XVIII դարի 20-ական թվականներին ազատագրական պայքար սկսվեց Սյունիքում պարսիկների և թուրքերի դեմ։ Երկու շրջաններում ապստամբության համար կային տարբեր պայմաններ։ Արցախն ուներ պայքարը գլխավորող երկու առաջնորդներ, Սյունիքում այդպիսի հեղինակավոր գործիչներ չկային, որն էլ ազդում էր ազատագրական պայքարի վրա։ Սյունիքի տանտերերի և մելիքների հանձնարարությամբ առևտրական մեղրեցի Ստեփանոս Շահումյանը մեկնում է Վրաստան, Վախթանգ VI թագավորի մոտ։ Թագաժառանգ Շահնավազը Ստեփանոս Շահումյանին ներկայացնում է Դավիթ Բեկին՝ ով կարող էր համախմբել Սյունիքի ազատագրական ուժերը։ Դավիթ Բեկի զորավարներից էր Մխիթար Սպարապետը։ 1726 թ. գարնանը Թիֆլիսը, Երևանն ու Գանձակը նվաճելուց հետո օսմանյան զորքերը կարողացան ռազմակալել Նախիջևանն ու Ղափանի մերձակա գավառները։ Նահանջելով թշնամու գերազանցող ուժերի առաջ՝ 1727 թ. գարնանը Դավիթ Բեկն իր մի քանի հավատարիմ զինակիցների հետ ամրացավ Հալիձորի բերդում։ Մի քանի օր անց Մխիթար սպարապետի ու Տեր-Ավետիսի գլխավորած խմբին հաջողվեց գաղտնուղով դուրս գալ բերդից և թիկունքից հարձակվելով թշնամու վրա՝ պարտության մատնելով նրան։
Դավիթ Բեկի մահից հետո զորականներն իրենց առաջնորդ կարգեցին Մխիթար Սպարապետին։ Ռազմական արվեստին տիրապետելու տեսանկյունից Մխիթար Սպարապետը չէր զիջում Դավիթ Բեկին։ Դավիթ Բեկի մահից հետո առաջացան գժտություններ Մխիթար Սպարապետի և զորականների միջև, մասնավորապես Տեր-Ավետիսի հետ։ Տեր-Ավետիսը ցանկանում էր տեր դառնալ Դավիթ Բեկի ժառանգությանը։ Գժտությունների առիթ էր տալիս նաև այն հանգամանքը, որ Մխիթար Սպարապետը տեղացի չէր, այլ գանձակեցի։ Միաժամանակ թուրքերի համար առաջացան այլ նպաստավոր պայմաններ. մահացել էր Դավիթ Բեկը, գժտություններ էր առաջացել հայ զորականների շրջանում, այժմ Տեր-Ավետիսն ոչ թե Մխիթար Սպարապետի կողքին էր, այլ նրա դեմ։ Թուրքերը Արցախում հաջողությունների հասնելուց հետո իրենց ուժերը ուղղեցին դեպի Սյունիք։ Եվ ահա թուրքերը Սյունիքի ազատագրական ուժերի դեմ անցան լայնամասշտաբ հարձակման։ Տեր-Ավետիսը երկու այլ զորականների հետ գնում է թուրքական փաշայի մոտ։ Վերջինս խոստանում է, որ անձնատուր լինելու դեպքում բերդին որևէ վտանգ չի սպառնա։ Թուրք փաշան իր մոտ է պահում Տեր-Ավետիսին, իսկ փաշային խոստանում են վաղն առավոտյան բաց անել բերդի դարպասները։ Մխիթար Սպարապետը տեսնելով Տեր-Ավետիսի դավաճանական քայլը, իր ընտանիքի հետ հեռանում է բերդից։ Թուրքերը մոռանում են իրենց խոստումներն ու կոտորում բոլոր տղամարդկանց, իսկ կանանց ու երեխաներին գերի վերցում։ Հակառակ Տեր-Ավետիսի՝ Մխիթար Սպարապետը հավատարիմ է մնում Դավիթ Բեկի սկսած գործին՝ շարունակել պայքարը թշնամու դեմ։ Մխիթար