Արևմտահայերեն
Զօրաւոր առիւծ մը, որ նստած էր ժայռի մը վրայ, կը տեսնէ որ գազանները
սարսափահար կը վազէին։ Առիւծը կը հարցնէ, թէ ինչո՞ւ կը փախէին եւ
որմէ՞ կը վախնային։
—Դուն ալ փախիր,- կ’ըսեն,- որովհետեւ մարդը կու գայ։
—Ո՞վ է մարդը,- կը հարցնէ Առիւծը,- եւ ի՞նչ է անոր ուժը, որ կը փախիք
անկէ։
—Կու գայ եւ քեզի ալ կը վնասէ,- կ’ըսեն։
Իր ուժերուն վստահ՝ Առիւծը կը մնայ իր տեղը։ Եւ ահա կու գայ հողագործ
մարդ մը։
—Եկուր կռուինք,- կ’ըսէ հպարտ Առիւծը։
—Շատ լաւ,- կ’ըսէ մարդը,- բայց քու զէնքերդ հետդ են, մինչ իմիններս
տունն են։ Քեզ կապեմ, որպէսզի չփախիս, իսկ ես երթամ եւ բերեմ զէնքերս,
որպէսզի կռուինք։
Առիւծը կ’ըսէ.
—Երդում ըրէ, որ պիտի գաս եւ ես կ’ընդունիմ ըսածդ։
Մարդը երդում կ’ընէ եւ Առիւծը կը համաձայնի կապուիլ։
Մարդը կը հանէ պարանը եւ Առիւծը պինդ կը կապէ կաղնիի ծառին, ապա
ծառէն կը կտրէ հաստ ճիւղ մը եւ կը սկսի զարնել Առիւծին։
Առիւծը կը գոչէ.
—Աւելի զօրաւոր եւ անխնայ զարկ կողերուս, որովհետեւ այս խելքիս միայն
այսպիսի ծեծ կը վայելէ:
ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ
Արևելահայերեն
Մի զորավոր առյուծ, նստում էր ժայռի վրա, տեսավ որ իր գազանները
սարսափահար վազում էին։ Առյուծը հարցնում էր, թէ ինչո՞ւ էին փախչում և
ու՞մից էին վախենում։
—Դու էլ փախիր,-ասացին,- որովհետև մարդ է գալիս։
—Ո՞վ է մարդը,-հարցրեց առյուծը,- և այդ ինչքան ուժեղ է, որ փախնում
եք։
—Կգա քեզ էլ կվնասի-ասաց։
Իր ուժերին վստահ՝ Առյուծը մնաց իր տեղը։ Եվ ահա եկավ հողագործ
մարդը։
—Արի կռվենք,-ասաց հպարտ Առյուծը։
—Շատ լավ,-ասաց մարդը,- բայց քո զենքերը հետ են, մինչ իմ զենքը
տունն է։ Քեզ կապեմ, որպեսզի չփախնես, իսկ ես կգամ և կբերեմ զենքերս,
որպեսզի կռվենք։
Առյուծը ասաց.
—Երդվի՛ր դե, որ պիտի գաս և ես կնդունեմ ասածդ։
Մարդը երդվեց և Առյուծը համաձայնվեց կապվի։
Մարդը հանում է պարանը և Առյուծը պինդ կապեց կաղնիի ծառին, ապա
ծառից կտրեց մի հաստ ճյուղ և սկսեց հարվածել Առյուծին։
Առյուծը գոչեց.
—Ավելի զորավոր և անխնայ հարվածի, որովհետև այս խելքիս միայն
այսպիսի ծեծ կվայե։
Рубрика: Մայրենի
Հ․ Թումանյան «Հսկան»
Լավ չեմ հիշում, թե որ դարում,
Հին ժամանակ, մեր աշխարհում
Ասում են թե՝ կար մի իշխան.
Մի մեծ իշխան, էնքան ուժեղ,
🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀
Որ թե մարդիկ նըրա աչքում,
Թե՛ հասարակ ճանճ ու մըժեղ:
Ինչ որ աներ ու կամենար,
Օրենք էր էն երկրի համար.
Ո՞վ էր գըլխից ձեռ վեր կալած,
🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀
Ո՞վ դուրս կըգար նըրա դիմաց:
Ուներ անթիվ ու անքանակ
Ոչխարի հոտ, մարդի բանակ,
Կովի նախիր, խոզի բոլուկ,
Երամակներ ձիու, ջորու,
🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀
Էս բոլորը ցըրված, փըռված
Մինչև ծովի ափը հեռու։
Մինչև ուր որ քըշեր, տաներ,
Իր աշխարհքի սահմանն էն էր.
