119. Տրված նախադասություններում դեղինով ներկի´ ր այն բառերը, որոնց սկզբնատառ ե-ն կարդացվում է է:
Ձեր հարևանի որդին եմ:
Այդ թիմի մարզիկների՞ց ես:
Մենք լավ ընկերներ ենք:
Արդեն մեծ տղաներ եք:
Իմ բարեկամներն են:
120. Կարդա´ տրված բառերը և ըստ օրինակի գրի´ ր, թե ինչպես են կարդացվում ընդգծված ե տառերը:
Օրինակ՝ լեռնային- ե-ն կարդում ենք
Է Լեռնային — ե-ն կարդում ենք է
գերազանց — ե-ն կարդում ենք է
դերասան — ե-ն կարդում ենք է
բերանբաց — ե-ն կարդում ենք է
մեղավոր — ե-ն կարդում ենք է
տարեկան — ե-ն կարդում ենք է
ջրաներկ — ե-ն կարդում ենք է
Նարե — ե-ն կարդում ենք է
ծովեզր — ե-ն կարդում ենք է
տասներեք — ե-ն կարդում ենք է
երկու -ե-ն կարդում ենք ե
մեներգ — ե-ն կարդում ենք է
համերգ — ե-ն կարդում ենք է
աներջանիկ — ե-ն կարդում ենք է
աներևակայելի — ե-ն կարդում ենք է
աներևույթ — ե-ն կարդում ենք ե
121. Կարդա´ տրված բառերը և գրի´ ր, թե ի՞նչ տառով է արտահայտվում բառասկզբի օ հնչյունը:
Օգտակար, օթյակ, օթևան, օրական, օղակաձև, օտար, օրենք, օրինակ-օ տառով
Ով, ովքեր բառերը գրվում են Ո տառով։
122. Կարդա´բառերը և գրի´ ր, թե ո՞ր դեպքում ինչպե՞ս է կարդացվում ընդգծված ո տառը:
Ոտք-ՎՕ
Որոշում-ՎՕ
Որկրամոլ-ՎՕ
Որոտալ-ՎՕ
Որակ-ՎՕ
Ոգևորել-ՎՕ
Ոգևորություն—ՎՕ
Կարոտ-Օ
Հեռավոր-ՎՕ
Բաճկոն-Օ
Արոտ-Օ
Հորդ-Օ
Հովազ-Օ
Ուղևոր-Օ
Բարձրորակ-Օ
Արագոտն-Օ
Հայորդի-Օ
Պարզորոշ-Օ
Բազմոտանի-Օ
Առողջ-Օ
123. Կարդա´տրված բառերը և պարզի´ր, թե ինչո՞վ է տարբերվում ընդգծված ե տառի արտասանությունը Ա ե Բ խմբի բառերում:
Ա.Ամենաերևելի, ամենաերգեցիկ, ամենաերջանիկ, ինքնաեռ, ամենաերկար:
Բ. Հորեղբայր, աներես, անեփ, խուռներամ,ապերախտ, անեղծ, շքերթ:
Ա խմբի բառերը կարդացվում են ՅԷ,Բ խմբի բառերը կարդացվում են է։
124. Կարդա´ տրված բառերը և պարզի՛ր, թե ինչո՞վ է տարբերվում ընդգծված ո տառի արտասանությունը Ա և Բ խմբի բառերում:
Ա. Ամենաորոշակի, ամենաորակյալ, արջաորս, նրբաոճ,եռաոստ:
Բ.Անողնաշար, քեռորդի, Արագածոտն, փղոսկր, անորոշ, երկոտանի, չորքոծտանի:
Ա խմբի բառերը կարդացվում են ՎՕ, Բ խմբի բառերը կադացվում են Ո
125. Կարդա´ տրված բառերը և պարզի´ր, թե ինչո՞վ է տարբերվում և տառի արտասանությունը Ա և Բ խմբի բառերում: Փորձի՛ր բացատրել այդ տարբերության պատճառը:
Ա. Արևոտ, անձրևային, թև, տերևաթափ, հևասպառ, բարևել, մինչև:
Բ. Նաև, և, թեև:
Ա խմբի և-երը լսվում են էվ: Բ խմբի և երը լսվում են յեվ։
126. Ի՞նչ սկզբունքով են ընտրված յուրաքանչյուր շարքի բառերը, և ո ՞ր բառը դրան չի համապատասխանում:
Ա. Վայրէջք, երբևէ, մանրէ, մանրէաբան, լայնէկրան, բազմերանգ:
Բ. Գետեզր, վերելք, ամենաերջանիկ, ուղերթ, քսաներեք, ապերջանիկ, տասներկու:
127. Ի՞նչ սկզբունքով են ընտրված յուրաքանչյուր շարքի բառերը: Բարձրաձայն կարդա´ և գտի՛ր, թե ո՞ր բառը դրան չի համապատասխանում:
Ա. Ամենաերկար, համաեվրոպական, հայելի, ամենաեռանդուն, կիսաեզրափակիչ, կիասեփ, վրաերթ:
Բ. Նայել, վայել, վայելել, վայելք, հայելանման, հայեր, ինքնաեռ, շղթայել, Կայեն, ծառայել:
128. Կետերի փոխարեն է, օ, ե,ո տառերից մեկը գրի´ր: Ուղղագրական բառարանի օգնությամբ ճշտի´ր այդ բառերի գրությունը:
Միջօրեի շոգից ու տոթից կարծես ամեն ինչ հալվել ու անէացել էր: Թվում էր, թե բացի օձերից ոչ մի կենդանի արարած չկա աշխարհում: Լավ էր, որ նախօրոք պատրաստվել էինք: Կեսօրվա տոթին մնում էինք մեր զով սենյակում, երեկոն անցկացնում էինք բացօթյա տաղավարում:
Рубрика: Մայրենի
Արևե սեբաստացուց հարցազրույց
1․Ինչո՞ւ էս ընտրել այս դպրոցը։
2․Ի՞նչն էս ամենից շատ գնահատում։
3․Ի՞նչն է քո համար ամենակարևորը կրթահամալիրում։
4․Իսկ կա՞ ինչ որ մի բան, որ չես հավանում։
5․Կրթահամալիրի զարգացումը ինչպե՞ս ես տեսնում, ի՞նչ պետք է զարգանա ըստ քեզ։
Մայրենի 100-105 էջէր
100. Տրված բառերից տեղ ցույց տվող ածանցավոր բառեր կազմի՛ր: դեղինով ընդգծիր գործածված մասնիկները (ածանցները): Գրիր, թե ինչու ես որոշ բառեր մեծատառով գրել։
Օրինակ՝
հույն — Հունաստան:
Հիվանդ-հիվանդանոց
ծաղիկ-ծաղկանոց
մուկ-մկստան
հայ-Հայաստան
նիստ-նստարան
այբուբեն-այբենարան
դաս-դասարան
դպիր-դպրոց
դարբին-դարբնոց
հյուր-հյուրանոց
զոր(ք)-զորանոց
ռուս-Ռուսաստան
գործ-գործարան
բրուտ-բրուտանոց
կույս-կուսանոց
ուզբեկ-Ուզբեկստան
հնդիկ-Հնդկասատան
թուփ-թփուտ
ծիրանի-ծիրանանոց
Ես գրել եմ այս բառերը մեծատառով, որովհետև նրանք երկրների անուններ են։
101. Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր ածանցավոր բառերով:Շատ ու շատ դարեր առաջ Ասորեստան մի իմաստուն մարդ էր ապրում:
Մորուտում մի առարկա էր թաքցրել:
Նա որոշել էր այդտեղ իր համար բնակավայր կառուցել:
Տունը դարձրել ես հավանոց:
Երեկոյան դարբնոց կհանդիպենք:
Գետի ափին մի տնակ ուներ, որտեղ ապրում էր իր սիրելի կենդանու հետ:
Իրենց գյուղակ փողոցներն ու այգիները հիշեց:
102. Բնակավայր կամ տեղանք ցույց տվող բառերին այնպիսի ածանցներ ավելացրու, որ նոր բառերը տվյալ տեղի բնակիչ իմաստն արտահայտեն:
Օրինակ՝
լեռն — լեռնցի:
Երևան-Երևանցի
քաղաք-քաղաքացի
Վան-Վանեցի
Մուշ-Մշեցի
Աշտարակ-Աշրտարակեցի
Արտաշատ-Արտաշատցի
Դվին-Դվինեցի
Կարս-Կարսեցի
Գյումրի-Գյումրեցի
Լոռի-Լոռեցի
Ամերիկա-Ամերիկացի
Նյու-Յորք-Նյու-Յորքցի
Լոնդոն-Լոնդոնցի
սար—սարեցի
գյուղ-գյուղացի
103. Տրված բառազույգերի արմատները տեղափոխելով՝ բաղադրյալ նոր բառեր ստացի´ր:
Օրինակ՝
բարեժպիտ, մանկամիտ — բարեմիտ, մանկաժպիտ:
ա) Ջրանկար, ծովահարս
բ) ժանգագույն, արծաթապատ
գ) հողմաղաց, ջրածին
դ) զորամաս, երկրագունդ
104. Տրված բառերր բաղադրիչների բաժանի՛ր: Արմատներն ի՞նչ մասնիկով են կապվում:
Օրինակ՝
Գրատախտակ — գր(գիր) + ա + տախտակ:
Ձեռագիր-ձեռ(ձեռք)+ա+գիր
գեղանկար-գեղ(գեղեցիկ)+ա+նկար
շրջագգեստ-շրջ(շրջան)+ա+զգեստ
սիրահոժար-սիր(սիրել)+ա+հոժար
դեղնակտուց-դեղն(դեղին)+ա+կտուց
հոդակապ-հոդ+ա+կապ
Արմատները միանում էն Ա հոդակապով։
105. Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի´ր օրինաչափությանը չենթարկվող բառը:
ա) Հրաշամանուկ, հողագունդ, առևտուր, մեծահոգի, փրկագին:
բ) Ջրկիր, սեղանատամ, նախօրոք, դասաժամ, ձեռնտու։
Աշունը ձորն է մտնում
Աշունը ձորն է մտնում
Ձորերի միջով:
Մաշված, քաշված մի աշուն,
Վիթխարի մի ձոր…
Ճերմակ նախշեր է քաշում
Ցուրտը մի թևից,
Նայում են ու հառաչում
Աշնան ետևից:
Քո ջրերը հստակված,
Սարերը քո չոր,
Քո ամպերը նստակյաց,
Քարերը քոչվոր …
Ես ընտրել եմ <<Աշունը ձորն է մտնում>> բանաստեղծությունը, որովհետև Սահյանը խոսում է աշնան մասին։
Մայրենի 93-99 էջէր
93. Ամեն շարքից մի բաղադրիչ ընտրի՛ր ե կազմի՛ր բաղադրյալ բառեր:
Ա. Գետակ, լուսավոր (լուս), գրիչ (գր), անսիրտ (սրտ), միտք, քարոտ:
Բ. Ան-, -ավոր, -իչ, -ակ, -֊ք, -ոտ:
94. Նախորդ վարժության Ա և Բ խմբերի տարբերությունը բացատրի´ր : Ինչպ՞ես կանվանես Բ խմբի մասնիկները:
Ես Բ խմբի մասնիկները կանվանեմ ածանցներ։
97. Տրված բառաշարքերից ընտրի՛ր այն բառերը, որոնք ածանցավոր են և արմատն ածանցից գծիկով բաժանի´ր, որոնք ածացներ չունեն, դեղին գույն ներկիր:
Օրինակ՝
