5-րդ դասարան·Մայրենի

Հայոց Լեզու 5

361. Ա և Բ նախադասությունների մեջ ընդգծված մասերը համեմատի՛ր: Դրանք ինչո՞վ են տարբերվում (համեմատի՛ր դրանց արտահայտած մտքերը, արտահայտման ձևերը)։
1. Ա. Տղան հարցրեց.
Ռոբոտը մեզ չի՞ գտնի:
Բ.
Տղան հարցրեց, թե ռոբոտը իրենց չի՞ գտնի:
2. Ա. Տիգրանն ասաց.
Չի գտնի, եթե մենք շատ չխոսենք:
Բ. Տիգրանն ասաց, որ չի գտնի, եթե իրենք շատ չխոսեն:
3. Ա. Տիգրանն ասաց.
— Ես էլ եմ ձանձրանում, բայց պետք է մի քիչ համբերենք:
Բ. Տիգրանն ասաց, որ ինքն էլ է ձանձրանում, բայց պետք է մի քիչ համբերեն:
4. Ա. Տղան ասաց.
Տնային հանձնարարությունները հետո կանենք, մեր ընկերները հիմա     սպասում են:
Բ.
Տղան ասաց, որ տնային հանձնարարությունները հետո կանեն, իրենց ընկերները հիմա սպասում են:
Ա նախխադասություններում հերոսներն են խոսուն, իսկ Բ նախադասություններում՝ հեղինակը։
362. Նախորդ վարժության մեջ ընդգծված հատվածներից ո՞րը կանվանես ուղղակի խոսք, ո՞րը՝ անուղղակի խոսք: Պատասխանդ պատճառաբանի՛ր:
Ուղակկի                                                                        
1-Ռոբոտը մեզ չի՞ գտնի:
2․-Չի գտնի, եթե մենք շատ չխոսենք:
3․- Ես էլ եմ ձանձրանում, բայց պետք է մի քիչ համբերենք:
4․ – Տնային հանձնարարությունները հետո կանենք, մեր ընկերները հիմա սպասում են:Տղան ասաց, որ տնային հանձնարարությունները հետո կանեն, իրենց ընկերները հիմա սպասում են:
Անուղղակի
1․Տղան հարցրեց, թե ռոբոտը իրենց չի՞ գտնի:
2․ Տիգրանն ասաց, որ չի գտնի, եթե իրենք շատ չխոսեն:
3. Տիգրանն ասաց, որ ինքն էլ է ձանձրանում, բայց պետք է մի քիչ համբերեն:
363. Տրված նախադասությունները խմբավորի՛ր՝ ըստ նրանց մեջ ընդգծված հատվածների: Ստացածդ խմբերն ինչո՞վ են տարբերվում:
1.- Լույսը վառե՞մ,- հարցրի ես:
2․- Լույսը ինչո՞ւ վառեցիր:
3․- Ոչինչ չեմ հասկանում:
4. – Գտա՜, – գոչեցի ես,- նրան հեռախոսով կասենք:

1. Ես ծիծաղելով ասացի, որ հրավիրատոմսը պատռված է:
2. Լևոնը բարկացած ձայն տվեց.
3. Հետո հաշտվողաբար ասաց, որ լույսը թող վառված մնա:
4. Լևոնն ասաց, որ պետք է կարդալ և ոչ թե շատախոսել:
5. Ես կարդացի և ասացի.
6. Ես համոզում էի Լևոնին, որ նրա ներկայությունը պարտադիր է:
Մի խմբում ուղղակի խոսքեր են, իսկ մյուս խմբում անուղղակի։
364. Ուշադրություն դարձրո՛ւ Ա, Բ, Գ նախադասությունների կետադրությանը:
1. Ա. Ընկերս ասաց.
– Պապս սիրում է նկարներ հավաքել ու մի մեծ պատկերասրահ ունի:
Բ. – Պապս սիրում է նկարներ հավաքել ու մի մեծ պատկերասրահ ունի, – ասաց ընկերս:
Գ. – Պապս սիրում է նկարներ հավաքել, – ասաց ընկերս, – ու մի մեծ պատկերասրահ ունի:
2. Ա. – Քեռիս ասաց.
– Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում ու անգամ հեռվից հեռու խոսում են իրար հետ:
Բ. – Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում ու անգամ հեռվից հեռու խոսում են իրար հետ, – ասաց քեռիս:
Գ. – Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում, – ասաց քեռիս, – ու անգամ՝ հեռվից հեռու խոսում են իրար հետ:
365. Նախադասությունները լրացրո՛ւ (ուղղակի խոսքեր գրի՛ր):
1. Փոքրիկը խնդրեց, -Մայրիկ խնդրում եմ, կարողե՞ս գնել այդ կոնֆետը:
2. –Կներե՛ս,- անհանգիստ ասաց իշխանը, – չգիտեի, որ քո մեքենան էր:
3. – Մայրիկ, Լևոնը ինձ և Լիլիին նեղացնում է – բողոքեց տղան:
4. –Աշոտ ոտե՞ղ ես, – անհանգստացավ պապիկը:

5-րդ դասարան·Մայրենի

Հ. Թումանյան Ոսկու կարասը⚱

Ես մեր ծերերիցն եմ լսել, մեր ծերերը՝ իրենց պապերից, նրանց պապերն էլ՝ իրենց մեծերից, թե մի ժամանակ մի աղքատ հողագործ է լինում, ունենում է մի օրավար հող ու մի լուծ եզը։

Ձմեռը էս աղքատ հողագործի եզները սատկում են։ Գարունքը, վարուցանքի ժամանակը որ գալիս է, եզը չի ունենում, թե վարի, հողը վարձով տալիս է իր հարևանին։

Էս հարևանը վարելու ժամանակ խոփը մի տեղ դեմ է ընկնում, դուրս է գալի մի կարաս, մեջը՝ լիքը ոսկի։ Եզները լծած թողնում է, վազում է գյուղը հողատիրոջ մոտ։

— Հե՜յ, աչքդ լո՛ւս,— ասում է,— քու հողումը մի կարաս ոսկի դուրս եկավ, արի տա՛ր։
— Չէ՛, ախպե՛ր, էդ իմը չի,— պատասխանում է հողատերը։— Հողի վարձը դու տվել ես, դու վարում ես, էն հողումն ինչ էլ դուրս գա, քունն է․ ոսկի է դուրս եկել, թող ոսկի չինի, էլի քունն է։