Ո՞վ էր գըլխից ձեռ վեր կալած,
🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀
Ո՞վ դուրս կըգար նըրա դիմաց:
Մի անգամ էլ էս իշխանը
Երբ նըստած էր իրեն տանը,
Լեղապատառ ներս ընկավ տուն
Իր հոտերի վերակացուն.
🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀
— Ապրած կենաս, մեր տեր իշխան,
Հապա՜, էսպես հրաշք մի բան.
Արածում էր ծովի ափին
Բազմությունը քո հոտերի,
Մին էլ տեսնենք՝ ծովի միջին
🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀
Մի վիթխարի մարդ է գալի:
Մի վիթխարի մարդ եմ ասում,
Որ մենք իր մոտ լու ենք չնչին,
Ծովը մինչև ծունկն է հասնում,
Իսկ գըլուխը ամպի միջին:
🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀
Եկավ, կանգնեց մեր հանդիման
Ու որոտաց ամպի նըման.
«Ո՞վ է, ասավ, էսպես բերում
Թողնում ապրանքն իմ հանդերում.
Կորե՛ք իսկույն, դուք մարդուկներ,
🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀
Ձեռըս քանի չի հասել դեռ…»
Էն ժամանակ վեր կացա ես
Ու պատասխան տըվի էսպես.
«Էդ սևակնած, մութ ամպերում
Զուր ես էդքան բարձըր գոռում.
🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀
Ով էլ լինես, ուսկից էլ գաս,
Էս մի բանը լավ իմանաս,
Դու, երկնահաս, ահեղ հըսկա,
Մեծ իշխանի ապրանքն է սա,
Ո՞վ է գըլխից ձեռ վեր կալած,
🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀
Ո՞վ դուրս կըգա նըրա դիմաց»:
Բայց ինձ իսկի չըլսեց էլ
Էն անճոռնի աժդահակը,
Էն ամպերից ցած կըռացավ,
Ձեռը կոխեց ծովի տակը,
🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀
Դուրս հանեց մի ձուկն ահագին
Ու դեմ արավ արեգակին,
Որ խորովի…» — Հազիվ էսքան
Պատմեց հովիվն իշխանական
Ու վեր ընկավ, շունչը փչեց․․․
🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀
Խիստ զայրացավ իշխանը մեծ.
— Ո՞վ է, ասավ, համարձակվել
Իմ տերության սահմանն եկել
Ու էդպես էլ վըրես հաչում…
Ինձնից ուժեղ չեմ ճանաչում
🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀
Ես ոչ մի տեղ և ոչ մեկին…
Էսպես ասավ ու զայրագին
Հըրամայեց՝ զորքերը գան:
Հըրամայեց՝ զորքերն եկան.
— Կեցցե՛ մեր տեր, մեր թագավոր,
🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀
Անհաղթ, անմահ, ամենազոր…
— Ապրե՛ք, ասավ իշխանը սեգ,
Ելեք իսկույն ու գընացեք,
Մանուկ ու ծեր
Իմ առյուծներ,
🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀
Ո՞վ է, տեսեք, վըրես հաչում
Ու իմ ուժը չի ճանաչում:
Ցույց տըվեք դուք, որ ոչ մի տեղ
Չըկա ոչ ոք ինձնից ուժեղ…
Ասավ՝ զորքերն իրենց կարգին
🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀
Փող փըչեցին, թըմբուկ զարկին,
Շըրըխկոցով, զըրընգոցով
Ճամփա ընկան դեպի մեծ ծով:
Հասան, տեսան — ա՜յ քեզ հըսկա,
Գըլուխն էստեղ, ոտներ չըկա.
🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀
Գընա՜, գընա՜, թե որ գըտնես…
Երկար ու մին ձըգված էսպես,
Հըսկայական քընով քընած:
Էստեղ, էնտեղ դիրքեր բռնած՝
Դես չոքեցին, դեն պառկեցին,
🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀
Հա զարկեցին ու զարկեցին,
Տեսան տեղից ժաժ չի գալի,
Խըռըմփում է զարհուրելի,
Խըռըմփոցից, ինչ-որ խոսում,
Մարդիկ իրար ձեն չեն լըսում:
🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀
Մոտ գընացին, էլի՜, էլի՜…
Դարձյալ տեղից ժաժ չի գալի:
Կամաց-կամաց սիրտ առնելով,
Գոռգոռալով, հարայ տալով,
Դուրս թափվեցին թաքուստներից,
🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀
Ելան վըրեն, դեսից, դենից,
Որը ոտին,
Որը քըթին,
Որը լանջին,
Որն ականջին,
🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀
Փորի վըրա, միրքի միջում,
Ձի են քըշում, նիզակ ճոճում,
Զարկում, զարկում,
Ձըգում, թըքում,
Հայհոյում են էսպես, էնպես…
🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀
Մին էլ հըսկան էն սարի պես
Վըրա նստեց—մե՜ծ, ահարկու.