ձկնիկ — ձկն (ձուկն) — իկ:
Տնակ — տն (տուն) — ակ:
ա) Շապիկ –
մկնիկ – մուկ+իկ
զատիկ – զատ+իկ
ծաղիկ – ծաղ+իկ
մայրիկ – մայր+իկ
աղջիկ – աղջ(աղջնակ)+իկ
շնիկ – շն(շուն)+իկ
փիսիկ – փիս(փիսո)+իկ
գեղեցիկ —
կապիկ – կապ+իկ
փոքրիկ – փոքր+իկ
սիրունիկ – սիրուն+իկ
կողիկ – կող(կոտլետ)+իկ
թիթեռնիկ – թիթեռն(թիթեռ)+իկ
ծիտիկ – ծիտ+իկ
քթիկ – քթ(քիթ)+իկ
տոտիկ – տոտ+իկ
մատիկ – մատ+իկ
բ) Գնդակ – գնդ(գունդ)+ակ
գետակ – գետ+ակ
վանդակ – վանդ+ակ
ելակ —
կատակ – կատ+ակ
նապաստակ – նա+պա+ստակ
առվակ — առ+վակ
զավակ – զա+վակ
բակ —
գուշակ – գու+շակ
որդյակ — որդ(որդի)+յակ
դղյակ — դղ(դուռ)+յակ
կտակ —
պատանյակ – պատան(պատանի)+յակ
թիակ —
թակ —
բլրակ – բլր(բլուր)+յակ
վարդակ – վարդ+ակ
սոխակ – սոխ+ակ
մահակ – մահ+ակ
մոծակ – մոծ+ակ
գ) Գայլուկ
բուկ
մանուկ – ման(մանչ)+ուկ
գառնուկ – գառ+նուկ
ձագուկ – ձագ+ուկ
ձուկ
ձիուկ – ձի+ուկ
բազուկ – բազ+ուկ
մուկ
աղմուկ – աղմ+ուկ
հատուկ – հատ+ուկ
մարդուկ – մարդ+ուկ
պոչուկ – պոչ+ուկ
վհուկ – վհ+ուլ
ձմերուկ – ձմեր+ուլ
99. Տրված բառերից կամ արմատներից նոր բառեր կազմիր՝ ակ, իկ, ուկ ածանցներով: դեղինով ընդգծիր այն բառերը, որոնց նշված ածանցները փոքրացնում կամ քնքշացնում են:
ա) Թափանցիկ(ել), շրջուկ(ել), մարտիկ(նչել), սրտիկ
բ) Ճաշիկ, ախորժակ, սահունակ, պահակ, ընդունակ(ել), մոլորակ(ել), բռնակ(ն):
Մայրենի 87, 89-92 էջէր
87. Պարզի´ր, թե Ա և Բ բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված: Այդ բառախմբերը լրացրո´ւ:
Ա. Ջրառատ, ջրային, ջրկիր, ջրվեժ, հողագործ, հողեղեն, հողոտ, անհող, քարանձավ, քարոտ, քարեդար, փայտագործ, փայտաշեն, փայտե, տնային, մանկատուն, գրավատուն:
Բ. Ջուր, հող, քար, փայտ, տուն:
89. Բառերը բաղադրիչների բաժանի՛ր: Արմատներն ինչո՞վ են միանում:
Մարդամոտ-մարդ+ա+մոտ
Լուսամուտ-լույս+ա+մուտ
Ծնողասեր-ծնող+ա+սեր
Գորգագործ-գորգ+ա+գործ
Փառատոն-փառ+ա+տոն
Բառերը միանում են Ա հոդակապով:
90. Տրված արմատներով բաղադրյալ բառեր կազմի՛ր:
Սառն (սառ)-սառնարան
միտ (մտ)-ուղամիտ
մուր (մր)-ածխամուր
91. Տրված բառերը կազմող մասերն առանձնացրո՛ւ: Արմատներն ընդգծիր:
Օրինակ՝
մայրություն – մայր + ություն
անամոթ – ան + ամոթ
Ամպոտ-ամպ-ոտ
քարոտ-քար-ոտ
օդային-օդ-ային
անշնորհք-ան-շնորհ-ք
դժգոհ-դժ-գոհ
հեռավոր-հեռ-ավոր
բարություն-բար-ություն
