5-րդ դասարան·Մայրենի

Հայոց Լեզու 5

291. Ա և Բ բառախմբերի տարբերությունը բացատրի՛ր: Ո՞ր բառախումբն ես նախադասություն համարում:
Ա. Ջրի մի նա ամբողջ առանց դեգերել էր շաբաթ անապատում:
Ա. Դուրս գալ երկար սևամորուք ուխտավորի շտապեց հագուստով նեղ կիրճով քաղաքից մարդը:
Ա. Դիմավորեցին քարավանապետն ուխտավորին ուղտապանները ու             կատակով հյուծված:
Բ. Քարավանապետն ու ուղտապանները կատակով դիմավորեցին հյուծված ուղտավորին:
Բ. Նա մի ամբողջ շաբաթ առանց ջրի դեգերել էր անապատում:
Բ. Ուխտավորի երկար հագուստով սևամորուք մարդը շտապեց նեղ կիրճով քաղաքից դուրս գալ:
Ա խուբը ուղղակի բառեր են, որոնցով կազմված են Բ խմբի նախադասությունները։
292. Տրված բառախմբերը վերածի՛ր նախադասությունների՝ առանց փոխելու բառերի հաջորդականությունը: Բացատրի՛ր, թե ինչպե՞ս կատարեցիր աոաջադրանքը:
Թշնամու բանակը շրջապատել էր քաղակը։
Մայրամուտը արեգակով պալատները կարմիր էր ներկել։
Փախստականը բարձրացավ ժայռերից մեկի վրա։
Այնտեղ ժայռերի մեջ մարդիկ իսկական տներ էին փորել:
Ես տրված բառերին ուղղակկի վերջավորություններ ավելացրեցի և ստացա նախադասություններ։
293. Բացատրի՛ր՝ ինչո՞ւ տրված բառախմբերը նախադասություններ չեն: Դրանք վերածի՛ր նախադասությունների:
Նրանց քաղաքները հինգ հազար տարի առաջ փլվել էր։
«Բիբլիա» հայերեն «գիրք» գոյությունն չունի։
Հին դարերում Հյուսիսային Աֆրիկայում մի քանի քաղաքակրթություններ     իրար թշնամի էին։
Եգիպտացիներից հետո այդ երկրում փյունիկցիները՝ հին աշխարհի հիմնական առևտրականներն ու ծովագնացները անհետացել էին։
Կարթագենը Հռոմի գլխավոր ախոյանը մահացավ։
Փյունիկցիները Վասկո դե Գամայից երկու հազար տարի առաջ հարավից       Աֆրիկան գիտնականներ էին։
Տրված բառախմբերը նախադասություններ չէին, քանի որ նրանք բայ չունեին։
294. Փորձի՛ր բացատրել, թե ի՞նչ է նախադասությունը:
Նախադասությունը մի բառախումբ ա, որը ունի բայ և ժամանակաձև։
295. Տրված տեքստում նախադասություններն առանձնացրո՛ւ (սկսի՛ր մեծատառով, վերջակետերը դի՛ր):
Եզոպոսի առակներից մեկում այսպիսի բան է պատմվում։
Ընկերոջից շատ ձուկ որսալու համար մեկը պղտորում է ջուրը։
Հավանաբար այդտեղից էլ առաջացել է «պղտոր ջրում ձուկ որսալ» արտահայտությունը։
Դա գործածվում է խառնաշփոթ դրություն ստեղծող, ու դրանից օգուտ քաղող մարդու մասին:

5-րդ դասարան·Մայրենի

Մոծակն ու մրջյունը

Գիժ մոծակի պարի ժամին

Զարկեց հանկարծ աշնան քամին,

Ուժը խըլեց, ուշքը տարավ:
Գիժը մին էլ մըտիկ արավ,
Որ էն արև
Աշխարհքն արդեն պատած ողջ սև,
Լացով, թացով սուգ է անում,
Դողում, պարում ու դալկանում…
Շուտիկ, շուշտիկ իրեն կինն էլ
Սուսիկ-փուսիկ կողքից կորել,
Ով գիտի՝ ինչ ծակ էր գըտել,
Մինչև գարուն մեջը մըտել:

Սոված, սառած
Ու սալարած
Վեր թըռավ՝ վար, դես ընկավ՝ դեն,
Ժիր Մըրջյունի տաքուկ ու շեն
Բանը հիշեց, ելավ գընաց,
Դըռան առջև տըխուր տըզզաց.
— Բա՜ց արեք, բա՜ց…
Էս տարաժամ՝ թըշվառ ձենից
Կոպիտ, թուխ-թուխ,
Հաստագըլուխ
Մի պահապան զարթնեց քընից,
Ներսի մըթնում մի կերպ արավ,
Փակած դուռը նեղ ծերպ արավ,
Տեսավ՝ սևով, թևով զուգված՝
Դըռան առջև մինը տընկված,
Ոտները թել,
Ինքը մի գել:
— Հե՛յ, ո՞վ ես դու,
Ա՜խպերացու:
— Տը՛զ-պը՛զզ, ասավ, Մոծակն եմ ես.
Բա չե՞ս ասիլ՝ էսպես, էսպես.
Ամառն ամբողջ,
Ուրախ, առողջ,
Պայծառ ու տաք
Արևի տակ
Կինըս աշխույժ սազ էր ածում,
Ես էլ անհոգ խընդում, ցընծում,
Տեսակ-տեսակ պարեր պարում,
Սըրա նըրա թուշն համբուրում
Ու վայելում ամեն բանից,
Ամեն բարուց ու սեղանից,
Լիքը այգում,
Ճահճոտ մարգում,
Ճոխ տըներում,
Պալատներում…
Մի անգամ էլ, երբ որ էսպես
Պարում էի, մինը անտես
Էնպես զարկեց՝ ուշքըս անցավ:
Ուշքի որ գամ՝ ի՞նչ տեսնեմ լավ.—
Երկինքը թուխպ, երկիրը սև,
Դառը քամի, սառը անձրև,
Արար աշխարհն պաղել, փոխվել…
Կողքիցըս էլ կինս է փախել,
Էլ ի՞նչ ասեմ, ողջը մի-մի
Էն ի՞նչ լեզու կարա պատմի
Կամ ի՞նչ բերան,
Չըտեսնըվա՛ծ, հըրաշք մի բան…
Հիմի էսպես՝ սոված, մենակ,
Մընացել եմ պատերի տակ,
Տեղ չի ունեմ, կեր չի ճարվում:
Ես էլ եմ հո շատ մըճըրվում,
Բայց ի՞նչ անեմ, ո՞ւր գընամ էլ,
Երեսս էլի ձեզ եմ արել:
Աստծու սիրուն, մի՜ խընայեք,
Էս մի ձըմեռ շահեք, պահեք,
Մինչև նորից գարուն բացվի,
Աշխարհքն էլ ետ բարով լըցվի:
— Դե լա՜վ, դու կաց, ներս գընամ ես,
Տեսնենք՝ ներսից ինչ կասեն քեզ:
Ասավ պահնորդն ու մեջեմեջ
Կոկ սենյակներն անցավ անվերջ,
Մինչև հասավ ներսի տունը,
Ուր ապրում էր մեծ Մըրջյունը
Առատ կյանքով,
Իր համայնքով:
Գընաց իրենց լեզվով հայտնեց,
Մըրջյունը լուռ լըսեց, մըթնեց,
Ու ետ դարձավ
Էսպես ասավ.
— Գիժ Մոծակի համա՞ր եմ ես
Ողջ ամառը արևակեզ՝
Էնքան ջանքով
Ու տանջանքով
Տուն տեղ դըրել, ճամփա հարթել,
Ամբար շինել, պաշար կիտել,
Որ ամառը ծույլ պըտըտի,
Ձմեռը գա նըստի ուտի՞…
Մեր ծույլերին ջարդել ենք մենք,
Ուրիշ ծույլի՞ բերենք պահենք…
Կերթաս կասես էդ անպետքին,
Բանի, գործի ժամանակին
Ով փոխանակ աշխատելու,
Ուշք ու միտքը տա խընդալու,
Պարապ շըրջի, երգի, պարի,
Սըրա նըրա թուշն համբուրի,
Էս կուռ վազի, էն կուռ ցատկի,
Վերջը էդպես պիտի սատկի:

Առաջադրանքներ
1.Թվարկեք բալլադի հերոսներին և բնութագրեք նրանց։
Մեծ մրջյունը շատ ժլատ էր, Մոծակը անգործ, իսկ պահապանը շատ բարի և հասկացող։
2.Ո՞րն է բալլադի ասելիքը։՞
Բալլադի ասելիքը այն է, որ չպետք է լինել անգործ, ուղղակի պարել երգել, պետք է օգնել բոլորին և աշխատել, որ այդպես չլինի։
3.Գրեք բալլադի ասելիքին համապատասխան ասացվածքներ, թևավոր խոսքեր։
-Ով աշխատի նա կուտի։
-Աշխատանքը մայրն է ամեն բարիքի, իսկ ծուլությունը չարիքի։
-Աշխտանաքը գայլ է, անտառ չի փախչի։
-Երկաթը տաք-տաք են ծեծում։
-Աշխատասիրությունը սովորում են երեք տարում, իսկ ծուլություն 3 օրում։
4.Համամի՞տ եք մրջյունի հետ, պատասխանը հիմնավորեք։
Համաձայն չեմ, ես խղճում եմ մոծակին, բայց իրականում պետք չէ ծույլ լինել։
5.Փորձեք արդարացնել մոծակին։
Անխելք էր, չէր հասկանում, որ ամառը հավերժ չէր։ Բայց մրջյունը պետք է խորհուր տալ։ Լինել նրա կողքին և Մոծակին հասկացնել։
6.Բալլադից դուրս գրեք բոլոր բայերը, դրեք ուղիղ ձևով և ըստ վերջավորության 2 խմբի բաժանեք ՝ել, ալ վերջավորություն ունեցողների։

7.Բալլադում գտեք հետևյալ հատվածը և փորձեք բացատրել՝
Ոտները թել,
Ինքը մի գել:
Ոտները թել,
Ինքը մի գել:
Հեղինակը ուզում էր նկարագրել մրջյունին, փոքր ոտքերով, մեծ մարմինով։

5-րդ դասարան·Մայրենի·ընթերցանություն

Լևոն Նես, «Բալզակը»


Սկսել եմ կարդալ Լևոն Նեսի «Բալզակը» վիպակը։ Բալզակը շատ իմաստուն շուն է։ Բալզակ անսովոր անուն է շան համար։ Հեղինակը փորձել է մարդուն նայել կենդանու, այս դեպքում՝ շան աչքերով։ Երբեմն կենդանին ավելի բանական է, քան մարդը։


Բալզակը ծնվել է եղբոր հետ, բայց ցավոք եղբայրը դեռ փոքրուց մահանում է․․․ Մի օր Բալզակին երկու տղամարդ են մոտենում, մեկն ասում է․ «Նայի՛ր, սա հաստատ որսորդական շուն է!», և մոտենում Բալզակին։ Այդ տղամարդը նրան վեցնում է իր հետ տուն, և հենց այդ օրը Բալզակը այդ տանը ապրող մի շան հետ է ծանոթանում, որի անունը Ռեքս է։ Բայց մի օր Սարգիսը (այդ տղամարդը) Բալզակին տանում է զբոսնելու, և նրանք, քայլելով հասան մի տեղ, որտեղ հավաքված են եղելշատ մարդիկ, իսկ նրանց մեջ տեղում մի մեծ շուն էր։ Սարգիսը Բալզակին արձակեց և հեռացավ։ Այդ շունը սկսեց կծել Բալզակի թաթը, բայց Բալզակը պատահաբար թաթով ճանգռեց այդ շան դունչը։ Հետո զայրացած Սարգիսը Բալզակին վերցրեց և նրանք գնացին մի չորացած դաշտ։ Սարգիսը շատ բարկացած էր, նա ոտքով խփեց Բալզակի դնչին, Բալզակը ընկավ գետնին, իսկ Սարգիսը գնաց տուն․․․ Մի քիչ հետո Բալզակը արթնացավ և մի կերպ հասավ բակ։ Նա տեսավ աստիճաններին նստած Սարգիսին, նրա բարկությունը դեռ չէր անցել։ Ռեքսը մոտեցավ Բալզակին և հասկացրեց, որ նա ավելի լավ է հեռանա, քանի որ Սարգիսը շատ բարկացած է։ Բալզակը հրաժեշտ տվեց Ռեքսին և հեռացավ․․․ Բալզակը շատ ման եկավ և գտավ մի վրան, նա այնտեղ պառկեց, բայց նրա թաթը և դունչը շատ էին ցավում։ Հետո նա զգաց, որ շատ սոված է, և նրա մոտ թռավ մի բազե, հարցրեց՝ թե ին՞չ է եղել։ Բալզակը ամեն ինչ պատմեց, ու բազեն մի կտոր հաց բերեց նրան և անհետացավ, բայց Բալզակի դունչը այնքան էր ցավում, որ նա չեր կարողանում ուտել․․․