Ինչ պատահեց—ոչ տեսնես դու:
Հազարներով մարդն ու իր ձին
Տակովն եղան, կոտորվեցին.
🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀
Որն էլ գըլխից, քըթից, լանջից,
Կամ ուսերից, կամ ականջից
Ներքև ընկավ՝ թե մարդ, թե ձի,
Նըրա օրն էլ դու իմացի:
Շատ զարմացավ հըրեշ հըսկան,
🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀
Թե, տեր աստված, արդյոք էսքան
Մանըր-մունըր ինչ բաներ են,
Որ եկել են թափվել վըրեն:
Տեսավ, ինչ որ կենդանի կան՝
Վազ են տալի, թե ետ գընան.
🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀
Բուռն արավ իր բըռնովը մեծ,
Իրար խառնեց, ողջ հավաքեց
Գըրպանն ածավ
Ու վեր կացավ,
Լընգլընգալեն իրիկունը
🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀
Գընաց հասավ իրենց տունը:
Տանը իը պես մեծ, ահագին
Մի մեր ուներ, բարի մի կին:
Գընաց հըսկա մորը պատմեց
Թե իրեն հետ ինչ պատահեց,
🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀
Ու գըրպանից հանեց բոլոր՝
Ահից խելառ ձին-ձիավոր:
Բարի կինը հենց որ տեսավ,
— Ամա՜ն, որդի, վա՜յ ինձ, ասավ.
Ի՞նչ ես անում էդ խեղճերին,
🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀
Բա չե ՞ս տեսնում, թե քո ձեռին
Ոնց են դողում: Ասենք մեծ ես,
Մի՞թե պիտի փոքրին տանջես:
Մեծ թե փոքըր, ինչ էլ լինի,
Ամեն ապրող շունչ կենդանի,
🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀
Որ ծընվել է արևի տակ,
Էս աշխարհքում միատեսակ,
Մինը պակաս, մյուսը ավել,
Ողջ էլ գիտեն խընդալ, ցավել,
Չըպարծենա երբեք ոչ ոք,
🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀
Թե ինքն անհաղթ մի բան է ջոկ.
Միշտ ուժեղից ուժեղը կա,
Իսկ ամենից ուժեղը՝ մահ…
Բա՛ց թող, որդիս,
Բա՛ց թող՝ գընան,
🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀
Ապրեն ազատ
Ուր կամենան:
Ու, հընազանդ մոր խըրատին,
Իսկույն հանեց հըսկա որդին
Իր գըրպանից ձին-ձիավոր,
🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀
Իրար խառնած զորքը բոլոր,
Թողեց գընան՝
Ուր կամենան:
🌹Առաջադրանքներ🌹
1․Պատմեք իշխանի մասին՝ մեջբերելով բալլադից հատվածներ։
Իշխանը այնքան ուժեղ էր,
որ թե մարդիկ նրա աչքում,
Թե՛ հասարակ ճանճ ու մըժեղ:
Ինչ որ աներ ու կամենար,
Oրենք էր էն երկրի համար.
2․Ըստ հեղինակի` իշխանի մեծությունն ինչո՞վ էր չափվում․
բարությամբ
համբերատարությամբ
չարությամբ
հարստությամբ
հզորությամբ
3․Ինչո՞ւ հսկան չվախեցավ Մեծ իշխանից։
Հսկան չվախեցավ իշխանից, որովհետև նա ահռելի մեծ էր և հզոր։
4.Դեղինով նշված ածականները դրեք համեմատության աստիճաններով։
ուժեղ- ավելի ուժեղ, ամենաուժեղ
հեռու-ավելի հեռու, ամենահեռու
վիթխարի- ավելի վիթխարի, ամենավիթխարի
չնչին-ավելի չնչին, ամենաչնչին
5.Մոխրագույնով նշված բառերի ածանցներն առանձնացրեք, դրանցով նոր բառեր կազմեք։
Անթիվ ու անքանակ — (ան) անսիրտ, անխելք, անճար
Բազմություն (ություն) — հիվանդություն, բարություն, մարդկություն
Մարդուկներ (ուկ) — թզուկ, թևանցուկ, նեցուկ
Ահեղ (եղ) — գունեղ, փառահեղ, համեղ
Ուսումնական ձմեռ
