Հաշվետվություն·Պատմություն 7

Պատմության 2023-2024 հաշվետվություն

Սեպտեմբեր՝
Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակիչները
Հռոմի թալանումը, Արևմտյան Հռոմեական կայսրության անկման մի մասը
Բյուզանդիայի ոսկեդարը
Քրիստոնեկան Եկեղեցին

Հոկտեմբեր՝
Բյուզանդիան Հայկական (Մակեդոնական) հարստության օրոք
Կարոլինգյան կայսրություն
Ավատատիրական հասարակության ձևավորումը
Հայաստանի հզորացումը 10.30.2023

Նոյեմբեր՝
Մխիթար Սեբաստացի, Մխիթարյան միաբանություն
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. ինչպես սկսվեց ամեն ինչ
Պատմության հաշվետվություն, սեպտեմբեր-հոկտեմբեր
Լազարյան ճեմարան
Լազարյան ճեմարան և Մխիթարյան միաբանություն
Պայքար ինքնավարության համար

Դեկտեմբեր՝
Արաբական Խալիֆայության տիրապետությունը Հայաստանում. պայքար անկախության վերականգնման համար
Հայ մշակույթի ոսկեդարը
Բնական գիտություններն ու արվեստը 5-9-րդ դարերում
Հայոց և համաշխահային պատմություն

Փետրվար՝
Ռուսական կենտրոնացված պետության կազմավորումը
Հնդկաստանը 4-ից 17-րդ դարերում
Չինաստանը և Ճապոնիան միջնադարում
Ռեֆորմացիա
Երվանդական Հայաստանի կազմավորումը և Աքեմենյան Պարսկաստանը

Մարտ՝
Արտաշեսյան Հայաստանի սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքը
Արտավազդ 2-րդը և վերջին Աշտաշեսյանները

Ապրիլ՝
Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն
Հին Ռուսիան

Մայիս՝
Սրբազան Հռոմեական Կայսրությունը

Պատմություն 7

Սրբազան Հռոմեական Կայսրությունը

1. Ինչպես և երբ առաջացավ Գերմանական թագավորությունը:
X դ. սկզբին Կարոլինգների արքայա- տոհմը դադարեց գոյություն ունենալուց: 919 թ. արևելաֆրանկական թագավոր ընտր- վեց Սաքսոնիայի դուքս Հենրիխը: Այսպես Եվրոպայում առաջացավ Գերմանական թագավորությունը:
2. Որ տարածքներն էին ընդգրկում նորաստեղծ պետությունը:

Այն ընդգրկում էր Հռենոս գետից մինչև Էլբա գետը, Հյուսիսային ծովից մինչև Ալպերի լեռներն ընկած տարածքները:
3. Ինչու էր Գերմանիայում արքայական իշխանությունը թույլ:

Այնտեղ գոյություն ունեին հինգ խոշոր դքսություններ: Դրանք տարբեր ցեղերով բնակեցված մեծ մարզեր էին: Դքսության կառավարիչները՝ դուքսերը, թագավորին ընդունում էին որպես հավասարների մեջ առաջինը: Դքսության բնակչությունը ենթարկվում էր դուքսին և ոչ թե թագավորին:
4. Ինչ քայլեր ձեռնարկեց Օտտոն I-ը թագավորական իշխանությունը ամրապնդելու համար:

Թագավորական իշխանությունն ամրապնդելու համար հաջորդ թագավոր Օտտոն I–ը որոշեց նոր հենարան գտնել և վերջ տալ դուքսերի անջատողական ձգտումներին: Այդպիսի հենարան դարձավ գերմանական եկեղեցին: Օտտոնը եկեղեցուն շնորհեց հող, դատական և ռազմական իշխանություն: Եկեղեցուն տրված հողերում գործում էր միայն եկեղեցական դատարանը: Բարձրաստիճան հոգևորականները ներգրավվում էին զինվորական ծառայության մեջ և դառնում էին զորամասերի հրամանատարներ: Բոլոր եպիսկոպոսական և խոշոր վանքերի վանահայրերի պաշտոնները թագավորի տնօրինության ներքո էին: Նա էր բարձրաստիճան հոգևորականներին նշանակում պաշտոնի: Այսպես Օտտոն 1-ը Գերմանիայում ամրապնդեց թագավորական իշխանությունը:
5. Որ իրադարաձությունից հետո Օտտոն առաջինը իրեն համարեց Եվրոպայի ամենահզոր տիրակալը: Համաձա՞յն եք նրա հետ. հիմնավորեք ձեր տեսակետը:
6. Օտտոն I-ը ե՞րբ և որտե՞ղ թագադրվեց Արևմտահռոմեական կայսրության թագով:

