Պատմություն 7

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. ինչպես սկսվեց ամեն ինչ

Հարցազրույց ԿԳՆ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ

— Տիար Բլեյան, ինչպե՞ս ծնվեց կրթահամալիր ունենալու գաղափարը:

— Դա մի փոքր երկար, բայց սիրելի պատմություն է: Յուրաքանչյուրը, ով ունի մանկավարժական գաղափարներ, ծրագրեր, ուզում է դրանք իրականացնել, փորձում է գտնել համախոհներ իր դպրոցը` կրթական միջավայր ստեղծելու համար։ Միջավայր, որովհետև միջավայրն ամենամեծ դպրոցն է:

Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետից, որտեղ աշխատում էի, այսպիսի ծրագրով եմ անցել դպրոց: 1985 թվականին համախոհների փնտրտուքը ինձ բերեց Բանգլադեշ, թ. 183 նորաբաց դպրոցը, այն էլ` որպես տնօրեն: Եվ այս նոր յուրացվող տարածքում, որտեղ ամեն ինչ դեռ անկազմակերպ էր, իմ բախտը բերեց կամ չբերեց, որովհետև ինձ պես խելառ երկու Աշոտներ` Աշոտ Մանուչարյանն ու Աշոտ Դաբաղյանը, իմ օգնականներն էին, դպրոցի փոխտնօրենները: Եվ մենք` երեք Աշոտներով, տեսնելով, որ շատ հարմար պահ է գորբոչովյան վերակառուցումներից հետո, երբ խորհրդային ռեժիմը հոգեվարքի մեջ է, օգտվեցինք այդ ազատությունից, «թթվածնի» առկայությունից… 1989-ին Հայաստանի կառավարությանը կարողացանք համոզել ընդունել մեր կրթական նախագիծը: Ստեղծվեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը` որպեսփորձարարական-հետազոտական միավորում, որպես անհատի հնարավորությունների, կարողությունների ու տաղանդի դրսևորման արդյունավետ միջավայր:

— Իսկ ինչո՞ւ կոչվեց հենց Մխիթար Սեբաստացու անունով:

— Կրթահամալիրի, հետազոտական-կրթական միջավայրի հոմանիշը միաբանությունն է: Գաղափարակիր, ոգևորված, ստեղծագործող ուսուցիչները մի՞թե վարդապետներ չեն: Բանգլադեշը այն ժամանակ մի տեսակ կղզի էր հիշեցնում, մեկուսացած էր մայրաքաղաք Երևանից, Հայաստանից: Սրան ավելացրեք մեծ ակնածանքը Մխիթար Սեբաստացու, նրա Միաբանության հանդեպ… նոր, կրթական միաբանություն ունենալու համար շատ էլ հարմար անուն ընտրեցինք: Խիզախել էր պետք, ինչպես հայր Մխիթարը:

— Իսկ ի՞նչ տեսք ուներ կրթահամալիրը ամենասկզբում:

— Ամենասկզբում Մայր դպրոցն էր` այն ժամանակ Երևանի թիվ 183-ը: Խելահեղ գաղափարներն անպակաս էին, բայց ցաքուցրիվ, անկազմակերպ, բավականին հախուռն: Երեխաները շատ էին, իսկ շենքը մեկն էր: Հետո մեզ միացավ մանկապարտեզը` այսօրվա Դպրոց-պարտեզը, այնուհետև Հիմնական դպրոցը` մեր Գիմնազիան, հետո` Նոր դպրոցը` մեր Նախակրթարանը, Արհեստների դպրոցը, վերջում` Մեդիակենտրոնը` մեր շախմատի և ինֆորմատիկայի դպրոցը: Այսպես կտոր-կտոր ամբողջացավ, դարձավ այն, ինչ այսօր ունենք որպես ամբողջական կրթահամալիր:

Խնդիրը, որ մեր կրթահամալիրը սովորելու համար լինի հաճելի միջավայր, որ մեր երկրի անկազմակերպ վիճակը չխանգարի սովորողին և ուսուցչին զբաղվել իրենց սիրելի գործով, դրսևորել իրենց անհատականությունը, եղել է հենց սկզբից։ 23 տարիների ընթացքում հղկվել, դարձել է ձեզ այդքան գրավիչ այսօրվա միջավայրը:

— Իսկ այս 23 տարիների ընթացքում ի՞նչ բարդություններ ու խոչընդոտներ ունեցավ կրթահամալիրը:

— Շատ, շատ բարդություններ ունեցավ: Գլխավորը, իհարկե, մեր մանկավարժության պատվիրատուին գտնելն էր: Նոր հանրապետություն էր, ազատ հանրապետություն, ուր մարդու իրավունքներ և ազատությունները հռչակված են որպես միայն լոզունգ: Իսկ որպեսզի իրոք լինեինք ազատ, մենք պետք է գտնեինք պատվիրատու, այսինքն՝ ծնող, ով ուզում է՝ իր երեխան կրթվի այս ծրագրով, որ քեզ պես է մտածում: Մենք այս 23 տարիների ընթացքում կարողացանք ձևավորել պատվիրատուների մի տպավորիչ բանակ: Եվ եթե մենք կանք, ապա շնորհիվ դրա: Որովհետև կային այնքան շատ արգելքներ, այնքան մեծ էր անդունդը, որ կարող էր մեզ տանել ու հետ չբերել: Բայց պատվիրատուն մեզ պահեց:

Մեզ օգնեց նաև ստեղծականության աշխատանքի հանդեպ մեր ունեցած պաշտամունքը: Այս երկրում, որտեղ աշխատելը, կներեք, դարձել էր «էշություն», և ծուլությունը՝ մարդու կարևոր զբաղմունքը, մենք ստեղծականության նկատմամբ պետք է պաշտամունք ստեղծեինք: Կարևոր է նաև արդիական գործիքների կիրառումը, որովհետև փոխվում են ժամանակները, և սովորողը իրավունք ունի իր ձեռքին ունենալու արդիական գործիքներ: Այսօր այդ գործիքները թվային գործիքներն են, մեդիակրթությունը, ահա թե ինչու մենք այդ գործիքները լիուլի օգտագործում ենք մեր կրթության մեջ: Եվ այդ երեք կետերի շնորհիվ` անհատի կրթական պատվեր, ստեղծականություն և արդիական գործիքների կիրառում, մենք կարողացանք հաղթահարել շատ խոչընդոտներ:

— Իսկ մեդիակրթությունը մի՞շտ է կրթական համակարգում առաջնահերթ դեր ունեցել:

— Այո, որովհետև Հայաստանում առաջին ուսումնական համակարգիչները` ճապոնական Yamaha համակարգիչներ, կային նաև մեր կրթահամալիրում: Մեզ մոտ բացվեց առաջին հանրակրթական տպարանը, առաջին ուսումնական «Շաղիկ» հրատարակչությունը մենք ունեցանք: Եվ քանի որ մեր մուտքը մանկավարժության ասպարեզ համընկավ թվային միջոցների ստեղծման ու տարածման հետ, մենք, կարելի է ասել, միասին հանդես եկանք, և այդ գործիքները սկսեցինք կիրառել կրթության մեջ: Հասկացանք, որ դրանք շատ գրավիչ են դարձնում ուսումը, ավելի արդյունավետ: Ահա թե ինչու մենք այդ գործիքները կենցաղից տեղափոխեցինք դպրոց: Իհարկե, դժվար էր, որովհետև դրանք թանկ էին, բայց մենք ցույց տվեցինք, որ կարող է մարդը տանը պրոյեկտոր կամ էլեկտրոնային գրատախտակ չունենալ, բայց երբ որ դա ունի դպրոցում, իրեն հավասար է զգում: Մեզ համար կարևոր է, որ երեխան հասկանա, որ դա ծառայում է իրեն: Ֆիզիկական վիճակի հետ զուգահեռ կա նաև առցանց աշխարհ, վիրտուալ աշխարհ, որը մեդիաաշխարհն է: Եվ կրթահամալիրը նաև այդ աշխարհում էր պետք ստեղծել, և ստեղծեցինք մեր կայքը` mskh.am-ը: Մենք ստեղծեցինք այն, որպեսզի ուսուցումը լինի անընդհատ, որպեսզի սովորողը կարողանա անընդհատ պատմել իր մասին, որովհետև չկա ավելի կարևոր բան, քան իրար մասին լիարժեք տեղեկություն ունենալը:

— Ի՞նչ նպատակներ է կրթահամալիրը դրել իր առջև:

— Այդ նպատակները ուսումնական նախագծերի ձևով ներկայացված են: Կան նախագծեր, որոնք սեբաստացիների օրերին հատուկ կներկայացվեն՝ որպես համատեղ աշխատանքի պատվերներ:

Ինձ համար թիվ մեկ նախագիծը կրթական պարտեզն է. Ինչպե՞ս անենք, որ մենք մեր առօրյայով հայտնվենք կրթական պարտեզի մեջ: Պարտեզ ասելով` նկատի ունեմ մինչև վերջ խնամված միջավայր, որտեղ մարդիկ իրար զգում են, որտեղ դու պատասխանատու ես յուրաքանչյուր ծիլի ու ծաղկի համար: Դա ամենամեծ գործն է երևի, որ մենք սկսել ենք: Եվ ես վստահ եմ, որ մոտակա 2-3 տարիները այդ առումով կլինեն վճռորոշ:

Մյուս նախագիծն այն է, որ ուսումնական առօրյան, ճանապարհորդությունները, տոները լինեն լիարժեք ուսումնական: Հայրենագիտական ճամբարները` մեկօրյա, երկօրյա, եռօրյա, կրթությունը դարձնում են ավելի մոբիլ, այսինքն՝ սովորողը, ուսուցիչը, ուսումը ամենուր է:

Բացառիկ եմ համարում նաև երաժշտական կրթությանը, երգչախմբի գործունեությունը: Ես ցանկացել եմ, որ տասներորդ, տասնմեկերորդ դասարանցին կատարի այդ ինտելեկտուալ աշխատանքը: Որովհետև Մոցարտ ունկնդրողը ինտելեկտուալ մարդ է: Առանց Մոցարտ, Բեթհովեն, Կոմիտաս ունկնդրելու՝ կրթությունը, կներեք, վայրենու վերարտադրություն է: Բացառիկ ենք համարում երաժշտական կրթությունը, այստեղից էլ՝ համերգային սրահի բացումը: Ուզում ենք, որ յուրաքանչյուրը հանդես գա որպես արվեստագետ:

Եթե 3 նախագիծը հետևողականորեն իրագործվի, ապա կարճ ժամանակում դուք կզգաք էական փոփոխություններ

— Ինչո՞ւ է կրթահամալիրի տոնը նշվում հենց նոյեմբերին:

— Դա 4 տարիներին ֆիքսվեց ու ավանդույթ դարձավ: Սեպտեմբերին չէր կարող լինել, դա հաստատ եմ ասում։ Նոյեմբերը իմ ամենասիրած ամիսն է: Սիրում եմ ուշ աշունը, երբ մի քիչ ցուրտ է, երբ թեթևսոլիկություն չկա, ծանրակշիռ մի բան կա: Տոնը նաև պատրաստություն է պահանջում, և սեպտեմբերի ու հոկտեմբերի պատրաստություններից հետո հարմար է նշել նոյեմբերին:

Պատմություն 7

Մխիթար Սեբաստացի, Մխիթարյան միաբանություն

Մխիթար Սեբաստացի
Մխիթար (ավազանի անունը՝ Մանուկ) Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում։ 1693 թ. մեկնել է Բերիա (այժմ՝ Հալեպ), որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ։ 1696 թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ.՝ ստացել վարդապետական գավազան։ 1701 թ. Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն։ 1705 թ. Հռոմի իշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ 1706 թ. Վենետիկին ենթակա Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը։

Հիմնադրում
Մխիթարը դեռ ոգևորված էր ստեղծել քարոզիչների միաբանություն, որը նվիրված կլիներ հայ ժողովրդի կրթական և հոգևոր մակարդակների բարձրացմանը։
Քսան տարեկան հասակում Սուրբ նշան վանքի վանահոր կողմից նա նշանակվեց քահանա։
Քսանհինգ տարեկանում Մխիթարը հիմնեց եկեղեցի Կոստանդոպոլսում, որի օրինակով էլ մի խումբ երիտասարդների հետ հիմնեց Մխիթարյան միաբանությունը։
Ընդամենը երկու տարի հետո` Օսմանյան իշխանությունների հալածանքներից փախչելով` միաբանությունը տեղափոխվեց Պենոպոլես, որը գտնվում էր վենետիկում։ Իսկ 1715 թվականին միաբանությունը տեղափոխվեց Սուրբ Ղազար կղզի` Վենետիկի Հանրապետության հրամանով։
Սուրբ Ղազար կղզում կառուցեց վանքը, որտեղ էլ մահացավ 73 տարեկան հասակում։
Նա թարգմանել, ստեղծել և տպագրել է հազարավոր աշխատություններ` հարստացնելով հայերեն գրականությունը։ Այսօր նրա մատենադարանում պահվում են ավելի քան 5000 ձեռագրեր և 100000 տպագիր գրականություն։


Մխիթարյան միաբանություն
1712 թ. Հռոմի պապը Սեբաստացուն շնորհել է աբբահոր կոչում։ Խուսափելով թուրքական հարձակումներից՝ 1715 թ. միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ։ 1717 թվականին Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ. Ղազար կղզին շնորհել է միաբանությանը։ Այստեղ Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ։ Սբ. Ղազարում նա զբաղվել է մատենագիտական աշխատանքով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտական աշխատանքները, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր։ Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան։ Դեռևս կենդանության օրոք նրան մեծարել են Երկրորդ Լուսավորիչ ազգիս, Երկրորդ Մեսրոպ և այլ պատվանուններով։