գրավոր-գր-ավոր
անորոշ-ան-որոշ
տհաճ-տ-հաճ
92. Ամեն շարքից մի բաղադրիչ ընտրի´ր և բաղադրյալ բառեր կազմի´ր (քանիսը կստացվի):
Ա.Թութ-թթենի, կարմիր-կարմրավուն, փուշ-փշոտ, ոսկի-ոսկյա, տուն-անտուն, գույն-գունավոր, կաթ(ն)-կաթնեղեն, խորհուրդ-խորհրդարան:
Բ.Ան-, -յա, -ենի, -ոտ, -արան, -ավուն, -եղեն, -ավոր:
Երգի հրապույրը
https://lib.mskh.am/images/books/ntercaran-5.pdf
1․ Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր։
Ես չունեմ անծանոթ բառ։
2․ Նկարագրիր այն աշխարհը, որի մասին պատմվում է։
Այն աշխարհում կաին չքնախ և բյուրազան ծաղիկներ՝ թիթեռների պես փռված ու թռթռուն՝ ժայռերի ու դաշտերի վրա։ Այնտեղ կային պայծառ ու կարկաշուն աղբյուրներ։
5․ Բացատրիր տրված փոխաբերությունները․
ա) Նա մեծացավ բոլորի աչքի առջև՝ անտես ու անհայտ։ — Նա մեծացավ և ապրում էր բոլորի աչքի առջև, նրան բոլորը տեսնում էին միշտ, բայց ուշադրություն չէին դարձնում։
բ)Բոլորից ծածուկ՝ իր մատներով շոշափում ու ու զննում էր մարդկանց սրտերը և տեսնում էր, որ քարից էին այդ սրտերը, քար ու ապառաժից։ — Բոլորի իր հետ վերաբերմունքից ն ահասկանում էր, որ նրանք անխիղճ էին և
7) Բնութագրիր տղային։
Տղան աղքատ էր, բայց ուներ նշատ բարի սիրտ։
8) Տրված մտքերից որո՞նք են համապատասխանում պատմվածքին․ պատասխանդ պատճառաբանի՛ր։
ա) Ամենակարևորը սերն է։ Սիրո պակասը ոչնչով չի լրացվում։
բ) Ուժեղ մարդը ոչ մեկի կարիքն էլ չի զգում։ Նա ինքն է լուծում իր խնդիրները։
գ) Բնության գրկում ապրող մարդը միշտ բարի է լինում, որովհետև բնության գեղեցկությունը փխրեցնում է մարդու սիրտը, նրան բարի է դարձնում։
դ) Արվեստը (երգը, բանաստեղծությունը, նկարը և այլն)ամենազորեղն է․ նա է մարդուն մարդ մարդ պահում, օգնում, որ տարբերվի մյուս էակներից։
Ես ընտրեցի Գ-ն, որովհետև երբ մարդը բնության մեջ է ծնվում և ապրում նա սովոր չի լինում հարստությանը և ժլատ չի լինում։
Մայրենի 75-81 էջէրը
75. Տրված դարձվածքների իմաստները բացատրի´ր:
Օրինակ՝
ջրից չոր դուրս գալ – փորձանքից, նեղ վիճակից ազատվել:
Սիրտ տալ-Քաջալերել, խրախուսել
Հոգին առնել-Չարաչար տանջել
Գլուխը կորցնել-Խուճապի մատնվել
Արևը խավարել-Հաջողությունը դադարել
Հալից ընկնել- Մաշվել, հյուծվել
Սիրտը վկայել-Որևէ բանի նախազգացում ունենալ
Երես ղարձնել-Հրաժարվել