Սպարապետը նորից սկսում է զորք հավաքել։ Տարբեր տեղերում կարողացավ կոտորել նաև թշնամուն՝ վրեժ լուծելով նրանցից։ Հասավ մինչև Օրդուբադ, այդտեղից վերադարձավ մեծ ավարով՝ ավելի քան հարյուր վաթսուն ուղտաբեռ։ Օրդուբադից հետո Մխիթար Սպարապետը գնում է Խնձորեսկի բերդում միառժամանակ հանգիստ առնելու։ Սակայն մի խումբ հայերի կողմից թշնամանք առաջացավ Մխիթար Սպարապետի դեմ։ Ընտրելով հարմար պահ մի խումբ դավաճանների կողմից կտրվում է Մխիթար Սպարապետի գլուխը։ Մխիթար Սպարապետի գլուխը տարվում է Թավրիզի փաշայի մոտ։ Փաշայի հրամանով գլխատում են բոլոր նրանց ովքեր բերել էին Մխիթար Սպարապետի գլուխը։ Մխիթար Սպարապետի սպանությունից հետո զորքերը ցրվեցին, զորականներից շատերն ապաստան ստացան գուգարաց իշխանի մոտ, մյուսները՝ տարբեր վայրերում։ Մխիթար Սպարապետը անգլուխ մարմինը թաղվեց այսօրվա Հայաստանի Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի Անապատ եկեղեցու բակում։
Рубрика: Նախագծեր
Տարեմուտի ընթերցումներ. նախագիծ
Սուրբ Ծննդյան գիշերը Չարլի Չապլինի գրած նամակը դստերը՝ Ջերալդինային
Վերլուծություն՝
Առաջին տպավորությունն ընթերցանությունից հետո զարմանալի էր։ Այս նամակի շնորհիվ ես ավելի լավ հասկացա Չարլի Չապլինին։ Ճիշտն ասած մի փոքր տխուր է, որ այսպիսի տարրական մարդկության մասին բնակչության մեծամասնությունը չգիտի, և պետք է արդեն այդ ամենի մասին գրել։ Նամակը Սուրբ ծննդյան գիշերվա առթիվ նվեր էր Չարլիի ավագ աղջկան՝ Ջերալդինային։ Նամակում սկզբից նկարագրվում էր Չարլիի սերը դեպի դստերը, նկարագրվում է ընտանիքը, և այդ ամենից հետո սկսում է նամակի բուն ասելիքը։ Նամակում ներկայացված Ջերալդինան։ Ջերալդինան, ըստ Չարլիի նկարագրության, լավ պարուհի էր, ով արդեն հասնում էր բարձրունքների։ Չարլին փոքր տարիքում որբ է մեծացել, այնուհետև՝ աղքատության մեջ, հետևաբար՝ նա գիտեր, թե ինչ է նշանակում լինել առանց նյութական արժեքների։ Ցանկացած մարդու համար էլ կարևոր է նյութականը, հատկապես գումարը, և ինչպես նշեր էլ Չարլին՝ փողը դիվային ուժ ունի։ Մարդիկ, գերվելով փողով, մոռանում են մարդ լինելը։ Նրանք տարված են մեկ այլ աշխարհով, հարստությամբ, հպարտությամբ, հզորությամբ, իրենց միշտ համեմատում են ուրիշների հետ։ Այդ ինքնասիրությունը, հպարտությունը, որը ստիպում է քեզ զգալ բոլորից ավելին, այն ստիպում է նրանց մոռանալ մարդկային արժեքները, բարությունը, գեղեցկությունը։ Նամակի մեջ Չարլին ուղիղ ասում է, որ այս աշխարհում ամենագեղեցիկը Ջերալդինան չէ, ամենալավ պարուհին Ջերալդինան չէ։ Այնքան ավելի լավ պարուհիներ կան, այնքան ավելի գեղեցիկ աղջիկներ։ Ոչ բոլորը կկարողանային համարձակվել կոտրել իրենց դստրի ինքնավստահությունը այդպիսի անկեղծությամբ։ Ոմանց համար այս խոսքերը նույնիսկ կոպիտ կհնչեն, բայց ես այդպես չեմ կարծում։ Այդ խոսքերը ոչ միայն Ջերալդինային էին վերաբերվում, այլ բոլորին։ Պետք է հասկանալ, որ «ամենա-ամենա» մարդ չկա այս երկրում։ Ես վստահ եմ, որ Ջերալդինան կգիտակցի հոր խոսքերի նշանակությունը, և կընդունի այն, քանի որ այսպիսի անկեղծությամբ նամակը՝ անգին է։ Ես ամբողջովին համամիտ եմ Չարլիի հետ։ Ես վստահ եմ, որ նույնիսկ այն մեկը, ով երբեք չի մտածել այս խնդիրի շուրջ, ընթերցելով այս նամակը մի պահ կմտածի այս ամենի մասին։
Օտարազգի Ամանորյա ավանդույթներ
Ճապոնացիների համար Ամանորը կարևոր տոներից մեկն է։ Նոր տարվա նախօրյակը նրանք կոչում են «ոսկե շաբաթ»։ Ամանորը դիմավորելիս ճապոնացիները բարձր ծիծաղում են, քանի որ հավատում են, որ ծիծաղը նրանց հաջողություն կբերի եկող տարվա մեջ։ Բացի այդ, նրանք Ամանորի ժամանումը ազդարարում են 108 զանգերի ձայնով, որոնց ձայնը կեսգիշերին լսվում է յուրաքանչյուր տաճարից։ Համաձայն բուդդայական հավատքի, մարդը տարվա ընթացքում ունի 108 բացասական մտահոգություններ, և ամեն մի զանգի հարված վանում է դրանցից մեկին։
Իտալիայում Ամանորյա գիշերին մարդիկ ազատվում են իր անպիտանի իրերից: Անմիջապես պատուհաններից դուրս են թռչում հին կահույքը, մաշվաշ հագուստն և այլ առարկաներ: Իտալացիները հավատում են այն բանին, որ ինքչան շատ իր մնա փողոցներում թափված, այնքան էլ հաջողություն և գումար կբերի նոր տարին:
Կուբայում Ամանորից առաջ բոլորը լցնում են իրենց բաժակները ջրով, իսկ երբ ժամացուցյի սլաքները խփում են ուղիղ 12-ը, այդ ջուրը բաց պատուհաններից թափում են փողոց: Դա նշանակում է, որ հին տարին ավարտվեց և կուբացիները միմյանց ցանկանում են, որ նոր տարին լինի նույքան մաքուր և ջինջ, որքան այդ բաժակների ջուրը:
Իռլանդիայում Ամանորի նախօրեին, երեկոյան լայն բացվում են բոլոր տների դռները և ցանկացած մարդ, ով կցանկանա, կարող է ներս մտնել ու դառնալ ցանկալի հյուր: Կեսգիշերից կես ժամ առաջ իռլանդացիները դուրս են գալիս իրենց քաղաքների կենտրոնական հրապարականեր և զվարճանում:
Ելիզաբեթ I
Ելիզաբեթ I-ը Անգլիայի և Իռլանդիայի թագուհի, Թյուդորների արքայատոհմի վերջին ներկայացուցիչն է եղել։ Ելիզաբեթը եղել է Հենրի VIII-ի և նրա երկրորդ կնոջ՝ Աննա Բոլեյնի դուստրը։ Աննա Բոլեյնը մահապատժի է ենթարկվել Ելիզաբեթի ծննդից երկուսուկես տարի անց։ Աննայի ամուսնությունը Հենրի VIII-ի հետ չեղարկվել է, և Ելիզաբեթը հռչակվել է ապօրինի զավակ։ Նրա խորթ եղբայրը` Էդվարդ VI-ը, երկիրը ղեկավարել է մինչև իր մահը` 1553 թվականը` գահը ժառանգություն թողնելով Լեդի Ջեյն Գրեյին` անտեսելով երկու խորթ քույրերի` Ելիզաբեթի և կաթոլիկ Մարի Թյուդորի պահանջները` չնայած օրինական իրավունքներին։ Շուտով Էդվարդի կտակը չեղարկվում է, և Մարին դառնում է թագուհի։ Մարի Թյուդորի կառավարման ժամանակ Ելիզաբեթը մոտ մեկ տարի գտնվել է բանտում` կասկածի ենթարկվելով ապստամբներին սատարելու մեջ։