Սկսում են վիճել․ սա ասում է՝ քունն է, նա թե չէ՝ քունը։ Վեճը տաքանում է, իրար ծեծում են։ Գնում են թագավորի մոտ՝ գանգատ։
Թագավորը մի կարաս ոսկու անունը լսում է թե չէ՝ աչքերը չորս է բաց անում։ Ասում է․

— Ոչ քո՛ւնն է, ոչ դրա՛նը, իմ հողում կարասով ոսկի է դուրս եկել, իմն է։

Իր մարդկանցով գնում է, որ հանի, բերի։ Գնում է, կարասի բերանը բաց անել է տալի, տեսնում, ի՞նչ ոսկի, կարասը լիքը օձ․․․
Զարհուրած ու կատաղած ետ է գալի։ Հրամայում է պատժեն անգետ ռանչպարներին, որ համարձակվել են իրեն խաբել։

— Չէ՜, թագավորն ապրած կենա,— գոռում են խեղճերով— մեզ ինչո՞ւ ես սպանում, լավ չես տեսել, օձ չկա էնտեղ, ոսկի՜ է, ոսկի՛․․․

Թագավորը նոր մարդիկ է ուղարկում, որ գնան, ստուգեն։ Մար—իկը գնում են, ետ գալի թե՝ ճշմարիտ, ոսկի է։

— Վա՜հ,— զարմանում է թա—ավորը։ Ասում է․ «Երևի լավ չտեսա, կամ տեսածս էն կարասը չէր»։

Վեր է կենում, մին էլ գնում։
Կարասը բաց է անում՝ դար—յալ մեջը լիքը օձ։
Էս ի՞նչ հրաշք է, ի՞նչ միտք ունի, չեն հասկանում։
Թագավորը հրամայում է, հավաքում է իր երկրի իմաստուններին։

— Բացատրեցե՛ք,— ասում է,— ո՛վ իմաստուններ, ի՞նչ հրաշք է սա։ Էս հողագործներն իրենց հողում կարասով ոսկի են գտել։ Ես եմ գնում՝ կարասը լիքն օձ է դառնում, սրանք են գնում՝ ոսկի։ Էս ի՞նչ կնշանակի։
— Դրա բացատրությունն էս է, թագավո՛ր, եթե չես բարկանալ,— ասում են իմաստունները։— Կարասով ոսկին աղքատ հողագործներին պարգև է ղրկած իրենց ազնվության ու արդար աշխատանքի համար։ Երբոր նրանք են գնում, իրենց արդար վարձին են գնում ու միշտ էլ ոսկի են գտնում, իսկ երբոր դու ես գնում, գնում ես ուրիշի բա—տը հափշտակես, նրա համար էլ ոսկու տեղ օձ ես գտնում։

Թագավորը ցնցվում է․ խոսք չի գտնում պատասխանելու։

— Լա՛վ,— ասում է,— դե հիմի է՛ն որոշեցեք, թե էդ երկուսից ո՞րին է պատկանում գտած ոսկին։
— Իհա՛րկե հողատիրոջը,— ձայն է տալի վարող գյուղացին։
— Չէ՜, վարողի՛նն է,— մեջ է մտնում հողատերը։ Ու նորից սկսում են կռվել։

— Լա՛վ, լա՛վ, կացե՛ք,— կանգնեցնում են իմաստունները,— ի՞նչ ունեք դուք, տղա կամ աղջիկ։

Դուրս է գալի, որ մինը մի տղա ունի, մյուսը՝ մի աղջիկ։ Իմաստունները վճռում են, որ սրանք գնան իրենց աղջիկն ու տղեն իրար հետ պսակեն, էն գտած ոսկին էլ տան նրանց։ Էստեղ համաձայնում են բարի մարդիկը, ուրախանում են, ու կռիվը վերջանում է, սկսում է հարսանիքը։ Օխտն օր, օխտը գիշեր հարսանիք են անում, կարասով ոսկին էլ, որ պարգև էր ղրկած իրենց ազնվության ու ար—ար աշխատանքի համար, տալիս են իրենց զավակներին։

Բարին էստեղ, չարը էն ագահ թագավորի մոտ։

Առաջադրանքներ
1. Նարնջագույն բառերի բացատրությունը գտեք բառարանում և բացատրեք:
Ռանչպարներին-հողագործ, երկրագործ
Հափշտակես-բռնությամբ կամ ճարպկությամբ խլել՝ կորզել, շորթել
Պարգև-որևէ կարգի հատուցում, որ տրվում է որոշ ծառայությունների՝ վաստակների ևն համար:
2. Մանուշակագույն բառերը դուրս գրեք, պակասող տառերը լրացրեք:
Մարդիկ
Բախտը
Դարձյալ
Թագավորը
Արդար
3. Կանաչ բառերը դուրս գրեք և որոշեք ածական են, թե՞ գոյական:

Պապերից-գոյական
Աղքատ-ածական
Եզները-գոյական
Վարուցանքի-գոյական
Ոսկի-գոյական
Վարձը-գոյական
Թագավորի-գոյական
Անգետ-ածական
4. Բնութագրեք գյուղացիներին և թագավորին:

Գյուղացիները ազնիվ ու աշխատասեր մարդիկ էին, իսկ թագավորը ժլատ ու նախանձող էր։
5. Եթե դուք լինեիք հողագործի տեղը, որի եզները սատկել էին, ոսկու կարասը կվերցնեի՞ք, թե՞ ոչ, պատասխանը հիմնավորեք։

Եթե ես լինեի հողագործի տեղը, ոսկու կարասի պարունակության տիրոջը կգտնեի և նրան կվերադարձնեի, իսկ եթե չկարողանայի նրան գտնել պարունակությունը կկիսեի գյուղացիների մեջ։
6. Ի՞նչ սովորեցիք հեքիաթից:

Ես այս հեքիաթից սովորեցի, որ պետք է լինել ազնիվ և բարի։

5-րդ դասարան·Մայրենի

Լեզվական առաջադրանք

9. Նախադասությունների ստրոգյալները գտեք և դուրս գրեք ստորոգյալի երբ և ինչպես հարցերին պատասխանող լրացնումները։
Հին ժամանակներում առագաստանավը շատ կարևոր փոխադրամիջոց էր      համարվում:
Նրան այս տարի շատ է հետաքրքրում առագաստանավային սպորտը:
Արդեն տասնվեցերորդ դարում գեղասահքը չափազանց սիրված էր հոլանդիայում։