962 թվականին պապը Հռոմում նրան թագադրեց Արևմտահռոմեական կայսրության թագով:
7. Ինչ է Օտտոնյան վերածնունդը: Ո՞վ էր Սաքսերի պատմությունը աշխատության հեղինակը, և ի՞նչ էր փորձում նա հիմնավորել:

Օտտոնը և նրա հաջորդները մեծ ուշադրություն էին դարձնում մշակույթին: Այդ պատճառով այս դարաշրջանը սովորաբար անվանում են նաև Օտտոնյան վերածնունդ: Նա արքունիքում ստեղծեց ակադեմիա: Ամենուրեք բացվեցին դպրոցներ:

Պատմություն 7

Հին Ռուսիան

1. Որտեղ էին բնակվում արևելյն սլավոնները:
Դեռ հին ճամանակներից Եվրոպայի արևելյան շրջաններում բնակվում էին սլավոնները։
2. Վաղ միջնադարում ինչպիսի հասարակարգում էին նրանք ապրում:
Առաջին հազարամյակի կեսերին նրանք դեռևս ապրում էին տոհմատիրական հասարակության պայմաններում։
3. Ովքեր էին պոլյանները: Ինչից է առաջացել Ռուսիա անվանում:
Դնեպր գետի միջին հոսանքի շրջանում՝ Կիևի մոտ, ապրում էին պոլյանները։ Նրանք տարածքն անվանում էին Ռուս՝ Դնեպրի վտակ Ռոս գետի անունից։ Այստեղից էլ հետագայում առաջացել է Արևելյան Եվրոպայի մեծ մասն ընդգրկող պետության Ռուսիա անվանումը։
4. Ինչ պայմաններ նպաստեցին հին ռուսական պետության առաջացմանը: Երբ է ստեղծվել և ում օրոք: Ինչ անուններով է հայտնի:
IX դարի ընթացքում արևելյան սլավոնները միավորվեցին և ստեղծեցին երկու պետություն։ Առաջինը՝ հյուսիսում գտնվող Նովոգորոդ կենտրոնովը, իսկ երկրորդը՝ հարավում, Կիև կետնրոնով։ Նովոգորոգի իշխան Օլգեը 882 թ․ գրավեց Կիևը։ Նա «Վարյագներից հույներ» տանող ճանապարհի երկյանքով ընկաթ սլավոնական հողերը միավորեց մեկ պետության մեջ։ Այդպես էլ ստեղծվեց Հիս Ռուսիա պետությունը։
5. Ինչը նպաստեց հին ռուսական պետության հզորացմանը:
Հին Ռուսիան աստիճանաբար զորեղացավ և հարստացավ։ Դրան նպաստեցին կևյան իշխանների նվաճողական պատերազմներն ու արշավանքները։
6. Ում օրոք է ընդունվել քրիստոնեությունը Հին Ռուսիայում:
988 թ․ Մեծ իշխան Վլադիմիրի օրոք Հին Ռուսիայում ընդհունվեց քրիստոնեությունը։
7. Որ թվականներին է կառավարել Մեծ իշխան Յարոսլավը: Ինչու է նա կոչվել Իմաստուն:
Մեծ իշխան Յարոսլավը իշխել է 1019-1054 թ․։ Հարոսլավը մեծ սեր ուներ կրթության և գիտության հանդեպ։ Այդ պատճառով էլ նա քաղաքներում և նշանավոր վանքերում բացեց դպրոցներ։ Հի Ռուսիայում վերելք ապրեցին գրականությունը և արվեստը։ Սկսեցին գրի առնել պատմությունը տարեգրությունների տեսքով։ Այս ամենի շնորհիվ Յարոսլավը ստացավ Իմաստուն պատվանունը։
8. Ներկայացրեք Ռուսկայա պրավդայի նշանակությունը: Վերհիշեք ձեզ հայտնի այլ երկրների օրենսգրքեր:
Պետական իշխանությունն ուժեղացնելու և հասարակության տարբեր դասերի միջև հարաբերությունները կանոնակարգելու նպատակով Յարոսլավը ստեղծեց ռուսական առաջին գրավոր օրենսգիրքը: Այն հայտնի է «Ռուսսկայա պրավդա» անունով: Դրանով կարգավորվեցին ունեցվածքային ու սովորու- թային հարաբերությունները:
9․ Որ երկրների հետ էին դինաստիական կապեր հաստատել Կիևի Մեծ իշխանները:

Յարոսլավը, նրա որդիներն ու դուստրերը ամուսնական կապերով կապվեցին Ֆրանսիայի, Նորվեգի այի, Հունգարիայի, Լեհաստանի, Բյուզանդի- այի արքայական ընտանիքների հետ:

Պատմություն 7

Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն

1. Ո՞ր դարից են Հայաստանում սկիզբ առել վաղքրիստոնեական համայնքները:
Քրիստոնեությունը, որն սկիզբ էր առել I դարում Պաղեստինում, II–III դդ. ընթացքում լայնորեն տարածվեց Հռոմեական կայսրությունում և Մերձավոր Արևելքում։ Նոր վարդապետության հիմնադիրը Հիսուս Քրիստոսն էր։
2. Ովքե՞ր են եղել Հայաստանում քրիստոնեության առաջին քարոզիչները։
Հայաստանում առաջին քարոզիչները եղել են Թադեոս ու Բարդուղիմեոս առաքյալները։
3. Ինչո՞ւ է Հայոց Եկեղեցին կոչվում առաքելական։
Քանի որ Հայոց քրիստոնեական եկեղեցու հիմնադիրները եղել էին առաքյալներ, այն անվանվում է առաքելական:
4. Ո՞ր Թագավորի օրոք քրիստոնեությունը Հայաստանում հռչակվեց, պետական կրոն, ով դարձավ առաջին կաթողիկոսը։
Քրիստոնեությունը պետական կրոն հռչակվես Տրդատ III Մեծ արքայի օրոք: Առաջին կաթողիկոսը դարձավ Գրիգոր Պարթևը:
5. Ի՞նչ դեր էր կատարում եկեղեցին Հայոց թագավորության կյանքում:
Անուրանալի է քրիստոնեական եկեղեցու դերակատարությունը հայոց պատմության մեջ: Քրիստոնեության ընդունումը նպաստեց թագավորական իշխանության ամրապնդմանը և հետագայում մեծ դեր կատարեց երկրի կյանքում: Արագացավ Հայաստանի ներքին համախմբումը: Հաջորդ դարերի ընթացքում ևս հայ ժողովուրդը պահպանեց իր ներքին միասնականությունը: Քրիստոնեությունը խորապես ազդեց մեր ազգային մշակույթի զարգացման վրա: Երբ Հայաստանը զրկվեց անկախ պետականությունից, Հայոց եկեղեցին
իր վրա վերցրեց ոչ միայն հայ մշակույթի պահպանման ու զարգացման գործառույթները, այլև ազատագրական շարժումները գլխավորելու մեծ առաքելությունը։ Դարեր շարունակ եկեղեցին ժողովրդին դաստիարակել է հայրենասիրության և ազգային գիտակցության ոգով։
6. Համառոտ ներկայացրեք Հայոց եկեղեցու կառույցի ձևավորումը։
Քրիստոնեության ընդունումից հետո, սկսեցին վերացվել հեթանոսական մեհյանները, դրանց փոխարեն կառուցվեցին առաքելական եկեղեցիներ: Գրիգոր Լուսավորչի օրոք հիմնականում ձևավորվեց հայ եկեղեցական կառույցը։ Ստեղծվեցին 36 եպիսկոպոսություններ: Դրանց գլուխ կանգնած եպիսկոպոսներն արարողությունների ժամանակ տեղ էին զբաղեցնում կաթողիկոսի աջ և ձախ կողմերում։ Եպիսկոպոսություններից երկուսը ստեղծվեցին Վիրքի և Աղվանքի համար։

