Մի ձվիկ, որը երազում էր ունենար թևեր մի օր պատուհանից դուրս նայեց և գետնին տեսավ լիքը փետուրներ։ Նա որոշեց այդ փետուրները կպցնել իրա վրա, որպեզի կարողանա թռչել, առաջին անգամ չստացվեց երկրորդ անգամ էլ չստացվեց, բայց երրորդ անգամ ստացվեց, նա կարողացավ թռչել և վերևվից տեսավ երկիրը։ Դա այնքան գեղեցիկ էր, բայց, որ իջավ և փորձեց հանել փետուրները, չկարողացավ: Փետուրները ուժեղ կպել էին նրան, և նա դարձավ առաջին Թռչող Ձվիկը երկրում։
Рубрика: Մայրենի
Գրադարանում
Գրադարանում
Վիլյամ Սարոյան
(մաս առաջին)
Երկու լավ ընկերները, Լայոնելն ու Յուլիսիսը, իրենց քայլերն ուղղեցին դեպի հանրային գրադարան։
Երբ երկու տղաները մտան համեստ, բայց տպավորիչ շենքից ներս, զգացին, որ խոր լռություն էր տիրում այդտեղ։ Թվում էր, որ նույնիսկ պատերը, հատակն ու սեղանները պապանձվել էին, կարծես լռությունը կլանել էր բովանդակ շենքը։ Այնտեղ կային ծերունիներ, որոնք թերթ էին կարդում։ Քաղաքային փիլիսոփաներ կային, միջնակարգ դպրոցի տղաներ ու աղջիկներ, որոնք պրպտումներ էին կատարում, բայց բոլորը լուռ էին, որովհետև իմաստություն էին որոնում։ Բոլորն էլ գրքերի մոտ էին, բոլորն էլ ուզում էին մի բան հայտնաբերել գրքերի մեջ։ Լայոնելը ոչ միայն շշնջալով էր խոսում, այլև ոտքի մատների վրա էր քայլում։ Նա շշնջալով էր խոսում, որովհետև կարծում էր, որ պակաս հարգանք դրսևորած կլինի ոչ միայն ընթերցողների, այլև գրքերի հանդեպ։ Յուլիսիսը հետևում էր նրան, նույնպես ոտքի մատների վրա քայլելով։ Նրանք զննում էին գրադարանը, և յուրաքանչյուրն իր համար անթիվ գանձեր էր հայտնաբերում. Լայոնելը՝ գրքեր, իսկ Յուլիսիսը՝ մարդիկ։ Լայոնելը գրքեր չէր կարդում և հանրային գրադարան չէր եկել գիրք վերցնելու համար։ Նա պարզապես սիրում էր նայել դրանց։ Նա իր բարեկամին ցույց տվեց մի ամբողջ շարք գրքեր և շշնջաց.
— Տես, ինչքա՜ն շատ են։ Ահա սրանք։ Մի այստեղ նայիր։ Սա կարմիր է։ Այնտեղ մի հատ էլ կանաչը կա։ Եվ դեռ ինչքա՜ն գրքեր կան։
Հարցեր և առաջադրանքներ
- Պատմի՛ր գրադարանի մասին:
Գրադարանը մի շենք էր։ Գրադարանում լռություն էր կատարվում, և այնտեղ կային ծերունիներ, քաղաքային փիլիսոփաներ, միջնակարգ դպրոցի տղաներ ու աղջիկներ։
- Տղաներից յուրաքանչյուրն ի՞նչ էր որոնում գրադարանում:
Լայոնելը գրքեր, իսկ Յուլիսիսը մարդիկ։
- Գրի՛ր այն կանոնները, որոնք հարկավոր է պահպանել գրադարանում:
Գրադարանում պետք է լուռ լինել և շշուկով խոսել։
Իմ կարդացած գրքերը
Բարև ձեզ, այսօր ես ձեզ կպատմեմ իմ կարդացած գրքերի մասին։ Ազատ ժամանակ ես կարդացել եմ մրգերի մասին այսպիսի գիրք։ այս գրքում կան հեքիաթներ, որոնք պատմում են մրգերի հետ կապված հետաքրքիր փաստերի մասին։ Մրգերի մասին գրքից ես ամենաշատը հավանել եմ «Թե ինչու են նռան հատիկներն այդքան շատ» հեքիաթը, որը պատմում է, որ նռան մեջ կա 365 հատիկ։
Դա խորհրդանշում է տարվա օրերը։ Հանրագիտարանից ես իմացել եմ, որ աշխարհում կա ծովային աքաղաղ, որը ունի թևեր, որոնցով կարող է թռչել մի քանի մետր ջրի մակերևույթի վրայով։ Հիմա կարդում եմ Փոքրիկ Իշխանը և արդեն հասել եմ 73-րդ էջին, XV- րդ գլխին։ Հետաքրքիր է կարդալ Փոքրիկ Իշխանը։ Հ ատկապես հետաքրքքիրե այն պահը, որ Փոքրիկ Իշխանը խնդրում է անծանոթին իր համար գառնուկ նկարել։