Համարվում — էր, հին ժամանակներում, կարևոր։
Հետաքրքրում — է, այդ տարի, շատ։
Սիրված — էր, տասնվեցերորդ դարում, չափազանց։
10. Նախադասություններում ընդգծիր ենթական և ստորոգյանլը, մեկական լրացում ավելացրու նրանց։
Գազազած աքլորներն իրար ուժեղ բզկտում էին։
Մեծ նավը անմիջապես շուռ էր եկել։
Փողոցում չար մարդ նույնիսկ չկար։
Աշխատասեր քանդակագործը գիշեր ու զօր արագ աշխատում էր։
Ուրախ նկարիչը սովորաբար այնտեղ էր տանում շնիկին։
11. Գտիր նախադասությունների ստորոգյալները, դուրս գրիր և նշիր, թե ինչ դեմքով, թվով և ժամանակով են դրված։
Մարդիկ քամու էներգիան էլ են օգտագործում: — Թիվ-հոգնակի, դեմք-III, ժամանակ-ներկա։
Դու անդուլ փորձում ես փոխել Երկրի դեմքը: — Թիվ-եզակի, դեմք-II, ժամանակ-ներկա։
Քամին փոշու զանգվածներ է օդ հանում: — Թիվ-եզակի, դեմք-III, ժամանակ-ներկա։
Մենք այսօր կավարտենք այս աշխատանքը։ — Թիվ-հոգնակի, դեմք-I, ժամանակ-ներկա։
Եղբորից ոչ մի լուր չուներ։ — Թիվ-եզակի, դեմք-II, ժամանակ-անցյալ։
Երևի լվանալու եմ այդ գորգը։ — Թիվ-եզակի, դեմք-I, ժամանակ-ապառնի։
Ամբողջ հոգսն այդ խեղճ ծերուկի ուսերին եք թողել։ — Թիվ-հոգնակի, դեմք-II, ժամանակ-ներկա։
12. Գտի՛ր բարդ նախադասությունների ստորոգյալները, բացատրիր՝ ինչով են պարզ նախադասություններից տարբերվում։
Նա ամեն առավոտ վազում է, որպեսզի գեղեցիկ կառուցվածք ունենար:
Ես սիրում եմ այգում զբոսնել, որովհետև մաքուր օդն ինձ օգտակար է։
Նավապետը հրամայեց նավաստիներին իջեցնել առագաստները, երբ ծովում սաստիկ փոթորիկ սկսվեց։
Դու քո աշխատանքները չես ավարտել, բայց օգնում ես ընկերոջդ։
Մեքենայի անիվը ծակվել էր և վարորդը մոլորված մնացել էր փողոցում։

Բարդ նախադասություններն ունեն մեկից ավել ստորոգյալ, իրար են կապվում շաղկապով կամ այլ շաղկապական բառով կամ լինում են առանց շաղկապի։
13. Նախադասություններն ավարտի՛ր: Ինչպիսի/ նախադասություններ ստացար։
Գայլը գառնուկին չկերավ, որովհետև քաղցած չէր։
Գայլը գառնուկին չկերավ, երբ նկատեց մոտեցող որսորդներին։
Գայլը գառնուկին չկերավ և թողեց նրան ընթրիքի համար։
Գայլը գառնուկին չկերավ, իսկ աղվեցը կերավ։
Գայլը գառնուկին չկերավ, որ գառնուկի տերը նրան չսպանի։
14. Նոր նախադասություններ ստացի՛ր՝ դեղինով նշված հատվածները հանելով, ստացվածներն ի՞նչ նախադասություններ են․ պատասխանդ պատճառաբանիր։
Նրանք երազում էի հանգստի մասին, քանի որ շատ էին հոգնել։
Քաղաքում աղմուկը չափազանց շատ է, իսկ գյուղում մարդը լռության մեջ է։
Ավտոմեքենան կանգնեց, որպեսզի վերցնի ճանապարհին հանդիպած մարդուն։
Եթե դու շուտ արթնանաս, մենք կկարողանանք ժամանակին տեղ հասնել։
Քանի որ դա հնարավոր չէ իրականացնել, ես նույնիսկ չեմ երազում այդ մասին։
Երբ լռեն փողոցի ձայները, մենք կլսենք բարդիների ու քամու երգը։

Նրանք երազում էի հանգստի մասին։
Քաղաքում աղմուկը չափազանց շատ է։
Ավտոմեքենան կանգնեց։
Մենք կկարողանանք ժամանակին տեղ հասնել։
Ես նույնիսկ չեմ երազում այդ մասին։
Մենք կլսենք բարդիների ու քամու երգը։
Ստացվածս նախադասությունները պարզ նախադասություններ են, քանի որ բարդ նախադասությունը տրոհելուց հետո ստացել եմ պարզ նախադասություններ։
15․ Նախորդ առաջադրանքում դեղինով նշված նախադասություններն ըստ քեզ կարելի՞ է առանձին գործածել։ Յուրաքանչյուր օրինակը դուրս գրիր և դիմացը գրիր՝ հնարավոր է, թե ոչ։
Քանի որ շատ էին հոգնել — Ոչ։
Իսկ գյուղում մարդը լռության մեջ է։ — Հնարավոր է։
Որպեսզի վերցնի ճանապարհին հանդիպած մարդուն։ — Ոչ
Եթե դու շուտ արթնանաս։ — Հնարավոր է։
Քանի որ դա հնարավոր չէ իրականացնել։ — Ոչ։
Երբ լռեն փողոցի ձայները։ — Հնարավոր է։