Մարի Թյուդորի մահից հետո 1558 թվականին, գահ է բարձրանում վերջինիս խորթ քույրը` խորհուրդի հսկողությամբ։ Թագուհու կարգավիճակում նրա կատարած առաջին նշանակալի քայլը անգլիական բողոքական եկեղեցու ստեղծումն էր, որում նա վերցնում է գերագույն ղեկավարի պաշտոնը։ Ելիզաբեթյան կրոնական այս կազմավորումը վերածվում է Անգլիայի եկեղեցու։ Սպասվում էր, որ Ելիզաբեթը պետք է ամուսնանա և թագի հետնորդ ծնի, սակայն չնայած բազմաթիվ սիրահետողների` նա այդպես էլ թագաժառանգ չի ունեցել։ Ի վերջո նրան գահին փոխարինել է նրա զարմիկը` Հակոբ Ա-ն Շոտլանդիայից։ Դրանից առաջ թագուհին պատասխանատվություն է կրել Հակոբ Ա-ի մոր` Մարի Ստյուարտի բանտարկության ու մահապատժի համար։
Թագուհու առողջությունը լավ էր մինչև 1602 թվականի աշունը, երբ մի քանի մտերիմ մարդկանց մահը ընկճախտի պատճառ է դառնում։ Այսպես` 1603 թվականի փետրվարին մահանում է Քեթրին Քերին` Նոթհինգեմի կոմսուհին, նրա մահվանը հաջորդում է թագուհու քրոջ` Կատերին Նոլիսի մահը, որը ծանր հարված էր Ելիզաբեթի համար։ Մարտին թագուհին հիվանդանում է «անբուժելի թախիծով»` ժամեր շարունակ անշարժ նստելով բարձերին։ Երբ Ռոբերտ Սեսիլը նրան ասում է, որ նա պետք է պառկի քնելու, նա բարկությամբ պատասխանում է. «Փոքրի՛կ մարդ, նման բառեր իշխանները չեն գործածում»։ Թագուհին մահացել է 1603 թվականի մարտի 24-ին Ռիչմոնդի պալատում առավոտյան ժամը երկուսի կամ երեքի շրջանում։ Մի քանի ժամ անց Սեսիլն ու խորհուրդն իրականացնում են իրենց ծրագիրը և Հակոբ Ա-ին հռչակում Անգլիայի թագավոր։
Աննա Բոլեյն
Աննա Բոլեյն (1501-1536) Անգլիայի արքայադուստր էր, ով հայտնի է դարձել իր կարճ և դառը կյանքով, որն ավարտվել է գլխատմամբ։ Նա եղել է Հենրի VIII-ի երկրորդ կինը և խթանել է անգլիական ռեֆորմի գործընթացը՝ իր ամուսնության շնորհիվ կոտրելով Անգլիայի և Հռոմի Կաթոլիկ եկեղեցու հարաբերությունները։ Աննան մեծ ազդեցություն ունեցավ Անգլիայի պատմության վրա, քանի որ նրա ամուսնությունն ու սկանդալը հանդիսացան Անգլիայի Սահմանադրական շեղման և Անգլիական Եկեղեցու անկախության հիմքերը։ Նա հայտնի է նաև որպես Էլիզաբեթ I-ի մայրը՝ որը ապագայում դարձավ Անգլիայի ամենանշանակալի արքայադուստրերից մեկը։ Աննա Բոլեյնի մահը մնաց անհայտության և հակասությունների մեջ, բայց նրա կյանքը շարունակում է գրավել պատմաբանների և պատմական ֆիլմերի ստեղծողների ուշադրությունը։