Պատմություն 7

Արտավազդ 2-րդը և վերջին Աշտաշեսյանները

1. Ինչո՞վ էր պայմանավորված Արտավազդ 2-րդ արքայի որդեգրած չեզոքության քաղքականությունը:
Արտավազդ Բ Մեծ Հայքի թագավորության արքայից արքա Արտաշեսյանների հարստությունից, որը կառավարել է մ.թ.ա. 55-մ.թ.ա. 34 թվականներին։ Հայոց գահը ժառանգել է հորից Տիգրան Մեծից, որի օրոք ստեղծվել էր Հայկական աշխարհակալություն։
2. Որքանո՞վ էր պարթևական աշրավանքի երթուղու վերաբերյալ Մարկուս Կրասսուսին Արտավազդ 2-ի արած առաջարկը օգտակար Հայաստանի համար:
Արտավազդ Բ-ի առաջարկը ստրատեգիական տեսանկյունից հիմնավոր էր այնքանով, որ հեծելազորի կիրառելիության հնարավորությունից, որն անուղղակիորեն անհնարին էր պատկերացնել անապատային Միջագետքի պարագայում, որտեղ պարթևաց զորախմբերը իրենց զգում էին ինչպես։
3. Ի՞նչ դեր ունեցավ հայ-հռոմեական հարաբերություններում Անտոնիուսի պարթևական արշավանքը:
Հայ-հռոմեական պատերազմ, տեղի է ունեցել Ք․ա․ 69-66 թվականներին, Արտաշեսյան Հայաստանի և Հռոմեական հանրապետության միջև այն ընթացել է երկու փուլով։
4. Ինչո՞ւ էր Հռոմը շահագրգիռ պարթևական արշավանքներով: Ո՞րն էր այդ թագավորությունից եկող վտանգը:
Հռոմի պարթևստանի տիրակալության և Մեծ Հայքի թագավորության միջև, որը տեղի է ունեցել մ․թ․ա․ 66-ից մինչև 217 թվականներին՝ մաս կազմել հռոմեա-պարսկական առճակատումների։
5. Ինչո՞ւ հնարավոր չէր Հայաստանի տարածաշրջանային կարևորությունը շեշտված հակահռոմեական կամ հակապարթևական կեցվածքով վերականգնելը:
Հայկական սկզբնաղբյուրներն ու օտարալեզու գրվածքները հավաստում են, որ Արտավազդը ստացել է ժամանակաշրջանի լավագույն կրթությունը։ Նա հետաքրքրություն էր տածում հելլենիստական մշակույթի նկատմամբ վարժ տիրապետելով հին հունարենին։
6. Որո՞նք էին Արտաշեսյան թագավորության անկման ներքին և արտաքին պատճառները:
Արտաշեսյանների թագավորություն, մ․թ․ա․ 189-մ․թ․ 1 թվականներին գոյություն ունեցած հայկական թագավորություն, որի հիմնադիրը Արտաշես Ա Բարեպաշտն է։ Թագավորությունն իր հիմնադրման սկզբնական շրջանում ունեցել է նվազագույնը 250 հազար կմ տարածք, իսկ հզորության գագաթնակետին Տիգրան Մեծի ազդեցության ոլորտը ընդգրկել է շուրջ 3 մլն կմ տարածք։

Պատմություն 7

Արտաշեսյան Հայաստանի սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքը

1. Ինչ առանձնահատկություններ ուներ Արտաշեսյան հելլենիստական Հայաստանի մշակույթը: Ինչպիսի փոփոխությունների ենթարկվեցին արվեստի տարբեր ոլորտները:
Ընդհանուր առմամբ Հայաստանում հելլենիզմն ընթացավ երկու փուլով: Բուն հելլենիզմը (առաջին փուլը)՝ Ք․ ա․ III-I դդ, և ուշ հելլենիզմը (երկրրորդ փուլը)՝ Ք․ հ․ I-III դդ։ Այն Հայաստանում տևեց գրեթե վեց դար։ Հելլենիստական ժամանակաշրջանում հայկական աստվածները նույնացվում էին հին հունական աստվածների հետ՝ օժտվելով նոր գծերով։ Որոշ առումներով փոփոխվեցին նաև պաշտամունքի ձևերը։ Մեծ տարածում ունեին մի քանի համընդհանուր աստվածություններ։ Նրանցից էին Արամազդ-Զևսը, Անահիտ-Արտեմիսը, Վահագն-Հերակլեսը, Աստղիկ-Ափրոդիտեն, Միհր-Հելիոսը, Տիր-Ապոլոնը, Նանե-Աթենասը և այլն։
2. Ինչով էր պայմանավորված Արտաշեսյան Հայաստանում քրմապետի հետևաբար քրմական դասի ազդեցության թուլացումը:

Եթե նախկինում քրմապետն էր տերության երկրորդ մարդը, ապա այժմ, մանավանդ Տիգրան Մեծի ժամանակներից, նա դուրս է մղվում «մեծ բդեշխի» կողմից։ Արքան ուներ բազմաթիվ պատվանուններ՝ «մեծ արքա», «բարեպաշտ արքա», իսկ Տիգրան Մեծից հետո՝ նաև «արքայից արքա», «աստված» և այլն։
3. Ինչ նշանակություն ուներ քաղաքաշինությունը Արտաշեսյան Հայաստանում

Արտաշեսյան Հայաստանում քաղաքաշինությունը ուներ մեծ նշանակություն։ Հելլենիստական դարաշրջանի Հայաստանում հիմնվեցին և զարգացան նոր քաղաքներ, որոնցից հատկապես նշանավոր էին Արտաշատն ու Տիգրանակերտը։
4. Ինչպես էին Արտաշեսյան արքաներն Աշխարհաժողովի և Արտաշատի հրապարակի միջոցով հավասարակշռում իրենց իշխանությունը:

Արքան երկիրը կառավարում էր արքունիքի և արքունի գործակալների միջոցով։ Արքունիքը կազմված էր տոհմիկ և ծառայողական ավագանուց։ Տոհմիկ ավագանու քաղաքական ազդեցության կարևորագույն օրգանը սրբազան Նպատ լեռան լանջերին պարբերաբար հրավիրվող Աշխարհաժողովն էր, ծառայողական ավագանունը՝ մայրաքաղաք Արտաշատի հրապարակը։
5. Ինչով կբացատրես այն, որ Արտաշես առաջինի կառավարման տարիներին դեռևս գերակայող էր արամեերենը, մինչդեռ Տիգրան Մեծի ժամանակ՝ հունարենը:

Ուշագրավ է, որ Արտաշես I-ի կառավարման տարիներին դեռևս գերակայող էր արամեերենը, թերևս պետությունն այդպես հակադրվում էր հելլենիստական՝ Սելևկյան տերությանը։ Հետագայում արդեն ակտիվացավ հունարենը։
6. Ինչպես կարող էին քաղաքներին արքաների տված արտոնությունները խթանել առևտուրն ու արհեստները