- Պատմեք արձակուրդի օրերին ձեր տեսած ամենահետաքրքիր ֆիլմի մասին:
Ես այս արձակուրդի օրերին դիտել եմ «Մեծ կարմիր շուն Քլիֆորդ» ֆիլմը, որը ներկայացնում է մի աղջկա և շան ընկերության պատմությունը: Աղջիկը տեսնում է այդ անսովոր կարմիր շնիկին անտուն կենդանիների ճամբարում, շատ է խնդրում այդ պահին իրեն խնամող մորեղբորը, որ վերցնեն տուն, բայց նա չի համաձայնվում։ Ճամբարի տերը հրաշագործ է լինում։ Նա ասում է աղջկան, որ փոքրիկ շունը կարող է մեծանալ այնքան, որքան շատ նրան կսիրեն։ Հրաշքով այդ շնիկը հայտնվում է աղջկա պայուսակում։ Երեկոյան աղջիկը, շան հետ խաղալիս, նրա անունը դնում է Քլիֆորդ, նրանք մի քանի ժամվա ընթացքում շատ ընկերանում են։ Հաջորդ առավոտ կարմիր փոքրիկ շնիկը դառնում է հսկա շուն։ Ֆիլմի շարունակությունը չեմ պատմում, այլ ընկերներիս խորհուրդ կտամ դիտել այն։ - Ձայնագրեք ամանորյա ինքնատիպ բարեմաղթանքներ և կենացներ:
https://soundcloud.com/user-223950850/fxpzuwtbvbim?si=856a370b6ffc4a69907b55ce5d49203f&utm_source=clipboard&utm_medium=text&utm_campaign=social_sharing - Գրեք նամակ 2021-ին կամ պատմեք 2022-ի ձեր նախագծերի մասին:
2022 թվականին ծրագրում եմ կարդալ հետաքրքիր գրքեր։ Ես շատ եմ սիրում կավագործությունը, ծեփել եմ մի քանի առարկա, որոնք պետք է ներկեմ։ Նաև ունեմ կիսատ նկարներ, որոնք նույնպես նախատեսում եմ ներկել։ Ուզում եմ գեղասահք սովորել, ծրագրում եմ գնալ այդ խմբակի։ - Պատմեք, թե ինչպես եք նշում Ամանորը, ինչպե՞ս եք ձևավորում ձեր տունը:
Ես նշում եմ Ամանորը ընտանիքում, իսկ տունը ձևավորում ենք լույսերով, կախում ենք լույսերը պատուհաններին, եղբորս մահճակալի վրա։ Իհարկե, չենք մոռանում տոնածառի մասին։ - Անդրադարձեք հետևյալ կետերից մեկին կամ մի քանիսին:
Շատ-շատերի պես մեր ընտանիքում նույնպես անհամբերությամբ են սպասում Ամանորին։ Տարվա ամենակարևոր տոնին մենք սկսում ենք պատրաստվել դեկտեմբերի սկզբից։ Նախ և առաջ սկսում ենք տան մաքրությունից․ լվանում և թարմացնում ենք վարագույրները, պատուհանները, մաքրում ենք փոշին։ Արդեն մաքուր տանը զարդարում ենք Ամանորի գեղեցկուհուն՝ տոնածառը։ Նաև գունավոր լույսերով զարդարում ենք տունը։ Տոնածառի վրա շատ են լինում մեր ձեռքով պատրաստված խաղալիքները։
Ավանդաբար Նոր տարվա սեղանին մեր գլխավոր ուտեստը լինում է մրգերով և բանջարեղենով լցոնած հնդկահավը կամ խոզի մսից պատրաստված բուժենինա։ Իհարկե, ինչ Ամանոր առանց նրբաբլիթների, որոնք ես օգնել եմ փաթաթել։
Այս տարի մայրիկս որոշեց պատրաստել մրջնաբույն։ Մենք՝ ես, եղբայրս ու քույրիկս, մեծ հաճույքով նրան օգնեցինք և գեղեցիկ մրջաբնիկներ պատրաստեցինք։
Ամանորի գիշերը բոլորը հրաշքի են սպասում, իսկ երեխաները Ձմեռ պապիկին, ով կբերի իրենց նվերները։ Սովորաբար մեր տուն Ձմեռ պապիկը գալիս է դեկտեմբերի 31-ի ուշ երեկոյան, բայց այս անգամ եկել է դեկտեմբերի լույս 31-ի գիշերը։ Եղբայրս առավոտյան գտավ նվերները տոնածառի տակ։ Իսկ թե ինչ է Ձմեռ պապիկը բերել ինձ համար, չեմ պատմի։ Կասեմ միայն, որ բերել է մեր բոլորիս ուզած նվերները ու մի բան էլ ավելին։ Իսկ նոր տարվա երկրորդ օրը տեղացած ձյունն ամբողջացրեց մեր Ամանորի հեքիաթը։ Շատ էինք ուրախացել և հենց ուշ երեկոյան իջանք բակ խաղալու։
