո Օսմանյան Թուրքիայի և Ռուսական կայսրության միջև կնքված հաշտության պայմանագիր է։ Ադրիանապոլսի պայմանագիրը կնքվել է 1829 թվականի սեպտեմբերի 2-ին, 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմի ավարտից հետո։
բ. Վերլուծի՛ր: Որո՞նք էին 1839 թ. հրովարտակի առանցքային դրույթները: Ի՞նչ ազդեցություն ունեցավ Թանզիմաթը հայերի համար:

1839 թ. սուլթան Աբդուլ-Մեջիդի հրովարտակով սկսվեց Թանզիմաթի  շրջանը Օսմանյան կայսրությունում։ Հիմնական դրույթներն էին՝ օրենքի առաջ բոլորի հավասարություն, սեփականության իրավունքի պաշտպանություն և հարկային ու զորակոչային համակարգի բարելավում։ Թանզիմաթը կարևոր էր հայերի համար, քանի որ խոստանում էր իրավահավասարություն, սակայն բարեփոխումները հաճախ չիրականացվեցին։ Սակայն, դրանք խթանեցին հայ ազգային շարժումների ձևավորումը։
գ. Գնահատիր: Ի՞նչ նմանություններ և տարբերություններ կան հայկական հարցին վերաբերող Սան Ստեֆանոյի պայմանագրի 16–րդ և Բեռլինի պայմանագրի 61-րդ հոդվածների միջև:

Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածը նախատեսում էր, որ Օսմանյան կայսրությունը Ռուսաստանի հսկողության ներքո պետք է բարեփոխումներ իրականացնի հայկական բնակեցված վիլայեթներում։ Բեռլինի պայմանագրի 61-րդ հոդվածը պահպանեց նույն պահանջը՝ բարեփոխումներ հայկական վիլայեթներում, սակայն հսկողությունը փոխանցվեց բոլոր Մեծ տերություններին՝ Ռուսաստանին, Անգլիային, Ֆրանսիային և այլն։

Հաշվետվություն·Պատմություն 8

Պատմության փետրվար- մարտ ամսվա հաշվետվություն

Նյութեր՝
Բանավոր հարցում,առաջին շրջանի ամփոփում/8-րդ դասարան/
Փետրվարի 3ից-14ը/2025թ․/ 8րդ,դաս․
Մխթիար Սպարապետ
Ճապոնիայի, Չինաստանի արդիականացման գործընթացը
Հայկական մշակույթը միջնադարում
Ռոբերտ Գրին «Պատերազմի 33 ստրատեգիաները» թարգմանություն
Առաջադրանք, 8-րդ դաս., մարտի 17-21 
Պատմության թանգարան

Նախագծեր՝
Մխթիար Սպարապետ
Հայկական մշակույթը միջնադարում
Ռոբերտ Գրին «Պատերազմի 33 ստրատեգիաները» թարգմանություն

Պատմություն 8

Պատմության թանգարան

Երեքշաբթի մենք մեկնեցինք Հայաստանի Պատմության Թանգարան, որպեսզի տեսնենք Անահիտ Աստվածուհու արձանը։ Թանգարանում մեզ հետ էր նաև գիդը, որը ներկայացրեց Անահիտ Աստվածուհու պատմությունը, ծագումը, և ցույց տվեց արձանից մնացած գլուխը և ձեռքը։ Թանգարանում նաև ցուցադրված էր Աֆրոդիտեի արձանը։ Բացի այդ ամենից մենք մի քիչ էլ շրջեցինք թանգարանի տարբեր հարկերում և տեսանք քարեդարից մնացած մի քանի իր, Հայաստանի հին կառույցները և քարերը։ Շատ հետաքրքիր էր, հուսամ մեկ անգամ էլ կկարողանամ այցելել թանգարանը։

Պատմություն 8

Առաջադրանք, 8-րդ դաս., մարտի 17-21 

«Համաշխարհային պատմություն»

Առաջադրանք 1
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՌՕՐՅԱ ԿՅԱՆՔԸ (XVIII-XIX ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՍ),/պատմել էջ 88-94, հարցերին պատասխանել/


1. Կրթության համակարգում ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան։

Աճեց դպրոցների թիվը։ Մի շարք երկրներում ներդրվեց պարտադիր տարրական կրթություն։ Գլխավոր փոփոխությունը կրթության աշխարհիկ բովանդակության հաստատումն էր։ Վերելք ապրեցին հատկապես մաթեմատիկան և բնական գիտությունները՝ ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն, կենսաբանություն և այլն։
2. Քո կարծիքով ինչո՞ւ մտավորականության թիվը կտրուկ աճեց։

Արդյունաբերական հասարակության առաջացման կարևոր սոցիալական հետևանքներից մեկն էլ մտավոր աշխատանքով զբաղվող մարդկանց թվաքանակի կտրուկ աճն էր: Ստավորականությունը դարձավ բազմամարդ` գիտնականներ, ճարտարագետներ, իրավաբաններ, ուսուցիչներ, բժիշկներ և այլն:
3. Դասանյութում տրված գիտնականներից ովքե՞ր են քեզ ծանոթ։
4. Ինչո՞վ էր պայմանավորված քաղաքների դերի և քանակի աճը։