5-րդ դասարան·Մայրենի

Հ. Թումանյան Արջարոս🐻

Մի կերի տարի ես ու մեր Ավագը Մասրեքում խոզ էինք պահում։ Հիմի մի աշունքվա գիշեր բերել ենք խոզը իր նիստն արել ու գոմի դռանը մի կրակ վառել, որ բոցն աստծու ոտներն էրում է։ Մի լուսնյակ գիշեր է։ Ես սրինգ եմ ածում, էս Ավագն էլ մի բայաթի է վեր քաշել, որ սար ու ձոր գվգվում են։
Մին էլ Ավագը, թե՝ ա՜յ տղա, էն ո՞վ է, հրե մի մարդ է գալի վերի սարիցը։
Մտիկ տամ տեսնեմ, դրուստ որ՝ մի մարդ է գալի վերեվիցը։ Ամա ես էլ լսել եմ, որ արջը գողության գալիս՝ խաբելու համար առաջի երկու ոտը դոշին է գնում, երկու ոտնանի մարդի նման է գալի, ոնց որ մարդ ըլի։
Ասի՝ Ավագ, էս օքմին չի, արջ է։
Թե՝ բո՛հ, չէ-չէ՝ պոզեր։
Ա՛յ տղա, ասի՝ արջ է։
Ես՝ հա, սա՝ չէ. ես՝ հա, սա՝ չէ։ Իսկ նա էլ կամաց-կամաց կողքըհան մոտենում է, ու ձեռներիս էլ հրացան չկա։ Մին էլ էն տեսանք՝ առաջի երկու ոտը վեր դրավ, դառավ չորսոտնանի ու, ա՛ռ հա կտաս՝ խոզի կես տեղը։ Խոզը ճղճղալով իրար խառնվեց, հավաքվեց արջի վրա։
— Ալաբա՛շ, բռնի հա՜ բռնի, հրես հա՛ հրես։
Ամեն մինս մի ածխակոթ վեր կալանք, վազեցինք։ Մի հաստլիկ մերուն ունեինք․ ականջ դնենք, որ սրա ճղղոցը ներքի փոսերիցն է գալի։ Վազ տվինք փոսերի վրա։ Ածխակոթը քաշել ենք, հիմի էս անիրավին վեր ենք հատում, տալիս ենք, ինչ անում ենք, չենք անում, մերունը բաց չի թողնում․ առաջներս խտըտած ձորն է ընկնում։ Վերջը, շատ տեղը նեղացրինք, չէ՛, թող արավ, փախավ։
Առավոտը ասի՝ Ավագ, դու խոզի մոտ կաց, ես գնամ տանիցը մի հրացան բերեմ:
Թե՝ դե՜, լավ։
Ավագը խոզի մոտ կացավ, ես գնացի․ տանը մի հին հրացան ունեինք, վեր կալա եկա։ Եկա, շիտակ գնացի ներքի մոշուտնին, որտեղ գիտեմ արջի տեղն է։ Ման եկա, որ գտա ոչ, մի տեղ մի լավ մոշուտ պատահեց, կանգնեցի, ասի՝ մի քիչ մոշ ուտեմ։ Միամիտ մոշ ուտելիս՝ հենց մոշենու տակիցը մինը ֆրթացրեց ու հրացանս բռնեց։
Դու մի ասիլ, գնացել եմ հենց անտեր արջի վրա եմ կանգնել։
Որ հրացանիս լուլիցը բռնեց, ես էլ կոթը պինդ բռնեցի։ Հիմի նա օլորում է, ուզում է կոտրի, ես էլ օլորում եմ, որ հենց անեմ ծերը վյրեն ընկնի, հուպ տամ, ծուխը փորն անեմ։ Բայց անտերը գլխի է ընկել, թողնում չի։
Ես ձգեցի, նա ձգեց, էնքան արի՝ հրացանի ծերը փորին դեմ առավ, չախմախը ձեռս գցեցի, ասի՝ էս է, բանը պրծավ։ Վերի ոտը քաշեցի՝ չրթկացրի, տրաքեց ոչ։ Մտիկ տամ, տեսնեմ՝ քարը վեր է ընկել, կորել։ Էստեղ մեջքս կոտրեց։ Հրացանը բաց թողի, ասի՝ գրկիցն ազատվեմ, եղավ ոչ։ Բռնեցինք իրար։
Դես քաշեցինք, դեն քաշեցինք։ Տեսնեմ՝ անտերն, էս է, ինձ ուտում է։ Ձեն տվի, «Ա՛լաբաշ, հե՜յ․․․ Ա՛լաբաշ, հե՜յ․․․»։
Մին էլ տեսա շունը կլանչելով գալիս է։ Եկավ հասավ։ «Ա՛լաբաշ, օգնի, ասի, ինձ կերավ…»։ Հա՛յ քեզ մատաղ, շո՜ւն, որ հասավ մեջքին տվավ էլի, ոնց որ մի գնդակ ըլի։ Ամա ի՜նչ, էն շունը թե նրա մեջքին տված, թե էն լեռ քարափին։
Ոնց որ երկու փահլևան պինդ իրար բռնեն, բռնել ենք ու աչք աչքի ենք գցել։ Մին էլ էն տեսա՝ կում արավ ու երեսիս մի մեծ թքեց՝ թո՜ւ։ Որ թուքն աչքերս բռնեց, գլուխս դոշիս վրա կռացրի, մի թունդ ապտակ հասցրեց, ու ինձ կորցրի։
Տեսա՝ էլ ազատվելու ճար չկա, ասի՝ ես առաջուց երեսիս վրա ընկնեմ, որ երեսս փչացնի ոչ։ Արջն ընկել է ինձ վրա, շունը ետևից իրեն ուտում է, որտեղից բռնում է՝ օգուտ չի անում։ Դու մի ասիլ վարպետ շուն է, գիտի արջը որտեղից կխեղճանա։ Մեջքին վեր էլավ, ականջներիցը բռնեց։ Որ ականջներիցը բռնեց, արջը ինձ թողեց։ Անտերը գազազեց, շանը թափ տվեց մեջքից, վեր գցեց ու բռնեց, հուպ տվավ, թե չանչեց, էլ գիտեմ ոչ՝ ինչ արավ, որ բաց թողեց, շունը կլանչելով ձորն ընկավ, փախավ, կորավ։
Շունն էլ գնաց․ մնացինք ես ու ինքը։ Հիմի տակին երեսս բռնած միտք եմ անում։ Իմացել եմ, որ արջը ականջ է դնում, տեսնի շունչ կա, թե չէ։ Թե իմանում է, որ շունչ է քաշում տակի օքմինը, ջարդում է, մինչև շունչը կտրի, թե հո չէ՝  թողնում գնում, որ հոտի, հետո գա հանի ուտի։ Էս միտք անելիս մին էլ էն տեսա՝ գլուխը բերավ գլխիս վրա դրավ, շունչը իրեն քաշեց․ ականջ է դրել։ Ես էլ շունչս փորս գցեցի, ոնց որ թե մեռած եմ։ Գլուխը վեր քաշեց, մի քիչ կացավ՝ մին էլ ականջ դրավ։ Էլ ետ շունչս պահեցի։ Սա որ տեսավ՝ ես, էս է, մեռած եմ, ինձ թող արավ մրթմրթալով գնաց։ Աչքս բաց արի, ասի՝ մտիկ անեմ, տեսնեմ ուր է գնում։ Ասում եմ՝ հենց լինի մի քիչ տեղ հեռանա, վեր կենամ փախչեմ։ Գնաց՝ մոտիկ ցախ ու մախ կար, փետ կար, հավաքեց բերավ վրես ածավ։ Մեջքիս վրա դրավ, շլինքիս վրա դրավ, էլ ետ գնաց։ Գնաց, մի թեթև գերան կար, էն էլ բերավ ոտներիս վրա դրավ, մին էլ ետ գնաց։
Տեսնեմ՝ մի ահագին քոթուկ կա, չարչարվում է պոկի, որ բերի էն էլ վրես գցի։ Միտք արի որ՝ թե էս քոթուկը բերի վրես գցի, տակին շունչս կկտրի։ Ասի, քանի ուշքը քոթուկումն է, վեր կենամ կորչեմ։ Փորսող տալով փետերի տակիցը դուրս եկա, փախա մտա մոտիկ թփուտը, թաքնվեցի։
Հիմի տապ արած տեղիցը մտիկ եմ անում։ Չարչարվեց, քոթուկը պոկեց ու, ոնց որ մարդը խտըտի, խտըտեց, բերավ թե վրես գցի։ Եկավ տեսավ փետերի տակին մարդ չկա։ Քոթուկը խտըտին զարմացած կանգնեց, փետերի տակին մտիկ արավ, չորս կուռը մտիկ արավ, հանկարծ քոթուկը վեր գցեց ու՝ թո՛ւ հա թո՛ւ, թո՛ւ հա թո՛ւ, մարդի նման թքոտում է. ասի երևի ափսոսում է, էլի՛։
Թո՛ւ հա թո՛ւ անելով, ճռճռացնելով ընկավ ներքի ձորը։ Ես էլ վեր կացա, դուրս պրծա դեպի Ավագը։ Գալիս եմ, ոնց եմ գալիս, ոնց որ հետ ածած լինեմ։ Ետ եմ մտիկ անում, ասում եմ՝ տեսնեմ, հո արջը գալիս չի։ Հասա մեր խոզի նիստը։ Էս Ավագը, թե՝ ա՜յ տղա, էդ ի՞նչ խաբար է, էդ ի՞նչ ես եղել։ Ասի՝ էլ խաբարը ո՞րն է, քո տունը քանդվի, էսենց բան եկավ գլուխս։ Թե՝ բա հրացանդ ո՞ւր է։
Նոր տեսնեմ, որ հրացանս մտիցս ընկել է, թողել եմ տեղը։
Եկանք մի քանի հոգի հավաքվեցինք, գնացինք հրացանս բերինք։ Հրացանիս քարը շինեցի, պնդացրի, ասի՝ Ավա՛գ, էլի պետք է գնամ։ Թե՝ ա՛յ տղա, ձեռը վեր կալ, կբռնի կգզի։ Ասի՝ հիմի սովորեցի, էնպես չեմ անի, որ բռնի։
Թե՝ դու գիտես։
Հրացանս, վեր կալա, քարը պնդացրի ու գնացի։ Տանձի էլ կաթոցի ժամանակն է։ Գնացի մինչև ճաշ ման եկա, ոտնահան եղա, գտա ոչ։ Միտք արի՝ ախպեր, սա ուր կլինի քաշված, ախր սա պետք է որ էս խոզի կողմերից հեռանա ոչ։ Վեր կացա, ասի՝ ներքևեմ մոշուտների վրա։
Մի քիչ գնացի, մին էլ տեսնեմ, ըհը՛, արջի հետքը առաջիս։ Հետքն ընկա գնացի, գնամ՝ տեսնեմ՝ հրես՝ մի բարդի կրծել է, կրծել ու թողել։  Էստեղ մի անտեր ահ ընկավ սիրտս։ Հրացանի քարին մտիկ տվի ու առաջ գնացի։ Հենց ոտս փոխեցի, մի թըմփթըմփոց եկավ։ Կանգնեցի… Բացատի գլխին մի լավ մեղրատանձի կա. տեսնեմ՝ տակին տանձ է ուտում։ Էս կռանը մի տանձ է կաթում, դեսն է վազում, մրթմրթալով ծամում է ու ականջ դնում, էն կռանը մի տանձ է կաթում, դենն է վազում։ Մին էլ որ կանգնեց տանձի կաթոցին ականջ դնելու, ծառի տակը մտա, հրացանն երեսս կալա։ Տեսնեմ՝ հրացանի ծերը տըմբտըմբում է։ Չէ՛, սիրտս պնդացրի, մին էլ նշան դրի, հուպ տվի… Հրացանը որ տրաքեց, սա մի գոռաց, պըտիտ եկավ, ու առ հա՛ կտաս, ընկավ ներքի ձորը։ Հրացանս մին էլ լցրի, մոտիկ թմբի գլուխը բարձրացա, տեսնեմ՝ սա ջրին է վազում, ասի՝ բաս սրա բանը խարաբ է. վիրավորը որ ջրին գնաց, ջուր խմեց՝ պրծավ, էլ ապրիլ չի։
Մին ասի՝ ետևիցը գնամ, մին էլ ասի՝ անեծք չար սատանին, վիրավոր արջը գեշ է, կբռնի, կփչացնի։ Էն է, ինչ նա դենը գնաց, ես էլ ետ եկա, էլ գիտեմ ոչ ինչ եղավ։
Միայն էն օրերում ձորի վրա շատ ուրուր պըտիտ եկավ…