Ես շատ եմ սիրում Ամանորը և միշտ սպասում եմ հրաշքների, որովհետև հրաշքներ լինում են, երազանքները կատարվում են։
Մայրենիի հաշվետվություն
1․ Մայրենի բաժնի հղումը դնել և ներկայացնել, թե յուրաքանյուր ամիս մայրենիից քանի նյութ եք հրապարակել։
Բլոգիս մայրենիի բաժնի հղումը
Սեպտեմբեր-13 նյութ
Հոկտեմբեր-10 նյութ
Նոյեմբեր-12 նյութ
2․ Սեպտեմբերից մինչև դեկտեմբեր լեզվական առաջադրանքները կատարելիս ի՞նչ եք սովորել, սովորածից ի՞նչն է ձեզ ամենից օգտակարը եղել։
Ինձ լեզվական առաջադրանքներից ամենաշատը դուր եկավ գոյականի հոլովումը։ Իսկ սովորել եմ ածանց և վերջավորություն, գոյականներ, հոգանկի, եզակի և այն։
3․ Առաջին ուսումնական շրջանում ի՞նչ հեղինակներ ենք ուսումնասիրել, նրանցից յուրաքանչյուրի մասին մեկական հետաքրքիր տեղեկություն ներկայացրեք։
Առաջին ուսումնական շրջանում մենք ուսումնասիրել ենք տվյալ հեղինակներին՝ Համո Սահյան և Կոմիտաս։
Հ․ Սահյան-Երբ Կոմիտասը ծնվեց, մայրը 16 տարեկան էր:
Կոմիտաս-Երբ Կոմիտասը ծնվեց, մայրը 16 տարեկան էր:
4․ Ի՞նչ գրքեր եք կարդացել, դրանց մասին պատոմները դրեք դրանց վերնագրերի վրա։
Ես կարդացել եմ Սպիտակ ժանիք գիրքը, Գույնզգույն Թագավորությունը և Նիլ Գեյմանի Քորլայն գիրքը։
5․ Մայրենիի դասընթացի ընթացքում ունեցած գործունեություններից ձեզ ամենից շատ ո՞ր գործունեույթունն է հետաքրքրում, ինչո՞ւ։
Ինձ ամենաշատը հետաքրքրում են լեզվական առաջադրանքները, քանի որ ես լեզվական առաջադրանքնրերը կատարում եմ հաճույքով, և նրանցինց մենք շատ բան ենք սովորում։
6․ Ի՞նչ նխագիծ կամ ինչպիսի՞ գործունեություն կավելացնեիք մայրենիի դասընթացին։ Հիմնավորեք առաջարկը։
7․ Առաջին ուսումնական տարվա ընթացքում ի՞նչ չափածո ստեղծագործություններ եք սովորել, թվարկեք դրանք և ներկայացրեք ձեզ ամենից շատ դուր եկածները և հիմնավորեք ընտրությունը։
Մենք սովորել ենք «Կա մի թուլություն», «Ժայռից մասուր է կաթում», «Մայրամուտ», բանաստեղծությունները։ Նաև Հովհաննես Թումանյանի «Սասունցի Դավթը» պոեմի որոշ հատվածները։
Ինձ ամենից շատ դուր է եկել «Ժայռից մասուր է կաթում» բանաստեղծությունը։
8․ Գնահատեք ձեր առաջին ուսումնական շրջանի մայրենիի գործունեությունը, անդրադարձեք նաև հետևյալ հարցերին՝
1.Մայրենիի դասերը ձեզ հետաքրքի՞ր են /գնահատեք 1-5 միավորով/ լավ կլինի կցեք պատճառը։
Ես կգնահատեմ մայրենիի դասերը 5 միավոր, քանի որ մայրենին մեր ամենակարևոր առարկան է, և ամեն երկիր բոլոր բնակիչները պետք է իմանան իրենց հարազատ լեզուն։
2.Ինչպե՞ս եք կատարում մայրենիի առաջադրանքերը, ընտրեք պատասխաններից մեկը՝ /կատարում եմ ինքնուրույն, կատարում եմ ծնողներիս օգնությամբ, ձեր պատասխանը/
Մայրենիի առաջադրանքները ես կատարում եմ ինքնուրույն։
3.մայրենիի ուսուցչուհին որքանով է արդյունավետ անցկացնում դասընթացն ըստ ձեզ /գնահատեք 1-5 միավորով/ լավ կլինի կցեք պատճառը։