Մարդիկ սկսեցին ապրել ավելի հարմարավետ պայմաններում։ Առողջապահության ոլորտի զարգացումը հնարավորություն տվեց բուժելու շատ հիվանդություններ։ Ստեղծվեցին նոր դեղամիջոցներ։ Մարդկանց կյանքի տևողությունն ավելացավ։ Բնակչության քանակը սկսեց աճել։



Առաջադրանք 2
Ամփոփում/ Էջ 96-97- գրավոր

Հասարակագիտություն 8·Ուսումնական նախագիծ·Պատմություն 8

Ռոբերտ Գրին «Պատերազմի 33 ստրատեգիաները» թարգմանություն

ЧАСТЬ I ВНУТРЕННЯЯ ВОЙНА
Войну — как и любой другой конфликт — ведут и выигрывают
благодаря стратегическому искусству. Представьте себе стратегию в виде
плана — линий и стрелок, направленных на определенную цель: на то,
чтобы добраться до нужного пункта; на то, чтобы преодолеть возникшее на
пути осложнение; на то, чтобы понять, как окружить и разбить неприятеля.
Однако, прежде чем направить эти стрелы в стан врагов, нацельте-ка их
для начала на себя!
Разум — вот отправная точка любой войны и любой стратегии. Ваш
разум — но ведь его так легко могут захлестнуть эмоции; он цепляется за
прошлое, вместо того чтобы устремляться в будущее; он не способен
воспринимать мир четко и трезво — стратегии, рожденным таким разумом,
всегда будут работать вхолостую, не попадая в цель!
Чтобы стать истинным стратегом, вам нужно сделать три шага.
Вопервых, необходимо отдавать себе отчет в слабостях и недугах
собственного разума, способных свести на нет силу разработанного плана.
Вовторых, нужно объявить войну самому себе, чтобы заставить себя
продвинуться вперед. В-третьих, вести непримиримую и постоянную
борьбу с врагами внутри себя, также применяя в этой борьбе определенные
стратегии.
Последующие четыре главы помогут вам выявить беспорядки,
которые, возможно, пышным цветом цветут в вашем уме, и вооружат вас
особыми стратегиями, чтобы подобные беспорядки искоренить. Образно
говоря, это как раз те стрелы, которые нужно направить на себя. Освоив,
осмыслив и применив на практике некоторые истины, вы сумеете
впоследствии использовать их, как устройство с самонаводящимся
прицелом, во всех предстоящих сражениях и битвах. Они помогут
разбудить великого стратега, который кроется у вас внутри.

Թարգմ․ հայերեն
Պատերազմը, ինչպես ցանկացած ուրիշ կոնֆլիկտ՝ պայքարում և հաղթում են
ռազմավարական արվեստի շնորհիվ։ Պատկերացրե՛ք մի ստրատեգիա որպես գծեր և սլաքներ, որոնք ուղղված են դեպի կոնկրետ նպատակ՝ հասնել ցանկալի կետին; դեպի առաջացած դժվարությունը հաղթահարելը; դեպի թշնամու շրջապատելուն և հաղթելուն։
Բայց, սլաքները թշնամու կողմ ուղղելուց առաջ, սկզբից ուղղե՛ք այն դեպի Ձեզ։
Բանականությունը ցանկացած ստրատեգիայի և պատերազմի ելակետն է։ Բայց զգացմունքները այն հեշտությամբ կարող են գերակշռել; այն դեպի ապագա շտապելու փոխարեն, կպչում է անցյալից; այն ընդունակ չէ երկիրը հստակ և սթափ ընկալել։ Այդպիսի բանականությամբ ստեղծված ստրատեգիաները միշտ անիմաստ են աշխատելու՝ բաց թողնելով թիրախը։
Առաջինը՝ որպեսզի դուք լինեք իսկական ստրատեգ, պետք է հետևեք տվյալ երեք քայլերին․
Սկզբում պետք է տեղյակ լինել սեփական թույլ կողմերի և մտքի հիվանդությունների մասին, որոնք կարող են մշակված պլանը զրոյացնել։ Երկրորդը՝ պետք է պատերազմ հայտարարեք ինքներդ Ձեզ, որպեսզի ստիպել ինքներդ Ձեզ առաջ անցնել։ Երրորդը՝ անհաշտ ու անվերջ ​​պատերազմ պայքարել Ձեր մեջի թշնամիների դեմ, նույնպես օգտագործելով տարբեր ստրատեգիաներ տվյալ պատերազմում։ Հաջորդ չորս գլուխները Ձեզ կօգնեն պարզել խանգարումները, որոնք, հնարավոր է փարթամ գույնով ծաղկում են Ձեր մտքում, և կզինեն Ձեզ յուրահատուկ ստրատեգիաներով, որոնք նմանատիպ խանգարումները արմատախիլ կանեն։ Պատկերավոր ասած՝ դա հենց այն սլաքներն են, որոնք պետք է դեպի քեզ ուղղել։ Տիրապետելով, հասկանալով և կիրառելով գործնականում որոշ ճշմարտությունները, հետագայում Դուք կկարողանաք օգտագործել նրանց, որպես ինքնակառավառվող թիրախով սարք, բոլոր գալիք պատերազմներում և մարտերում։ Նրանք կօգնեն արթնացնել մեծ ստրատեգին, որը թաքնվում է Ձեր մեջ։