1523 թվականի սկզբին Աննան գաղտնի նշանվում է Նորթամբեռլենդի 6-րդ կոմսի՝ Հենրի Պերսիի հետ, բայց նշանադրությունը չեղարկվում է, երբ Հենրի Պերսիի հայրը հրաժարվում է հովանավորել նրանց միությունը։ Աննային հետ են ուղարկում տուն՝ Հիվեր ամրոց։ 1526 թվականի փետրվարին Հենրի VIII սկսում է հետապնդել Աննային։ Աննան հրաժարվում է ստանձնել նրա սիրուհու՝ Մարիա Բոլեյնի տեղը։ Երբ պարզ դարձավ, որ Հռոմի Պապ Կլիմենտ VII-ը չեղյալ չի համարի Եկատերինա Արագոնացու հետ ամուսնությունը, Անգլիայում սկսվեց Կաթոլիկ եկեղեցու իշխանության կործանումը։ Հենրին և Աննան պաշտոնապես ամուսնացան 1533 թվականի հունվարի 25-ին, 1532 թվականի նոյեմբերի 14-ին տեղի ունեցած գաղտնի ամուսնությունից հետո։ Այդ ամուսնության ու հեռացումների արդյունքն էլ եղավ Անգլիայի և Հռոմի եկեղեցիների միջև առաջին անջատումը։ Աննան թագադրվեց որպես Անգլիայի թագուհի 1533 թվականի հունիսի 1-ին։ 1533 թվականկի սեպտեմբերի 7-ին ծնվեց Հենրիի և Աննայի դուստրը՝ Անգլիայի ապագա թագուհի Եղիսաբեթ I-ը։ Հենրին հիասթափվել էր, որ ունեցել էր աղջիկ, սակայն հույս ուներ, որ նրան կհաջորդի տղան։ Աննան հետագայում ունեցավ 3 վիժում։ 1536 թվականի մարտին Հենրին արդեն համակրում էր Ջեյն Սեյմուրին։ Ջեյն Սեյմուրի հետ ամուսնանալու նպատակով նա պատճառ էր փնտրում, որպեսզի ամուսնալուծվեր Աննայից։ 1536 թվականի ապրիլին Հենրի VIII մեղադրում էր Աննային պետական դավաճանության մեջ և հետապնդում էր վերջինիս։ Աննան մեղավոր ճանաչվեց մայիսի 15-ին և գլխատվեց 4 օր անց։ Ժամանակակից պատմաբանները ուսումնասիրել են նրա դեմ եղած մեղադրանքները, որոնցից էին դավաճանությունը, ամուսնական պարտականությունների խախտումը, արքային սպանելու դավադրությունը, կախարդությունը և այլն։ Դարեր շարունակ Աննան ոգեշնչել կամ հիշատակվել է բազմաթիվ գեղարվեստական և մշակութային աշխատություններում՝ դրանով իսկ պահպանելով իր ուրույն տեղը Անգլիայի պատմության մեջ։ Նա անվանվել է «ամենաազդեցիկ և կարևորագույն թագուհի, ում երբևիցե ունեցել է Անգլիան», Աննան դարձավ Անգլիայի եկեղեցու անկախացման պատճառը։

Կոմիտասյան նախագիծ
Ավետիք Իսահակյանը՝ Կոմիտասի մասին․01․10․2024թ․
Կոմիտասը` բանաստեղծ․08․10
Նամակ Կոմիտասին
Հարգելի Կոմիտաս․
Ձեր ստեղծագործությունները, երգերը, բանաստեղծությունները և այն ամենը, ինչ դուք արել եք մեր ժողովրդի համար, հիմա շատ են գնահատում։ Դուք ինձ համար այն մարդն եք, ով հայ մշակութ մի ահռելի ներդրում է բերել։ Դուք օգնել եք հայ երաժշտությանը չանհետանալուն և հայ մշակույթը զարգացնելուն։ Ես իսկապես հիանում եմ Ձեր գեղարվեստական ունակություններով, իմ կարծիքով Դուք ամենալավ մշակույթային երգահաններից մեկ եք։
Կարդում ենք Համո Սահյան, նախագիծ 06. 05-08.05
1. Կարդա’ Համո Սահյանի ստորև դրված բանաստեղծությունները և կատարի՛ր առաջադրանքները:
2. Ընտրիր այս բանաստեղծություններից որևէ մեկը, տեսագրիր կամ ձայնագրիր քո գեղեցիկ ասմունքը:
«Կա մի թուլություն»
Կա մի թուլություն,
Որ ինձնից վանել
Չեմ կարողանում,
Քո չարության դեմ
Բարություն չանել
Չեմ կարողանում:
Բայց դեռ չգրված
Երգիս տողի պես
Անգիր եմ արել…
Անգիր եմ արել,
Բայց արտասանել
Չեմ կարողանում:
Ես քեզ մոռանալ
Քեզնից հեռանալ
Չեմ կարողանում:
Ինձ քեզնից խլել,
Ինձնից վերանալ,
Չեմ կարողանում…
Մայրամուտ
Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:
Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:
Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ, հողագունդ, քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:
1. Դուրս գրիր բանաստեղծական գեղեցիկ պատկերները:
Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:
2. Օրվա ո՞ր պահն ես ավելի շատ սիրում: Պատմիր այդ մասին:
Օրվա մեջ ես ամենաշատը հավանում եմ մայրամուտը և լուսաբացը։ Ես սիրում եմ դիմավորել լուսաբացը, նայել, թե ինչպես է արևը վեր բարձրանում։ Ես սիրում եմ նայել, թե ինչպես է արևը իջնում ներքև։ Այդպիսի պահերին ես ամնայման նկարահանում եմ մայրամուտը կամ լուսաբացը։
Ժայռից մասուր է կաթում
Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:
Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:
Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:
Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:
1.Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:
սարսուռ — դող, փշաքաղություն
երկնչել — վախենալ, սարսափել
2. Բնության ո՞ր երևույթն է իբրև անձ ներկայացված (անձնավորված):
Իբրև անձ ներկայացված երևույթը առուն էր։
3. Բացատրիր տրված փոխաբերությունը /ոչ ուղղակի իմաստով գործածված արտահայտությունը/՝ Ժայռից մասուր է կաթում…
Ժայռից մասուր է կաթում, կարմիր սարսուռ է տանում — առուն մասուր է տանում
4. Փորձիր գտնել փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունները:
Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես։
5. Փորձիր համացանցի օգնությամբ պարզել` որոնք են պատկերավորման միջոցները:
Ամպրոպից հետո
Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ամպրոպից հետո։
Ամպրոպից հետո
Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,
Կակաչն ավելի կարմիր է լինում
Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։
Ամպրոպից հետո
Սարերն ավելի բարձր են երևում,
Խոր են երևում ձորերն ավելի,
Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։
Ծառերն ավելի խոնարհ են լինում
Ամպրոպից հետո,
Եվ հավքերը մեր գլխավերևում
Իրար կանչում են ավելի սրտով.
Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…
1. Բանաստեղծության միջից դուրս գրիր հերոսներին՝ իրենց բնութագրող բառերի հետ. օրինակ՝ կապույտ երկինք…
Ճերմակ շուշան ավելի ճերմակ
Կակաչն ավելի կարմիր է լինում
Սարերն ավելի բարձր են երևում
Խոտերն ավելի կանաչ են լինում
2. Ո՞ր բառերն ու բառակապակցություններն են կրկնվում: Դրանք ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:
Ամպրոպից հետո, լինել, ավելի
3. Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:
4. Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:
Կարդում ենք Չարենց
Վիլյամ Սարոյանը Չարենցի մասին
Վիլյամ Սարոյանը Եղիշե Չարենցի հետ հանդիպել էր 1935 թվականին։ Սակայն, դա նրանց առաջին և վեռջին հանդիպում էր․․․
Վիլյամին առաջին հայացքից թվաց, որ Չարենցը բավականին տգեղ մարդ է։ Նույնիսկ ասաց, որ ամենատգեղ մարդն էր, որ տեսել էր իր կյանքում։ Բայց երբ Չարենցը սկսեց խոսել հայ ժողովրդի և բանաստողծությունների մասին, Վիլյամը իր կարծիքը փոխեց։ Մեկ ժամից քիչ ժամանակում Վիլյամ Սարոյանի համար Եղիշե Չարենցը արդեն լրիվ ուրիշ մարդ էր։ Արդեն տգեղ չէր, նույնիսկ կարոց էր ասել, որ ամենագեղեցիկ մարդն էր։ Սարոյանը այդպիսի հրաշք չէր զգացել ոչ մեկի հետ, ոչ մի կնոջ հետ։ Սարոյանը շատ գեղեցկուհիներ է հանդիպել, որոնք իրենց մասին կարծիքը միշտ շատ արագ էին փոխում։ Վիլյամի համար Չարենցի տեսքը միանգամից դառավ երկրորդական։ Վիլյամ Սարոյանի համար Չարենցը նույնիսկ մահացած ժամանակ, որջ էր իր բանաստեղծություններով և ստեղծագործություններով։
Ձոն ստուգատես
Ընթացքը
Մեդիաբացիկների ստեղծում՝ մայրիկների դիմանկարներով, փոքրիկ քառատողերով՝ նվիրված մայրիկներին։ Փորձել ստեղծագործել՝ գրելով չափածո կամ արձակ որևէ ստեղծագործություն, թեկուզ քառատող՝ ձոնված մայրերին: Պատրաստել տեսանյութ մայրիկների մասին, պատմել նրանց մասին, նկարագրել, բնութագրել:
Գրել ակրոստիքոսներ՝ նվիրված մայրիկներին, նամակ՝ ուղղված մայրիկին։
Ծնվածս օրվանից մայրս այնտեղ է եղել, որպեսզի հոգ տանի իմ մասին, դաստիարակի ինձ և առաջնորդի ինձ կյանքում: Նա միշտ իմ կարիքներն ու բարեկեցությունը վեր է դասել իրենից՝ զոհաբերելով իր ժամանակն ու ցանկությունները՝ ապահովելու համար, որ ես ունենամ այն ամենը, ինչ անհրաժեշտ է հաջողության հասնելու համար: Իմ մայրիկի մեջ ամենաշատը հիացած բաներից մեկը նրա անսասան համբերությունն ու տոկունությունն է: Նա իր կյանքում բախվել է անթիվ դժվարությունների, բայց միշտ տոկացել է շնորհքով ու արժանապատվությամբ: Դժբախտությունները հաղթահարելու և դժբախտությունների ժամանակ դրական մնալու նրա կարողությունը իսկապես ոգեշնչող է ինձ համար: Ես նրանից շատ բան եմ սովորել, և ես շնորհակալ եմ այն օրինակի համար, որը նա թողեց ինձ համար: Բացի սիրող և աջակցող մայր լինելուց, մայրս նաև իմ լավագույն ընկերն է: Մենք կիսում ենք հատուկ կապ, որը չի կարող հեշտությամբ արտահայտվել բառերով: Ես գիտեմ, որ ես միշտ կարող եմ հույս դնել նրա վրա, որ նա ինձ հետ կլինի, անկախ ամեն ինչից: Նա իմ վստահելի մարդն է, իմ ուրախացնողը և իմ ամենամեծ փաստաբանը, և ես իսկապես