Առաջադրանքներ🍁

1. Կանաչով նշված արտահայտությունները բացատրեք:
Բայց անտերը գլխի է ընկել-
 գուշակել, կռահել․
Իմացել եմ, որ արջը ականջ է դնում,տեսնի շունչ կա, թե չէ- կենդանի լինել․
Ես էլ շունչս փորս գցեցի- Շունչը կտրվել․
Մին էլ ականջ դրավ- Լսել․
Հետքն ընկա գնացի- Հետքը գտնել, ճանապարհը գտնել․
2. Նարնջագույն բառերի իմաստները գտեք բառարանում կամ Վիքիպեդիայում:
Խտտալ- Խտղտալ
Լուլիկ- Սափոր
Չախմախ- Հրահան
Դրուստ- ուղիղ
Օքմին- մի մարդ
Բայաթ- Արևելյան երաժշտության տխուր եղանակ
3. Եթե դուք լինեիք Ավագի ընկերոջ փոխարեն, նորի՞ց կգնայիք արջին սպանելու: Պատասխանը հիմնավորեք:
Ես որ լինեյի Ավագի ընկերոջ տեղը չէի գնա սպանելու արջին, քանի որ ես կանդանիներին շատ եմ սիրում, և նրանք էլ ունեն սիրտ և զգացմունքներ։
4. Ի՞նչ եք կարծում արջը սատկե՞ց:

Իմ կարծիքով այո, արջը սատկեց։
5. Ո՞րն է պատմվածքի ամենալարված պահը:

Երբ Ավագը սպանում է արջին։
6. Ի՞նչ սովորեցիք այս պատմվածքից:

Սովորեցի, որ կենդանիներին պետք չէ սպանել։

Իմ կարծիքը
Ինձ այս պատմվածքը այդքան էլ դուր չեկավ, ինձ դուր չեկավ, թե ոնց է մարդը որսի գնում, թե ոնց է արջի հետ մարտ անում, ինձ ոչ մի բան դուր չեկավ․․․ ։(

5-րդ դասարան·Մայրենի

Թափանցիկ Ջակոմոն🔮

Վաղուց, շա՜տ վաղուց, կարող է մի-քիչ շուտ, աշխարհի ծայրին, կամ կարող է մի քիչ ավելի մոտ, չտեսնված մի թագավորության մայրաքաղաքում ծնվեց մի թափանցիկ տղա: Թափանցիկ, այնքա՜ն թափանցիկ, որ նրա միջից կարելի էր տեսնել ամեն բան՝ ինչպես օդի մեջ կամ ինչպես աղբյուրի պարզ ջրի մեջ: Նա էլ մարմին ու արյուն ուներ, ինչպես բոլորը: Ճիշտ է, թափանցիկ էր, ապակու նման, բայց երբ ընկնում էր, չէր փշրվում, ամենաշատը՝ ճակատին մի փոքրիկ, թափանցիկ ուռուցք էր ծլում:
Բոլորը տեսնում էին, թե ինչպես է նրա արյունը շարժվում, ինչպես է նրա սիրտն աշխատում: Պատկերացնո՞ւմ եք՝ նրա մտքերն էլ էին պարզ երևում. մարդիկ ազատ կարդում էին դրանք: Մտքերը անցնում-դառնում էին նրա գլխում, լողում և փայլփլում, ինչպես ձկների խմբերը թափանցիկ ջրավազանում:
Մի անգամ տղան սխալվեց ու սուտ ասաց: Ասաց ու մարդիկ կրակե գնդիկի նման մի բան տեսան նրա ճակատին: Երբ տղան ուղղեց իր սխալը և ճիշտ խոսեց, գնդիկը հալվեց, անհետացավ: Այդ օրվանից նա իր ամբողջ կյանքում ոչ մի տառ սուտ չասաց:  Մի անգամ Ջակոմոյի ընկերը նրան մի գաղտնիք  ասաց: Բայց ի՜նչ գաղտնիք, ի՜նչ բան, բոլորը միանգամից  տեսան, թե նրա գլխում ինչպես սկսեց  մի սև գունդ պտտվել:  Բա՛:
Ժամանակ անցավ, տղան մեծացավ, մեծ տղա դարձավ, հետո տղամարդ: Առաջվա նման բոլորը հեշտ ու հանգիստ կարդում էին նրա մտքերը: Նա կարող էր բարձրաձայն չպատասխանել այն հարցերին, որ մարդիկ իրեն էին տալիս. մեկ է, ամեն ինչ երևում էր:

Երբ տղան ծնվեց, նրա անունը  Ջակոմո դրեցին, բայց ժողովուրդը Թափանցիկ Ջակոմո էր ասում և շատ էր սիրում նրան իր ազնվության համար:
Նրա կողքին բոլորը իր նման բարի ու ազնիվ էին դառնում:
Դժբախտաբար այդ պետության ղեկավար դարձավ դաժան ու չար մի մարդ: Ժողովրդը  վատ վիճակի մեջ ընկավ: Բոլորին ճնշում էին, բոլորն աղքատ էին: Ով բողոքում էր, դաժան բռնակալը հրամայում էր մահապատժի ենթարկել:

Ժողովուրդը ձայն չէր հանում, լուռ համբերում էր, որովհետև վախենում էր, որ կարող է ավելի վատ բան լինել:
Բայց Ջակոմոն չէր կարող լռել: Եթե ոչ մի բառ էլ չասեր, մեկ է, նրա  մտքերը երևում էին: Չէ՞ որ նա թափանցիկ էր: Բոլորը տեսնում էին, թե ինչպես էր նա բարկանում անարդարությունից, պատիժներից և ատում դաժան ղեկավարին:
Մարդիկ մտքում գաղտնի կրկնում էին Ջակոմոյի մտքերը:
Բռնակալն իմանում է այդ մասին, հրամայում է բռնել Թափանցիկ Ջակոմոյին և գցել ամենամութ բանտը:
Հենց այդ ժամանակ էլ զարմանալի մի բան է պատահում: Ջակոմոյի բանտախցի պատերը հանկարծ թափանցիկ են դառնում, հետո թափանցիկ են դառնում միջանցքի պատերը, հետո՝ բանտի դրսի պատերը. ամբողջ բանտը ոնց որ ապակուց լիներ:

Մարդիկ անցնում էին բանտի մոտով, տեսնում էին Ջակոմոյին՝ իր բանտախցում նստած, և առաջվա նման կարդում էին նրա մտքերը:
Երբ գիշերն իջնում է, բանտն այնքան պայծառ է լուսավորում քաղաքը, որ բռնակալը հրամայում է փակել իր պալատի լուսամուտները, որ լույսն իրեն չխանգարի: Բայց, մեկ է, նա չի կարողանում հանգիստ քնել: Ինչ անենք, որ թափանցիկ Ջակոմոն շղթայված էր և փակված էր ամենամութ բանտում: Փակված էր, բայց  էլի նրանից  ուժեղ լույս էր գալիս:
Գիտե՞ք, թե ինչու… Որովհետև աշխարհի ամենաուժեղ բանը ճշմարտությունն  է, այն ավելի  պայծառ է, քան՝ ցերեկվա լույսը, և ավելի ուժեղ է բոլոր փոթորիկներից:
 -Ջաննի Ռոդարի