Պատմություն 7

Երվանդական Հայաստանի կազմավորումը և Աքեմենյան Պարսկաստանը

1. Բնութագրեք թե ովքեր են Պարույր Սկայորդին, Երվանդ Սակավակյաց, Տիգրան Երվանդյանը, Կյուրոս Մեծը, Դարեհ առաջինը, Քսենոփոն, սատրապ, արքայական ճանապարհ
Պարույր Սկայորդին Հայկ Նահապետի սերնդից էր։ Պարույրը միացել էր Ասորեստանի դեմ Մարաստանի և Բաբելոնի թագավորների դաշինքին։ Նա նաև Ասորեստանի կայսրության կործանման գործին մասնակցելու համար Մարաստանի արքա Կիաքսարի կողմից թագադրվում և ճանաչվում է Հայաստանի թագավոր։
Երվանդ Սակավակյացը Պարույր Սկայորդուն հաջորդած արքան էր։ Նրան հաջողվեց Հայկական լեռնաշխարհում հաստատել իր հսկողությունը։ Երվանդ Սակավակյացի օրոք թագավորության սահմանները հյուսիս-արևմուտքում հասնում են մինչև Սև ծովի ափեր, հարավ-արևելքում՝ Մարաստան, հարավում՝ Հյուսիսային Միջագետք։ Արքայական նոր հարստությունը նրա անունով կոչվում է Երվանդական կամ Երվանդյան։
Տիգրան Երվանդյանը հայոց թագաժառանգ էր։ Նա Կյուրոս Մեծի մանկության ընկերն էր։Տիգրան Երվանդյանը Կյուրոս Մեծին օգնել է մարական տիրապետության դեմ լայնածավալ ապստամբություն կազմակերպել։ Այդ ապստամբության հետևանքով 550 թվականին մարական տիրապետության տապալման արդյունքում ձևավորվում է Աքեմենյան Պարսկաստանը՝ Կյուրոս Մեծի գլխավորությամբ։
Դարեհ առաջինը պարսից արքա էր։ Նա է գահ բարձրացել Կյուրոս Մեծից հետո։ Դարեհը գահ բարձրացավ Պարսկաստանի ներքին երկպառակություններում հաղթելու շնորհիվ։ Նա գահ է բարձրացել Ք․ ա․ 486 թվականին։
Քսենոփոնը հույն պատմիչ էր։ Քսենփոնը կարծում էր, որ Կյուրոս Մեծին մարական տիրապետությունը տապալելու գործում աջակցում էր նրա մանկության ընկեր՝ հայոց թագաժառանգ Տիգրան Երվանդյանը։
Սատրապը հին պարսկերեն արքայի անմիջական ներկայացուցիչն էր մարզում՝ սատրապությունում, որտեղ օգտվում էր թագավորական բոլոր արտոնություններից։
Արքայական ճանապարհը հինավուրց առևտրային և ռազմավարական, նշանակության ճանապարհ էր, որը կառուցվել է Աքեմենյան կայսրության արքա Դարեհ I-ի կողմից Ք․ ա․ 5-րդ դարում։ Այն շուրջ 2700 կմ երկարություն ուներ։
2. Ինչպես հաջողվեց Պարույր Սկայորդուն ճանաչվել հայոց արքա և հաստատվել հայոց գահին:
Պարույրը միացել էր Ասորեստանի դեմ Մարաստանի և Բաբելոնի թագավորների դաշինքին։Պարույրը Սկայորդին Ասորեստանի կայսրության կործանման գործին մասնակցելու համար Մարաստանի արքա Կիաքսարի կողմից թագադրվում և ճանաչվում է Հայաստանի թագավոր։
3. Ինչ դեր ունեցան Երվանդ Սակավակյացը և Տիգրան Երվանդյանը Հայաստանի ինքնուրույնության գործում:
Նա իր տիրապետությունը հաստատում է այն հողերի վրա, որոնք ժամանակին Վանի թագավորությունն էր վերահսկում։ Նաև Երվանդ I Սակավակյանցին հաջողվում է վերակազմավորել բանակը։
4. Ինչ մեթոդներ օգտագործեց Դարեհը իր կայսրության միասնականությունը պահելու համար: Ինչպես էր ազդում նրա քաղաքականությունը Հայաստանի վրա:
Հայաստանում ապստամբությունը ճնշելուն համար Դարեհ I-ի զորահրամանատարները ստիպված են լինում 5 ճակատամարտ տալ։ Ինչպես պարզ է դառնում Բեհիսթունյան եռալեզու արձանագրությունից, Հայաստանը նվաճելու համար Դարեհը մեծ ճիգ է գործադրել։
5. Ինչպես հաջողվեց Երվանդական արքաներին պահպանել իրենց ինքնուրույնությունը սատրապության ժամանակաշրջանում:
6. Նշիր և հիմնավորիր թե տնտեսական և ռազմական ինչ նշանակություն ուներ Հայաստանի համար Արքայական ճանապարհը