Մխիթարյան միաբանությունը հայ կրոնական և մշակութային կազմակերպություն է, հայ կաթոլիկ եկեղեցու բենեդիկտյան վանականների միաբանություն։ Հիմնադրվել է 1701 թ. սեպտեմբերի 8-ին Կոստանդնուպոլսում վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից։ Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական այլ աշխատություններ։ Հետապնդումների հետևանքով միաբանությունը երկար ժամանակ գտնվում է դեգերումների մեջ և միայն 1717 թ. սեպտեմբերին մխիթարյանները հաստատվում են Սուրբ Ղազար կղզում, որտեղ գտնվում են մինչև օրս: 2000 թ. տեղի է ունենում Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան միաբանությունների միավորումը։ Միավորումից հետո 2000 թ. հուլիսի 10-21-ը Ս. Ղազար Մայրավանքում գումարվում է արտակարգ ժողով, որի ժամանակ Վենետիկի և Վիեննայի միաբանները որոշում են ստեղծել Մխիթարյան միացյալ միաբանություն՝ մեկ կենտրոնական վարչությունով։ Այսպիսով, Մխիթարյան միացյալ միաբանության գլխավոր կենտրոնատեղին Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մայրավանքն է, իսկ Վիեննայի վանքը՝ առաջին գլխավոր մենաստանը։

Պատմություն 7

Հայաստանի հզորացումը 10.30.2023

1. Ինչ քայլեր ձեռնարկեց Տրդատ 3-րդը երկրի հզորացման ուղղությամբ
Տրդատ III-գահալականությամբ Մեծ Հայքում բարեկամություն և խաղաղություն հաստատվեց։ Նա բարձացրեց  պետական վարչությունների  գործակալությունների դերը երկրի կառավարման և պաշպանության գործում ամրապնդեց բանակը։
2. Թվարկեք այդ ժամանակի հայտնի քաղաքները
Արշակունիները պարթևական արքայական դինաստիայի ներկայացուցիչներ էին, որոնց մի ճյուղը հաստատվել է Հայաստանում։ Առաջին Արշակունին Տրդատ Ա-ն էր՝ Պարթևստանի թագավոր Վաղարշ Ա-ի եղբայրը։ Նա հայոց գահին է բազմել 52 թվականին և ընդմիջումներով իշխել ավելի քան քառորդ դար՝ մինչև 88 թվականը։ Պաշտոնապես նրա թագավորության սկիզբը համարվում է 66 թվականը, երբ նա թագավոր է ճանաչվում Հռոմի կայսր Ներոնի կողմից։
3. Ներկայացրեք Տրդատ Մեծ արքայի պատմական կերպարը:
Տրդատ Մեծը Հռոմեա-պարսկական պատերազմները իրար հաջորդելով շարունակվում էին՝ կազմաքանդ անելով Հայաստանի տնտեսությունը։ Պատերազմի սկզբում առավելությունը պարսկական զորքերի կողմն էր, սակայն հռոմեացիները, համալրում ստանալով, 297 թվականին հայկական զորամասերի օգնությամբ հռոմեացիները սոսկալի պարտության մատնեցին պարսիկներին։ Ներսեհ արքան գերի ընկավ իր ողջ ընտանիքով հանդերձ։ Վերջինս ստիպված 298 թվականին Մծբինում հաշտության պայմանագիր կնքեց։
4. Երբ և որտեղ է տեղի ունեցել քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովը: Հայաստանից ով է մասնակցել ժողովին:
325-թ․ Նիկեայում տեղի էր ունեցել քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովը։
5. Ով էր Գրիգորիսը և ինչ գործունեություն էր իրականացնում:
Գրիգորիսը Գրիգոր Լուսավորիչի թոռն էր, նա եպիսկոպոս էր։
6. Երբ է թագավորել Խոսորով 3-րդ Կոտակը: Ուր տեղափոխեց նա արքունիքը:
Նա թագավորել է 330-388-թթ․։ Արքունիքը տեղափողում է Արտաշատից ոչ հեռու Դվին քաղաքը։
7. Որ երկրների դեմ պատերազմեց Հայաստանը Խոսրով Կոտակի օրոք: Ինչով ավարտվեցին դրանք:
Պարսիկների և Սասանյանների զորքի դեմ։ Նրանց հարձակումը կասեցվեց սպարապետ Վաչե Մամիկոնյանի և նրա զինակիցների կյանքի գնով։ Եվ նրանք դասվեցին սուրբ նահատակների շարքին։

Պատմություն 7

Ավատատիրական հասարակության ձևավորումը

1. Ինչ է ավատը: Ինչու էր միջնադարյան հասրակությունը կոչվում ավատատիրական:
Միջնադարի և վաղ նոր ժամանակների պատմական շրջանը։ Հասարակության դասակարգային կառուցվածքը, երբ հիմնական տնտեսական ռեսուրսը հողն էր, և այն պատկանում էր ֆեոդալներին։ Միջնադարյան հասարակությունը հայտնի է ավատատիրական անունով, քանի որ մասնավոր հողային կալվածքը կոչվում էր ավատ։
2. Թվարկեք վաղ միջնադարի Հայաստանում հողատիրության հիմնական ձևերը:

«Հայրենիք» կամ «հայրենական», «պարգևականք» և «գանձագին»։
3. Ով էր Հայաստանի ամենախոշոր հողատերը:

Ամենախոշոր հողատերը թագավորն էր։
4. Ինչպես էին կոչվում ճառանգաբար փոխանցվող հողային տիրույթները:

Հողային սեթականության ձևերեից էր հորից որդուն անցնող ժառանգակակն հողը։
Այն կոչվում է Հայրենական կամ Հայրենիք։
5. Ինչ է աստիճանակարգությունը
6. Հայաստանում ավատատիրական ենթակայության ինչ է սկզբւոնք էր գործում:
7. Ինչ դասերից էր կազմված ավատատրական հասարակությունը Հայաստանում:
8. Ովքեր էին կազմում ազատների ու անազատների դասը:

Ազատները թագավորի ընտանիքն է, իսկ անազատները քաղաքացիները, գյուղացիները և այլն։

Պատմություն 7

Կարոլինգյան կայսրություն

1. Վերհիշեք,որտեղ,երբ, ով է կազմավորել Ֆրանկական թագավորությունը:
Հյուսիսային Գալլիայում ,կազմավորվել էր Ֆրանկական թագավորությունը: Ֆրանկների առաջին թագավոր Քլոդվիգի հրամանով լատիներեն գրի առնվեցին
ֆրանկների սովորույթները և իրավական նորմերը: Կազմվեց օրենքների ժողովածու,որն ստացավ «Սալիական դատաստանագիրք» անվանումը:
2. Ինչու էին Մերովինգներին անվանում ծույլ թագավորներ :
Մերովինգները թեև պահպանում էին թագավորական տիտղոսը, բայց իշխանություն չունեին: Այդ պատճառով նրանց անվանում
էին «ծույլ թագավորներ»:
3. Ով էր Կարոլինգների արքայատոհմի հիմնադիրը:
Պիպինի գահակալումով ֆրանական պետությունում հաստատվեց Կարոլինգների արքայատոհմը, որն այդպես է կոչվել Պիպինի հաջորդի՝ Կառլոս Մեծի անունից։
4. Ինչու էր Կարլոս Մեծը իրեն համարում Արևմտահռոմեական կայսրության ժառանգորդ:
Կառլոս Մեծն իրեն համարում Արևմտահռոմեական կայսրության ժառանգորդ, քանի որ նա նվաճեց Հյուսիսային Իտալիան,Բավարիա և Սաքսոնիա դքսությունները և Իսպանիայի հյուսւսարևելյան շրջանները։
5. Երբ է կնքվել Վերդենի դաշնագիրը:Որ պետությունների առաջացման հիմք դարձավ այն:
Վերդենի դաշնագիրը կնքվել է 843թ, որը հիմք դարձավ ապագա Ֆրանսիա, Գերմանիա և Իտալիա պետությունների կազմավորման համար։
6. Որ մշակույթների համադրումից առաջացավ Կարոլինգյան վերածննդի մշակույթը:
Կարոլինգյան վերածննդի մշակույթը առաջացավ անտիկ, քրիստոնեական և բարբարոսական մշակույթյերի համադրումից։

Պատմություն 7

Բյուզանդիան Հայկական (Մակեդոնական) հարստության օրոք

1. Ինչ տարածքներ կորցրեց Բյուզանդիան արաբների դեմ մղվող պատերազամների հետևանքով
Բյուզանդիան արաբների հետ պատերազմում կորցրեց Ասորիքը, Պաղեստինը և Փոքր Ասիայի արևելքը: 
2. Ով էր Հայկական-Մակենդոնական արքայատոհմի հիմնադիրը:Ինչպես նա հասավ կայսերական աստիճանի

Հայկական (Մակեդոնական) արքայատոհմի հիմնադիրը  Վասիլ (Բարսեղ) 1-ինն էր (867–1056): Նա իրեն համարում էր հայ Արշակունիների ժառանգը: Վասիլը ծնվել էր Մակեդոնիայում՝ չքավոր գյուղացու ընտանիքում: Մանուկ հասակում
գերվել էր բուլղարների կողմից և երկար ժամանակ ապրել գերության մեջ: Շուտով Վասիլը դառնում է համակառավարիչ՝ Միքայել III կայսեր հետ: Այնուհետև տապալելով նրան՝ դառնում է կայսր: Ահա այսպես նա հասավ կայսերական աստիճանի։
3. Փաստերով հիմնավորեք,որ Հայկական արքայատոհմի օրոք Բյուզանդիան կրկին հզորացել էր:

Վասիլ I–ը մտցրեց գահաժառանգման նոր կարգ, որի շնորհիվ միայն իշխող
արքայատոհմի ներկայացուցիչները կարող էին կայսր դառնալ: Նրա օրոք Բյուզանդիան վերականգնեց իր տիրապետությունը Միջերկրական և Սև ծովերի ավազաններում:
Նրա հաջորդ Լևոն VI-ը Իմաստասերը կազմեց օրենքների նոր ժողովածու, որը բաղկացած էր 60 գրքերից: Հայկական արքայատոհմի կառավարման տարիներին կայսրությանը հաջողվեց իրեն միացնել Բուլղարական թագավորությունը, Ասորիքը, Հյուսիսային Միջագետքի և Հայաստանի զգալի մասը:
4. Ինչով էր հայտնի Կոստանդին 7-րդ Ծիրանածին կայսրը

Մշակույթի ու գիտության հովանավոր էր Կոստանդին VII Ծիրանածին կայսրը: Նա մի շարք գիտական աշխատությունների հեղինակ է: Դրանք արժեքավոր տեղեկություններ են պարունակում կայսրության կառավարման կարգի վերաբերյալ:
5. Որն է բյուզանդկան էպոսը և ինչի հետ է կապված նրա ստեղծումը: Այս առումով կարող ենք այն համեմատել հայկական էպոսի հետ:

ոեմում փառաբանվում են Վասիլ Դիգենիս Ակրիտասի («Երկածին սահմանապահի») սխրանքները։ «Դիգենիս Ակրիտաս»-ն սկսվում Է համառոտ նախերգանքով, ուր ասվում է, թե երգվելու են Վասիլ Դիգենիս Ակրիտասի քաջագործությունները, այն հերոսի, որն իրեն ենթարկեց ամբողջ Ասորիքը, Բաբելոնը, Խարսիանոն, գրավեց Հայաստանը, Կապադովկիան, Ամորիոնը, Իկոնիոնը, Անկյուրան և Զմյուռնիան։ Հայկական էպոսի հերոսը նույնպես ուժեղ, հզոր, դյուցազուն էր։
6. Երբ է բացվել Կոստանդուպոլսի համալսարանը

Կոստանդնուպոլսի համալսարանը բացվեց 1045 թ․
7. Ովքեր էին սելջուկները և պեչենեգները:

Սելջուկներիը Մանազկերտի ճակատամարտում հաղթեցին Բյուզանդական զորքին և ստեղծեցին իրենց պետությունը՝ Իկոնիայի սուլթանությունը։ Պեչենեգները ասպատակում էին Բալկանյան թերակղզին։ Սելջուկները հարձակվում էին Բյուզանդիայի վրա Ասիական կողմից։ Իսկ պեչենեգները Բյուզանդիայի վրա հարձակվում էին եվրոպական կողմից։
8. Երբ է տեղի ունեցել Մանազկերտի ճակատամարտը։ Ինչ հետևանքներ ունեցավ այն:

1071 թվականին տեղի է ունեցել Մանազկերտի ճակատամարտը Անազկերտ քաղաքի մոտ։ Մանազկերտի ճակատամարտում բյուզանդական զորքը պարտվեց սելջուկներին։
9. Որ արքայատոհմին անցավ գահը ծանր վիճակում:

Գահը իր շանր վիճակում անցավ Կոմնենոսներին։

Պատմություն 7

Քրիստոնեկան Եկեղեցին

1․ Քրիստոնեությունը երբ է հռչակվել պաշտոնական միակ կրոն Հռոմեական կայսրությունում:
381 թ․
2․ Ինչով էր վտանգավոր արիոսականությունը
Արիոսականությունը վտանգավոր էր, որովհետև այն շեղվում էր ընդունված կաննոներից։
3․ Ինչ է Հավատո հանգանակը և երբ է ընդունվել
Եկեղեցին նրանց անվանում էր հերետիկոսներ (աղանդավորներ):
IV դ. սկզբին եկեղեցու միասնության համար մեծ վտանգ էր ներկայացնում արիոսականությունը: Դրա հիմնադիրը Ալեքսանդրիա քաղաքի Մայր տաճարի քահանա Արիոսն էր: Նա դեմ էր Երրորդության ուսմունքին:
4․ Եկեղեցական որ ժողովն է հաստատել ընտրված գրականության ցանկը: Ինչ մասերից է կազմված Աստվածաշունչը:
Տիեզերական ժողովներ, քրիստոնեական եկեղեցիների բարձրաստիճան հոգևորականության ընդհանրական ժողովներ, որոնց ընթացքում քննարկվում և որոշումներ են ընդունվում դավանաբանական և եկեղեցական կյանքի այլ բնագավառներին առնչվող տարբեր հարցերի վերաբերյալ։ 
5․ Թվարկեք քրիստոնեական եկեղեցու առաքելական աթոռներ:
Համաձայն քրիստոնեական ավանդական հրեշտակաբանության (սրա հիմնական փոխանցողը սուրբ Դիոնիսիոս Արիոպագացին է) հրեշտակաց 9 դասերի մեջ առաջին քահանայապետությունը՝ սերովբեներ-քերովբեներ-աթոռներ, անդրանցական ոլորտում խորհրդաբանորեն ակնարկում է Սուրբ Երրորդության երեք Անձերը և եկեղեցական նվիրապետության երեք հիմնական աստիճանները։
6․ Ով է հիմնադրել Հռոմի առաելական աթոռը
Պետրոս առաքյալը
7․ Ինչ է նշանակում (Պապ)
Պապ, այսինքն՝ տիեզերական (համաշխարհային) եկեղեցու ղեկավար:
8․ Ով է ղեկավարում հունական եկեղեցին:
Հռոմի պապը
9․ Թվարկեք ձեզ հայտնի արևելյան եկեղեցիներ։
Հայկական, եգիպտական, հունական և ասորական

Պատմություն 7

Բյուզանդիայի ոսկեդարը

1. Վերհիշեք թե երբ է կազմավորվել Բյուզանդական կայսրությանը
Բյուզանդիան միջնադարի հզոր պետություներից էր։ Իր գույության ընթացքում այն պաշտոնական կոչվել է Արևելյան հռոմեական կայսրություն։ Բյուզանդիան իր անունը ստացել է բոսֆոր նեղուցի ափին գնվող նախկին հունական գաղութ Բյուզանդիոնի անունից։ Այստեղ էր կառուցվել Կոստանդուպոլիս մայրաքաղաքը
2. Ովքեր էին ընտրում բյուզանդական կայսրին

Կայսրին ընտրում էր ծերակույտը և զորքը:
3․ Որոնք էին կայսրեկան իշխանության առանձնահատկությունները Բյուզանդիայում

Կայսրին էր պատկանում  օրենսդիր, դատական և ռազմական բարձրագույն իշխանությունը: Հուստինանոսն աշխատում էր կայսրությունը կառավարել միասնական օրենքներով։Նա հրամայեց հավաքել և կարգավորել հռոմեական կայսրերի հրապարակած օրենքները:
4․ Երբ է կազմվել Քաղացիական իրավունքի հավաքածուն

Հուստինիանոսն աշխատում էր կայսրությունը կառավարել միասնական օրենքներով: Նա հրամայեց հավաքել և կարգավորել հռոմեական կայսրերի հրապարակած
օրենքները: Այդպես 534 թ. կազմվեց «Քաղաքացիական իրավունքի հավաքածուն»:
5․ Ներկայացնել Հուստինիանոսի կերպարը

Հուստինիանոսը ծնվել էր Մակեդոնիայում՝ չքավոր գյուղացու ընտանիքում: Նրա
հորեղբայրը զինվորից հասել էր զորավարի աստիճանի, ապա դարձել Բյուզանդիայի
կայսր: Հորեղբոր մահից հետո նա դարձավ կայսր: Կրթված և աշխատասեր կայսրը, որ
«երբեք չէր քնում», հիանալի քաղաքագետ էր, ճկուն դիվանագետ և տաղանդավոր զորավար:
6. Ով է կառուցել Այա Սոֆիան

Կառուցվել է 532-537 թթ. Հուստինիանոս Ա կայսեր նախաձեռնությամբ ճարտարապետներ Իսիդոր Միլեթացու և Անթիմիոս Թրալացու կողմից։ X դարում գմբեթը ավերվեց երկրաշարժից: Կոստանդնուպոլիսը գրավելուց հետո թուրքերը Ս. Սոֆիայի տաճարը դարձրել են մզկիթ:
7․ Հայ որ նշանավոր ճարտարապետն է վերակառուցել գմբեթը Ս.Սոֆիայի

Այն վերականգնեց հայ մեծանուն ճարտարապետ Տրդատը:

Պատմություն 7

Հռոմի թալանումը, Արևմտյան Հռոմեական կայսրության անկման մի մասը

1. Երբ է սկսվել ժողովուրդների մեծ գաղթը
Համաշխարհային պատմության մեջ IV–VII դարերն անվանում են ժողովուրդների մեծ
գաղթի դարաշրջան:
2. Փորձեք ներկայացնել մեծ գաղթի պատճառները: Որ ցեղերն էին հիմնականում մասնակցում տեղաշարժերին