Մեր բակի գարունը
Աթաբեկ Խնկոյան, «Ծիծեռնակին»
Հիշողություն
- Ինչպիսի՞ն էր ծիծեռնակը:
Ծիծեռնակը հիշող էր։
- Տրված բառերի իմաստով մոտ բառերը գտի՛ր:
Օրինակ՝ կպցնել-ամրացնել
շինում էր – պատրաստում էր
ավերակ – հին քանդած շենք
սնուցած — սնված
հափշտակեց – թռցնել տանել
կրկին — նորից
- Շարունակի՛ր. ծիծեռնակն ի՞նչ էր անում:
Ծիծեռնակը բույն էր շինում:
Ծիծեռնակը և շինում էր և երգում։
Ծիծեռնակը հիշում էր։
Ծիծեռնակը շյուղ էր կպցնում
- Քո կարծիքով բանաստեղծությունն ի՞նչ տրամադրություն ունի: Ի՞նչ գույներով կարտահայտես այդ տրամադրությունը:
Իմ կարծիքով բանաստեղծությունը տխուր էր։
Իմ մայրիկը
Իմ մայրիկի անոինը Էլինա է։ Նա երեսունինը տարեկան է։ Իմ մայրիկը ունի կարճ մազեր , բաց շականակագույն աչքեր, նա միջին հասակի է։ Աշխատում է լրագրող։ Նրա ամենասիրած մրգերը ձմերուկն ու խնձորն են, իսկ ամենասիրած բանջարեղենը կարտոֆիլն է։ Իմ մայրիկը սիրում է մանուշակագույնը։
Ծիծեռնակին
- Նկարագրի՛ր ծիծեռնակի գալը՝ ըստ բանաստեղծության:
Ծիծեռնակը գալիս էր կապուտակ ծովով, թեթև, թեթև թևով, ծովի փրփուր լանջով, գարնան երգով և կանչով, սևիկ-մևիկ աչիկով, մկրատաձև պոչիկով,
գարնան շնչով և կանչով։
- Նկարագրի՛ր այս բանաստեղծության ծիծեռնակին:
Ծիծեռնակը թեթև թևով էր, սևիկ-մևիկ աչիկ ուներ,
մկրատաձև պոչիկ ուներ։
- Ինչպե՞ս ես հասկանում՝
Դու կապուտակ ծովով արի :-կապույտ ծովի վրայով արի
Գարնան շնչով, կանչով արի: — գարնան օդօվ և կանաչ ծառերով կանաչ խոտերով արի։
- Բանաստեղծությունից դուրս գրի՛ր կրկնվող տողերը:
Ծովի փրփուր լանջով արի
Արի՛, արի՛, գարուն դու բեր։
- Հորինի՛ր: Հրապարակիր բլոգումդ:
Գարուն բերող ծիծեռնակը
Մի ծիծեռակ կար նրա անունը Գարնանային էր և այդ ծիծեռնակը մի ձմեռային օր սովից ուշաթափվեց։ Գարնանը այդ ծիծեռնակը առթնացավ և, որ նա ձմռանը թռչում էր դես ու դեն նրա ետևից գարուն էր թափվում։ Եվ հիմա այդ երկրում միշտ գարուն էր։ Նա իր ընկերների հետ միշտ բակում խաղում էր։
ինչպես պաշտպանվել վարակներից և Կորոնավիրուսից
1․Կորոնավիրուսը հասել է Հայաստան և որպեզի վարակը չտարածվի բոլոր դպրոցները փակել են։
2․Վիրուսից պաշտպանվելու համար պետք է պահպանել հիգիենայի կանոնները։ Պետք է օրվա ընդացկում հաճախ լվացվել տաք ջրով և անպայման օճառով։
3․Եթե լվացվելու հնարավորություն չկա ալկոգելով կամ բժշկական սպիրտով կարելի է մաքրել ձեռքերը և աշխատանքյին գործիքները։
4․ Մարդու իմունիտետը պետք է բարձրացնել ու ամրապնդել, դրա համար պետք է շատ միրգ ու բանջարեղեն ուտել և օգտագորշել վիտամին C։ Նաև կարելի է պատրաստել մրգային կամ բանջարեղենային աղցաններ: մրգերից կարելի էք օգտագործել նարինջ, պոմոելո, թուրինջ, կիվի, կանաչ խնձոր, իսկ բանջարեղենից պղպեղներ, սպանախ, կաղամբ, ծաղկակաղամբ, բռոկոլի, լոլիկ, բոխկ։
5․(Բաղադրատոմս) Մրգային աղցան պատրաստելու համար կտրտեք մրգերը, ըստ ցանկության ավելացնել մեղր կամ խտացրած կաթ։ Իսկ բանջարեղենային աղցանը պատրաստելու համար կտրտած բանջարեղենի և կանաչիի վրա ավելացրեք քացախ կամ ձեթ, աղ, սև ու կարմիր պղպեղներ։
Վիվալդի գարուն