օրհնված եմ նրան ունենալ իմ կյանքում: Եզրափակելով, մայրս արտասովոր կին է, ով ինձ ձևավորել է այնպիսին, ինչպիսին ես եմ այսօր: Նրա սերը, ուժը և համբերությունը ինձ ոգեշնչում են լինել իմ լավագույն տարբերակը։ Ես գնահատում եմ նրա հետ անցկացրած յուրաքանչյուր պահը և հպարտ եմ, որ նրան մայրիկ եմ անվանում: Ես սիրում եմ նրան ավելին, քան բառերը կարող են արտահայտել, և ես միշտ շնորհակալ կլինեմ այն անսահման սիրո և աջակցության համար, որը նա տվել է ինձ:
Նոբելյան մրցանակակիր կանայք
Ընթացքը՝ Փնտրել, հավաքագրել տեղեկություն
Նոբելյան մրցանակները, ամենամյա մրցանակներ են, որ շնորհվում են Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիայի, Շվեդիայի ակադեմիայի, Կարոլինսկայի ինստիտուտի և Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի կողմից այն անհատներին և կազմակերպություններին, ովքեր ակնառու ներդրում ունեն քիմիայի, ֆիզիկայի, գրականության, խաղաղության և ֆիզիոլոգիայի կամ բժշկության ոլորտում։ Դրանք ստեղծվել են Ալֆրեդ Նոբելի 1895 թվականի կտակով, որը թելադրում է, որ մրցանակները պետք է տնօրինի Նոբելյան հիմնադրամը։ Լրացուցիչ մրցանակ՝ ի հիշատակ Ալֆրեդ Նոբելի, սահմանվել է 1968 թվականին Sveriges Riksbank-ի (Շվեդիայի կենտրոնական բանկ) կողմից՝ տնտեսագիտության ոլորտում նշանակալի ավանդի համար։ Յուրաքանչյուր մրցանակակիր՝ Նոբելյան կամ դափնեկիր, ստանում է ոսկե մեդալ, դիպլոմ և գումար, որը ամեն տարի որոշում է Նոբելյան հիմնադրամը Նոբելյան մրցանակները։
Առաջին կին մրցանակակիրը՝ Մարի Կյուրին, մրցանակին արժանացել է երկու անգամ՝ 1903 թվականին ֆիզիկայի (ամուսնու՝ Պիեռ Կյուրիի և Անրի Բեքերելի հետ համատեղ), իսկ 1911 թվականին՝ քիմիայի բնագավառում։Իր աղջիկը՝ Իրեն Կյուրին, ևս 1935 թվականին քիմիայի բնագավառում արժանացել է նոբելյան մրցանակի։ Կանանց պարգևատրմամբ ռեկորդային էր 2009 թվականը, երբ միանգամից հինգ կին արժանացավ Նոբելյան մրցանակի, այդ թվում՝ տնտեսագիտության բնագավառում առաջին կին մրցանակակիրը՝ Էլինոր Օսթրոմը։ 2014 թվականին խաղաղության նոբելյան մրցանակի արժանացավ 17-ամյա Մալալա Յուսուֆզայը՝ դառնալով նոբելյան մրցանակի պատմության մեջ ամենաերիտասարդ մրցանակակիրը։
Կարդում և սովորում ենք Գորիսի բարբառը

Փոխադրում գրական հայերենի՝
Մոլլան իրենց տանը նստած ժամանակ տեսնում է, որ երկու գող մտան իրենց տուն։ Մոլլան մտածում է՝ չեմ խոսելու, տեսնեմ ինչ են անում։ Շատ սպասելուց հետո մոլլան տեսում է, որ իրենց տան եղած-չեղածը շալակում են և տանում, մոլլան էլ քնած է ձևանում։ Վերջը նրան է հասնում, որ մոլլայի տակի դոշակն էլ են տանում։ Մոլլան էլ չի խոսում։ Գողերը տանը ոչ մի բան չեն թողնում, ամեն ինչը շալակում են և տանում։ Մոլլան էլ վեր է կենում, կնոջ ճախարակը վերցնում և գողերի հետևից գնում։ Գողերը շատ են գնում, քիչ են գնում, ոնց է պատահում, մի տեղ նստում են, հանգստանում։ Մոլլան էլ գնում է իրենց կողքին նստում։ Հանգստանալու ժամանակ նրանք մոլլային հարցնում են․
— Մոլլա, բա դու ո՞ւր ես գնում։
Մոլլան էլ պատասխանում է․
— Ո՞նց թե՝ ուր ես գնում, բա մեր տունը չե՞ք տեղափոխում ձեր տուն։