16․03․2022

Հետո նրա դիմացով անցավ մի փշոտ կլորակ, դա ողզին էր։ Նա ոզնուն կանգնացրեց և հարցրեց, որտե՞ղ ես այդքան շտապում։ Ոզնին պատասխանեց, որ իրենց մոտ հիմա քնելու ժամն է, նրանք ողջ ձմեռ քնում են։ Եվ Բալզակը հարցրեց մարդկանց մասին։ Ոզնին ասաց, որ ատում է մարդկանց, մանավանդ որոսորդներին։ Քանի որ մի օր իր ոզնուկներին երկու որսորդ սպանել են։ Վերջում նրանք իրար հրաժեշտ տվեցին և ոզնին հեռացավ։ Բալզակը հասկացավ, որ արդեն սովը անտանելի է դարձել, և փորձեց ուտել այդ հացի կտորը։ Նրա մոտ դա ստացվեցլ, հետո նա որոշեց ճանապարհով գնալ, և տեսնել թե, որտե՞ղ է այն տանում։ Նա շատ երկար քայլեց և վերը տեասվ մի ավտոմեքենա, որի կողքը երկը տղամարդ կար։ Բալզակը մոտեցավ նրանց և նրանցից ստացավ երկու կտոր միս։ Հետո նա շարունակեց իր ճանապարհը և հանդիպեց ցուցանակ, որի վրա գրված էր «Երևան», նա որոշեց գնալ այդ ցուցանակի ուղղությամբ և հասավ մի տեղ, որտեց շա՜տ մարդ կար։ Առաջինը նա փորձում էր մարդկանցից հեռու մնալ, բայց հետո սկսեց ազակ քայլել։ Արդեն մթնել էր, և Բալզակը որոշեց պառկել մի խանութի դեմի գորգին։ Խանութից դուրս եկավ մի մորուքավոր մարդ և նույպես նրան կերակրեց, իսկ հետո իր հետ խաղաց, ու նրանք երկուսն էլ քնեցին․․․

30․03․2022

Առավոտյան Բալզակը արթնացավ միայնակ, իսկ մորուքավոր մարդը չկար, գնացել էր տուն։ Բալզակը սովորել էր, որ այդ մարդն այցելում էր իրեն լուսաբացից քիչ անց։ Երբ մենակ էր մնում Բալզակը, գնում էր ուտելիք փնտրելու, իսկ երբ գտնում էր, ուտում ու քաղցը հագեցնում, գնում էր իր մայրիկին փնտրելու։ Իր մայրիկի մասին հարցուփորձ էր անում ամեն պատահած կենդանուն, նրանք մանրամասն հարցնում էին իր մայրիկի տեսքի մասին։ Կենդանիների մեծ մասն էլ չէր նկատում Բալզակին։ Ու մի օր, երբ մորուքավոր մարդը եկավ Բալզակի մոտ, շունը զգաց, որ մարդը շատ անհանգիստ է։ Նրան մոտեցավ մեկ այլ, գեր մարդ ու բողոքեց, որ շունը մեկ ուրիշի խանութի մոտ կեղտոտել է, նրան պետք է հեռացնել տարածքից։ Մորուքավոր մարդը ներեղություն խնդրեց Բալզակից, վերցրեց գեր մարդու տված պարանը, փորձեց վիզը գցել, բայց Բալզակն ընդդիմացավ։ Որոշեցին գրկել, դնել մեքենայի մեջ։ Այդպես էլ արեց գեր մարդը և տարավ Բալզակին Երևանից դուրս, բաց թողեց ամայի մի տեղ։ Շունը հասկացավ, որ ատում է բոլոր մարդկանց։ Մի քանի րոպե քայլելուց հետո Բալզակը հանդիպեց մի մոխրագույն շանը, որ տխուր քայլում էր այդտեղ։ Բալզակը հետաքրքրվեց ու պարզեց, որ նրան տերն է դուրս շպրտել տնից, և հիմա նա սոված-մրսած է։
Շանը դուրս էին շպրտել, որովհետև նա լիզել էր մանկասայլակում պառկած ու լացող փոքրիկի այտը։ Բալզակը օգնեց նոր ընկերոջը ուտելիք գտնել, և մի փոքր անց նրանք երկուսով արդեն կռծում էին աղբարկղից գտած ոսկորները։

08.04.2022

Մի օր, երբ Բալզակը և իր ընկերը զբոսնում էին այգում, նրանք նկատեցին մի աղջիկ, որը վազում էր։ Աղջիկը նրանց նկատեց և մոտեցավ։ Նա երկուսին էլ շոյեց, հետո գրպանից հանեց հեռախոսը և ինչ-որ մեկին զանգահարեց։
— Արտ, բարի լույս։ Դուրս եմ եկել վազելու։ Լսի՛, ինչ էի ուզում ասել։ Դու դեռ ուզում ես, չէ՞, շուն պահենք, սիրելիս։ Ես այգում երկու շատ սիրուն շուն տեսա։ Մի րոպե․․․ Հա՛, մեկն աղջիկ ա, մյուսը՝ տղա։ Արի աղջկան վերցնենք, թե չէ տղան կարողա պատերին չիշիկ անի։ Ի՞նչ տեսք ունի։
Աղջիկը ուշադիր նայեց Բալզակի ընկերոջը և ասաց։
— Մոխրագույն ա ու միջին չափի։ Պուդելի ա նման, բայց հաստատ չեմ կարող ասել՝ մաքուր պուդել ա, թե խառնուրդ։ Բայց ինչ տարբերություն, Արտ։ Շունը շուն ա։ Ինքը շատ սիրուն ա։ Արի վերցնենք։ Խնդրում եմ, Խնդրում եմ, Խնդրում եմ․․․
Նա մի ակնթարթ լռեց և շներին նայեց, հետո ուրախությունից սկսեց ծիծաղել և թռչկոտել տեղում։ Նա ծնկի իջավ և սկսեց կանչել իր մոտ Բալզակի ընկերոջը։ Ընկերը նայեց Բալզակին՝ ասես խորհուրդ հարցնելով, արժի՞ արդյոք մոտենալ աղջկան։ Բալզակը ասաց, որ արժի։ Ընկերը մոտեցավ աղջկան։ Աղջիկը նրան գրկեց ոտքի ելնելով, նայեց Բալզակին և ասաց։
— Կներե՛ս սիրուն շունո։ Դու էլ ես շատ լավը, բայց մենք չենք կարող միաժամանակ երկու շուն պահել։ Հավատա, ընկերուհուդ շատ լավ կլինի մեզ հետ, մենք նրան կխնամենք։
Նա շոյեց Բալզակի գլուխը և հեռացավ, Բալզակը վազեց նրանց հետևից, բայց հետո հասկացավ, որ աղջիկը վնաս չի տա իր ընկերոջը։