Ես կգնահատեմ 5, որովտետև ուսուցչուհին բարի է և հասկանալի է բացատրում, նաև օգնում է։
«Ի՞նչ նվեր կցանականամ բերի 2022 թիվը»
🌹Ես 2021 թվականը այդքան լավ չեմ անցկացրել, բայց կուզեմ, որ 2022 թիվը լինի խաղաղ, շատ բերք ունենանք և այս բոլոր վարակները վերանան, որ մարդիկ կարողանան առանձ դիմակ հանգիստ մաքուր օդ շնչեն, որ մարդիկ խաղաղ լինեն և ուրախ, իրար հետ չվիճեն և հանդարտ իրար հետ շփվեն։ Նաև շատ կուզեի, որ Հայաստանը լիներ ազատ և հագիստ, որ ոչ մի պատերազմներ չլինեին, և երկրները իրար հետ չպատերազմեին։ Շատ կուզեի, որ մարդիկ երկար և ուրախ կյանք ունենային, դաշտերը լինեին լի մրգերով և բանջարեղեններով, որ ծառերը լինեին բերքատու, դժբախտությունները վերանան, և ոչ մի մարդ միայնակ չմնա, որ երկրագունդը լինի խաղաղ, հուսով եմ, որ այդպես էլ կլինի․․․🌹
Մայրենի 203-205, 208, 209, 213 առաջադրանքներ
203. Կետերի փոխարեն գրի՛ր ածանց կամ վերջավորություն բառերը:
Երբ արմատին կամ բառին ածանց ենք ավելացնում, եղած իմաստը փոխվում է, և նոր բառ է ստացվում: Իսկ երբ վերջավորություն ենք ավելացնում, բառի արտահայտած իմաստը չի փոխվում, փոխվում է նրա ձևը՝ նախադասության մյուս բառերին կապվելու համար:
Ածանց բառ կազմող մասնիկ է: Ածանցը օգնում է, որ բառը խոuքի մեջ կապվի ուրիշ բառերի հետ:
Բառի հիմքը վերջավորություն առաջ եղած մասն է:
204. Տրված բառերով կազմի՛ր
ա) ածանցավոր բառեր,
ջրածին, բարձրաձայն, ձեռնածու
բ) բառաձևեր:
ջրեր, ձայնից, ձեռքին
205. Տրված բառախմբերը համեմատի՛ր և խմբերից յուրաքանչյուրին փորձի՛ր անուններ տալ:
Ա. Տղա, քար, սեղան:
Բ. Տղան, տղայի, տղային, տղայով, տղայից, քարը, քարին, քարից, քարով, քարում, սեղանը, սեղանի, սեղանին, սեղանից, սեղանով:
Ա խմբի բառերը ես կանվանեի պարզ բառեր, իսկ Բ խմբի բառերը բառաձևեր։
208. Կետերի փոխարեն գրի՛ր գրիչ, բույն, ծով բառերի ձևերը: Բոլոր բառերի նման ձևերը խմբավորի՛ր: Յուրաքանչյուր բառը քանի՞ ձև ունեցավ:
Իր բույնը հյուսել էր մեր այգու ամենաբարձր ծառի վրա:
Չմոտենաս իմ բույնը, ձագուկներս հանկարծ կվախենան:
Ճուտը գլուխը բնից դուրս էր հանել ու սպասում էր մորը:
Այդ թռչունին իր ձագերով ու բնով կբերեմ, որ իմ այգում ապրի:
Ձագուկները կծկվել էին բնում ու վախեցած նայում էին:
Գիշերվա փոթորկից հետո բնում հանգստանում էր:
Մեքենան մոտենում էր բնին, արդեն լսվում էր նրա շառաչը:
Որոշեց ծովից հեռու ապրել, որ մոռանա այդ դեպքը:
Փոթորկուն ծովով հիանում եմ, բայց և վախենում եմ լեռնացող ալիքներից:
Ամբողջ օրը լողում էր ծովում ու վերադառնալու մասին չէր մտածում:
Իմ գրիչը լավ չի գրում:
Ձեռքը գցեց ընկերոջ գրիչին ու ծոցատետրում ինչ-որ բան նշեց:
Ամբողջ թանաքը գրիչի դուրս էր հոսել, ու պայուսակը տեղ-տեղ սևացել էր:
Այդպիսի բաները սովորական բառեր չեն գրում:
209. Բոլոր նման բառաձևերը խմբավորի՛ր: Ո՞րն է նմանությունը:
շենք, ափ, գյուղ,
գյուղին, ափին, շենքին
շենքով, ափով, գյուղով,
շենքում, գյուղում ափից
գյուղից շենքից