Հարցեր և առաջադրանքներ🎭
1.Քո կարծիքով թափանցիկ Ջակոմոյի կերած բանե՞րն էլ էր երևում, թե՞ միայն մտքերն էին երևում:
Իմ կարծիքով Ջակոմոյի կերած բաները չէին երևում։
2.Քո շրջապատում կա՞ն թափանցիկ մարդիկ:
Իմ շրջապատում թափանցիկ մարդիկ կան, նաև շատ։
3.Ի՞նչ ես կարծում լա՞վ կլիներ, եթե մարդիկ թափանցիկ լինեին և նրանց բոլոր մտքերը բոլորը տեսնեին: Պատասխանդ հիմնավորիր:
Իմ կարծիքով լավ կլիներ, քանի որ կան շատ մարդիկ որոնք ստում են։ Եվ ավելի լավ կլիներ, որ մարդիկ չստեին։
4.Կարծում ես Ջակոմոն իրո՞ք թափանցիկ էր, թե դա հեղինակը փոխաբերական իմաստով է ասում:
Իմ կարծիքով հեղինակը փոխաբերական իմաստով է ասում, որ Ջակոմոն թափանցիկ է։
5.Քո կարծիքով լա՞վ, թե վատ բանի մասին էր պատմվածքը, ինչո՞ւ ես այդպես կարծում:
Պատմվածքը ճշմարտության մասին էր, իսկ ճշմարտությունը շատ լավ բան է։ Ինձ թվում է, որ պատմվածքը շատ լավ բանի մասին է։
6.Քեզ ի՞նչ սովորեցրեց այս պատմվածքը:
Այս պատմվածքը ինձ սովորեցնում է ճշմարտախոս լինել։
Լեզվական առաջադրանքներ🧿
1․Դուրս գրել 10-ական ի՞նչ և ինչպիսի՞ հարցերի պատասխանող բառեր:
Ի՞նչ-Պատուհան, մահապատիժ, Դժողք, լույս, աշխարհ, ցերեկ, փոթորիկ, պալատ, անուն, միտք, ճշմարտություն։
Ինչպիսի՞-Ուժեղ, դաժան, պայծառ, լուսավոր, աղքատ, անհասկանալի, թափանցիկ, պարզ, ազատ, ուղիղ։
2․Կանաչով նշված բառերի համար գրեք իմաստով հակառակ բառեր:
Դաժան-բարեգութ
Հեշտ-դժվար
Բարձրաձայն-ցածրաձայն
Տղամարդ-կին
Թափանցիկ-անթափանցիկ
3․Դեղինով նշված բառերը բացատրեք ինչպես բացատրվում է օրինակում:

Մայրաքաղաք-Պետության գլխավոր քաղաքը, որտեղ գտնվում են կառավարությունն ու կառավարական մարմինները:
Միջանցք-Շենքի ներսում երկար անցք՝ նույն հարկի բնակարաններն իրար հետ կապեու համար:
Լուսամուտ-Պատի կամ երդիկի մեջ բացված անցք՝ լույսը սենյակի մեջ ընկնելու համար, պատուհան:
Մահապատիժ-Մահվան պատիժ, մահվան դատապարտելը որպես պատժի առավելագույն միջոց:
Անարդարություն-Անարդարացիություն, անիրավություն։
Ամենաշատ-Ամենամեծ թիվը կամ քանակությունը։
Ջրավազան-Ջրի ավազան, արհեստական կամ բնական ավազան։

Իմ կարծիքը🎆
Ինձ այս հեքիաթը շատ դուր եկավ, շատ հետաքրքիր հեքիաթ է։ Այս պատմվածքը ինձ սովորեցնում է ճշմարտախոս լինել և ոչ-ոքի չստել։

5-րդ դասարան·Մայրենի

Հայոց Լեզու 5

354. Երկրորդ նախադասությունը փակագծում գրված բառով միացրո՛ւ առաջինին, ի՞նչ նախադասություններ ստացվեցին:
Օրինակ՝
Մի հրաշալի հեքիաթ եմ հիշում: Դա տատս էր պատմում: (որ) — Մի հրաշալի հեքիաթ եմ հիշում, որ տատս էր պատմում:

Դաշտերից լուր եկավ, որ Շեկոն ու Մարալն իրար փշրում են: (որ)
Ոչխարի խոնավ բրդի հոտը խաբկանք էր, որովհետև սարերը մնացել էին հեռվում: (որովհետև)
Նա ստիպված առժամանակ ընդհատեց ճանապարհորդությունն ու փնտրտուքը, քանի որ գրեթե սպառվել էին սուղ միջոցները: (քանի որ)
Մի օր գործից տուն դարձավ ու տեսավ, որ տունը կողոպտել էին: (որ)
Մի դեռատի պատանի արագ է գալիս Գետառի կողմից, որը ձեռքին ծաղիկների
փունջ ունի: (որը)
355. Նախադասությունը հերթով տրված բառերով միացրո՛ւ և բացատրիր, թե իմաստային ինչ փոփոխություն է լինում։
ա) Այնքան որ
բ) և:
Թագավորի ձայնը նվազում է, այնքան որ պալատականները նրան չեն կարողանում լսել:
Թագավորի ձայնը այնքան է նվազում, որ պալատականները նրան չեն կարողանում լսել:
Թագավորի ձայնը նվազում է, և պալատականները նրան չեն կարողանում լսել։
Թագավորի ձայնը նվազում է և պալատականները նրան չեն կարողանում լսել:
356. Նախադասությունը տրված բառերից մեկով միացրո՛ւ և բացատրիր, թե ընտրությունդ։
ա) Եվ
բ) իսկ
Ահռելի որոտից երկինքը պայթում էր, և ջուրը հազարավոր դույլերով թափվում էր ներքև:
Ահռելի որոտից երկինքը պայթում էր, իսկ ջուրը հազարավոր դույլերով թափվում էր ներքև:
358. Տրված բարդ նախադասությունների ընդգծված ստորոգյալները հանի՛ր: Ո՞ր բառերը դուրս կգան դրանց հետ (ինչպիսի՞ նախադասություններ կստացվեն):
Կերակրի աղը սննդամթերք է, որը բնությունը պատրաստի է տալիս:
Աղի հանույթի գլխավոր աղբյուրը ծովն է, սակայն աղ շատ կա նաև աղի լճերում:
Այնտեղ մարդիկ սնունդն անալի են ուտում, որովհետև աղը թանկարժեք     ուտելիք է համարվում:
Կենտրոնական Աֆրիկայով ճանապարհորդողները պատմել են. որ բազմաթիվ ցեղեր մի բաժակ աղի դիմաց նույնքան ոսկի էին տալիս:
Աղը միշտ էլ այնքան կարևոր սննդամթերք է համարվել, որ հատուկ       վերաբերմունք արտահայտելիս հյուրերին աղ ու հացով են դիմավորել:
Եթե ուզում ես մարդուն լավ ճանաչել, պիտի հետը մի փութ աղ ուտես:
Մի փութը շատ է թվում, բայց երկու հոգով այդքան աղը կուտեն մի տարուց մի քիչ ավելի ժամանակում:

5-րդ դասարան·Մայրենի

Հայոց Լեզու 5

348. Ա ևԲ խմբերի նախադասությունները համեմատի՛ր: Յուրաքանչյուր նախադասության մեջ քանի՞ ստորոգյալ կա: 
Ա. Հին ժամանակներում առագաստանավը շատ կարևոր փոխադրամիջոց էր համարվում: 
1862 թվականին առագաստանավերով մրցելու կանոններ մշակվեցին: 
Նրան շատ է հետաքրքրում առագաստանավային սպորտը: 
Արդեն տասնվեցերորդ դարում գեղասահքի սիրահարներ կային Հոլանդիայում: 
Բ. Հին ժամանակներում առագաստանավը շատ կարևոր փոխադրամիջոց էր համարվում, իսկ այսօր նա միայն սպորտում է գործածվում: 
1862 թվականին առագաստանավերով մրցելու կանոններ մշակվեցին, իսկ դրանից առաջ մրցող մարզիկներն ուղղակի պայմանավորվում էին: 
Նրան շատ է հետաքրքրում առագաստանավային սպորտը, որը հրապուրում է ծովի, երկնքի ու համարձակության բոլոր սիրահարներին: 
Արդեն տասնվեցերորդ դարում գեղասահքի սիրահարներ կային Հոլանդիայում, որտեղ մշակվել է այսօրվա գեղասահքի տեխնիկան: 
Ա․ և Բ․ խմբերը իրարից տարբերվում են նրանով , որ Ա․ խմբում 1 ստորոգյալ է, իսկ Բ․ խմբում 2 ստորոգյալ կան։
349. Նախադասություններն ավարտի՛ր: Առաջադրանքը հնարավո՞ր է կատարել՝ առանց ստորոգյալ ավելացնելու: Աքլորներն իրար բզկտում էին, որովհետև ամեն մեկը ուզում էր ինքն ուտել։
Սարսափելի փոթորկից նավը շուռ կգար, եթե փոթորիկը չհանգստանար։
Փողոցում երեխաներից բացի մարդ չկար, ուրեմն մեծերը զբաղված էին։
Փողոցում երեխաներից բացի մարդ չկար, իսկ մեծերը տան բակում էին։
Քանդակագործը գիշեր ու զօր աշխատում էր, երբ իմացավ , որ շուտով իր ցուցահանդեսն է։
Լավ եղանակին այնտեղ էի տանում շնիկիս, որ խաղար։ 
առանց ստորոգյալ ավելացնելու նախադասության միտքը չի ավրատվում։

350. Ա ևԲ խմբերի նախադասությունները համեմատի՛ր: Ի՞նչ տարբերություն կա: 
Ա. Քամին կամակոր տարերք է: Մարդիկ նրա էներգիան էլ են օգտագործում: 
Բնության քանդակագործներից մեկն էլ քամին է: Նա անդուլ աշխատում է փոխել Երկրի դեմքը: 
Այնտեղ չոր ու մերկ հող կա: Քամին փոշու զանգվածներ է օդ հանում: 
Բ. Քամին կամակոր տարերք է, բայց մարդիկ նրա էներգիան էլ են օգտագործում: 
Բնության քանդակագործներից մեկն էլ քամին է, որը անդուլ աշխատում է փոխել Երկրի դեմքը: 
Քամին փոշու զանգվածներ է օդ հանում այնտեղ, որտեղ չոր ու մերկ հող կա: 
Ա․ խմբում առանձին և պարզ համառոտ նախադասություններ են ։ Իսկ Բ․ խմբում համառոտ նախադասությունը միացրել են և դարձրել բարդ նախադասություն ։
351. Ինքդ անուններ գտի՛ր և տրված նախադասությունը լրացրո՛ւ: 
Նախորդ վարժության Ա խմբում պարզ համառոտ նախադասություններ են, որովհետև ունեն 1 ենթակա և 1 ստորոգյալ: Բ խմբում բարդ նախադասություններ են, որովհետև ունեն 1-ից ավելի ենթակա կամ 1-ից ավելի ստորոգյալ
352. Նախադասություններն ավարտի՛ր: Գտի՛ր ստացված նախադասությունների արտահայտած մտքերի տարբերության պատճառը: 
Նա ամեն առավոտ վազում է, որ առողջ ապրելակերպ ունենա
Նա ամեն առավոտ վազում է, որպեսզի պահպանի իր կազմվածքը
Նա ամեն առավոտ վազում է, չնայած առողջական վիճակի : 
Նա ամեն առավոտ վազում է, իսկ ցերեկը հանգստանում
Նա ամեն առավոտ չի վազում, այլ մարզվում է մարզասրահում
Մտքերի տարբերության պատճառը շաղկապներն են, որոնցից ամեն մեկը տարբեր միտք է արտահայտում ։
353. Նախադասություններն ավարտի՛ր: Ինչո՞վ են տարբերվում ավարտները: 
Մի մարդ շուկայից ոչ թե ձեռնասուն կաքավ գնեց, այլ թութակ գնեց։
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որպեսզի նվիրի ընկերոջը։
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որովհետև շատ էր ցանկանում ունենալ։
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որը գույնզգույն էր
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որին շատ սիրեց։
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, երբ ուզում էր մի կենդանի պահեր։

Ավարտները տարբերվում են իրենց ստորոգյալով։