15․04․2022
Երբ օրերը տաքացան, փողոցները դարձան ավելի մարդաշատ։ Մի օր Բալզակը փողոցում հանդիպեց մի ծերուկին, ով նրան իր տուն տարավ։ Ծերուկը մենակ էր ապրում, բայց մեծ տուն ուներ։ Նա ցույց տվեց Բալզակին իր տան բոլոր սենյակները և մի սենյակ առանձնացրեց շան համար, նաև պետքարանի անկյունը ցույց տվեց։ Ծերուկը հասկացավ, որ շունը սոված է, և մոտեցավ սառնարանին, հանեց խոզապուխտը, հյուրասիրեց շանը, իսկ գնաց խանութ՝ առևտրի։ Այդ տուն հաճախ էին գալիս ծերուկի ընկերները, նրանք լավ էին դիմավորել շանը, խաղալիքներ և համեղ ուտելիք էին բերում Բալզակի համար։ Բալզակն իմացավ, որ իր նոր տիրոջ անունը Մինաս է։ Նրանք հաճախ միասին դուրս էին գալիս զբոսնելու։ Մինասը հաճախ էր գիշերները ուշ գալիս տուն ու նստում միջանցքում։ Շունը զգում էր, որ Մինասից տհաճ հոտ է գալիս․ նա գնում էր խմելու։ Շունը երկար ժամանակ չէր հասկանում՝ ինչու է Մինասը տխուր։ Մի անգամ, երբ Մինասը էլի գնացել էր, նա պատուհանի մոտ հանդիպեց ագռավին, որը պատմեց շանը Մինասի տխրության պատճառը։ Պարզվում է, շատ տարիներ առաջ նա սիրել է մի աղջկան, ով անսպասելի հեռացել էր Մինասի կյանքից, իսկ Մինասը մինչ օրս նրան սպասում է։ Նրանց վերջին հանդիպումն եղել է այն այգում, որտեղ Մինասն ու Բալզակն ամեն օր զբոսնում են։

22․04․22

Մի օր Մինասը շատ վատացավ, և Սուրենը (այն տղամարդը, որը հաճախ գալիս էր Մինասին հյուր) եկավ Մինասի մոտ։ Մինասը անդադար պառկած էր անկողնում, և Սուրենը նրան միշտ օգնում էր։ Հաջորդ օրը Մինասը ավելի լավ զգաց իրեն։ Բալզակը շատ ուրախ էր, որ Մինասը գոնե մի քիչ լավացավ, բայց իրիկունը Մինասը մահացավ․․․ Մինասին դրեցին դագաղի մեջ և թաղեցին․․․ Այդ օրից հետո Սուրենը Բալզակին տարավ իր տուն, և նրանք միասին սկսեցին ապրել։

28.04.2022

Բալզակը նստեց Մինասի գերեզմանի մոտ և չէր ուզում հեռանալ։ Արդեն մթնում էր, Մինասի մյուս ընկերը՝ Անդրանիկը փորձեց նրան տուն տանել, բայց շունը գռմռաց մարդու վրա։ Գերեզմանատան պահակին խնդրեց, որ մի 2 ժամ մնա շան հետ, բայց պահակը հրաժարվեց։ Սուրենը բարկացավ, գրպանից թղթադրամ հանեց, տվեց պահակին։ Այդ ժամանակ նա համաձայնվեց, նույնիսկ առաջարկեց կերակրել շանը, բայց Սուրենը թույլ չտվեց։ Բալզակը ևս մի քանի ժամ մնաց Մինասի մոտ։ Ցրտեց, շունը տեսավ իրեն մոտեցող Անդրանիկին։ Այդ օրն առաջին անգամ շունն ուրախացավ․ վեր կացավ տեղից, թափահարեց պոչը ու գնաց դեպի Անդրանիկը։ Երկուսով տուն գնացին։ Օրեր շարունակ Բալզակը նստում էր պատուհանի մոտ ու սպասում Մինասին։ Մի օր էլ զբոսանքի ժամանակ շունն այլևս չդիմացավ ու որոշեց փախչել նոր տիրոջից։ Նա հեռացավ Անդրանիկից ու փախավ դեպի փողոցում դրված աղբարկղերը։ Նա կրկին ուզում էր փողոցում ապրել և այլևս չվերադարձավ Անդրանիկի տուն։ Ամբողջ օրն նա անցկացնում էր աղբամանների մեջ, երբեմն դուրս էր գալիս՝ ոտքերը մարզելու։ Երբ մի օր, մի մեծ ոսկոր գտած, ուտում էր, Բալզակի վրա երեք մեծ շուն հարձակվեցին, ուզում էին ոսկորը խլել։ Բալզակի ոտքը վնասել էին, նա առաջին անգամ այնպես էր զայրացել, որ հարձակվել էր շների վրա։ Ցավոք, շներին հաջողվեց խլել ոսկորը։ Հաջորդ օրը, երբ Բալզակը քնած էր, զգաց, որ գլխին ձնագդի քցեցին։ Բարձրացրեց գլուխը, տեսավ իր հին ընկեր ագռավին։ Շունը վերջին անգամ հարցրեց՝ մայրիկիս չես տեսե՞լ։ Ագռավն ասաց, որ հնարավոր է հանդիպի իր մայրիկին այն այգում, որտեղ ամեն օր զբոսնել է։ Ամբողջ օր Բալզակն անցկացրեց այդ այգում։ Երեկոյան նա վերջապես տեսավ իր ծերացած մայրիկին, որ մի ծեր կնոջ հետ զբոսնում էր այդտեղ։ Բալզակը հասկացավ, որ մայրիկը երջանիկ է և վախեցավ մոտենալ։ Նա բերանով ծաղիկներ հավաքեց այգուց և գնաց Անդրանիկի տան մոտ։ Այստեղ նրան կրկին ուրախ էին տեսնել։