Սիրտ անել-համարձակվել, հանդգնել, խիզախել
Բկին չոքել- Բռնադատել, ստիպել
76. Աչքի ընկնել, ձեռ քաշել, գլուխ պահել, ոտքի վրա, ծայրը ծայրին հասցնել, օրերը հաշվված են արտահայտությունները նախադասությունների մեջ գործածի´ր։
Օրինակ՝
1.Գիտնականը հետաքրքրվողներին իր հայտնաբերած կենդանու մարմնի բոլոր մասերը ցույց տվեց, միայն գլուխն էր կորցրել:
2.Ուրախությունից գլուխը կորցրել էր:
ա) Ուղիղ իմաստով
Հեռվից աչքիս էին ընկնում գեղեցիկ սարեր։
Անին դեռքը քաշեց կրակից։
Ջայլամը վախեցավ, և գլուխը պահեց ավազի մեջ։
Երեխաների խաղալիքը ընկավ տղու ոտքի վրա։
Վահագը և Լիան պարանը ծայրը ծայրից հասցրեցին և կապեցին։
Մինչև Նոր Տարի օրերը հաշված են։
բ) Որպես դարձվածք
Մի գյուղում կան աչքի ընկնող ծաղիկներ։
Սուսաննան ոչ մի կերպ ձեռք չեր քաշում իր որոշումից։
Պարապունքներին տղան միշտ գլուխ էր պահում:
Պարապունքների հետ միասին, ես իմ դասերը ծայրը ծայրին եմ հասցնում:
Տատիկը թեև շատ վատառողջ էր, բայց ամբողջ օրը անց էր կացնում ոտքի վրա:
Մի ընտանիք ծայրը ծայրին հասցնելով ապրում էր մի խղճուկ տնակում։
Թշնամու օրերը հաշված են։
Պարապունքների հետ միասին, ես իմ դասերը ծայրը ծայրին եմ հասցնում:
Օրինակ՝
բարձր հասակ ունեցող – բարձրահասակ:
Բարի սիրտ ունեցող-բարեսիրտ
խիղճ չունեցող-անխիղճ
բարձր ձայնով-բարձրաձայն
միշտ ժպտուն-մշտաժպիտ
գանձը պահելու տեղ-գանձարան
կապույտ աչքերով-կապուտաչյա
արքայի որդի-արքայազն
հույների երկիր-Հունաստան
փոքր էշ-իշուկ
ծաղիկներով զարդարված-ծաղկազարդ
քաղաքում ապրող-քաղաքաբնակ
հայերի երկիր-Հայաստան
79. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառով:
Ավետիս բերող-ավետաբեր
արագ ընթացող-արագընթաց
բաժակը ձեռքին արտասանվող ճառ-բաժակաճառ
վեպ գրող-վիպագիր
բառարան գրող-բառարանագիր
արտասահմանում ապրող մարդ-արտասահմանցի
բույսերի մասին գիտություն-բուսաբանություն
80.Եթե հնարավոր է՝ ցո՛ւյց տուր բառը կազմող մասերը:
Օրինակ՝ գրասեղան – գր (գիր) + ա + սեղան:
Պահարան – պահ + արան:
Դուռ – չի բաժանվում:
Հականիշ-հակ+ա+նիշ
բանջարանոց-բանջար+անոց
աշակերտ-չունի մասեր
աշակերտական-աշակերտ+ական
տարրական-տար+ական
գլխավոր-գլխ(գլուխ)+ավոր
կարմիր-չունի մասեր
դաշտամուկ-դաշտ+ա+մուկ
հյուր-չունի մասեր
հարստություն-հարստ(հարուստ)+ություն
կերառատ-կեր+առատ
վտանգ-չունի մասեր
