Մայրենի

Մեծ գյուտարարը

Մեծ գյուտարարը

Ջաննի Ռոդարի

Ժամանակին մի երիտասարդ էր ապրում: Նա երազում էր մեծ գիտնական դառնալ: Գիշեր-ցերեկ սովորում էր, երկար տարիներ, ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
— Ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Միանգամից անցավ փորձեր անելուն: Նա հայտնաբերեց պանրի  անցքերը: Բայց հետո իմացավ‚ որ դրանք վաղուց հայտնաբերված են:
Ի՛նչ պիտի աներ, շարունակեց սովորել: Սովորում էր առավոտից իրիկուն, իրիկունից առավոտ, երկար ամիսներ: Մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
— Ավարտելու ժամանակն է, ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Նա   անձրևանոցի վրայի անցքերն էր հայտնաբերել,և բոլորը մի լավ ծիծաղեցին իր վրա:
Գիտնականն էլի չհուսահատվեց‚ նորից սկսեց գրքեր կարդալ‚ փորձեր անել: Ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
— Ըհը՛, հիմա ես համոզված եմ‚ որ չեմ սխալվում: Հիմա ես իսկական  գիտնական եմ:
Բայց, արի ու տես, որ այս անգամ էլ սխալվեց: Նա նավերը ջրաներկով ներկեց. շա՜տ թանկ նստեց: Դա դեռ ոչինչ, ծովի ջրի գույնն էլ փոխվեց:
— Մեկ է` ես կդառնամ մեծ գիտնական‚-որոշեց   գյուտարարը, չնայած մազերն արդեն սպիտակել էին:
Նա նորից գրքերը ձեռքն առավ և այնքան պարապեց, որ իսկապես  գիտնական  դարձավ:  Այդ ժամանակ նա կարող էր հնարել՝ ինչ ուզեր: Լուսին գնալու մի մեքենա հորինեց: Մի գնացք էլ ստեղծեց, որն  ընդամենը մի բրնձահատիկով  կարող էր հազարավոր կիլոմետրեր սլանալ: Կոշիկներ կարեց‚ որոնք երբեք չէին մաշվում, ու էլի լիքը հետաքրքիր  բաներ..
Նա միայն մի բան չկարողացավ գտնել ՝ ինչպես սովորենք երբեք չսխալվել:
Երևի  ոչ ոք էլ չի կարող դա գտնել: Դրանից հետո նա հանդիպեց իր ընկերուհի Մանուշակին և ասաց․

-Բարև, Մանուշա՛կ, քանի՞ տարի չենք տեսնվել։ Երևի մի հինգ-վեց տարի։

-Այո, բարև, -ասաց Մանուշակը։

-Գիտե՞ս, որ ես մեծ գիտնական եմ դարձել։

-Ոչ, չգիտեի, բայց դա շատ լավ է։ Ցույց կտա՞ս ինչ ես ստեղծել։

-Իհարկե, ցույց կտամ, -ասաց նա․

-Ես ստեղծել եմ լուսին գնալու մի մեքենա: Մի գնացք էլ ստեղծեցի, որն ընդամենը մի բրնձահատիկով կարող էր հազարավոր կիլոմետրեր սլանալ: Կոշիկներ կարեցի‚ որոնք երբեք չէին մաշվում, ու էլի լիքը հետաքրքիր  բաներ։

-Շա՜տ հետաքրքիր է, ասաց Մանուշակը։

Եվ նրանք գնացին զբոսնելու․․․

Մայրենի

Իմ երկրի Ավարդը

Սա իմ երկրի որտեղ ամեն ինչ սկսվում է «Ա» տառով Ավարդն է։ Նրանց մի թերթիկը , որ պոկես և երազանք պահես, քո երազանքը կկատարվի, և Ավարդերի թերթիկները անվերջ են: Ավարդը ունի նաև փշեր որոնք հայտնվում են երբ մարդը մեկ դարը երկրորդ անգամ է փորձում վերձնել Ավարդի թերթիկը, այդ ժամանակ Ավարդի վրա հայտնվում են հազար հիսունհինգ փուշ և մնում չորս հարյուր երեսունութ տարի։