5-րդ դասարան·Մայրենի

Բրո՛նզ ես, հո՛ւր ես

Բրո՛նզ ես, հո՛ւր ես,
Բրոնզե սո՛ւր ես,
Բրոնզե փա՛ռք ես,
Բրոնզե փա՛յլ-
Բայց դու զո՜ւր ես,
Ախ, իզո՜ւր ես
Կոտրում սուրս
Արևառ:
Ինչպես քաղցր
Մեր երգերը-
Մեր վերքերը
Հրաբույր-
Դու միշտ նո՜ր ես,
Ու հզո՜ր ես,
Ու բոսո՜ր ես,
Քաղցր քույր…’
Բրո՛նզ ես, հո՛ւր ես,
Բրոնզե սո՛ւր ես,
Բրոնզե փա՛ռք ես,
Բրոնզե փա՛յլ-
Բայց ափսո՜ս որ
Դու հեռո՜ւ ես-
Դու ուրո՜ւ ես
Արևառ…

Առաջադրանքներ
1.Ի՞նչ եք զգում բանաստեղծությունը կարդալիս։
Ես բանաստեղծությունը կարդալիս զգում եմ, որ հեղինակը կարոտում է ինչ որ աղջկա։
2.Ո՞ւմ է նվիրված բանաստեղծությունն ըստ ձեզ։
Ինձ թվում է, որ բանաստեղծությունը նվիրված է գեղեցիկ աղջկա։
3.Դուրս գրեք բանաստեղծության բոլոր գոյականները և դրանք օգտագոծելով ստեղծագործական փոքր աշխատանք ներկայացրեք։

5-րդ դասարան·Մայրենի

Հայոց լեզու 5

Ժխտական խոնարհում

289. Նախադասությունները ժխտական դարձրո՛ւ: Ինչի՞ միջոցով արեցիր:
Ձկների բնակարանը ծովն է:Ձկների բնակարանը ծովը չէ։
Հատուկ նշված տեղով անցավ փողոցը:Հատուկ չնշված տեղով անցավ փողոցը։
Առանց ջրի կյանք կա:
Առանց ջրի կյանք չկա։
Ճահճուտներում փարթամ խոտ ու հսկա ծառեր կան:Ճահճուտներում փարթամ խոտ ու հսկա ծառեր չկան:
Առակագիր Կռիլովը երկար ժամանակ աշխատեց Պետերբուրգի հանրային գրադարանում:Առակագիր Կռիլովը երկար ժամանակ չի աշխատել Պետերբուրգի հանրային գրադարանում:
290. Նախադասություaնները ժխտական դարձրո՛ւ: Ի՞նչ փոփոխություններ կատարեցիր:
Խաչմերուկում շարժումը չի կառավարում լուսակիրը:
Այդ լճի ջրերը չեն սառչում:
Նա իր երգը չի հորինել ժողովրդի համար:
Շունչը պահած մարդը չի կարողանում ջրի տակ մի րոպեից ավելի դիմանալ:
Նա չէր հետաքրքրվում ամեն ինչով:
Նրա հարցերի թիվը չէր մեծացել:
Երկու գրքերն իրարից չէին տարբերվում:

Բայը ցույց է տալիս գործողություն: Բայի ուղիղ ձևերն ունեն -ել կամ -ալ վերջավորություն (խոսել, խաղալ): Բայն ունի երեք դեմք՝ (I, II, III), և երկու թիվ՝ (եզակի, հոգնակի), որոնք արտահայտվում են բայական համապատասխան վերջավորություններով կամ օժանդակ բայի ձևերով (եմ, ես, է, ենք, եք, են, էի, էիր, էր, էինք, էիք, էին):

Բայը կարող է ցույց տալ ներկայում կատարվող, անցյալում կատարված կամ դեռ չկատարված, կատարվելիք գործողություն: Ըստ դրա էլ բայն ունի երեք ժամանակ՝ ներկա (գրում եմ), անցյալ (գրել եմ, գրեցի, գրում էի) և ապառնի (գրելու եմ, գրեմ, կգրեմ, պիտի գրեմ):

ԽՈՍՔԻ  ՄԱՍԵՐ
Հայերենում կա տասը խոսքի մաս՝ գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, ձայնարկություն, վերաբերական:
ԳՈՅԱԿԱՆ
Առարկա ցույց տվող բառերը գոյականներ են:
Աթոռ, ծար, ամուր, շենք, գիրք, գիրչ, մազակալ, ձեռք, համակարգիչ, բաճկոն
ԱԾԱԿԱՆ
Ածականը ցույց է տալիս առարկայի հատկանիշ:
Գեղեցիկ, չար, բարի, փոքր, մեք, հետաքրքիր, խելացի, ուրախ, ջահել, հարմար
ԹՎԱԿԱՆ
Թվականը ցույց է տալիս առարկայի թիվ կամ թվային կարգ:
Վեց աթոռ, քսանչորս շուն, հինգ մատ, երեսուն մատիտ, վաթսունութ պատուհան, չորս հարյուր թսանութ թուղթ, ութ կոշիկ, երեք հեծանիվ, մեկ դուռ, տասնինը համակարգիչ
ԴԵՐԱՆՈԻՆ
Դերանունները անվան փոխարեն գործածվող բառեր են:
Նա, սա, դա, դու, այսքան, այդքան, այսպես, նրանք, դուք, մենք
ԲԱՅ
Բայը ցույց է տալիս գործողություն:
Վազել, գրել, խոսել, հավաքել, ուտել, պատրաստել, օգնել, սեփականացնել, մահանալ, մաքրել


5-րդ դասարան·Մայրենի

 «Շունն ու կատուն»

Ժամանակով Կատուն ճոն էր,
Շունն էլ գըլխին գըդակ չուներ,
Միայն, գիտեմ ոչ` որդիանց որդի,
Ճանկել էր մի գառան մորթի:

Եկավ մի օր, ձմեռվան մըտին,
Կատվի կուշտը տարավ մորթին:

— Բար’ աջողում, ուստա Փիսո,
Գլուխըս մըրսեց, ի սեր Աստծո,
Ա՛ռ էս մորթին ու ինձ համար

Մի գդակ կարի գըլխիս հարմար:
Վարձիդ համար միամիտ մընա՛,
Համա-համա շատ չուշանա:

— Աչքիս վըրա, քեռի Քուչի,
Մի գըդակ ա, հո մի քուրք չի․

Քու թանկագին խաթեր համար
Ուրբաթ օրը համեցեք տար:
Փողի մասին ավելորդ ա,
Մեր մեջ խոսելն էլ ամոթ ա,
Ի՜նչ մեծ բան ա, տո՜, հե՛ր օրհնած,

Միա՜յն, միա՜յն մի գդակի վարձ:

Ուրբաթ օրը քեռի Քուչին`
Ուստից առաջ` բաց-բաց կուճին
Թափ-թափ տալով` ծանդըր ու մեծ,
Ուստա Կատվի շեմքում կանգնեց.

— Ուստեն ո՞ւր ա… փափախս ո՞ւր ա…
— Մի քիչ կացի, հրես կերևա:

Ուստեն եկավ քուրքը հագին,
Շանը տեսավ, բեղի տակին
Իրեն-իրեն քիչ փընթփընթաց,

Ու մուշտարու վըրա թընդաց.
— Ցուրտը տարա՞վ… վա՜հ, տընա՛շեն,
Չես թող անում մի շունչ քաշեն.
Հեշտ բան հո չի՞, հըլա նոր եմ
Ցըրցամ տըվել, թե որ կարեմ:

— Դե հե՛ր օրհնած, էտե՛նց ասա,
Էդ բարկանալդ էլ ընչի՞ս ա:
Փող եմ տըվել, վախտին կարի,
Թե չէ` ասա, էգուց արի:
Համ ասում ես, համ չես կարում,

Համ խոսում ես, վըրես գոռում,
Հա՛մ, հա՛մ, հա՛մ, հա՛մ,
Քանի, ախպեր, գընամ ու գամ…
Ասավ Քուչին ու նեղացած
Վերադարձավ գլուխը բաց:

Մին էլ եկավ, դարձյալ չըկար.
Էս անգամը դիպան իրար.
Էլ անպատիվ, անկարգ խոսքեր,
Էլ հին ու նո՜ր, էլ հերն ու մե՜ր,
Էլ գող Փիսո՜, էլ քաչալ Շո՜ւն…

Բանը հասավ դիվանբաշուն:
Շունը մինչև գընաց, եկավ,
Ուստա Կատուն կոտըրն ընկավ,
Գըլուխն առավ ու մի գիշեր
Հայդե՛, կորավ. էն կորչիլն էր․․․

Էն օրվանից մինչև օրս էլ
Շունն էս բանը չի մոռացել,
Մըտքում հըլա դեռ պահում ա,
Որտեղ Կատվին պատահում ա,
Վեր ա թըռչում, վըրա վազում,

Իրեն մորթին ետ ա ուզում.
Իսկ սևերես Կատուն հանկարծ
Ետ ա դառնում ու բարկացած
Փըշտացնում ա. մըթամ նոր եմ
Ցըրցամ տըվել, թե որ կարեմ:

Առաջադրանքներ
1.Մգացրած բառերը դուրս գրեք, բացատրեք և դրանցով նախադասություններ կազմեք։

ճոն-շար կարող
մտին
-ձմեռվա մոտ
Բար’ աջողում
-բարի օր
գդակ-փափախ, գլխարկ
կուճ
-մարմար
կացի
-սպասի
մուշտարու
-հաճախորդ
2.Բնության մեջ ի՞նչ հայտնի երևույթի բացատրությունն է թումանյանն այս բալլադով տալիս։
Թումանյանը ուզում էր այնս բալլադով բացատրել, թե ինչո՞ւ են կատուն և շունը միշտ վիճում։
3.Եթե դու լինեիր շան փոխարեն, ինչպե՞ս կվարվեիր։
Եթե ես լինեի շան թոխարեն, ես ուղղակի կատվից նոր մորթի կվերցնեի և ուրիշի մոտ կտանեի, որ գդակ կարեր։
4.Բալլադի համար փորձիր ինքդ ավարտ մտածել։
Ես կուզենաի, որ վերջում շունը կատվին համոզեր իրեն գդակ կարեր։
5.Մտածիր մի պատմություն, որտեղ դու կբացատրես բնության մեջ հայտնի որևէ երևույթ։

«Բվի երազները»
Կար մի բու, որը երազներ էր տեսնում մենակ առավորտյան։ Եվ նրա ընկերներ բվերը նրան անվանում էին «Առավոտյան բվիկ» և ծաղրում էին նրան։ Այդ բուն շատ էր նեղվում, որ իրեն ծաղրում էին։ Մի օր այդ բվիկի ընկերոջ տուն գիշերը գողեր մտել։ Քանի որ ուրիշները քնած էին բացի բվիկից, միյայն բուն կարող էր օգնել իր ընկերոջը։ Նա զգույշ մոտեցավ պատուհանին և ուժեղ իր կտուցով խփեց ապակուն, գողը վախեցավ և փախչեց։ Իսկ մյուս օր ընկերը դրա մասին իմացավ, և հետո նրան ոչ ոք չեր ծաղրում, ընդհակառակ, նրան անվանում էին «Հերոս», և գիշերները բվիկը բոլորին պաշտպանում էր։

5-րդ դասարան·Մայրենի

Հայոց Լեզու 5

Հրամայական Եղանակ

284. Հրաման արտահայտող նախադասությունները գտի՛ր և դրանց բայերն ընդգծի՛ր:
Կշրջես աշխարհից աշխարհ ու տուն կգաս:
Շրջի՛ր աշխարհից աշխարհ ու տուն արի՛:
Արծվի ճուտ ես պահում, որ մեծանա, արծիվ դառնա:
Արծվի ճուտ պահի՛ր, որ մեծանա, արծիվ դառնա:
Չես քնի, մինչև տատդ հեքիաթ չպատմի:
Մի՛ քնիր, մինչև տատդ հեքիաթ չպատմի:
285. Տրված բայերի հրամայական ձևերը կազմի՛ր:
Օրինակ՝
գրել — գրի՛ր — գրեցե՛ք, աղալ- աղա՛- աղացե՛ք:

Ա․Սիրել-սիրի՛ր-սիրե՛ք
կանչել-կանչի՛ր-կանչե՛ք
նկարել-նկարի՛ր-նկարե՛ք
լսել-լսի՛ր-լսե՛ք
նստել-նստի՛ր-նստե՛ք
կանգնել-կանգնի՛ր-կանգնե՛ք
զանգել-զանգի՛ր-զանգե՛ք
կապել-կապի՛ր-կապե՛ք
փրկել-փրկի՛ր-փրկե՛ք
կապկպել-կապկպի՛ր-կապկպե՛ք
կոտրատել-կոտրատի՛ր-կոտրատե՛ք
կապոտել-կապոտի՛ր-կապոտե՛ք

Բ․Խաղալ-խաղա՛-խաղացե՛ք
սողալ-սողա՛-սողացե՛ք
կարդալ-կարդա՛-կարդացե՛ք
գնալ-գնա՛-գնացե՛ք
մնալ-մնա՛-մնացե՛ք
գոռալ-գոռա՛-գոռացե՛ք
286. Տրված բայերը հրամայական դարձրո՛ւ և Բ շարքի բայերի հրամայական ձևերով կազմի՛ր նախադասություններ:
Ա․Հեռանալ-հեռացի՛ր
գոհանալ-գոհացի՛ր
վախենալ-վախեցի՛ր
կամենալ-կամեցի՛ր
հասնել-հասի՛ր
թռչել-թռի՛ր
մեռնել-մեռի՛ր
կորչել-կորի՛ր
փախչել-փախի՛ր

Բ. Ուտել-կե՛ր
գալ-արի՛
տալ-տո՛ւր
լինել-եղի՛ր
տեսնել-տե՛ս
ելնել-ելի՛ր

Տատիկիդ բրնձով ապուրը կե՛ր։
Դպրոցից հետո անպայման տուն արի՛։
Իմ վարդագույն գրիչը տո՛ւր։
Ժամը 18:00-ին մեր պայմանավորված տեղը եղի՛ր։
Տե՛ս ինչ գեղեցիկ ծաղիկ է։
Այդ կեղտոտ նստարանից ելի՛ր։
287. Հրամայի՛ր և արգելի՛ր (տե՛ս օրինակը): Կետադրությանն ուշադրություն դարձրո՛ւ:
Օրինակ՝
հավաքել — հավաքեցե՛ք կամ հավաքե՛ք – մի՛ հավաքեք:
Մաքրել — մաքրեցե՛ք — մի՛ մաքրեք:
Գնալ — գնացե՛ք — մի՛ գնաք կամ մի՛ գնացեք:
Հեռանալ — հեռացե՛ք — մի՛ հեռանաք կամ մի՛ հեռացեք:

Վճարել-վճարի՛ր-մի՛ վճարի
հաշվել-հաշվի՛ր-մի՛ հաշվի
հանել-հանի՛-մի՛ հանի
գումարել-գումարի՛ր-մի՛ գումարիր
գողանալ-գողացի՛ր-մի՛ գողացիր
բարձրանալ-բարձրացի՛ր-մի՛ բարձրացիր
խաղալ-խաղա՛-մի խաղա
խոսել-խոսի՛ր-մի՛ խոսիր
փորել-փորի՛ր-մի՛ փորիր
գիտենալ-գիտեցի՛ր-մի՛ գիտեցիր
մոտենալ-մոտեցի՛ր-մի՛ մոտեցիր

5-րդ դասարան·Մայրենի

☀️Արևն ու Լուսինը🌙

Մի օր հպարտ Արևը որոշեց, որ պետք է թույլ Լուսնին հյուր կանչի։ Լուսինը համաձայնվեց և եկավ Արևին հյուր։ Արևը շատ չեր հավանում Լուսնին, և այդ օր Լուսինը եկավ մի շատ գեղեցիկ կանաչ շորիկով, Արև նախանձեց Լուսնին, և որոշեց տգեղացնել այն շորը։ Արևը վերցրեց թարմ բալ, և այդ բալի գույնով ներկեց շորը։ Լուսինը եկավ և տեսավ դա, բայց չնեղվեց։ Արևը շատ տարբեր տեսակներ փորձեց, բայց Լուսինը շատ դիմացկուն էր։ Օրվա վերջում Լուսինը հանգիստ գնաց տուն, իսկ Արևը տենց էլ չհասկացավ, թե ինչո՞ւ էր Լուսինը այդքան դիմացկուն։

5-րդ դասարան·Մայրենի

Հայոց Լեզու 5

261. Կետերի փոխարեն գրի՛ր ժամանակ ցույց տվող հիմա, վաղուց, շուտով (հետո) բառերից մեկը և ընդգծի՛ր այն բառը, որը հուշեց:
Ծանրություններ բարձրացնելը՝ որպես ուժեղանալու միջոց, վաղուց է հայտնի եղել: Շուտով ծանրամարտի նոր թիմ են հավաքելու:
Հիմա տարեկան մոտ ութսուն հազար մարդ զբաղվում է ծանրամարտով:
Վաղուց ծանրամարտը մտցվել էր օլիմպիական խաղերի ծրագրի մեջ:
Շուտով ծանրամարտի նոր մրցաշար կանցկացվի:
Ծանրամարտիկը հիմա քրտնաջան պարապում է, որ հաղթի առաջիկա    մրցումներում։
262. Կետերի փոխարեն գրի՛ր ժամանակ ցույց տվող շատ դարեր առաջ, հիմա, վերջերս, գալիք դարում բառերից ու բառակապակցություններից մեկը:
Աշխարհում կան երկրներ, որոնց բնակիչները (երկու միլիոն մարդ) հիմա խմելու մաքուր ջրից չեն օգտվում:
Հիմալայներում վերջերս հայտնաբերվել է քարե դարին բնորոշ քարանձավային մարդկանց զարգացում ունեցող անհայտ մի ցեղ:
Գիտնականներն ասում են, որ վերջերս երկրի վրա կլիմայական զգալի             փոփոխություններ են լինելու:
Դարեր առաջ աշխարհում մի հետաքրքիր արվեստագետ էր ապրում:
263. Գրի՛ր, թե յուրաքանչյուր նախադասության մեջ գործողությունը ե՞րբ է կատարվում, և ընդգծի՛ր այն բառը, որ հուշեց:
Օրինակ՝
Պատմություն եմ գրում ձկների մասին: — Հիմա:

Դելֆինների մասին ամեն ինչ ուզում եմ իմանալ: — շուտով
Նրանց մասին նոր գիրք է հրատարակվելու: — շուտով
Դելֆինների կանչերը կուսումնասիրեմ ու ամեն ինչ կհասկանամ: — շուտով
Այդ դելֆինը մի տղայի հետ իսկական ընկերություն էր անում: — վաղուց
Այդ գիտնականը զբաղվում է ծովային փոքրիկ, բայց մոլեգին մի ձկնիկի՝ «ծովային սատանայի»  ուսումնասիրությամբ: — հիմա
264. Պարզի՛ր, թե տրված բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված:
Ա. Շողում է, գտնում եք, վազում եմ, բերում եք, քշում է, կանչում եք, հիշում ենք, գտնում են: — Հիմա
Բ. Շողում էր, գտել եք, վազեց, բերեցիր, քշում էի, կանչել եք, հիշեցինք, գտանք: — Վաղուց
Գ. Շողալու է, գտնելու եք, վազեմ, կբերես, քշելու եմ, կկանչեք, պիտի հիշենք,    գտնեն: — Շուտով
265. Նախադասությունը լրացրո՛ւ:
Բայն ունի երեք ժամանակ՝ ներկա, անցյալ և ապառնի:

5-րդ դասարան·Մայրենի

«Արծիվն ու կաղնին»

Եղավ՝ մի անգամ անտառի միջին
Արծիվն ու Կաղնին էսպես վիճեցին,
Թե ո՜րն իրենցից շատ տարի կապրի,
Ո՜րն է դիմացկուն ու պինդ ավելի:

Արծիվն ասավ՝ ես. Կաղնին էլ թե՝ ես:
Երկուսն էլ համառ ու հըպարտ էսպես՝
Մեծ-մեծ պարծեցան, սաստիկ վիճեցին,
Վերջը էս տեսակ պայման կապեցին:
Ժամանակ դըրին հինգհարյուր տարի

Արքան հավքերի, արքան անտառի,
Որ թե որոշված էն օրին հասնեն,
Էն օրը մին էլ գան իրար տեսնեն:
Ու Արծիվն իսկույն Կաղնուց հեռացավ,
Հըզոր թևերը շարժեց, վերացավ

Դեպի ամպերը, դեպ ժայռերը,
Ուր անց է կացնում իր լավ օրերը:
Կաղնին էլ փըռեց ճյուղերն երկաթի,
Խո՜ր ու խոր մխեց ճանկերն արմատի
Ու էնպես հուժկու կանգնեց անտառում,

Որ վայր չընկնի էլ հինգհարյուր տարում:
Դարե՜ր անց կացան: Եվ ահա մի օր
Արծիվը եկավ ծերացած, անզոր,
Ծըվոցը կըտրած, տըկար, հևալով,
Թույլ-թույլ թևերը հազիվ քարշ տալով

Տեղ հասավ մի կերպ, նայեց դես ու դեն,
Տեսավ, որ Կաղնին ընկել էր արդեն.
Ճյուղերը թեև դեռ թարմ ու կանաչ,
Ընկել էր ահեղ փոթորկի առաջ:
— Հե՜յ, կանչեց, գոռոզ, պարծենկո՜տ Կաղնի,

Դե լավ ճանաչիր ինձ ու քեզ հիմի.
Հինգհարյուր տարուց մի ժամ էլ դեռ կա,
Ընկել ես արդեն, անկոտրում հըսկա:
— Հինգհարյուր տարի ապրել եմ կանգնած,
Էդքան էլ կապրեմ դեռ էսպես թիկնած,

Մինչև լըրանա մի հազար տարին:
Պատասխան տըվավ ընկած վիթխարին:
1898

Առաջադրանքներ
1.Ըստ բալլադի ո՞վ է հավքերի արքան, ո՞վ է անտառի արքան։ Կենդանական աշխարհում, բնության մեջ ուրիշ ի՞նչ արքաների մասին գիտեք։ Ինչո՞ւ են հենց դրանք համարվում արքաներ։ 
Հավքերի արքան Արծիվն էր, անտառի արքան՝ Կաղնին։ Կենդանական աշխարհում արքան առյուծն է, իսկ ծաղիկների թագուհին վարդը։
2.Համացանցից կարդա և իմացիր թե դարը քանի տարի է ու գրիր 500 տարին քանի՞ դար է։
Մեկ դարը հարյուր տարի է, իսկ հինգ հարյուր տարին հինգ դար։
3․Բալլադից դուրս գրիր ածանցավոր բառ և դրանց ածանցներով նոր բառեր կազմիր։
Անզոր-ան
Անխելք, անքիթ, անձեռք, անբերան, անպարտաճանաչ, անուշադիր։
4․Քո կարծիքով ո՞վ էր ավելի դիմացկուն․ պատասխանդ հիմնավորիր։
Իմ կարծիքով Կաղնին ավելի դիմացկուն էր, որովհետև Կաղնին ավելի մեծ և հզոր է։
5․Բալլադից դուրս գրեք 10 ածական, դրանցով փոքր պատմություն մտածեք և հրապարակեք բլոգում։
Վիթխարի, շատ, հպարտ, դիմացկուն, թարմ, ահեղ, թույլ, անզոր, ծեր, կանաչ։
☀️Արևն ու Լուսինը🌙
6․Կաղնին էլ փըռեց ճյուղերն երկաթի,
Խո՜ր ու խոր մխեց ճանկերն արմատի։

Ինչպե՞ս  կարող են ճյուղերը երկաթի լինեն, իսկ արմատները ճանկեր ունենան։
Ինձ թվում է, որ երկաթի ճյուղեր ասելով նկատի ունեին, որ Կաղնու ճյուղերը շատ հաստ և պինդ էին, երկաթի նման։ Իսկ արմատները ճանկեր ունեն նախադասությամբ նկատի ունեին, որ արմատները այնքան սուր էին, որ ճանկերի նման էին։
Իմ պատմածը։