81. Ուշադրություն դարձրո՛ւ Ա ե Բ խմբերի բառերի կազմությանը. փորձի´ր բացատել տարբերությունը:
Ա. Մարդ, տեր, սիրտ, կապույտ, արքա, ծաղիկ, կատու, բարի:
Բ. Մարդասեր, Տիրամայր, սրտատրոփ, կապտավուն, արքայական, ծաղկել, կատվազգի, բարերար:
Ա խմբում պարզ բառեր են, իսկ Բ խմբում բաղադրյալ (բարդ, ածանցավոր)
Մ. Գալշյան. Ծիրանի ծառ (հատված)
Առաջադրանքներ
- Դեղինով նշված բառերը բառարանի օգնությամբ բացատրիր:
Գավիթի սալահատիկից-քարի հատակ
Կոպերը-ակնախնձորի շարժական մաշկի ծածկույթ
Կաշկանդվել-ազատ գործելու հնարավորությունից զուրկ լինել
Ամենաձայնեղ-լավ ձայն ունեցող
Մանչ-տղա
Արտակարգ-սովորականից դուրս
Մեղապարտ-մեղք գործած - Կապույտով նշված արտահայտությունները մեկնաբանիր:
Սողոմոնը աչք ու ականջով զանգակների ղողանջ էր հավաքում-շատ ուշադիր լսում էր զանգակների ձայնը
Այրեցին ականջները-շատ զարմացրեցին
Ծանրացած կոպերի տակ անուշ տխրություն կար-հուզված էր և տխուր
Տղաների արանքում տխրել էր լռությունը-տղաները տխուր լռել էին
Անլաց տխրություն էր-առանց առցունքների լացել, հոգին լացել
Կա մի թուլություն
Կա մի թուլություն,
Որ ինձնից վանել
Չեմ կարողանում,
Քո չարության դեմ
Բարություն չանել
Չեմ կարողանում:
Քեզ դեռ չգրված
Երգիս տողի պես
Անգիր եմ արել…
Անգիր եմ արել,
Բայց արտասանել
Չեմ կարողանում:
Ես քեզ մոռանալ
Քեզանից հեռանալ
Չեմ կարողանում:
Ինձ քեզնից խլել,
Ինձնից վերանալ,
Չեմ կարողանում…
Հարցեր և առաջադրանքներ
- Ինչ թուլության մասին է խոսում Հ. Սահյանը:
Համո Սահյանը խոսում է սիրո մասին։ - Փորձեք բացատրել թուլություն բառը, այն լա՞վ թե վատ վիճակ է: Պատասխանը հիմնավորեք:
Դա այն է, որ մարդը իր սրտի դեմ ոչինչ չի կարողանում անել։
Դա ինձ թվում է, որ լավ է։ - Երբևէ փորձե՞լ եք չարության դեմ բարություն անել: Պատմեք այդ մասին:
Իմ մոտ այդպիսի բան երբեկ չի եղել, բայց եթե պատհի ես կփորձեմ անել բարիություն այդ մարդուն։ - Ինչպե՞ս կարելի է մարդուն անգիր անել: Ինչպե՞ս եք այս տողերը հասկանում՝
Քեզ դեռ չգրված
Երգիս տողի պես
Անգիր եմ արել
Այս տողերից ես հասկանում եմ, որ մարդուն լավ ճանաչել, լավ ուսումնասիրել, հասկանլ նրա հոգին։ - Բացատրեք այս տողերը՝ Ինձ քեզնից խլել, չեմ կարողանում…
Ես այս տողերից հասկանում եմ, որ բանաստեղծը չի կարողանում նրա մասին չմտածել, չի կարող նրան մոռանալ։