Մայրենի

Իմ երկրի օրենքները

Իմ երկրում որտեղ ամեն ինչ սկսվում է «Ա» տառով կան նաև օրենքներ օրինակ առաջին օրենքը այն է, որ Ավարդերի թփերից մարդը կարող է դարը մենակ մեկ Ավարդ օգտագործել հինգ երազանքի համար։ Երկրորդ օրենքը այն է, որ մարդը պետք է օրը մեկ նկար նկարի, որպեզի այդ մարդը երկրից չհեռանա։ Երորդ օրենքն էլ այն է, որ իմ երկրում պետք է լինեն մենակ այն մարդիկ, որոնց ամենասիրած գույնը մանուշակագույնն է։

Մայրենի

Հյուր էի գնացել Սուսաննա Գրիգորյանի բլոգ

Ես հյուր էի գնացել Սուսաննա Գրիգորյանի բլոգ և այնտեղից ինձ ամենաշատը դուր է եկել այս առակը։

Մրջյունը և ճանճ

Ամբողջ օրը ճանճը պարապ-սարապ նստած է։ Նա նայում է մրջյուններին և մտածում՝ թե նրանք ինչ են ամբողջ օրը դես ու դեն վազվզում։ ԵՎ նա հարցնում է մրջյուններին ․

–Ի՞նչ եք էս կողմ-էն կողմ վազվզում անիմաստ։

–Իսկ դու ինչի՞ ես նստել պարապ-սարապ- հարցրեցին մրջյունները։

–Ես ամբողջ օրը մի ուտելիքից մեկ ուրիշին եմ թռչում և սնվում ։ Ինձ պետք չէ չարչարվել , եթե իմ համար ամեն ինչ կա։ Իսկ դուք անիմաստ չարչարվում եք և ընկնում  մարդկանց ոտքերի տակ , իսկ ես հանգիստ թռչում եմ օդում։

–Մենք քո նման ձրիակեր չենք, մեր ինքներս ենք աշխատում և հոգում մեր կարիքները։

Մայրենի

Գրադարանում

Վիլյամ Սարոյան

(մաս երրորդ)

Ծեր գրադարանավարուհին մի պահ նայեց երկու ընկերներին։ Հանրային գրադարանում, երկար տարիների իր աշխատանքի ընթացքում սա բոլորովին անսովոր մի դեպք էր։

— Լավ,— ասաց նա վերջապես,— գուցեև լավ է, որ դուք չեք կարող կարդալ։ Ես կարող եմ կարդալ։ Վերջին վաթսուն տարիներին շատ գրքեր եմ կարդացել և չեմ կարող ասել, թե ինչ֊-որ բան կփոխվեր, եթե կարդացած չլինեի։ Դե, այժմ գնացեք և ձեր ուզածի չափ դիտեցեք գրքերը։

— Շնորհակալություն, տիկին,— ասաց Լայոնելը։

Երկու ընկերները շարժվեցին դեպի գաղտնիքի և արկածների ավելի մեծ ոլորտներ։ Լայոնելը ավելի շատ գրքեր ցույց տվեց Յուլիսիսին։

— Սրանք,— ասաց նա,— և դրանք՝ վերևում եղածները, բոլորը գրքեր են, Յուլիսիս։— Նա մի պահ մտքերի մեջ ընկավ։— Արդյոք ի՞նչ է ասվում բոլոր այդ գրքերի մեջ,— նա ցույց տվեց գրքերով լեցուն հինգ դարակ։— Հետաքրքիր է, ի՞նչ է գրված այս բոլորի մեջ,— ասաց նա։ Վերջապես նա գտավ մի գիրք, որը արտաքինից շատ գեղեցիկ էր երևում։ Նրա կազմը կանաչ էր, թարմ խոտի նման։— Իսկ այս մեկը,— ասաց նա,— այս մեկը տես ինչքան գեղեցիկ է, Յուլիսիս։

Փոքր-֊ինչ վախենալով իր արածից, Լայոնելը այդ գիրքը հանեց դարակից, մի քիչ պահեց ձեռքում, հետո բացեց։