Պատմություն 7

Չինաստանը և Ճապոնիան միջնադարում

1. Ով և երբ միավորվեց Չինաստանը վաղ միջնադարում:
Հյուսիսային Չինաստանում կայսր հռչակված Յանցզյանը 581 թ. վերամիավորեց երկիրը:
2. Ինչ է կոչվում կառավարման այն համակարգը, որը ստեղծվել է Չինաստանում: Նկարագրեք այն: Ձեզ դուր է գալիս այդ համակարգը. ինչու:
3. Ինչու էին չինացիները այդքան մեծ ուշադրություն դարձնում իրենց երկրի պատմությանը: Թվարկեք միջնադարյան Չինաստանում կատարված գյուտերը:
Որովհետև նրանք ասում էին Հատկանշական է չինական հետևյալ առածը. «Մի՛ մոռացիր անցյալը. այն ապագայի ուսուցիչն է»: Չինացիների գյուտերից են՝ թուղթը, տպագրությունը, ճենապակին, լուցկին, վառոդը, կողմնացույցը, հեծանիվի շարժական շղթան, բամբուկե փողերով հրացանը, թնդանոթը, լրագիրը և այլն:
4. Որտեղ է գտնվում Ճապոնիան: Երբ եբ այստեղ ստեղծվել առաջին պետությունները:
Ճապոնիան բազմաթիվ կղզիներից կազմված երկիր է Ասիայի արևելքում: Առաջին պետություններն այստեղ համեմատաբար ուշ են ձևավորվել՝ IV–VI դարերում:
5. Ինչպես Ճապոնիան խուսափեց մոնղոլական նվաճումից:
Ճապոնիան խուսափեց մենղոլական նվաճումից, մի ուժեղ թայֆունի օրոք։
6. Փորձեք պարզաբանել սյոգունության դերը ճապոնական կայսրությունում:
Սյոգունների իշխանության օրոք իրավիճակը Ճապոնիայում կայունացավ:
7. Ինչ առանձնահատկություններ ուներ միջնադարի ճապոնական մշակույթը:
Ճապոնացիները Չինաստանից վերցրին գրության համակարգը: Մայրենի լեզվի զարգացումը հանգեցրեց հիրագանա կոչվող գաղափարագրերի ստեղծմանը: Զարգացան արվեստի տարբեր ճյուղերը: Մշակութային նոր ձևերից էր Կաբուկի կոչված թատրոնը:

Պատմություն 7

Ռեֆորմացիա

1. Ինչ էր ինդուլուգենցիան և ինչ նպատակի էր ծառայում:
Ինդուլգենցիան` մեղքերի թողության շնորհագիր էր: Ինդուլգենցիա գնողը ազատվում էր բոլոր մեղքերից:
2. Երբ և որտեղ փակցվեցին Մարտին Լյութերի 95 դրույթները: Ինչի և ում դեմ էին ուղղված դրանք:

1517 թ. հոկտեմբերի 31–ին Գերմանիայի Վիտենբերգ քաղաքի Մայր տաճարի դռանը մի թուղթ փակցվեց: Այն պարունակում էր 95 դրույթներ: Նա գտնում էր, որ մարդը կարող է փրկվել միայն իր հավատով, այլ ոչ թե ինդուլգենցիաներ գնելով:
3. Ովքեր ստացան բողոքական անվանումը և ինչու:

Այն մարդիկ, ովքեր բողոքում էին Կարլ հինգերորդի որոշման դեմ ստացան բողոքական անունը։
4. Բացատրեք «Ում իշխանութունը, նրա էլ՝ հավատը» սկզբունքի իմաստը:

Տվյալ տարածքի իշխանն էր որոշում իր հպատակների հավատը:
5. Ով և երբ հրապարակեց գեարագահության մասին օրենքը Անգլիայում:

Անգլիայում Հենրիխ VIII թագավորը 1534 թ. հրապարակեց գերագահության մասին օրենքը:
6. Ով էր Ժան Կալվինը և ինչ էր քարոզում:

Ֆրանսիայից Շվեյցարիա տեղափոխված Ժան Կալվինը քարոզում էր, որ Աստված մարդկանց համար նախասահմանել է կա՛մ փրկություն, կա՛մ փորձություն:
7. Ինչ է Հակառեֆորմացիան: Երբ լույս տեսավ «Արգեկված գրքերի» առաջին ցուցակը:
8. Ով էր Իգնատիոս Լոյոլան և ինչ հիմնեց:

Ռեֆորմացիայի դեմ պայքարում մեծ դեր խաղաց իսպանացի Իգնատիոս Լոյոլայի հիմնած «Հիսուս Քրիստոսի զինվորություն վանական նոր միաբանությունը:

Պատմություն 7

Չինաստանը և Ճապոնիան միջնադարում

1. Ո՞վ և ե՞րբ միավորվեց Չինաստանը վաղ միջնադարում:
Վաղ միջնադրում 518 թվականին Հյուսիսային Չինաստանում կայսր հռչակված Յանցզյանը միավորեց Չինաստանի տարածքները։
2.Ի՞նչ է կոչվում կառավարման այն համակարգը, որը ստեղծվել է Չինաստանում: Նկարագրեք այն: Ձեզ դո՞ւր է գալիս այդ համակարգը. ինչո՞ւ:
Կառավարման համակարգը կոչվում էր ընտրություն ըստ արժանիքի։ Այն հիմնված էր ծառայողական արժանինքների վրա, և լավ աշխատողներն առաջ էին գնում ծառայողական աստիճանով։ Իհարկե, ինձ այս համակարգը շատ է դուր գալիս, քանի որ մինչ այդ մարդիկ որքան էլ աշխատում էին երբեք ավելին չէին ստանում դրա դիմաց։
3. Ինչպե՞ս Չինաստանն ազատագրվեց մոնղոլական տիրապետությունից:
Մոնղոլների Չինաստան մտնելուց հետո չին ժողովուրդը ոտքի կանգնեց և սկսեց ազատագրական պայքար, որի ղեկավարը Տայցուն էր։ 1368 թվականին նրանք ապստամբեցին և արդյունքնում դուրս մղեցին մոնղոլներին, և դրանից հետո Չինաստանը որոշ ժամանակ ինքնամեկուսացվեց։
4. Ինչո՞ւ էին չինացիները այդքան մեծ ուշադրություն դարձնում իրենց երկրի պատմությանը: Թվարկեք միջնադարյան Չինաստանում կատարված գյուտերը:
Այն, որ մենք հիմա գիտենք նրանց գյուտերի մասին, և օգտագործում ենք դրանք, դա գրի առնելու շնորհիվ է։ Պատմությունը դա իրենց անցած ճանապարհն է, և հենց իրենք էլ բացատրել են, թե ինչու են կարևորում անցյալը, ասելով՝ «Մի՛ մոռացիր անցյալը․ դա ապագայի ուսուցիչն է»։
Չինացիները հայտնի են իրենց գյուտերով։ Դրանցից են՝ թուղթը, լուցկին, տպագրությունը, ճենապակին, վառոդը, կողմնացույցը, թնդանոթը, լրագիրը և այլն։
5. Որտե՞ղ է գտնվում Ճապոնիան: Ե՞րբ եբ այստեղ ստեղծվել առաջին պետությունները:
Ճապոնիան գտնվում է Ասիայի հյուսիսում։ Այնտեղ առաջին պետությունները ստեղծվել են IV-VI դարերում։
6. Ինչպե՞ս Ճապոնիան խուսափեց մոնղոլական նվաճումից:
Ճապոնյան մոնղոլական զորքերի վրա ուժեղ թայֆուն ուղարկեց, որը խորտակեց մոնղոլական նավատորմը։ Հենց այս էլ համարում էին կամիկաձե՝ աստվածային քամի։
7․ Փորձեք պարզաբանել սյոգունության դերը ճապոնական կայսրությունում:
Սյոգունությունը աստվածային քամու դեպքերից և 1603 թվականի Տոկուգավանի սյոգուն դառնալուց հետո դարձավ ժառանգական։
8. Ի՞նչ առանձնահատկություններ ուներ միջնադարի ճապոնական մշակույթը:
Ճապոնացիները Չինացիներից վերցրեցին իրանց այբուբենը, ու բայցի այդ ստեղծեցին հիրագանա կոչվող գաղափարագրերը։ Զարգացավ արվեստը, թատրոնը։ Նրանց առանձնահատկություններից էր Կաբուկի կոչվող թատրոնը, որտեղ ցուցադրվում էր պար, երաժշտություն, դիմախաղ և այլն։
Սյոգունների ժամանակ դպրոցներ բացվեցին բոլոր դասերի համար, ինչպես Չինաստանում։ Դա նպաստեց գրագետ հասարակություն ունենալուն, գիտության ու մշակույթի զարգացմանը։