213. Ընդգծված բառերը նույնարմատ (նույն արմատն ունեցող) հականիշ բառերով փոխարինի՛ր: Գոյականներն ի՞նչ ձևով դրվեցին:
Անլուսամուտ սենյակ-լուսամուտով սենյակ
անդուռ պահեստ-դռնով պահեստ
անծխնելույզ վառարան-ծխնելույզով վառարան
անդանակ մորթել-դանակով մորթել
անշնորհք նստել-շնորհքով նստել
անկարգ գնալ-կարգով գնալ
Կարդալ, հասկանալ, կարողանալ որևէ մեկին բացատրել
Խոսքում գոյականները գործածվում են ուղիղ և թեքված ձևերով:
Գոյականը հոլովել նշանակում է խոսքի մեջ այլ բառերի հետ կապվելու համար տարբեր ձևերը (հոլովներ) կազմել (հոլովել – հին հայ.՝ գլորել, թավալել, շրջել, փոխել): Երբ բառը թեքվում կամ հոլովվում է, սովորաբար նրա ուղիղ ձևին համապատասխան վերջավորություն է ավելանում (ի, ից ով, ում և այլն): Վերջավորությունից առաջ եղած մասը բառի հիմքն է:
Մայրենի 190-191-196-199 առաջադրանքներ
Գոյականի թիվը
190. Կազմի՛ր տրված գոյականների հոգնակին: Փորձի՛ր բացատրել, թե ո՞ր բառերին է -եր վերջավորություն ավելանում, ո՞ր բառերին՝ -ներ:
Ա. Ծառ- ծառեր
ձայն-ձայներ
հոտ-հոտեր
քար-քարեր
կով-կովեր
արջ-արջեր
փունջ-փնջեր
լուր-լուրեր
բառ-բառեր
բեղ-բեղեր
հայ-հայեր
հայր-հայրեր
ցեղ-ցեղեր
սիրտ-սրտեր
գիր-գրեր
սյուն-սյուներ
պատ-պատեր
հույն-հույներ
ձու-ձվեր
սուր-սրեր
քիթ-քթեր
քույր-քույրեր
մայր-մայրեր
ձեռք-ձեռքեր
ոտք-ոտքեր
տատ-տատեր
պապ-պապեր
Բ. Եղբայր- եղբայրներ
աթոռ-աթոռներ
պապիկ-պապիկներ
տատիկ-տատիկներ
գրպան-գրպաններ
թութակ-թութակներ
եղնիկ-եղնիկներ
ոչխար-ոչխարներ
սեղան-սեղաններ
թռչուն-թռչուններ
մեքենա-մեքենաներ
բարեկամ-բարեկամներ
աշակերտ-աշակերտներ
մատյան-մատյաններ
հեռախոս-հեռախոսներ
ծաղկավաճառ-ծաղկավաճառներ
պանրագործարան-պանրագործարաններ
191. Գրի՛ր, թե նախորդ առաջադրանքը կատարելիս
ա) ո՞ր բառերի մեջ երկու ն գրեցիր.
Երկու ն գրեցի այն բառերի մեջ, որոնք վերջանում էին ն-ով։
բ) ո՞ր բառերի մեջ հնչյուններ փոխվեցին:
Հնչյուններ փոխվեցին այն բառերի մեջ, որոնք անկանոն ձևով են կազմում իրենց հոգնակի թիվը, օրինակ՝ ձու, քիթ, սուր, փունջ։
192․ Նյութը կարդացեք շատ ուշադիր, որ հասկանաք և կարողանաք որևէ մեկին բացատրել։
Գոյականը երկու թիվ ունի՝ եզակի և հոգնակի: Եզակին ցույց է տալիս մեկ առարկա, հոգնակին՝ մեկից ավելի: Հոգնակին կազմվում է եզակիից՝ հիմնականում -եր կամ -ներ մասնիկների օգնությամբ. (-եր-ը ավելանում է միավանկ բառերին, ները՝ բազմավանկ)
Գոյականի հոլովումը
196. Հարցում արտահայտող բառի փոխարեն տրված գոյականները գրի՛ր (դրանք ինչպե՞ս փոխվեցին):
Այգում մի մարդ ինչո՞վ գործ էր անում:
բահով, մկրատով, թիակով։
Բահ, մկրատ, թիակ:
Առարկա ցույց տվող բառերն ստացել են -ով վերջավորություն։
197. Հարցում արտահայտող բառի փոխարեն տրված գոյականները գրի՛ր (դրանք ինչպե՞ս փոխվեցին):
Հիանում էր ինչո՞վ:
Երգով, աշխարհով, ընկերներով, շարժումներով։
Բառերը
Երգ, աշխարհ, ընկերներ, շարժումներ:
Առարկա և անձ ցույց տվող բառերն ստացել են -ով վերջավորություն։
198. Տրված նախադասությունները լրացրո՛ւ դպրոց բառով՝ ուշադրություն դարձնելով վերջավորություններին:
Ամեն առավոտ դպրոց եմ գնում:
Մի մեքենա մոտեցավ մեր դպրոցին:
Այսօր Արան վերջինը դուրս եկավ դպրոցից:
Մեր դպրոցով բոլորս էլ հիանում ենք:
Ես ու քույրս սովորում ենք դպրոցում:
199. Բառակապակցություններ կազմի՛ր հարցում արտահայտող բառի փոխարեն՝ տրված գոյականները գրելով: Բառերին ի՞նչ վերջավորություններ ավելացան:
Պառկել որտե՞ղ:
Ծովափին, մահճակալին, անդունդի եզրին, գետի ափին, անտառի բացատին անկողնում, հիվանդանոցում
Ծովափ, մահճակալ, անդունդի եզր, գետի ափ, անտառի բացատ, անկողին, հիվանդանոց:
Բառերն ստացեն են -ին և -ում վերջավորություններ։
Սասունցի Դավիթ անգիր
Սասունցի Դավիթ 1-4 հատվածները անգիր
Մայրենի 176, 177, 179, 180, 183 առաջադրանքներ
176. Գործողություն ցույց տվող բառերը (բայերը) դարձրո՛ւ ո՞վ կամ ի՞նչ հարցին պատասխանող, առարկա ցույց տվող բառեր (գոյականներ):
Օրինակ՝ լուծել — լուծույթ, լուծում
սպասել — սպասավոր, սպասյակ, սպասուհի, սպասում:
Իշխել-իշխում
բժշկել-բուժում
բացել-բացում
ուսուցանել-ուսուցում
ճեղքել-ճեղքում
պահել-պահում
հյուսել-հյուսում
բանել-բանվոր
գրել-գրում
գործել-գործում
զգալ-զգում
հարցնել-հարցում
177. Ինչպիսի՞ հարցին պատասխանող, հատկանիշ ցույց տվող բառերից (ածականներից) կազմի´ր գոյականներ (ի՞նչ հարցին պատախանող բառեր):
Օրինակ՝ տաք — տաքություն:
Քաջ-քաջություն
մեծ-մեծություն
գեղեցիկ-գեղեցկություն
հատուկ-հատկություն
հասարակ-հասարակություն
հարմար-հարմարություն
դեղին-դեղնություն
գունատ-գունատություն
հնչեղ-հնչեղություն
շքեղ-շքեղություն
պերճ-պերճություն
խեղճ-խիղճություն
տկար-տկարություն
179. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի´ր՝ ուշադրություն դարձնելով դրանց սկզբնատառերի գրությանը:
Ա. Հայր, տղամարդ, տղա, ուսուցիչ, վարիչ, վարչապետ, անգլիացի, պարսիկ, կին, տատ, իտալուհի, բժշկուհի,քար, վարդ, երկաթ, առյուծ, արջ:
Բ. Նաիրա, Արմեն Տիգրանյան, Տիգրան Մեծ, Չալանկ, Մարան, Աֆրիկա (մայր ցամաք), Ամերիկայի Միացյալ Նահանգներ (պետություն), Սևան, Արաքս, Նիագարա (ջրվեժ):
Ա խմբի բառերը գոյականներ են, իսկ Բ խմբի բառերը հատուկ բառեր են, որոնք գրվում են մեծատառով։
180. Նախորդ վարժության մեջ տրված ո՞ր գոյականներն են հասարակ և որո՞նք՝ հատուկ: Պատասխանդ պատճառաբանիր:
Բ խմբի բառերը հատուկ են, իսկ Ա խմբի բառերը գոյականներ։
183. Կետերի փոխարեն պահանջվող մեծատառը կամ փոքրատառը գրի´ր:
Նրա պապը Սասունցի էր ու շատ էր պատմում սասունցիների մասին; Ուզում էր նմանվել Սասունցի Դավթին: էպոսի վերջին հերոսը Փոքր Մհերն է: Գրքի հերոսը մի փոքր տղա է: «Սասունցի Դավիթ» էպոսում հիշատակվում է Պղնձե քաղաքը: Գտածը պղնձե մատանի էր: Կիրակոս Գանձակեցու պատմության մեջ հանդիպում է Պղնձահանք կոչվող վանքը: Ես վստահ եմ, որ Գանձասար լեռը դեռ կարդարացնի իր հպարտ անունը: Ինչե՜ր ասես չկային՝ ոսկե անոթներ ու արձանիկներ, թանկարժեք զարդեր. դա մի
իսկական Գանձասար էր: Պետրոս Առաջինը հովանավորում էր գիտությունն ու արվեստը: Պետրոսն առաջինը հասավ կայանին: Ալեքսանդր Մակեդոնացին գիտեր ամեն մի իրավիճակից դուրս գալու ձև։