— Տես, Յուլիսիս,— ասաց նա,— սա գիրք է։ Նայիր։ Մեջը ինչ֊-որ բան կա ասված։— Նա ցույց տվեց տպագրված տողերը։— Ահա «ա»…ն,— ասաց նա,— սա է «ա»֊-ն։ Սա էլ ուրիշ տառ է, բայց չգիտեմ, թե որն է։ Բոլոր տառերը տարբեր են, Յուլիսիս, բառերն էլ են տարբեր։— Չեմ կարծում, որ ես երբևէ կարդալ կսովորեմ,— ասաց նա,— բայց այնքան եմ ուզում իմանալ, թե ինչ է ասված այս բոլոր գրքերի մեջ։ Ահա նկար է,— ասաց նա,— աղջիկ է նկարված։ Տեսնո՞ւմ ես։ Գեղեցիկ է, չէ՞։— Նա թերթում էր էջերը.— Տեսնո՞ւմ ես, էլի տառեր և բառեր, մինչև գրքի վերջը։ Սա հանրային գրադարան է, Յուլիսիս,— ասաց նա,— ամենուր գրքեր են,— նա ակնածանքով նայում էր տպագիր տողերին, շարժում շուրթերը, կարծես փորձում էր կարդալ։ Հետո գլուխն օրորեց։— Չես կարող իմանալ, թե ինչ է գրված գրքում, Յուլիսիս, մինչև որ կարդալ չիմանաս, իսկ ես կարդալ չգիտեմ,— ասաց նա։

Կամացուկ փակեց գիրքը, դրեց տեղը, և երկու ընկերները ոտքի թաթերի վրա դուրս եկան գրադարանից։ Դրսում Յուլիսիսը սկսեց ցատկոտել, որովհետև ուրախ էր։ Նրան թվում էր, թե ինչ֊-որ բան է սովորել։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ ես կարծում, ինչ  կլինի երբ շա՜տ գրքեր կարդաս:

երբ շա՜տ գրքեր կարդամ ես ավելի շատ բան կիմանամ։

  • Պատմի՛ր, թե տղաները ի՞նչ տեսան դարակից հանած գրքում:
  • Տղաները դարակից հանած գրքում տեսան մի աղջիկ։
  • Քո կարծիքով ինչո՞ւ էր Յուլիսիսը ուրախ:

Յուլիսիսը ուրախ էր, որովհետև նրան թվում էր, թե ինչ-որ բան էր սովորել։

  • Քո ընկերներից ո՞վ է նման Յուլիսիսին: Ինչո՞վ է նման:

Յուլիսիսը նման է իմ ընկեր Մարկի, որովհետև նա միշտ ուրախ է։

Մայրենի

Երկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են «Չ»-ով

Այո՜, Ջովանինո  Անբանը    հայտնի  ճանապարհորդ էր:  Ճամփորդեց  նա,  ճամփորդեց  և հայտնվեց մի զարմանալի երկրում: Ինչն էր զարմանալի՞: Այստեղ բոլոր բառերը սկսվում էին «Չ»-ով:                                                   – Սա ի՞նչ երկիր է, –հարցրեց նա մի քաղաքացու, որը հանգստանում էր ծառի տակ:

Պատասխանի փոխարեն, այս մարդը  գրպանից հանեց գրչահատ դանակը և ուղղակի տվեց  Ջիովանինոյին.

_Տեսնո՞ւմ ես:

_ Տեսնում եմ: Դանակ է, էլի՛:

_ Ա՛յ սխալվեցիր:  Սա Չդանակ է, ավելի ճիշտ՝ դանակ, որի սկզբում Չ-ն է: Սա նրա համար է, որ  մատիտների փշրանքները  սրելով   դարձնի նոր մատիտներ:  Դպրոցականների համար շա~տ օգտակար իր է:

_Հրաշալի~ է: – հիացած բացականչեց Ջիովանինոն –  ուրիշ ի՞նչ կա:

_Ուրի՞շ,  մենք   Չկախիչ էլ  ունենք:

_Այսինքն՝ ուզում եք ասել` կախի՛չ:

_Ո՛չ, հենց այնպես, ինչպես ասացի` Չը-կա-խիչ:  Կախիչից ի՞նչ  օգուտ, եթե բան չունենամ կախելու:    Ա~յ, մեր Չկախիչը այլ բան է:  Նրանից ոչինչ կախել պետք  չէ, նրա վրա ամեն ինչ արդեն կախված է:  Քեզ վերարկո՞ւ է հարկավոր` գնա և վերցրո՛ւ:  Եթե ինչ- որ մեկին  պիջակ է պետք, էլ պետք չէ վազել խանութ` գնելու համար:  Պետք է միայն մոտենալ Չկախիչին և վերցնել նրանից պիջակը: Մենք  ունենք   և՛ ամառային, և՛ ձմեռային Չկախիչներ, ունենք   Չկախիչներ տղամարդականց համար,   առանձին Չկախիչներ՝  կանանց համար: Սա փող խնայելու շատ լավ միջոց  է:

_ Լա՜վ,  էլ ի՞նչ կա:

_Հա՜, մենք նաև Չֆոտոխցիկ ունենք, որը սովորական նկարներ նկարելու փոխարեն մուլտֆիլմեր է նկարում և մարդկանց ուրախացնում:  Ունենք նաև Չհրացան:

_Վա՜յ, ինչ սարսափելի է:

_Ո՜չ, ինչ ես ասում… Չհրացանը  այնքան էլ հրացան չէ:  Դա նրա համար է, որ վերջ դնի պատերազմին:

_Ինչպե՞ս  թե, իսկ ո՞նց է դա լինում:

-_Շա~տ պարզ, անգամ երեխան կարող է այն գործի գցել: Եթե հանկարծ պատերազմ է սկսվում,   մենք անմիջապես Չշեփոր ենք  փչում և կրակում Չհրացանից, և  պատերազմը հենց այդ պահին դադարում է:

_Ինչ հրաշալի  է այս երկիրը` որտեղ ամեն ինչ սկսվում են «Չ»-ով:

  1. Ինչի՞ համար էր չդանակը: Նշի՛ր այդ մասին պատմող նախադասությունը:

Չդանակը նրա համար է, որ  մատիտների փշրանքները  սրելով   դարձնի նոր մատիտներ:

  • Ինչի՞  համար էր չկախիչը: Նշի՛ր այդ մասին պատմող նախադասությունը:

Ա~յ, մեր Չկախիչը այլ բան է:  Նրանից ոչինչ կախել պետք  չէ, նրա վրա ամեն ինչ արդեն կախված է:

  • Ինչի՞  համար էր չֆոտոխցիկը: Նշի՛ր այդ մասին պատմող նախադասությունը:

Նաև Չֆոտոխցիկ ունենք, որը սովորական նկարներ նկարելու փոխարեն մուլտֆիլմեր է նկարում և մարդկանց ուրախացնում

  • Ինչի՞  համար էր չշեփորը: Նշի՛ր այդ մասին պատմող նախադասությունը:

Երեխան կարող է այն գործի գցել: Եթե հանկարծ պատերազմ է սկսվում,   մենք անմիջապես Չշեփոր ենք  փչում և կրակում Չհրացանից, և  պատերազմը հենց այդ պահին դադարում է:

  • Իսկ ինչի՞ համար կլինի չարևը, չդպրոցը, չպաղպաղակը, չծառը:

-Չարևով մենք միշտ առավոտ կունենանք։

-Չդպրոցում առաջին դասարանից դպրոցը վերջանում է։

-Չպաղպաղակը անվերջ պաղպաղակ է։

-Չծառը մի ծառ է, որը ամեն եղանակին կանաչ է և նրա վրա բոլոր մրգերը կան միշտ։

  • Իսկ ի՞նչ տառով կլինեն քո ստեղծած երկրի բառերը, պատմի՛ր նրանց մասին:

Իմ ստեղծած երկրի բառերը սկսվում են «Ա» տառով։

Իմ երկրում կա Աամրոց, որի մեջ կա Ամաղճակալ, դա սովորական մաղճակալ չե, այդ Ամաղճակալին մարդիկ մի վայրկյանում քնում ե և մի վայրկյանում արթնանում։ Նաև կա Ամատիտ, որ մարդը այդ մատիտը ձեռքում բռնի և մտածի իր ուզած նկարի մասին թղթի վրա իր ուզած նկարը կնարվի։ Իմ երկրում աճում են Ավարդեր, նրանց մի թերթիկը , որ պոկես և երազանք պահես քո երազանքը կկատարվի, և Ավարդերի թերթիկները անվերջ են: Կա նաև Աշոր, որն մարդը այդ Աշորը հագնի Աշորը կդարնա նրա ուզած ձևով։