Աճող բնակչության պահանջները բավարարելու համար նրանք անընդհատ տեղաշարժվում և նոր տարածքներ էին յուրացնում: Եվրոպայի և Ասիայի բնակչության տեղաշարժի վրա ազդեց նաև կլիմայի սառեցումը, որը սկսվել էր դեռևս II դարից: Տեղաշարժերում մեծ դեր էին խաղում գերմանական և թյուրքական ցեղերը, իսկ
հետագայում՝ սլավոնները և այլ ցեղեր:
3. Որտեղ էին ապրում գոթերը: Ինչ ցեղային միությունների էին բաժանված նրանք:

Առաջինը տեղաշարժվեցին գերմանական գոթական ցեղերը: Նրանք հաստատվեցին
Դանուբ գետից մինչև Դնեպր գետն ընկած շրջաններում: Շուտով բաժանվեցին երկու
մեծ ցեղային միությունների՝ արևմտյան (վեստ) և արևելյան (օստ) գոթեր: IV դարում Եվրոպա ներխուժեցին թյուրքալեզու հոները: Նրանք դուրս մղեցին Սև ծովի հյուսիսային շրջաններում բնակվող արևելյան գոթերին: Արևմտյան գոթերը տեղափոխվեցին Հռոմեական կայսրության տարածք:
4. Վերհիշեք թե երբ է Հռոմեական կայսրությունը բաժանվել երկու մասի

Հռոմեական կայսրությունը 395 թ. բաժանվել էր երկու մասի:
5. 451թ ինչ հայտնի ճակատամարտ է տեղի ունեցել: Ինչ նշանակություն է ունեցել այն Եվրոպայի համար:

451 թ. հռոմեական բանակը գերմանական ցեղերի հետ միասին պարտության
մատնեց հոներին: Այս ճակատամարտը, որ հայտնի է «Ժողովուրդների ճակատամարտ» անվամբ, համաշխարհային պատմության կարևորագույն իրադարձություններից է: Դրա շնորհիվ Արևմուտքն ազատվեց քոչվոր հոներից: Սա կայսրության վերջին ռազմական հաջողությունն էր: Պետության գործերն արդեն տնօրինում էին ոչ թե կայսրերը, այլ բանակի բարբարոս հրամանատարները:

Պատմություն 7

Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակիչները

1. Ի՞նչ է նշանակում homo erectus:
Ժամանակակից մարդկանց անմիջական նախնին։ Առաջացել է մոտ 1.5 միլիոն տարի առաջ։ Օգտագործել է կրակ և ավելի մեծ գործիքներ։
2. Ո՞վ է նեանդեռթալցին:
Մարդկային ցեղի ոչնչացած ներկայացուցիչ։ Որոշ գիտնականներ նեանդերթալցիներին համարում են հոմո-սապիենսի ենթատեսակ մյուսները հոմոցեղի առանձին տեսակ։ Ձևավորվել է մոտ 150-130 հազար տարի առաջ և անհետացել է մոտ 30.000 տարի առաջ:
3. Նկարագրեք քարի դարը:
Կան քարի դարի երեք փուլ, առաջին՝ հին քարի դար (պալեոլիթ), միջին քարի դար (մեզոլթ) և նոր քարի դար (նեոլիթ)։ Մարդկության պատմության ամենավաղ շրջանը երբ հարվածող մակերեսով գործիքներ պատրաստելու համար օգտագործվում էր գերազանցապես քարը, մինչդեռ ոսկորից և փայտից պատրաստված գործիքները համեմատաբար հազվադեպ էրն։ Երկրագնդի տարբեր մասերում ունեցել է տարբեր տևողություն: Որոշ շրջաններում քարի դարը չի փոխարինվել մինչև վաղ բրոնզի դարը։
4. Տնտեսավարման ինչ տեսակներ կային քարի դարում:
Քարի դարում մարդիկ կարողացել են գոծիքներ ստեղծել, որոնց օգնությամբ որսորդություն էին անում, զբաղվում էին անասնապահությամբ, նաև հող էին մշակում։ Բնակիչներին կարելի է բաժանել որսորդիչների և հավաքիչների։ Հետզհետե քարի դարի բնակիչների մոտ ձևավորվել են տոհմեր, ինչի շնորհիվ նրանք կարողացել են գոյատևել։
5. Արդյո՞ք քարի դարաշրջանում կուզենայիք ապրել:
Ոչ, չէի ուզենա։ Քանի որ քարի դարում ապրելը բավականին դժվար կլիներ մեր (ներկա պահի մարդկանց) համար։ Մենք սովոր չենք այդ ամենին, ինչին սովոր էին քարի դարի մարդիկ, և մեզ համար շատ դժվար կլիներ ապրել քարի դարում։